PDA

Դիտել ողջ տարբերակը : www.gitunik.com Հայերեն այբուբենը երեխաներին

ministr
12.07.2010, 17:05
Ձեր դատին եմ հանձնում www.gitunik.com կայքը:

Հայերեն այբուբենը երեխաների համար: Եվ սա դեռ սկիզբն է...
առաջարկությունների, դիտողությունների համար կանխավ ՄԵԵԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ;)

Chuk
12.07.2010, 17:10
Նախարար ջան, երբ սեղմեցի «Գրանցվել» կոճակը, աջ կողմում մի տեքստ բերեց, որի ներքևում մեծ-մեծ գրված էր «Հաերեն»՝ առանց յ-ի: Խնդրում եմ ուղղել:

ministr
12.07.2010, 17:13
Մերսի Արտ ջան: Կասեմ...

Rammstein
12.07.2010, 18:01
Հետաքրքիր ա, ինչի՞ հայ երեխան անգլերենի այբուբենը սովորում է «Էյ Բի Սի Դի Ի Էֆ Ջի Էյչ…», այլ ոչ թե «Ա Բը Քը Դը Է Ֆը Գը Հը…», իսկ իրա մայրենի այբուբենը չի սովորում «Այբ Բեն Գիմ Դա Եչ Զա Է Ըթ Թո…», այլ ովորում է «Ա Բը Գը Դը Յե Զը Է Ը Թը…»:

Ապե Ջան
12.07.2010, 19:34
Լավ կայք (www.gitunik.com) է մնում է ինֆորմացիան շատացնել ու ուսուցողական խաղեր տեղադրել... կարելի է նաև Այբուբենը տեղադրել էլեկտրոնային տարբերակով, կարող է երեխաների մոտ ցանկություն առաջանալ նստել համակարգչի առաջ և կկարդան դա, այլ ոչ թե San Andreas կխաղան: Սա որպես առաջարկություն: ;)

ministr
12.07.2010, 22:17
Հետաքրքիր ա, ինչի՞ հայ երեխան անգլերենի այբուբենը սովորում է «Էյ Բի Սի Դի Ի Էֆ Ջի Էյչ…», այլ ոչ թե «Ա Բը Քը Դը Է Ֆը Գը Հը…», իսկ իրա մայրենի այբուբենը չի սովորում «Այբ Բեն Գիմ Դա Եչ Զա Է Ըթ Թո…», այլ ովորում է «Ա Բը Գը Դը Յե Զը Է Ը Թը…»:

Երևի նրա համար, որ Ա, Բը, Գը-ն հենց այդպես էլ օգտագործվում է, ինչպես և Էյ, Բի, Սի-ն, իսկ Այբ, Բեն-ը որպես այդպիսին չի օգտագործվում:

Կարապետ
13.07.2010, 10:17
Դուրս շատ եկավ

քաղաքացի
13.07.2010, 12:03
Երևի նրա համար, որ Ա, Բը, Գը-ն հենց այդպես էլ օգտագործվում է, ինչպես և Էյ, Բի, Սի-ն, իսկ Այբ, Բեն-ը որպես այդպիսին չի օգտագործվում:

Բոլոր լեզուների այբուբեններրի տառերը ունեն անուններ՝ Այբ, Բեն, Գիմ... Էյ, Բի, Սի... Ա, Բե, Վե: Ա, Բը, Գը տրանսլիտերացում է:

Նախընտրելի կլիներ, որ տառերը արտասանվեին իրենց իսկական անուններով:

Հ.Գ.
http://hy.wikipedia.org/wiki/Հայկական_գիր
http://www.akumb.am/showthread.php/32097-«Ա-Բը-Գը...»-թե՞-«Այբ-Բեն-Գիմ...»

Ֆոտոն
13.07.2010, 12:18
Լավ կայք է: Սիրուն է ձևավորած: Երևի նաև հարմար է: :)
Իսկ էլ ի՞նչ է նախատեսվում կայքում ավելացնել:

Հայերեն տառերն արտասանելու Ա Բը Գը Դը ձևն իմ կարծիքով ճիշտ է շատ: Նաև հեշտ է: Առաջին դասարանից էլ ոչ մի ուսուցիչ այբ բեն չի ասում, այնպես որ խորթ է:

Chuk
13.07.2010, 12:35
Հայերեն տառերն արտասանելու Ա Բը Գը Դը ձևն իմ կարծիքով ճիշտ է շատ: Նաև հեշտ է: Առաջին դասարանից էլ ոչ մի ուսուցիչ այբ բեն չի ասում, այնպես որ խորթ է:

Չի ասում, դրա համար էլ խորթ է, թեև իրականում ճիշտն ու գեղեցիկն է:

Ariadna
13.07.2010, 12:57
Շատ լավն էր, ահագին խաղացի :)

Ֆոտոն
13.07.2010, 13:10
Չի ասում, դրա համար էլ խորթ է, թեև իրականում ճիշտն ու գեղեցիկն է:

Ավելի պարզին ու հեշտին է գնում կյանքը: Իմ կարծիքով բարդացնելն էլ անիմաստ է: Ի՞նչ եք շահում այբ բենից: սիրունին էլ համաձայն չեմ:

ministr
13.07.2010, 13:13
Այբ-Բեն-ը արհեստական չէ? Այս կերպ էլի գնում ենք մաշտոցյան-աբեղյանական թեմային :)

Chuk
13.07.2010, 13:16
Մերսի Արտ ջան: Կասեմ...

Նախ ասեմ, որ ինձ էլ է դուր եկել կայքը: Ոգևորվելով, որ ասածս վրիպակը արագ շտկվեց, երկու առաջարկ:

Աջ կողմի մենյուն անգլերեն է ու միայն վրան պահվելու դեպքում փոխվում է հայերենի (կցված առաջին նկար): Կարծում եմ, որ միանշանակ ճիշտ է ի սկզբանե հայերեն անելը: Չեմ կարողանում գտնել պատճառ, որ նպատակահարմար լինի առաջարկել անգելերենը, վրան պահելուց նոր հայերենը: Եթե նախատեսված է, որ ասենք անգլերեն իմացողներն էլ հասկանան կոճակների նշանակությունը, ապա, իմ կարծիքով, ավելի նպատակահարմար է, որ վերևում լինի լեզվի ընտրության գործիք, օրինակ դրոշների տեսքով:

Մյուս առաջարկը: կցված երկրորդ նկարում պատկերածս պատկեր-կոճակները միայն պատկերով այնքան էլ հասկանալի չի, թե ինչ են նշանակում: Կարծում եմ, որ կարելի է ունենալ ինչ-որ հուշում, օրինակ որ վրան պահելուց գրվի իր արած գործողությունը:

Chuk
13.07.2010, 13:20
Ավելի պարզին ու հեշտին է գնում կյանքը: Իմ կարծիքով բարդացնելն էլ անիմաստ է: Ի՞նչ եք շահում այբ բենից: սիրունին էլ համաձայն չեմ:

Այբ-Բեն-ը արհեստական չէ? Այս կերպ էլի գնում ենք մաշտոցյան-աբեղյանական թեմային :)

Ոչ, «Այբ-Բեն»-ն արհեստական չէ, «Այբ-Բեն» բնական է, ճիշտն է:
Ոչ, դրանով չենք գնում մաշտոցյան, աբեղյանական թեմային:
Ոչ, «Այբ-Բեն»-ը բարդ չէ, դրանով կյանքը չի բարդացվում:

Այբ-Բենով սովորած, Այբ-Բենը լավ իմացողը երբեք չի ասի, որ դա դժվար է, միայն անսովորները կարող են այդպես ասել ;)

Իսկ ի՞նչ ենք շահում: Շահում ենք մոտավորապես նույնը, ինչը շահում ենք, որ «Ջուլյա» անունը «Ջը» չենք դարձնում, որ «Դավիթ» անունը «Դը» չենք դարձնում, ու «Նախարար» բառի փոխարեն «նախո» չենք ասում:

ministr
13.07.2010, 13:23
Ա.. էհ Արտ ջան :) բայց էդ այբ բեն-ը որտեղա օգտագործվում? Ա, Բը-ն ոնց կա այդպես էլ օգտագործվում է: Օրինակ Բը-նա-կա-րան, հո չենք ասի Բեն-նա-կա-րան?

Chuk
13.07.2010, 13:29
Ա.. էհ Արտ ջան :) բայց էդ այբ բեն-ը որտեղա օգտագործվում? Ա, Բը-ն ոնց կա այդպես էլ օգտագործվում է: Օրինակ Բը-նա-կա-րան, հո չենք ասի Բեն-նա-կա-րան?

Ն-ն «նը» ա չէ՞ կարդացվում:
Դե հիմա նույն քո տրամաբանությամբ փորձիր «Անահիտ» անունը կարդալ «ա-նը-ա-հը-ի-տը»:
Այբ-բենը տառերի անվանումներն են, Նախարար ջան ;)

My World My Space
13.07.2010, 13:29
Ա.. էհ Արտ ջան :) բայց էդ այբ բեն-ը որտեղա օգտագործվում? Ա, Բը-ն ոնց կա այդպես էլ օգտագործվում է: Օրինակ Բը-նա-կա-րան, հո չենք ասի Բեն-նա-կա-րան?

Մինիստր ջան բայց դու էլ ասենք Strong բառը չես կարդում ԷՍթրոնգ, չնայած գիտես որ էդ տառի անունը ԷՍ ա:

Էստեղ հարցն էն ա, որ այբուբենը սովորեցնեն ոչ թե տառերով, այլ տառերի անուններով` Այբ, Բեն, Գիմ

հլա մի հատ բարձրաձայն ասա լատինական այբուբենը տառերով ` ա, բ, ս դ, ի ֆ, ջ ստացվո՞ւմ ա.....

Շինարար
13.07.2010, 13:35
Քանի որ վերը նշվեց, որ բոլոր լեզուների տառերն ունեն անուններ ու նաև բերվեց օրինակը՝ ա, բե, վե, բոլորս էլ գիտենք, որ ռուսերենում այդ տառերի անուններն են ազե, բուկե, ոչ թե ա, բե և այլն, բայց հիմա դա գործածական չէ, իրենք վերջում "ե" են ասւմ, որովհետև մեզ պես "ը" չունեն, բայց իհարկե ցանկալի է, որ երեխաներին սովորեցնեն նաև այդ տառերի ավանդական անունները: Եթե կարող եք դա ավելացնել, ծրագիրը միայն շահած կլինի, իսկ ընդհանուր դրա բացակայությունը չեմ կարծում, թե սխալ է:

Ambrosine
13.07.2010, 14:44
Կայքի գաղափարն էլ, տեսքն էլ շատ լավն է :good: Միայն թե մեր այբ, բեն-ը որ լինի, ավելի լավ կլինի: Ամեն ոք պարտավոր է դա իմանալ:

Մինիստր ջան, դու՞ ես հեղինակը:

Մանուլ
13.07.2010, 14:55
Դպրոցում սկզբից սովորում ենք «Ա, Բը, Գը...» տարբերակը: Ասում ենք «Ա մեծատառ, ա փոքրատառ», չէ՞: Ոչ մի անհարմարություն չկա: Իսկ անգլերենում նույն տառը տարբեր բառերում տարբեր ձևով ա արտասանվում, դրա համար չէին կարող, ասենք, G տառին «Ջը» ասել, որովհետև էդ տառը ուրիշ դեպքում «Գը» ա հնչում: Կամ C տառին չեն կարող ասել «Սը»: Բացի այդ` J տառը նույնպես կարող են «Ջը» արտասանել, իսկ S-ը` «Սը»:
Երևի բոլոր տառերը սովորելուց հետո նոր տառերի իրական անվանումներն ենք սովորել` «Այբ, Բեն, Գիմ»: Արժի դա էլ ավելացնել կայքում, բայց իմ կարծիքով «Ա, Բը, Գը»-ով սովորելը ավելի ճիշտ ա :):

Կայքի ձևավորումն էլ լավն ա շատ, կգրավի երեխեքին :):

Chuk
13.07.2010, 15:09
Դպրոցում սկզբից սովորում ենք «Ա, Բը, Գը...» տարբերակը: Ասում ենք «Ա մեծատառ, ա փոքրատառ», չէ՞: Ոչ մի անհարմարություն չկա: Իսկ անգլերենում նույն տառը տարբեր բառերում տարբեր ձևով ա արտասանվում, դրա համար չէին կարող, ասենք, G տառին «Ջը» ասել, որովհետև էդ տառը ուրիշ դեպքում «Գը» ա հնչում: Կամ C տառին չեն կարող ասել «Սը»: Բացի այդ` J տառը նույնպես կարող են «Ջը» արտասանել, իսկ S-ը` «Սը»:
Երևի բոլոր տառերը սովորելուց հետո նոր տառերի իրական անվանումներն ենք սովորել` «Այբ, Բեն, Գիմ»: Արժի դա էլ ավելացնել կայքում, բայց իմ կարծիքով «Ա, Բը, Գը»-ով սովորելը ավելի ճիշտ ա :):
Մանուլ ջան, բայց մենք էլ, թեկուզ սակավ տեղերում, բայց լինում է, որ օրինակ գրում ենք Գ ու կարդում ենք Ք:
Իսկ ընդհանրապես ունեմ առաջարկություն. համեմատություն չանցկացնել այլ երկրների այբուբենների հետ: Ինձ բնավ չի հետաքրքրում, թե ինչու՞, օրինակ, ռուսները հիմա չեն ասում «ազե», «բուկե» և այլն, թեև հիշում եմ, որ անգամ մեր դպրոցում էին մեզ այդ անունները սովորեցնում ու կարծում եմ, որ իրենց դպրոցում էլ կսովորեցնեն: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ պատճառով են անգլերենում ասում «Ջի», ինձ հետաքրքրում է, որ մենք ունենք այդ տառերի հայերեն անվանումներ՝ Այբ, Բեն, Գիմ, Դա և այլն, ու որ արժի, որ յուրաքանչյուր աշակերտ, յուրաքանչյուր երեխա դրանք սովորի ճիշտ այնպես, ինչպես որ սովորում է Ա, Բը, Գը, Դը-ն:

Օրինակ հեչ վատ չեր լինի, եթե ձայնն ասեր «Մեծատառ ա, փոքրատառ ա, այս տառի ամբողջական անվանումն է Այբ, հիշեք Այբ, մեծատառ ա, փոքրատառ ա»: Սա որպես օրինակ եմ ասում, իրականում կարելի է նորմալ ու հասկանալի տեքստ մշակել:

Մանուլ
13.07.2010, 15:17
Չուկ, անգլերենի օրինակը բերեցի միայն նրա համար, որ վերևում գրվել էր դրա մասին ու որպես տառերի ամբողջական անուններն ասելու օրինակ էր բերվել :):

Իսկ ընդհանրապես կողմ եմ, որ Այբ, Բեն, Գիմ-ը լինի: Պարզապես Ա, Բը, Գը-ն ավելի գործածական ա: Օրինակ` որ քեզ ասեն` անունդ տառերով ասա, հո չե՞ս ասելու Այբ, Րե, Տյուն, Այբ, Կեն, ասելու ես Ա, Րը, Տը, Ա, Կը... չէ՞ :): Բայց, նորից եմ ասում, ամբողջական անունները իմանալը պետք ա :):

Chuk
13.07.2010, 15:34

Ի՞նչ գիտես, որ չեմ ասի:
Եթե կոնկրետ ինձ նայենք, ապա այո, երբ ես բառի տառերն եմ ասում, ասում եմ «ա», «բը», «գը»: Բայց երբ այբուբենն եմ արտասանում, ասում եմ «այբ», «բեն», «գիմ», երբ տառերով «համարակալված» ցանկ եմ կարդում, արտասանում եմ «այբ», «բեն», «գիմ»: Ու էսքանն ասելուց հետո ասեմ, որ բոլորովին կապ չունի, թե ես կամ դու ոնց ենք ասում, ոնց ենք արտասանում ;)

---------- Ավելացվել է՝ 16:34 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:30 ----------

հ.գ. Ի դեպի կարգով: Երբ երեխային չե՞ք սովորեցնում «այբ»-ն ու «բեն»-ը, ո՞նց ենք բացատրելու «այբբենարան», «այբուբեն» բառերը, ի՞նչ ենք ասելու, ինչու՞ է այս թեմայի անունը «www.gitunik.com, Հայերեն այբուբենը երեխաներին», այլ ոչ թե «www.gitunik.com, Հայերեն անուբըն երեխաներին» ;)

ministr
13.07.2010, 18:15
Նախ ասեմ, որ ինձ էլ է դուր եկել կայքը: Ոգևորվելով, որ ասածս վրիպակը արագ շտկվեց, երկու առաջարկ:

Աջ կողմի մենյուն անգլերեն է ու միայն վրան պահվելու դեպքում փոխվում է հայերենի (կցված առաջին նկար): Կարծում եմ, որ միանշանակ ճիշտ է ի սկզբանե հայերեն անելը: Չեմ կարողանում գտնել պատճառ, որ նպատակահարմար լինի առաջարկել անգելերենը, վրան պահելուց նոր հայերենը: Եթե նախատեսված է, որ ասենք անգլերեն իմացողներն էլ հասկանան կոճակների նշանակությունը, ապա, իմ կարծիքով, ավելի նպատակահարմար է, որ վերևում լինի լեզվի ընտրության գործիք, օրինակ դրոշների տեսքով:

Մյուս առաջարկը: կցված երկրորդ նկարում պատկերածս պատկեր-կոճակները միայն պատկերով այնքան էլ հասկանալի չի, թե ինչ են նշանակում: Կարծում եմ, որ կարելի է ունենալ ինչ-որ հուշում, օրինակ որ վրան պահելուց գրվի իր արած գործողությունը:

Արտ ջան դե էլ չասեմ, թե ինչքան կարևորում եմ քո կարծիքը...

Նախ մի երկու խոսք կայքի հիմնական հասցեատերի մասին: Կայքը հիմնականում նախատեսված է արտասահմանում ապրող նախադպրոցական 2+ տարիքի երեխաների համար, որ մի քանի տարեկան հայ երեխան գոնե այս ձևով սովորի հայոց այբուբենը: Բայց նախատեսվում է, որ կայքը կօգնի նաև մեծահասակների որոշակի խմբի, որոնք որ հաստատ անգլերեն կնախընտրեն որպես կայքի default լեզու: Այս կետերից ելնելով է, ինչպես նաև ինտերնետի անգլախոս լինելուց, որ կայքը անգլերեն է: Ըստ իս դրոշի վատ կողմը նա է, որ ընտրեցիր անգլերենը և վերջ էլ հայերեն մենոյւ չես տեսնի: Իսկ այսպես գոնե անգլերենի տակ երևում է հայերենը: Այլ տարբերակ կարող էր լինել, որ default-ը լիներ հայերենը, և մկնիկը վրան պահելուց նոր երևար անգլերենը:

Լրիվ ընդունում եմ նկատողությունը, որ օգտվողը շոշափելով չհասկանա թե որն ինչ է :)

Շնորհակալ եմ ;)

---------- Ավելացվել է՝ 19:15 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:09 ----------

Ի՞նչ գիտես, որ չեմ ասի:
Եթե կոնկրետ ինձ նայենք, ապա այո, երբ ես բառի տառերն եմ ասում, ասում եմ «ա», «բը», «գը»: Բայց երբ այբուբենն եմ արտասանում, ասում եմ «այբ», «բեն», «գիմ», երբ տառերով «համարակալված» ցանկ եմ կարդում, արտասանում եմ «այբ», «բեն», «գիմ»: Ու էսքանն ասելուց հետո ասեմ, որ բոլորովին կապ չունի, թե ես կամ դու ոնց ենք ասում, ոնց ենք արտասանում ;)

---------- Ավելացվել է՝ 16:34 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:30 ----------

հ.գ. Ի դեպի կարգով: Երբ երեխային չե՞ք սովորեցնում «այբ»-ն ու «բեն»-ը, ո՞նց ենք բացատրելու «այբբենարան», «այբուբեն» բառերը, ի՞նչ ենք ասելու, ինչու՞ է այս թեմայի անունը «www.gitunik.com, Հայերեն այբուբենը երեխաներին», այլ ոչ թե «www.gitunik.com, Հայերեն անուբըն երեխաներին» ;)

Այբ, Բեն, Գիմ-ը երեխան կարող է սովորել դպրոցում, ինչպես որ մենք ենք սովորել: Իսկ կայքը դպրոցի ֆունկցիան իր վրա չի վերցնում: Ուղղակի ծանոթացնում է այբուբենին: Հետո երբ 6 տարեկան դառնա դպրոցում կսովորի Այբ-ը: Ի միջի այլոց ես չեմ էլ հիշում թե երբ եմ սովորել Այբ, Բեն-ը, որովհետև դպրոցում այբուբենը դասավանդվում էր Ա, Բը, Գը տարբերակով:

ministr
13.07.2010, 20:52
Կայքի գաղափարն էլ, տեսքն էլ շատ լավն է :good: Միայն թե մեր այբ, բեն-ը որ լինի, ավելի լավ կլինի: Ամեն ոք պարտավոր է դա իմանալ:

Մինիստր ջան, դու՞ ես հեղինակը:

Աստղ ջան կայքի հեղինակը ընկերս է: Ես ուղղակի լիազոր ներկայացուցիչ եմ տվյալ դեպքում :)

My World My Space
13.07.2010, 21:02
համենայնդեպս եղբորս 5 տառեկան աղջիկը լուրջ հետաքրքրվեց կայքով.... շնորհավորում եմ.....

Chuk
13.07.2010, 23:16
Նախարար ջան, ես չեմ ուզում պնդած լինեմ իմ տեսակետը, կամ որ տպավորություն լինի, որ պնդում եմ: Եթե ես էլ լինեի կայքի հեղինակը, բոլոր առաջարկությունները չի, որ կընդունեի, որովհետև ի վերջո դա կլիներ իմ ստեղծածը, ու ես պիտի որոշեի դրա ձևը: Մի փոքրիկ դիտարկում, ստորև մեջբերածս մտքերն իրար հակասում են.

Կայքը հիմնականում նախատեսված է արտասահմանում ապրող նախադպրոցական 2+ տարիքի երեխաների համար, որ մի քանի տարեկան հայ երեխան գոնե այս ձևով սովորի հայոց այբուբենը: Բայց նախատեսվում է, որ կայքը կօգնի նաև մեծահասակների որոշակի խմբի, որոնք որ հաստատ անգլերեն կնախընտրեն որպես կայքի default լեզու: Այս կետերից ելնելով է, ինչպես նաև ինտերնետի անգլախոս լինելուց, որ կայքը անգլերեն է:

Այբ, Բեն, Գիմ-ը երեխան կարող է սովորել դպրոցում, ինչպես որ մենք ենք սովորել: Իսկ կայքը դպրոցի ֆունկցիան իր վրա չի վերցնում: Ուղղակի ծանոթացնում է այբուբենին: Հետո երբ 6 տարեկան դառնա դպրոցում կսովորի Այբ-ը: Ի միջի այլոց ես չեմ էլ հիշում թե երբ եմ սովորել Այբ, Բեն-ը, որովհետև դպրոցում այբուբենը դասավանդվում էր Ա, Բը, Գը տարբերակով:
Եթե առաջին մեջբերածս հատվածի միջի մարդկանց համար է նախատեսված, ապա նրանք այդպես էլ դպրոցում չեն սովորի «Այբ-Բեն»-ը:

Դպրոցում չգիտեմ երբ ու ոնց են սովորում, չեմ հիշում: Համենայն դեպս քիչ առաջ նոր Այբուբենն էի թերթում ու տեսա, որ դրանում «Այբ-Բեն» չկա: Եթե առիթ ունենամ այդ Այբբենարանի ստեղծողների հետ հանդիպել կամ խոսքս տեղ հասցնել, ապա անպայման կասեմ իմ տեսակետը, որ պետք է անպայման այբբենարանում ներառվի դա (թեև ասեմ, որ ճիշտ է հեղինակների հետ դժվար թե շփվեմ, բայց հրատարակչի հետ հաստատ կշփվեմ ու իմ տեսակետը կփոխանցեմ):

Բայց էս պահին մենք չենք խոսում դպրոցից, մենք չենք խոսում դպրոցական դասագրքերից: Մենք խոսում ենք քո ներկայացրած ու ընկերոջդ հեղինակած կայքի՝ մի շատ լավ, պետքական ու գեղեցիկ նախագծի մասին: Ահա այդ նախագծի մասին խոսելուց ես ասում եմ իմ կարծիքը՝ մի մարդու կարծիք, ով հավանական է շատերին խորհուրդ տա այս կայքը, ում առաջարկով այս կայքը կներառվի «Հայկական կրթական միջավայր» պորտալի խորհուրդ տրվող կայքերի ցանկում և այլն, ահա այդ մարդը, ես, իմ կարծիքն եմ ասում, որ ես շատ ավելի ոգևորված այլոց այս կայքի մասին խորհուրդ կտամ, եթե դրանում սովորեցվի նաև Այբ-Բենը: Եթե չներառվի, միևնույն է խորհուրդ կտամ, միևնույն է բազում կիրառողներ կլինեն, բայց իմ կարծիքով կլինի մի միավորով ավելի ցածր, քան կարող է լինել:

Նույնը վերաբերվում է նաև մենյուի կետերին, էլի ստեղծողներն են որոշում, ես իմ խիստ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում, որ ինձ դուր չի գալիս, որ գրվում է անգլերեն, վրան պահելուց դառնում հայերեն: Ինձ չի համոզում քո մեկնաբանությունը, բայց դա չի նշանակում, որ այս կերպ մնալուց կայքը իմ համար սակավ կարևոր, սակավ լավն է դառնում:

Որպես ամփոփում. շնորհակալություն եմ հայտնում լավ նախագծի համար :)

ministr
13.07.2010, 23:45
Նախարար ջան, ես չեմ ուզում պնդած լինեմ իմ տեսակետը, կամ որ տպավորություն լինի, որ պնդում եմ: Եթե ես էլ լինեի կայքի հեղինակը, բոլոր առաջարկությունները չի, որ կընդունեի, որովհետև ի վերջո դա կլիներ իմ ստեղծածը, ու ես պիտի որոշեի դրա ձևը: Մի փոքրիկ դիտարկում, ստորև մեջբերածս մտքերն իրար հակասում են.

Եթե առաջին մեջբերածս հատվածի միջի մարդկանց համար է նախատեսված, ապա նրանք այդպես էլ դպրոցում չեն սովորի «Այբ-Բեն»-ը:

Դպրոցում չգիտեմ երբ ու ոնց են սովորում, չեմ հիշում: Համենայն դեպս քիչ առաջ նոր Այբուբենն էի թերթում ու տեսա, որ դրանում «Այբ-Բեն» չկա: Եթե առիթ ունենամ այդ Այբբենարանի ստեղծողների հետ հանդիպել կամ խոսքս տեղ հասցնել, ապա անպայման կասեմ իմ տեսակետը, որ պետք է անպայման այբբենարանում ներառվի դա (թեև ասեմ, որ ճիշտ է հեղինակների հետ դժվար թե շփվեմ, բայց հրատարակչի հետ հաստատ կշփվեմ ու իմ տեսակետը կփոխանցեմ):

Բայց էս պահին մենք չենք խոսում դպրոցից, մենք չենք խոսում դպրոցական դասագրքերից: Մենք խոսում ենք քո ներկայացրած ու ընկերոջդ հեղինակած կայքի՝ մի շատ լավ, պետքական ու գեղեցիկ նախագծի մասին: Ահա այդ նախագծի մասին խոսելուց ես ասում եմ իմ կարծիքը՝ մի մարդու կարծիք, ով հավանական է շատերին խորհուրդ տա այս կայքը, ում առաջարկով այս կայքը կներառվի «Հայկական կրթական միջավայր» պորտալի խորհուրդ տրվող կայքերի ցանկում և այլն, ահա այդ մարդը, ես, իմ կարծիքն եմ ասում, որ ես շատ ավելի ոգևորված այլոց այս կայքի մասին խորհուրդ կտամ, եթե դրանում սովորեցվի նաև Այբ-Բենը: Եթե չներառվի, միևնույն է խորհուրդ կտամ, միևնույն է բազում կիրառողներ կլինեն, բայց իմ կարծիքով կլինի մի միավորով ավելի ցածր, քան կարող է լինել:

Նույնը վերաբերվում է նաև մենյուի կետերին, էլի ստեղծողներն են որոշում, ես իմ խիստ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում, որ ինձ դուր չի գալիս, որ գրվում է անգլերեն, վրան պահելուց դառնում հայերեն: Ինձ չի համոզում քո մեկնաբանությունը, բայց դա չի նշանակում, որ այս կերպ մնալուց կայքը իմ համար սակավ կարևոր, սակավ լավն է դառնում:

Որպես ամփոփում. շնորհակալություն եմ հայտնում լավ նախագծի համար :)

Արտ ջան պնդելու հարց ամենևին չկա :) Ուղղակի կարծիքների փոխանակումա, ինչից կշահի կայքը և նրանում ներկայացվող տեղեկությունը (ոնց չեմ սիրում որ ինֆորմացիան թարգմանում են տեղեկատվություն): Նշված հակասության հետ համաձայն եմ: Իրոք այդպես է ստացվում: Վերվիվերջո ոչ բոլորն են գնում հայկական կիրակնօրյա դպրոց: Այբ-Բեն -ի վրա ամենևին տաբու չի դրված, և դրա կարիքն ընդունվել է ի գիտություն :) Հետևաբար հնարավոր է այբուբենի նաև այդ ներկայացման ավելացում:
Ի դեպ Այբբենարանը հեղինակը Վաչագան Սարգսյանն է?

Շնորհակալ եմ Արտ ջան, հուսով եմ դիտողություններդ ու առաջարկություններդ չես սահմանափակի վերջին գրառումովդ :)

Chuk
13.07.2010, 23:51
Ի դեպ Այբբենարանը հեղինակը Վաչագան Սարգսյանն է?

Նախարար ջան, ճիշտն ասած չհասկացա, հարցական նշանը պատահական էր, թե չէ: Դրա համար ասեմ, որ եթե հարց էիր տալիս իմ ասած այբբեննարանի մասին, որով սովորում են դպրոցներում, ապա ոչ, հեղինակը Վաչագան Սարգսյանը չի: Եթե հարց չէր, ու ասում էիր, որ կայքի այբբենարանի հեղինակն է Վաչագան Սարգսյանը, ապա հետաքրքիր է :)

ministr
14.07.2010, 00:02

Չուկ ջան, խոսքը դպրոցական դասագրքի հեղինակի մասին էր, ոչ թե կայքի հեղինակի :)

Chuk
14.07.2010, 00:06
Չուկ ջան, խոսքը դպրոցական դասագրքի հեղինակի մասին էր, ոչ թե կայքի հեղինակի :)

Դպրոցականի հեղինակները Անժել Քյուրքչյանն ու Լիլիթ Տեր-Գրիգորյանն են: Չնայած նոր նկատեցի, որ սա 2006 թ.-ի հրատարակություն է, իսկ հիմա դասագրքերն այնքան արագ են մեկը մյուսին փոխարինում, որ չեմ կարող պնդել, որ հիմա էլ են դպրոցներում սրանցով անցնում:

---------- Ավելացվել է՝ 01:06 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:05 ----------

Նախարար ջան, ի դեպ նաև սա նայեք, գուցե հետաքրքիր լինի՝ http://spyurq.dasagirq.am/index.php?m=bookinfo&id=2

Կա նաև առցանց ֆլեշով սարքած ինչ-որ խաղային տարբերակ. http://spyurq.dasagirq.am/demo/99930-2-413-9--/

Yeghoyan
14.07.2010, 10:37
Հնարավոր չի՞ երկու տարբերակն /Ա, Բ, Գ…. Այբ, Բեն, Գիմ…/ էլ ներառել ծրագրի մեջ:

ministr
14.07.2010, 11:39
Ասյա ջան ինչի հնարավոր չէ, այդ առաջարկը արդեն ընդունվել է ի գիտություն :)

Chuk
15.07.2010, 09:43
Մյուս առաջարկը: կցված երկրորդ նկարում պատկերածս պատկեր-կոճակները միայն պատկերով այնքան էլ հասկանալի չի, թե ինչ են նշանակում: Կարծում եմ, որ կարելի է ունենալ ինչ-որ հուշում, օրինակ որ վրան պահելուց գրվի իր արած գործողությունը:
Եկա ուղղակի հիացմունքս հայտնեմ կայքի հեղինակների արագ արձագանքման մասին: Երեկ կայք մտնելով ու տեսնելով, որ կոճակների վրա արդեն գրված են դրանց նշանակությունները՝ շատ ուրախացա :)

krunk Hayastani
16.07.2010, 14:44
Ձեր դատին եմ հանձնում www.gitunik.com կայքը:

Հայերեն այբուբենը երեխաների համար: Եվ սա դեռ սկիզբն է...
առաջարկությունների, դիտողությունների համար կանխավ ՄԵԵԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ;)
Բարև՛ Ձեզ: Շնորհակալություն գեղեցիկ կայքի համար: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալին. «Ջջ» տառի մեջ տալիս եք ջայլամ և արջ: Ջայլամը ճիշտ է ընկալվում՝ «ջ» հնչյունը գրի ենք առնում «ջ» տառով: Այն որ այդ տառով (ինչպես և բ,գ,դ,ձ-ով) գրի է առնվում համապատասխան խուլ շնչեղը, դա ուրիշ թեմա է: Չարժե խառնել տառի ուսուցումը խուլ հնչյունների ուղղագրության հետ: Ջ-ի համար լավ օրինակներ շատ կան՝ ջութակ, անջատիչ, ականջ, ապարանջան, ջահ, և այլն:
Իսկ նպատակ ունե՞ք այդպես խաղի ձևով ուղղագրություն սովորեցնել: Սա արդեն կլինի ոչ միայն փոքրիկների համար: Որպես նյութ կարելի է վերցնել նախ հնչեղների խլացումը, ապա անսպառ նյութ կտա «ակումբցիների սխալները» թեման:

krunk Hayastani
16.07.2010, 15:09
Նոր նայեցի մյուս հնչեղները. «բ»-ի օրինակները շատ հաջող են, «դ»-ինը՝ ոչ այնքան: Դարբինն ու դարբնոցն էլ հաջող չեն «բ-փ»-ի պատճառով, իսկ դդումը ապակողմնորոշող օրինակ է: Այս օրինակը ուղղագրություն սովորեցնելիս է համար է, ոչ թե տառ սովորեցնելիս:
Իսկ առհասարակ սիրուն կայք է, ապրե՛ք:

ministr
17.07.2010, 00:43
krunk Hayastani ջան, շատ շնորհակալություն արձագանքի համար: Որպես նպատակ դեռ դրված է այբուբենի ծանոթացումը և հիմնականում ուղղված է փոքրահասակ, նախադպրոցական տարիքի երեխաներին:
Ձեր դիտարկումները անշուշտ արժեքավոր են, բայց դրանք արդեն մեկ քայլ առաջ են, ինչպես դուք նշեցիք ուղղագրություն սովորեցնելու համար: Կայքը զարգացման փուլում է, և հետագայում, եթե խնդիր դրվի նաև ուղղագրության ուսուցում, ապա բառերի ընտրությունը ավելի նպատակային կարվի` հաշվի առնելով նաև ձեր դիտարկումները: Այժմ ուղղակի ընտրված է երեխայի համար ընկալելի և հետաքրքիր բառեր: Շնորհակալություն:

krunk Hayastani
18.07.2010, 06:25
Լավ, բայց նախադպրոցական տարիքի երեխան տեսնում է, չէ՞, որ երկու տառ՝ լրիվ իրար նման «դդում» բառում, տարբեր արտասանություն ունեն: Եթե ուղղագրություն չեք սովորեցնում (ճիշտ եք անում, պետք չէ իրար խառնել), ապա այդ ապակողմնորոշիչ օրինակները (արջն ու դարբինը) փոխարինեք ուրիշ հստակ օրինակներով: Նման բաները չի կարելի ականջի ետևը գցել, եթե ուզում եք, որ ձեր կայքը ուսուցողական լինի: Ափսոս է, լավ գործ եք արել. ըստ էության սխալ օրինակները արժեքազրկում են այն:
Հաջողություն եմ ցանկանում ձեր նաախաձեռնումներին:

My World My Space
18.07.2010, 09:26
Մինիստր ջան, իսկ ավելի լավ չէ՞ր լինի, ասենք Յ տառի հետ գայլ ցույց տալու փոխարեն Յասաման ցույց տրվեր, ի վերջո ավելի շատ տպավորվող են այն բառերը, որոնք տվյալ տառով են սկսվում...

ministr
18.07.2010, 09:29
Ճիշտ եք, այդ բառերը կարող են ապակողմնորոշել: Կփոխարինենք այլ բառերով: Կրկին շնորհակալություն :)

---------- Ավելացվել է՝ 10:29 ---------- Սկզբնական գրառումը՝ 10:28 ----------

Մինիստր ջան, իսկ ավելի լավ չէ՞ր լինի, ասենք Յ տառի հետ գայլ ցույց տալու փոխարեն Յասաման ցույց տրվեր, ի վերջո ավելի շատ տպավորվող են այն բառերը, որոնք տվյալ տառով են սկսվում...

Նախ յասամանը մենք գիտենք ինչ է, իսկ դա ամեն տեղ աճում է? :) հետո բացի յասամանից էլ ինչ հարմար բառ կա յ-ով սկսվող?

My World My Space
18.07.2010, 09:31
Ճիշտ եք, այդ բառերը կարող են ապակողմնորոշել: Կփոխարինենք այլ բառերով: Կրկին շնորհակալություն :)

---------- Ավելացվել է՝ 10:29 ---------- Սկզբնական գրառումը՝ 10:28 ----------

Նախ յասամանը մենք գիտենք ինչ է, իսկ դա ամեն տեղ աճում է? :) հետո բացի յասամանից էլ ինչ հարմար բառ կա յ-ով սկսվող?

Յ տառի կայծակն էլ....;)

հետո ոնց ես երեխային բացատրելու, որ կայծակ բառի 3-րդ տառն ա յ, այլ ոչ թե 4-ը, ի վերջո երեխան դրանք որպես հնչյուններ ա ընկալում չէ՞

Յ-ի պարագայում կարելի ա օգտագործել նաև յոթ և յուղ բառերը.....

ministr
18.07.2010, 09:42
Յուղի անիմացիան ոնց արվի որ երեխային հետաքրքիր լինի? :)

My World My Space
18.07.2010, 09:44
Յուղի անիմացիան ոնց արվի որ երեխային հետաքրքիր լինի? :)

թավայով....;)

My World My Space
18.07.2010, 16:38
օրինակ Օ-ով հիանալի բառեր կան` օդապարիկ, օղակ... դրանք ինչո՞ւ չօգտագործել....

Chuk
18.07.2010, 17:02
օրինակ Օ-ով հիանալի բառեր կան` օդապարիկ, օղակ... դրանք ինչո՞ւ չօգտագործել....

Ես հենց նոր մտա կայք, նայեցի «Օ» տառը ու տեսա երկու հիանալի բառ՝ «Օձ» ու «Օդապարիկ» :think

ministr
18.07.2010, 17:37
օրինակ Օ-ով հիանալի բառեր կան` օդապարիկ, օղակ... դրանք ինչո՞ւ չօգտագործել....

Երևի չես նկատել, որ յուրաքանչյուր տառ ներկայացված ոչ թե մեկ այլ մի քանի բառերով: Ուղղակի պետք է "առաջ" սլաքը ևս մեկ անգամ սեղմել :)

My World My Space
18.07.2010, 17:50
Ես հենց նոր մտա կայք, նայեցի «Օ» տառը ու տեսա երկու հիանալի բառ՝ «Օձ» ու «Օդապարիկ» :think

բայց իմ մոտ չկար.....:oy

davidus
18.07.2010, 18:13
Ես էլ եմ կարծում, որ տառերը պիտի ներկայացվեն իրենց անուններով: Էդպես շատ գեղեցիկ է, հնչեղ է:
Մի պահ չհասկացա, թե ինչ է նշանակում տառերի անուների գործնական կամ արհեստական լինելը: Ժողովուրդ, ստեղ մի բան խառնում ենք: ՏԱՌԸ հնչյունի գիրն ա, ու անկախ նրանից, թե "Ն" հնչյունին համապատասխան տառին մենք "Նը" կամ "Նու" ենք ասում, էդ հնչյունը իր արտասանությունը չի փոխում: Էդ առումով ինձ համար բացարձակ ընդունելի չի էն կարծիքը, որ Այբ-Բեն-Գիմ-ը օգտագործելիս անունս, օրինակ, պիտի Դա-ա-վեվ-ինի-թո հնչի… շատ կներեք, բայց դա ցնդաբանություն ա:

Հ.Գ. Այբ–Բեն-Գիմ-ը անցել եմ 4-րդ դասարանում (այն էլ նոր հայոց լեզվի ուսուցչուհու սրտացավության շնորհիվ): Էս օրվա պես պարզ հիշում եմ, որ մինչև անցնելս "Կտոր մը երկինք"-ը նայելուց անընդհատ հարցնում էի, թե երեխաները դպրոցում էդ ինչ են արտասանում: Ինձ ասում էին, որ Այբուբենն են արտասանում, իսկ ես զարմանում էի, որովհետև գիտեի, որ մեր անցած այբուբենը ընդհանրապես նման չի նրան, ինչ էդտեղ էին երեխեքը արտասանում:

Hda
18.07.2010, 19:33
Ես էլ եմ կարծում, որ տառերը պիտի ներկայացվեն իրենց անուններով: Էդպես շատ գեղեցիկ է, հնչեղ է:
Մի պահ չհասկացա, թե ինչ է նշանակում տառերի անուների գործնական կամ արհեստական լինելը: Ժողովուրդ, ստեղ մի բան խառնում ենք: ՏԱՌԸ հնչյունի գիրն ա, ու անկախ նրանից, թե "Ն" հնչյունին համապատասխան տառին մենք "Նը" կամ "Նու" ենք ասում, էդ հնչյունը իր արտասանությունը չի փոխում: Էդ առումով ինձ համար բացարձակ ընդունելի չի էն կարծիքը, որ Այբ-Բեն-Գիմ-ը օգտագործելիս անունս, օրինակ, պիտի Դա-ա-վեվ-ինի-թո հնչի… շատ կներեք, բայց դա ցնդաբանություն ա:

Կամ էլ այբուբեն-աուբ
Կարծում եմ այբուբենը սովորեցնելուց առաջ լավ կլինի բացատրել,որպես բառ ինչպես է առաջացել,կազմությունը նկատի ունեն:Չեմ էլ ընդունում երբ ասում են օրինակ ռուսերենի այբուբեն՞՞՞՞:Այբ ու բեն միայն հայերը ունեն:Մնացածների մոտ,այլ ձև է կոչվում:
Ժամանակ չի լինում ես էլ զբաղվեմ,ի միջի այլոց չեմ ուզում:Ամեն դեպքում հենց տեղեկացա-հղումը ուղարկեցի արտերկրկների ազգականներիս,քանի որ բազմիցս հարցրել էին նմանատիպ կայքի գոյության մասին:
շնորհակալություն բոլոր նախագծի իրականացմանը նպաստողներին.. :hands

Էլիզե
19.12.2010, 02:25
Ի՜նչ լավ կայք էր.... հազիվ եմ ինձ զսպում, որ Սուսանիկին չարթնացնեմ ու ցույց չտամ.... :D

ministr
14.01.2011, 22:34
Ժողովուրդ ջան, Այբ-Բեն տարբերակը ևս ավելացվեց ինչպես նաև արևմտահայերենը:
Շատ շնորհակալություն արձագանքների համար:

Շինարար
14.01.2011, 23:15
Ժողովուրդ ջան, Այբ-Բեն տարբերակը ևս ավելացվեց ինչպես նաև արևմտահայերենը:
Շատ շնորհակալություն արձագանքների համար:

Ա տառը արևմտահայերենում ոնց որ այք ասի, մի տասը անգամ փորձեցի լսել, համենայն դեպս ոնց որ հստակ չի:8

ministr
15.01.2011, 00:46
Ուշադրություն չէի դարձրել.. հա էլի.. այք-ա հնչում:

Chuk
15.01.2011, 00:47
Ուշադրություն չէի դարձրել.. հա էլի.. այք-ա հնչում:

Նախարար ձյա, ապրեք :)
Բայց երևի մի քիչ ավելի տեստ անելու կարիք կա: Տառի վրա մեկ սեղմում ես «Այբ» ասում ա, մեկ չի ասում: Մի անգամ էլ «Ա»-ի վրա սեղմեցի «Բեն» ասեց, հետո մտավ «Ա»-ի էջը: Բայց մեկ ա կեցցեք: Վստահ եմ, որ էդ թերությունների պատճառները կգտնվեն ու կվերացվեն:

ministr
15.01.2011, 00:49
Մերսի Արտ ջան: Հենց նոր ա publish արած, թերություններ կլինեն բայց չուղղվող բան չկա :) Կարևորը որ շուտ հայտնաբերվեն: