PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռոպէր Հատտէճեան



SSS
14.07.2010, 10:45
Մեկն է իմ սիրելի սփյուռքահայ գրողներից և ըստ իս արժանի է ճանաչման:


Ծնվել է Ստամբուլում 1926-ին,ավարտել է Ստամբուլի Համալսարանի գրականության ,փիլիսոփայության և հոգեբանության բաժինները...Առաջին պատմվածքը լույս է տեսել 1946թ-ին:Այնուհետև լույս են տեսնում '
"Կիրակնօրեայ հաշուեփակ", "Վաստակ", "Մահը Այս է արդյոք" թատեևախաղերը,"Բառասխալ", "մարդոց մեծութեան և խղճութեան մասին''ժողովածուները: "Օրագրիս 15 էջէրը "գրողին բերեցին յուրահատուկ համբավ ...

---------- Ավելացվել է՝ 11:45 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:30 ----------

"Առաստաղը"
Իմ ամենասիրելի գործն է, երկու հատորից է ,պատմում է հոր և դստեր մասին ...80 ամյա ծերունի ,որը գամված է անկողնուն և ոչինչ չի տեսնում առաստաղից բացի...Ավելի լավ ճանաչելու համար նրա գրիչը ,փոքրիկ մեջբերում կանեմ այդ ստեղծագործությունից:
Ծերունին մտորում է' նայելով առաստաղին

***
Մարդ մը երջանկութեան անգամ այնքան երկար չի կրնար հանդուրժել: Մարդ այսքան երկար հանգիստի,պտոյտի,զուարճութեան չի կրնար հանդուրժել :Ուրեմն օպիտի սորվիմ եղեր,որ մարդ միայն տառապանքի է ,որ կրնայ հանդուրժել :Միայն անշարժութեան:Միայն անճարութեան ու լքվածութեան:Որովհետեւ, նախ’ մեռնիլը մարդուս ձեռքը չէ.մեր կամքեն անկախ է մահը:Չես կրնար մեռնիլ, եթե մեռնիլ կուզես, մինչդեռ կրնաս երջանկութեանդ ,զբօսանքիդ վերջ տալ,եթե վերջ տալ ուզես:Եւ յետոյ սա էլ կայ, որ մարդ մեռնիլ չուզեր,եթե նույնիսկ անշարժութեան դատապարտված է…
***