PDA

Դիտել ողջ տարբերակը : Երաժշտական փառատոններ/ համերգներ



Sagittarius
09.07.2010, 01:29
«Love Parade»

Սիրո Շքերթ՝ երաշտական փառատոն /փեստիվալ/, որը սկիզբ է առել Բեռլինում, 1989 Բեռլինի պատի փլուզումից առաջ: Նախնական այն եղել է քաղական ակցիա, որը նպատակ ուներ երգի միջոցով միավորել աշխարհը:

Այն տեղի է ունենում ամեն տարի հիմնականում գերմանական տարբեր քաղաքներում, բայց վերջին տարիները մի շարք ոչ գերմանական քաղաքներ / Սիդնեյ, Ռոտերդամ, Սան Ֆրանցիսկո, Սանտյագո և այլն/ նույնպես հյուրընկալել են այս հրաշալի փառատոնը:

Փառատոնի ընթացքում հյուրընկալող քաղաքը դառնում է աշխարհի երաժշտական կենտրոնը, գրեթե բոլոր հայտի ԴիՋեյները մասնակցում են Սիրո Շքերթին: Սկզբում հարյուր հազարավոր /երբեմն միլիոնը գերազանցող/ մարդկանցից բաղկացած բազմությունը մասնակցում է բուն շքերթին, այնուհետև տոնը շարունակում են աշխարհի լավագույն ԴիՋեյները, մի խոսքով Ահռելի Փարթի բաց երկնքի տակ: Իսկ ողջ գիշերվա ընթացքում տոնը շարունակվում է քաղաքի լավագույն ակումբներում /որոնցից ոմանք երբեմն մինչև 10000 մարդ են կարողանում տեղավորել/:)

Այս տարվա Սիրո Շքերթը տեղի է ունենալու գերմանական Դուիսբուրգ քաղաքում, որին մասնակցելու են հետևյալ DJները :hands

Tiësto (NL)
David Guetta (FR)
Anthony Rother (GER)
Booka Shade (GER)
Westbam (GER)
ATB (GER)
Fedde Le Grand (NL)
Mark Knight (UK)
M.A.N.D.Y. (GER)
Tiefschwarz (GER)
Boys Noize (GER)
Monika Kruse (GER)
Pan-Pot (GER)
Mathew Jonson (CAN)
Dapayk (GER)
Gustavo Bravetti (UY) :)

ավելի մանրամասն տեղեկությունների համար այստեղ (http://www.loveparade.de/loveparade_2010.html)


http://www.youtube.com/watch?v=EMzIpbwcU-E&feature=player_embedded

Sagittarius
09.07.2010, 23:10
Ռոք ամ Ռինգ - Rock am Ring

Եվս մեկ խոշորագույն երաժշտական ֆեստիվալ Գերմանիայում, այս անգամ, ինչպես կռահեցիք անվանումից, բացարձակապես ՌՈՔ:jagi

Այն տեղի է ունենում ամեն տարի հունիս ամսվա սկզբին կամ մայիսի վերջին և համարվում է խոշորագույն ռոք փառատոներից մեկը:
Վայրը՝ Նյուրբուրգինգ,
Այս տարվա փառատոնին մասնակցել են այնպիսի աստղեր իպիսիք են՝ Kiss, Rammstein, Slash, Jay-Z, 30 seconds to Mars, One Republic, Muse և այլն և այլն և այլն,
Ողջ պատմության ընթացքում փառատոնին այնքան շատ ռոք աստղեր են մասնակցել, որ ավելի հեշտ կլինի ասեմ՝ ԲՈԼՈՐԸ
փառատոնը տևում է երեք օր, տոմսի արժեքը /որը հնարավորոթյուն է տալիս մասնակցել այդ երեք օրվա բոլոր համերգներին/ կազմում է շուրջ 150 Եվրո /ստույգ արժեքը չեմ հիշում :8/
հանդիսակաների թիվը գերազանցում է 150 հազարը

մանրամասն տեղեկությունների համար այստեղ (http://www.rock-am-ring.com/)


http://www.youtube.com/watch?v=TpUIjS9OHY0&has_verified=1

:jagi

հա, մոռացա ասեի, որ հանգարծ գնալու լինեք, ձեր պալատկեքը ու մնացած ճամբարային պարագաները կվեկալեք ու նոր կգնաք, պտի երեք օր մի կերպ գոյատևեք:)

AniwaR
17.07.2010, 16:24
Եվս մեկ խոշորագույն երաժշտական ֆեստիվալ Գերմանիայում, այս անգամ, ինչպես կռահեցիք անվանումից, բացարձակապես ՌՈՔ:jagi



Ահամ, էս էլ երևի ապացույցը. :))


Այս տարվա փառատոնին մասնակցել են այնպիսի աստղեր իպիսիք են՝ Kiss, Rammstein, Slash, Jay-Z, 30 seconds to Mars, One Republic, Muse և այլն և այլն և այլն,

Sagittarius
17.07.2010, 16:45
Ահամ, էս էլ երևի ապացույցը. :))

աաա, դե, ես ինչ ժողովորդ են:)
հյուր ա ելի, որը հավանաբար Նամբ կամ ինչ-որ նման բան է կատարել, որը նույնպես ռոք ա, անհամաձայնությունների դեպքում դիմել կազմակերպիչներին, յա տուտ նե պրիչյոմ:)

AniwaR
18.07.2010, 01:09
աաա, դե, ես ինչ ժողովորդ են:)
հյուր ա ելի, որը հավանաբար Նամբ կամ ինչ-որ նման բան է կատարել, որը նույնպես ռոք ա, անհամաձայնությունների դեպքում դիմել կազմակերպիչներին, յա տուտ նե պրիչյոմ:)

աաա, դե, ես ինչ ժողովորդ են:) Ո՞վ ասեց, որ դու պրիչյոմ, ինձ մնար՝ վերջին 3-ին էլ կընդգծեի :))

Sagittarius
25.07.2010, 04:53
Այս տարվա Love Paradeը ավերտվեց ողբերգությամբ, դավկայի մեջ ահագին մարդ մահացան, բազում վիրավորներ:(
ախր տեղի ընտրությունը շատ սխալ էր էլի:(

ես նորմալ եմ.

Ապե Ջան
25.07.2010, 13:58
Այս տարվա Love Paradeը ավերտվեց ողբերգությամբ, դավկայի մեջ ահագին մարդ մահացան, բազում վիրավորներ:(
ախր տեղի ընտրությունը շատ սխալ էր էլի:(

ես նորմալ եմ.

Ի՞նչ կնշանակե դավկա ՞ :8

Ռուֆուս
25.07.2010, 14:05
Ի՞նչ կնշանակե դավկա ՞ :8

http://hypography.com/forums/images/smilies/ask_google.jpg

Yellow Raven
25.07.2010, 14:06
Նոր CNN-ով տեսա, ահավոր էր:o
19 հոգի մահացել են:(

Sagittarius
25.07.2010, 16:03
շատ վատ էր, մուտքն էլ ելքն էլ մի հատվածից էր, որը իրանից ներկայացնում էր մի հատ ոչ այնքան մեծ թունել.
երեկոյան կողմ մարդկանց հոսքը ավելի մեծ էր, քանի որ հիմնական շոուն լինելու էր երեկոյան, մարդկանց մեծ մասը խմած, որոշները ուռած, սաղ ոգևորված, մի խոսքով ահավոր հաայ. ոմանք էլ տարբեր երկրներից սամալյոտի տոմսի փող էին տվել եկել, հատուկ որ Փառատոնին մասնակցեն ու Գիեթային տենան, ետ պայմաններում, երբ մադիկ համարյա հասել են իրադարձությունների վայրը, ոստիկաները ճամփեն փակում են /ուղղիղ թունելից հետո/ ու ասում հետ դարձեք, պարզ ա արդեն, մի մասը փորձում ա ամեն կերպ ներս գնալ, մի մասը հետ գնալ, պանիկա, դավկա:(
չեմ հասկանում մի բան, ախր էտ անտեր թունելից ես կողմ գտնվող չեկ փոինտից բացի մի հատ էլ կար ամենասկզվում, քաղաքի մեջ, որ տեղից ժամանակին փակեին տենց պանիկա չէր լինի:

Monk
27.07.2010, 17:45
«ՏՆՋՐԵ» միջազգային երաժշտական փառատոն Արցախում
Սույն թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 2-ը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, Արցախում առաջին անգամ կկազմակերպվի «ՏՆՋՐԵ» միջազգային երաժշտական փառատոն: Այն կարևոր իրադարձություն է Արցախի կյանքում և ուղղված է Արցախի մշակութային մեկուսացման հաղթահարմանը:
Նախագիծն իրականացվում է ԼՂՀ կառավարության հովանու ներքո:
Փառատոնին կմասնակցեն միջազգային մրցույթների երիտասարդ դափնեկիրներ Բելոռուսից, Լատվիայից, Լիտվայից, Ֆինլանդիայից և, իհարկե, Հայաստանից ու Արցախից:
Փառատոնի շրջանակներում երիտասարդ երաժիշտների հետ կանցկացվեն վարպետության դասեր, որոնք կվարեն ճանաչված դասատուներ Ավստրիայից, Լիտվայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից և Ֆինլանդիայից:
Փառատոնի մեկնարկը կազդարարվի հուլիսի 28-ին, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգի ժամանակ:
Փառատոնային համերգները, ինչպես նաև գալա-համերգը կկազմակերպվեն ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում:
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարություն
http://arpi-77.livejournal.com/3076.html

AniwaR
27.07.2010, 19:32
Դասակա՞ն երաժշտության փառատոն ա::8

Monk
27.07.2010, 19:35
Դասակա՞ն երաժշտության փառատոն ա::8

Այո

CactuSoul
09.09.2010, 02:18
Ժողովուրդ, որևէ մեկը հավաստի աղբյուրից տեղյա՞կ է «Երաժշտություն առանց սահմանների» ("Music Without Borders") միջազգային ռոք փառատոնի մասին: Vibrographus-ի կայքում (http://www.vgs.am/index.php?id=23063) նայելիս կյանքը հիասքանչ է թվում, նաև ռադիոյով այսօր գովազդն եմ լսել, բայց «Հայկական կիթառի փառատոնի» ("Armenian Guitar Festival") կայքէջում (http://agf.am/index.php?lang=1&id=23147) ներողություն են հայցում, որ եղանակային պայմաններից ելնելով՝ փառատոնը ստիպված են անցկացնել հաջորդ տարվա ամռանը(:o): Հասկանում եմ, որ կարելի է զանգահարել ու տեղեկանալ, բայց… մի տեսակ վատացա՝ տեսնելով, որ փառատոնը կարող է չկայանա, ուզեցի կիսել մտահոգությունս մեկի հետ:(…
…Իսկ ես առավոտից արդեն փորձում էի հավատալ այն հրաշքին, որ Focus-ի կենդանի համերգին եմ ներկա լինելու:love:cry2…

CactuSoul
09.09.2010, 11:30
…կարելի է զանգահարել ու տեղեկանալ…
Զանգեցի: Ասում են՝ դեռ հստակ որոշված չի, բայց եղանակային պայմանների պատճառով հավանականություն կա, որ Երևանում կանցկացվի: Տեսնենք, տեսնենք… Խոստացել են օրվա երկրորդ կեսին արդեն հաստատ պատասխան տալ:

davidus
29.03.2011, 11:32
Երևի ամենահարմար տեղը սա է գրելու համար։

2010թ-ի նոյեմբերի 13-ին Ուտրեխտում տեղի ունեցավ Armin van Buuren-ի մենահամերգը՝ Armin Only: Mirage (եթե կարելի է էդպես ասել), որին մասնակցում էին շուրջ 16000 հանդիսականներ։ Հաջորդ օրվանից սկսած ինտերնետում սկսեցին տարածվել սիրողական տեսահոլկովակներ այդ համերգից, ու առաջին տպավորությունս այն էր, որ ինչ էլ լինի, էս համերգը պիտի նայած լինեմ։ Սպասում էի, թե երբ են բարձր որակով rip անելու, ու ....երեկ պատահաբար աչքովս ընկավ։ :yahoo

Քաշեցի, նայեցի... :love Ժանրի երկրպագուներին, և ոչ միայն։ Դուք էս համերգը պարտադիր պետք ա նայեք։ Հզոր միջոցառում ա։

http://ecx.images-amazon.com/images/I/41Ct2eR3-ML.jpg

Վիդեոյի աղբյուրը՝ HQ-video.org (http://www.hq-video.org/details.php?id=2797)

Տորրենտը (http://www.hq-video.org/torrent/Armin.Van.Buuren.Armin.Only.Mirage.2010.BDRip.XviD.AC3.-HQ-VIDEO.avi.torrent)

Որակը՝ BDRip
XviD, build 50 codec
720 x 400; 25 fps; 2557 kbps; 0.35 bit/pixel
48 kHz; 5.1 ch; 448.00 kbps; AC3 Dolby Digital :love
Չափը՝ 2971 Mb

Դիտելու համար պարտադիր պայման է հանդիսանում ԳՈՆԵ որակյալ 2.0 ձայնային համակարգի առկայությունը։

Har8 FAF
13.04.2011, 18:52
Ինչ համերգներ են սպասվում Հայաստանում?? Հայկական կամ արտասահմանյան խմբերից...