PDA

Դիտել ողջ տարբերակը : Աշխարհի պարեր



Ֆրեյա
15.07.2010, 16:12
Ամեն մշակույթի անբաժան մաս են կազմում պարերը՝ ամեն մեկն իր առանձնահատուկ հետաքրքրությամբ ու յուրահատկությամբ։ Ասում են՝ պարերն առաջացել են դեռ ամենահին ժամանակներում, երբ մարդիկ աննորմալ շարժումներ են արել՝ չարքերին քշելու համար։ Պարեր. կրոնական րիտուալ, ժամանց, կիրք, կենսակերպ :love


Tango

Տանգոն ծնվել է Մոնտեվիդեոյի, Ուրուգվայի եւ իհարկե Արգենտինայի, Բուենոս Այրեսի ժողովրդի "ծոցում" :)
Տանգոն ծագում է իսպանական, իտալական, ֆրանսիական եւ աֆրիկական ոճերի միաձուլումից՝ Բուենոս Այրեսի ցածր խավում։ Այն երկար ժամանակ հանդիսացել է կաբարեյի պար եւ հիմնականում պարել են գիշերային ակումբներում։
Տանգոն համարվում է ամենագայթակղիչ եւ զգացմունքային պարը։ Տանգոյի պատմությունը հաշվարկվում է շուրջ 1890–ականներից։

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a8/Tango-Show-Buenos-Aires-01.jpg/250px-Tango-Show-Buenos-Aires-01.jpg

Արգենտինական տանգոն պարում են հիմնականում իմպրովիզացիայով։ Պարը չունի որոշակի սահմանակումներ, սակայն ունի բնորոշ շարժումներ։

http://www.youtube.com/watch?v=bXhQNRsH3uc

http://www.youtube.com/watch?v=bXhQNRsH3uc"]http://www.youtube.com/watch?v=bXhQNRsH3uc


Տանգոյի շատ ոճեր կան տարածված՝ Ամերիկյան պարահանդեսային պարերից մինչև, Միլոնգա եւ Նուեվո Տանգո /նոր տանգո/, սակայն դրանք օրիգինալ Արգենտինյան տանգոյից շատ են շեղված։ Այս տեսահոլովակի պարը առավել լավ է ներկայացնում սկզբնական չփոփոխված տարբերակը։

Ֆրեյա
15.07.2010, 16:47
Տանգոյի պարերի զարգացմանը զուգահեռ զարգացել է նաև երաժշտական նոր ժանր՝ դե պետք է երաժշտություն լիներ, որ պարեին :) Հիմնականում տանգո նվագել են գիշերային ակումբներում, այդ պատճառով էլ երաժշտությունը ծնվել է քաոսային ձևով, ամեն երաժիշտ մտցրել է իր իմպրովիզացիաները եւ նվագել է էքսպրոմտով՝ այն ինչ սազել է պահին։
Հիմնականում տանգոյում օգտագործվել են ջութակ, դաշնամուր, ակկորդեոն/բանդոնեոն, կոնտրաբաս, ակուստիկ կամ էլեկտրոկիթառ /ավելի ուշ շրջանում/։
Տանգոյի ոճում ստեղծագործող երաժիշտներից ամենահայտնին թերևս Աստոր Պիացոլլան է, ով հանդիսացել է կոմպոզիտոր եւ բանդոնեոնահար։
իր երաժշտական ուղին նա սկսել է որպես դասական երաժշտության կոմպոզիտոր, այնուհետև իր խմբի հետ նվագել է բուենոսայրեսյան գիշերային ակումբներից մեկում։ Ուսանելով Փարիզում կրկին դարձել է տանգոյին եւ հիրավի հեղափոխել ոճը՝ միախառնելով նրան ջազային էլեմենտներ։
Նրա ստեղծագործություններն այսօր ամենահայտնին են աշխարհում՝ հանրահայտ երաժշտությունը "Կնոջ Բույրը" ֆիլմից եւ արցունքաբեր "Լիբերտանգոն"


http://www.youtube.com/watch?v=dBHhSVJ_S6A




http://www.youtube.com/watch?v=RUAPf_ccobc

Ռուֆուս
15.07.2010, 16:54
Ի դեպ ասեմ, որ Տանգոն ծնունդ է առել ոչ թե գիշերային ակումբներում, այլ հասարակաց տներում ու սկզբում տանգո իրար հետ պարել են հերթում կանգնած տղամարդիկ՝ որպեսզի կարճեն պոռնիկի մոտ մտնելու ժամանակը :)

Ֆրեյա
15.07.2010, 16:56
Ի դեպ ասեմ, որ Տանգոն ծնունդ է առել ոչ թե գիշերային ակումբներում, այլ հասարակաց տներում ու սկզբում տանգո իրար հետ պարել են հերթում կանգնած տղամարդիկ՝ որպեսզի կարճեն պոռնիկի մոտ մտնելու ժամանակը :)

Դե լավ, էդ երևի շաաա՜տ վաղուցներում ա եղել... :)) Հիմա տենց չեն անում... թող հանգիստ պարենք, վայ... :angry :))