PDA

Դիտել ողջ տարբերակը : Վինսենտ Գալլո, «The Brown Bunny» («Դարչնագույն Ճագարը»)



Rhayader
12.07.2010, 12:18
Նախնական գրառումը՝ այստեղ (http://songoffall.blogspot.com/2010/07/brown-bunny.html):
http://upload.wikimedia.org/wikipedia/en/4/4f/Brown_bunny_post.jpg (http://upload.wikimedia.org/wikipedia/en/4/4f/Brown_bunny_post.jpg)
Նորից վերադարձանք անկախ կինոյին:) իհարկե, ուրիշ բլոգում, ուրիշ ժամանակ: Այս անգամ խոսքը դերասան ու ռեժիսոր Վինսենտ Գելլոյի 2003 թվականի «Դարչնագույն Ճագարը» ("The Brown Bunny") արտհաուսային աշխատանքի մասին է, որը Կաննի նույն տարվա փառատոնում աղմուկ բարձրացրեց՝ հիմնականում սեռական բնույթի բացահայտ պատկերների պատճառով:
Բայց դա չէր, որ պատճառ դարձավ, որ ես իմանամ ֆիլմի մասին, առավել ևս՝ դիտեմ այն:
Ֆիլմի սաունդտրեկում օգտագործվել է Ջեքսոն Սի Ֆրանկի «Milk and Honey» երգը (երկու գրառում առաջ այն օրվա երաժշտությունն էր): Բավականաչափ պատճառ է ֆիլմը դիտելու համար, այդպես չէ՞: Չնայած որ ես միշտ սկեպտիկ եմ վերաբերվում ֆիլմերին, որոնց ռեժիսորը, պրոդյուսերը, սցենարիստն ու գլխավոր դերակատարը նույն մարդն է:
«Դարչնագույն Ճագարը» ֆիլմը պատմում է ծանր հոգեբանական հարված տարած մոտոցիկլավարի մասին, ով ճանապարհորդում է երկրով մեկ: Ընթացքում աստիճանաբար բացահայտվում է, թե ինչ է նրան հետապնդում: Եթե ձեզ հետաքրքիր է, ապա կասեմ՝ ֆիլմի կուլմինացիոն պահում իսկապես ցուցադրվում է օրալ սեքսի բացահայտ, կարելի է ասել՝ պոռնոգրաֆիկ տեսարան դերասանուհի Քլոե Սեվինյիի ու Վինսենտի միջև:
Կինոքննադատ Ռոջեր Էբերթը «Դարչնագույն Ճագարն» անվանեց «վատագույն ֆիլմ, որը երբևէ ներկայացվել է Կաննի կինոփառատոնին»:
Ծանոթ լինելով արտհաուսի տարբեր տարօրինակություններին վերջին հիսուն տարվա մեջ, Էբերթի ու շատ ուրիշների ռեակցիան պետք է առնվազն որպես երկերեսանի որակել: Մի կողմից՝ սահմանները ջնջելը հենց արտհաուսի նպատակներից մեկն է: Մյուս կողմից՝ պարզապես անցել է սկանդալայնության մոդան, որ այդքան ուժեղ էր հիսունական-վաթսունականներին:
Էնդի Վարհոլի 1964 թվականի «Blow Job» ֆիլմը նույնպես համարվում է արտհաուսային աշխատանք: Աղմկահարույց, հայտնի, սկանդալային: Ի՞նչ է այն պատկերում իր 35 րոպեանոց տևողության ընթացքում. տղամարդու դեմք, ում մինետ են անում (իսկապես, չի իմիտացված, ըստ Վարհոլի՝ հինգ տարբեր տղաներ): Ու ուրիշ ոչինչ: Ռեժիսորը երկու տարուց սիքուել նկարահանեց՝ «Eating Too Fast»: Այս անգամ՝ 67 րոպե տևողությամբ, գունավոր ու շարժվող տեսախցիկով: Այո, ու խնձորով: Ու դերասանն է ուրիշ: Իհարկե, կարող եք ասել, որ Վարհոլի աշխատանքները շատ սուբյեկտիվ եմ ներկայացրել, քանի որ նրան տանել չեմ կարողանում (Էնդիի «Փող աշխատելն արվեստ է, ու աշխատելն էլ է արվեստ, ու լավ բիզնեսն ամենալավ արվեստն է» փիլիսոփայությունն էլ կարող է դրա մեջ իր մասն ունենալ), տանել չեմ կարողանում փոփ-արթն իր բոլոր դրսևորումներով: Միակ բանը, որ կարող եմ ասել այդ կապակցությամբ՝ դիտեք Վարհոլի ֆիլմերը, դիտեք «Դարչնագույն Ճագարը»: Վերջինս գոնե ամբողջական կոնցեպցիա է պարունակում, այլ կերպ ասած՝ ինձ, որպես դիտողի, հետաքրքրող ասելիք ունի: Միգուցե և ոչ ամենախելացի ասելիքը, բայց այն բավականաչափ է, որ ցույց տա մինետի տեսարանի վրա հասարակայնության կենտրոնանալու աբսուրդ լինելը:

Ֆրեյա
13.07.2010, 11:20
Սոֆ, ճիշտն ասած՝ IMDB–ում ռեյտինգը 4.9 է։ Չեմ պնդում, որ այդ թիվը միշտ ճիշտ է արտահայտում ֆիլմի որակը։ Մասնավորապես, ինձ պատահել են ֆիլմեր, որ բարձր ռեյտինգ են ունեցել, բայց ինձ դուր չի եկել։ Բայց հակառակը՝ երբեք։
Մոտավորապես 6-8 ռեյտինգ ունեն փսլնքոտ, զվարճալի, ժամանակ սպանելու ֆիլմերը՝ 8 ունեցողները շատ որակով ժամանցային ֆիլմեր են։
8 ից բարձր արդեն սկսում են լավ ֆիլմերը, 8.5 ից բարձր շատ լավ ֆիլմերը։

Բայց ակնհայտորնե, 4.9 ռեյտինգ... Թվայլայտի ռեյտինգից մի քիչ ա բարձր... ինձ թվում ա՝ ասելիք ունենար, կգնահատվեր, վսե–տակի :think

Դժվար թե նայեմ ֆիլմը, բայց քո ասածներից էլ բան չհասկացա...:think Վերջը ինչի մասին ա :)

հ.գ. Իդեպ, այն նույն կրիտիկը, ով ֆիլմն անվանել է "... Կաննի պատմության մեջ ամենավատ ֆիմը...", ֆիլմի վերանայված տարբերակին բարձր գնահատական է տվել։ Հավանաբար, իսկապես, ֆիլմի տեսարաններն են դրա վատ ընդունելության պատճառ եղել, ինչը, իսկապես, մարդկային սուբյեկտիվ մոտեցում է։
Իսկ Քլոյե Սավինյինիից մի այլ կարգի սրտխառնուք ունեմ... իսկը իր դերն է։

Rhayader
13.07.2010, 17:10
Իրականում, նորից ասեմ՝ ինքն ընդհանրապես մեյնսթրիմային կինո չի: Նկարահանված ա 16մմ-անոց ժապավենի վրա, հետո մեծացրած 35-ի վրա, ինչը կլասսիկ տեսք ա տալիս: Նկարած ա սիրողական ոճով, պրոֆեսիոնալ օպերատորական աշխատանք չկա, ձայնը սարսափելի ա: Բավականին ձգձգված ա, բայց էդ ամենը կոնցեպտուալ ա արված: Շատ սխալ էր իրան կինոթատրոններում կամ կինոփառատոններին ցուցադրելը, ոնց ասում ա քո չսիրած Սավինյին, էդ ֆիլմը նախատեսված էր, ասենք, թանգարաններում կամ ցուցահանդեսներում ցուցադրվելու համար:
Սփոյլերի տեսքով պրիմիտիվ պատմեմ ֆիլմի սյուժեն.
Գլխավոր հերոսը ճանապարհորդում ա Ամերիկայով մեկ, ոնց որ փախնի ինչ-որ բանից: Մի քանի անգամ ինչ-որ աղջիկների հետ ֆլիրտ ա անում, բայց հետո վախենում ու հետ ա քաշվում, մի անգամ նույնիսկ սկսում ա լաց լինել: Գնում ա իրա նախկին ընկերուհու տունը, տեսնում ա, որ լրիվ ավերված վիճակ ա: Հետո հյուրանոցում հանդիպում ա, կռվում են իրար հետ, հետո աղջիկը գնում կոկաին ա ծխում, հետո գալիս ա, էդ մինետի տեսարանն ա լինում, հետո անկողնու վրա պառկած էլի վիճում են, Վինսենտը հարցնում ա՝ ինչի՞ քնեցիր էն մարդկանց հետ, աղջիկն ասում ա, որ չէր ուզում քնել, պարզապես շփվում էր, հետո դրանք իրան բռնաբարել են, ոչ թե իրա ուզելով ա եղել: Ու ինքը հիշում ա, որ տեսավ էդ, չհասկացավ, դուրս եկավ, իսկ երբ շտապ օգնության մեքենա տեսավ, հասկացավ ամեն ինչ, ու իմացավ, որ աղջիկը մահացել ա: Ու հենց դրանից էլ փախնում էր: Առավոտը արթնանում ա՝ աղջիկը հալյուցինացիա ա եղել, ինքը մենակ ա հյուրանոցի սենյակում: Նստում ա մեքենան ու շարունակում ա ճանապարհը:
Բավականին իրական ու ազդու ա նկարահանած, ասեմ:

Հայկօ
13.07.2010, 22:19
Ըստ մի հարցման արդյուքների՝ էս կինոն ճանաչվել ա վերջին շրջանի ամերիկյան 5 ամենասկանդալային ֆիլմերից մեկը:

Rhayader
13.07.2010, 22:39
Հայկօ, ասենք, եթե համեմատես իրան Ալեխանդրո Խոդորովսկու ցանկացած ֆիլմի հետ, ինքը «Երաժշտության Ձայներ» կթվա:D էդ ամբողջ կինոյի միակ սկանդալայինի ձգտող բանը մինետի տեսարանն ա: Որ մարդկանց ուշադրությունը միանգամից սևեռեց վրան:

Հայկօ
13.07.2010, 22:55
Հայկօ, ասենք, եթե համեմատես իրան Ալեխանդրո Խոդորովսկու ցանկացած ֆիլմի հետ, ինքը «Երաժշտության Ձայներ» կթվա:D էդ ամբողջ կինոյի միակ սկանդալայինի ձգտող բանը մինետի տեսարանն ա: Որ մարդկանց ուշադրությունը միանգամից սևեռեց վրան:

Սկանդալների կենտրոնում միշտ եղել են, կան ու կլինեն երեք բան. սեքսը, քաղաքականությունն ու կրոնը: Ըստ այդմ՝ ցուցակում էդ կինոն էր, «Սապատավոր լեռը», «Քրիստոսի չարչարանքները», «Դա Վինչիի կոդը» ու «Ֆարենհեյտ 9/11»-ը: Ի դեպ.


Ֆիլմի հետ նաև մեկ ուրիշ սկանդալային պատություն է կապված. երբ ամերիկյան «համար առաջին» կինոքննադատ Ռոջեր Էբերտը հայտարարեց, որ դա աշխարհի ամենավատ ֆիլմն է, Գալոն, ի պատասխան, քննադատին սրտանց մաղթեց, որ նա հիվանդանա քաղցկեղով: Կարճ ժամանակ անց բժիշկներն Էբերտի մոտ իրոք հայտնաբերեցին այդ սարսափելի հիվանդությունը, իսկ «Նապաստակն» այդ օրից ի վեր այլևս ոչ ոք չի քննադատում:

Ես կինոն չեմ քննադատում :):

Rhayader
13.07.2010, 23:03
:D իհարկե, հավանաբար ընդամենը բամբասանք է, բայց դե))))))))