PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպես կարդալ գիտական հոդված



Taurus
01.02.2007, 12:42
Յուրաքանչյուր գիտական հոտված կարդալիս պետք է հաշվի առնել, որ այն գրել է մեր նման մեկը, ու դեռ պարզ չի ինչի համար է նա գրել, կամ իր կամքով, թէ ինչոր մեկի թելադրանքով:
Ինչևէ յուրաքանչյուր հոդվածում առկա են մի քանի ստադարտ նախադասություններ, որոնց իրական իմաստը հիմա ես կփորձեմ բացատրել:)
Բոլորին քաջ հայտնի է որ,… - Ես հավես չունեի գտնել այն աշխատանքը, որում առաջին անգամ ասվել է այս մասին
…Այն կիրառության մեջ ունի մեծ նշանակություն… - Առանց նրա մեր մոտ ոչինիչ չէր ստացվի
Քանի որ չհաջողվեց պատասխանել բոլոր դրված հարցերին[/I[I]], …- Փորձարարական աշխատանքը արդյունք չտվեց, բայց հոդվածը կիսատ չէի ուզում թողնել
Սկզբից ձևակերպենք տեսական աշխատանքը – Այն եզրակացությունները, որոնք ես արեցի երեկ, քնելուց առաջ
Ակնհայտ է, որ… - Ես ինքս չեմ ստուգել, բայց դե…

CactuSoul
01.02.2007, 12:54
Վվաաա՜յյյ:D … Լավն էր:lol :
Ու ընդհանրապես. դու միշտ էլ սրամիտ ու դիպուկ վերլուծություններ ես անում:) :

Taurus
01.02.2007, 13:46
Շնորհակալություն, այս թեմայով կարող եմ շարունակել, էնքան բան կա ասելու…
Իմ անձնական փորձից ելնելով:D

Բարեկամ
26.04.2007, 03:51
…Այն կիրառության մեջ ունի մեծ նշանակություն… - Առանց նրա մեր մոտ ոչինիչ չէր ստացվի

կամ էլ՝


…Այն կիրառության մեջ ունի մեծ նշանակություն… - չէ հա, ինչ կիրառություն, սա աշխատող բան չի, ոչ մեկին էլ պետք չի, արխիվում վրեն փոշի ա նստելու, էնքան որ պաշտպանած լինեմ, բանակից կազատվեմ, համ էլ խի չպաշտպանեմ որ…

Javakhk
22.06.2008, 18:52
Գիտական հոդվածներ կարդալը շատ օգտակար բան է: Դժբախտաբար Երեւանի բուհերում ուսանողներին դա առանձնապես չեն քաջալերում դա անել (զի դասախոսք նույնպես առանձնապես շատ չեն կարդացել դրանցից):

Հեդվածներ կարդալիս պիտի մի շատ կարեւոր բան հիշել: Դրանք բոլորը չէ, որ գրված են ընթերցելու համար` մի մասը գրված են ուղղակի “դժվար հասկանալի” տեքստ լինելու համար` հեղինակը ուզել է “խոշոր մտածող” երեւալ: Դրանք կարդալ պետք չէ:

Բայց կան լավ գրված, օրիգինալ հոդվածներ, որոնք կարդալը շատ օգտակար է, քանի որ դրանցում նախնական, սկզբնական տեսքով տրված են այն մտքերը, որոնք հետո “հղկված” տեսքով գրվել են գրքերում…

ministr
30.09.2008, 18:41
Ընդհանրապես դժվար է իսկապես ինչ-որ հարցի պատասխան տվող հոդված գտնել: Երբ նայես համարյա նույն մարդիկ են` նույն խնդիրներն արծարծելով: Ծիծաղս գալիս է, երբ ոմանք փորձում են օրինակ կիսահաղորդչային սարքերի նախագծման մասին ինչ-որ <<նորություններ>> բացատրել կամ <<գյուտեր>> անել: Էդ մարդկանց հույսը երևի նա է, որ դեռ քչերն են հասկանում այդ ասպարեզից և լուրջ ընդդիմախոսներ դժվար է գտնել:

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ բերված գրականությունը եթե ուսումնասիրվի, ապա այնպայման կգտնվի այն նյութը, ոևտեղից ուղղակի թարգմանված-արտագրված է որպես տքնաջան աշխատանքի արգասիք ներկայացվող հոդվածը կամ թեզը:

ArmBoy
04.10.2008, 09:14
Այլ շաբլոն արտահայտություններ

Այսպիսով... կամԵլնելով վերոնշյալից... - իբր թե բան է գրել, մի հատ էլ հետեւություն է անում:

Գիտական նորույթը... - գոնե գրեք, որ խոսքը տվյալ ինստիտուտի կամ կենտրոնի մասին է, թե չէ ինչը որ մեզ մոտ նորույթ է, շատ երկրներում վաղուց դարձել է հնույթ:

Օգտագործված գրականություն - վերցնում են մի քանի հեղինակների գործեր, բացում դրանց գրականության ցակը, այնտեղից copy-paste անում այլ աշխատությունների ցանկը, բացում վերջինները, այնտեղից էլ մի շարք copy-paste-եր ու այդպես շարունակ, մինչեւ ցանկը դարձնում են մի քանի էջ, հասնում մի թվի (ասենք՝ մի 116 թվարկման) ու հետո նոր խախանդվում: