PDA

Դիտել ողջ տարբերակը : Myfriends.am - Ընկերների վիրտուալ աշխարհ



Universe
11.07.2010, 14:43
Ողջույն:
Նախ և առաջ. Շնորհավոր բոլորիդ Վարդավառի տոնը, ոմանց համար հովանալու, ոմանց համար ժամանցային, ոմանց համար էլ հագուստի թրջվելու արդյունքում առաջացած բնական և "կրքոտ" տեսարանների հետ հանդիպման տոն...:)

Անդրադառնամ թեմային.

http://Myfriends.am - Ներկայանում է որպես "Ընկերների Վիրտուալ Աշխարհ": Ծնվել է մեկ ամիս առաջ` ABC դոմեյնում, ներկայումս շարունակում է իր գործունեությունը հետագա զարգացման նպատակով, իսկ այժմ, սպասում է Ձեր կարծիքներին...

Ի դեպ, կան առաջացած խնդիրներ կայքի դվիժոկում, ավելի կոնկրետ` Video and Sounds մոդուլներում: Կխնդրեի դիտարկել և քննարկել նաև դրանց խնդիրների վերացման հնարավոր տարբերակների մասին:
ThanX;)

Universe
12.07.2010, 11:51
Ժողովուրդ, կայքի Մեղեդիներ Ու վիդեոներ բաժնում թերություններ կան, այցելուներս մեռան գրելով էտ մասին, մարդկանց ինչքա՞ն պետքա ասեմ շուտով-շուտով...:(
Օգն8յուուուոուն!!!!!!!! :noti

Universe
21.07.2010, 01:29
Այսուհետ www.Myfriends.am Կայքի բոլոր գրանցված անդամները կարող են օգտվել ԱՆՎՃԱՐ և OnLine ՏեսաՁայնային զրուցարանից, ինչպես նաև փոխանակվել իրենց զրուցակիցների հետ ֆայլերով, տեսանյութերով, մեղեդիներով և այլն... Մաղթում եմ բարի ժամանց...;)

---------- Ավելացվել է՝ 02:29 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:16 ----------


Ժողովուրդ, կայքի Մեղեդիներ Ու վիդեոներ բաժնում թերություններ կան, այցելուներս մեռան գրելով էտ մասին, մարդկանց ինչքա՞ն պետքա ասեմ շուտով-շուտով...:(
Օգն8յուուուոուն!!!!!!!! :noti
Այս մասին ով գիտեր` մոռացավ, պրոբլեմը լուծված է: Անչափ շնորհակալ եմ BOBO ին ու Տիգրանին, ովքեր փորձեցին աջակցել խնդրի լուծմանը:

Ապե Ջան
21.07.2010, 02:26
Կայքը շատ դանդաղ է աշխատում, օրինակ սա (http://myfriends.am/m/videos/view/Paruyr-Sevak) բացելու համար սպասել եմ մոտ 15-20 վայրկյան, բայց ինետս լավա, խնդիրը չեմ կարող իմ կապի որակի հետ::(:)

Universe
21.07.2010, 13:46
Կայքը շատ դանդաղ է աշխատում, օրինակ սա (http://myfriends.am/m/videos/view/Paruyr-Sevak) բացելու համար սպասել եմ մոտ 15-20 վայրկյան, բայց ինետս լավա, խնդիրը չեմ կարող իմ կապի որակի հետ::(:)

Ճիշտն ասած, կայքի դանդաղության հետ իրոք խնդիրներ կային: Բանը նրանում էր, որ ավելորդ query ներ էր կատարում, իսկ հիմա կարծես թե խնդիրը լուծված է, իսկ + դրան էլ արագությունը օպտիմիզացված է նաև cash երի շնորհիվ, բավական է մի քանի էջ սկզբից բեռնվի, այնուհետև բոլոր էջերը կբեռնվեն շատ ավելի արագ: Ինձ մոտ, այդ նույն էջ ցույց է տալիս, որ բեռնվել է 2.9 վայրկյանում, նաև իմ ժամանակացույցով է այդքան: Ի դեպ, տնային համակարգչիս կապը 256 կբ/վ է, նաև հենց նոր փորձեցի այլ համակարգչով և 1024 kb/s արագությամբ, որի դեպքում ավելի քան ակնթարթային տեղի ունեցավ բեռնումը::esim

Իսկ ընդհանուր էջը բեռնելն է այդքան տևել, թե՞ Դու դա հաշվարկել ես, մինչև տեսանյութի միանալը?:think Երկրորդ դեպքում համոզված եղիր, որ խնդիրը YouTube ի մեջ է, քանի որ դեռևս իմ հոսթինգում տեսանյութեր չեն պահվում, այլ առայժմ ներդրվում են միայն YoTube ից: Սակայն հետագայում, մի փոքր առաջընթացից հետո դա էլ կլինի: Ի դեպ, եթե թերություններ էլի նկատվեն շնորհակալ կլինեմ որ տեղյակ պահեք;)

Ապե Ջան
21.07.2010, 14:08
Ճիշտն ասած, կայքի դանդաղության հետ իրոք խնդիրներ կային: Բանը նրանում էր, որ ավելորդ query ներ էր կատարում, իսկ հիմա կարծես թե խնդիրը լուծված է, իսկ + դրան էլ արագությունը օպտիմիզացված է նաև cash երի շնորհիվ, բավական է մի քանի էջ սկզբից բեռնվի, այնուհետև բոլոր էջերը կբեռնվեն շատ ավելի արագ: Ինձ մոտ, այդ նույն էջ ցույց է տալիս, որ բեռնվել է 2.9 վայրկյանում, նաև իմ ժամանակացույցով է այդքան: Ի դեպ, տնային համակարգչիս կապը 256 կբ/վ է, նաև հենց նոր փորձեցի այլ համակարգչով և 1024 kb/s արագությամբ, որի դեպքում ավելի քան ակնթարթային տեղի ունեցավ բեռնումը::esim

Իսկ ընդհանուր էջը բեռնելն է այդքան տևել, թե՞ Դու դա հաշվարկել ես, մինչև տեսանյութի միանալը?:think Երկրորդ դեպքում համոզված եղիր, որ խնդիրը YouTube ի մեջ է, քանի որ դեռևս իմ հոսթինգում տեսանյութեր չեն պահվում, այլ առայժմ ներդրվում են միայն YoTube ից: Սակայն հետագայում, մի փոքր առաջընթացից հետո դա էլ կլինի: Ի դեպ, եթե թերություններ էլի նկատվեն շնորհակալ կլինեմ որ տեղյակ պահեք;)

Չէ Youtube - ի մասին չէ խոսքը, մնացածը նորմալ է էս պահի դրությամբ:

Universe
23.07.2010, 15:15
Այսուհետ, www.MyFriends.am կայքից բոլոր օգտվողները կարող են վերբեռնել անվճար և անսահմանափակ քանակությամբ տեսանյութեր, տեսաֆիլմեր, մեղեդիներ…
Մեկ ֆայլի առավելագույն թույլատրելի չափն է՝ 500 mb:

Վերբեռնումից հետո վերբեռնված մեղեդիներն ու տեսանյութերը կհայտնվեն կայքում 30 րոպեի ընթացքում...

Universe
26.07.2010, 22:04
Իմիջայլուց, ներկա դրությամբ փորձել եմ գոնե մի փոքր էլ օպտիմիզացնել արագությունը...
Իսկ կա՞ արդյունք դրան...:think

Universe
02.08.2010, 17:31
Այսօրվանից myfriends.am ում կարող եք օգտվել ավելի որակյալ Տեսազանգային ծառայությունից (Video Chat) : Այժմ Տեսախցիկից պատկերի որակը 25% ով ալեի բարձր է, իսկ տեսազանգի տևանսֆերիզացիայի բարձր որակի ապահովվման համար խորհուրդ է տրվում օգտվել այդ ծառայությունից բավարար որակի` 256 kb/s արագությամբ ինտերնետ մուտքի առկայության դեպքում (հայաստանյան պայմաններում):
Առաջվա տեսազանգի դանդաղ աշխատանքի պատճառը RMS - սերվերի (Ray Media Server) և կայքի հոսթինգի իրարից բաժանող հազարավոր կիլոմետրներն էին, այժմ երկուսն էլ գտնվում են նույն երկրում` USA...

ArmBoy
02.08.2010, 21:48
Սկրիպտի տերերը որ իմանային, թե իրենց "ախմախ" արտադրանքն ինչքան ես կատարելագործել, ճակատդ կպաչեին հաստատ...

Էս հայերն ինչո՞ւ են սենց մազոխիստ ու քարից հաց քամող... Ասենք, եթե կարելի է ցորեն ցանել ու դրանից հաց ստանալ, ինչո՞ւ են քարից ստանում... Նույնն էլ Universe-ին է վերաբերում. վերցրել է բագերով ամենահարուստ ծրագիրն ու արդեն մի ամսից ավել է, իրեն զրկել է քնից ու հանգստից... Ու ինձ էլ չլսեց, որ ասում էի՝ էս սկրիպտը հլը շատ ջուր է տանելու...

Ամեն դեպքում՝ շնորհավորանքներս, նորմալ բան ես ստացել արդյունքում: Իմ մոտ երկու կապով էլ (ռուս-լայն ու նարինջ) նորմալ բացում է, ինչպես ասիր՝ առաջին մեկ-երկու էջը մի փոքր ուշացմամբ, բայց մնացած էջերը՝ արագ: Բայց մի հարց. եթե քեշերդ նորմալ են, ի՞նչ կապ ունի առաջին մի քանի էջը... դա քեշավորումից չի ըստ իս, այլ նրանից, որ առաջին էջդ բացելու համար սկրիպտը ստիպված է լինում db-ից վերցնել ու ցույց տալ

1) MyFriends ԱՆԴԱՄՆԵՐ - Նորեկներ, Առաջատարներ, Այժմ OnLine
2) ՄԵՆՔ Եւ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏԸ - Նորեկներ, Առաջատարներ
3) քարտեզը

Ինչքան էլ քեշավորես, սրանք ամեն անգամ հարցում են անելու բազային, որ գլխավոր էջ բերեն ամենավերջին տվյալները: Այնպես որ, եթե ցանկանում ես հիմնական էջդ էլ ավելի արագացնես, սրանցից որոշները կարող ես թաքցնել:

Ես որ քո տեղը լինեի, օրինակ, գուգլի քարտեզը ռադ կանեի, իսկ առաջին երկուսից կպահեի մեկական թաբ (ասենք՝ մենակ առաջատարները, կամ մենակ նորեկները):

Հուսով եմ, myfriends.am -ը կդառնա նորմալ խոսակցությունների, զրույցների ու ծանոթությունների հանգույց:

Նաեւ քեզ հարց տուր՝ ի՞նչ մի արտասովոր բան կա քո կայքում, որ մյուս ցանցերը չունեն, որն էլ մարդկանց կմղի քո մոտ գրանցվելուն:

Cheers

Universe
03.08.2010, 11:29
Ամեն դեպքում՝ շնորհավորանքներս, նորմալ բան ես ստացել արդյունքում: Իմ մոտ երկու կապով էլ (ռուս-լայն ու նարինջ) նորմալ բացում է, ինչպես ասիր՝ առաջին մեկ-երկու էջը մի փոքր ուշացմամբ, բայց մնացած էջերը՝ արագ: Բայց մի հարց. եթե քեշերդ նորմալ են, ի՞նչ կապ ունի առաջին մի քանի էջը... դա քեշավորումից չի ըստ իս, այլ նրանից, որ առաջին էջդ բացելու համար սկրիպտը ստիպված է լինում db-ից վերցնել ու ցույց տալ
Շնորհակալություն գնահատականի համար:
Ինչ վերաբերվում է առաջին ու մնացած այլ էջերի բեռնման արագությանը. Առաջին էջը բնականաբար առաջին անգամ բացվելուց համեմատաբար դանդաղա բեռնվում, բայց որ փորձես այցելես մեկ այլ բաժին, այնուհետև ետ վերադառնալ գլխավոր էջ, կնկատես անպայման, որ ընդհանրապես ժամանակ չի խլում ավելորդ query ների համար, իհարկե` բացի քարտեզից:
1) MyFriends ԱՆԴԱՄՆԵՐ - Նորեկներ, Առաջատարներ, Այժմ OnLine
2) ՄԵՆՔ Եւ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏԸ - Նորեկներ, Առաջատարներ
Սրանք այնքան չե, որքան որ քարտեզնա համը հանում էտ գործում: Ամեն դեպքում, մոտ օրերս այդ խնդիրնել կլուծվի, հիմա աշխատում եմ Lang էրի հարցը կարգավորել, որ մի հատ էլ դրա համար առանձին հարցում չգնա, այլ հենց տվյալ ֆայլի մեջից ցույց տա:


Ես որ քո տեղը լինեի, օրինակ, գուգլի քարտեզը ռադ կանեի, իսկ առաջին երկուսից կպահեի մեկական թաբ (ասենք՝ մենակ առաջատարները, կամ մենակ նորեկները):
Լեզուներից հետո պետք է գլխավոր էջին նոր ձևավորում տալ ինձ թվումա:think Թաբերից ուզում եմ ձեռք քաշել, մեկ այլ մտահաղացում ունեմ...)


Նաեւ քեզ հարց տուր՝ ի՞նչ մի արտասովոր բան կա քո կայքում, որ մյուս ցանցերը չունեն, որն էլ մարդկանց կմղի քո մոտ գրանցվելուն:

Առաջինը` հայերենի մատչելի-գրական լեզուն, ոչ աղավաղված, ոչ էլ խիստ բառարանային թարգմանված ի տարբերություն այլ հայերեն կոչվող սոցիալական ցանցերի...
Մնացածն արդեն այցելուները և նոր գրանցվողները այժմ կդիտարկեն և կտեսնեն Myfriends.am ի մյուս առավելությունները այլ կայքերի նկատմամբ...
Շուտով նաև նոր և ավելի հետաքրքիր նորամուծություններով կներկայանա MyFriends.am ը, սպասեք...;)
Ձեզ բարի ժամանց եմ ցանկանում ու նորանոր ծանոթություններ...:)
Խոսքս այն մարդկան մասին չէ, ում համար կարևորը նվեր ուղարկել կամ ստանալն է...

ArmBoy
03.08.2010, 21:32
...Առաջինը` հայերենի մատչելի-գրական լեզուն, ոչ աղավաղված, ոչ էլ խիստ բառարանային թարգմանված ի տարբերություն այլ հայերեն կոչվող սոցիալական ցանցերի... Մնացածն արդեն այցելուները և նոր գրանցվողները այժմ կդիտարկեն և կտեսնեն Myfriends.am ի մյուս առավելությունները այլ կայքերի նկատմամբ...
Շուտով նաև նոր և ավելի հետաքրքիր նորամուծություններով կներկայանա MyFriends.am ը, սպասեք...;)


Չէ, հարցս ճիշտ չհասկացար: Նկատի ունեմ՝ քեզնից պատասխան չէր ակնկալվում: Ուղղակի ասում էի՝ ինքդ քեզ հարց տուր :) Թե չէ ստացվում է՝ "ապե, դու լա՞վ տղա ես", "ապե, հընգերներիցս հարցրա":

Դե լավ, որ պատասխանեցիր, մի հատ էլ հակա-հարց տամ՝ իսկ դու ճշտե՞լ ես, թե ի՞նչ պահանջարկ ունի մաքուր-գրական հայերենը :) Իհարկե, ինքս ողջունում եմ, որ մաքուր հայերենը դարձել է քո առաջնահերթություններից մեկը (նույն տեմպով էլ շարունակիր), բայց դա միայն քո ցանկությո՞ւնն է, թե՞ նաեւ քո այցելուների առաջնահերթությունը: Ի վերջո, դու կարող ես հսկել էջի՝ քո մասը, բայց դժվար թե կարողանաս վերահսկել քո ցանցի անդամների միջեւ ընթացող խոսակցությունների ոճը, լեզուն ու գրական լինել-չլինելը:


...հիմա աշխատում եմ Lang էրի հարցը կարգավորել, որ մի հատ էլ դրա համար առանձին հարցում չգնա, այլ հենց տվյալ ֆայլի մեջից ցույց տա:

Կարող էր շատ օգնել, եթե լեզուները դբ-ում լինեին, եթե առանձին ֆայլ է, օգուտը քիչ կլինի, բայց կլինի հաստատ:


Շուտով նաև նոր և ավելի հետաքրքիր նորամուծություններով կներկայանա MyFriends.am ը, սպասեք...

Սպասած

Universe
24.08.2010, 01:39
Տես, հիմա ձեռքիս տակ կայքի անգլերեն թարգմանությունն էլ ունեմ գործարանային վիճակում, բայց ինչո՞ւ չեմ տեղադրում:
Հիմա նստեմ մտածեմ, բա ի՞նչ պետքա անեն Անգլերեն իմացող հայերը, բա ի՞նչ պետքա անեն Միայն ռուսախոս Հայերը... Պահոոո...
Դրա համար ասում եմ, մեր պետական լեզուն չեք իմանում, կարողա՞ ես Ձեզ սովորացնեմ, Հայ ես, լեզվիդ տիտապետի (մայրենի), խոսալ կարդալ սովորի ու նոր արի գրանցվի:
ԹԵԿՈՒԶ և դրանով էլ թող տարբերվի www.Myfriends.am ը մյուսներից չէ՞:

Ապե Ջան
24.08.2010, 01:55
Ի՞նչպես ջնջել պրոֆիլը myfreds.am - ից :think

Universe
24.08.2010, 02:29
Ի՞նչպես ջնջել պրոֆիլը myfreds.am - ից
Չգիտեմ...:esim

Ապե Ջան
24.08.2010, 03:35
Չգիտեմ...:esim

Իմացողներ, երևի սպասեմ ձեր առձագանքներին:

BOBO
24.08.2010, 12:52
Ադմինը կարա ջնջի:))

Universe
24.08.2010, 13:14
Իմացողներ, երևի սպասեմ ձեր առձագանքներին:
Հա, սպասի, Դու Myfriends.am ում էլ ե՞ս apeh_jan ով գրանցված? Ամեն դեպքում, շնորհակալ եմ, որ ժամանակ առ ժամանակ անուշադրության չես մատնել, այցելել ես...
Կխնդրեի ինձ PM ով պատճառը գրեիր ամեն դեպքում: Մի որոշ ժամանակ մի մտի, կհեռացնենք քեզ... :)

---------- Ավելացվել է՝ 14:14 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:02 ----------

Մոռացա ասել, որ ինչ վերաբերվում է սեփական ցանկությամբ հեռացվելուն, ապա նման հարմարություն չկա դեռևս...

Universe
25.09.2010, 15:58
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
www.MyFriends.am կայքը հայտարարում է աշնանային զեղչեր` 0-80% . ՇՏԱՊԵՔ այցելել և գրանցվել ընկերների վիրտուալ աշխարհում, քանզի աշունը սահմանափակ է:

Universe
18.10.2010, 23:37
Իմիջայլուց ուրախալի լուր www.Myfriends.am կայքում:

Երեկ, երեկոյան ժամը 12 ի շրջաններում, նկատվել է բավականին մեծ ակտիվություն, մայֆրիենդսում միանգամից 25 հոգի օնլայն էր :))
ՖԵՅՍԲՈՒՔ ԲՌՆՎԻ ՀԱՍՆՈՒՄ ԵՆՔ

Universe
20.10.2010, 22:55
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ.

Խնդրում եմ այցելել Myfriends.am և խոսել նոր դիզայնի ձևափոխման մասին: Նախկին տեսակը բավականին բարդ էր ըստ օգտվողների մեծամասնության, այս անգամ ամենը քիչ փոխված է ներկայացված, ավելի շուտ նմանեցված է Օդնօյին. ( քանի որ մինչև չես ասում մարդկանցից շատերին "Օդնօյի նման" չի հասկանում)

Ապե Ջան
21.10.2010, 13:54
Տառատեսակները հաճելի չեն, մի տեսակ վանում են: ;)

AMzone
21.10.2010, 13:58
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ.

Խնդրում եմ այցելել Myfriends.am և խոսել նոր դիզայնի ձևափոխման մասին: Նախկին տեսակը բավականին բարդ էր ըստ օգտվողների մեծամասնության, այս անգամ ամենը քիչ փոխված է ներկայացված, ավելի շուտ նմանեցված է Օդնօյին. ( քանի որ մինչև չես ասում մարդկանցից շատերին "Օդնօյի նման" չի հասկանում)

ֆոնտերը լավը չեն, բացի ետ title -ը փոխի. ու գազարագույնը ինձ վաբշե չի դզում, ...

Universe
21.10.2010, 16:38
ֆոնտերը լավը չեն, բացի ետ title -ը փոխի. ու գազարագույնը ինձ վաբշե չի դզում, ...

Այդ դեպքում ի՞նչ ֆոնտեր կառաջարկեք պարոն AMzone:)


Տառատեսակները հաճելի չեն, մի տեսակ վանում են:
Տառատեսակների հարցում կկողմնորոշվենք փաստորեն, իսկ դիզայնի փիփիխության պահով ինչ կասեք՞

AMzone
21.10.2010, 22:21
Այդ դեպքում ի՞նչ ֆոնտեր կառաջարկեք պարոն AMzone:)


Տառատեսակների հարցում կկողմնորոշվենք փաստորեն, իսկ դիզայնի փիփիխության պահով ինչ կասեք՞

MyFriends.am | My friends | Мои друзья | Իմ ընկերները

եսի ախպոր պես հա էլի. մեկել փորձի դիզայնը լրիվ փոխի.

Universe
21.10.2010, 22:35
Թայթլի պահը եղավ, բա դիզայնը կոնկրետ ինչ նկատի ունես, գունային պահով, թե՞ իրան ամբողջությամբ... Եթե երկրորդը, ապա համարյա բան չի փոխվելու մեկա, մենակ կառավարման վահանակի գույննա էլի մեջը էական դեր խաղում, դա էլ զուտ էն նպատակով եմ դրել գազարագույն, քանի որ համ աչքի ընկնողա, համ մի անգամ մտնողը, որ երկրորդ անգամ էլ բացի, արդեն ձևից կհիշի թե ուրա ընգել, երրորդն էլ, ճիշտն ասած յուզերներից շատերն են կողմ գազարագույնին, չգիտեմ ինչի ես կպել փոխի հա փոխի... :) Բայց լավ, փոխարենը ի՞նչ կարելիա ընտրել: Ես ճիշտն ասած մտադիր եմ մի քիչ լայնացնեմ Կ. Վահանակը, որ լայնոտ լինի ու երկարությունը 100% ձգվի, ու մեկ էլ խորհուրդ կցանկանաի լսել էտ կառավարման վահանակի թափանցելիության պահով, թե՞ դա էտքան էլ ոնց որ դեր չի խաղում հը՞.... :think

Universe
09.12.2010, 20:04
ՇԱԱԱՏ ուրախալի լուր բոլոր MyFriends.am կայքի ավելի քան 1.500 օգտվողների համար:
Վեեերջապեեես, այսօրվանից ww.MyFriends.am կայքը մասնակիորեն չի գործում, կասեցված են նաև գրանցումները: Ցանկանում եմ Ձեզ տեղյակ պահել, որ կայքում տեղ գտած 1.500 ից ավելի մասնակիցների անձնական տվյալները, ինչպես նաև նամակագրական կապի "պատմությունները", կարևոր (կամ ոչ այդքան) բոլոր տվյալները հեռացվելու են տվյալների բազային: Ասեմ ավելին, կհեռացվեն նաև բոլոր տեսանյութերն ու երգերը, որոնք բեռնվել էին այս ընթացքում: (կազմում էին ավելի քան 1.000 հատ) :

Ստիպված եղա այս քայլին դիմել հարյուրավոր նամակներով ուղղված բողոքների պատճառով, որոնք վերաբերվում էին կայքի արագագործության, ԲԱՐԴ (չնայած տենց էլ չհասկացա, թե ըտեղ բարդ ինչ կա) ինտերֆեյսի... etc երին: Մի խոսքով, շուտով (մինչ ամանոր) կայքը կրկին կվերաբացվի, սակայն այս անգամ , այն Ձեզ կներկայանա ավելի բարձր արագագործոթյամբ, բազմաֆունկցիոնալությամբ, մատչեիությամբ ու պրիմիտիվությամբ : Ուշադրություն, ՆԱև ՌՈՒՍԵՐԵՆ ՈՒ ԱՆԳԼԵՐԵՆ, լեզուներով (multilanguage): Ինչպես նաև կունենանք այցելուներիս գրեթե 90 տոկոսին այդքան շատ հետաքրքրող Պադառոկների, գոսծիների, բջջային տարբերակի և այլ շատ ու շատ նմանատիպ այլ զիզիբիզիությունների պակասի լրացումը նոր համակարգով:

Հուսով եմ, այսպես գոնե կստացվի ոչ թե քանակ պահպանել (հասնելով 1500+) , այլ որակ և արդյունավետություն: Ինչպես ինքս իմ փորձից եմ հասկանում, պետք էր լսել ժամանակին Արթուրի խոսքերը, որ ասում էր "Ապեր, էտ Dolphin-Ը հընչիտա պետք, Զի-Բի-Լա... "

Universe
17.12.2010, 02:18
Նոր դիզայնից ու դվիժոկից ինչ կասեք ՀԱՅ ժողովուրդ???
Իմ գնահատականը.
Արագագործություն` գերազանց
Դիզայն` ոչինչ` պարզ,
հարմարավետություն` պարզ...

Կան նոր առաջարկներ կապխված գույների համադրման հետ?

BOBO
17.12.2010, 02:44
լավնա դիզայնը դե ֆեյսբուքի ու կանտակտի նման էլի:))

Universe
17.12.2010, 02:59
Իսկ արագագործության մասին ինչ կասես?
Չնայած հիմա քէշերն անջատված են, այնուամենայնիվ հետաքրքիր կլիներ լսել նաև հարմարավետության մասին...
ՆՇԵՄ, որ նախկինում գրանցված բոլոր անձինք իրենց հաշիվը վերականգնելու համար պետք է ՎԵՐԱգրանցվեն...

BOBO
17.12.2010, 03:51
մի 25 վարկյանում լոգին էղավ էջը բացեց լրիվ
http://myfriends.am/profile/adminitrator:D բա s-ն

Universe
17.12.2010, 08:14
հա էտ Տեռմինատռի թազա տեսակնա :))

JoKer777
18.12.2010, 09:27
http://s004.radikal.ru/i206/1012/cf/eae8a9288e1b.jpg
Մելօչ նո նե պրիյատնո

Universe
19.12.2010, 00:56
http://s004.radikal.ru/i206/1012/cf/eae8a9288e1b.jpg
Մելօչ նո նե պրիյատնո
Կուղղվի շուտով: Իսկ արագագործության մասին ?

Գրիգոր
19.12.2010, 01:37
My rank is: Նորեկ
Copyright ©2010 - Contact - Կանոններ - Դեպի վեր
Բաժիններ
Պրոֆիլի մեջ ամիսները հայերեն ա գրում

Վերը նշվածները բոլորը նկատել եմ անգլերեն տարբերակի մեջ

Universe
19.12.2010, 04:15
My rank is: Նորեկ
Copyright ©2010 - Contact - Կանոններ - Դեպի վեր
Բաժիններ
Պրոֆիլի մեջ ամիսները հայերեն ա գրում

Վերը նշվածները բոլորը նկատել եմ անգլերեն տարբերակի մեջ

Նշված խնդիրներից ոմանք լուծեցի:
Ամիս ամսաթիվը գրանցվելիս ԴՈՒՔ ԵՔ ԸՆՏՐՈՒՄ, թե որ լեզվով ցուցադրվեն:
Քոպիրայթն էլ հիմա կուղղեմ: Շնորհակալություն :)

Universe
30.12.2010, 19:52
Աչդեն ավելի քան 100 օգտվող:
Արդեն ավելի արագագործ,
շուտով զբաղվելու ավելի ընդլայնված հնարավորություններ,
-----------------------------------------------------------------
Իսկ նախկինում գրանցվածներին խնդրում եմ ևս մեկ անգամ գրանցվել և կիսվել տպավորություններով: Առայժմ հիմնական , կամ մշտական այցելուների թիվը 36ն է:

AMzone
03.01.2011, 02:52
եսել գրանցվա.

Թամարա
03.01.2011, 04:01
Ի՞նչ կա,գրառի՜ր աՍՅտեղ :think բացի այսպես ասած տառավրիպումը նաև շեշտի տեղը բացականչական նշան եք դրել:secretԴեռ նոր եմ, շատ չեմ օգտվել,այսքանն եմ նկատել սկզբի համար…Դուրս եկավ պարզությունը,մատչելիությունը,հայերենը,«մուտքանուն»-ը:handsհետագայում կարելի է ստեղծել ավելի ուրույն ոճ մնացած կայքերից տարբերվելու համար…լոգոն էլ է նայվում,շնորհակալություն

AMzone
03.01.2011, 04:06
Սխալ եմ հայտնաբերել,,.. մտնում ս սայթ, ցույցա տալիս. online ընկերներ 1
բայց տվյալ մարդը իմ ընկերը չի, ուղակի օնլայնա.

Universe
03.01.2011, 15:25
Սխալ եմ հայտնաբերել,,.. մտնում ս սայթ, ցույցա տալիս. online ընկերներ 1
բայց տվյալ մարդը իմ ընկերը չի, ուղակի օնլայնա.

Դա սխալ չի:) Ես եմ այդպես արել, որպեսզի սկզբնական շրջանում մարդիկ կարողանան բոլոր առցանց գտնվողների հետ շփվել, այնուհետև երբ կլրացնեմ օգտվողների "բացը" էտ ժամանակ միայն ընկերները միայն կշփվեն առցանց...:)

Universe
03.01.2011, 15:33
Ի՞նչ կա,գրառի՜ր աՍՅտեղ :think բացի այսպես ասած տառավրիպումը նաև շեշտի տեղը բացականչական նշան եք դրել:secretԴեռ նոր եմ, շատ չեմ օգտվել,այսքանն եմ նկատել սկզբի համար…Դուրս եկավ պարզությունը,մատչելիությունը,հայերենը,«մուտքանուն»-ը:handsհետագայում կարելի է ստեղծել ավելի ուրույն ոճ մնացած կայքերից տարբերվելու համար…լոգոն էլ է նայվում,շնորհակալություն

Նկատված թերությունն անմիջապես շտկվել է: Շնորհակալություն:)
Իսկ ահա Յ-տառի մեծատառ երևալու փաստը Ձեր համակարգչում անհրաժեշտ ֆոնտերի բացակայութոյւնից է: Դա էլ մեզ մոտից շուտով կշտկեմ:

Թամարա
03.01.2011, 19:13
Չէ,մեծատառ ես էի դիտմամբ գրել:)սկզբից կարմիր չէր,դրա համար մեծատառ էի գրել,որ իբր տարբերվի,հետո,որ գույնը փոխեցի,մեծատառերը մոռացա:(

Թամարա
03.01.2011, 21:12
Խնդիրը մեծատառերի մեջ չէր,այլ այստեղ գրելու փոխարեն գրել եք ասյտեղ,տեսա,որ միայն կետադրական նշանն եք փոխել:(

Universe
04.01.2011, 18:00
Խնդիրը մեծատառերի մեջ չէր,այլ այստեղ գրելու փոխարեն գրել եք ասյտեղ,տեսա,որ միայն կետադրական նշանն եք փոխել:(

ԱՆՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ շնորհակալ եմ :)
Ես էլ մտածում էի, խառտոցը ոնց կարա ծառից ծառ թռնի: :D

Դրել էի սաղ ուղղել էի, բացի ամենաԱկնառու և Ամենակարևորից ;)
Շնորհակալ եմ

Universe
07.01.2011, 02:11
Հարգելի www.MyFriends.am կայքի այցելուներ, այս պահից ի վեր որոշված է կայքի վերջնական ՆՈՐ տեսքը, որը ընտրվել է բազմաթիվ այցելուների և դիտորդների համակրանքի արդյունքում միայն: Իսկ դո՞ւք ի՞նչ կասե՞ք????

Universe
10.01.2011, 21:39
Հարգելի www.MyFriends.am կայքի այցելուներ, այս պահից ի վեր որոշված է կայքի վերջնական ՆՈՐ տեսքը, որը ընտրվել է բազմաթիվ այցելուների և դիտորդների համակրանքի արդյունքում միայն: Իսկ դո՞ւք ի՞նչ կասե՞ք????
Կասեմ, որ կայքում կան նոր ներդրված համակարգեր, որոնք ավելի են ամեն ինչ հեշտացնում: Շուտով պատրաստվում եմ ներդնել օնլայն խաղեր, սակայն դա ինչ-որ տեղ ռիսկի հարց է լինելու: տեսնենք ինչ կլինի:

Universe
21.01.2011, 13:35
Ողջույն հարգելի օգտվող: Շտապում եմ Ձեզ տեղեկացնել, որ ներկա պահից ի վեր (20.01.2011, ժամը 01.35) , կայքում ներդրվում է Միավորային համակարգ:



Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ համակարգը.

1. Միավորային համակարգը նախատեսում է կայքի այցելուներին ընձեռնել հնարավորություն, MyFriends.am կայքում իրենց իսկ դրսևորած ակտիվության դիմաց ստանալու միավորներ:



Պարզաբանենք.

2. Այսուհետ Ձեր կողմից կատարված յուրաքանչյուր գործողության դիմաց ավտոմատեցված Myfriends.am կայքում ներդրված համակարգը կշնորհի որոշակի միավորներ, կախված գործողությունից:



3. Ըստ միավորների կորոշվի տվյալ պահին կայքում ոպես ԱՌԱՋԱՏԱՐ հանդիսացող մասնակիցը և հետևաբար ըստ նվազման կարգի` առաջատար 10 մասնակիցները:



4. Միավորներային համակարգի ներդրմամբ ցանկանում ենք պահել ակտիվությունը կայքում, իսկ հետագայում էլ տալ հնարավորություն դրանք օգտագործելու Ձեր իսկ օգտին:



5. Միավորային համակարգը վերջնականորեն կլուսաբանվի, երբ մասնակիցների կողմից կկուտակվի որոշակի միավորային բալանս, իսկ կուտակումից հետո, կայքի տնօրինությունը պաշտոնապես կհայտարարի այդ մասին: Չչարաշահելով նաև Ձեր համբերությունը նշենք, որ միավորային համակարգն ըստ նախնական որոշման կլուսաբանվի 23.01.2011թ. ին:

Universe
24.01.2011, 17:39
ԽՄԲԵՐ www.MyFriends.am ԿԱՅՔՈՒՄ

Այսուհետ կայքում կարող եք օգտվել նոր` ԽՄԲԵՐ բաժնից:

Բաժինն իրենից ներկայացնում է համակարգ, որտեղ յուրաքանչյուրը կարող է ստեղծել իր նախասիրություններին համապատասխան թեմատիկ խմբեր, հրավիրել ընկերներին միանալու խմբերին, կառավարել խմբերն ու խմբերում ունենալ հնարավորություն ստեղծել քննարկումներ, երաժշտական և վիդեո բաժիններ, ինչպես նաև խմբային նորությունների դեպքւոմ ուղարկել ԱՀ (անձնական հաղորդագրություն) խմբի բոլոր անդամներին:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մշտապես կիսում են իրենց մտքերը` նպաստեով կայքի հետագա զարգացմանը:

Universe
24.01.2011, 20:50
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ, ՇՏԱՊՈՒՄ ԵՄ Ձեզ տեղեկացնել այն մասին, որ Այս վայրկյանից ի վեր, www.myfriends.am կայքում գործում է Տեսա և Ձայնա- զանգային ծառայություն, որը ԲՈԼՈՐԻ համար անվճար է:
Կայքում ԲՈԼՈՐ այցելուները կարող են զրուցել, օգտվելով ՏԵՍԱԶԱՆԳ ծառայությունից, այժմ ԱՎԵԼԻ ՀԱՐՄԱՐ, ավելի մատչելի և կայացած միջերեսի մատուցմամբ: Ջանում եմ անել հնարավորինը, կայքը դարձնելու համար միակն իր հնարավորություններով և իհարկե Հայալեզու մատուցմամբ: Այսքանով ցանկացա կիսել նաև իմ ուրախությունը, կայքում նման համակարգի ներմուծման համար: Այժմ կայքը զբաղեցնում է միանգամից ԵՐԿՈՒ սերվեր` Կանադա և USA, USA ով կատավում է ԲԱՐՁՐՈՐԱԿ վիդեո և աուդիո տրանսֆերիզացիա, որում կարող եք համոզվել ինքներդ, ընդամենը այցելելով` www.MyFriends.am և մուտք գործելով ընկերների վիրտուալ աշխարհ:
Ասե՞մ ավելին. Սպասեք շուտով ԱՎԵԼԻ լուրջ առաջընթացների:)
ՇՏԱՊԵՔ գրանցվել:

Zhor(ARM)
24.01.2011, 22:49
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ, ՇՏԱՊՈՒՄ ԵՄ Ձեզ տեղեկացնել այն մասին, որ Այս վայրկյանից ի վեր, www.myfriends.am կայքում գործում է Տեսա և Ձայնա- զանգային ծառայություն, որը ԲՈԼՈՐԻ համար անվճար է:
Կայքում ԲՈԼՈՐ այցելուները կարող են զրուցել, օգտվելով ՏԵՍԱԶԱՆԳ ծառայությունից, այժմ ԱՎԵԼԻ ՀԱՐՄԱՐ, ավելի մատչելի և կայացած միջերեսի մատուցմամբ: Ջանում եմ անել հնարավորինը, կայքը դարձնելու համար միակն իր հնարավորություններով և իհարկե Հայալեզու մատուցմամբ: Այսքանով ցանկացա կիսել նաև իմ ուրախությունը, կայքում նման համակարգի ներմուծման համար: Այժմ կայքը զբաղեցնում է միանգամից ԵՐԿՈՒ սերվեր` Կանադա և USA, USA ով կատավում է ԲԱՐՁՐՈՐԱԿ վիդեո և աուդիո տրանսֆերիզացիա, որում կարող եք համոզվել ինքներդ, ընդամենը այցելելով` www.MyFriends.am և մուտք գործելով ընկերների վիրտուալ աշխարհ:
Ասե՞մ ավելին. Սպասեք շուտով ԱՎԵԼԻ լուրջ առաջընթացների:)
ՇՏԱՊԵՔ գրանցվել:

Սենց որ շարունակվի եսել կսկսեմ արդեն շուտ շուտ մտնել

Universe
25.01.2011, 01:44
Սենց որ շարունակվի եսել կսկսեմ արդեն շուտ շուտ մտնել

Հավատա, շարունակությունը օգտվողներից է կախված: Նրանց կարծիքների հիման վրա: օգտվողներիցս մեկն ասեց ուզում եմ Message ը ապավիշենյայով գա, մեկն ասեց հարմար կլինի որ նոր տեղեկացումը ֆեյսբուքի նման լինի, մեկն ուզում էր խումբ ստեղծել, մեկը, մեկը, մեկը... ու դա արդեն ինձ պատասխանատվության առաջ է կանգնեցնում, ու ուզած չուզած անում ես լավը: Փառք աստծո, արդեն 2 օր է հետադարձ կապով ՈՉ ՄԻ լուրջ , կամ ընդհանրապես խնդրի մասին չեն գրել, միայն դեռևս լավն են գրում: Հիմա գիտելիքներիս սահմանում ուզում եմ ավելի օպտիմիզացված արագության բերեմ կայքը, իսկ կայքի վիդեոկոնֆերանսի մասը անկեղծ ասած ռուս մասնագետներնեն օգնել ճիշտ տեղադրել, այնպես որ կարծում եմ խնդիրներ չեն առաջանա հետագայում:
Հիմա մի քիչ փակագծերը որ բացելով ասեմ, մոտ ժամանակում հնարավոր է ԻՐԱԿԱՆ խաղեր լինեն (կսկսենք 1-2-3 հատից դեռևս), սակայն ՈՉ թե այլ կայքերից Copy Paste արված, այլ Խաղեր...

Universe
28.01.2011, 20:03
Ի՞նչ փոփոխություններ են կատարվել www.MyFriends.am - սոցիալական ցանցում այս ժամանակահատվածում.

1. Ուղղվել են մինչ այսօր հետադարձ կապով և անձամբ այցելուների կողմից ինձ տեղեկացված թարգմանության մեջ հանդիպող ավելի քան 30 թերություններ:
2. Կայքում այժմ բոլոր այցելուները հնարավորություն ունեն ընդամենը մուտքագրելով իրենց էլ. փոստի հասցեն և գաղտնաբառը` ներմուծել իրենց էլեկտրոնային փոտում գտնվող փոլոր հասցեները դեպի MyFriends.am կայքի իրենց ընկերների ցուցակ, իսկ հրավերներն այդ ընթացքում արդեն կուղարկվեն ավտոմատեցված կարգով:
3. Այս պահից ի վեր կայքում տեղադրվել են OnLine Multipleer (առցանց երկհոգանոց) խաղեր, որոնք կարող եք խաղալ Ձեր զրուցակցի հետ, միաժամանակ տեսնելով և լսելով միամյանց: Խաղերից նշեմ մի քանիսը` Իքսիկ-նոլիկ, Շաշկի, Նարդի (կարճ), 4 Balls և այլն... Հետագայում ցուցակն անպաճույճ կթարմեցվի...
4. Սպասեք ավելիին...

Թամարա
28.01.2011, 21:34
OnLine Multipleer խաղերի մտահղացումը հետաքրքիր էր և ինձ շատ դուր եկավ:handsՇնորհակալություն

Universe
29.01.2011, 17:01
OnLine Multipleer խաղերի մտահղացումը հետաքրքիր էր և ինձ շատ դուր եկավ:handsՇնորհակալություն

Իմիջայլուց, բազմաթիվ այցելուներ ունենք, որոնք դրական են գնահատել նման նորությունը կայքում… Մնում է քեզ հաղթել կարողանամ մարսկոյ բոյով Թամարա ջան, ու էլ բան պետք չի...:))

Իսկ www.MyFriends.am -- ից շուտով սպասեք նոր մտահաղացումների իրագործմանը:
Շուտով մտադիր ենք նաև բազմաթիվ այցելուների խնդրանքով ավելացնել կայքում այնպիսի համակարգ, որը թույլ կտա օնլայն շփման ժամանակ դիտել (նախապես ըստ ցանկության դա կարգավորելով) ուղարկված և ստացված կարճ հաղորդագրությունների կատարման ժամանակը /ամ.ամթ. և ժամ/:
Հետագայում նաև պատրաստվում ենք ներդնել համակարգ, որի շնորհիվ այցելուները կունենան հնարավորություն դիտել միմյանց էկրանները (Desktop--ինչպես նոր վերսիայի սքայփում), որի օգնությամբ շփումն ինչ--որ տեղ կդառնա նաև օգտակար տեխնիկական առումով: Այդ հարցում մեզ կօգնի Adobe - ի համապատասխան պրոդուկցիան...
Մի փոքր էլ բացելով փակագծերը տեղյակ պահեմ, որ մտադիր ենք եկող ամսվա մեջ բացել նաև նվերների համակարգ, որով կկարողանաք ուղարկել և ստանալ նվերներ Ձեր ընկերներին՝ Ձեր իսկ վաստակած միավորների օգնությամբ, այսինքն՝ անվճար:
Եւ օգտվելով առիթից էլ ներկայացնեմ կայքում տեղ գտած ևս մի փափախություն, որի մնալ--չմնալը կախված է այցելուների արձագանքներից: Փոփոխությունը կայանում է նրանում, որ այժմ կարճ հաղորդագրութոյւնների միջոցով շփվելիս Ձեր և Ձեր ոզրուցակցի միջև երկխոսությունը կմատուցվի նոր դիզայնով՝ որը կոչվում է i-Style: Առայժմ միայն դրական արձագանքներ են գրանցվել այդ ուղղությամբ, մնացածը՝ ժամանակի ընթացքում:
Սպասեք ավելիին: Շնորհակալություն…

Թամարա
29.01.2011, 21:07
Վահագն երկխոսության նոր դիզայնն էլ լավն էր,բայց էս միավորների պահը մի քիչ շփոթություն է առաջացրել,մարդիկ կան,որ ազարտի մեջ են ընկել ու իրենց բոլոր քայլերը անում են միավորներ հավաքելու համար

Universe
29.01.2011, 22:14
Վահագն երկխոսության նոր դիզայնն էլ լավն էր,բայց էս միավորների պահը մի քիչ շփոթություն է առաջացրել,մարդիկ կան,որ ազարտի մեջ են ընկել ու իրենց բոլոր քայլերը անում են միավորներ հավաքելու համար

Թամարա:), անկեղծ ասած հենդ դա էր միավորային համակարգի իմ ներդրման տակտիկան, որ սկսվի միավորային պայքար, ինչն այսօր ես նկատում եմ և միավորային տարբերությունը մեծ չթողնելու նպատակով, մշտապես քիչ-թե շատ ակտիվություն պահպանողները խրախուսվում են միավորներով:

Ինչպես արդեն նշեցի ուրախ եմ, որ պայքար եմ նկատում, բայց միևնույն ժամանակ մտածում եմ այդ ՛Միավոր՛ բառի վրա, որ հենց այդ բառն է նման պայքարի առիթ հանդիսանում: Միգուցե փոխե՞նք ընթացքում: Ի՞նչ կասես... :)

Universe
30.01.2011, 23:25
Հենց նոր կայքում տեղադրվել է նոր օգտվողի գլխավոր էջի մենյու, որը կօգնի այցելուների ավելի հեշտորեն կատարել նավարկում իրենց անձնական գրառումներում և էջերում: Հետագայում այս նորությունը զարգացման նպատակ է հետապնդում: Այնպես որ, ցանկանում եմ տեղյակ պահել, որ անընդմեջ թարմեցվում է կայքից օգտվելու պայմաններն, այն դարձնելով ավելի հեշտ ու մատչելի:
Շնորհակալ եմ ZHOR (ARM) և ԹԱՄԱՐԱ օգտվողներին, ովքեր հայտնաբերել և ժամանակին տեղյակ են մեզ պահել կայքում ոչ լիարժեք թարգմանությունների և թերությունների համար:
Կայքն ամեն օր կատարելագործվում է և դառնում ավելի մատչելի բոլորիս համար...
Շնորհակալություն...

Universe
01.02.2011, 17:38
Հարգելի Myfriends.am կայքի այցելուներ, և դիմում եմ նաև բոլոր նրանց, ովքեր նոր են պատրաստվում գրանցվել.

Կայքում Միավորային Պայքարի արդյունքում ստեղծված մասնակիցների մրցակցության գեր ակտիվության պատճառով, ստիպված ենք եղել MyFriends.am կայքի միավորային համակարգում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Այսուհետ, կայքում միավորային տարբերությունը ակտիվ մասնակիցների միջև նվազագույնի հասցնելու նպատակով կայքում միավորները կշնորհվեն ոչ թե հարյուրյակներով, այլ` միավորներով-տասնյակներով:
2. Կայքում բոլոր մասնակիցների ակտիվության միավորները ներկա պահին ըստ գրանցման ամսաթվի (հետադարձ կարգով) կրճատվում են 1-հարյուրյակով` այդպիսով պահպանելով մասնակիցների միավորային բալանսի տարբերությունը, հետևաբար պահպանելով նաև տվյալ մասնակցի կարգը առաջատարների ցուցակում:
3. Բոլոր այն այցելուները, ում անցյալում միավորների նախավերջին թիվը բարձր եղել 5-ից, դա հաշվի է առնվել որպես 1 (մեկ) և կլորացվել ըստ աճման կարգի, իսկ այն մասնակիցներն, ում միավորների նախավերջին թիվը ցածր է եղել 5-ից, դասակարգվել ու կլորացվել է ըստ նվազման կարգի: Նախավերջին թվի 5-լինելու դեպքում կլորացումը շարունակվել է նույն տրամաբանությամբ` արդեն վերջին թվերով:
4. Միավորային համակարգում մասնակիցների միջև եղած գեր-տարբերությունը նվազեցնելու և առողջ պայքարը շարունակելու միտումով կայքում այսուհետ կտեղադրվի նոր համակարգ, որով կկարողանաք նաև ծախսել Ձեր միավորները.
5. Ներկա պահին կատարվում են քննարկումներ մասնակիցների հաշվի (account) մեջ ներգրավվելու նաև որոշակի աստիճանային համակարգ, ըստ որի, հնարավորություն կլինի նաև վաստակած միավորներով Ձեռք բերել կայքում նոր հնարավորություններ (օր` դիտել միայն ընկերների համար նախատեսված ալբոմները, տեսանյութերը...)
6. Անցանկալի և անբովանդակալից, ինչպես նաև ՀԱՆՈՒՆ ՄԻԱՎՈՐԻ տեսայութեր տեղադրողների պատճառով այժմ կայքում լինելու է որոշակի սահման, որի շրջանակներում հնարավր կլինի մեկ օրվա կտրվածքով կայքում տեղադրած Ձեր նյութերի դիմաց ստանալ միավորներ:
7. Այս ամենի նպատակն է կայքում բովանդակությունը դարձնել ավելի կառավարելի, իսկ մասնակիցների մեջ պահպանել միավորային նվազագույն հավասարությունը:

Շնորհակալություն

Universe
02.02.2011, 14:59
Հարգելի այցելուներ, ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել MyFriends.am կայքում ևս մեկ նորության մասին: Այսուհետ, MyFriends.am կայքում առցանց շփման ժամանակ կատարված բոլոր խոսակցությունները կարող եք դիտել զրույցի պատւհանի վերին մասում ավելացված նոր` ՛՛Դիտել խոսակցության պատմությունը՛՛ համակարգի շնորհիվ:
Ի դեպ, այդ հնարավորության հետ մեկտեղ նշենք, որ այդ համակարգում Դուք կարող եք տեսնել անգամ անցյալում (երբ խոսակցության պատմությունը դիտել հնարավոր չեր) կատաված Ձեր զրույցների պատմությունը: ընդամենն անհրաժեշտ է սեղմել ձեր ԱՌՑԱՆՑ զրուցակցի պատուհանի վերին մասում առկա համապատասխան հղումը:
Նշեմ նաև, որ մասնակիցներից շատերի մոտ հաճախակի պատահող կապի պատահմամբ խափանման, կամ համակարգչում առկա թերությունների պատճառով բրոուզերների փակման արդյունքում հաճախակի այցելուները իրենց խոսքում նշում էին, որ ՉԻ պահպանվել իրենց խոսակցության պատմությունը, իսկ այժմ այդ հնարավորությունը Դուք ունեք ցանկացած պահի` ցանկացած վայրից...

Շնորհակալություն:

Universe
03.02.2011, 16:27
Եւս մեկ նորություն, որի համար շտապում եմ ձեզ տեղյակ պահել: Այժմ կայքի մասնակիցների ցանկությամբ ստեղծվել է զրույցի ևս մեկ առավելություն, որի շնորհիվ կկարողանաք դիտել ցանկացած պահին ստացված հաղորդագրությունների ուղարկման և ստացման ժամանակը, իսկ անհրաժեշտության դեպքում կարող եք նաև այն անջատել, կամ միացնել ըստ Ձեր հայեցողության (մասնակիցների ցանկությամբ)
Շնորհակալություն:

Universe
04.02.2011, 16:26
Այսպես.
Ցանկանում ենք կայքի բոլոր այցելուներին տեղեկացնել եկող շաբաթվա համար նախատեսված կայքի բարեփոխումների մասին…

Կայքում տեղադրվելու է նոր հնարավորություն, որով կկարողանան բոլոր մասինակիցներն ընտրել թե ինչպիսի՞ տեղեկատվական հաղորդագրություններ են ցանկանում ստանալ էլեկտրոնային փոստի միջոցով:
Կայքում ներդրվելու է նոր հնարավորություն, որի միջոցով յուրաքանչյուր մասնակից կկարողանա ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ընտրել, թե ինչպիսի՞ տորութոյւններ է ցանկանում տեսնել "Ի՞նչ կա չկա" բաժնում… , այս հնարավորության նպատակը հետևյալն է: Կայքից օրեկան օգտվում են հարյուրավոր գրանցված մարդիկ և այժմ կայքում կատարվող նորությունները և գործողություններն ավելի ծավալուն և հաճախակի են տեղի ունենում /միջինում երեսունհինգ վայրկյանը մեկ/ : Այս նորամուծության շնորհիվ կկարողանաք ինքներդ կառավարել այդ բաժինն ըստ Ձեր ցանկության:
Տեղեկատվական էլեկտրոնային փոստի նորությունն արդեն իսկ գործածվում է BETA տարբերակով, միայն մնում է ստանալ այցելուների հավանությունը:
Գալիք շաբաթ նաև պատրաստվում ենք էլ ավելի արդյունավետ և հեշտ նավարկելի դարձնել կայքում Ձեր գործողությունները:
Հիշեցնեմ, որ բոլոր փոփոխությունենրը կատարվում են միայն ու միայն այցելուների ցանկությամբ և նրանց կողմից կատարված առաջարկությունների հիման վրա:
Շնորհակալություն:

Universe
07.02.2011, 13:07
Կայքում կատարված փոփոխություններն են.
1. Տեղադրվել է նոր համակարգ, որի շնորհիվ կարող են բոլոր այցելուներն իրենք ընտրել, թե ինչպիսի՞ նորություններ են ցանկանում ստանալ ԷԼ. Փոստի միջոցով:
2. Նորամուծություն, որը հնարավորություն է տալիս կայքի մասնակիցներին դիտել “Ի՞նչ կա չկա” բաժնում իրենց նախընտրած Ի՞նչ կա չկաները:
3. Ինչպես որ խոստացել էինք, կայքում աշխատելու ենք ավելի դյուրին դարձնել նավարկումը, այդ իսկ պատճառով կայքում մասնակցի գլխավոր էջի բաժիններում ընդգրկել ենք նոր բաժիններ, որոնց շնորհիվ կարող եք միանգամից այցելել և դիտել այնպիսի էջեր, որոնք են ա) Ձեր անձնական տեղեկացումները բ) Ձեր հաղորդագրությունենրը:
4. Կայքում կառավարման վահանակի (ստորին մասում գտնվող) ձախ կողմում տեղադրվել է “Տեղեկացումներ” նոր սեղմակը, որի վրա սեղմելով կարող եք ցանկացած պահի տեղեկանալ կայքում տեղ գտած որամուծությունների և դրանց գործածման մասին:
5. Նոր մոտեցում` հեշտ նավարկման համար. Կայքում ցանկացած մասնակցի և ցանկացած էջում նրա գլխավոր նկարի վրա մկնիկի սլաքը պահելիս հայտնվում է կիսաթափանցիկ տեղեկատվական պատուհան, որը հնարավորություն է տալիս ավելի հեշտ կատարել տվյալ մասնակցի հետ այնպիսի գործողություններ, ինչպիսին են. Օր. Հաղորդագրության ուղարկում, ընկերացում… Հետագայում այս համակարգը ևս համալրվելու է լրացուցիչ հնարավորություններով:
Շնրհակալություն;)

Universe
07.02.2011, 20:07
Վերջապեեե, հազիիվ, վերջ, վսյոոո... Լուծվեց մասնակիցների կողմից այդքան սպասված ևս մեկ խնդիր… Այսօր հանգիստ գլուխս նդելու եմ բարձին քնեմ... :) Էլ չեն հարցնի թե ինչո՞ւ գնահատել չի լինում:)
Այսուհետ կարող եք որքան ուզում եք, ոնց ուզում եք, ում և երբ ուզում եք գնահատեք այցելելով նրա անձնական էջ: Յուրաքանչյուր անձնական էջի կարող եք տալ 1 (մեկ) ձայն, որը կախված չէ Ձեր IP հասցեից և բրոուզերի Cookie ներից: Գնահատելով, Դուք բարձրացնում եք հետագա տվյալ մասնակցի ռեյտինգը, իսկ օդնօկլասնիկանալուց խուսափելու նպատակով ստեղծվել է ԱՍՏՂԻԿՆԵՐՈՎ գնահատման համակարգ: Ինչպես նաև տալիս ենք հնարավորություն դիտելու Ձեր անձնական էջը գնահատած մարդկանց և ստացած միավորների միջին արդյունքը:
Որոշ ժամանակ անց նաև կտրվի հնարավորություն նույն սկզբունքով գնահատել նաև նկարները, խմբերը etc... Հիշեցնեմ, որ տեսանյութերը ևս կարող եք գնահատել :)
Շնորհակալություն:

Universe
07.02.2011, 22:45
Էս ո՞վ աչքով տվեց:)
Կայքի աշխատանքը որոշ ժամանակով դադարեցվում է: Հայցում ենք Ձեր ներողամտությունը:)
Տեղի է ունենում տեխնիկաակն վերազինում են ասում ինչ են ասում... էտ դրանից...

Universe
08.02.2011, 00:46
Հարգելի այցելուներ, ելնելով առաջացած տեխնիկական խնդիրներից (Server overload) ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ կայքում դադարեցվում են ՏԵՍԱԶԱՆԳ, Online multipleer խաղեր ծառայությունները, որի համար հայցում եմ Ձեր ներողամտությունը: Խոստանում ենք հետագայում վերականգնել այն, մատուցելով ևս մի քանի լրացուցիչ հնարավորություններ:

Բոլորի կայքի մասնակիցներին արդեն քաջ հայտնի է կայքում օրեցոր զարգացող հնարավորությունների մասին, սակայն ստիպված ենք սույն հայտարարությամբ ժամանակավոր կասեցնել ընձեռնված հնարավորություններից մի քանիսը: Կայքը շարունակելու է գործել իր բոլոր մնացած ներքին համկարգերի հետ զուգահեռ ինչպես և նախկինում:

Շնորհակաություն: Հարցերի դեպքում դիմեք մեզ հետադարձ կապի օգնությամբ:

Թամարա
11.02.2011, 11:25
Իսկ ո՞նց կարող եմ տեսնել տվյալ օգտագործողի վերջին այցելությունը կայք

Universe
11.02.2011, 11:38
Իսկ ո՞նց կարող եմ տեսնել տվյալ օգտագործողի վերջին այցելությունը կայք
Ներկա դրությամբ նման հնարավորություն չի ընձեռնվում, սակայն, նոր սերվերների վրա տեղափոխումից հետո նման հնարավորության նախագիծն այս պահից ի վեր ավելացվում է մնացածների շարքին: Շնորհակալութոյւն:)

Universe
15.02.2011, 00:46
Հարգելի այցելուներ. կայքում տեղի են ունենում շուրջօրյա տեխնիկական աշխատանքներ, որի արդյքունքում շուտով կայքում Դուք կունենաք լրացուցիչ հնարավորություններ, ինչպես նայև կբարելավվի կայի արագագործությունն ու տեխնիկական աշխատանքը: Ցանկանում ենք Ձեզ տեղյակ պահել այն մասին, որ ժամանակավորապես կայքում ՉԻ թույլատրվի կատարել նկարների , երգերի և տեսանյութերի բեռնում, ինչպես նաև հնարավոր են այս ընթացքում որոշակի տեխնիկական խնդիրներ` կապված երգացանկերի ունկնդրման հետ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը: Շնորհակալություն:

Universe
15.02.2011, 15:19
Կքյի ժամանակավոր հասցեն է.
178.63.126.110

Universe
16.02.2011, 00:09
www.MyFriends.am կայն այժմ վերականգնել է իր հասցեն, սակայն կայքում դեռևս տարվում են տեխնիակական աշխատանքներ: բացելով փակագծերն ասեմ, որ խնդիրը կայանում է սերվերների տեղափոխության վրա և շուտով վերջնական կվերաբացվի: Շնորհակալություն:

Universe
16.02.2011, 22:07
Եւ այսպիսով, կայքը կրկին իր դռներն է բացում իր այցելուների առջև:) Ինչպես արդեն տեղյակ էիք, կայքի սերվերների տեղափոխման ժամանակ տեղի էին ունեցել խնդիրներ, և շուրջօրյա աշխատանքների արդյունքում այժմ առանց որևիցե ինֆորմացիայի կորստի կարող եք վերադառնալ Ձեզ հարազատ MyFriends :) Նշեմ միայն, որ ներկայումս հնարավոր են խնդիրներ միայն Ձեր անձնական ԵՐԳԱՑԱՆԿԵՐՈՒՄ (playlists), որոնք խոստանում ենք հնարավորինս արագ վերականգնել:

Չնայած որ կայքը կրկին վերաբացվում է, սակայն շարունակվում են տարվել աշխատանքներ կապված կայքի արագագործության, ինչպես նաև մեր խոստացած ՏԵՍԱԶԱՆԳ ծառայության մատուցման վերսկսման համար: Շուտով կկարողանաք նաև Խաղալ OnLine Multiplayer խաղեր Ձեր ընկերների հետ: Իսկ ավելի ուշ (էսքանը թող բարով խերով լինի, նոր) նաև կունենանք բջջային տարբերակ:
Շնորհակալություն:

Universe
19.02.2011, 14:50
Այսպիսնով.
Հարգելի այցելուներ, շտապում եմ (որոշ ժամանակ տեխ. խնդիրների պատճառով լռելուց հետո) տեղեկացնել Ձեզ այն մասին, որ այժմ հարյուրավոր օգտվողների ցանկությամբ կայքում գործածվում է բջջային տարբերակ: Բջջային տարբերակն այժմ գործում է որպես BETA տարբերակ, այսինքն, այն դեռևս փորձնական է:
Կարծում եմ, որ կայքի mobile տարբերակը կգոհացնի բոլոր այցելուներին, քանի որ այժմ կարող եք լինել MyFriends.am ի և այնտեղ գտնվող Ձեր ընկերների հետ կապի մեջ գտնվել ցանկացած վայրից` օգտվելով Ձեր բջջային հեռախոսից:)

Բջջային հեռախոսների համար նախատեսված բաժին մուտք գործելու համարանհևաժեշտ է այցելել.
wap.myfriends.am - որտեղ մուտք գործելով միանգամից կմիանակ կայքի բջջային տարբերակին:
m.myfriends.am - որտեղ մուտք գործելով ձեր բջջային հեռախոսով, հնարավորություն կստանաք ընտրել կայքի բջջային մուտքի երկու տարբերակներից մեկը` Ավտոմատ որոշել և հարմարեցնել կայքը ըստ Ձեր հեռախոսի տեխնիկական հնարավորությունների և ընտրել այն ինքնուրույն:

Փորձարկված է հետևյալ մոդելների հեռախոսներով`
Nokia N series (8,95,93,73), nokia (6500,6600,6500 slide,2700,2710)
Samsung (Galaxy, d820, E900, D900)
iPhone 3G, iPhone 4G, iPad
և այլ utf-8 հայերեն և windows 1250 տառատեսակներ ընդունող բջջային սարքավորումներով:

Ցանկանում եմ նախապես տեղեկացնել, որ շուտով կլինի նաև ծրագիր, որի օգնությամբ կարող եք անխափան և ընդլայնված հնարավորություննեով օգտվել Ձեր iPhone 3G և iPhone 4G (ՈՉ չինական) բջջային հեռախոսներով Ձեր իսկ www.myfriends.am կայքից:

Իսկ ահա կայքում նախկինում գործող ԵՐԳԱՑԱՆԿ բաժինը ժամանակավորապես կդդադարի գործել:
Իսկ կայքի արագագործությունը այժմ նախորդ շաբաթվա համեմատ (կրկին անգամ սերվերի տեղափոխումից հետո) ավելացել է 7.5 անգամ, ինչը կարծում ենք վատ ցուցանիշ չէ:


Հարցերի (ինֆորմացիայի կորուստ, սերվերների տեղափոխումից հետո առաջացած խնդիրներ) դեպքում կարող եք դիմել support (շնիկլար) myfriends.am հասցեով:

Շնորհակալություն:

Universe
25.02.2011, 00:31
Այս պահից ի վեր կայքի բջջային տարբերակից հեռացնում ենք BETA-ն. Այսինքն, ունենում ենք բջջային ստաբիլ տարբերակ:)
Կայքի այցելուների կարծիքների հիման վրա այն փիքր-ինչ ձևափոխվել է, վերացվել են նաև կայքում , հատկապես բջջային տարբերակում տեղ գտած մի քանի թերություններ:
Ի դեպ, www.myfriends.am կայքի բջջային տարբերակ մուտք գործելու համար բացի m.myfriends.am և wap.myfriends.am տարբերակներից, այժմ կա էլ ավելի հարմարավետ ևս մեկ տարբերակ:) Այսուհետ, մուտք գործելով ցանկացած բջջային հեռախոսից դեպի www.myfriends.am , համակարգն ավտոմատ կերպով կինքնորոշի Ձեր բջջային հեռախոսի տարբերակն ու այն կներկայացվի համապատասխան մասշտաբներով և ոճերով:

Շուտով կլինեն էլի նորություններ, մնում է միայն հավաքվի կարծիքների բավականաչափ բազա, որի հիման վրա միայն կկատարվեն փոփոխությունները: Շնորհակալություն:

Universe
01.03.2011, 21:09
Հարգելի այցելուներ, ըստ կայքից օգտվողների շարքում անց կացված հարցումների հավաություն է ստացել մի նոր ենթապրեկտ, որը շուտով կկիրառվի MyFriends.am կայքում…
Փոքր--ինչ բացելով կրկին անգամ փակագծերն ասեմ, որ նման բաժնի/պրոյեկտի բացման նպատակը կայքում օգտակարը՝ ժամանցի հետ միաժամանակյա համատեղումն է, որը կարծում ենք կստացվի՝ Ձեր իսկ շնորհիվ:

Իսկ այս ընթացքում կայքում վերացվել են ևս մի թարգմանչական թերություններ, ինչպես նաև կայքը նախկինում եռալեզու տարբերակից անցել է երկլեզվին՝ Հայերեն--Անգլերեն… չնայած այն հանգամանքին, որ հաճախորդներից շատերը փորձում են ամեն կերպ ընկալել հայերեն բառերը ռուսերեն արդեն հայտնի սոց ցանցերի արտահայտությունների միջոցով, այս քայլով փորձում ենք բառացիորեն հաղթահարենք այդ պատնեշը, այցելուներին ոչ թե ճարահայտյալ ստիպելով, այլ նման կերպով խնդրելով ուղղակի օգտվել հայատառ, հայերեն մատուցմամբ համակարգից…

Մենք չենք ասում որ ամենալավն ենք, չենք ասում որ վերջն ենք, սակայն գործով դա ապացուցված ենք համարում կայքի օրեցօր աճող հաճախորդների թվով և նոր զարգացումներից ելնելով.

Շնորհակալություն…

Universe
04.03.2011, 17:57
Այժմ մենք լուծել ենք այցելուների կողմից այդքան սպասված Հյուրերի (Гости) ների ներկայացման լինել-չլինելու հարցը հետևյալ կերպ.

1. Դուք ԿԱՐՈՂ ԵՔ տեսնել Ձեր էջն այցելած հյուրերին` այցելելով կայքի գլխավոր էջ:
2. Մենք չե'նք ներկայացնում "Իմ հյուրերը" համակարգը որպես առանձին կայքի բաժին, այլ ընդամենը որպեսզի ստացվի երկտեսակ կարծիքների մեջից ընտրած միջին` ուղղակի տրամադրում ենք այդ հնարավորութոյւնը որպես հավելում` գլխավոր էջում:
3. Դուք կարող եք տեսնել Ձեր անձնական էջի միայն վերջին 3 այցելուներին (խուսափում ենք այդ համակարգը առանձնացնել որպես բաժին),

Բոլոր մյուս արդյունքները բացի վերջին երեքից ավտոմատ հեռացվում են տվյալների բազայից, այսինքն` առանց բացառությունների: ;)

p.s. բջջային տարբերակն այժմ գործում է անխափան, խորհուրդ ենք տալիս բջջայինից օգտվելիս, եթե OS ն միայն JAVA է ընդունում, ապա օգտվել Opera mini browser ից:
Thanքս:)

Universe
07.03.2011, 15:42
Չնայած իմ հիվանդանոցում գտնվելուն և հանձնածս արդեն 1 լիտր 900 միլիգրամ արյան:), այնուամենայնիվ շարունակվում են կատարվել www.MyFriends.am կայքում նորանոր փոփոխություններ:

Ուրեմն սկսեցինք.
1. Շնորհավորում ենք Վայելեք կայքը ԲՈԼՈՐՈՎԻՆ նոր դիզայնով:
2. Նոր դիզայնն ունի ՄԻ ՇԱՐՔ առավելություններ, որոնցից են. Պարզություն և մատչելիությունը, որոնք անհամեմատ կհեշտացնեն ՁԵր շփումը, ծանոթությունը կամ ժամանցը ՄայՖրիենդս ում;
2. Այժմ վերջնականապես տեղադրված է նախկինում փորձնական "ՀՅՈՒՐԵՐ" լրացումը, որի օգնությամբ Դուք կարող եք տեսնել Ձեր անձնագիրը դիտած վերջին երեք այցելուներին:
3. Մշակվել է բոլորովին նոր ՔԵՇԻՆԳ համակարգ, որի օգնությամբ կայքի արագագործությունը գերազանցում է երբևիցե իր ամենաբարձր ցուցանիշները:
4. Այժմ օնլայն զրույցի մասնակիցների ցուցակում Դուք կտեսնեք Ձեր բոլոր ընկերների անունները, դրանով ավելի արագացնելով և հեշտացնելով Ձեր ընկերների միջև նախկին խոսակցությունների դիտումը:
5. Տեղադրվել է նոր համակարգ, որը կոչվում է "ՁԵՌԱԳԻՐ" (Հայտնի է կոնտակներում որպես "Граффити")
, այսինքն, զրույցի ժամանակ Դուք կաիրող եք ոչ միայն գրել տպատառ, այլ նաև մկնիկի օգնությամբ նկարել նկարներ /օնլայն/ , գրել Ձեռագիր տեքստեր և բացիկներ ու ուղարկել դրանք Ձեր իսկ ընկերներին:
6. Նոր անվտանգության համակարգ, ի շնորհիվ որի գրանցման առաջին իսկ քայլերի ավարտից հետո մասնակիցը կունենա հնարավորություն ընտրելու մեկօրյա միայն երեք ընկեր, այնուհետև` մեկ օր անց ընդլայնել իր շրջապատը Ձեռք բերելով նոր ընկերներ: /այդպիսով խուսափելով արդեն իսկ բազմաթիվ անգամ գրանցված ՍՊԱՄՄԻՆԳ ի փորձերից/
7. Նոր անվտանգության համակարգ, որը թույլ կտա խուսափել անբարոյական և անօրինական համակարգի "կոտրումից":)

8. Եւ այս ամենն արվել է միայն ու միայն մասնակիցների ցանկությունները, նրանց բողոքարկումներն ու առաջարկությունները հաշվի առնելով: Նկատի են առնվել նաև բոլոր դեռևս Չգրանցված անդամների կարծիքները:

Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներից նման ակտիվության դրսևորման համար:)

Universe
30.03.2011, 23:00
Հարգելիներս, կայքում շատ անախորժ իրավիճակ էր ստեղծվել, ու ստիպված էի ժամանակավոր կասեցնել դրա աշխատանքը տեխնիկական շատ մեծ խնդրի պատճառով: Բոլորիդ հաշվեհամարները վերականգնված են, բոլորդ շուտով կստանաք նաև վերականգնման մասին տեղեկատվական նամակ Ձեր էլեկտրոնային փոստի հասցեներին: Խորապես հայցում եմ ԲՈԼՈՐԻԴ ներողամտությունը:
Շուտով կլինեն նաև նվերներ...

e-armenians
30.03.2011, 23:03
Հարգելիներս, կայքում շատ անախորժ իրավիճակ էր ստեղծվել, ու ստիպված էի ժամանակավոր կասեցնել դրա աշխատանքը տեխնիկական շատ մեծ խնդրի պատճառով: Բոլորիդ հաշվեհամարները վերականգնված են, բոլորդ շուտով կստանաք նաև վերականգնման մասին տեղեկատվական նամակ Ձեր էլեկտրոնային փոստի հասցեներին: Խորապես հայցում եմ ԲՈԼՈՐԻԴ ներողամտությունը:
Շուտով կլինեն նաև նվերներ...

Ի՞նչ էր պատահել, եթե գաղտնիք չէ...

Universe
30.03.2011, 23:37
Ի՞նչ էր պատահել, եթե գաղտնիք չէ...

Ամսի 28 ին, գիշերն ուղիղ 24.00 ին SE ի ափդեյթի ժամանակ հոսթինգ սերվիսում առաջացած խնդիրների պատճառով տվյալների բազան հնարավոր չեր լինում թարմեցնել... Ես էլ արդեն կեսը ապդեյթ էի արել ու մնում էր CE_USER_TABLE ներն անեի, ու հենց այդ պահին էլ առաջանումա խնդիրը, չեմ հասցնում ավարտել սկսածս գործը...

Հիմա ամեն ինչ կարգավորվել է, իսկ պատճառը կայացել է նրանում, որ միանգամից մի քանի նույն հոսթում գտնվող կայքերը միաժամանակ ուզեցել եմ բեքափ ու ռեսթոր անել:

Universe
03.04.2011, 20:56
Հարգելի այցելուներ ջան, ովքեր որ այստեղից են հիմնականում տեղեկանում կայքում կատարվող փոփոխությունների մասին, ապա ասեմ, որ բավականին մեծ աշխատանք է տարվել այս ընթացքում www.MyFriends.am կայքում, ուղղակի չեմ հասցնում մտնել ու այստեղ էլ տեղադրել նորութոյւնները, ովքեր որ այցելում են բնականաբար տեղյակ են ամեն փոփոխության մասին: Ներկա պահին մի քանի նոր պրոեկտներով եմ զբաղված, կվերջացնեմ ավելի երկար ու մանրամասն կներկայացնեմ կատարված փոփոխությունները...

BOBO
03.04.2011, 21:00
:D ֆեյսբուքի կլոննա

Universe
04.04.2011, 01:06
:D ֆեյսբուքի կլոննա

Ասեմ կասեք, սաղ այցելուներից հարցրած եմ ունեցել, բոլորը ուզում են որ սա մնա, ի՞նչ անեմ... ես չեմ դուք

BOBO
04.04.2011, 01:07
Ասեմ կասեք, սաղ այցելուներից հարցրած եմ ունեցել, բոլորը ուզում են որ սա մնա, ի՞նչ անեմ... ես չեմ դուք

հենա թո ֆեյսբուք մտնեն էլի

Universe
04.04.2011, 02:06
հենա թո ֆեյսբուք մտնեն էլի

Թող մտնեն... Եթե մարդ սայթա մտնում դիզայնի համար...

Universe
27.04.2011, 13:48
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
www.MyFriends.am - սոցիալական ցանցը վաճառվում է...
http://myfriends.am/myfriendscv.jpg
Վաճառքի հետ տրվում են սոցիալական ցանցերի առաջընթացին նպաստող , ինչպես նաև առկա և դեռևս Չտեղադրված մի շարք պատրաստի հնարավորություններ:
Սոցիալական ցանցն այս պահին գտնվում է տխնիկապես լավ վիճակում:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 077 27 81 47 կամ 096 27 81 47...

Հավելում...
www.MyFriends.am սոցիալական ցանցում այժմ կարող եք օգտվել տեխնիկապես ավելի հագեցած հնարավորություններից, ինչպես նաև շուտով կրկին կտեղադրվի տեսաձայնային համակարգը: Նոր ավելացումներն են, նկարների տեղաժարժն ինչպես ֆեյսբուքում, ինչպես նաև, այժմ կարող եք լայքել և չլայքել Ցանկացած մեկնաբանություն:

0david0
28.04.2011, 00:53
Իսկ ինչքանով է վաճառվում, եթե գաղտնիք չէ?...:D

Universe
28.04.2011, 20:50
Իսկ ինչքանով է վաճառվում, եթե գաղտնիք չէ?...:D

Հլը զանգի վերևի նշված համարով կասեմ...

Universe
19.05.2011, 22:11
Տակ, շտկվել են բավականին լուրջ թերություններ, որոնց մասին ուղղակի ժամանակին չէի տեղեկացվել:
Շնորհակալություն րձագանքողներին:
Շուտով նոր դիզայն:)

Universe
28.05.2011, 01:16
էս մեր վերևի խնդացող սմայլիկով ախպերը տենցել չզանգեց գինը հարցներ... Ասում եմ տենաս ինչներ քեզ տենց բացե եթե գաղտնիք չի...:think

Լավ, հիմա մայֆրիենդսից:

Տակ, վերջին մեկուկես ամսվա ընթացքում ԶԳԱԼԻՈՐԵՆ և շատ ԼՈՒՐՋ կերպով նվազել էին կայքի այցելությունների թիվը՝ դիտումների քանակը, գրանցումների թիվը: Խնդիրը բնականաբար այստեղ թե ինձանից, թե՛ դիզայնի ձևից, թե՛ կայքի ֆունկցիոնալությունից և մի խոսքով մի ամբողջ շղթա, որը ի սկզբանե շատ արագ և կարծես թե կայուն քայլերով սկսեց, իսկ հետո, միանգամից անկում ապրեց՝ զուտ տեխնիկական խնդիրների պատճառով:
Սակայն.
Այսօր www.MyFriends.am սոցիալական ցանցն ունի ավելի քան 1.000 գրանված իրական այցելու, և կարծում եմ, որ 1.000 հոգու նեղություն «քաշած» գրանցվածը պե՞տք է մի ինչ-որ միջոցներով արդարացնել վերջիվերջո:
Տակ, նոր դիզայն որը հուսով եմ այս անգամ դուր կգա բոլորին:
Նոր հնարավորություններ, ավելի շուտ նոր ու ավելի լայն հնարավորություններ ցանկացած բաժնում...

Իսկ կա՞ն նոր առաջարկներ, կապված կայքի գործունեության հետ:think
Անկեղծ ասած հիմա ուղղակի 10 ֆրոնտով եմ, քննություն, գործեր, էլի կայքեր, համել պրակտիկա, և ֆիզիկապես չեմ կարողանում ինձ հոգեպես տրամադրել այս գործին լիովին (սորտ նախադասություն ստացվեց), Մի խոսքով, իրոք անչափ ուրախ կլինեմ ինչ-որ խելքը գլխին առաջարկ լսելլու համար:

Ապե Ջան
28.05.2011, 02:58
Ինձ դուր չեկավ, գրանցման դաշտերը պարտադիր լրացման կոնկրետ այս տողը, որ՝

պարտադիր պետք է ընտրել զուգընկեր ունես թ՞ե ոչ, ամուսնացած էս թ՞ե ոչ…

Universe
28.05.2011, 14:12
Ինձ դուր չեկավ, գրանցման դաշտերը պարտադիր լրացման կոնկրետ այս տողը, որ՝

պարտադիր պետք է ընտրել զուգընկեր ունես թ՞ե ոչ, ամուսնացած էս թ՞ե ոչ…

բայց օրինակ պատկերացրու որ Դու ինչ-որ մեկով հետաքրքրված ես, էտ դեպքում, եթե դաշտերը լրանելը պարտադիր է, ապա դա հաստատ քեզ կարևոր ինֆորմացիա այդպիսով կլկինի չէ՞:)
Համամիտ չե՞ս...

VisTolog
28.05.2011, 16:47
Նոր մտա ու հին նամակների մեջ մարտի 8-ի շնորհավորանք կարդացի, ուղղված աղջիկներին, բայց եկած ինձ::))

Լավ կլինի կարողանաս նման նամակները հենց աղջիկներին ուղարկես::)

Ապե Ջան
28.05.2011, 16:48
բայց օրինակ պատկերացրու որ Դու ինչ-որ մեկով հետաքրքրված ես, էտ դեպքում, եթե դաշտերը լրանելը պարտադիր է, ապա դա հաստատ քեզ կարևոր ինֆորմացիա այդպիսով կլկինի չէ՞:)
Համամիտ չե՞ս...

Ես չեմ ուզում, որ ինչոր մեկը իմանա ես ումով հետաքրքրված, քանի որ դա պարդաիր պայման էր, ես չգրանցվեցի:

Universe
28.05.2011, 17:48
Ես չեմ ուզում, որ ինչոր մեկը իմանա ես ումով հետաքրքրված, քանի որ դա պարդաիր պայման էր, ես չգրանցվեցի:

Դու էլ կարող ես նշել, որ հետաքրքրված չես ընդամենը))

Ապե Ջան
28.05.2011, 17:53
Դու էլ կարող ես նշել, որ հետաքրքրված չես ընդամենը))

ես հետաքրքրված եմ: :))

Universe
28.05.2011, 17:55
ես հետաքրքրված եմ: :))

Դե դիր որ հետաքրքրվծ ես, իսկ առանձին նաստրոյկաներում կարող ես դնել, որ այն չերեվա մյուսներին:))

Universe
30.05.2011, 19:38
Ձեզ եմ ներկայացնում կայքի հրատապ վիճակագրությունը հենց ադմին պանելից:
Ես էլ եմ զարմացած, բայց դե փաստը մնումա փաստ :)
52228

VisTolog
30.05.2011, 20:32
Ձեզ եմ ներկայացնում կայքի հրատապ վիճակագրությունը հենց ադմին պանելից:
Ես էլ եմ զարմացած, բայց դե փաստը մնումա փաստ :)
52228

7-րդը ովքե՞ր են

Aperna
30.05.2011, 21:17
7-րդը ովքե՞ր են

ետ 7-ը լավներ բացեց:D
ետ արտահայտությունը շուտւոց չեի լսել

VisTolog
30.05.2011, 21:25
Պրոֆիլում կա գրած «Բողոքարկել», պետքա լինի «Բողոքել»:

Universe
30.05.2011, 23:21
Պրոֆիլում կա գրած «Բողոքարկել», պետքա լինի «Բողոքել»:

Լավ, անպայման կուղղեմ շուտով:

Universe
30.05.2011, 23:23
Նոր մտա ու հին նամակների մեջ մարտի 8-ի շնորհավորանք կարդացի, ուղղված աղջիկներին, բայց եկած ինձ::))

Լավ կլինի կարողանաս նման նամակները հենց աղջիկներին ուղարկես::)

Այ ախպեր ջան, էտդրա պատճառով եքա թեմաներ եղան, մինչև հիմա մարդ կա դեռ չի կարդացել, մեկել մտնում գրումա.
«Ախպեեե, էտ հլը նայի տտես թե ում ինչես գրել...» :D

հա դե հիմ ի՞նչ անեմ, որ պետքա ուղարկեի male female ները մոռացել էի նշել:D

Universe
30.05.2011, 23:24
Ամեն դեպքում ժողովուրդջան, այժմ myfriends.am ը ամբողջությամբ գտնվում է պատրաստ վիճակում և սպասում է իր այցելւներին:
Շուտով կլինեն կրկին նորություններ:

e-armenians
31.05.2011, 00:12
Ամեն դեպքում ժողովուրդջան, այժմ myfriends.am ը ամբողջությամբ գտնվում է պատրաստ վիճակում և սպասում է իր այցելւներին:
Շուտով կլինեն կրկին նորություններ:

Ամեն դեպքում ասիր, հիշեցի...
Ամեն դեպքում, եթե ստորագրությունդ էլ ուղղես, լրիվ կայֆ կլինի...

www.MyFrrends.am - սոցիալական ցանցը ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ

Ստեղ են ասում... ինչքան մեծ է լինում, էդքան վրեն ուշադրություն չես դարձնում :)

e-armenians
31.05.2011, 00:21
Ու մեկ էլ... պրոֆիլիդ ազգանունի ղ-ն տեսա, մեր անձնագրավարուհուն հիշեցի :)

Universe
31.05.2011, 01:48
Ու մեկ էլ... պրոֆիլիդ ազգանունի ղ-ն տեսա, մեր անձնագրավարուհուն հիշեցի :)

Ժամանակին դիտմամբ փոխել հինչ ինչ պատճառներով ու մոռացել էի:
Իսկ դիզայնը՝ պարզ՝ հասարակ՝ հեշտ...
Ի՛նչ կասեք, հենց նոր էլ բավականին կարևոր գործողություններ կատարվեցին արագության ու մեկ էլ կայքի ՎԵՐԻՆ պանելի դիզայնի վրա:

Ապե Ջան
31.05.2011, 01:51
Ի՛նչ կասեք, հենց նոր էլ բավականին կարևոր գործողություններ կատարվեցին արագության ու մեկ էլ կայքի ՎԵՐԻՆ պանելի դիզայնի վրա:

Առաջ ավելի լավ էր:

Universe
31.05.2011, 01:53
Առաջ ավելի լավ էր:

Ուղղակի առաջ JPEG էր, հիմա նմնտիպ CSS ներով եմ հավաքել, վելի արագ ու պարզ որ լինի:
Իսկ ինչի՞ էրառջ լավ: Օրինակ ի՞նչը հիմ լավ չի:think Իմ կարծիքով ոչ մի ավել պակաս բան չի արվել :think

Ապե Ջան
31.05.2011, 01:59
Ուղղակի առաջ JPEG էր, հիմա նմնտիպ CSS ներով եմ հավաքել, վելի արագ ու պարզ որ լինի:
Իսկ ինչի՞ էրառջ լավ: Օրինակ ի՞նչը հիմ լավ չի:think Իմ կարծիքով ոչ մի ավել պակաս բան չի արվել :think

Աչկիս դիզայնի պահով բանա փոխվել, կամել աչքիս: :D

Universe
31.05.2011, 14:31
Աչկիս դիզայնի պահով բանա փոխվել, կամել աչքիս: :D

Միապաղաղ չհասկացա միտքդ:))

e-armenians
31.05.2011, 19:56
Ուղղակի առաջ JPEG էր, հիմա նմնտիպ CSS ներով եմ հավաքել, վելի արագ ու պարզ որ լինի:
Իսկ ինչի՞ էրառջ լավ: Օրինակ ի՞նչը հիմ լավ չի:think Իմ կարծիքով ոչ մի ավել պակաս բան չի արվել :think


<div class="generic_layout_container layout_core_html_block">
<img src="index.jpg" style="padding: 10px;" border="0"><br>
....

Խորհուրդ կտայի 219 կբ-ոց index.jpg-դ նեռառեիր վերեւի div-իդ class-ի css-ում: Առավել եւս, որ նկարիդ վրա լինկ չկա: Դրանով էջդ կթեթեւացնես 219 կբ-ով:

+ բրաուզեր քեշ դիր, որ 1000-ից ավելի այցելուներիդ քեշում նստի էդ նկարդ ու ամեն անգամ կայքիցդ հարցում չանի:

Եւս մի քանի թեթեւ բաներ

- Մուտք, կամ ԳՐԱՆՑՈՒՄ --> ստորակետը հանիր
- Ձեր էլ. փոստի հասցեն. --> Էլ. փոստի հասցե
- Հիշե՞լ ինձ --> Հիշել
- Like us on Facebook --> ուզում եմ լայք անել, բայց ո՞նց
- Standard Site — Mobile Site --> ինչո՞ւ ցուցադրել, եթե քո մոտ ավտոմատ է
- Պայմաններն ու կաննոնները առաջին էջում չկան: Ավելացրու
- Հիդերիդ նկարում "Գլխավոր էջը" ավելորդ է, առավել եւս, որ այն կրկնվում է բոլոր էջերում

Երբ հասնես 2000 այցելուի, Ձեն կտաս :)

Universe
01.06.2011, 02:46
- Հիդերիդ նկարում "Գլխավոր էջը" ավելորդ է, առավել եւս, որ այն կրկնվում է բոլոր էջերում

Երբ հասնես 2000 այցելուի, Ձեն կտաս :)
Մինչև դա չգրես, էն 50 տոկոսը չի ֆայմի որ լոգոն էտ նույն главная страница ն ա:

Universe
02.06.2011, 11:13
Հիմա արդեն gzip,browser cashing,էլի նման զիզի բիզի բաներ եմ միացրել:Կարող եքստուգել արագությունը:

javaharut
07.06.2011, 21:49
Կայքի առաջին էջը շատ լավն ա, պարզության տեսանկյունից: Բայց դեռ տատանվում եմ գրանցվեմ թե չէ:
Կցանկանամ Facebook-ին անցնեք հայ օգտագործողների հաշվով: Հենց սենց շարունակեք:

PS.
Եթե հիմա չգրանցվեմ 2 տարի հետո հաստատ կգրանցվեմ:

Universe
07.06.2011, 21:57
Կայքի առաջին էջը շատ լավն ա, պարզության տեսանկյունից: Բայց դեռ տատանվում եմ գրանցվեմ թե չէ:
Կցանկանամ Facebook-ին անցնեք հայ օգտագործողների հաշվով: Հենց սենց շարունակեք:

PS.
Եթե հիմա չգրանցվեմ 2 տարի հետո հաստատ կգրանցվեմ:
Իսկ ի՞նչ կցանկանաիք ավել, կամ պակաս տեսնել կայքում, որից հետո միանշանակ կգրանցվեք...
Օրինակ. Ձեզ ի՞նչն է «վանում» գրանցումից, կամ թեկուզ այցելությունից:

Universe
22.06.2011, 22:04
Նորույթ myfriends.am սոցիալական ցանցում:
Բազմաթիվ օգտվողների խնդրանքով պարզեցվել և արագացվել է Անձնական Հաղորդագրություն (PM) ուղարկելու ձևը:

Այսուհետ անձնական հաղորդագրություն ուղարկելու համար, սեղմելով «ուղարկել նամակ» հղումը, դուք կտեղափոխվեք ոչ թե նոր էջ (նամակների էջ), այնուհետև կգրեք հաղորդագրություն, այլ հենց նույն էջում կբացվի Smoothbox պատուհան , որի շնորհիվ կկարողանաք ձեր հաղորդագրությունն ուղարկել միանգամից՝ նույն էջից, առանց ավել նավարկում կատարելու: Այս ամենը ի շնորհիվ՝ AJAX ի:

Հուսով եմ համապատասխան կերպով նկարագրեցի փոփոխությունը:)

VisTolog
23.06.2011, 12:52
Բացեց::D:D


http://i.imgur.com/hTmGE.png (http://i.imgur.com/hTmGE.png)

Universe
23.06.2011, 14:19
Բացեց::D:D


http://i.imgur.com/hTmGE.png (http://i.imgur.com/hTmGE.png)
Հա էտ հոսթիցա նայում ցույց տալիս, իմ մոտից ուղղելու չի:)
Բայց մի բան կմտածեմ...

Universe
16.07.2011, 19:58
Հարգելի այցելուներ, այսօր իրականություն դարձավ ևս մեկ ցանկութոյւն, որոնք վաղուց ի վեր ցանկանում էին myfriends.am Կայքի օգտվողները դիտել/տեսնել կայքում:
Չնայած փոքր ինչ բարդույթների (սկրիպտը թույլ չեր տալիս հեշտորեն DB ից նման հարցում անել etc...) , այնուամենայնիվ որոշ մոդիֆիկացիաներից հետո արդեն կարող եք տեսնել ցանկացած այցելուի ներկա կարգավիճակը կայքում (online/offline):

Արդեն սկսվել են ww.myfriends.am Կայքի վրա տարվող աշխատանքները և շուտով պատրաստվում եմ այն ավելի արագացնել զիզիբիզի պլագինների անիմաստ հարցումների հեռացման հաշվին և տեղադրել նվերներ:

Universe
16.07.2011, 20:33
Բացեց::D:D



Րոպեներ առաջ նաև ուղղեցի այդ թերությունը որը դու բազմիցս նշել էիր :))
Կարող ենք ստուգել հիմա :)
Վերջը խորացա էլի էս php ի մեջ... ուրեմն սկրիպտը իր սեփական լոկալիզացիան ամսաթվերի, ամիսների ու օրերի չուներ, դրեցի շրջանցեցի ու զապրոսը հիմա իմ դրած ֆայլիցա անում:
Այնպես որ, ուղղված...

Universe
20.07.2011, 17:25
www.MyFriends.am կայքում շարունակվում են նոր բարեփոխումները :))

ՈՒրեմնս.
1. Նոր բջջային տարբերակ, որում ընդգրկված են խմբերի և նկարների հետ աշխատելու համակարգերը
2. ՍԵՆՍՈՐԱՅԻՆ և Touch pad ով հեռախոսների համար ՀԱՏՈՒԿ ստեղծված է նոր՝ AJAX ով ծրագրավորված հնարավորություն, որի միջոցով եթե դուք օգտվում եք սենսորային կամ touch էկրանով հեռախոսներից, ապա միանգամայն հեշտ կդառնա կայքում նավարկումը:
Բոլոր թարմեցումները տեղի են ունենում միանգամայն ավտոմատ կերպով:

Universe
20.07.2011, 17:42
Այժմ նաև անիմացված և մեծ քանակությամբ սմայլերի ընտրանի myfriends.am Ի զրուցարանում:
Օգտագործվում են Skype ի սմայլային կոդերն ու տիպիկ նույն սմայլերը

Freeman
20.07.2011, 18:23
Universe ջան,գրանցվելուց հետո ո՞նց ֆեյսի հետ քոննեկթ տամ

Universe
20.07.2011, 19:19
Universe ջան,գրանցվելուց հետո ո՞նց ֆեյսի հետ քոննեկթ տամ

Ճիշտն ասած քիչ առաջ այդ հնարավորությունն անջատեցի, որովհետև աշխատանքներ կար կապված այդ հնարավորության հետ: խոստանում եմ մոտ ժամանակներս կրկին ակտիվացնել:

Ի դեպ, ևս մեկ նորություն myfriends.am ում: Ոնց որ ասում են. ՖԵՅՍԲՈՒՔԻՑ ԻՆՉՈ՞Վ ԵՆՔ ՊԱԿԱՍ ՈՐ:)
Այսուհետ, այցելուները իջեցնելով էջը (Prakrutka, Scrolling) վար, կարող են տեսնել «Ի՞նչ կա չկա» բաժնի ավելի վաղ կատարված գործղությունները որոնք նախկինում ցուցադրվում էին միայն «Դիտել շարունակությունը» հղումը սեղմելուց հետո:
Հիմա այցելելով որևէ մեկի էջ նրա ակտիվ գործողությունների ցանկի շարունակությունը դիտելու համար ընդամենը անհրաժեշտ է էջը իջեցնել ներքև:

VisTolog
27.07.2011, 17:24
Դեռ երկա՞ր եմ ստանալու «ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ» և «!!! СРОЧНОЕ СООБЩЕНИЕ !!!» վերնագրերով նամակները, օրը 2-3 անգամ:

Universe
28.07.2011, 00:49
Դեռ երկա՞ր եմ ստանալու «ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ» և «!!! СРОЧНОЕ СООБЩЕНИЕ !!!» վերնագրերով նամակները, օրը 2-3 անգամ:

Էնքան ժամանակ մինչև մտնես տվածդ լայքը անլայք անես,մեկ էլ իրանց ռեպըրտ տաս

Universe
28.07.2011, 00:50
Կռոն էի միացրել թողել,էսօր անջատել եմ բայց,խի էլի եկելա՞

Universe
28.07.2011, 00:55
Տակ հա ճիշտա, էսօր մի անգամ պետքա եկացած լինի: Նոր ստուգեցի, կռոնից չէր, մի խոսքով էլ չի գա.... Ես էլ ասում եմ էսինչ պատասխան ռոբոտների նամակներա ինձ հետ գալիս

Universe
03.08.2011, 15:58
Հարգելի այցելուներ ջան.

Ուրեմն.

www.MyFriends.am կայքը ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ անհասանելի կլինի բոլորիդ, քանի որ.

1. Կատարվում են Օտ-Ի-Դո վերականգնողական աշխատանքներ:
2. «Մաքրվում» է կայքում տեղ գտած ոչ Հայերեն և Ոչ հայկական ինֆորմացիան և գրությունները:
3. «Մաքրվում» է այն ամենն,ինչը խանգարում է կայքին նորմալ և մարդաարի սոցիալական ցանց համարվելուն /վերջերս լսեցինմանատիպ մեկ երկու կարծիք/
4. ԿԱՊԻՏԱԼ վերականգնողական աշխատանքներին մասնակցելու է ծրագրավորողների պրոֆեսիոնալ խումբ, որի արդյունքում,կայքում տեղ գտած բոլոր հնարավորությունները կլինեն
4.1 Միանգամայն լիցենզիոն
4.2 Կունենան բարձր րակ
4.3 Կխուսափի խափանումներից
4.4 Այցելուներին կայքում նավարկումը կդարձնի ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ հեշտ
4.5 Ձեռք կբերենք այնպիսի հնարավորություններ,որոնք մինչ այժմ ՈՉ ՄԻ հայկական կայքում, առավելևս ՍՈՑ ցանցում չի եղել
4.6 Կունենանք այցելուներ,որոնք կշփվեն միմյանց հետ,կկատարեն գրառումներ ՄԻԱՅՆ հայերեն լեզվով:
4.7 Կայքի ՈՂՋ բովանդակությունը կլինի միանգամայն հայերեն (կհեռացվեն մյուս լեզուները)
4.8 Կայքում կլինի մշտական և խելքը գլխին մոդերատորական կազմ...
4.9 Կայքի դիզայնը կդառնա ավելի մատչելի ու հաճելի, ինչպես նաև պարզ ու գրավիչ
4.10 Սոցիալական ցանցում գրանցվածբոլոր անդամները ԿՎԵՐԱՆԱՅՎԵՆ, կհեռացվեն այն հաշիվները, որոնք ԸՍՏ ՄԵԶ կլինեն աննպատակ անկապ,անմարդավարի, անվայել, անմարդաբնակ ու ան նախածանցով սկսվող այլ բառեր
4.11 Այս բոլոր փոփոխությունները կլինեն վերջնական և հետագայում դժվար թե ենթարկվեն փոփոխության:

Կլինի ՊԱՐԶ ՈՒ ՀԱՍԿԱՆԱԼԻ կայքից օգտվելու կանոնների մասին տեղեկատվական էջ, որի պահպանմանը կհետևեն մոդերատորները:


Կայքը ներկա պահին հասանելի է միայն հատուկենտ մարդկանց, իսկ թե ինչպիսին կլինի այն հետագայում՝ մոտ մեկ շաբաթից, կարող եք իմանալ միայն «Հատուկ մուտքի»կոդի մուտքագրումից հետո՝ www.myfriends.am ում:

ՇՆՈՐՀԱԿԱԼ8ՈՒՅՆ ուշադրության համար:)

Կայքի վրա ինքս բավական ժամանակ եմ ծախսել, չունենալով ի սկզբանե համապատասխան տակտիկա, իսկ հիմա չեմ պատրաստվում հեշտ ու հանգիստ արածս ջուրը գցել...

Universe
06.08.2011, 23:11
Բացման նախնական օրն է՝ Օգոստոսի 15-ը:
Դեռևս կայքի նոր ծրագրավորումը իր գրաֆիկից ետ չի ընկել, եթե նույն տեմպերով գնա, ապա 15 ին հաստատ կվերաբացվի:

Իսկ ահա,յուզերներից շատերին հուզող մի հարցի պատասխան ևս,որը, էլ փոստով տեղեկացումից հետո որպես պատասխան ստացա 1000 ից ավել մարդկանցից:

ՈՉ ՄԵԿ, չի կորցնի իր.

1. Անձնական տվյալները
2. Իր տեղադրած նկարները
3. Իր ստեղծած օրագրերը
4. իր անձնական հաղորդագրությունները
5. Զրուցարանի խոսակցությունները...մի խոսքով, ՉԻ ԿՈՐՑՆԻ ՈՉԻՆՉ, անգամ սևագրերում պահված օրագրերը:

Universe
12.08.2011, 00:07
Վերաբացմանը մնաց 3 օր (http://myfriends.am/)

Universe
13.08.2011, 11:50
Վերաբացմանը մնաց 3 օր (http://myfriends.am/)
ԿՆերես, ոչ թե 3, այլ՝ 2:))

Նարե91
13.08.2011, 14:20
ԿՆերես, ոչ թե 3, այլ՝ 2:))
Ներում եմ:D

Universe
13.08.2011, 18:44
Ներում եմ:D
Վույ :kiss Ներեց :)

Հեսա մի քիչ հետոո 1))) Էլի կներե՞ս...

Universe
15.08.2011, 14:55
Հիշեցման կարգով.
Այսօր,ժամը 20.00ից /երևանի ժամանակով/ կայքը կվերաբացվի...

Universe
15.08.2011, 19:00
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ
www.MyFriends.am Կայքը 2 ժաբաթյա տեխնիկական աշխատանքներից հետո ՀԵՆՑ ՆՈՐ վերաբացվեց:
ՎԱՅԵԼԵ՛Ք.... :)

Universe
16.08.2011, 14:15
Ո՞նց եմ ուրախանում,որ լավ լավ կարծիքներ եմ լսում մարդկանցից

Չէի սպասում, բայց ինչ սոց ցանցը վերաբացել եմ,տասնյակ լավ կարծիքներ եմ լսել...

Ի դեպ, մայֆրիենդսում միաժամանակ օնլայն գտնվելու հերթական ռեկորդն է գրանցվել

Նարե91
17.08.2011, 11:29
Կեցցե Վահագը... աշխատեց, չարչարվեց ու տանջվեց՝ հասնելով իր նախատեսած արդյունքին... facebook-ի ու odnoklassniki.ru-ի երբեմնի կորած- մոլորած հորեղբոր որդին՝ նույն ինքը ՝www.MyFriends.am-ը արդեն վերադարձել է: google+ դու էլ շտապիր ուրախանալ, որովհետև քո քրոջ որդին, բազմաթիվ փորձությունների միջով անցնելուց հետո, այսօր մեզ հետ է:hands Շնորհավորանքներս

Universe
17.08.2011, 13:15
Կեցցե Վահագը... աշխատեց, չարչարվեց ու տանջվեց՝ հասնելով իր նախատեսած արդյունքին... facebook-ի ու odnoklassniki.ru-ի երբեմնի կորած- մոլորած հորեղբոր որդին՝ նույն ինքը ՝www.MyFriends.am-ը (http://www.MyFriends.am-ը) արդեն վերադարձել է: google+ դու էլ շտապիր ուրախանալ, որովհետև քո քրոջ որդին, բազմաթիվ փորձությունների միջով անցնելուց հետո, այսօր մեզ հետ է:hands Շնորհավորանքներս

Վաու....
Շնորհակալ եմ :)
Նար ջան դե ոնց հասկացա, ուզում ես ասել,որ ընդհանուր միջիննա ստացվել:)

http://smayli.ru/generatonadpisey/smiles/f2b10183eeac340db628f9a35b81311b.gif (http://myfriends.am/)

Իսկ կա՞ն բաներ որ դուրդ չեկա՞վ... Գույներից, կամ թեկուզ բառերից:think

Նարե91
17.08.2011, 21:48
Վաու....
Շնորհակալ եմ :)
Նար ջան դե ոնց հասկացա, ուզում ես ասել,որ ընդհանուր միջիննա ստացվել:)

http://smayli.ru/generatonadpisey/smiles/f2b10183eeac340db628f9a35b81311b.gif (http://myfriends.am/)

Իսկ կա՞ն բաներ որ դուրդ չեկա՞վ... Գույներից, կամ թեկուզ բառերից:think

Չէ սխալ հասկացար... ես չասեցի միջին, այլ մի սոց. ցանց ա, որը շուտով իր ուրույն տեղը կզբաղեցնի կարծում եմ:
Ինչ-որ բան փոխված չէի ցանկանա տեսնել, որովհետև ամեն ինչ օկ ա;) մենակ գույների առումով հակակրանք ունեմ գազարագույնի հանդեպ, բայց դա կապ չունի, ինձ թվումա ուրիշ գույնով հարմար չէր էլ լինի երևի:

Հ.Գ. Քո պատրաստած սմայլիկն էլ շատ մռութ էր;):love

Universe
17.08.2011, 21:55
Չէ սխալ հասկացար... ես չասեցի միջին, այլ մի սոց. ցանց ա, որը շուտով իր ուրույն տեղը կզբաղեցնի կարծում եմ:
Ինչ-որ բան փոխված չէի ցանկանա տեսնել, որովհետև ամեն ինչ օկ ա;) մենակ գույների առումով հակակրանք ունեմ գազարագույնի հանդեպ, բայց դա կապ չունի, ինձ թվումա ուրիշ գույնով հարմար չէր էլ լինի երևի:

Հ.Գ. Քո պատրաստած սմայլիկն էլ շատ մռութ էր;):love

Մռութ ասեցիր հիշեցի հա...:kiss
Տեսնես գուշակում ե՞ս թե էլ ինչ սմայլիկներ կան myfriends.am ում.... :think

Universe
19.08.2011, 20:23
Նամակագրական կապում նկատված սենց՝ փոոոոոոոոքրիկ թերությունը շտկված է:

Universe
20.08.2011, 22:55
Հատուկ ՇԱՏ ԲԱՐԵՒՆԵՐ ստացողների համար կայքում տեղադրել եմ սահմանափակում:
Այսուհետ, ՁԵԶ ՉԵՆ ԱՆՀԱԳՍՏԱՑՆԻ օրեկան տասնյակ բարևներով նույն մարդուց:
Ահա թե ինչ հաղորդագրություն կստանան նրանք, ովքեր ձեզ կուղարկեն «Բարևներ» անընդմեջ, կամ օրվա մեջ երկրորդ անգամ:

52668

Universe
22.08.2011, 18:03
Այսուհետ կարող եք հավանել ոչ միայն գլխավոր մեկնաբանությունները, այլ նաև մեկնաբանությունների մեկնաբանությունները,ի դեպ, այժմ ավելացվել է նաև դրա համար տեղեկացում,ինչն առաջ չկար....:)

Ապե Ջան
23.08.2011, 00:27
Առհասարակ՝ www.myfriends.am ես չեմ այցելում, բայց ժամանակ առ ժամանակ այն բացում եմ, ուղղակի տեսնելու Վահագի նորարարությունները կոնկրետ սայթի վերաբերյալ:
Պետք է ասեմ, որ արտաքին դիզայնը այդքան էլ լավը չէ: Հա բան չունեմ ասելու, պարզ հասարակ սոցիալական սայթ է, որտեղ ուղղակի հայերեն իմացող անձը կարող է օգտվել, գրանցվել և հետո շարունակել օգտվել:

Ուղղակի կառաջարկեի լոգին լինելու դաշտը ետին մղված ձախ պլանից տեղափոխել մեջտեղի կամ աջ մաս, բայց ավելի լավ կլինի մեջտեղի մասում ու մի քիչ ավելի խոշոր: Ի դեպ գազարագույնն էլ այդքան լավ չէ ընտրված որպես գլխավոր էջի շապիկի գույն:

Այսքանը... Ես ուղղակի ուզում եմ նպաստել կոնկրետ սայթին առաջ գնալու հարցում, եթե իհարկե կկարողանամ: Ես զուտ արտահայտվեցի իմ մտածածը մեկ անգամ այցելելով::)

Universe
23.08.2011, 11:28
Առհասարակ՝ www.myfriends.am (http://www.myfriends.am) ես չեմ այցելում, բայց ժամանակ առ ժամանակ այն բացում եմ, ուղղակի տեսնելու Վահագի նորարարությունները կոնկրետ սայթի վերաբերյալ:
Պետք է ասեմ, որ արտաքին դիզայնը այդքան էլ լավը չէ: Հա բան չունեմ ասելու, պարզ հասարակ սոցիալական սայթ է, որտեղ ուղղակի հայերեն իմացող անձը կարող է օգտվել, գրանցվել և հետո շարունակել օգտվել:

Ուղղակի կառաջարկեի լոգին լինելու դաշտը ետին մղված ձախ պլանից տեղափոխել մեջտեղի կամ աջ մաս, բայց ավելի լավ կլինի մեջտեղի մասում ու մի քիչ ավելի խոշոր: Ի դեպ գազարագույնն էլ այդքան լավ չէ ընտրված որպես գլխավոր էջի շապիկի գույն:

Այսքանը... Ես ուղղակի ուզում եմ նպաստել կոնկրետ սայթին առաջ գնալու հարցում, եթե իհարկե կկարողանամ: Ես զուտ արտահայտվեցի իմ մտածածը մեկ անգամ այցելելով::)
Շնորհակալ եմ Արա ջան կարծիքիդ համար:
Դիզայնի ու գույների պահը չնայած որ քեզ հետ համաձայն եմ,բայց,այնուամենայնիվ դա ավելի շատ ճաշակի հարց է, ամեն մի փոփոխություն կայքում կատարում եմ հենց իր մշտական այցլուների կարծիքներից լնելով ու նաև այն այցլուների,որոնք հաճախակի ինձ գրում են հետադարձ կապի օգնությամբ:

Լոգին լինելու դաշտը գլխավոր էջում լինի մեջտեղո՞վ...
Ուզում ես երևի ասել,լինել լինելա,թող դա էլ օդնոկլասնիկ լինի պրծնենք :))
Չէ, միայն գունային առումովա թերևս նման օդնոկլասնիկներին, ֆունկցիոնալությունն ու մնացած պարագաներում նման չի, եթե այցելել ես,ուրեմն նկատած կլինես,ուղղակի հետաքրքիր կլինի իմանալ,թե օրինակ ի՞նչ կտա լոգին լինելու դաշտերը տեղափոխելը դեպի մեջտեղ... Համարում եմ, որ ներկայումս մեջտեղում գտնվող վերջին այցելությունների ու անձանց երկու տասնյակ ցուցակն իր ճիշտ տեղն է զբաղեցրել թե՛ դիզայնի,թե՛ կառուցվածքային առումով...

Ապե Ջան
23.08.2011, 12:16
Շնորհակալ եմ Արա ջան կարծիքիդ համար:
Դիզայնի ու գույների պահը չնայած որ քեզ հետ համաձայն եմ,բայց,այնուամենայնիվ դա ավելի շատ ճաշակի հարց է, ամեն մի փոփոխություն կայքում կատարում եմ հենց իր մշտական այցլուների կարծիքներից լնելով ու նաև այն այցլուների,որոնք հաճախակի ինձ գրում են հետադարձ կապի օգնությամբ:

Լոգին լինելու դաշտը գլխավոր էջում լինի մեջտեղո՞վ...
Ուզում ես երևի ասել,լինել լինելա,թող դա էլ օդնոկլասնիկ լինի պրծնենք :))
Չէ, միայն գունային առումովա թերևս նման օդնոկլասնիկներին, ֆունկցիոնալությունն ու մնացած պարագաներում նման չի, եթե այցելել ես,ուրեմն նկատած կլինես,ուղղակի հետաքրքիր կլինի իմանալ,թե օրինակ ի՞նչ կտա լոգին լինելու դաշտերը տեղափոխելը դեպի մեջտեղ... Համարում եմ, որ ներկայումս մեջտեղում գտնվող վերջին այցելությունների ու անձանց երկու տասնյակ ցուցակն իր ճիշտ տեղն է զբաղեցրել թե՛ դիզայնի,թե՛ կառուցվածքային առումով...

Այն մեջտեղում կամ ձախ կողմում ավելի հարմար է, համենայնդեպս ինձ համար: Դէ գունայինն էլ էլի նման է օդնօգլազնիկին, բայց դա էլ այդքան էական չէ, ուղղակի կարելի մի օրիգինալ ուրիշ գույն մտածել, որ ոչ մի սոցիալական ցանցի գույներին նման չլինի: Այդպես ավելի շատ մարդկանց մոտ կտպավորվի այդ սայտի գույները, քան ասենք նույննանման՝ գազարագույնը:

Universe
23.08.2011, 15:28
Այն մեջտեղում կամ ձախ կողմում ավելի հարմար է, համենայնդեպս ինձ համար: Դէ գունայինն էլ էլի նման է օդնօգլազնիկին, բայց դա էլ այդքան էական չէ, ուղղակի կարելի մի օրիգինալ ուրիշ գույն մտածել, որ ոչ մի սոցիալական ցանցի գույներին նման չլինի: Այդպես ավելի շատ մարդկանց մոտ կտպավորվի այդ սայտի գույները, քան ասենք նույննանման՝ գազարագույնը:

Գունային երանգներում ընդհանուր համաձայնության գալու համար,շուտով հարցում կանցկացվի MyFriends.am ում:

Ի դեպ,նաև....

Այսուհետ myfriends.am սոցիալական ցանցի գլխավոր էջի ստորին աջ անկյունում կարող եք դիտել ձեր էջն այցելած վերջին հյուրերին:
Հյուրերի ներկայացման քանակը կլինի ԽԻՍՏ սահմանափակ,այսինքն,եթե ցանկանում եք անընդմեջ հետևել ձեր էջն այցելողներին,ապա անհրաժեշտ է հաճախակի գտնվել կայքում,քանի որ ցուցադրվելու են ՄԻԱՅՆ վերջին 7 հյուրերը:

Եթե կան նոր առաջարկներ,ուրախ կլինեմ լսել...

Universe
12.09.2011, 16:44
ԵՐեկ կայքը թարմացվել է մինչև 4.1.7 տարբերակ:
Շուտով դա կընձեռնի մեզ հնարավորություն ավելի կատարելագործել կայքում առկա բոլոր ֆունկցիաները:
Այսօր պատրաստվում եմ ավելացնել կայքում այնպիսի համակարգ, որ ՍՏԱՏՈՒՍ գրելիս ընտրեք,թե դա ում կլինի հասանելի..

Vaio
13.09.2011, 00:36
Այսուհետ myfriends.am սոցիալական ցանցի գլխավոր էջի ստորին աջ անկյունում կարող եք դիտել ձեր էջն այցելած վերջին հյուրերին:
Եթե կան նոր առաջարկներ,ուրախ կլինեմ լսել...

Առաջարկում եմ այդ ֆունկցիան՝ "էջն այցելած հյուրերի ցուցադրությունը" չկիրառել, քանի որ այն որոշակի սահմանափակում է մցնում (կաշկանդում է) տվյալ անձի էջը այցելողի հանդեպ:
Այսինքն, օրինակ, եթե մի տղա ուզում է մտնել մի աղջկա պրոֆայլ, ապա այդ ֆունկցիայի ակտիվ լինելու դեպքում կարողա արդեն չմտնի...

Universe
13.09.2011, 11:44
Առաջարկում եմ այդ ֆունկցիան՝ "էջն այցելած հյուրերի ցուցադրությունը" չկիրառել, քանի որ այն որոշակի սահմանափակում է մցնում (կաշկանդում է) տվյալ անձի էջը այցելողի հանդեպ:
Այսինքն, օրինակ, եթե մի տղա ուզում է մտնել մի աղջկա պրոֆայլ, ապա այդ ֆունկցիայի ակտիվ լինելու դեպքում կարողա արդեն չմտնի...
Շնորհակալություն:
Այսօրվա դրությամբ մայրիենսի բոլոր իգական սեռի ներկայացուցիչները ցանկանում են տեսնել իրենց պրոֆիլի հյուրերին, սակայն, կարծում եմ այսպես,միգուցե տեղադրե՞մ, բայց այն սահմանափակումով, որ միայն վերջին 3 կամ 4 հյուրերին ցուցադրվի՞...
Այս մասին ի՞նչ կասեք....

Vaio
13.09.2011, 14:38
...միայն վերջին 3 կամ 4 հյուրերին ցուցադրվի՞...
Այս մասին ի՞նչ կասեք....

Սա էնպիսի հարցա, որ կարելիա ասել՝ ճիշտ ու սխալ չկա, նայած ով ոնցա մտածում:
Օրինակ Facebook-ը չունի էտ ֆունկցիան, одноклассники-ն՝ ունի, սակայն երկուսն էլ նորմալ աշխատում են:
Իմ կարծիքով, շատ մարդիկ կլինեն, որոնք, իմանալով, որ ուրիշի պրոֆայլ մտնելով "կբռնվեն"՝ ստիպված չեն մտնի տվյալ պրոֆայլ: Հատկապես խոսքը վերաբերում է տղաներին, որոնք կուզեին մտնել աղջիկների պրոֆայլ, բայց դրանցից շատերը այլևս ստիպված չեն մտնի:

Universe
13.09.2011, 19:20
Սա էնպիսի հարցա, որ կարելիա ասել՝ ճիշտ ու սխալ չկա, նայած ով ոնցա մտածում:
Օրինակ Facebook-ը չունի էտ ֆունկցիան, одноклассники-ն՝ ունի, սակայն երկուսն էլ նորմալ աշխատում են:
Իմ կարծիքով, շատ մարդիկ կլինեն, որոնք, իմանալով, որ ուրիշի պրոֆայլ մտնելով "կբռնվեն"՝ ստիպված չեն մտնի տվյալ պրոֆայլ: Հատկապես խոսքը վերաբերում է տղաներին, որոնք կուզեին մտնել աղջիկների պրոֆայլ, բայց դրանցից շատերը այլևս ստիպված չեն մտնի:
Բայց աղջիկներն էլ պակաս չեն:
օրվա մեջ նույնիսկ մի քանի անգամ նմանատիպ հարցեր են գալիս հետադարձ կապով:)
Ամեն դեպքում, նոր պրոյեկտում՝ MyLand.am ում,նմանատիպ ֆունկցիա կա, իսկ myfriends.am ում, դեռևս չկա,ու եթե տեղադրվի էլ,ապա սահմանափակումներով;

հ.գ. MyLand.am ի մասին շուտով առանձին թեմայում կանրադառնամ:

Universe
27.09.2011, 22:47
Ուրախ եմ Ձեզ տեղեկացնել,որ այսուհետ Դուք ունեք հնարավորություն Ձեր իսկ անձնական էջում կառավարելու ձեր գրառուների տեսանելիությունը:
Գրառումն անելիս «Ի՞նչ կա չկա» բաժնում, Դուք հնարավորություն եք ունենում միաժամանակ նշել, թե ո՞վ կարող է դիտել այդ գրառումը: Օրինակ,կարող եք ընտրել, որ դրանք կարող են դիտել՝ ընկերները, շրջապատը, կամ բոլորը: Այսպիսով, Ձեր գրառումների տեսանելիությունը կկարողանաք կառավարել ինքներդ:


5303653037
Սա դեռ ամենը չէ, երկու օր անց,սպասեք ևս մեկ նորության, որը կարծում եմ Դուր կգա Ձեզանից շատ շատերին:

Universe
19.10.2011, 22:53
Հարգելի այցելուներ, կայքում շուտով սպասվում են գլոբալ փոփոխություններ, որոնց արդյունքում, բոլոր այցելուների գաղտնաբառերը ավտոմատ կգեներացվեն և կուղարկվեն այն էլ. փոստի հասցեներին, որոնք Դուք նշել եք գրանցման ընթացքում:

Հետգրության կարգի.
Ուզումա օրը մեկ այցելու լինի (չնայած մոտ 200 -ն են), միևնույն է, անընդհատ աշխատելու եմ կայքի առաջընթացի համար...
Գիտեմ, որ ժամանակին որոշ համակարգից ուղղված նամակներ ՍՊԱՄ եք նշել, լավ եք արել՝ ու ճիշտ:
Այսուհետ կփոխվի քաղաքականությունը կայքի հետագա զարգացման համար,նոր հեռանկարներ կան, ուղղակի ժամանակս չի ներում ինձ, դրանք կյանքի կոչելու համար...

Մի խոսքով, մայֆրիենդսը կմնա Ձեր լավագույն ընկերը, շուտով՝ գլոբալ փոփոխություններ կայքում:

Universe
23.10.2011, 10:36
Ժող ջան, ընենց լավ բանա ստացվում էս նորը, չեք պատկերացնի թե ինչքան եմ ուրախ, որ վերջը նոռմալ ու խելքը գլխին բան դուրս կգա...:love
Երևի մինչև նոյեմբեր կհասցնենք....

Շնորհակալ եմ բոլոր հավատարիմ յուզեռներին աջակցության համար

AMzone
23.10.2011, 21:16
Ժող ջան, ընենց լավ բանա ստացվում էս նորը, չեք պատկերացնի թե ինչքան եմ ուրախ, որ վերջը նոռմալ ու խելքը գլխին բան դուրս կգա...:love
Երևի մինչև նոյեմբեր կհասցնենք....

Շնորհակալ եմ բոլոր հավատարիմ յուզեռներին աջակցության համար

Վահագ ջան, ուրախ եմ քո համար, բայց գիտես, ոչմի սոցիալական ցանցի չեմ աջակցում, դաժե ֆեյսբուքին: ;)
Գործերիտ հաջողություն, կարիքս էլ զգաս, գիտես պատրաստ կանգնած եմ:

Universe
23.10.2011, 22:52
Վահագ ջան, ուրախ եմ քո համար, բայց գիտես, ոչմի սոցիալական ցանցի չեմ աջակցում, դաժե ֆեյսբուքին: ;)
Գործերիտ հաջողություն, կարիքս էլ զգաս, գիտես պատրաստ կանգնած եմ:
Շնորհակալ Տիկ ջան, պլատֆորման լրիվությամբ փոխում եմ,իր ամեն ինչով, օգտվողները չեն կորցնի ինֆորմացիան,միայն թե, ամբողջովին կլինի մի այլ աշխարհ, մի այլ հնարավորություններով:

Universe
27.10.2011, 10:20
Հարգելի օգտվող,նախ և առաջ Ձեզանից անձամբ հայցում եմ Ձեր իսկ ներողամտությունը նման անհանգստություն պատճառելու համար,սակայն, զուտ տեխնիկական պատճառներով, անխուսափելի եղավ նման փոփոխության կատարումը MyFriends.am ում:


Ներկայումս, Ձեր դատին եմ հանձնում բազմակի անգամ ավելի ֆունկցիոնալ մի կայք, որտեղ Դուք կշարունակեք ձեռք բերել ընկերներ՝ վիրտուալ միջավայրում, սակայն իրական բանականությամբ:


Եվս մեկ անգամ հայցելով Ձեր ներողամտությունը ցանկանում եմ Ձեզ ներկայացնել որոշ կարևոր հարցերի պատասխաններ, որոնցում հուսով եմ կգտնեք նաև Ձեզ հուզող հարցերի պատասխանները:



Ինչպե՞ս պետք է մուտք գործեն MyFriends.am -ի հին օգտվողները:

MyFriends.am սոցիալական ցանցում նախկինում գրանցված բոլոր օգտվողներին ուղարկվել է Էլեկտրոնային փոստի միջոցով հաղորդագրություն,որում նշված է իրենց նոր մուտքային տվյալները, այսինքն՝ նոր գաղտնաբառը (մուտքանունը/էլ.փոստը մնում է անփոփոխ, փոփոխվել է միայն գաղտնաբառը):

Գաղտնաբառն ուղարկված է բացառապես բոլոր գրանցվածներին, իրենց կողմից գրանցման ընթացքում նշած Էլ. Փոստի հասցեներով:

Հաղորդագրությունը, որում ներառված է գաղտնաբառը ուղարկված է noreply[սաբաչկա]myfriends.am ([email protected]) հասցեից, իսկ հաղորդագրության վերնագիրն է՝



Սսորև ներկայացնում եմ Ձեզ ուղարկված հաղորդագրության մի օրինակ:




http://www.myfriends.am/my.jpg



Կարևոր տեղեկատվություն. Եթե Ձեր փոստարկղը դիտելուց այնուամենայնիվ չհայտնաբերեցիք MyFriends.am ի կողմից ուղարկված և Ձեր մուտքային գաղտնաբառը պարունակող հաղորդագրությունը, ապա խնդրում ենք անպայմանորեն ստուգել Ձեր էլ փոստային համակարգի SPAM (սպամ, спам) պանակը, որտեղ էլ և հնարավոր է «հանգրվանել» է Ձեզ ուղղված հաղորդագրությունը: Հակառակ դեպքում,ե թե դուք այդպես էլ չհայտնաբերեք Ձեր էլ փոստում եմր ոկղմից ուղարկված հաղորդագրությունն, ապա դա նշանակում է, որ Դուք գրանցման ընթացքում մուտքագրել եք կեղծ մուտքային տվյալներ և էլեկտրոնային փոստ, որի հետևանքով Դուք այլևս ինքնուրույն չեք կարողանա մուտք գործել մեր համակարգ:


Նման խնդրի առկայության դեպքում խնդրում եմ կապնվել կայքի ադմինիստրացիայի հետ՝ support/սաբաչկա/myfriends.am ([email protected]) էլ. Փոստին ուղարկելով Ձեր անձնական տվյալները և հաղորդագրության մեջ ներառեք Ձեր մուտքանունն ու նախկին գաղտնաբառը: Իսկ մենք Ձեզ ի պատասխան կուղարկենք Ձեր նոր և իրական մուտքային տվյալները:




Հիշեցում. MyFriends.am կայքը ներկայումս իր նոր միջերեսով և հնարավորություններով Ձեզ եմ ներկայացնում իր փորձնական տարբերակով, որի ընթացքում կփորձեմ էլ ավելի կատարելագործել կայքը:

Universe
12.12.2011, 02:08
Կայքը ՎԱՃԱՌՎՈՒՄ Է,
Գինը՝ 1.000.000 (Մեկ միլիոն) ՀՀ ԴՐԱՄ
Մանրամասների համար զանգահարել՝ 077 27 81 47:

Universe
12.12.2011, 14:30
www.MyFriends.am - կայքը վաճառված է:
Եթե կլինեն հարցեր, կամ առաջարկներ՝ մարդ ես, ապա կարող եք կրկին ինձ դիմել մոտակա մեկ շաբաթվա ընթացքում: Հետագայում թեմայի շարունակման համար կխնդրեմ կայքի նոր տիրոջը գրանցվել այստեղ և հետևել ձեր հարցերին: