PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Տաուռելի բանաստեղծությունները (Դուք ինձ չգիտեք. . . . )



Taurel. . . .
31.01.2007, 23:43
Դուք ինձ չգիտեք


Դուք ինձ չգիտեք, կամ էլ վատ գիտեք,
Որ լավն եմ այդքան, որտեղի՞ց գիտեք,
Վատն եմ անսահման, դա դուք չգիտեք,
Որ ես բարի եմ, որտեղի՞ց գիտեք,
Դաժան եմ անչափ, դա դուք չգիտեք,
Այն, որ սիրում եմ, որտեղի՞ց գիտեք,
Չէ՛, ես խղճում եմ, դա դուք չգիտեք, Դուք ինձ չգիտեք


Դուք ինձ չգիտեք, կամ էլ վատ գիտեք,
Որ լավն եմ այդքան, որտեղի՞ց գիտեք,
Վատն եմ անսահման, դա դուք չգիտեք,
Որ ես բարի եմ, որտեղի՞ց գիտեք,
Դաժան եմ անչափ, դա դուք չգիտեք,
Այն, որ սիրում եմ, որտեղի՞ց գիտեք,
Չէ’ ես խղճում եմ, դա դուք չգիտեք, Դուք ինձ չգիտեք


Դուք ինձ չգիտեք, կամ էլ վատ գիտեք,
Որ լավն եմ այդքան, որտեղի՞ց գիտեք,
Վատն եմ անսահման, դա դուք չգիտեք,
Որ ես բարի եմ, որտեղի՞ց գիտեք,
Դաժան եմ անչափ, դա դուք չգիտեք,
Այն, որ սիրում եմ, որտեղի՞ց գիտեք,
Չէ’ ես խղճում եմ, դա դուք չգիտեք,
Ես տառապում եմ, դա էլ չգիտեք,
Թե երջանիկ եմ, որտեղի՞ց գիտեք,
Դուք իմ խոսքերին , դեմքիս մի նայեք,
Ես ձեզ խաբում եմ, դա էլ չգիտեք,
Սովորակա՞ն է, երբ ես ժպտում եմ,
Ես ձեզ ծաղրում եմ, դա էլ չգիտեք,
Որ ես ուրախ եմ, որտեղի՞ց գիտեք,
Ձեզնից դժբախտ եմ, դա դուք չգիտեք,
Թե ես անկեխծ եմ, որտեղի՞ց գիտեք,
Ես դերասան եմ, դա էլ չգիտեք:


Դուք ձեզ խաբում եք, էդ հո լավ գիտեք,
Բայց հանուն ինչի՞ , դա դուք չգիտեք:


Խաղում եմ ձեզ հետ նույն բեմի վրա,
Որը բոլորդ կյանք եք անվանել. . .
Վատ դեր եք տվել, լավն եմ ձևանում,
Բայց սա կյանքը չէ, դուք դա չգիտեք:
Այս ձեր կեղծ կյանքում ես ինձ կորցնում եմ,
ՈՒ թե ո՞վ եմ ես դա դուք չգիտեք. . . .


Տականքը


Ճշմարիտ գիշերն է կարծես թե գալիս,
ՈՒ ես պատռում եմ դիմակն իմ զվարթ,
Բացում եմ դեմքս մռայլ ու վտիտ,
Ահա’, կանգնած եմ` կեղտոտ արարած:


Բեմի ետևում` դերից դուրս եկած,
Կարծես թե կրկին նույն խաղն եմ խաղում,
Ինքս ինձ ստում, ես ինձ համոզում,
Թե կյանքում այս բարդ ես ճիշտ եմ ապրում:


Բայց ու՞մ եմ խաբում, կամ ինչի՞ համար,
Չէ՞որ այս կյանքում կեղտոտ ու տկար,
Չեմ արել ոչինչ ես լոկ ձեզ համար. . .


Սիրել եմ ես ձեզ այն բանի համար,
Որ հաճելի եք իմ հոգուն թշվառ,
Ասում եմ ես ձեզ բառեր անհամար,
Ձեր փոքրիկ մտքին դուր գալու համար:


Բարություն կոչված անվերջությունից,
Ես չեմ հասկանում կարծես թե ոչինչ,
Զզվում եմ ասես ես ինքս ինձնից ,
Բայց թույլ չեմ տա ձեզ հոգնել ինձանից:


Միտքս փախչում է իմ կեղտոտ սրտից,
Իսկ ես վազում եմ նրա ետևից,
Իմ մեջ է կեղտոտ այդ սիրտը ապրում,
ԵՎ առանց նրա ես եմ մահանում. . .


ՈՒ կյանքի անհագ կարոտով լցված,
Ես խոնարհվում եմ տականքի առաջ,
Քանզի սիրում եմ ես ինձ առավել,
Քան ձեզ` մարդիկ, որ ինձ եք խաբվել:


Բայց ես չեմ ուզում այսպիսին լինել,
Մի թե՞ աշխարհն է ինձ տականք դարձրել. . .

Մոմի լույսի տակ

Սևազգեստ գիշերի գաղտնի աչքերում,
Մի աղոտ լույս էր կարծես թաքնվում,
Մեղրածոր մոմի հույսն էր մոլեգնում,
Բայց նա հուսալով իրեն էր սպառում:

Մոմի լույսի տակ, վառվող խավարում,
Գլուխը բռնած նա էր տառապում,
Անհույս լողալով սիրո նամակի`
Արցունքով հեղված դառը տողերում;

Նրա խելագար հեկեկանքներից,
Ու սրտի ըմբոստ հառաչանքներում,
Ուժգին ծանրացած իր կնճիռներից,
Հինավուրց մոմն էր նրան աղերսում:

Ու այդ խելագար դողդոջումի մեջ,
Նամակի տողերը թրեր էին դառնում,
ԵՎ մխրճվում էին նրա թույլ մարմնի`
Սիրուց հրկիզված, ժայթկող սրտի մեջ:

Ու հիմարի պես սկսում է խոսել
Նա այդ ծերացած մոմի լույսի հետ,
Իսկ մոմը նրան պատասխանում է,
Քամուց վախեցած հրո շիթերով,
Որ շղթայվում են մարող հույսերի,
Իրար հաջորդող փոթորիկներով:

ԵՎ նա ստիպում է, որ մոմը հանգչի,
Ոչ թե սեփական հնության մահով,
Այլ հենց իր սրտի խորքերից ելնող
Լուռ հառաչանքի փոթորկոտ քամով:

Ու այդ խավարի խուլ լռությունը
Կարծես հուշում է, որ մթության մեջ,
Սառում է ոչ միայն հինավուրց մոմը,
Այլև տառապող սիրահարը խեղճ. . . .


Մոդերատորական: Ակումբում հայերեն գրելու ու կարդալու համար օգտագործվում է Յունիկոդ կոդավորումը: Եթե Դուք ունեք հին կոդավորմամբ տեքստ և այն ուզում եք տեղադրել Ակումբի էջերում, ապա խնդրում ենք այն վերափոխել Փոխարկիչի (http://hayeren.akumb.am/?p=convertor)օգնությամբ: Այցելեք http://hayeren.akumb.am/?p=convertor էջը ընտրեք ArmSCII>Unicode տարբերակը և սեղմեք «Ձևափոխել»:

Taurel. . . .
02.02.2007, 17:18
Կուզեմ...

Կուզեմ դադարել. . . .
Թափվող հորդառատ անձրևի նման:
Կուզեմ մոռացվել. . .
Քեզ համար գրված տողերիս նման:

Կուզեմ չսիրել. . .
Ինչպես չեն սիրում ոմանք սիրվածին:
Կուզեմ ես մարել. . .
Անչափ հաճելի մեղեդու նման:

Ախ կուզեմ կորչել. . .
Մտքիցս թռչող պատկերիդ նման:

Կուզեմ լինել քո գրկում,
Օ ալեկոծ իմ օվկիան:
Փարվել քամոտ քո հոգուն ,
Ու սլանալ դեպի այն:

Այն լուսավոր ու մթին,
Այն հեռավոր ու անգին,
Այն մշուշոտ երազին,
Որ խորտակում ես կրկին. . .

CactuSoul
02.02.2007, 17:46
Քանի որ բազմիցս ասել եմ, որ քո բանաստեղծությունները շատ են ինձ դուր գալիս ու ոճդ հոգեհարազատ է, հիմա պարզապես ուզում եմ մեջբերել հատկապես այն տողերը, որոնք ավելի «իմն» են.

....
Դուք ձեզ խաբում եք, էդ հո լավ գիտեք,
Բայց հանուն ինչի՞ , դա դուք չգիտեք:
....

....
ՈՒ կյանքի անհագ կարոտով լցված,
Ես խոնարհվում եմ տականքի առաջ,
....

P.S.
Համ էլ ինձ թվում է, որ մոդերատորների ասածներին ուշադիր լինելն ու նրանց խորհուրդներին հետևելը բոլորովին էլ բարդ բան չի:esim :


Կուզեմ. . . .


Կուզեմ դադարել. . . .
Թափվող հորդառատ անձրևի նման:
Կուզեմ մոռացվել. . .
Քեզ համար գրված տողերիս նման:

Կուզեմ չսիրել. . .
Ինչպես չեն սիրում ոմանք սիրվածին:
Կուզեմ ես մարել. . .
Անչափ հաճելի մեղեդու նման:

Ախ կուզեմ կորչել. . .
Մտքիցս թռչող պատկերիդ նման:

Կուզեմ լինել քո գրկում,
Օ ալեկոծ իմ օվկիան:
Փարվել քամոտ քո հոգուն ,
Ու սլանալ դեպի այն:

Այն լուսավոր ու մթին,
Այն հեռավոր ու անգին,
Այն մշուշոտ երազին,
Որ խորտակում ես կրկին. . .

Տես, ես կարողացա հայերեն տեղադրել գրածդ:P : Իսկ ինքդ ինչո՞ւ չես անում:think :
:) ;) :)

Taurel. . . .
02.02.2007, 17:56
Չապրող

Դե տրորիր դու այն հոգին,
Որ սովոր է քո կոշիկին. . .
Դե մոռացիր այն խոսքերը,
Որ գերի են մոռացումին. . .

Ուրախացիր այն ամենից,
Ինչ սովոր է դառը լացի. . .
Փորձիր փախչել այն մտքերից
Որ կարված են խղճիդ դատին:

Շտապիր խփել վայր ընկածին,
Որ հազիվ էր ոտքի կանգնել,
Ընդդիմացիր այն խոսքերին,
Որ կփորձեն սխալդ դատել:

Այս ամենից հետո մի քիչ,
Մարդու նման փորձիր ապրել,
ԵՎ հասկանաս գուցե այդժամ,
Որ դու ոչինչ չես հասկացել. . .


Ստացվեց. . . . . . :ok

Taurel. . . .
03.02.2007, 21:44
Սիրո մեղեդի

Աշնան գիշեր, թաքուն ափսոսանք,
Խորը աշուն, ձմռան հառաչանք,
Ցուրտ է արդեն, մեռած երազանք,
Լուռ է շուրջը, ուշացման սփոփանք. . .

Ու քայլում է այդ լռության գերին. . .
Դատարկ փողոցների անկյուններով,
Հոգին լցված սիրո լացից ծնված երգով
Ու չորացած արցունքների աղը դեմքին. . .

ԵՎ խոր ցավերից թրջված աչքերով,
Այդ մառախլապատ, գորշ մթության մեջ,
Նա պատասխան է փնտրում հարցերի,
Որոնք վաղուց են իմաստազրկվել. . .

Ու պատուհանից մշուշն ընդգծող,
Այն խորհրդավոր, թախծոտ լույսի մեջ,
Տեսնում է իրեն թափանցիկ, մարող,
ԵՎ արագացնում քայլերը իր խեղճ. . .

ՈՒ նորից խավար վերադառնալով,
Կարծես ուրախ է, նույնիսկ երջանիկ,
Սեփական ստվերից նա խուսափելով,
Միտք ունի փախչել իր իսկ մտքերից. . .

ՈՒ հանկարծ ամենը ջնջվեց նրանից,
ԵՎ մի մեղեդի թափվեց աչքերից. . .
Խելագարի պես նա տուն մտնելով,
Հայացքով կառչեց հին դաշնամուրից. . .

Քնքուշ մի հնչյուն, թեթև մի թռչուն,
Գալարվեց ձեռքում խենթ սիրահարի,
Փաթաթվեց նրա երկար մատներին,
Կամացուկ սահեց ստեղնաշարերին,
Մի սուր ճիչ հանեց, հետո կոտրվեց,
ՈՒ թափվեց կրկին. . .
Համբուրեց մեղմիկ նրա մատները,
Գլորվեց ընկավ ալիքի թևին. . .
Մեկ խոսեց հանդարտ, մեկ զարնվեց ափին. . .

Ու լռությունը զարմացավ մի պահ. . .

Com
05.02.2007, 12:50
Մենք Քեզ չգիտենք...
Առեխծված ես դու,
----- ----- ---- տու...

Taurel. . . .
06.02.2007, 00:10
Թևեր

Դու կարծես աշնան կարմիր մի տերև,
Ինձանից պոկված, իմ գիրկը ընկար,
Իմ տաք համբույրը տվեց քեզ թևեր,
Դու այդ թևերով ինձնից հեռացար:

Ու աշնան կանչով թռար հեռուներ,
Քեզ հետ պարեցին քամիներ հազար,
Մաշվեցիր հազար հողերի վրա. . .
Ու ջարդված թևով իմ գիրկը ընկար:

Հոգիս փոթորկվեց քո վերադարձից,
Հայացքս սառեց աչքերիդ անմար,
Հանկարծ դողացին շուրթերս վախից,
Ինձնից հեռացած, իմ գիրկը ընկար:

Սառած մի համբույր հուշերիս խորքից,
Եկավ ու կանգնեց իմ խղճի դիմաց. . .
Խնդրեց, որ նորից համբուրեմ ես քեզ,
Ու ես նայեցի շուրթերիդ մաշված. . .

Քո վերադարձից ես թևեր առած,
Քո գրկից դանդաղ հեռացա անդարձ:



Ճիշտ ես Կոմ, իրոք որ առեխծված եմ. . . .

Ուլուանա
06.02.2007, 11:44
Լավն էր «Թևեր»-դ։ :) Ե՛վ որպես բանաստեղծություն էր շատ սահուն կարդացվում, և՛ միտքն էր հետաքրքիր։ :ok

Ծով
06.02.2007, 12:21
Չապրող

Դե տրորիր դու այն հոգին,
Որ սովոր է քո կոշիկին. . .
Դե մոռացիր այն խոսքերը,
Որ գերի են մոռացումին. . .

Ուրախացիր այն ամենից,
Ինչ սովոր է դառը լացի. . .
Փորձիր փախչել այն մտքերից
Որ կարված են խղճիդ դատին:

Շտապիր խփել վայր ընկածին,
Որ հազիվ էր ոտքի կանգնել,
Ընդդիմացիր այն խոսքերին,
Որ կփորձեն սխալդ դատել:

Այս ամենից հետո մի քիչ,
Մարդու նման փորձիր ապրել,
ԵՎ հասկանաս գուցե այդժամ,
Որ դու ոչինչ չես հասկացել. . .


Ստացվեց. . . . . . :ok
Լավն էր…հատկապես կարմիր տողը:) ;)

Taurel. . . .
06.02.2007, 14:40
Լավն էր…հատկապես կարմիր տողը:) ;)

Եթե «Չապրողը» դուրտ եկավ, կարծում եմ , որ էս մեկն ել դուրտ կգա.

Դու անիմաստ ես

Մարդ, դու անիմաստ ես. . .
Եթե ծաղրում ես իմ լռությունը,
Իմ խիղճը հիմար մի սատանա է,
Քանի հարգում եմ քո գույությունը:

Քո էությունը ոչնչություն է . . .
Որին սփոփում է ընկերությունս,
Քո ճանաչածն էլ դատարկություն է ,
Որին տվել եմ իմ կյանքի բեմը. . .


Քեզ պես ընկերը մի դավաճան է,
Նրան սիրում է իմ մենությունը,
Բոլոր խոսքերդ փուչ հառաչանք են,
Դրանք լսում է անճարությունս. . .

Քո վախի սիրտը այդ չարությունն է,
Որին տվել եմ իմ կուրությունը. . .
Քո միակ հույսը իմ բարությունն է,
Որին զոհել եմ գիտակցությունս. . .

Այդ քո ծիծաղն էլ իմ լռությունն է,
Որին տվել եմ համբերությունս. . .
Իմ հաղթանակն էլ իմ լռությունն է,
Որով դաջել եմ շուրթերս սառած. . .

Քո նպատակն էլ դատարկ կածան է,
Ու ամեն գնով գնում ես առաջ. . . .
Բայց քո մեջ ապրող միտքն էլ տկար է,
Ախր առջևում վերջն է թաքնված. . .

Կյանքդ էլ կիսատ գինով տակառ է,
Որը խմում ես մեռնելուց առաջ. . .

Ծով
06.02.2007, 23:08
Եթե «Չապրողը» դուրտ եկավ, կարծում եմ , որ էս մեկն ել դուրտ կգա.

Դու անիմաստ ես

Մարդ, դու անիմաստ ես. . .
Եթե ծաղրում ես իմ լռությունը,
Իմ խիղճը հիմար մի սատանա է,
Քանի հարգում եմ քո գույությունը:

Քո էությունը ոչնչություն է . . .
Որին սփոփում է ընկերությունս,
Քո ճանաչածն էլ դատարկություն է ,
Որին տվել եմ իմ կյանքի բեմը. . .


Քեզ պես ընկերը մի դավաճան է,
Նրան սիրում է իմ մենությունը,
Բոլոր խոսքերդ փուչ հառաչանք են,
Դրանք լսում է անճարությունս. . .

Քո վախի սիրտը այդ չարությունն է,
Որին տվել եմ իմ կուրությունը. . .
Քո միակ հույսը իմ բարությունն է,
Որին զոհել եմ գիտակցությունս. . .

Այդ քո ծիծաղն էլ իմ լռությունն է,
Որին տվել եմ համբերությունս. . .
Իմ հաղթանակն էլ իմ լռությունն է,
Որով դաջել եմ շուրթերս սառած. . .

Քո նպատակն էլ դատարկ կածան է,
Ու ամեն գնով գնում ես առաջ. . . .
Բայց քո մեջ ապրող միտքն էլ տկար է,
Ախր առջևում վերջն է թաքնված. . .

Կյանքդ էլ կիսատ գինով տակառ է,
Որը խմում ես մեռնելուց առաջ. . .


Որոնք որ կարմիր են, շատ հավանեցի, հրաշալի է…:)

Taurel. . . .
06.02.2007, 23:31
Որոնք որ կարմիր են, շատ հավանեցի…հրաշալի է…

Լավ… Իսկ սրան ինչ կասես. եթե դժվար չի, գրի թե ի՞նչ պատկերացրեցիր, հա՞


Հիվանդ փրկություն

Երբ լիալուսնի ստվերն է փռվում,
Աստղերին գերի երկնքի վրա. . .
Երբ պատկերները միտքս են այրում,
ԵՎ երբ հնչում է երգը մթության. . .

Սրտիս անկյունում խարույկ է վառվում,
Որն ինձ նետում է գիրկը լռության,
Ինչ որ սպասումից շունչս է սառում,
Արցունքն է դողում աչքիս կամարում:

Մտքերիս ծառից սիրտս եմ պոկում,
Ու շպրտում եմ գիրկն անվերջության,
Որ անվերջի մեջ այն չհամրանա. . .
Ու որ մոռանա համը ստրկության:

Իսկ հոգիս փշոտ օդում գալարվում,
Ու փաթաթվում է ժպտացող սրտիս,
Որն ազատության կրակն աչքերում,
Իր գիրկն է առնում խենթամաշ հոգիս. . . .

Ծով
06.02.2007, 23:43
Լավ… Իսկ սրան ինչ կասես. եթե դժվար չի, գրի թե ի՞նչ պատկերացրեցիր, հա՞


Հիվանդ փրկություն

Երբ լիալուսնի ստվերն է փռվում,
Աստղերին գերի երկնքի վրա. . .
Երբ պատկերները միտքս են այրում,
ԵՎ երբ հնչում է երգը մթության. . .

Սրտիս անկյունում խարույկ է վառվում,
Որն ինձ նետում է գիրկը լռության,
Ինչ որ սպասումից շունչս է սառում,
Արցունքն է դողում աչքիս կամարում:

Մտքերիս ծառից սիրտս եմ պոկում,
Ու շպրտում եմ գիրկն անվերջության,
Որ անվերջի մեջ այն չհամրանա. . .
Ու որ մոռանա համը ստրկության:

Իսկ հոգիս փշոտ օդում գալարվում,
Ու փաթաթվում է ժպտացող սրտիս,
Որն ազատության կրակն աչքերում,
Իր գիրկն է առնում խենթամաշ հոգիս. . . .
կապկպված սրտի հոգեվիճակ է…
Այ սա ուրիշ բան…
«Հիվանդ փրկություն»…կարևորում եմ վերնագրի ներդաշնակ լինելը ստեղծագործության ընթացքին…
Էլ չեմ ասում, որ սիրտդ փրկվեց, բժշկվեց…ու հոգուդ կողմից…
Ես այդպես տեսա;)
Ապրես:)

Taurel. . . .
07.02.2007, 00:03
կապկպված սրտի հոգեվիճակ է…
Այ սա ուրիշ բան…
«Հիվանդ փրկություն»…կարևորում եմ վերնագրի ներդաշնակ լինելը ստեղծագործության ընթացքին…
Էլ չեմ ասում, որ սիրտդ փրկվեց, բժշկվեց…ու հոգուդ կողմից…
Ես այդպես տեսա;)
Ապրես:)

Սիրտս պոկելով մտքերիս ծառից փորձում եմ ազատել նրան , բայց ՍԻՐՏԸ առանց ՀՈԳՈՒԸ չի կարող, ու տեսնելով փշոտ օդում տանջվող հոգուս սիրտս իր գիրկն է առնում նրան , որ միասին փաղչեն. . . . Իրականում բանաստեղծությունը մի տուն էլ ուներ , որտեղ ԿՈՒՐԱՑԱԾ ԴԵՌ ՉՏԵՍԱԾ ԼՈՒՅՍԻՑ ՆՐԱՆՔ ԲԱԽՎՈՒՄ ԵՆ ՀՈՒՇԵՐԻՍ ՔԱՐԻՆ ՈՒ ԸՆԿՆՈՒՄ ՏԱՆՋԱՆՔԻ ՀՈՂԻ ՎՐԱ. . . . . Բայց խորուրդ տվեցին հանել այդ տունը, որպեսզի բանաստեղծություններիցս գոնե մեկը լուսավոր ավարտ ունենար. . . .
Շնորհակալ եմ որ պատասխանեցիր: Քո ստեղծագործությունները կարդացել եմ , ՀՐԱՇՔ ԵՆ: Էտ պատճառով էլ կարծիքդ Էտքան կարևորա իմ համար. . . .

Taurel. . . .
11.02.2007, 13:59
Այս մեկի համար նույնիսկ մեղեդի եմ հորինել........... Դանդաղ, տխուր, գիշերում օրորվող ու մեղրածոր.............

Աշնան երեկո

Աշուն նորից քո մեղեդին. . .
Մեղմ համբուրում է իմ անցյալը,
Ու ես պոկված այս ներկայից,
Փոշուց մաքրում եմ իմ հուշերը:

Այս իմ վարար արցունքի մեջ,
Թաթախում ես քո փետուրը ,
Ու իմ թախծոտ աչքերի մեջ,
Դու հորինում ես իմ աշունը :

Գլխապտույտ տարերքի մեջ,
Դու հոշոտում ես տերևները,
Այդ խելագար օրորի մեջ,
Ես լուռ բուժում եմ իմ վերքերը:

Երբ գինովցած երկնքի տակ,
Դու ննջեցնում ես քո լուսինը,
Իմ թխպացած մտքերի տակ,
Մեղմ զառանցում է իմ մարմինը:

Քո թրջված ճյուղերի հետ
Օրորվում են վառ աստղերը ,
Եթերային նուրբ գիշերում,
Ալեկոծվում են իմ մտքերը:

Երբ դու ննջես ձմռան գրկում,
Ես փակելու եմ իմ աչքերը,
Ու շրջելով մերկ անտառում,
Ես հիշելու եմ այն շուրթերը. . . .

Com
11.02.2007, 15:35
Տաուռել դու քո վոճում անկրկնելի ես ....:think
Լավն եր ...:hands

Taurel. . . .
14.02.2007, 16:14
Վերջին պար

Արցունքներիս հոգիները,
Անձրև են հուշերիս մաղում,
Իմ խենթ մտքի կծկումները,
Սիրուս տաճարն են ավերում:

Իմ վախեցած, թույլ ձեռքերը
Քնքուշ քո մեջքն են գուրգուրում,
Վերջին պարի լուռ գիտակցումը,
Մտքիս դռներն է խուլ թակում:

Կասկածիս հմտացած հովերը,
Խղճիս իրանն են մեղմ ճոճում,
Մեղեդու հեռացող քայլերը ,
Սրտիս հատակն են տրորում:

Երբ հեռացնում եմ իմ ձեռքերը,
Հոգուս զանգերն են ղողանջում,
Իմ թուլացած, ծալված ծնկները
Քո տաք հետքերն են համբուրում:

CactuSoul
14.02.2007, 17:16
«Վերջին պարը» լավն էր:love … Մի տեսակ թախծոտ մեղեդայնություն ուներ… Սիրուն էր:

Իսկ «Աշնան երեկո»-ի մեջ «քո»-երն ու «իմ»-երը կարծես խորդուբորդեր առաջացնեն, չեմ կարողանում սահուն կարդալ:
:)

Koroleva
15.02.2007, 17:38
Վերջին պար

Արցունքներիս հոգիները,
Անձրև են հուշերիս մաղում,
Իմ խենթ մտքի կծկումները,
Սիրուս տաճարն են ավերում:

Իմ վախեցած, թույլ ձեռքերը
Քնքուշ քո մեջքն են գուրգուրում,
Վերջին պարի լուռ գիտակցումը,
Մտքիս դռներն է խուլ թակում:

Կասկածիս հմտացած հովերը,
Խղճիս իրանն են մեղմ ճոճում,
Մեղեդու հեռացող քայլերը ,
Սրտիս հատակն են տրորում:

Երբ հեռացնում եմ իմ ձեռքերը,
Հոգուս զանգերն են ղողանջում,
Իմ թուլացած, ծալված ծնկները
Քո տաք հետքերն են համբուրում:

հետաքրքիր բանաստեղծություն էր, շատ էին մակդիրներն ու համեմատությունները,
մի հարց կարելի՞ է, ի՞նչ բանաստեղծություններ ես կարդում, մի քանի մարդկանց ոճ եմ նկատում, ուղղակի ուզում եմ իմանալ, թե ով է ավելի շատ:)
բայց խնդրում եմ, չնեղանաս, դա երբեք չի կարող կոչվել գրագողություն, ուղղակի ցանկացած մարդ էլ գտնում է մեկին, ով մտածում է իր նման…

Taurel. . . .
16.02.2007, 16:48
Տաուռել դու քո վոճում անկրկնելի ես ....:think
Լավն եր ...:hands
Մերսի Կոմ ջան;)

Ավելացվել է 4 րոպե անց

«Վերջին պարը» լավն էր:love … Մի տեսակ թախծոտ մեղեդայնություն ուներ… Սիրուն էր:

Իսկ «Աշնան երեկո»-ի մեջ «քո»-երն ու «իմ»-երը կարծես խորդուբորդեր առաջացնեն, չեմ կարողանում սահուն կարդալ:
:)

Մերսի լավ խոսքերի համար ու խորհուրդների համար,:love :love :love , իսկ
«Աշնան երեկո»ն ես քո համար կերգեմ Անի ջան;)

Ավելացվել է 9 րոպե անց

հետաքրքիր բանաստեղծություն էր, շատ էին մակդիրներն ու համեմատությունները,
մի հարց կարելի՞ է, ի՞նչ բանաստեղծություններ ես կարդում, մի քանի մարդկանց ոճ եմ նկատում, ուղղակի ուզում եմ իմանալ, թե ով է ավելի շատ:)
բայց խնդրում եմ, չնեղանաս, դա երբեք չի կարող կոչվել գրագողություն, ուղղակի ցանկացած մարդ էլ գտնում է մեկին, ով մտածում է իր նման…

Չեմ նեղանում, ընդհակառակը՝ շնորհակալ եմ որ կարդացիր ու կարծիքդ հայտնեցիր:love :love :love
Ամենից շատ կարդում եմ Տերյան, Սևակ, ու Շեքսպիրի սոնետների համար խելքս գնումա..........;)

Taurel. . . .
18.02.2007, 21:33
Հարազատներ

Այսքան տարի իմ կողքին,
Այսքան տարի իմ կողքին,
ՈՒ հանկարծ չկաք. . . .
Այսքան դժվար ձեզ գտա,
ՈՒ հանկարծ փախաք. . . .

Իմ հարազատնե’ր, ինչի±ն տրվեցիք,
Ո±վ ձեր շուրթերից ժպիտը ջնջեց,
ԵՎ դավաճանի կոչում շնորհեց,
Ո±վ ձեր ուղեղը որդի պես կերավ,
ՈՒ մթությունը բթությամբ լցրեց. . .
Դե պատասխանի’ր իմ լավ բարեկամ,
Այն ո±վ քեզ խլեց քո տառապանքից,
Այդ ո±վ քեզ դարձրեց դատարկ ու անխիղճ:

Քե’զ, որ բացեցի հոգիս քո առաջ,
Ու ընկեր դարձա ես քո ցավերին,
Հիմա կանգնել ես սառը իմ առաջ,
Ու հարվածում ես սրտիս վերքերին:

Դու’, որ հասկացա թախիծդ անհուն,
Ու արտասվեցի ողջ գիշեր քեզ հետ,
Հիմա դարձել ես մութ դատարկություն,
Ու ծիծաղում ես իմ լացի վրա:

Քեզ վստահեցի գաղտնիքս անգին,
ՈՒ հավատացի աչքերիդ անկեղծ,
Ու±մ հետ ես հիմա դու սեղան նստում,
Ու բարձրաձայնում գաղտնիքը իմ խեղճ:

Այն, որ ձեզ համար խիղճս եմ զոհել`
Ընդդիմանալով բյուր արդարների,
Այն, որ ձեզ համար բերանս կապել,
Ու դիմացել եմ հայհոյանքների. . .

ՈՒ ձեր ցավերից խենթացած մտքով,
Ես կշտամբել եմ ողջ գիշեր աստծուն,
Եվ ձեր լալագին խոսքերից հետո,
Խելագարի պես աղերսել նրան. . .

Այն, որ դարձել եմ հիմա անաստված,
Դա էլ ուշացած այն գիտակցումից,
Որ հիմա զգում եմ ինձ դավաճանված,
ՈՒ խենթանում եմ ես այդ մտքերից:

Ձեզ վստահեցի ամեն-ամեն ինչ,
Վերացա ինձնից ու տրվեցի ձեզ,
Հարազատներս, փախչում եք կարծես,
Դե բարով գնաք, ներում եմ ես ձեզ. . . . .

............................................................................

Artgeo
18.02.2007, 21:55
Լավն էր... Լավն էր ու տխուր: Ցավալի իրականություն :( Իմ հետ շատ անգամ է այդպես եղել: Շատ հոգեհարազատ է:

Taurel. . . .
19.02.2007, 14:58
Լավն էր... Լավն էր ու տխուր: Ցավալի իրականություն :( Իմ հետ շատ անգամ է այդպես եղել: Շատ հոգեհարազատ է:


Ցավում եմ քեզ համար..................................:( :( :(

CactuSoul
19.02.2007, 19:08
«Հարազատները» շա՜տ եմ սիրում:love … Հատկապես վերջը:
Տիկ ջան, գիտես, չէ՞, էստեղ մարդիկ կան, որ սպասում են «Ինձ ներեք մի քիչ…»-ին;) …

Philosopher
19.02.2007, 19:13
Բանաստեղծական տեխնիկայի, նաև որոշ տեղերում բառերի ճիշտ ընտրության հետ կապված խնդիրներ ունես, բայց այն գաղափարները, որոնք ցանկանում ես փոխանցել, իսկապես, տեղ են հասնում, ինչը նշանակում է, որ նաև այդ խնդիրները կլուծվեն։ "Հարազատներ" գործիդ մի քանի տներում բավականին լուրջ գտնումներ կան, օրինակ,


Դե պատասխանի’ր իմ լավ բարեկամ,
Այն ո±վ քեզ խլեց քո տառապանքից,
Այդ ո±վ քեզ դարձրեց դատարկ ու անխիղճ:

Քե’զ, որ բացեցի հոգիս քո առաջ,
Ու ընկեր դարձա ես քո ցավերին,
Հիմա կանգնել ես սառը իմ առաջ,
Ու հարվածում ես սրտիս վերքերին:
.......................

Այն, որ ձեզ համար խիղճս եմ զոհել`
Ընդդիմանալով բյուր արդարների,
Այն, որ ձեզ համար բերանս կապել,
Ու դիմացել եմ հայհոյանքների. . .

ՈՒ ձեր ցավերից խենթացած մտքով,
Ես կշտամբել եմ ողջ գիշեր աստծուն,
Եվ ձեր լալագին խոսքերից հետո,
Խելագարի պես աղերսել նրան. . .

Այն, որ դարձել եմ հիմա անաստված,
Դա էլ ուշացած այն գիտակցումից,
Որ հիմա զգում եմ ինձ դավաճանված,
ՈՒ խենթանում եմ ես այդ մտքերից:
...................................
Հարազատներս, փախչում եք կարծես,
Դե բարով գնաք, ներում եմ ես ձեզ. . . . .

............................................................................
Այս տողերը հիանալի են արտահայտում միայնակ, լքված ու իր այդ լքվածության մեջ սեփական անհատականության նորանոր շերտեր բացահայտող ու դրացով հարստացող մարդու հոգեբանությունը։ Լավ է։

Taurel. . . .
20.02.2007, 16:27
Բանաստեղծական տեխնիկայի, նաև որոշ տեղերում բառերի ճիշտ ընտրության հետ կապված խնդիրներ ունես, բայց այն գաղափարները, որոնք ցանկանում ես փոխանցել, իսկապես, տեղ են հասնում, ինչը նշանակում է, որ նաև այդ խնդիրները կլուծվեն։ "Հարազատներ" գործիդ մի քանի տներում բավականին լուրջ գտնումներ կան, օրինակ,

Այս տողերը հիանալի են արտահայտում միայնակ, լքված ու իր այդ լքվածության մեջ սեփական անհատականության նորանոր շերտեր բացահայտող ու դրացով հարստացող մարդու հոգեբանությունը։ Լավ է։
Մերսի:) :) :)

Կարծում եմ խոսքը ֆիզիկական միայնությունը մասին չեր...............
Իսկ ի՞նչ է նշանակում «գտնումներ».............
:think

Ավելացվել է 8 րոպե անց

«Հարազատները» շա՜տ եմ սիրում:love … Հատկապես վերջը:
Տիկ ջան, գիտես, չէ՞, էստեղ մարդիկ կան, որ սպասում են «Ինձ ներեք մի քիչ…»-ին;) …


Դե որ սպասում են..........................


Ինձ ներեք մի քիչ

Ինձ ներիր իմ սեր. . .
Որ ես անզոր եմ ինձ քեզնից խլել:
Ինձ ներեք հույզեր. . .
Որ ես չեմ կարող ձեզ կրկին տրվել,

Ինձ ներեք հուշեր. . .
Որ ես չեմ ուզում ձեր գիրկը ընկնել,
Ներեք ինձ հույսեր. . .
Որ աշխատում եմ ձեզ ինձնից ջնջել:

Ինձ ներեք մարդիկ մեծամտության,
ԵՎ ձեր խոսքերը հեգնելու համար,
Ինձ ներեք մարդիկ իմ տառապանքի,
ՈՒ ձեզ հետ կիսած ցավերիս համար:

Իմ հոգու թաքուն խորության դիմաց,
Ինձ այսքան թեթև մատուցման համար,
Ձեր մեծահոգի բարության դիմաց,
Իմ այս անտարբեր պահվածքի համար:

Ինձ ներեք մի քիչ, որ չդիմացա ,
Երբ հարվածում էիք ընկած թշնամուն:
Ինձ ներեք նաև, որ ընդդիմացա,
Երբ հալածում էիք թշվառին անտուն:

Ինձ ներեք նաև խաբկանքիս համար,
Ինձ ներեք մի քիչ իմ անկեղծության,
ՈՒ ձեզ իմ առաջ անկեղծ տեսնելու
Այն անբնական սպասումի համար. . .

Ինձ ներեք մի քիչ իմ անմեղության,
ԵՎ իմ գիտակցված սխալների համար. .
Ինձ ներեք մի քիչ, այն բանի համար,
Որ մեկ է արդեն ներում եք, թե չէ. . . . .

Philosopher
20.02.2007, 16:44
Մերսի:) :) :)

Կարծում եմ խոսքը ֆիզիկական միայնությունը մասին չեր...............
Իհարկե, ոչ, ու հատկապես ֆիզիկական միայնության մասին չէ, քանի որ առավել հաճախ հենց ֆիզիկական ոչ–միայնության մեջ է մարդու առաջ կանգնում հոգեկան միայնությունը։

Իսկ ի՞նչ է նշանակում «գտնումներ».............
:think Ի նկատի ունեմ այն խոհա–փիլիսոփայական ընդհանրացումները, մտքերը, որոնք կարծես ծնվում են բանաստեղծության ստեղծման պահին և հենց այդ պահին են գտնում իրենց արտահայտման ձևը։

Ուլուանա
20.02.2007, 18:30
Ինձ ներեք մի քիչ
Լավն էր, ապրես։ Հատկապես վերջին տողերը. :hands

Ինձ ներեք մի քիչ, այն բանի համար,
Որ մեկ է արդեն ներում եք, թե չէ. . . . .
Ի դեպ, էդ տողերին արդեն ծանոթ էի. :P մի անգամ CactuSoul-ն իր մի ստեղծագործության վերջում մեջբերել էր՝ նշելով, որ իր ընկերներից մեկի բանաստեղծությունից է վերցրել, քանի որ իր ստեղծագործությանը համահունչ էին։ :)

CactuSoul
20.02.2007, 19:25
Տեսա՞ր, Տիկ, բա որ ասում էի՝ սպասում ե՞ն;) :
Իսկ ես կարծիքս, ըստ իս, արդեն հայտնել եմ հենց նրանով, որ այս բանաստեղծությունից ոգեշնչվելով՝ գրել եմ իմ «Ներե՛ք ինձ, մարդի՛կ…»-ը:love …

Vive L'Armenie
21.02.2007, 00:16
TAURELI ջան, ուղղակի չեմ կարողանում նկարագրել քո հոգու գեղեցկությունը...:oy
Գրականությունը մարդու հոգին ավելի ու ավելի գեղեցիկ է դարձնում ;)

Anul
21.02.2007, 00:58
շաաաատ լավն էին. ու շատ...:(

Taurel. . . .
21.02.2007, 20:49
Տեսա՞ր, Տիկ, բա որ ասում էի՝ սպասում ե՞ն;) :
Իսկ ես կարծիքս, ըստ իս, արդեն հայտնել եմ հենց նրանով, որ այս բանաստեղծությունից ոգեշնչվելով՝ գրել եմ իմ «Ներե՛ք ինձ, մարդի՛կ…»-ը:love …


Տեսա.........:) քեզնից շատ շնորհակալ եմ...............Ու քո «Ներե՛ք ինձ, մարդի՛կ…»-ը շաաաաատ լավնա:love :love :love :love :love

Ավելացվել է 8 րոպե անց

TAURELI ջան, ուղղակի չեմ կարողանում նկարագրել քո հոգու գեղեցկությունը...:oy
Գրականությունը մարդու հոգին ավելի ու ավելի գեղեցիկ է դարձնում ;)


Ես էլ չեմ կարողանում նկարագրել թե ինչքան լավ եմ զգում ինձ , երբ նման գեղեցիկ տողեր ես գրում,:love :love :love շատ հաճելիա:hands
:oy Շնորհակալ եմ..........

Ավելացվել է 16 րոպե անց

շաաաատ լավն էին. ու շատ...:(

Ուրախ եմ, որ դուրտ եկան:) ու շնորհակալ, որ գրեցիր:love
Իսկ ինչ վերաբերվում է տխրությանը. . . . . Առանց դրա «տխուր» կլիներ ...............................;)

Taurel. . . .
25.02.2007, 14:45
Թողեք ապրեմ

Կամ թողեք ապրեմ, կամ իմ տեղն ապրեք,
Թող որ ինքնուրույն իմ կյանքը վարեմ,
Կամ ինձ ազատեք, կամ հավերժ կապեք,
Թող որ երբեմն նաև սխալվեմ. . . .
ԵՎ գուցե սխալից դասեր չքաղեմ,
Բայց դուք ձեր ճիշտը բուկս մի’ խցկեք,
Մի՞ թե չեք տեսնում, որ խեղդում է ինձ,
Դուք իմ փոխարեն ոտքի մի’ կանգնեք,
Այդ ձեր ճանաչած մեծերի առաջ,
Ու իմ փոխարեն երբեք մի չոքեք,
Նույն ձեր հորինած կուռքերի առաջ,
Թողեք, որ ինքս մեծեր ճանաչեմ,
Թող որ ինքնուրուն կուռքեր հորինեմ:
Դուք ինձ մի’ ասեք ում դեմքին ժպտամ,
Գուցե նրա մեջ ինձ դուշման գտնեմ,
Ու մի պարտադրեք, թե ում անտեսեմ,
Գուցե քշվածում հարազատ գտնեմ. . . .
Որը ինձ ոչինչ չի պարտադրելու,
Կամ իմ տեղն ապրեք, կամ թողեք ապրեմ,
Որ այս աշխարհում ես իմը թողնեմ. . . .

Սփյուռքահայ
26.02.2007, 18:30
Խոսքոր չունեմ ,որ նկարագրեմ հիացմունքս: Կարդալով գրածներդ ու հոգեբանորեն մոտենալեվ ընտրածդ նկարին- ես կարող եմ ասել ,որ արդեն ճանաչում եմ քեզ:Եվս մեկ անգամ համոզվեցի,որ մարդու աչքերը նրա հոգու հայելին են:

Մելիք
27.02.2007, 14:04
Taurel ջան "Ներեք ինձ մի քիչ"-ն ու "Թողեք ապրեմ"-ը շատ դուրս եկան: Երբեմն վանկերի անհավասար քանակի կամ չհամընկնող շեշտավորման պատճառով երաժշտականությունը կորում ա, բայց դա կարևոր չի, ընթացքում միշտ էլ կարելի ա խմբագրել: Կարևորը, որ կա էն, ինչը իմ կարծիքով ամենակարևորն ա՝ ինքդ քո և արտաքին աշխարհի հետ մաքսիմալ անկեղծություն:

Taurel. . . .
04.03.2007, 11:40
Խոսքոր չունեմ ,որ նկարագրեմ հիացմունքս: Կարդալով գրածներդ ու հոգեբանորեն մոտենալեվ ընտրածդ նկարին- ես կարող եմ ասել ,որ արդեն ճանաչում եմ քեզ:Եվս մեկ անգամ համոզվեցի,որ մարդու աչքերը նրա հոգու հայելին են:


Շնորհակալ եմ:) Աչքերը իրոք կարող են շատ բան պատմել մարդու մասին. . . . Իմ կարծիքով աչքերը սրտի լեզուն են, ու մարդուն տրված ցանկացած հարցի անկեղծ պատասխանը առաջին հերթին հենց աչքերում է կարդացվում, իսկ լեզուն կատարում է միայն մտքի հրամանը.............

Ավելացվել է 3 րոպե անց

Taurel ջան "Ներեք ինձ մի քիչ"-ն ու "Թողեք ապրեմ"-ը շատ դուրս եկան: Երբեմն վանկերի անհավասար քանակի կամ չհամընկնող շեշտավորման պատճառով երաժշտականությունը կորում ա, բայց դա կարևոր չի, ընթացքում միշտ էլ կարելի ա խմբագրել: Կարևորը, որ կա էն, ինչը իմ կարծիքով ամենակարևորն ա՝ ինքդ քո և արտաքին աշխարհի հետ մաքսիմալ անկեղծություն:


Շնորհակալություն անկեղծությունս նկատելու և բարձր գնահատելու համար:) :) :)

Ավելացվել է 17 րոպե անց
Փախուստ երգից

Կուչ եմ եկել մութ անկյունում,
Կողքիս լքված մի դաշնամուր,
Նա խոնարհված միտք է անում,
Ու թախծում է մենակ, տխուր:

Իմ նվագից ես փախչելով,
Կուչ եմ եկել մութ անկյունում,
Իսկ նա լքված իր լարերով,
Անուշ մի երգ է մրմնջում. . .

Որ փարատի ցավս երգով,
Ու գալարվեմ ես իր գրկում,
Որ սիրտ դարձած իմ ձեռքերով
Նոր երգ գրեմ իր էջերում. . .

Քամին թռչող մտքիս թևով,
Պատուհանիս մութն է ծեփում,
Լռությունը փախչող ձայնով,
Դեմքիս աղմուկ է շպրտում,

Բայց աղմուկի տակից հստակ,
Այն մեղեդին է մեղմ հնչում,
Որ անկյունում սառած, լքված
Խեղճ դաշնամուրն է մրմնջում,

Կողքից աշունն իմ հուշերով,
Վերադարձի դուռն է ջարդում,
Դաշնամուրի երգը խռով
Սրտիս շուրթերն է համբուրում:

Ինչպե՞ս գրեմ ես երգը այդ. . .
Այն ինձ անդունդն է նետում,
Ո՞նց նվագեմ այդ մեղեդին. . .
Այն ինձ իմ վերջն է պատմում:

Taurel. . . .
09.03.2007, 22:41
Մի հատ խորհուրդ տվեք էլի, վերջի տունը հանե՞մ, թե՞ չէ........:think

Գարնան պատկեր

Տաք օդը ամպոտ երկինքն է շոյում,
Գարնան քամիներ, խելառ քամիներ,
Թեթև անձրևը բողբոջն է թրջում,
Ճաքճքված ծառեր, օրորվող ծառեր:

Ճյուղերի վրա բներ են հյուսվում,
Դարձող երամներ, ուրախ երամներ,
Մարդկանց աչքերում կրակ է վառվում,
Նոր կյանքի հույսեր, երազոտ հույսեր:

Փոքրիկ գետակը ափերն է պատռում,
Ջուր դարձած ձմեռ, հեռացող ձմեռ,
Դաշտերին խոնավ կանաչն է պառկում,
Գարնան անձրևներ, վարար անձրևներ:

Երկու սիրահար իրար են գրկել,
Դողացող սրտեր, խենթացած սրտեր,
Կամուրջն իր հերթին նրանց է գրկել,
Ի՞նչ հրաշք պատկեր, ի՞նչ հրաշք պատկեր:

Կամրջի վրա այն ո՞վ է կանգնել. . .
Վախեցած աչքեր, ինքնասպան մտքեր,
Գարունը նրան ոչինչ չի տվել. . .
Անավարտ ձմեռ, հարամված պատկեր….

Array
09.03.2007, 23:01
Դուք ինձ չգիտեք. . . .
Սխալվում ես բարեկամս,ես քեզ լավ գիտեմ,համենայն դեպս մի ժամանակ գիտեի:Հիանալի տողեր են,վերջին քառատողն էլ է ցնցող,շնորհավորում եմ:

Ուլուանա
09.03.2007, 23:48
Մի հատ խորհուրդ տվեք էլի, վերջի տունը հանե՞մ, թե՞ չէ........:think
Վերջին տունն ամենալավն է :ok , ու՞ր հանես։ :o

Taurel. . . .
13.03.2007, 21:46
Վերջին տունն ամենալավն է :ok , ու՞ր հանես։ :o

Դե շատերը չեն նկատում երկու հակադիր տեսարանների համեմատությունը մի գարնան մեջ ու ասում են , որ ավելորդ ու անտեղիա վերջի տունը....... Բայց քո գրած տողերից հետո, ես էլ համոզվեցի, որ տենց լավա ու պետք չի փոխել էն ինչ արդեն գրել եմ.......... Շնորհակալ եմ:love :love :love

Lapterik
15.03.2007, 01:06
Տիկո ջան մեծ բավականություն ստացա բանաստեղծություններդ կարդալիս: :) Իրոք շատ լավն են, ԱՊՐԵՍ: Սկզբից մինչև վերջ կլանված կարդում էի:
«Գարնան պատկեր»-ի վերջին 2 տունը դուրս շատ եկավ::)
«Փախուստ երգից»-ի վերջին տողերը տխուր էին ,բայց շատ սիրուն:
«Թողեք ապրեմ»-ը մի տեսակ հարազատ էր:
«Ինձ ներեք մի քիչ»- էլի կկարդայի, շատ լավն էր:
Մնացած-ի մասին կարծիքս անպայման կգրեմ:
ԱՊՐԵՍ

Taurel. . . .
19.03.2007, 14:27
Առաջի գործերիցսա, խիստ չդատեք:oy ;)

Անխուսափելի ապագա

Ինձ տրված կյանքից ես տառապում եմ,
Այս իրականից մտքով փախչում եմ,
Թախծոտ է նայում ներկան ինձ հիմա,
ՈՒ չեմ էլ տեսնում նրան ապագա;

Խղճում է նա ինձ, նորից հարվածում,
Կամ էլ սփոփում է` ծաղրելով թաքուն,
Իսկ ես ժպտում եմ նրան թախիծով,
Ոչինչ չարշժեցող իմ հպարտություն:

Իմ համար բարին նրա աչքերում,
Դառնում է կրակ ու գլխիս թափվում,
Հետևանքների սարսափով լցված,
Ես վախենում եմ ու էլ չեմ ապրում;

ՈՒ ջնջում եմ ես նրան իմ կյանքից,
Չէ, ես ջնջում եմ կյանքը ինձանից,
Սկսում եմ ապրել մի նոր աշխարհում,
ՈՒր կանոնները ես եմ թելադրում:

Բայց դրանից էլ հոգնում է հոգիս,
Կարծես կարոտում այն թշվառ կյանքիս,
ՈՒ ամեն անգամ երբ ետ եմ նայում,
Տեսնում եմ այնտեղ իմ այն հին ներկան,
Որ հպարտ կանգնել ու ինձ է սպասում:

ՈՒ կյանքն այս զվարթ էլ ինձ չի գերում,
Իմ հորինածը ինձ խեղճ է թվում,
Այն դաժան կյանքի անվերջի դիմաց,
Որ ինձ էր տվել, տանջանքով լցված:

ՈՒ թռչում եմ ես դեպի ապագան,
ՈՒր սպասում է ինձ իմ այն հին ներկան,
Քաղցր կարոտով ես անբնական,
ՈՒժգին գրկում եմ, համբուրում նրան:

ԵՎ միյն մի հարց արցունքիս խառնում`
Ախ ինչի՞ համար դու ինձ չես սիրում. . . .

Ո՞նց էր........

Lapterik
19.03.2007, 20:31
Ապրես: :)

Selene
20.03.2007, 01:01
Առաջի գործերիցսա, խիստ չդատեք:oy ;)
Խիստ չեմ դատի;) , որովհետև իրոք լավն էր, իսկ որպես առաջին գործ՝ շատ հաջողված:) Ապրես

Com
03.04.2007, 17:21
Ապրես ապե

lili-4
17.04.2007, 17:28
Ապրես, լավ ես գրել:Ես հաճույքով եմ կարդում քո գրածները, նույնիսկ դրանք դարձրել եմ իմ սեփականությունը,;) իմ մոտ գրի եմ առել: Ես հաճույքով եմ կարդում այն սեղծագործությունները, որոնք ոչ թե պարզապես ճանաչված գրողի գործեր են, այլ նրանք, որոնց մեջ կա հույզ, զգացմունք, մի խոսքով, ասելիք… Քո ստեղծագործություններում մի քիչ թախիծն է իշխում, բայց ես դա չեմ համարում լալկանություն: Սա այն զգացումն է, որ բնորոշ է քո տարիքի յուրաքանչյուր անհատի:Դու կարողացել ես գեղեցիկ ձևով դրանք դուրս հանել քո հոգու խորքից ու մատուցել մեզ: Ամենակրևորը,որ դու ոչ թե մոլորված, դեգերումների մեջ խարխափող ես, այլ դրա լուծումը գտած անձ: Դրա վկայությունը այս բանաստեղծությունը, որը մեջ եմ բերում:

Թողեք ապրեմ

Կամ թողեք ապրեմ, կամ իմ տեղն ապրեք,
Թող որ ինքնուրույն իմ կյանքը վարեմ,
Կամ ինձ ազատեք, կամ հավերժ կապեք,
Թող որ երբեմն նաև սխալվեմ. . . .
ԵՎ գուցե սխալից դասեր չքաղեմ,
Բայց դուք ձեր ճիշտը բուկս մի’ խցկեք,
Մի՞ թե չեք տեսնում, որ խեղդում է ինձ,
Դուք իմ փոխարեն ոտքի մի’ կանգնեք,
Այդ ձեր ճանաչած մեծերի առաջ,
Ու իմ փոխարեն երբեք մի չոքեք,
Նույն ձեր հորինած կուռքերի առաջ,
Թողեք, որ ինքս մեծեր ճանաչեմ,
Թող որ ինքնուրուն կուռքեր հորինեմ:
Դուք ինձ մի’ ասեք ում դեմքին ժպտամ,
Գուցե նրա մեջ ինձ դուշման գտնեմ,
Ու մի պարտադրեք, թե ում անտեսեմ,
Գուցե քշվածում հարազատ գտնեմ. . . .
Որը ինձ ոչինչ չի պարտադրելու,
Կամ իմ տեղն ապրեք, կամ թողեք ապրեմ,
Որ այս աշխարհում ես իմը թողնեմ. . . .


Ես սա ավելի շատ եմ հավանել, քանի որ քո խոսքերում կա վճռականություն, կա ես-ի արժեվորում: Դու գտել ես քո ես-ը: Ապրես, շարունակիր…:hands

Հ.Գ. Սա ոչ միայն քեզ,այլ բոլոր ստեղծագործողներին. Ես իմ կարծիքը ուշ եմ գրում, ոչ թե նրա համար, որ չեմ կարդում, չէ, սա իմ ամենասիրած բաժինն է, այլ պարզապես ցանկանում եմ ավելի լավ ծանոթանալ, հասկանալ ձեզ`ձեր ստեղծագործություններով, նոր արտահայտել իմ կարծիքը: Ես պարզապես հպարտ եմ, որ նման երիտասարդություն ունենք: Հետո էլ ասում են, հպարտ ե՞ս, ու հայ ես: Էն էլ ո՜նց եմ հպարտ…

Taurel. . . .
20.04.2007, 19:32
Ապրես, լավ ես գրել:Ես հաճույքով եմ կարդում քո գրածները, նույնիսկ դրանք դարձրել եմ իմ սեփականությունը,;) իմ մոտ գրի եմ առել: Ես հաճույքով եմ կարդում այն սեղծագործությունները, որոնք ոչ թե պարզապես ճանաչված գրողի գործեր են, այլ նրանք, որոնց մեջ կա հույզ, զգացմունք, մի խոսքով, ասելիք… Քո ստեղծագործություններում մի քիչ թախիծն է իշխում, բայց ես դա չեմ համարում լալկանություն: Սա այն զգացումն է, որ բնորոշ է քո տարիքի յուրաքանչյուր անհատի:Դու կարողացել ես գեղեցիկ ձևով դրանք դուրս հանել քո հոգու խորքից ու մատուցել մեզ: Ամենակրևորը,որ դու ոչ թե մոլորված, դեգերումների մեջ խարխափող ես, այլ դրա լուծումը գտած անձ: Դրա վկայությունը այս բանաստեղծությունը, որը մեջ եմ բերում:

Թողեք ապրեմ




Ես սա ավելի շատ եմ հավանել, քանի որ քո խոսքերում կա վճռականություն, կա ես-ի արժեվորում: Դու գտել ես քո ես-ը: Ապրես, շարունակիր…:hands

Հ.Գ. Սա ոչ միայն քեզ,այլ բոլոր ստեղծագործողներին. Ես իմ կարծիքը ուշ եմ գրում, ոչ թե նրա համար, որ չեմ կարդում, չէ, սա իմ ամենասիրած բաժինն է, այլ պարզապես ցանկանում եմ ավելի լավ ծանոթանալ, հասկանալ ձեզ`ձեր ստեղծագործություններով, նոր արտահայտել իմ կարծիքը: Ես պարզապես հպարտ եմ, որ նման երիտասարդություն ունենք: Հետո էլ ասում են, հպարտ ե՞ս, ու հայ ես: Էն էլ ո՜նց եմ հպարտ…

Վայ......... Շատ շնորհակալ եմ լավ խոսքերի համար, ուրախ եմ , որ հավանել , ու գնահատել էք: Անչափ հաճելի և ոգևորիչ խոսքեր էին....................:) :) :)

Aksel
21.04.2007, 00:57
Թողեք ապրեմ

Կամ թողեք ապրեմ, կամ իմ տեղն ապրեք,
Թող որ ինքնուրույն իմ կյանքը վարեմ,
Կամ ինձ ազատեք, կամ հավերժ կապեք,
Թող որ երբեմն նաև սխալվեմ. . . .
ԵՎ գուցե սխալից դասեր չքաղեմ,
Բայց դուք ձեր ճիշտը բուկս մի’ խցկեք,
Մի՞ թե չեք տեսնում, որ խեղդում է ինձ,
Դուք իմ փոխարեն ոտքի մի’ կանգնեք,
Այդ ձեր ճանաչած մեծերի առաջ,
Ու իմ փոխարեն երբեք մի չոքեք,
Նույն ձեր հորինած կուռքերի առաջ,
Թողեք, որ ինքս մեծեր ճանաչեմ,
Թող որ ինքնուրուն կուռքեր հորինեմ:
Դուք ինձ մի’ ասեք ում դեմքին ժպտամ,
Գուցե նրա մեջ ինձ դուշման գտնեմ,
Ու մի պարտադրեք, թե ում անտեսեմ,
Գուցե քշվածում հարազատ գտնեմ. . . .
Որը ինձ ոչինչ չի պարտադրելու,
Կամ իմ տեղն ապրեք, կամ թողեք ապրեմ,
Որ այս աշխարհում ես իմը թողնեմ. . . .

Կասեի նոր միտք է, քանզի շատ հին է, ամենաքիչը Սոկրատի հասակին, բայց ամենա անտեղի տուժված միտքն է, կարելի է ասել բոլոր ժամանակների գոյության կռվի թեմա է, որ արդի հնչում է շատ կարևոր ու գրավիչ: Բայց այս միտքը շատ զգույշ վերաբերմունք է պահանջում, եթե չասեմ, որ ամեն ինչ հարաբերական է, որ կարծես արդեն համոզիչ չի հնչում, կասեմ որ ամենահետաքրքիրը կյանքում կարող էս իմանալ միայն մարդուց, ասինքն մեկ ուրիշից, որպես օրենք հասակով մեծերից, բայց ամենագլխավորը, իհարկ է պետք է փնտրես քո մեջ, դրանում դու ճիշտ էս և համատձակ;)


Կամ ինձ ազատեք, կամ հավերժ կապեք - կարծում եմ հավերժ բառը տեղուն չե

Taurel. . . .
02.08.2007, 21:06
Վերադարձա. . . . . ;)


Ու դու էլ չկաս. . . .

Այնքան վաղուց իմ կյանքում ոչինչ չկար,
Ու հիմա հազիվ հայտնվել ես դու,
Որ իմաստավորես այս դատարկությունը,
Ու դու էլ չկաս. . . .
Ինչպես որ չկա մտքիցս թռած պատկերդ լուսե,
Ինչպես ես չկամ քեզ համար գուցե,
Ինչպես ես չկամ նաև ինձ համար. . . .
Եվ քո խոսքերն այն մետաքսե,
Չկան արդեն սրտիս համար. . . .
Եվ քո ժպիտը չքնաղ ,
Սիրտ է դարձել լացիս համար,
Ու իմ սերը լուռ ու խոնարհ,
Կա ու չկա գիշերում անմար. . . .

lili-4
05.08.2007, 09:54
Ապրես, որ էլի ստեղծագործում ես, մեզ էլ հաղորդակից դարձնում քո գործերին, բայց …, Միտքը լավն է, բայց որպես բանաստեղծություն շտկման կարիք է զգում: Հուսով եմ, չես նեղանա, այլ մի քիչ կաշխատես, կգաս քո հին ոճին…:)

Taurel. . . .
06.08.2007, 22:43
Չէ ինչ նեղանալ Լիլի ջան . . . . . . . Ընդհակառակը շնորհակալ եմ . . . . . Նկատողությունները ավելի են դուրս գալիս , ու ավելի օգտակար են..................... Իհարկե կարելի է ուղղումներ անել , բայց որոշ տողեր սկզբունքային են ու չեմ փոխի, ինչքան էլ որ համահունչ չլինեն.................................... Կոնկրետ ՈՒ ԴՈՒ Էլ ՉԿԱՍ բանաստեղծությունը գրվել էր որպես SMS մի աղջկա, հետո որոշեցի արտագրել մոտս , վոպես հուշ .................................





Հանկարծ հոգեվիճակ

Մեռելային հնչյուն ծորաց
Կոշտ ջութակի Թքոտ բերնից,
Ու լիզելով ննջող հոգիս,
Ինձ արթնացրեց խորը քնից. . . .

Ես նայեցի իմ անցյալին,
Բյուր հուշերի գերեզմանոց,
Այդ ջութակի նվվոցի տակ,
Իմ հուշ դարձած սերն էիր թաղում:

Ես շրջվեցի դեպի ներկան ,
Խենթ մտքերի մի գժանոց. . . .
Ուր ես չկամ, դատարկություն:

Ու փորձեցի տեսնել հետոն,
Հույսով լցված մի լռություն,
Անիմաստություն. . . . . .
Լավ է լինելու. . . . . Ու լավ է հիմա. . . .

lili-4
07.08.2007, 18:32
Այ սա ուրիշ:)
Իսկ գուցե վերնագիրը փոխե՞ս, հոգեվիճակին ուրիշ անուն տա՞ս:think

rainbow
08.08.2007, 09:44
Առանձնահատուկ ոճ ունես ու շատ գեղեցիկ արտահայտվել գիտես,
քեզ լավագույնն եմ մաղթում

Taurel. . . .
17.08.2007, 13:18
Այ սա ուրիշ:)
Իսկ գուցե վերնագիրը փոխե՞ս, հոգեվիճակին ուրիշ անուն տա՞ս:think


Լավ նկատեցիր, իրոք վերնագրի վրա վստահ չեմ, իրականում այն արտահայտում է այն ինչ զգացել եմ, բայց կարծում եմ դժվար է հասկացվում................ Պարզապես չեմ կարողանում ուրիշ բան գտնել, որ համ հասկացվի, համ ինձ բավարարի.....................Գուցե դու ինչ որ առաջարկ ունենաս .............................:)

RAINBOW-Շնորհակալ եմ լավ խոսքերի համար:);)

Angelina
17.08.2007, 14:22
Իսկ ես կարծում եմ, որ վերնագիրը փոխելու կարիք ամենևին չկա: Ամեն ինչ շատ հոյակապ է ստացվել, ուղղակի գերազանց է, ապրես: Սպասում եմ նոր ստեղծագործությանդ, անհամբեր…:hands:)

Taurel. . . .
18.08.2007, 22:40
Իսկ ես կարծում եմ, որ վերնագիրը փոխելու կարիք ամենևին չկա: Ամեն ինչ շատ հոյակապ է ստացվել, ուղղակի գերազանց է, ապրես: Սպասում եմ նոր ստեղծագործությանդ, անհամբեր…:hands:)

Շնորհակալ եմ Angelina ջան;)....................... էս մեկը գնահատիր..................................


Երբ նորից. . . .

Երբ նորից կլինի աշուն,
Դու տխուր կքայլես փողոցով,
Երբ կիջնի ալեկոծ իրիկուն,
Կամացուկ ես կանցնեմ քո մտքով:

Երբ հասնես թևաթափ մեր այգուն ,
Թևածի մի տագնապ քո հոգում,
Այդ նորից ես եմ քեզ երազում ,
Իմ անքուն ու տխուր գիշերում:

Կկանգնես քեզ ծանոթ ծառի տակ,
Կտխրես, կխորհես անցածից,
Ու հանկարծ քեզ կզգաս դու մենակ,
Քեզ ծանոթ , հարազատ ծառի տակ:

Կանձրևեն տերևները ծառից,
Կգրկեն քո մարմինը քամոտ,
Դու թաքուն կհիշես նորից ինձ,
Կուզենաս նորից գալ դու ինձ մոտ:

Ու հանկարծ քո սրտի խորքերից ,
Կլսես իմ ձայնը ծանոթ . . . .
Ախ ինչու՞ հեռացանք իրարից. . . .
Կփակվեն քո աչքերն արցունքոտ. . . .

Selene
19.08.2007, 13:43
Երբ նորից. . . .



Լավն էր շատ:) Տխրեցնող էր…:(

Ուլուանա
19.08.2007, 19:16
Էս վերջինը լավն էր։ :) մի տեսակ տերյանական էր։ Բայց մշակելու տեղ կա, կարելի է ավելի լավը դարձնել։ ;)

Taurel. . . .
24.08.2007, 22:43
Բոլորից շնորհակալ եմ.......................




Ճարահատություն. . . .

Եկ իրար հետ սեղան նստենք,
Ու հոշոտենք մենք մեր սերը,
Եկ իրար հետ ճամփա գնանք ,
Ու եկ անցնենք մեր հույսերը,

Թող որ սառենք մենք կես ճամփին,
Մեր ճառագած սառնությունից,
Ու եկ վառենք երազները. . . .
Թող տաքացնեն մեզ անցյալից:

Թող որ արբենք ափսոսոնքից,
Արցունք խմենք այս երեկո,
Մեր անցյալին նայենք հեռվրց,
Ու խենթանանք այս երեկո. . . .

Եկ կառք կոչենք հիմար կյանքը,
Ու սլանանք դեպի դժողք. . . .
Թող ճռճռա մաշված կառքը,
Բախտի Ճամփին այս քարքարոտ:
................................................................

lili-4
25.08.2007, 20:49
Գեղեցիկ ու տխուր......ինչպես միշտ....

Ծով
26.08.2007, 01:18
Էս վերջինը իրականում շատ բարի ոտանավոր էր...Սեփական ճարահատության հետ հաշտվելու փորձ...
Լավն էր...:)

Taurel. . . .
02.10.2007, 18:55
Բոլորից շնորհակալ եմ:):):)

Էս բանաստեղծությունը կարող եք կարդալ և վերևից ներքև, և հակառակը ..............

Կվերադառնամ

Մի տեսակ լուռ են դարձել օրերս,
Ու մշուշոտվել խոր աշնան նման,
Ես էլ մի տեսակ լուռ եմ վերջերս,
Ես կորցրել եմ անցյալն ու ներկան:

Քոյլում եմ հանգիստ ավեր անցյալում,
Զիջող հեգնանքով նայում ներկիային,
Խելառ հուշերիս մութ քարանձավում
Խարույկ եմ վառել ու նստել գետնին. . .

Հետաքրքիր չէ էլ ինձ ապագան,
Ամեն ինչ պարզ է ու ձանձրալի,
Թող որ ես նստեմ խարույկիս կողքին,
Ու թող էլ ոչ ոք ինձ չխանգարի. . . .

Կվերադառնամ ես դեպի ներկա,
Եվ ապագան էլ դեռ կճաշակեմ,
Փայլուն կխաղամ իմ դերը հպարտ,
Հպարտ աչքերով կյանքին կնայեմ:

Բայց հիմա մի քիչ թող հանգստանամ,
Խելառ հուշերիս մութ քարանձավում,
Թող խարույկ վառեմ ու այտեղ մնամ,
Ինձ մի խանգարեք. . . . Կվերադառնամ. . . .

Ծով
02.10.2007, 19:02
Բոլորից շնորհակալ եմ:):):)

Էս բանաստեղծությունը կարող եք կարդալ և վերևից ներքև, և հակառակը ..............

Կվերադառնամ

Մի տեսակ լուռ են դարձել օրերս,Ու մշուշոտվել խոր աշնան նման,
.
Վերևից ներքև ավելի լավ ա...ինձ շատ դուր եկավ:)

Ուլուանա
02.10.2007, 19:02
Լավն էր, ինձ էլ դուր եկավ: :) Շատ սահուն էր կարդացվում, ու մեջը մի տեսակ տաքուկ հարմարավետություն կար, չգիտեմ... համենայնդեպս, ես էդպես զգացի: :) Բայց որոշ տեղեր մշակման կարիք ունեն. մի քանի տեղ վանկերի քանակը չի համապատասխանում... :oy

Simon
02.10.2007, 22:35
Բոլորից շնորհակալ եմ:):):)

Էս բանաստեղծությունը կարող եք կարդալ և վերևից ներքև, և հակառակը ..............

Կվերադառնամ

Մի տեսակ լուռ են դարձել օրերս,
Ու մշուշոտվել խոր աշնան նման,
Ես էլ մի տեսակ լուռ եմ վերջերս,
Ես կորցրել եմ անցյալն ու ներկան:

Քոյլում եմ հանգիստ ավեր անցյալում,
Զիջող հեգնանքով նայում ներկիային,
Խելառ հուշերիս մութ քարանձավում
Խարույկ եմ վառել ու նստել գետնին. . .

Հետաքրքիր չէ էլ ինձ ապագան,
Ամեն ինչ պարզ է ու ձանձրալի,
Թող որ ես նստեմ խարույկիս կողքին,
Ու թող էլ ոչ ոք ինձ չխանգարի. . . .

Կվերադառնամ ես դեպի ներկա,
Եվ ապագան էլ դեռ կճաշակեմ,
Փայլուն կխաղամ իմ դերը հպարտ,
Հպարտ աչքերով կյանքին կնայեմ:

Բայց հիմա մի քիչ թող հանգստանամ,
Խելառ հուշերիս մութ քարանձավում,
Թող խարույկ վառեմ ու այտեղ մնամ,
Ինձ մի խանգարեք. . . . Կվերադառնամ. . . .

Լավն էր: Կարծում եմ "հպարտ" այնքան էլ տեղին չես օգտագործել, որովհետև այն բացասական իմաստ ունի: Ի՞նչ ես կարծում:

Ուլուանա
03.10.2007, 03:50
Լավն էր: Կարծում եմ "հպարտ" այնքան էլ տեղին չես օգտագործել, որովհետև այն բացասական իմաստ ունի: Ի՞նչ ես կարծում:
Բայց ինչու՞: :o Իմ կարծիքով, իմաստը դրական է, և հեղինակը նկատի է ունեցել հենց հպարտ, ոչ թե, օրինակ, գոռոզ կամ ուրիշ նման բան, ինչպես որ, ենթադրում եմ, դու նկատի ունես: :esim

Simon
03.10.2007, 09:00
Բայց ինչու՞: :o Իմ կարծիքով, իմաստը դրական է, և հեղինակը նկատի է ունեցել հենց հպարտ, ոչ թե, օրինակ, գոռոզ կամ ուրիշ նման բան, ինչպես որ, ենթադրում եմ, դու նկատի ունես: :esim

Ես չասացի, որ հեղինակը նկատի չի ունեցել "հպարտ": Դատելով գրվածքից, նա "հպարտ" բառը օգտագործել է դրական իմաստով, իսկ ինպես գիտենք (կամ չգիտենք) հպարտ, գոռոզ երկու բառերն էլ բացասական իմաաստ ունեն:

Ուլուանա
04.10.2007, 01:46
Ես չասացի, որ հեղինակը նկատի չի ունեցել "հպարտ": Դատելով գրվածքից, նա "հպարտ" բառը օգտագործել է դրական իմաստով, իսկ ինպես գիտենք (կամ չգիտենք) հպարտ, գոռոզ երկու բառերն էլ բացասական իմաաստ ունեն:
Չէ, սխալվում ես: :nea «Գոռոզ» բառը, համաձայն եմ, բացասական իմաստ ունի, բայց «հպարտ» բառը դրական է: ;)

StrangeLittleGirl
04.10.2007, 23:40
Ամենահաջող տունը.

Մի տեսակ լուռ են դարձել օրերս,
Ու մշուշոտվել խոր աշնան նման,
Ես էլ մի տեսակ լուռ եմ վերջերս,
Ես կորցրել եմ անցյալն ու ներկան:

Ամենաանհաջող տունը.

Հետաքրքիր չէ էլ ինձ ապագան,
Ամեն ինչ պարզ է ու ձանձրալի,
Թող որ ես նստեմ խարույկիս կողքին,
Ու թող էլ ոչ ոք ինձ չխանգարի. . . .

Բավական հաջողված բանաստեղծություն է, բայց, կարծում եմ, որ որոշ տեղեր պետք է շտկել: Մասնավորապես, մեջտեղի տունը շատ հասարակ է ստացվել: Բացի դրանից, այստեղ կարելի է «հպարտներից» մեկը որևէ այլ բառով փոխարինել, այլապես աղքատանում է տունը.

Փայլուն կխաղամ իմ դերը հպարտ,
Հպարտ աչքերով կյանքին կնայեմ:

Vive L'Armenie
05.10.2007, 02:05
Ինչպես միշտ լավն էր ;)

Ու մշուշոտվել խոր աշնան նման

Աշուն..., ուզում ես փակվել ինքդ քո մեջ և խորհել, խորհել աշխարհի..., անցած տարիների..., ամեն-ամենի..., կյանքի մասին: Փորձում ես հանգստություն գտնել ինքդ քո մտքերի, հոգու մեջ, տարվել հուշերով..., միգուցե կրկին վերապրել ինչ-որ պահեր, որոնք արդեն անցյալի են վերածվել, բայց ... : Բայց ահա և հանկարծ գարուն կգա..., և կցանկանաս վերադառնալ..., վերադառնալ դեպի կյանք, իրական աշխարհ, ապրել ներկայով, սիրել..., սիրվել..., մի կողմ թողնել տխուր մտքրը և ապրել..., ապրել ու կրկին ապրել... : :)

Taurel. . . .
31.10.2007, 15:38
Բարև........................կներեք որ ուշ եմ պատասխանում.......... Բոլորիցդ շնորհակալ եմ կարդալու, գնահատելու և դիտողություններ անելու համար: Համաձայն եմ, որ կան թույլ տողեր, որոշ տեղերում գուցե վանկերը չեն համապատասխանում, բայց ստեղծագործելուց առաջնայինը միտքն է , որ ուզում եմ հասցնել ձեզ, ու թեկուզ թող մի տեղ տողը ջարդվի, բայց հասնի ձեզ այն ինչ ուզում եմ............ Կարծում եմ համամիտ եք;)

Ոչինչ չի մնա..........

Ինձնից ոչինչ քեզ չի մնա,
ինչպես չմնաց քեզանից ոչինչ,
Խելագար սերը ճամփին կմնա,
Այն չի հասնի քեզ, ու ոչ էլ ինձ. . . .

Քաղցր հուշերը հեգնանք կդառնան,
Վախենամ նրանք ծեծված են այնքան
Բոլոր հույսերը հուսահատ եղած,
Վիրավորի պես լուռ կհեռանան. . . .

Այս ամենից մեզ մի բան կմնա,
Այն, որ իրարից ոչինչ չմնաց. . . .

Tig
31.10.2007, 18:52
Չնայած չեմ հասցրել լրիվ ստեղծագործություններդ կարդալ, ափսոս ժամանակս քիչ է, բայց մեծ ցանկություն առաջացավ լրիվ կարդալու:
Շատ հավանեցի, ուղղակի հոյակապ են, ես հանում եմ իմ «գլխարկը» քո առաջ…

Philosopher
31.10.2007, 18:59
Բարև........................կներեք որ ուշ եմ պատասխանում.......... Բոլորիցդ շնորհակալ եմ կարդալու, գնահատելու և դիտողություններ անելու համար: Համաձայն եմ, որ կան թույլ տողեր, որոշ տեղերում գուցե վանկերը չեն համապատասխանում, բայց ստեղծագործելուց առաջնայինը միտքն է , որ ուզում եմ հասցնել ձեզ, ու թեկուզ թող մի տեղ տողը ջարդվի, բայց հասնի ձեզ այն ինչ ուզում եմ............ Կարծում եմ համամիտ եք;)

Բանաստեղծությունը միայն միտք չէ, Հեգելի "Լոգիկան" բանաստեղծություն չէ, բանաստեղծությունը բառային երաժշտության վերածված միտքն է;)

Tig
01.11.2007, 12:29
Վերջին պար

Արցունքներիս հոգիները,
Անձրև են հուշերիս մաղում,
Իմ խենթ մտքի կծկումները,
Սիրուս տաճարն են ավերում:

Իմ վախեցած, թույլ ձեռքերը
Քնքուշ քո մեջքն են գուրգուրում,
Վերջին պարի լուռ գիտակցումը,
Մտքիս դռներն է խուլ թակում:

Կասկածիս հմտացած հովերը,
Խղճիս իրանն են մեղմ ճոճում,
Մեղեդու հեռացող քայլերը ,
Սրտիս հատակն են տրորում:

Երբ հեռացնում եմ իմ ձեռքերը,
Հոգուս զանգերն են ղողանջում,
Իմ թուլացած, ծալված ծնկները
Քո տաք հետքերն են համբուրում:


Շատ լավ է, ողղակի մի խորհուրդ եմ ուզում տալ, 2-րդ տնից սկսաց կենտ տողերիդ մեջ մի վանկ ավելանում է, օր.՝

Իմ վախեցած, թույլ ձեռքերը
Քնքուշ քո մեջքն են գուրգուրում,
Վերջին պարի լուռ գիտակցումը,
Մտքիս դռներն է խուլ թակում:

ստեղ որ լուռ բառը հանենք ավալի սահուն կդառնա ու միտքն էլ չի փոխվի՝

Իմ վախեցած, թույլ ձեռքերը
Քնքուշ քո մեջքն են գուրգուրում,
Վերջին պարի գիտակցումը,
Մտքիս դռներն է խուլ թակում:

մնացաց տներում նույնպես ես բանը կա

Tig
01.11.2007, 12:53
էսօր լավ էր հասցրեցի ես բաժնում ներկայացված բանաստեղծություններդ կառդամ ու ևս մեկ անգամ ուզում եմ հայտնեմ իմ հիացմունքը՝ ընտիր են և ցնցող:
Մաղթում եմ նորոնոր բանաստեղծական երկունքներ…

Taurel. . . .
01.11.2007, 18:30
Չնայած չեմ հասցրել լրիվ ստեղծագործություններդ կարդալ, ափսոս ժամանակս քիչ է, բայց մեծ ցանկություն առաջացավ լրիվ կարդալու:
Շատ հավանեցի, ուղղակի հոյակապ են, ես հանում եմ իմ «գլխարկը» քո առաջ…


Շատ շնորհակալ եմ բարձր գնահատականի և խորհուրդների համար:):):)

Ավելացվել է 9 րոպե անց

Բանաստեղծությունը միայն միտք չէ, Հեգելի "Լոգիկան" բանաստեղծություն չէ, բանաստեղծությունը բառային երաժշտության վերածված միտքն է;)

էտ դեպքում, կամ իմ գրածները բանաստեղծություն չեն , կամ էլ իմ բՔնքուշ մի հնչյուն, անաստեղծությունների մեղեդին սահուն չէ ..............

...........
Քնքուշ մի հնչյուն, թեթև մի թռչուն,
Գալարվեց ձեռքում խենթ սիրահարի,
Փաթաթվեց նրա երկար մատներին,
Կամացուկ սահեց ստեղնաշարերին,
Մի սուր ճիչ հանեց, հետո կոտրվեց,
ՈՒ թափվեց կրկին. . .
Համբուրեց մեղմիկ նրա մատները,
Գլորվեց ընկավ ալիքի թևին. . .
Մեկ խոսեց հանդարտ, մեկ զարնվեց ափին. . .

Taurel

Ուլուանա
01.11.2007, 19:37
Քնքուշ մի հնչյուն, թեթև մի թռչուն,
Գալարվեց ձեռքում խենթ սիրահարի,
Փաթաթվեց նրա երկար մատներին,
Կամացուկ սահեց ստեղնաշարերին,
Մի սուր ճիչ հանեց, հետո կոտրվեց,
ՈՒ թափվեց կրկին. . .
Համբուրեց մեղմիկ նրա մատները,
Գլորվեց ընկավ ալիքի թևին. . .
Մեկ խոսեց հանդարտ, մեկ զարնվեց ափին. . . Taurel
Թեթևասահ էր, հավես կարդացվեց։ :) Բայց է մասը փոխի.

Կամացուկ սահեց ստեղնաշարերին...
Դժվար է պատկերացնել, որ ինչ–որ բան սահում–անցնում է մի քանի ստեղնաշարների վրայով, ինձ թվում է՝ մի ստեղնաշարն էլ բավական է ;), իսկ ավելի ճիշտ կլինի՝ ստեղների վրայով, ուղղակի այդ դեպքում որոշ բաներ պիտի փոխվեն, քանի որ վանկերի քանակը պակասում է։ :think

Մելիք
02.11.2007, 02:00
Մի տեսակ լուռ են դարձել օրերս...

Ընտիր էր, ու ոչ մի փոխելու բան էլ չկա, անկախ բոլոր խորհուրդներից:

Taurel. . . .
14.12.2007, 19:07
Ես հորինեցի. . . .

Ես հորինեցի ինձ, որ նվիրեմ քեզ,
Փաստորեն ստացվեց, որ քեզ խաբեցի,
Այս անգամ նորից փայլուն խաղացի,
Բայց դու մի շտապիր, ես հորինեցի. . . .

Ես հորինեցի և քեզ ինձ համար,
Եվ այն աշխարհը, որում ապրեցինք,
Ես հորինեցի ամեն վայրկյանը,
Եվ այն լուսինը, որին երդվեցինք,

Ու քեզ գուրուրող այն խենթ ձեռքերը,
Զուր ես կարոտում, ես հորինեցի,
Մեր բաժանումն ու միացումն ել
Ճակատագիր չէր, ես հորինեցի. . . .

Այն համբույրներն էլ ես հորինեցի,
Նույնիսկ չգիտեմ, գուցե ձանձրույթից,
Վերջապես վերջն էլ ես հորինեցի,
Երբ հորինելու ոչինչ չմնաց. . . .

Գիտեմ, կհարցնես, թե ինչի՞ համար,
Այս պատասխանը ես չեմ հորինում,
Ես քո միջոցով ջնջել փորձեցի
Հին հորինածը, որ չի մոռացվում:

Անցյալի ցավը ջնջել փորձեցի,
Բայս ստացվեց, որ քեզ ցավ հորինեցի
Ինքս մնալով իմ հին ցավի հետ,
Որ հորինվել էր ինձ համար գուցե. . . .

Kita
14.12.2007, 19:15
Հաճախ եմ այդ երևույթին հանդիպում նույնիսկ մեր առօրեայում և ցավոք մեզնից շատերը մինչ վերջ էլ այդպես հորինված աշխարհում ապրում են:(
Շատ լավն էր
;)

Ուլուանա
14.12.2007, 20:18
Հիանալի էր, Taurel: :good Համենայնդեպս, ինձ շատ դուր եկավ։ :)
Ուղղակի չեմ ուզում երկար–բարակ գովասանքի խոսքեր ասել, որովհետև զգացածս չեմ կարող լիարժեք կերպով արտահայտել էս պահին։ Բայց իրոք շատ հավանեցի։ ;)

Դու կարողանում ես տրամադրություն ստեղծել։ :)

Սերխիո
14.12.2007, 20:38
Շատ լավն էր:hands
տպավորությունը այնպես է ,թե սա չի գրել 18 տարեկանը ,կարծես գրագողություն լինի որևէ մի բանաստեղծից, բայց սա ընդունիր որպես գովեստ;)

Philosopher
15.12.2007, 16:59
Ես հորինեցի. . . .

Ես հորինեցի ինձ, որ նվիրեմ քեզ,
Փաստորեն ստացվեց, որ քեզ խաբեցի,
Այս անգամ նորից փայլուն խաղացի,
Բայց դու մի շտապիր, ես հորինեցի. . . .

Ես հորինեցի և քեզ ինձ համար,
Եվ այն աշխարհը, որում ապրեցինք,
Ես հորինեցի ամեն վայրկյանը,
Եվ այն լուսինը, որին երդվեցինք,

Ու քեզ գուրուրող այն խենթ ձեռքերը,
Զուր ես կարոտում, ես հորինեցի,
Մեր բաժանումն ու միացումն ել
Ճակատագիր չէր, ես հորինեցի. . . .

Այն համբույրներն էլ ես հորինեցի,
Նույնիսկ չգիտեմ, գուցե ձանձրույթից,
Վերջապես վերջն էլ ես հորինեցի,
Երբ հորինելու ոչինչ չմնաց. . . .

Գիտեմ, կհարցնես, թե ինչի՞ համար,
Այս պատասխանը ես չեմ հորինում,
Ես քո միջոցով ջնջել փորձեցի
Հին հորինածը, որ չի մոռացվում:

Անցյալի ցավը ջնջել փորձեցի,
Բայս ստացվեց, որ քեզ ցավ հորինեցի
Ինքս մնալով իմ հին ցավի հետ,
Որ հորինվել էր ինձ համար գուցե. . . .

Լավ էր, հմտանում ես;)

Script
15.12.2007, 17:15
Ես հորինեցի. . . .

Ես հորինեցի ինձ, որ նվիրեմ քեզ,
Փաստորեն ստացվեց, որ քեզ խաբեցի,
Այս անգամ նորից փայլուն խաղացի,
Բայց դու մի շտապիր, ես հորինեցի. . . .

Ես հորինեցի և քեզ ինձ համար,
Եվ այն աշխարհը, որում ապրեցինք,
Ես հորինեցի ամեն վայրկյանը,
Եվ այն լուսինը, որին երդվեցինք,

Ու քեզ գուրուրող այն խենթ ձեռքերը,
Զուր ես կարոտում, ես հորինեցի,
Մեր բաժանումն ու միացումն ել
Ճակատագիր չէր, ես հորինեցի. . . .

Այն համբույրներն էլ ես հորինեցի,
Նույնիսկ չգիտեմ, գուցե ձանձրույթից,
Վերջապես վերջն էլ ես հորինեցի,
Երբ հորինելու ոչինչ չմնաց. . . .

Գիտեմ, կհարցնես, թե ինչի՞ համար,
Այս պատասխանը ես չեմ հորինում,
Ես քո միջոցով ջնջել փորձեցի
Հին հորինածը, որ չի մոռացվում:

Անցյալի ցավը ջնջել փորձեցի,
Բայս ստացվեց, որ քեզ ցավ հորինեցի
Ինքս մնալով իմ հին ցավի հետ,
Որ հորինվել էր ինձ համար գուցե. . . .

Շատ իրական էր ամեն մի տողդ, ԲՌԱՎՈ

Taurel. . . .
15.12.2007, 17:19
Բոլորից շնորհակալ եմ:):):).......................


Հիանալի էր, Taurel: :good Համենայնդեպս, ինձ շատ դուր եկավ։ :)
Ուղղակի չեմ ուզում երկար–բարակ գովասանքի խոսքեր ասել, որովհետև զգացածս չեմ կարող լիարժեք կերպով արտահայտել էս պահին։ Բայց իրոք շատ հավանեցի։ ;)

Դու կարողանում ես տրամադրություն ստեղծել։ :)

Փորձեմ մի ուրիշ տրամադրություն ստեղծել Ուլուանա ջան;)..............




Անցանկապատ այգիները

Գիտեմ փոքրիկս, որ դու փորձեցիր
Մեր սիրո այգին միշտ ծաղկուն պահել,
Գիտեմ, թե որքան արցունք ես քամել,
Մեր քամոտ այգու ճաքճքած հողին:

Թե կասկածների ուրվականներին
Ինչպես չես թողել, որ քանդեն այգին,
Որ քո կանացի քնքուշ ձեռքերով,
Խանդոտ փշերն ես դու քաղել ցավով:

Չքնաղ հուշեր ես ցանել գիշերով,
Անձրևների ես սպասել օրերով,
Որ ճարահատված գալիք ձմռանիռ,
Ցանկապատներն ես դու այգու քանդել,
Որ գոնե փախչի նա կործանումից. . . . . .

Ներիր սիրելիս, որ ես չօգնեցի
Քանդել մեր այգու ցանկապատները,
Ու քամիներին իզուր մի կանչիր,
Միևնույնն է վերջավոր են
Անցանկապատ այգիները. . . . .

Մանոն
15.12.2007, 17:23
Հրաշալի էր, իրական…

Ես հորինեցի. . . .

Ես քո միջոցով ջնջել փորձեցի
Հին հորինածը, որ չի մոռացվում:

...Իսկ չմոռացվող հինը հորինված չի լինում, այն ապրված է լինում :)
Անցանկապատ այգիները տխուր էր, սեփական սխալների գիտակցումով համեմված; Բայց դա է կյանքը....Ապրես, լավ ես գրում;

Philosopher
15.12.2007, 17:49
Բոլորից շնորհակալ եմ:):):).......................



Փորձեմ մի ուրիշ տրամադրություն ստեղծել Ուլուանա ջան;)..............




Անցանկապատ այգիները

Գիտեմ փոքրիկս, որ դու փորձեցիր
Մեր սիրո այգին միշտ ծաղկուն պահել,
Գիտեմ, թե որքան արցունք ես քամել,
Մեր քամոտ այգու ճաքճքած հողին:

Թե կասկածների ուրվականներին
Ինչպես չես թողել, որ քանդեն այգին,
Որ քո կանացի քնքուշ ձեռքերով,
Խանդոտ փշերն ես դու քաղել ցավով:

Չքնաղ հուշեր ես ցանել գիշերով,
Անձրևների ես սպասել օրերով,
Որ ճարահատված գալիք ձմռանիռ,
Ցանկապատներն ես դու այգու քանդել,
Որ գոնե փախչի նա կործանումից. . . . . .

Ներիր սիրելիս, որ ես չօգնեցի
Քանդել մեր այգու ցանկապատները,
Ու քամիներին իզուր մի կանչիր,
Միևնույնն է վերջավոր են
Անցանկապատ այգիները. . . . .

Առաջ գնա, ամեն հաջորդ աստիճանի անցնելիս` ամրապնդիր այն քո մեջ, որ նորից նախորդ աստիճանին չկանգնես;)

Tig
17.12.2007, 16:06
«Ես հորինեցի…», շատ լավնա, իմ մեջ կարոտ արթնացրեց…

Taurel. . . .
22.12.2007, 22:10
Շնորհակալ եմ , բոլորիցդ:):):)

Taurel. . . .
01.02.2008, 22:47
Քանի՞ անգամ. . .

Ես չգիտեմ քանի անգամ պարտվեցի,
Երբ մրցում էի իմ սրտի հետ,
Այդքան անգամ մոլորվեցի,
Հորինելով նոր արահետ. . .

Քանի անգամ քեզ մոր եկա,
Ու վախեցա դուռդ թակել,
Այդքան անգամ քո տան ճամփին,
Կուչ եմ եկել ու լուռ թախծել. . .

Քանի անգամ հեռացրեցի,
Քեզ իմ սրտի քո անկյունից,
Այդքան անգամ նորից գտա,
Ու ետ բերի մոռացումից. . .

Քանիսներով ես գերվեցի,
Ու հեգնեցի հմայքը քո,
Այդքաններին զուր տանջեցի,
Ու սիրեցի առանց սիրո. . .

Քանի անգամ ես լռեցի,
Որ սիրում եմ միայն մեկին,
Այդքան անգամ շռայլեցի,
Այդ բառերը հազարներին…

Հիմա եկել եմ , որ հարցնեմ,
Քանի՞ անգան քեզ մոռանամ,
Որ էլ չհիշեմ. . . . . .

Dayana
02.02.2008, 11:09
Քանի՞ անգամ. . .

Շատ անգամներ :oy բայց չի օգնի ;)
Շատ լավն էր ապրես :)

Taurel. . . .
03.02.2008, 19:14
Շատ անգամներ :oy բայց չի օգնի ;)
Շատ լավն էր ապրես :)

Բա ի՞նչը կօգնի. . . . .
Մերսի. . . . .

Dayana
04.02.2008, 09:37
Բա ի՞նչը կօգնի. . . . .
Մերսի. . . . .
չգիտեմ :( բայց չմոռանալն ավելի լավ է քան մոռանալը ;)

Գալաթեա
05.02.2008, 00:03
Շատ ուրախ եմ, որ "Հոգեբան"-ում գրեցիր` ստիպելով քեզ վրա ուշադրություն դարձնել և կարդալ քո էջը: Որոշ էջերում շոկահարվելուց հետո վախվխելով եմ շրջում "Ստեղծագործողի անկյունում":
Քո գրածները կարդացի սկզբից մինչև վերջ եւ կարող եմ հաստատ ասել, որ ժամանակս զուր չանցավ: Ապրես: Շատ հաստատ ձեռք ունես, տողերդ ոնց որ մետաղակուռ լինեն, հեղհեղուկություն ու ավելորդ ինքնակեղեքում չկա:
Այդպես էլ շարունակիր :)

Taurel. . . .
13.02.2008, 20:21
Շատ ուրախ եմ, որ "Հոգեբան"-ում գրեցիր` ստիպելով քեզ վրա ուշադրություն դարձնել և կարդալ քո էջը: Որոշ էջերում շոկահարվելուց հետո վախվխելով եմ շրջում "Ստեղծագործողի անկյունում":
Քո գրածները կարդացի սկզբից մինչև վերջ եւ կարող եմ հաստատ ասել, որ ժամանակս զուր չանցավ: Ապրես: Շատ հաստատ ձեռք ունես, տողերդ ոնց որ մետաղակուռ լինեն, հեղհեղուկություն ու ավելորդ ինքնակեղեքում չկա:
Այդպես էլ շարունակիր :)

Սիրուն ես արտահայտվում.......... Շնորհակալ եմ:
Փորձեմ շարունակել;)



. . . .Ո՛չ իրար. . .

Ես չեմ հոգնել քեզանից,
Դու ինձանից՝ չգիտեմ. . .
Չեմ էլ խորհել այդ մասին,
Որ պատասխան չգտնեմ:

Թե ի՞նչ եմ զգում, չգիտեմ,
Բայց սեր չկա, երևի. . .
Մի բան փոխվեց ոչնչից,
Ու վերածվեց ոչնչի. . .

Նուրբ մեղեդու կաթիլներ,
Թաց, խելագար մի գիշեր,
Ու շվարած մեր այգին,
Դատարկ մնաց էս գիշեր:

Ես եկել էի, ու դու էլ. . .
Բայց չեր եկել մեր սերը,
Ու մեր այգին դատարկ էր,
Եվ անզոր են հույսերը:

Քանզի իրար գրկելով՝
Նախկիններին էինք հիշել,
Որ թաղել էինք իրար մեջ,
Ու որ ելան էս գիշեր. . .

Ես եկել էի, ու դու էլ. . .
Բայց մտքերով հեռու էինք,
Շվարել էր մեր այգին,
Մենք եկել էինք, բայց ու՞ր էինք. . . .

Գալաթեա
13.02.2008, 20:37
Փորձեմ շարունակել;)


Փորձերը շարունակվում են հաջողվել :)

Ուլուանա
13.02.2008, 20:58
. . . .Ո՛չ իրար. . .

Ես չեմ հոգնել քեզանից,
Դու ինձանից՝ չգիտեմ. . .
Չեմ էլ խորհել այդ մասին,
Որ պատասխան չգտնեմ:

Թե ի՞նչ եմ զգում, չգիտեմ,
Բայց սեր չկա, երևի. . .
Մի բան փոխվեց ոչնչից,
Ու վերածվեց ոչնչի. . .

Նուրբ մեղեդու կաթիլներ,
Թաց, խելագար մի գիշեր,
Ու շվարած մեր այգին,
Դատարկ մնաց էս գիշեր:

Ես եկել էի, ու դու էլ. . .
Բայց չեր եկել մեր սերը,
Ու մեր այգին դատարկ էր,
Եվ անզոր են հույսերը:

Քանզի իրար գրկելով՝
Նախկիններին էինք հիշել,
Որ թաղել էինք իրար մեջ,
Ու որ ելան էս գիշեր. . .

Ես եկել էի, ու դու էլ. . .
Բայց մտքերով հեռու էինք,
Շվարել էր մեր այգին,
Մենք եկել էինք, բայց ու՞ր էինք. . . .

Լավն էր։ :) Շատ հավանեցի։ Մի տեսակ համ Թումանյանի հոտ առա, համ Սահյանի (hատկապես վերջին տունը)։ Երկուսն էլ իմ ամենասիրած բանաստեղծներից են։ :love

Ambrosine
16.05.2008, 17:39
Փաստորեն, լավ էլ գրում ես;)
Շնորհավորում եմ ժողովածուի լույս տեսնելու կապակցությամբ:)

Moon
17.05.2008, 14:10
Շատ լավ ես գրում, ապրես։
Ես չէի էլ կասկածում, որ ֆիզիկները տաղանդավոր են, մեկը մեկից ունիկալ։)

Taurel. . . .
05.11.2008, 21:41
Չգիտեմ, թե սա ինչ է...........

Ես սիրում եմ կյանքը, բայց մոռացել էի այդ մասին. . . .


Ամեն օր արևը մեր բոլորի համար է ծագում, և կյանքի խալիները մեր ոտքերի տակ են, պարզապես մենք մեր ոտքերի տակ նայելու սովորություն չունենք. . . Ամեն անգամ ինքներս մեզնից տագնապահար փաղչելիս, ու անհամբեր ապագայի բարիքին վազելիս , մոռանում ենք ներկայի բերկրանքն ու այծյամի պես ետ-ետ թռչում, ջարդված թևով ու մեռած հույսերով թաղում ենք քիչ առաջվա խանդավառությունն ու ճարահատված նետվում դեպի անորոշը, որն այնքան էլ մերը չէ, ամենեվին մերը չէ, ախր հենց անորոշում է կյանքն ավարտվում ու սկսվում դատարկությունը: հենց անորոշում ենք մենք քարանում` մնալով օդում կախված, անշունչ ու անհոգի: Ու սիրահարվելու աստիճան խխճում ինքներս մեզ: Եվ հիմարի պես ուրախանում , երբ սիրահարվում են մեր աչքերին , որոնցում քարացել է անցյալը: ինքներս մեզ մեղադրում ենք , թե ապրում ենք անցյալով` չհասկանալով որ անցյալով ապրելն անհնար է, իչպես չապրելն է անհնար: Երբ այս վերջին երկու բառերը գրում էի , Երևանում մի փոքրիկ երկրաշարժ տեղի ունեցավ, չգիտեմ , թե ով ու ինչ էր ուզում ինձ ասել, թեև ենթադրում եմ, բայց ես շարունակելու եմ խոսքս:
Չապրելն անհնար է , ինչպես անհնար է ամեն անհնարինը…Չգիտեմ, թե «Կյանք» կոչվածը ո՞վ է տվել մեզ, բյաց գիտեմ որ տվածը ետ չեն վերցնում, այն արդեն մերն է ու կախված է մեր կամքից: Մենք ենք որոշում ինչքանը օգտագործենք այստեղ, ու ինչքանի գնով նոր աշխարհի տոմս գնենք….Կյանքը թամբելու փոխարեն, թույլ ենք տալիս, որ այն մեզ տնօրինի……Հասարակ մարդկային փոխհարաբերությունները ավիրելով, դարձնում ենք անմարս, հակառակվում այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա, անվերջ խռովում ինքներս մեզնից ու զգում կիսատ, կոտրված…….Մանկան նման հավատում այն ամենին ինչ դուր է գալիս մեզ, մտածում այն ինչ հարմար է ու անիծում իրականությանը, որ նորից խաբեց…….Խելքահան անող չստացված հարաբերությունները ծամելով մնում ենք շիվարած, իսկ տարիները թռչում են ճայերի նման……..
Մեր երևակայության գլուխգործոցը, ամենակատարյալը , որ կարողացել ենք ստեղծել, մեզ համար, դա սերն է , որի համար նույնիսկ պարգևատրվել ենք տանջանքով, ու վաճառել դրախտը… Բայց ինչպես ժամանակն ենք գնահատում ամենից թանկը ու խնայում ամենից քիչը , այնպես էլ սիրո համար վճարելով ամենից շատ , օգտագործում ենք ամենից քիչ: Այն ինչ հենց սերը պետք է լիներ այն բոլոր տեղերում ուր այժմ , անորոշությունն է ու տառապանքը………..Մեր ինչով ասես լցված գլխում հարգանքին ել արդեն մի փոքր անկյուն է մնացել` ցուրտ ու խավար, բայց չէ որ մարդկային ճիշտ փոխհարաբերությունների բանալին հենց այն մոռացվաց ու մի անկյուն նետված հարգանքն է` վաղուց արդեն մեռաց արժանապատվության եղբայրը………….

Շարունակելի......

Երվանդ
06.11.2008, 00:02
Տիկ էս ինչ գրել ես դու գրում :o:love, բանաստեղծություններդ վերջն են:love

Ambrosine
06.11.2008, 02:50
բա արձակ երբվանից սկսեցիր?

սկիզբը լավն ա:)

Rhayader
06.11.2008, 04:34
Սպասենք շարունակությանը: Վաղուց չենք տեսնվել:

Narinfinity
06.11.2008, 11:03
Չգիտեմ, թե սա ինչ է...........

Ես սիրում եմ կյանքը, բայց մոռացել էի այդ մասին. . . .


Ամեն օր արևը մեր բոլորի համար է ծագում, և կյանքի խալիները մեր ոտքերի տակ են, պարզապես մենք մեր ոտքերի տակ նայելու սովորություն չունենք. . . Ամեն անգամ ինքներս մեզնից տագնապահար փաղչելիս, ու անհամբեր ապագայի բարիքին վազելիս , մոռանում ենք ներկայի բերկրանքն ու այծյամի պես ետ-ետ թռչում, ջարդված թևով ու մեռած հույսերով թաղում ենք քիչ առաջվա խանդավառությունն ու ճարահատված նետվում դեպի անորոշը, որն այնքան էլ մերը չէ, ամենեվին մերը չէ, ախր հենց անորոշում է կյանքն ավարտվում ու սկսվում դատարկությունը: հենց անորոշում ենք մենք քարանում` մնալով օդում կախված, անշունչ ու անհոգի: Ու սիրահարվելու աստիճան խխճում ինքներս մեզ: Եվ հիմարի պես ուրախանում , երբ սիրահարվում են մեր աչքերին , որոնցում քարացել է անցյալը: ինքներս մեզ մեղադրում ենք , թե ապրում ենք անցյալով` չհասկանալով որ անցյալով ապրելն անհնար է, իչպես չապրելն է անհնար: Երբ այս վերջին երկու բառերը գրում էի , Երևանում մի փոքրիկ երկրաշարժ տեղի ունեցավ, չգիտեմ , թե ով ու ինչ էր ուզում ինձ ասել, թեև ենթադրում եմ, բայց ես շարունակելու եմ խոսքս:
Չապրելն անհնար է , ինչպես անհնար է ամեն անհնարինը…Չգիտեմ, թե «Կյանք» կոչվածը ո՞վ է տվել մեզ, բյաց գիտեմ որ տվածը ետ չեն վերցնում, այն արդեն մերն է ու կախված է մեր կամքից: Մենք ենք որոշում ինչքանը օգտագործենք այստեղ, ու ինչքանի գնով նոր աշխարհի տոմս գնենք….Կյանքը թամբելու փոխարեն, թույլ ենք տալիս, որ այն մեզ տնօրինի……Հասարակ մարդկային փոխհարաբերությունները ավիրելով, դարձնում ենք անմարս, հակառակվում այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա, անվերջ խռովում ինքներս մեզնից ու զգում կիսատ, կոտրված…….Մանկան նման հավատում այն ամենին ինչ դուր է գալիս մեզ, մտածում այն ինչ հարմար է ու անիծում իրականությանը, որ նորից խաբեց…….Խելքահան անող չստացված հարաբերությունները ծամելով մնում ենք շիվարած, իսկ տարիները թռչում են ճայերի նման……..
Մեր երևակայության գլուխգործոցը, ամենակատարյալը , որ կարողացել ենք ստեղծել, մեզ համար, դա սերն է , որի համար նույնիսկ պարգևատրվել ենք տանջանքով, ու վաճառել դրախտը… Բայց ինչպես ժամանակն ենք գնահատում ամենից թանկը ու խնայում ամենից քիչը , այնպես էլ սիրո համար վճարելով ամենից շատ , օգտագործում ենք ամենից քիչ: Այն ինչ հենց սերը պետք է լիներ այն բոլոր տեղերում ուր այժմ , անորոշությունն է ու տառապանքը………..Մեր ինչով ասես լցված գլխում հարգանքին ել արդեն մի փոքր անկյուն է մնացել` ցուրտ ու խավար, բայց չէ որ մարդկային ճիշտ փոխհարաբերությունների բանալին հենց այն մոռացվաց ու մի անկյուն նետված հարգանքն է` վաղուց արդեն մեռաց արժանապատվության եղբայրը………….

Շարունակելի......

Ինչպես միշտ բառեր չեմ գտնում գնահատելու հիանալի մտքերդ,
Ամեն տեղ, ուր միտք ես գրել, տեսնում եմ քո աշխարհը և այն ինձ հարազատ է շատ,
Կարդում եմ բանաստեղծություններդ ու թվում է, թե հայտնվում եմ ինձ այնքան ծանոթ զրույցի արահետին, որով բազմաթիվ անգամներ քայլել եմ երկար ու վերև նայել, տեսել եմ ու պատկերներով զգացել այն էությունը, որն այդքան գնահատանքով ու նվիրական, ներկայացրել ես Քո իսկ ստեղծած աշխարհում ... լուսավոր աշխարհում ;)

Taurel. . . .
06.11.2008, 22:51
Տիկ էս ինչ գրել ես դու գրում :o:love, բանաստեղծություններդ վերջն են:love

Մերսիներ.......;)

Ավելացվել է 3 րոպե անց

Սպասենք շարունակությանը: Վաղուց չենք տեսնվել:

Իրոք, վաղուց չէինք տեսնվել, չգիտեմ ուր էի................
Աստղ ջան ես էլ չեմ զգացել, թե երբվանից եմ գրում արձակ............

Taurel. . . .
06.11.2008, 23:05
Ինչպես միշտ բառեր չեմ գտնում գնահատելու հիանալի մտքերդ,
Ամեն տեղ, ուր միտք ես գրել, տեսնում եմ քո աշխարհը և այն ինձ հարազատ է շատ,
Կարդում եմ բանաստեղծություններդ ու թվում է, թե հայտնվում եմ ինձ այնքան ծանոթ զրույցի արահետին, որով բազմաթիվ անգամներ քայլել եմ երկար ու վերև նայել, տեսել եմ ու պատկերներով զգացել այն էությունը, որն այդքան գնահատանքով ու նվիրական, ներկայացրել ես Քո իսկ ստեղծած աշխարհում ... լուսավոր աշխարհում ;)

Ուրախ եմ , որ տողերս հարազատ են Քեզ........ Անչափ հաճելի էր գրառումդ, նույնիսկ պատկերացրեցի , թե ինչպես մտքերը թևանցուկ կքայլեին իմ աշխարհում........ Շնորհակալ եմ.......

Ծով
07.11.2008, 14:27
Ահավոր հպարտ եմ, որ ՀԱրԱԶԱՏՍ ԵՍ...
Տի՛կ, կարող ա դու չգիտես, դե բայց գիտես, որ ես չեմ սիրում այդ մասին ասել, բայց դե ես քեզ ահավոր շատ եմ սիրում...դու ԼԻՔԸ ՏԱՂԱՆԴԱՎՈր ՈՒ խՈրԸ ՈՒ փԱխԱծ ՈՒ ՈՒրԻշ ԴԵՄՔ ԵՍ:):8:love:)

Գալաթեա
07.11.2008, 15:42
Տիկ...կարոտել եմ քեզ :)

Taurel. . . .
24.01.2009, 20:16
Ես էլ քեզ եմ կարոտել Լիլ ջան............................
Մերսի Ծով, դու գիտես ով ես իմ համար........................


. . . . Որ չէի նկատել. . . .

Իմ սերը վաղուց էլ հասցե չունի,
Այն թափառական նկարչի նման,
Ու նկարներս Էլ գույներ չունեն,
Նկարչի անգույն ներկայի նման:

Նրա անցյալը պատկերներ չունի,
Իմ թաց ու պարապ կտավի նման,
Եվ այս կտավն էլ ապագա չունի,
Թափվող ամեն մի կաթիլի նման:

Ու այն աղջկա պատուհանի մոտ
Կանգնել եմ հիմա ես խենթի նման,
Եվ վայրկյանները մի կերպ շուռ տալով,
Կտավը ձեռքիս սպասում եմ նրան:

Պատուհանի մեջ իմ պատկերն է լոկ,
Ում անվանում էի մի թափառական,
Ում ես սկսել էի նկատել այն քան,
Որ չէի էլ տեսել կողքի աղջկան. . . .

Եվ սև գույնի մեջ մի լավ թաթախված,
Ու լուռ մտածող վրձնի սայրի պես,
Սուր էին ու թախծոտ աչքերն աղջկա,
Որ վաղուց այնտեղ կանգնած էր ինձ պես. . . .

Dorian
25.01.2009, 01:59
Զգում եմ, որ գրելու ձիրք ունես ու կարող ես հասնել լուրջ բարձունքների, բայց ասեմ, որ կրթված լինելուց ու բանաստեղծելու կարողությունից էլ ավելի կարևոր եմ համարում բանաստեղծի` բանաստեղծավայել ապրելու ընդունակությունը: Երբ ոչ թե տրամադրվում ես տողեր ստեղծել, այլ տողերն իրենք են քեզ ստիպում տրամադրվել, երբ դրանք լցնում են հոգիդ մինչև պռունկները... Երբ դրանց գոյության դեմ պայքարել անհնար է, անհնար է սաստել ծնունդները: Երբ զգում ես քեզ բանաստեղծ, այլ ոչ թե ձգտում բանաստեղծ լինել, առավոտյան բարևն էլ ես հանգավորում... Սկսում ես ոչ միայն սիրո, գեղեցիկի մասին գրել, այլ ամեն ինչի, ինչ տեսնում ես, զգում, պատկերացնում ու հորինում: Ես զգում եմ, որ դու ընդունակ ես ավելիին:

Taurel. . . .
29.01.2009, 12:12
Զգում եմ, որ գրելու ձիրք ունես ու կարող ես հասնել լուրջ բարձունքների, բայց ասեմ, որ կրթված լինելուց ու բանաստեղծելու կարողությունից էլ ավելի կարևոր եմ համարում բանաստեղծի` բանաստեղծավայել ապրելու ընդունակությունը: Երբ ոչ թե տրամադրվում ես տողեր ստեղծել, այլ տողերն իրենք են քեզ ստիպում տրամադրվել, երբ դրանք լցնում են հոգիդ մինչև պռունկները... Երբ դրանց գոյության դեմ պայքարել անհնար է, անհնար է սաստել ծնունդները: Երբ զգում ես քեզ բանաստեղծ, այլ ոչ թե ձգտում բանաստեղծ լինել, առավոտյան բարևն էլ ես հանգավորում... Սկսում ես ոչ միայն սիրո, գեղեցիկի մասին գրել, այլ ամեն ինչի, ինչ տեսնում ես, զգում, պատկերացնում ու հորինում: Ես զգում եմ, որ դու ընդունակ ես ավելիին:



Բանաստեղծություններիս միջոցով բարձունքների հասնելու մտադրություն չունեմ...........եթե կարողանամ չգրել, չեմ գրի....... ի դեպ վերջերս ստացվում է/չգրել/, ակումբցիները երևի զգացել են ..............
Շնորհակալ եմ գրառման համար.........

Taurel. . . .
07.03.2009, 12:07
<<Ռոմանտիզմ…>>

.Մարդը տանջվում է սկսած այն պահից, երբ իր մեջ սկսվում է Արժանապատվության, Հպարտության և Ինքնագնահատականի բևեռների ձևավորումը: Եվ գրեթե միշտ այս պրոցեսի համար պահանջվում է մեկ ուրիշը՝ որպես կանոն հակառակ սեռից: Ընդ որում սովորաբար վերջինս նույնպես գտնվում է նույն պրոցեսում :
.Հաճախ այս պրոցեսը չի ավարտվում այն անձով վորով սկսվել էր, այսինքն այն կիսատ է մնում մեկի հետ և շարունակվում մեկ ուրիշով: Սակայն վերջին փուլում բոլորը խաչվում են, և պրոցեսը կրողը այլևս չի զգում կիսատություն և նրան թվում է , թե ամեն ինչ իրենց տեղերն ընկան:
.Ամենամեծ սխալը այն է, որ այդ ողջ պրոցեսի ընթացքում պրոցեսը կրողը, պրոցեսին աջակցողին/հակառակ սեռից/ անվանում է սիրած էակ, իսկ բուն պրոցեսը՝ սեր: Սա կարող է ունենակ ողբեևգական ելք՝ ամուսնություն:
.Այն ունի համատարած բնույթ և հիմնականում սկսվում և ավարըվում է 15-25 տարեկան հասակային ինտերվալում/այս պնդումը թույլ է տալիս բացառություններ/:
.Պայքարել սրա դեմ անիմաստ է և նաև հիմարություն, քանի որ այն պարզապես անհրաժեշտություն է, ինչպես ձեռքը կամ գլուխը:
.Սակայն կարելի է նուրբ հեգեբանական միջամտությամբ արագացնել պրոցեսը, կամ նվազեցնել այդ պրոցեսի բացասական հետևանքները:
.Եվ վերջապես՝ իրական Սեր ասվածը, մարդը կարող է ապրել միայն այս պրոցեսը մարսելուց հետո: Մեծ է հավանականությունը , որ սերը կծագի հենց պրոցեսին մասնակից եղած որևէ մեկի նկատմամբ:
..........................................................................................................................................
Ցավալին այն է, որ էդ անիմաստ պրոցեսից ավելի իմաստուն ու հաճելի բան ինքս դեռ չեմ ճաշակել…

..........................................................................................................................................

Empty`Tears
16.05.2009, 04:07
2007 - 2009 թթ.
Հուսով եմ դեռ կշարունակվի, բոլորն էլ դուրս շատ եկան:
Մեկը մյուսից գեղեցիկ էր շարադրված: :)

Taurel. . . .
02.11.2009, 22:24
.....Քեզ կհիշեմ.....

Ես չգնացի, որովհետև սիրտս քեզ մոտ էր մնացել. . . Չէ, չէի մոռացել, պարզապես վերցնել չկարողացա... Բայց հիմա տեսնում եմ , որ այն քեզ մոտ էլ չէ.... գուցե՞ ընկել է քո պայուսակից, դե ու նրան այնտեղ էիր պահում. . . . Չնայաց չեմ կարծում թե այդքան անփույթ ես, նա քեզ համար սև օրվա հացի պես մի բան էր… Լսի՛ր, գուցե դու նրան կերել ես հը՞ն. . . . Հա ի՞նչ կա որ, հոգնել ես նրա պատեպատ զարկվելուց ու կերել ես.... Չէ՛, այդքան անսիրտ չես: Ամենայն հավանականությամբ նա քեզնից փախել է... իր տիրոջ նման... Հա , հաստատ փախել է... Վախկոտի նման...... Փաստորեն ես և սիրտս քեզ հետ այլևս կապ չունենք......... մնում է գտնենք իրար....

Ուլուանա
04.11.2009, 19:18
Լավն էր։

Կաթիլ
05.11.2009, 20:34
Բանաստեղծություններդ կարդալուց էնքան մեծ բավականություն ստացա, որ չեմ ուզում մի որոշ ժամանկ էլ ոչինչ կարդալ, որ էս զգացողությունը, համը չանհետանա: Շա՜տ լավ ես գրում:

Taurel. . . .
13.01.2010, 14:07
թեթեվ......

. . . .Քեզ կհիշեմ. . .

Ես կհիշեմ, քեզ կհիշեմ,
Ու կգրկեմ հուշերը իմ,
Ես կթողնեմ, քեզ կթողնեմ,
Տանել քեզ հետ իմ խենթ հոգին:

Դու կսիրես, ու՞մ կսիրես. . .
Այն երկրորդի՞ն, թէ՞ երրորդին,
Միևնույնն է դու կհիշես,
Դու կհիշես իմ ղենթ հոգին. . . .

Ֆոտոն
13.01.2010, 22:29
թեթեվ......

. . . .Քեզ կհիշեմ. . .

Ես կհիշեմ, քեզ կհիշեմ,
Ու կգրկեմ հուշերը իմ,
Ես կթողնեմ, քեզ կթողնեմ,
Տանել քեզ հետ իմ խենթ հոգին:

Դու կսիրես, ու՞մ կսիրես. . .
Այն երկրորդի՞ն, թէ՞ երրորդին,
Միևնույնն է դու կհիշես,
Դու կհիշես իմ ղենթ հոգին. . . .

Լավն էր: :)
Ուզում եմ երգի վերածել, կարծում եմ՝ արժե: :)

Taurel. . . .
13.01.2010, 22:52
Փորձիր Ֆոտոն ջան...... քեզ եմ նվիրում......

հիմա ծանր.......

Սիրային Բաբելոն. . .

Դու չիմացար սակայն երբեք,
Իմ ուզածը, որ էլ այն չէր. . .
Ու փորձեցիր գուցե էլ ոչ,
Աչքերիս մեջ լույս կաթեցնել:

Բայց դե գիտես, որ մինչև քեզ,
Գահը սրտիս չէին բարձրացել,
Ու չնայած ափսոս արդեն. . .
Ինչ որ հուշեր քեզ կհիշեն. . . .

Marii
11.09.2010, 23:14
Շատ գեղեցիկ ես գրում, խոսքերը պարզապես աոելորդ են, միայն կասեմ այն որ ես սկսել եմ ստեղծագործել քո բանաստեղծություններից ոգեշնչված:hands:hands

Ohanyan
07.10.2010, 12:16
Չապրող

Դե տրորիր դու այն հոգին,
Որ սովոր է քո կոշիկին. . .
Դե մոռացիր այն խոսքերը,
Որ գերի են մոռացումին. . .

Ուրախացիր այն ամենից,
Ինչ սովոր է դառը լացի. . .
Փորձիր փախչել այն մտքերից
Որ կարված են խղճիդ դատին:

Շտապիր խփել վայր ընկածին,
Որ հազիվ էր ոտքի կանգնել,
Ընդդիմացիր այն խոսքերին,
Որ կփորձեն սխալդ դատել:

Այս ամենից հետո մի քիչ,
Մարդու նման փորձիր ապրել,
ԵՎ հասկանաս գուցե այդժամ,
Որ դու ոչինչ չես հասկացել. . .


Ստացվեց. . . . . . :ok

Իրոք ստացվեց, մեջդ հավանավբար ըմբոստ է ապրում և գործերիդ մեջ այդ ըմբոստը շատ է գլուխ բարձրացնում, դրա պատճառով էլ գրվածքներդ պարզ են և անմիջական… կասեի մեջդ ապրում է պատանեկություն :)

Taurel. . . .
08.02.2011, 01:03
Շնորհակալ եմ գրումների համար......

Մի օր այն երրորդ կիսադատարկ պահարանից մի իր պես կիսադատարկ գինու շիշ պեղեցի ուուու....


...Այլևս քոնն եմ...

Այսօր ես ինձ ուրիշին տվեցի. . .
Ու վերջին անգամ, էլ ետ չեմ գալու,
Էլ չեմ դառնալու բյուր կածաններին
Որոնք ինձ քեզ մոտ չէին ուղեկցելու:

Այսօր հոգիս էլ տվեցի նրան. . .
Ու արդեն անդարձ, էլ չեմ վերցնելու,
Չի կարոտելու հոգիս քո հոգուն...
Օտար շուրթեր է մեղմ համբուրելու:

Ու միայն սիրտս նրան չտվի...
Բայց դու չկարծես թե քեզ եմ տալու,
Սիրտս թող մնա, որ ինձ հիշեցնի,
Թե ում եմ սիրում ու միշտ սիրելու..... Տաուռել..... 2010

Kuk
08.02.2011, 01:46
Լավն էր :good Երկու անգամ կարդացի, ու հեսա կարողա մի հատ էլ կարդամ :}

Sambitbaba
10.02.2011, 04:05
Անխուսափելի ապագա


Հենց նոր սկսեցի կարդալ քո գործերը և ցավում եմ, որ մինչև այժմ չի ստացվել կարդալ նրանք: Բայց ոչինչ, մի լավ բան, համենայն դեպս կա. համոզված եմ, որ առաջիկայում շատ ու շատ հաճելի անակնկալներ են հանդիպելու ինձ Տաուռելի էջերին: Որովհետև, ինչ որ հասցրեցի այսօր կարդալ, շատ հաճելի, հիմնականում հաջողված, խորը և բազմաշերտ գործեր էին:
Իսկ "Անխուսափելի ապագան"` արտակարգ էր: Սպանեց:
Շնորհակալություն:

Sambitbaba
13.02.2011, 06:11
համոզված եմ, որ առաջիկայում շատ ու շատ հաճելի անակնկալներ են հանդիպելու ինձ Տաուռելի էջերին:

Չսխալվեցի!!!