PDA

Դիտել ողջ տարբերակը : Արա Տինկջյան



Jarre
06.07.2010, 22:06
Արա Տինկջյան

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/hugearainstudio.jpg

Արա Տինկջյանը ԱՄՆ-ում ապրող և ստեղծագործող հայ երաժիշտ կոմպոզիտոր է։ Առաջին անգամ նրա երաժշտությունը լսել եմ 1998 թվականին Երևանում անցկացվող ջազի միջազգային փառատոնի ժամանակ։ Այդ համերգների ընթացքում նա ներկայանում էր իր ստեղծած Night Ark (http://en.wikipedia.org/wiki/Night_Ark) խմբով, որը ելույթ էր ունենում «արևելյան ջազ» ոճում։ Սակայն իմ կարծիքով Տինկջյանի ոճն է գործիքային երաժշտությունը։ Ի դեպ, Night Ark խմբի անդամ է եղել նաև Արտո Թունջբոյաջյանը (http://www.akumb.am/showthread.php/47402-Արտո-Թունջբոյաջյան?highlight=թունջբոյաջյան)։ Այս խմբին ներկայացրել են շատ հայտնի լեյբըլներ՝ RCA/BMG և PolyGram/Universal։

Սակայն Արայի մոտ կարծես թե բացակայում է հայկականի զգացողությունը։ Ես նրա մոտ ավելի շատ նկատում եմ թուրքական և հունական երաժշտության մոտիվներ։

Արայի ստեղծագործությունների հիման վրա ձայնագրվել են երգեր 13 լեզուներով։ Այդ երգերը երգել են բավականին հանրաճանաչ երգիչներ։ Նշեմ ոչ այնքան փոքր փաստ։ Ամբողջ աշխարհին հայտնի «Dinata Dinata» երգը, որը ձայնագրվել է բազմաթիվ լեզուներով և երգել են բազմաթիվ երգիչներ, իրականում Արա Տինկջյանի գրած «Homecoming» ստեղծագործությունն է։

Ընդհանուր առմամբ Արան ձայնագրել է 7 ալբոմ՝ 5-ը Night Ark խմբի հետ և 2-ը անհատապես։

Առաջարկում եմ քննարկել նրա երաժշտությունը։

---------- Ավելացվել է՝ 22:59 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:56 ----------


Homecoming կամ՝ Dinata Dinata

Night Ark խմբի կատարմամբ

http://www.youtube.com/watch?v=2Tlb_qhh3R8


Էլեֆտերիա Արավանիտակիի կատարմամբ

http://www.youtube.com/watch?v=iUlLw44jWiI&feature=related


Դեմիս Ռուսոսի կատարմամբ

http://www.youtube.com/watch?v=2jWVhMzVA94&feature=related

---------- Ավելացվել է՝ 23:01 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:59 ----------


The Invisible Lover


http://www.youtube.com/watch?v=EZpCXWDEzTw&feature=related

---------- Ավելացվել է՝ 23:02 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:01 ----------


Lisa


http://www.youtube.com/watch?v=lPWLhi4gpwc

---------- Ավելացվել է՝ 23:06 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:02 ----------


They Love Me 15 Feet Away


http://www.youtube.com/watch?v=nU5F5xS1lCg