PDA

Դիտել ողջ տարբերակը : Shrek



Smokie
14.07.2010, 10:13
Զարմանալի է որ Shrek-ի թեման չկար այսքան ժամանակ:think: Հիանալի մուլտ է, շատ հաջողված, կարծում եմ մարդկության մեծամասնությունն այն սիրում է:

---------- Ավելացվել է՝ 11:13 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:08 ----------

Իմ կարծիքով ցանկացած ֆիլմի, կամ մուլտֆիլմի 1-ինը միշտ ամնալավն է լինում, «Shrek»-ն էլ իհարկե բացառություն չէ:
4-րդը նայել եմ, շատ լավն էր:

helium
14.07.2010, 20:18
Բոլորն էլ դուրս անչափ գալիս են, չեմ կարող ասել, թե որն է ավելի լավը. ամեն մեկի մեջ այնքան ծիծաղելի դրվագներ ու կերպարներ կան: Վերջինում մասնավորապես «կիլլեռ»-ի աշխատելու մեթոդն ուղղակի սպանում է: Երեւի թե միակ մուլտ/ֆիլմն է, որի բոլոր սերիաները հավասարաչափ հաճույքով եմ նայել:
Ի դեպ, վերջին սերիան մի տեսակ շատ կարճ թվաց :(

Լեո
14.07.2010, 20:27
Չսիրեցի ես էդ Շրեկին :nea

---------- Ավելացվել է՝ 21:27 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:25 ----------


կարծում եմ մարդկության մեծամասնությունն այն սիրում է
Ստացվում ա՝ փոքրամասնությու՞ն եմ :o

:))

Yevuk
15.07.2010, 00:34
Առաջինն եմ նայել, չեմ հավանել: Միայն իշուկի կերպարը դեմքություն էր: Երկրորդի կեսն էլ զոռով-շառով նայեցի իշուկի խաթր, :)) բայց ավելի անտանելի էր: :pardon Երրորդն ու չորրորդն էլ չեմ նայել, չեմ էլ պատրաստվում:

Barcamaniac
24.02.2011, 23:55
Իմ կարծիքով հիմար մուլտ ա: տարբեր հեքիաթների հերոսների են խառնել իրար, գլխավոր հերոսը մի հատ կանաչ ու խելար կենդանի ա: Իսկ մեջի հումորը բոլորովին մանկական չի: Երեխաներին փչացնելու համար իդեալական մուլտիկ ա: Ավելի լավ ա Դիսնեյի մուլտերը նայել:

Monk
25.02.2011, 00:46
Մուլտի համար առանձնապես խելքս չի գնում, բայց ամենասիրածս կադրը սա է :))

http://www.zastavki.com/pictures/1024x768/Cartoons_Shrek_2_001559_1.jpg

Mark Pauler
25.02.2011, 01:09
Մուլտի համար առանձնապես խելքս չի գնում, բայց ամենասիրածս կադրը սա է :))

Նույնիսկ էս կադրից ծնված թևավոր խոսք կա արդեն :)
"ի՞նչ ես Շրեկի կատվի նման մեղավոր աչքերով նայում"

Ռուֆուս
25.02.2011, 01:34
Իմ կարծիքով հիմար մուլտ ա: տարբեր հեքիաթների հերոսների են խառնել իրար, գլխավոր հերոսը մի հատ կանաչ ու խելար կենդանի ա: Իսկ մեջի հումորը բոլորովին մանկական չի: Երեխաներին փչացնելու համար իդեալական մուլտիկ ա: Ավելի լավ ա Դիսնեյի մուլտերը նայել:

Բայց Շրեկը մանկական մուլտիկ չի ու երեխաների համար նախատեսված չի: Հումորը մեծական է ու սա դիտավորյալ է արված: Ի տարբերություն Դիզնիի մուլտերի մեծ մասի որոնք ունեն G ռեյտինգ (այսինքն նախատեսված են բոլոր տարիքային խմբերի համար), Շրեքի բոլոր մուլտերն ունեն PG ռեյտինգ (այսինքն ծնողներին զգուշացնում են, որ մուլտի մեջ կան դրվագներ, որոնք այնքան էլ նախատեսված չեն երեխաների համար):

Barcamaniac
20.03.2011, 17:35
Ու ինչ՞: Էտ նշանակում ա, որ լավ մուլտ ա՞: Ինչ էլ ասեք, միևնույն ա, Շրեկը դասվում ա տուպոյ մուլտերի շարքին, ու շատ ցավալի ա, որ սենց բաներն են ավելի շատ մարդկանց դուր գալիս, որտև մեջը խոսացող էշ կա ու էտ էշը շաաատ էշ ա: