PDA

Դիտել ողջ տարբերակը : The Witcher 2: Assassins of Kings



Հայկօ
13.07.2010, 23:33
Առաջին Witcher-ը իրավմամբ համարվում էր իր տարվա լավագույն RPG-ն. այն հրաշալիորեն համատեղում էր հետաքրքիր գեյմփլեյը, մանրամասն մշակված աշխարհը, RPG-ական լուրջ մեխանիկան ու գրավիչ հերոսներին: Խաղի հեղինակ CD Projekt Red-ը խոստանում է, որ այս շարունակությունը բոլոր առումներով գերազանցելու է իր նախորդին: Երկրորդ խաղի համար լրիվ նոր շարժիչ է գրվել, մանրամասն մշակվել ու վերլուծվել են գեյմերների բոլոր կարծիքներն ու առաջարկությունները և այլն: Խաղը լինելու է ավելի մեծ, ավելի գեղեցիկ ու ավելի հետաքրքիր (ամեն դեպքում՝ հուսանք): Հիշեցնեմ, որ The Witcher-ը հիմնված էր լեհ գրող Անջեյ Սապկովսկու պատմվածքների ու վեպերի շարքի վրա, որոնք պատմում էին Գերալտ Սպիտակ Գայլի՝ հրեշների որսորդի բարդ ու վտանգներով լի կյանքի մասին: The Witcher-ը շահեկանորեն առանձնանում էր մյուս ֆենտեզի-նախագծերից նախևառաջ իր օրիգինալ սեթինգով. այդ խաղում, օրինակ, էլֆերը ոչ թե վեհ, իմաստուն, արիստոկրատ ու հին ռասսա են, այլ մարդկանց կողմից հալածված ու օրենքից դուրս հայտարարված ապստամբ-ահաբեկիչներ: Խաղի ստեղծողները նաև խոստանում են, որ «մեծահասակների համար նախատեսված» կոնտենտն ու «ոչ սևուսպիտակ» ընտրությունները առկա են լինելու նաև The Witcher II-ում, իսկ մարտական մեխանիկան ու դինամիկան էլ ավելի դիտարժան են դառնալու:


Մի քանի սքրինշոթներ.




http://s43.radikal.ru/i102/1007/a5/a09fbff28828.jpg

http://s005.radikal.ru/i209/1007/14/417db841643e.jpg

http://s53.radikal.ru/i141/1007/5c/f76a58b2ebcc.jpg

http://s41.radikal.ru/i091/1007/ee/3271f5c12280.jpg

Հին տրեյլերը.


http://www.youtube.com/watch?v=QTHnjePQHPo

Magic-Mushroom
02.08.2010, 22:30
Օօօ իմ ամենասիրած խաղերից մեկը,անհամբեր կսպասեմ այս խաղին,հույս ունեմ սեւ հումորը կպահպանվի:love

Հայկօ
24.09.2010, 23:16
Ցանցում հայտնվել է The Witcher 2: Assassins of Kings-ի գեյմփլեյը ցույց տվող նոր վիդեոն: Այս անգամ շեշտը դրվում է խաղի բազմաճյուղության և տարբեր ընտրությունների հնարավորության վրա: Ընդ որում՝ այս ամենը ներկայացվում է շատ հետաքրքիր ձևով. Գերալտի ընկերները նստած են պանդոկում ու պատմում են, թե ինչպես է Գերալտին հաջողվել փախչել բանտից: Պատմում են՝ ամեն մեկը յուրովի :): Իսկ հետո այդ ամենը ցույց է տրվում:

Վիդեոն շատ լավն է: Ինձ հատկապես դուր եկան թարմացված գրաֆիկան (խաղը լրիվ նոր շարժիչի վրա է ստեղծվում), դետալների նկատմամբ ուշադրությունն ու... 18+ կոնտենտը :): ԳՀ-ի անիմացիան էլ ավելի է լավացել, թրով կռիվների տեսարանները միայն հաճույք են պատճառում: Գործողությունները հիմնականում տեղի են ունենում մութ զնդաններում՝ գետնի տակ, սակայն վիդեոյի վերջին կադրերը (ամրոցը, ծովն ու մայրամուտը) ուղղակի հրաշք են: Խստիվ խորհուրդ եմ տալիս վիդեոն դիտել HD որակով:

Հ.Գ. Անպայման նայեք մինչև վերջ ;):




http://www.youtube.com/watch?v=2p6L32zOUhs

Հայկօ
08.03.2011, 21:27
Նոր վիդեո՝ խաղի հեղինակներից: Մենք հնարավորություն ունենք ավելի քան տասը րոպե հիանալու նոր Witcher-ով: Գերալտը մե՛կ քայլում է մեկը մյուսից հիանալի վայրերով (լինի քաղաք թե անտառ), մե՛կ ձեռնամարտի է կպնում պանդոկներում, մե՛կ զառ է խաղում... Մեկ էլ, ամենակարևորը, անկրկնելի գեղեցիկ կռվում է թրով՝ ընթացքում չմոռանալով օգտագործել նաև կախարդանքը: Սա խաղի դեռ նախա-բետա տարբերակն է, սակայն թարմացված գրաֆիկան, անիմացիայի նոր համակարգն ու ավելի հարուստ էֆեկտները արդեն ակնհայտ են:

Նախորդ խաղը անցած բոլոր մարդկանց խորհուրդ եմ տալիս անպայման դիտել: Վիդեոն ևս մի քանի լուրջ փաստարկ է ավելացնում The Witcher 2: Assassins of Kings-ին անհամբեր սպասելու օգտին: Հնարավորության դեպքում HD-որակով դիտելը ուղղակի պարտադիր է՝ ամբողջ էֆեկտը զգալու համար:

Բոլորս սպասում ենք 2007-ի լավագույն RPG-ի շարունակությանը:




http://www.youtube.com/watch?v=plVP2E-Hj6U



Հ.Գ. Խաղի երաժշտությունը, ինչպես միշտ, վեր է ցանկացած գովեստներից:

Հայկօ
25.04.2011, 23:19
2-րդ Witcher-ի մարտական համակարգը.




http://www.youtube.com/watch?v=zTOR5nGPvIo



Անհամբերությամբ սպասում եմ մայիսի 17-ին:

Հայկօ
29.04.2011, 22:04
http://i.imgur.com/6xgJP.jpg


Namco Bandai Partners և CD Projekt RED ընկերությունները պաշտոնապես հայտարարել են, որ The Witcher 2: Assassins of King դերային խաղի մշակումն ավարտված է, իսկ խաղի մաստեր-դիսկն արդեն ուղարկվել է բազմացման:

Հարկավոր ա շատ շտապ AC.B-ի հաշիվները մաքրել ու տեղ ազատել, իսկ Crysis 2-ը աչքիս անորոշ ժամանակով գրվեց սառույցին :)):

ArmenianWolf
30.04.2011, 11:57
Ես այն արդեն գնել եմ ! (Steam-ով) Հիմա անհամբեր սպասում եմ ամսի 17-ին !!!

Հայկօ
17.05.2011, 18:00
Գերալտը կրկին մեզ հետ է :yahoo:)): Այսօր վերջապես թողարկվել է The Witcher 2-ը:

Հ.Գ. Եթե դուք չեք վախենում քրեական հետապնդումից և վանդակավոր արևայրուկից, կարող եք սեղմել ահա այս հղումը (http://rutor.org/torrent/113913/vedmak-2-ubijcy-korolej_the-witcher-2-assassins-of-kings-2011-pc-lossless-repack-by-r.g.lantorrent):

Հ.Հ.Գ. Մնաս բարով, ազատ կյանք:

Maxpayne
17.05.2011, 20:15
Գերալտը կրկին մեզ հետ է :yahoo:)): Այսօր վերջապես թողարկվել է The Witcher 2-ը:

Հ.Գ. Եթե դուք չեք վախենում քրեական հետապնդումից և վանդակավոր արևայրուկից, կարող եք սեղմել ահա այս հղումը (http://rutor.org/torrent/113913/vedmak-2-ubijcy-korolej_the-witcher-2-assassins-of-kings-2011-pc-lossless-repack-by-r.g.lantorrent):

Հ.Հ.Գ. Մնաս բարով, ազատ կյանք:

Հայկո ջան բայց էս 7.8 գբ-անոց .iso ֆայլ ա ոնց պիտի զապիս անեմ դիսկի վրա դիսկերը 4.7գբ են է ախր.

Moonwalker
17.05.2011, 20:18
Հայկո ջան բայց էս 7.8 գբ-անոց .iso ֆայլ ա ոնց պիտի զապիս անեմ դիսկի վրա դիսկերը 4.7գբ են է ախր.

DVD9-ի վրա երևի::pardon

Հայկօ
17.05.2011, 20:19
Հայկո ջան բայց էս 7.8 գբ-անոց .iso ֆայլ ա ոնց պիտի զապիս անեմ դիսկի վրա դիսկերը 4.7գբ են է ախր.

DAEMON Tools (http://www.daemon-tools.cc/eng/downloads)-ով mount արա ու խաղա:

Հայկօ
30.05.2011, 19:37
Ուղղակի մի համեստ դիտարկում. էսքան լավ RPG դեռ չի եղել, չկա ու շատ հնարավոր ա՝ էլ չի էլ լինի: Ասում եմ՝ որպես բոլոր քիչ թե շատ հայտնի RPG-ները խաղացած մարդ ու RPG-ների մոլի երկրպագու: Երկրորդ Witcher-ը ինձ համար սրանից հետո դառնում ա RPG-ի էտալոն: Շեդևր ա: Անթերի խաղ ա (մի երկու մանր-մունր խնդիրները դեր չեն խաղում): Հասուն, գեղեցիկ, խորը ու հետաքրքիր: Հիմա արդեն ցանկացած նոր RPG ստիպված ա լինելու համեմատվել The Witcher 2-ի հետ, ու համոզված եմ՝ հազարից մեկն ա կարողանալու մոտենալ էս խաղի սահմանած որակի չափանիշներին: