PDA

Դիտել ողջ տարբերակը : Անհրաժեշտ են հայոց պատմության լեկցիաներ



Շինարար
11.07.2010, 22:19
Ժողովուրդ, ինձ անհրաժեշտ ա ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության լեկցիաները` Կիլիկյան Հայաստանից մինչև 16-րդ դար` հնարավորինս շուտ, ո՞վ կարա օգնի:

My World My Space
12.07.2010, 00:10
Ես ունեմ ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախկին դեկանն էր տվել, բայց չգիտեմ ինչքանով են քո ուզածը, այսինքն կարճ են, զուտ ընդունելության քննության հարցերին պատասխանելու մակարդակով:

Շինարար
12.07.2010, 00:14
Չէ, ընդունելության չի պետքս, Հով ջան, այլ հենց պատմության ֆակուլտետի տվյալ դասընթացի լեկցիաները, մերսի:)

Շինարար
12.07.2010, 17:51
Եվս մի անգամ ուշադրություն եմ գրավում թեմայի վրա: Ակումբ ջան, պատմական սովորողներ կամ էդ ֆակուլտետի հետ կապեր չունե՞նք: Հույժ անհրաժեշտ ա:)

Շինարար
13.07.2010, 01:55
Ես էլ չեմ կարում մտաբերել պատմության ֆակուլտետում սովորող որևէ ակումբցու: Փաստորեն, պատմաբանները ակումբը լուրջ ֆորում չեն համարում:8
:sad Lion :goblin

Մեծ լավություն արած կլինեք` ինձ օգնած լինելով:angel

Ambrosine
13.07.2010, 02:47
Ես էլ չեմ կարում մտաբերել պատմության ֆակուլտետում սովորող որևէ ակումբցու: Փաստորեն, պատմաբանները ակումբը լուրջ ֆորում չեն համարում:8
:sad Lion :goblin

Մեծ լավություն արած կլինեք` ինձ օգնած լինելով:angel
Տնաշեն ջան, ակումբում պատմաբան մենակ Սերխիոն ա, մեկ էլ կարծեմ իր կինը: Եթե իրենցից լեկցիաներ կկարողանաս վերցնել, վերցրու, եթե չէ, ասեմ՝ ճճ
Քանի որ չեմ կարծում, թե պատմականում եսիմ ինչեր են սովորել, հաստատ Ժամկոչյանի դասագրքով են իրենց քննությունները հանձնել... :)) Իսկ մենք լեկցիա համարյա չենք գրել, որովհետև Ժամկոչյանի գրքի թեմաները մեր լեկցիաների չափ էին համարյա, լուրջ գրականությունից էինք կարդում, սեմինարներ էինք անում: Կարամ էդ շրջանի համար նյութեր տամ: Տարբեր գրքերից ունեմ էս շրջանի մասին /հենց թեկուզ Ժամկոչյանի գրքից էդ հատվածը ունեմ, նաև «Խաչակրաց ահազանգը և հույն-հայկական շարժումը», «Կիլիկյան Հայաստանի և Եգիպտոսի հարաբերությունները 1250-1375թթ», «Հայ-արևմտաեվրոպական բանավարությունները 15-16 դդ»/: Ոնց հասկացա Հայաստանի 3-րդ, 4-րդ բաժանումները պետք չեն: Երևի էսպես ծավալուն ա ստացվում հա՞ :think

Շինարար
13.07.2010, 10:33
Ոնց հասկացա Հայաստանի 3-րդ, 4-րդ բաժանումները պետք չեն: Երևի էսպես ծավալուն ա ստացվում հա՞ :think

Չէ, Աստղ ջան, մինչև առաջին առաջին բաժանումն ա պետք, մերսի, դե տեսնեմ` էլ ինչ արձագանք ա լինում, գալուցս առաջ կզանգեմ:

Lion
13.07.2010, 15:20
Ես էլ չեմ կարում մտաբերել պատմության ֆակուլտետում սովորող որևէ ակումբցու: Փաստորեն, պատմաբանները ակումբը լուրջ ֆորում չեն համարում:8
:sad Lion :goblin

Մեծ լավություն արած կլինեք` ինձ օգնած լինելով:angel

Պատրաստ եմ ամեն ինչով օգնել, գրքեր, թեմաներ ,կոնսուլտացիա առանձին հարցերով, բայց... լեկցիաներ չունեմ :(

Շինարար
13.07.2010, 16:53
Պատրաստ եմ ամեն ինչով օգնել, գրքեր, թեմաներ ,կոնսուլտացիա առանձին հարցերով, բայց... լեկցիաներ չունեմ :(
Լիոն, ինձ հենց էն տարբերակով ա պետք, որով դասավանդվում ա ԵՊՀ պատմության ֆակուլտետում՝ կոնկրետ էդ բուհում:)

Agni
13.07.2010, 17:52
Շինարար ջան լավ հիշում եմ մեզ լեկցիա են թելադրել, տենց տետրով կլինի՞ կամ էլ բոլորը պարապում էին քննության համար Ժամկոչյանի "Հայոց Պատմություն" գրքով:8