PDA

Դիտել ողջ տարբերակը : The Shadows



Jarre
09.07.2010, 16:56
Վստահորեն կարող եմ ասել, որ դժվար թե գտնվի մեկը, ով չի լսել այս խմբի երաժշտությունը։

Սա այն եզակի խմբերից է, որոնց համարյա ամբողջ երգացանկը ողողված է դրական տրամադրություն հաղորդող, շատ թեթև լսվող երաժշտությամբ։

«The Shadows» խումբը Բրիտանական ամենահաջող խմբերից մեկն է։ 1950-2000 թվականներին, 69 Բրիտանական հիթ շքերթներում այս խումբը գրավել է առաջին հորիզոնականը։

Հատուկ սարքավորումների և կիթառների օգնությամբ ու դրանց համադրմամբ խումբը կաղոցացավ ստեղծել շատ յուրօրինակ կիթառային ձայն և ոճ (Ամերիկյան Fender կիթառներ + բրիտանական Vox ֆիրմայի հզորացուցիչ + Meazzi Echomatic tape և Binson magnetic disc էխո էֆեկտների համադրում)։

Խմբի հիմնադիրներն են՝

Հենք Մերվին (Hank Marvin), Բրյուս Ուելչ (Bruce Welch) և
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Shadows1.jpg http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Shadows2.jpg

Ջեթ Հարիս (Jet Harris), Թոնի Միհեն (Tony Meehan)
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Shadows3.jpg http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Shadows4.jpg


«The Shadows»-ը հանդես է եկել բրիտանական հիթ շքերթների արքա՝ Քլիֆ Ռիչարդի (Cliff Richard) հետ։ Նրանք համատեղ ձայնագրել են Քլիֆի երկու լավագույն հիթերը՝ «Livin' Doll» (1959 թ.) և «The Young Ones» (1961 թ.)։

Ջոն Լենոնը ասել է՝ «Բրիտանական երաժշտության մեջ Մինչև Քլիֆը և «The Shadows»-ը նորմալ լսելու բան չկար»։

Խմբի ներկայիս անդամներն են Հենք Մերվին, Բրյուս Ուելչ և Բրայըն Բենեթ (Brian Bennett)։ Խումբը իր ստեղծած գործերի հետ միասին ներկայացնում է նաև համաշխարհային ճանաչում ունեցող հիթերի սեփական մշակումը։


ՀԳ՝ Smokie, կներես.... :P

---------- Ավելացվել է՝ 17:56 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:50 ----------

Իսկ հիմա վայելեք «The Shadows»-ի երաժշտությունը... :love

ՀԳ՝ ուշադրություն դարձրեք, թե ինչ հմտությամբ են կարողանում նույնիսկ տխուր և ոչ ուրախ երաժշտությունը ներկայացնել գեղեցիկ ու դրական զգացմունքներ փոխանցելով....

Imagine/Woman

http://www.youtube.com/watch?v=4eD06ca_RGo


Apache/Chi Mai (մի ստեղծագործությունից մյուսին անցնելու մեջտեղը փոքրիկ հարցազրույց է, կարող եք առաջ տալ ;) )

http://www.youtube.com/watch?v=iw94Hc8o1g0&feature=PlayList&p=331B953DCF3C3394&playnext_from=PL&playnext=1&index=27

Jarre
09.07.2010, 18:14
Մի քանի հայտնի գործեր, որոնք կան շատ հավաքածոներում։ Կարծում եմ լսած կլինեք։

Theme from Deer Hunter

http://www.youtube.com/watch?v=RkevzYfTQoo&feature=related


Theme for young Lovers

http://www.youtube.com/watch?v=ck1-vVIFt3U


Man of Mystery

http://www.youtube.com/watch?v=aHjoi_0YhGA&feature=PlayList&p=0A572B027EA32F29&playnext_from=PL&playnext=1&index=11


The Frightened City

http://www.youtube.com/watch?v=0e7y4Y41OrM


Wonderful Land

http://www.youtube.com/watch?v=EriCZdLjw7o


Guitar Tango

http://www.youtube.com/watch?v=1OR7FF7nAc8


Mozart Forte

http://www.youtube.com/watch?v=XSRc0YyCjlU&feature=related


Riders In The Sky

http://www.youtube.com/watch?v=AwNcFkIQvlY&feature=related

AniwaR
18.07.2010, 02:22
Փոքրուց իրանց ճանաչում եմ, բայց միշտ մակերեսայնորեն եմ իմացել. Քլիֆ Ռիչարդի ու խմբի անվանը ավելի շատ հանդիպում եմ Վիքիում, քան իմ ձայնադարանում՝ ամենատարբեր երաժշտական հոդվածներ կարդալիս: Ինձ թվում ա՝ իրենք մի քիչ նման են, օրինակ, Ռոլինգ Ստոունզին՝ էն առումով, որ մեծ կարևորություն են ներկայացնում իրենցից փոփ երաժշտության մեջ, իրենց լսելը /նկատի ունեմ՝ տեղը տեղին, խմբի դիսկոգրաֆիային մարդավարի ծանոթ լինելը/ շատ ժամանակ է խլում, որի ընթացքում լիքը հիթեր կլսես, հետաքրքիր ինչ-որ բան, բայց երբեմն պետք եղածից շատ հնոտ ու պրիմիտիվ, ու բացառված չի, որ էդ պրոցեսը ինչ-որ պահից ձանձրալի դառնա, եսիմ:

Jarre
18.07.2010, 20:15
Velvet Bride, անչափ շնորհակալ եմ այս անհույս ու մոռացված թեմայում գրառում կատարելու համար :D

Այ էս մտքիդ հետ լիովին համաձայն եմ՝

իրենց լսելը /նկատի ունեմ՝ տեղը տեղին, խմբի դիսկոգրաֆիային մարդավարի ծանոթ լինելը/ շատ ժամանակ է խլում, որի ընթացքում լիքը հիթեր կլսես, հետաքրքիր ինչ-որ բան, բայց երբեմն պետք եղածից շատ հնոտ ու պրիմիտիվ, ու բացառված չի, որ էդ պրոցեսը ինչ-որ պահից ձանձրալի դառնա, եսիմ:

Ես էլ չեմ կարողանում շատ լսել։ Ես իրենցից ունեմ մի հինգ-վեց գործ որ սիրում եմ՝ Լենոնի Imagine-ը, Մարիկոնեյի Chi Mai մեկ էլ մի երկու ուրիշ գործ։

Իսկ գլխավորը, թե ինչու բացեցի այդ թեման, կասեմ վաղը (բայց դե քեզ դժվար չի լինի նիկիցս ջոգել թե ինչ եմ դնելու ;) )

ՀԳ՝ բայց համաձայնվի, որ կարողացել են ստեղծել իրենց ոճը և ունեն «ձեռագիր»։

AniwaR
18.07.2010, 22:04
Իսկ գլխավորը, թե ինչու բացեցի այդ թեման, կասեմ վաղը (բայց դե քեզ դժվար չի լինի նիկիցս ջոգել թե ինչ եմ դնելու ;) )

ՀԳ՝ բայց համաձայնվի, որ կարողացել են ստեղծել իրենց ոճը և ունեն «ձեռագիր»։

Դե ինչպես ասացի՝ բավականաչափ ծանոթ չեմ խմբին, որ վստահորեն ինչ-որ բան ասեմ, բայց լսածս փոքրաթիվ ստեղծագործությունները, Քլիֆ Ռիչարդի ներկայությունն ու մի քիչ էլ խմբի հանած անունը թույլ են տալիս համաձայնվել::)

Սպասում եմ՝ տեսնեմ Ժարից ինչ ես դնելու, բայց ասեմ, որ դեռ էն ցուցահանդեսից հիշում եմ կար մի լուսանկար՝ Ժարը և եթե չեմ սխալվում՝ Քլիֆ Ռիչարդը (իսկ եթե սխալվում եմ, ուրեմն Շադոուսի մեկ այլ անդամ) միասին բեմի վրա::) Ինքդ էլ ասեցիր, որ համագործակցել են:

Jarre
19.07.2010, 09:55
Իսկ հիմա անցնեմ էս թեման բացելու իրական մղումներիս՝ Ժան Միշել Ժառ :D

Ուրեմն, ոջիլները լինում են երեք տեսակի.... :D Հիշում եք չէ՞, էտ անեկդոտը, այ ես հիմա էտ վիճակում եմ :oy


Սպասում եմ՝ տեսնեմ Ժարից ինչ ես դնելու, բայց ասեմ, որ դեռ էն ցուցահանդեսից հիշում եմ կար մի լուսանկար՝ Ժարը և եթե չեմ սխալվում՝ Քլիֆ Ռիչարդը (իսկ եթե սխալվում եմ, ուրեմն Շադոուսի մեկ այլ անդամ) միասին բեմի վրա::) Ինքդ էլ ասեցիր, որ համագործակցել են:

Ան, զարմանում եմ հիշողությանդ վրա ;)

Այո՛, ճիշտ ես, Ժառը համագործակցել է այս խմբից մեկի հետ՝ Հենկ Մարվինի։ Բացի համագործակցությունից Shadows-ը ներկայացրել է իր քավըրները Ժառի 3 ստեղծագործությունների համար։ Ահա դրանք

Equinoxe 5/Equinoxe 7

http://www.youtube.com/watch?v=yxwPf-b4xB4

Oxygene 4

http://www.youtube.com/watch?v=zVcA3Oq07rQ


Իսկ հիմա Ժան Միշել Ժառ...։ 1988 թվական, հոկտեմբեր 8։ Ժան Միշել Ժառի Լոնդոնյան համերգը։ London Kids ստեղծագործությունը՝ Ժան Միշել Ժառ և Շադոուսի Հենկ Մարվինը։

Հետաքրքիր փաստ։ Այս ստեղծագործության փորձերը Ժառը և Հենկը կատարել են հեռախոսակապի միջոցով։ Ժառը նվագել է սինթեզատորներով, իսկ Մարվինը նվագակցել է իր էլեկտրո կիթառով։ Նույն ձև նրանք փորձել են նաև Ժառի Revolutions ալբոմի Computer Weekend ստեղծագործությունը, որը նույնպես ձայնագրվել է Հենկ Մարվինի մասնակցությամբ։

London Kids

http://www.youtube.com/watch?v=1zKnMMnEYLY

Computer Weekend

http://www.youtube.com/watch?v=x8Vv1ULwU2E


ՀԳ՝ Նույնիսկ Ժառի երաժշտության մեջ պարզ երևում է Shadows-ի «թեթև» ոճը։