PDA

Դիտել ողջ տարբերակը : Mafia II



Հայկօ
13.07.2010, 23:38
Հին ու բարի Mafia-ն արդեն մտել է խաղերի պատմության մեջ որպես երբևէ ստեղծված լավագույն խաղերից մեկը: Mafia II-ը ամեն կերպ փորձում է հետ չմնալ իր անվանի նախնուց: Խաղի հեղինակներն անգամ պնդում են, որ այն շատ ավելի լավն է լինելու, քանի որ իրենք վերցրել են նախորդ խաղի բոլոր առավելություններն ու ուժեղ կողմերը և ավելի են կատարելագործել դրանք: Խաղի սյուժեն տեղի է ունենում անցած դարի հիսունական թվականներին: Խաղի համար մանրամասնությամբ, դետալ առ դետալ ստեղծվել է մի ողջ հսկայական քաղաք՝ իր արվարձաններով, հարակից գյուղերով և այլն, և այդ քաղաքը ապրում ու շնչում է առանց խաղացողի միջամտության, ինքնուրույն: Այդ տարիների բազմաթիվ մեքենաներ լիցենզավորվել են ու ճշգրիտ կերպով վերստեղծվել: Խաղը պատմում է մի սովորական իտալացի երիտասարդի մասին, ում մի օր առաջարկվում է ծանր ֆինանսական դրությունից դուրս գալու «հեշտ ուղի»: Արդեն կարելի է վստահաբար ասել, որ այս խաղը պահպանելու է իր նախորդի լավագույն ու չգերազանցված (հուսով ենք՝ դեռ չգերազանցված) հատկանիշը՝ խորը, մշակված ու անչափ հետաքրքիր սյուժեն: Լինելու են նաև մյուս բաղադրիչները՝ լարված հետապնդումները մեքենաներով, դաժան փոխհրաձգություններն ու ձեռնամարտերը, հրաշալի գրված ու բեմադրված երկխոսությունները, գեղեցիկ ու թարմ գրաֆիկան, մաֆիոզ հաշվեհարդարները, ահաբեկումները, շանտաժը, հովանավորչությունը, ինտրիգները և այլն: Սպասենք հաջորդ ամսվան:



Մի քանի սքրինշոթներ.


http://s45.radikal.ru/i110/1007/0c/2b8916d8e3dd.jpg

http://s46.radikal.ru/i113/1007/cd/2302ea8ca1ff.jpg

http://s48.radikal.ru/i120/1007/ec/5c4952fa12ab.jpg

http://s52.radikal.ru/i137/1007/ca/575fb9f9362c.jpg

http://s14.radikal.ru/i187/1007/d8/0187495cd41e.jpg



Հ.Գ. Լավ տրեյլերները շա՜տ շատ են, հիմա չեմ դնի :):

Skeptic
14.07.2010, 00:17
Բայց չեխերին հալալ ա: :good

Էհհհհհ... :cry2 :cry

Life
14.07.2010, 00:27
Մենակ կոմպս բացի :roll

Հայկօ
14.07.2010, 00:39
Մենակ կոմպս բացի :roll

Մինիմալ կոնֆիգուրացիան.
ՕՀ. Microsoft Windows XP (SP2) / Windows Vista / Windows 7
CPU. Pentium D 3 GHz կամ AMD Athlon 64 X2 3600+ (Dual core)
RAM. 1,5 Gb
Վիդեոքարտ. nVidia GeForce 8600 / ATI HD2600 Pro
HDD. 8 Gb
Խորհուրդ տրվող կոնֆիգուրացիան.
ՕՀ. Microsoft Windows XP (SP2) / Windows Vista / Windows 7
CPU. 2,4 GHz Quad Core
RAM. 2 Gb
Վիդեոքարտ. nVidia GeForce 9800 GTX / ATI Radeon HD 3870
HDD. 10 Gb

PhysX/APEX-ի հետ կապված պահանջներ էլ կան, ստեղ չեմ մեջբերում. ամեն դեպքում՝ շատ բարձր են:

Հայկօ
28.07.2010, 12:34
Mafia II. Hands-on
Արևմտյան խաղային մամուլի լրագրողներից շատերին վերջերս հաջողվել է սեփական ձեռքերով «շոշափել» Mafia II-ը: GamesRadar (http://www.gamesradar.com/) հայտնի սայթի ժողովուրդը խաղացել են չորս «գլուխ» (անգլերեն՝ Chapter) ու իրենց երկար-բարակ տպավորություններն են գրել ահա այստեղ (http://www.gamesradar.com/pc/mafia-ii/preview/hands-on-with-much-more-of-mafia-ii/a-2010072015329391068/g-2007082111555365089): Լրիվ չեմ ներկայացնի հոդվածը, ուղղակի համառոտ, հատված-հատված կթարգմանեմ ու կմեջբերեմ նրանց գրածը:

Mafia II-ը ապշեցնում է նախևառաջ իր մշակվածությամբ ու դետալների հանդեպ ուշադրությամբ: Ամեն ինչ մտածված է՝ միջացվայրը, լեզուն, ճարտարապետությունը, կերպարները, նորաձևությունը, երաժշտությունը, մեքենաները. այս ամենը ստիպում է գլխովին սուզվել անցած դարի 40-50-ական թվականների մեջ:


http://s51.radikal.ru/i133/1007/4a/a297b874fd0f.jpg


Բնականաբար՝ սարսափելի մեծ բյուջեն ու բծախնդիր ուշադրությունը ոչ մի բան էլ չէին նշանակի, եթե դրանց հետևում հրաշալի գեյմփլեյ ու հետաքրքիր սյուժե չլիներ:

Պրեվյուն սկսվում է «Home Sweet Home» կոչվող գլխով, որտեղ Վիտոն Երկրորդ համաշխարհայինից վերադառնում է տուն: Գնացքից իջնելիս նա հանդիպում է իր ընկերոջը՝ Ջո Բարբարոյին, ով Վիտոյին իր մեքենայով տանում է մի-մի բաժակ խմելու: Ջոն իմանում է, որ Վիտոն չի զորացրվել, այլ ուղղակի վիրավորվել է, արձակուրդի մեջ է ու դեռ պիտի վերադառնա ռազմի դաշտ, ջղայնանում է ու մի զանգով ազատում է Վիտոյին (ինչպես հետո է պարզվում՝ կեղծ փաստաթղթեր է սարքել տալիս): Վիտոն վերադառնում է իր հին տունը, ու այստեղից արդեն ղեկավարումն անցնում է խաղացողի ձեռքը:


http://i057.radikal.ru/1007/a5/7d9149d454f1.jpg


Մաֆիան, իհարկե, sandbox է, բայց ոչ GTA-ի նման: Եթե GTA-ում «ղեկավարումը վերցնելը» նշանակում էր խելքը թռցնել ու սկսել աջուձախ հնձել բոլորին, ապա այս խաղում Վիտոն դանդաղ, «գծային» ճանապարհով, ճամպրուկը ձեռքին քայլում է իր հին թաղում: Նրան հանդիպում են մարդիկ, ովքեր հիշում են Վիտոյին, երբ նա դեռ փոքր երեխա էր, և որոնց հետ կարելի է կանգնել ու մի երկու բառ խոսել: Մի քիչ հեռու երկու հոգի մի կնոջ համոզում են, որ ամուսնուն թույլ տա՝ գնա մի երկու բաժակ գարեջուր խմի իրենց հետ: Շենքի վերև հարկերից մեկում մի ամուսնական զույգ բարձրաձայն վիճում է, ինչ-որ ծանր բան է դուրս նետում պատուհանից, որը ընկում է Վիտոյի ոտքերի տակ: Իր կյանքով ապրող փոքրիկ թաղամաս, մի խոսքով:

Ծեր մոր ու քրոջ՝ Ֆրենկիի հետ սրտաճմլիկ հանդիպումից հետո Վիտոն արագ հասկանում է, որ սենյակում նստելուց բան դուրս չի գա, ու որոշում է գնալ նավահանգիստ ու մի գործ գտնել: Բայց տնից դուրս գալով՝ նա տեսնում է, որ ինչ-որ մի ավազակ հարձակվել է նրա քրոջ վրա, ու այստեղ սկսվում է խաղի առաջին մարտական տեսարանը:


http://s46.radikal.ru/i114/1007/11/aa9783b22443.jpg


Մաֆիա 2-րդում ձեռնամարտը շատ պարզեցված է. թույլ հարված, ուժեղ հարված ու բլոկ: Վերջում կարելի է «finisher»-ներ անել, որ հիմանկանում ավարտում են ընկած հակառակորդին տշելով ու մի քանի դուրս թռած ատամներով:

Կռվից հետո Ֆրենկին խոստովանում է, որ ավազակը եկել էր պարտքի հետևից. նրանց մահացած հայրը $2,000 է պարտք մի հարուստի, ու նրանց մինչև շաբաթվա վերջ ժամանակ են տվել փողը վերադարձնելու համար: Հասկանալով, որ նավահանգստում այդքան փող չես աշխատի, Վիտոն ուղղվում է դեպի Ջոյի տուն (ճանապարհին նա կանգ է առնում մի փչացած մեքենայի մոտ, լսում է վարորդի ու կնոջ խոսակցությունը, հետո օգնում է, որ մեքենան սարքեն):


http://s42.radikal.ru/i095/1007/8c/7e97c20801a3.jpg


Ջոյի հետ խոսելուց հետո խաղացողը առաջին անգամ մեքենա է քշում: Ընդհանուր առմամբ վարելը առաջին Մաֆիայի հետ համեմատ բավականին լավացել է. 40-50-ականների մեքենաները հաստատ ավելի լավ են քշվում, քան հին 30-ականներինն էին: Ամեն դեպքում՝ ուրիշ մեքենայի հետ ճակատ-ճակատի բախվելը կամ ծառի մեջ մտնելը ավարտվում է Վիտոյի մահով:

Ի դեպ՝ արագությունը գերազանցել խորհուրդ չի տրվում. Այս խաղի ոտիկանները շատ ավելի նյարդային ու անհանդուրժող են, քան առաջին խաղում: Հետապնդման դեպքում կարող ես կա՛մ կանգ առնել ու հանձնել փաստաթղթերդ, կա՛մ էլ փորձել փախչել ոստիկաններից: Արագությունը սահամափակող կոճակ այստեղ էլ կա:


http://s53.radikal.ru/i140/1007/ef/4227f56d1711.jpg


Ջոն Վիտոյին տանում է Ջուզեպեյի մոտ, ով պետք է կեղծեր Վիտոյի փաստաթղթերը: Նա նաև lockpick-ների հավաքածու է տալիս, որոնց օգնությամբ Վիտոն տեղնուտեղը մի մեքենա է գողանում: Ի տարբերություն GTA-ի՝ այստեղ մեքենաների տերերը դռները բաց չեն թողնում, ու խաղցողը մեքենա գողանալու համար պիտի մի փոքրիկ մինի-գեյմ խաղա: Այսինքն՝ կարելի է նաև ջարդել ապակին ու գողանալ, բայց դա գրավում է ոտիկանության ուշադրությունը:

Այս հատվածում, ամեն դեպքում, ոտիկանները սկսում են Վիտոյին հետապնդել: Մաֆիա 2-ում ինչքան ծանր է քո կատարած հանցագործությունը, այնքան լուրջ են քեզ հետապնդում: Սպանության կամ կողոպուտի համար կարող են կրակ բացել, իսկ մյուս դեպքերում ուղղակի ձերբակալում են: Հետաքրքիր է, որ տարբերություն կա՝ թե այն պահին, երբ քեզ նկատում են օրենքը խախտելիս, դու մեքենայո՞վ ես, թե՞ ոտքով: Եթե մեքենայով ես եղել, հետքը կորցնելը ավելի հեշտ է, քան եթե ոտքով ես եղել ու ոստիկանները տեսել են քո դեմքը: Այս դեպքում հարկավոր է փոխել շորերն ու մի հանգիստ տեղ սպասել, մինչև ամեն ինչ հանդարտվի:

Մեր դեպքում Վիտոն շատ հեշտ ազատվում է ոստիկաններից, մի արհեստանոց է գտնում ու ուրիշ գույնի է ներկում մեքենան: Արհեստանոցում կարելի է նաև վերանորոգել մեքենան, հզորացնել շարժիչը, փոխել անիվները և այլն:


http://s48.radikal.ru/i120/1007/f7/540805f4cba0.jpg


Ջոն մեզ տանում է Մայք Բրուսկիի մոտ, ով Վիտոյին առաջարկում է $400 տալ, եթե նա մի կոնկրետ մոդելի մեքենա բերի: Ջոն բավականին կոպիտ ու ծաղրական տոնով ասում է, որ այդ մեքենայից տեսել է կողքի նեգրական թաղամասում. լավ է, որ խաղը չի շրջանցել 40-ականների ռասիզմի թեման, ռեալիզմը շատանում է:

Մեքենայի գողությունը վերածվում է իսկական ճակատամարտի: Խաղի հրաձգային մոդելը հիմնված է վերջերս մոդայիկ դարձած թաքստոցների վրա (Gears of War, GTA IV): Ծածկվելով սյուների ու բետոնե բլոկներկի հետևում՝ Վիտոն հերթով ոչնչացնում է մեքենայի պաշտպաններին


http://s002.radikal.ru/i199/1007/8f/560cc3ced9bb.jpg


Ապա Վիտոն ու Ջոն ցատկում են մեքենայի մեջ, սեղմում են գազի ոտնակը, ջարդուփշուր են անում ցանկապատն ու փախչում: Սկսվում է մի իսկական գագստերական հետապնդում: Ցավոք սրտի՝ Վիտոն չի կարող կրակել, երբ ղեկի մոտ է, իսկ թշնամիները ամեն ինչ անում են՝ մեքենան մաղ դարձնելու համար: Բարեբախտաբար՝ հաջողվում է մեքենան առանց լուրջ վնասների տեղ հասցնել: Վիտոն $300-ը դնում է գրպանը ($100-ը Ջոն իրեն է պահում), ու նրանք երկուսով ուղղվում են դեպի Ջոյի բնակարան, Վիտոն փռվում է բազմոցին, ու այս մի գլուխը ավարտվում է:

Սա ընդամենը սկիզբն էր: Հաջորդ գլուխը, որ կոչվում է «Buzzsaw», շատ ավելի կարճ է, գործողություններով հագեցած ու մի քանի անգամ ավելի արյունոտ:

Գլուխը սկսվում է Ջոյի բնակարանում: Վիտոն մենակ է: Հեռախոսը զնգում է, Վիտոն պատասխանում է զանգին. հանդիպում հարևան ռեստորանում՝ Ջոյի ու նրա ընկեր Հենրի Տոմասինոյի հետ: Վիտոն Ջոյի պահարանից մի երկու շոր է վերցնում, հագնվում է ու դուրս գալիս: Փողոցում նա տեսնում է, թե ինչպես է մեկը մեքենայից իջնում, սկսում է գոռգոռալ Ջոյի ընկերուհիներից մեկի վրա ու քացով խփում է նրա մեքենային: Վիտոն միջամտում է. կռիվն ավարտվում է այն բանով, որ Վիտոն այդ անշնորհքի գլուխը խփում է նրա սեփական մեքենային ու թողնում փողոցի մեջտեղում ուշագնաց փռված: Հետո Վիտոն վերցնում է նրա մեքենան ու հեռանում:


http://s51.radikal.ru/i131/1007/f8/0563b2d8853b.jpg


Ռեստորանում մեզ ծանոթացնում են Լուկայի հետ: Լուկան ուզում է, որ Վիտոն, Ջոն ու Հենրին սպանեն իր հակառակորդ գանգստերներից մեկին, ում նախկինում էլի փորձել են սպանել, բայց չի ստացվել: Գանգստերը հիմա լիքը թիկնապահներով է ման գալիս: Վիտոյին ասում են, որ վերցնի գնդացիրը՝ գերմանական MG-42-ը՝ վերնագրի «buzzsaw»-ը: Զենքի վաճառականին այցելելուց և գնդացիրը վերցնելուց հետո (վաճառականը, ի դեպ, թթվում է Վիտոյի ականջին՝ իմանալով, որ Վիտոն պատերազմի մասնակից է) մենք նաև նոր զենք ենք գնում՝ մագնում: Հետո գնդացիրը տեղադրվում է մինիվենի բեռնախցիկում:

Մինիվենը հասնում է տեղ, Ջոն, Վիտոն ու Հենրին բարձրանում են մի դատարկ բնակարան ու սկսում են սպասել թիրախին, որ պիտի անցնի ներքևի փողոցով: Սպասումը երկարում է, Վիտոն սկսում է Հենրիի հետ զրուցել, թե ինչպես է վերջինս արտագաղթել Իտալիայից՝ Մուսոլինիից փախչելու համար: Վիտոն մոտենոմ է պատուհանին, ու թիրախի թիկնապահներից մեկը նկատում է նրան:


http://i061.radikal.ru/1007/65/23970b37f89a.jpg


Թիրախը ժամանում է, թիկնապահները սկսում են կրակել մեր պատուհանի վրա: Դա այնքան էլ չի օգնում նրանց, քանի որ ղեկավարումը իր ձեռքը վերցնելուն պես Վիտոն սկսում է գնդացրից արճճե անձրև տեղալ նրանց վրա: Թիկնապահները շատ արագ հնձվում են, նրանցից մեկը փորձում է թաքնվել մեքենայի հետևում, բայց մեքենայի բաքի վրա կենտրանացրած կրակը վայրկյանների ընթացքում պայթեցնում է մեքենան:


http://s39.radikal.ru/i086/1007/cd/c81602f09a87.jpg


Ցավոք սրտի՝ Վիտոն ստիպված է լինում թողնել MG-42-ը ու Հենրիի ու Ջոյի հետ միասին փողոցներում հետապնդել թիրախին: Նրանք հասնում են ալկոհոլի մի պահեստ, որտեղ երկար փոխհրաձգությունից հետո (ալկոհոլը, ի դեպ, շատ լավ վառվում է) թիրախին անկյուն են քշում, ու Հենրին մոտենում է, որ սպանի նրան: Բայց դրա փոխարեն Հենրին թիրախի թաքցրած ռեվոլվերի կրակոցից ընկնում է գետնին. Վիտոն ու Ջոն գնդակներով քրքրում են թիրախին:


http://s06.radikal.ru/i179/1007/07/f3f084e420ad.jpg


Հենրին մի կերպ ողջ է մնում: Ջոն նրան քարշ է տալիս կրակի միջով, իսկ Վիտոն ճամփա է մաքրում դեպի մեքենան: Հենրիին մի կերպ (հետապնդումներից խուսափելով) հասցնում են Էլ Գրեկոյի՝ մաֆիայի բժշկի տուն:


http://i056.radikal.ru/1007/0b/4f5bf5213be9.jpg


Այստեղ այս գլուխն էլ է ավարտվում: Հաջորդը «Balls & Beans»-ն է:

Հայկօ
28.07.2010, 12:36
(շարունակություն)

Վիտոն արդեն իր սեփական բնակարանն ունի: Ջոն է զանգում, ու Վիտոն ուղղվում է դեպի «Մալթացի Ֆալկոնե» ռեստորան, որը նաև մաֆիայի բոսս Կառլո Ֆալկոնեի շտաբն է: Վիտոյին հանձնարարում են գտել Ֆալկոնեի հաշվապահ Հարվի Բինսին, ով անհետացել է իր թիկնապահ Տոնի Բոլզի հետ միասին: Ֆալկոնեն կասկածում է, որ Լուկան («Buzzsaw»-ի հանձնարարությունը տված գանգստերը) կեղտոտ խաղ է խաղում, ու Վիտոյին ասում է, որ հետևի նրան ու եթե սխալ բան նկատի, տեղում սպանի:

Լուկային գտնելը հեշտ գործ է լինում: Աննկատ հետապնդումից հետո Լուկան հասնում է մի սպանդանոց, մտնում է ներս ու դարպասը ներսից կողպում: Վիտոն խոսում է մոտակայքում կանգնած բանվորների հետ ու պարզում, որ սպանդանոց մտնելու միակ տարբերակը կոյուղու խողովակի միջով է: Վիտոն ստիպված սկսում է սողալ խողովակի միջով՝ ահավոր կողտոտվելով ու ոտքից գլուխ ծածկվելով մարդկային, հազար ներողություն, արտաթորանքներով:


http://s48.radikal.ru/i120/1007/40/e43c6b1df09f.jpg


Մեզ ակնարկում են, որ Վիտոյի այս կղանքային ճամփորդությունը անսպառ կատակների թեմա է դառնալու մյուսների համար խաղի ամբողջ ընթացքում: Խողովակից դուրս գալով՝ Վիտոն տեսնում է, թե ինչպես են կապկպված Բոլզին ու Բինսին քարշ տալիս դեպի սպանդանոց: Ապա նա լռությամբ շրջանցում է պահակներին ու մոտենում իր նպատակակետին:

Բոլզն ու Բինսը կապված ու կախված են մսի կեռիկներից, նրանց հարցաքննում են, Ֆալկոնեի մարդկանցից մեկ ուրիշը կտրված կոկորդով ընկած է գետնին. սա զգուշացում է մյուս երկուսի համար: Վիտոյին շուտով հայտնաբերում են (երևի վրայից տարածվող գարշահոտությամբ): Ինչ-որ մեկը հետևից հարվածում է նրան. զենքը ընկնում է Վիտոյի ձեռքից: Ձեռնամարտ է սկսվում. կարճ կապեմ՝ Վիտոն զենքը հետ է վերցնում, Բոլզը ազատվում է իր կապերից, սկսվում է փոխհրաձգություն, որի ընթացքում մենք Թոմմի գան ու մի տոննա զինամթերքն ենք ճարում:


http://i055.radikal.ru/1007/a4/1983d9045b30.jpg


Վիտոն Բինսին էլ է ազատում ու սկսում է Բոլզի հետ միասին հետապնդել Լուկային դեպի վերջինիս օֆիսը: Այստեղ նա թաքնվում է բարիկադների հետևում ու օգնություն է կանչում: Օգնության եկած գանգստերները շատ արագ բնաջնջվում են Թոմմի գանի կրակով, իսկ նրանց մեքենաների ուղղությամբ մի քանի Մոլոտովի կոկտեյլներ են թռչում:


http://s49.radikal.ru/i123/1007/7a/f193d6e5ca6c.jpg


Ապա Վիտոն ու Բոլզը ճեղքում են բարիկադներն ու մտնում Լուկայի օֆիս: Վրեժի կարոտ Բոլզը կիսագիտակից Լուկային քարշ է տալիս սպանդանոց՝ դեպի հարցաքննությունների սենյակ: Հետո նրանք նստում են Լուկայի սև կաբրիոլետի մեջ ու հեռանում (Վիտոն, անկասկած, իր կոյուղիոտ շորերով ոչնչացնում է մեքենայի կաշվե սալոնը):


http://i070.radikal.ru/1007/d1/139d9166e777.jpg


«Մալթացի Ֆալկոնե»-ում Վիտոն պատմում է վերջին լուրերն ու տեղնուտեղը ուղարկվում լողանալու: Նոր շորերի համար նա խանութ է մտնում, ու հետո սկսվում է կողոպուտը: Միանգամից լիքը ոտիկաններ են հավաքվում, Վիտոն մի կերպ դուս է պրծնում խանութից, ցատկում է մեքենայի մեջ ու փախչում՝ ճանապարհին արհեստանոց մտնելով՝ մեքենան ներկելու ու վերանորոգելու համար:


http://s03.radikal.ru/i176/1007/a9/94de91ba5f53.jpg


Ֆալկոնեի մոտ վերադառնալիս Վիտոյին դիմավորում են Ջոն ու նրա հին ընկեր Լեոն: Լեոն ասում է, որ ինքն ու Ջոն երաշխավորել են, որպեսզի Վիտոյին ընդունեն Ֆալկոնեի խմբավորման մեջ ու շնորհավորում են նրան: Սրան հաջորդում է «ձեռնադրման արարողությունը»:

Պատմությունը սահուն կերպով անցում է կատարում դեպի 50-ականներ: Սկսվում է հաջորդ գլուխը՝ «Room Service»-ը:

Վիտոն իր սեփական ամառանոցում է՝ «Վիլլա Սկալետայում»: Ապա նրան կանչում են Ջոյի բնակարան, որտեղ մաֆիայի բոսս Ֆալկոնեն Վիտոյին ու Ջոյին հանձնարարում է վերացնել հակառակորդ ընտանիքի ղեկավարին՝ Կլեմենտեին: Ինչպիսի երջանկություն՝ Ջոն հենց այդպիսի դեպքի համար մի կույտ դինամիտ ունի պահած:


http://s52.radikal.ru/i135/1007/15/2efa80819aea.jpg


Վիտոյի ու Ջոյի հետ գալիս է նաև Մարտին՝ մի ճարպիկ տղա, ում Ջոն «հովանավորում» է: Նրանք ուղղվում են դեպի Էմփայր Արմզ Հոթել, որտեղ Ջոն արդեն ամեն ինչ նրբորեն պլանավորել է: Դռնապանի հետ ամեն ինչ պայմանավոված է, նրանք ներս են մտնում հետևի դռնից, հյուրանոցի ծառայողների շորեր են հագնում ու գնում են՝ ռումբը տեղադրելու կոնֆերենս-սրահում, որտեղ շուտով մի ժողով է լինելու՝ Կլեմենտեի նախագահությամբ: Նրանք շուտով հանդիպում են Կլեմենտեի մաֆիոզներն, ովքեր Վիտոյին ու Ջոյին դնում են հարկի աշխատողների տեղն ու նրանց տանում են ուղիղ կոնֆերենս-սրահ՝ գետնից արյան բծերը մաքրելու համար:

Դինամիտը տեղադրելու ավելի լավ առիթ չի կարող լինել: Ջոն ռումբը կպցնում է սեղաններից մեկի տակ, Վիտոն կտրում է պատուհանի ապակին ու դետոնատորի լարը դուրս հանում: Մի խոսքով՝ Ջոն ու Վիտոն հանգիստ դուրս են գալիս կտուր, կտուրի վրա հրաձգություն է սկսվում, նրանք երկուսով Կլեմենտեի պահակներից լիքը մարդ են վերացնում՝ ձեռքի հետ մահու չափ վախացնելով (ու կապկպելով) մի անմեղ ապակի լվացողի:


http://s48.radikal.ru/i122/1007/69/ec282b252030.jpg


Ապա Վիտոն ու Ջոն մտնում են ապակի լվացողի վերելակի մեջ ու դրսից իջնում մինչև կոնֆերենս-սրահի հարկը: Մինչ Վիտոն լվանում է ապակիները՝ Ջոն կռանում է ու դետոնատորը միացնում է պատուհանից դուրս եկող լարին: Հետո նրանք վերելակը մի քանի հարկ վերև են բարձրացնում: Ռումբը պայթում է՝ նրանց ստիպելով հավասարակշռությունները կորցնել:

Ափսոս՝ ռումբը սպանում է բոլորին, բացի Կլեմենտեից, ով իր համար հանգիստ նստած է լինում կողքի զուգարանում: Կլեմենտեն փորձում է փախչել, Վիտոն ու Ջոն հետապնդում են նրան, սկսվում է մի ահավոր փոխհրաձգություն հյուրանոցի մեջտեղում, որ շատ լավ ցույց է տալիս խաղի քանդվող ու փշրվող միջավայրը. ապակե պատերը, բարի վրայի բոլոր շշերը (և այլն)՝ ոչ մի բան չի դիմանում գնդակների տարափին:


http://s002.radikal.ru/i197/1007/1e/8536916f4592.jpg


Հերթական գանստերներին գնդակահարելուց հետո (Ջոն սկրիպտային-բեմադրված ձեռնամարտից հետո մեկին դուրս է նետում պատուհանից) դեպի վերելակներ տանող միջանցքներից մեկը պայթում է, ու մենք ստիպված մյուսն ենք ընտրում: Եվս մի քանի մեռած մաֆիոզներ, անակնկալի եկած հավաքարար, ու մենք վերելակով իջնում ենք ներքև՝ հայտնվելով լվացքատանը, որտեղ Կլեմենտեի մարդիկ պաշտպանում են իրենց բոսսի նահանջը:


http://s42.radikal.ru/i098/1007/e6/e4711c5ce7bc.jpg


Երբ Վիտոն ու Ջոն հասնում են գարաժ, տեսնում են, որ Մարտին (ում Ջոն հրամայել էր մեքենայից հեռու չգնալ) երևի փորձել է հերոսություն անել, երբ Կլեմենտեն իջել է ներքև, ու հիմա գնդակահարված-ընկած է: Կատաղությունից իրենց կորցրած՝ նրանք ցատկում են մեքենայի մեջ ու զենքերը պատրաստ պահած՝ ընկում են փախչող բոսսի հետևից:


http://s44.radikal.ru/i104/1007/5b/72576fc5aad7.jpg


Ցավոք սրտի՝ այստեղ լրագրողներին մատուցված խաղի հատվածն ավարտվում է, ու այդպես էլ անհայտ է մնում՝ արդյո՞ք Ջոյին հաջողվում է Մարտիի վրեժը լուծել: Ամեն դեպքում՝ հոդվածի հեղինակը հստակորեն ասում է, որ անկախ ամեն ինչից՝ այս պրեվյուն չափազանց տպավորիչ էր, ու հազիվ թե Mafia II-ը հիասթափեցնի վերջին մի քանի տարում իրեն սպասողների բանակին: Վերջում ասենք, որ հիմա արդեն հաստատ հայտնի է, որ խաղը վաճառքում է հայտնվելու օգոստոսի 24-ին:

Հայկօ
31.07.2010, 20:54
Վերևի պրևյուի վիդեոն :)


http://www.youtube.com/watch?v=HZ6NLNvgpKM


Mafia II - Kick in the Head Trailer

Վերջին տրեյլերն է, այսօր է հայտնվել ինտերնետում.


http://www.youtube.com/watch?v=u6ve10dAf9E

Life
03.08.2010, 02:14
Օգոստոսի 10-ին դուրս կգա դեմոն,իսկ ամբողջական տարբերակը ինչպես նշվեց`24-ին:)
Հ.Գ. Արդեն:love:love:love

BOBO
17.08.2010, 22:44
դեմոն խաղացի, դզումա:hands

Հայկօ
17.08.2010, 22:50
դեմոն խաղացի, դզումա:hands

Ահամ, ես էլ էի տեղնուտեղը քաշել, շատ լավն էր: Մենակ ավտո քշելու մոդելը մի քիչ դուրըս չեկավ, մի տեսակ շատ «ծանր» էր, մեկ էլ կարգավորումների մեջի էն երկու տարբերակները չհասկացա, որ մեքենա վարելուն են վերաբերում. տարբերություն չզգացի, համենայն դեպս: Բայց դեմոն ուղղակի ընտիր էր:

Life
17.08.2010, 22:59
դեմոն խաղացի, դզումա:hands

Մեջս ուժեմ գտել,դեմոն չեմ քաշել,սպասում եմ ամբողջական տարբերակով դուրս գա:aha:nyam

Life
20.08.2010, 02:03
Լավ լուր,շատ լավ լուր:P
Ուռռռա,վերջապես դուրս եկավ ամբողջական խաղը (http://rustorka.com/forum/viewtopic.php?t=53565):yahoo:love

Վատ լուր:this
Crack չկա:(

Sagittarius
20.08.2010, 02:32
վաղը կգնամ մուֆտա կխաղամ, ստեղ խաղերի բացօթյա փառատոն ա, էս խաղն էլ ա լինելու:hands

ուղղում: փառատոնը բացօթյա չի, ոչ էլ մուֆթա ա:(, բայց ամեն դեպքում կգնամ, խաղային աշխարհի բոլոր նորությունները լինելու են, խոստացել են որ հզոր բան ա լինելու:)

Life
20.08.2010, 12:08
Լավ լուր,շատ լավ լուր:P
Ուռռռա,վերջապես դուրս եկավ ամբողջական խաղը (http://rustorka.com/forum/viewtopic.php?t=53565):yahoo:love

Վատ լուր:this
Crack չկա:(

լօժնայա տրեվօգա:nono,ֆեյկ էր,պարզվեց Kane & Lynch 2 -ն էր :sorry:bad

BOBO
21.08.2010, 22:23
Անգլերեն ստիմ վերսիան
http://rustorka.com/forum/viewtopic.php?t=53827

masivec
21.08.2010, 22:35
Անգլերեն ստիմ վերսիան
http://rustorka.com/forum/viewtopic.php?t=53827

Ստիմ-ը որնա՞

BOBO
21.08.2010, 22:52
Ստիմ-ը որնա՞

http://ru.wikipedia.org/wiki/Steam

BOBO
23.08.2010, 21:05
http://rustorka.com/forum/viewtopic.php?t=54054
ռեփակ, քռեքով

---------- Ավելացվել է՝ 22:05 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:47 ----------

ջնջին:( նեդակրյակ էր

masivec
23.08.2010, 21:07
http://rustorka.com/forum/viewtopic.php?t=54054
ռեփակ, քռեքով

---------- Ավելացվել է՝ 22:05 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:47 ----------

ջնջին:( նեդակրյակ էր
Ես էլ արթեն ռեգ էյ լինում:))

BOBO
23.08.2010, 21:20
Ես էլ արթեն ռեգ էյ լինում:))

Էղի առաջինը միշտել ըտեղ են քցում

masivec
24.08.2010, 11:12
Էղի առաջինը միշտել ըտեղ են քցում

Mafia II
http://rustorka.com/forum/viewtopic.php?t=54086

Moonwalker
24.08.2010, 11:41
Նույնից առանց ռեգի՝ http://streamzone.org/tracker/igry/pc/mafiya-2-mafia-2-2010-rus-repack-t33782-1.html

BOBO
24.08.2010, 12:27
Mafia II
http://rustorka.com/forum/viewtopic.php?t=54086

ուր էիր չկաիր արդեն 40% քաշել եմ:P

masivec
24.08.2010, 14:56
ուր էիր չկաիր արդեն 40% քաշել եմ:P
Ես խաղում եմ:D

BOBO
24.08.2010, 14:58
Ես խաղում եմ:D

ոնց էս խաղում իմնելա 250-ով քաշում:angry

BOBO
24.08.2010, 16:57
Առաջի գլուխը մեդալ էր:hands

BOBO
24.08.2010, 17:22
Ահամ, ես էլ էի տեղնուտեղը քաշել, շատ լավն էր: Մենակ ավտո քշելու մոդելը մի քիչ դուրըս չեկավ, մի տեսակ շատ «ծանր» էր, մեկ էլ կարգավորումների մեջի էն երկու տարբերակները չհասկացա, որ մեքենա վարելուն են վերաբերում. տարբերություն չզգացի, համենայն դեպս: Բայց դեմոն ուղղակի ընտիր էր:
դրա տարբերությունը նոր փորձեցի, ռեալիստիչնիյի ժամանակ որ ձյան վրա տորմուզ արի սղաց ու թեքվեց իսկ նենց նոռմալ կանգնումա

դե էլի կլնի տարբերություններ

BOBO
24.08.2010, 17:47
Համարներս լավնա? :))

http://s004.radikal.ru/i207/1008/d7/a3c9ac9bd4f6.jpg (http://s004.radikal.ru/i207/1008/d7/a3c9ac9bd4f6.jpg)

masivec
24.08.2010, 17:49
ոնց էս խաղում իմնելա 250-ով քաշում:angry

Ես շուտ եմ դրել քաշելու:lolԴզումա բայց

BOBO
26.08.2010, 02:33
պրծավ:cry սյուժեն ընտիր էր

tikopx
26.08.2010, 14:22
նորմալ դիսկնեմ ինստալլ անում ,տենամ ինչ խաղա?

tikopx
26.08.2010, 15:44
գրաֆիկան ամեն ինչ արժի, CALL OF DUTY ից ուժեղա մինիմում 2 անգամ ` ու նմանա խաղը դրան, MEDALI պեսա սկսում խաղը պատերազմում ես:

Հայկօ
26.08.2010, 19:38
Մոդերատորական. քանի որ ենթադրվում է, որ այս խաղի մեծագույն հաճույքներից մեկն էլ սյուժեն է, խաղը խաղացող բոլոր մասնակիցներին հորդորում եմ սյուժեի մասին ընդհանրապես ոչ մի բան չգրել այստեղ, կամ էլ օգտագործել «սպոյլեր» թեգը: Եկեք չփչացնենք ուրիշների ժամանցը: Սյուժեի մասին ստանդարտ ինֆորմացիայից դուրս բան գրողները կտուգանվեն, գրառումները կջնջվեն՝ հանուն խաղը դեռ չխաղացած մարդկանց:

tikopx
26.08.2010, 19:44
օկ համամիտ եմ Հայկօ ջան,Տղեք խաղացեք ես խաղը վերջնա:

Vardanito
19.09.2010, 22:37
Մեքենա քշելուց ուզում եմ ֆառերը միացնեմ ու անջատեմ,պավառօտնիկների կնօպկեքը որոնք են,մտնում եմ ուպռավլենիյա չկա,ինչ անեմ:Կամ եթե կարաք կնօպկեքը գրեք ելի:նախօրոք մերսի:

Vardanito
22.09.2010, 21:59
Բայց ինչ հիմար վերջ ունի,անիմաստ,ախմախ վերջ ա,իզուր էր էդքան ժամանակը,ափսոս,գրաֆիկան լավն էր,բան չկա ասելու,բայց սցենարը հեչ լավը չէր:Անիմաստ խաղացի,The Godfather 2-ի սցենարը ավելի լավն էր:

tikopx
23.09.2010, 00:42
ես ներվայնացել եի այն աստիճան, ասի նամակ գրեմ քֆուրներով դրանց, վիզ դրեցի համարյա 2 օրում սաղ անցա , բայց վերջը նենց հիասթափեցրեց, որ ել դրանց սարքաց խաղերը չե խաղալու

Հայկօ
23.09.2010, 00:48
Համաձայն եմ, իմ կարծիքով էլ էր սյուժեն թույլ: Թույլ ասելով՝ նկատի ունեմ առաջին մասի հետ համեմատությամբ, էլի: «Կիսատ, անմշակ» նախագծի տպավորություն էր թողնում. էդքա՜ն մեծ, մանրամասն ու հրաշալի քաղաք էին ստեղծել, իսկ քաղաքը... դատարկ էր, սյուժեից դուրս զբաղվելու ոչ մի բան չկար, կարելի ա ասել: Էդ նույն հիվանդությունը «Assassin's Creed»-ն էլ ուներ, բայց ոչ էս աստիճան ծանր, էլի: Նոստալգիսա բռնել ա. երևի առաջին Մաֆիան քաշեմ-խաղամ :love:

Vardanito
23.09.2010, 21:05
Ոնց որ ընենց արած ըլնեն,որ 3-րդ մասին սպասացնեն:Հենց խաղացի պրծա,հիասթափվեցի,միանգամից ջնջեցի:Ես Assassin's Creed»-ն էլ չէմ հավանում,ես մաֆիաին 3 տարի ա սպասում էի ու հիասթափվեցի:Դե չեխերի գրած սցենարը ինչ պիտի լինի որ?:)

Razo
24.09.2010, 00:50
Հայելի: http://dd8.4files.net/1e7f4112424e23380cbecea20b74ce35ac8459a5a3288d89/Mafia_II.iso

RePack R.G. Механик-ներից թարմացում 15 սեպտեմբեր 2010

ջըսթ ռան ինսթալեռ :D;)

Հայկօ
24.09.2010, 02:13
Ոնց որ ընենց արած ըլնեն,որ 3-րդ մասին սպասացնեն:Հենց խաղացի պրծա,հիասթափվեցի,միանգամից ջնջեցի:Ես Assassin's Creed»-ն էլ չէմ հավանում,ես մաֆիաին 3 տարի ա սպասում էի ու հիասթափվեցի:Դե չեխերի գրած սցենարը ինչ պիտի լինի որ?:)

Արի չմոռանանք, որ էդ նույն չեխերն էին առաջին խաղի ստեղծողը:

Vardanito
25.09.2010, 15:48
Համենայն դեպս եթե կարենային գօդֆադեր 2-ի սցենարը ու մաֆիայի գրաֆիկան միացնեն ու գժոտ խաղ ստանան,ոչ թե սրա նման լավ գրաֆիկայով,բայց անիմաստ սցենարով:Ափսոս գօդֆադեր 3-ը չի հելնելու,հաստատ լավը կլիներ:Դե ինչ սպասում եմ ֆիֆա 11-ին,հույս ունեմ լավը կլինի:

Հ.Գ
Հայկօ ջան եթե չեխերը կարենային լավ սցենար գրեին,մաֆիա 2-ի համար 700 էջ չէին տուֆտի

V!k
25.09.2010, 16:07
էէէէէէէ.լավ չպրծավ:cry:angry

Հայկօ
25.09.2010, 16:47
Mafia 2-ը աշխարհի ռեկորդ է խփել՝ որպես ամենաքֆուրչի խաղ :D


Գինեսի ռեկորդների գիրքը Mafia 2-ին արժանացրել է ամենաշատ հայհոյանքներ պարունակող խաղը համարվելու կասկածելի պատվին :)): Նախորդ ռեկորդը House of the Dead: Overkill-ինն էր: Այդ խաղի սցենարի ուղիղ 3%-ը հայհոյանքներ էին (189 անգամ կրկնվում էր f*ck բառը):

Սակայն Գինեսն արդեն հաշվել է f տառով սկսվող բառի ավելի քան 200 կրկնություն Mafia 2-ում, և այդ թիվը դեռ շարունակում է աճել: Հետաքրքիր աշխատանք է :)):

Ավելորդ չէ նշելը, որ չնայած այս խաղի մասին ESRB-ի ռեյտինգային ամփոփումը չորս պարագրաֆ է և ավելի քան 350 բառ՝ ոչ նորմատիվային լեզվի մասին միակ նշումը հետևյալ նախադասությունն է. «Language such as 'f**k,' 'sh*t,' and ''n**ger' can be heard in the dialogue» (Երկխոսություններում կարելի է լսել f**k, sh*t և n**ger բառերը):

Գինեսի ռեկորդների գիրքն այս մասին իմացել է՝ շնորհիվ Redvsblue.com (http://redvsblue.com/home.php) բլոգի, ովքեր խաղում գործածվող 200 f*ck բառերի վիդեո-կոմպիլացիա էին պարտաստել: Վիդեոն կարող եք դիտել այստեղ (http://redvsblue.com/archive/?id=1558):



http://s42.radikal.ru/i096/1009/f4/d815687db2ef.jpg

Դուք էլ այսպիսի վիճակում հատնվեիք, դուք էլ կհայհոյեիք

Razo
09.10.2010, 17:50
Ջոյին խի են խփում ? :(

Vardanito
11.10.2010, 16:14
Ջոյին խի են խփում ? :(

Դե ամեն մարդ իրա ձևով թող հասկանա,ինձ թվում ա,որ հեսա մի 2 ամսից կպարզվի,որ 3-րդ մասն ա դուրս գալու:Իսկ ինչ որ մեկը Jimmys vendett-ները խաղացել ա,իմաստ ունի ինստալ անեմ?

tikopx
11.10.2010, 21:19
շարունակությունա լինելու, բայց դեռ անհայտա երբ

Vardanito
12.10.2010, 20:52
Ձև չի,որ շարունակություն չունենա շատ անիմաստ պրծավ:ժողովուրդ,ով կարա ասի թե Red Dead Redemption-ը PC վրա երբ ա հելնելու?Դրա մասին ֆորումում թեմա կա?