PDA

Դիտել ողջ տարբերակը : «Մայրիկ» ֆիլմը



Edera
10.07.2010, 01:14
Համաձայնեք, որ այս ֆիլմն իսկապես հրաշք է և յուրաքանչյուրին ստիպում է արտասվել ամեն անգամ այն դիտելիս:

My World My Space
10.07.2010, 06:39
Համաձայնեք, որ այս ֆիլմն իսկապես հրաշք է և յուրաքանչյուրին ստիպում է արտասվել ամեն անգամ այն դիտելիս:

իսկ դու դիտե՞լ ես ֆիլմի երկրորդ մասը` "Պարադի փողոց թիվ 588".....

Inana
10.07.2010, 12:22
Այո, համաձայն եմ հիանալի, անկրկնելի մարդկային ֆիլմ է, ամենասիրածս դրվագն Էլ մոր և որդու վալս պարելն է:

E-la Via
11.07.2010, 10:52
Սա այն հազվագյուտ ֆիլմերից է, որ ես ամեն անգամ հեռուստատեսությամբ հանդիպելու դեպքում, չեմ կարող այլ ալիք փոխել ու ալ բան նայել: Շատ եմ փորձել, բայց չի ստացվել :)…
Այս ֆիլմը անընդհատ նայվում է ու ամեն անգամ հուզում է…

Աբելյան
11.07.2010, 15:52
Սա էն կինոն ա, որ տարին մեկ նայելն էլ ա հերիք, բայց ամեն տարի արժի նայել::)

_Հրաչ_
11.07.2010, 16:19
Հղումներ չկային :) էս էլ ֆիլմերը`

Մայրիկ (http://www.gisher.ru/mayrik-t1743.html)

Պարադի փողոց 588 (http://www.gisher.ru/ulica-paradi-588-t6701.html)

Smokie
13.07.2010, 14:05
Արտակարգ ֆիլմ է, շաաատ եմ սիրում: Իրոք ամեն անգամ այդ ֆիլմը դիտելուց հետո մարդ չի հոգնում, միշտ մեծ հաճույքով է նայում:good: Նույնիսկ ծիծաղաշարժ հատվածները քիչ չեն:

Ֆրեյա
13.07.2010, 15:06
Այս տարի Ոսկե Ծիրանի շրջանակներում ցույց են տալու։

Inana
13.07.2010, 15:56
Այս տարի Ոսկե Ծիրանի շրջանակներում ցույց են տալու։


Այո, Կլաուդիա Կարդինալ են էլ Երևանում է:

MrKaren
24.04.2012, 11:04
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=wcu7p7GXJnQ

Lion
24.04.2012, 19:56
Համաձայնեք, որ այս ֆիլմն իսկապես հրաշք է և յուրաքանչյուրին ստիպում է արտասվել ամեն անգամ այն դիտելիս:

Համաձայն եմ - այն բացառիկ ֆիլմերից է, որի վերջոմ հուզվել եմ...