PDA

Դիտել ողջ տարբերակը : Vo.X



Rian
31.01.2007, 21:54
Հերթական նորույթ բրիտանահայ Vo.X երկյակի կողմից` "Made In Երեւան" երգն արդեն ռադիոեթերում է եւ ընդգրկված է Ոսկե Քնար երաժշտական նախագիծ-մրցույթի փետրվարյան շրջանում: Ծանր ռոքային էլեմենտներ, բրիտփոփային երանգներ, Queen խմբի "Made In Heaven" ստեղծագործության ազդեցություն, ինչպես նաեւ Հայաստանի պետական օրհներգը` այս ամենը եւ ավելին Vo.X -ի "Made In Երեւան" երգում: Ավելի շատ տեղեկություններ` Vo.X-ի կայքում (www.vo-x.tk (http://vo-x.tk), ռուսական բաժին), որտեղից նաեւ հնարավոր է "քաշել" նոր երգի mp3-ն: Լսեք եւ, եթե երգը ձեր սրտով է, քվեարկեք նրա օգտին:

electrical_storm
01.02.2007, 18:39
Չեեեմ սիրում էս խմբի երգերը:

Sirop
05.02.2007, 14:52
Ինչու Vo.X ի ձայնագրությունները Երևանյան խանութների վաճառքում չկան

electrical_storm
05.02.2007, 23:33
Որտև, իմ կարծիքով, եթե իսկականը լինի, թանկ կլինի, կմնա, փոշի կնստի, որտև մենք по жизни халявщик մենթալիտետ ունենք, իսկ ստից սարքել, ծախելն էլ շահավետ չի, պահանջարկ չկա:

պ.ս.լավա, պետք էլ չի:Ընկերս օրիգինալ դիսկեր ուղարկել եէ Լոսից հատուկ Հայաստանի համար 20 դոլարանոց դիսկը 1500 էր վաճառվում, բայց գոհ չէին, չէին առնում, ձրի էին ուզում, ասենք ում գիտեինք տալիս էինք, իսկ վաճառվում էր անծանոթներին համար, բայց էլի տենց կարծիքներ էին հնչում:Պահանջարկ չկա:

Rian
06.02.2007, 01:31
Sirop,
պահանջարկ, զարմանալիորեն, կա: եւ շուտով կլինեն վաճառքում ձայնասկավառակները:

electrical_storm,
ի՞նչ ա քեզ արել այդ խումբը, որ այդպես ագրեսիվ ես տրամադրված: երեւի այն սակավաթիվ երաժիշտներից են, որ ոչինչ չեն ուզում ոչ ապացուցել, ոչ էլ քարոզել, այլ ուղղակի ստեղծագործում են` սրտանց եւ անկեղծորեն:

electrical_storm
06.02.2007, 21:53
...Իսկ ինչ ագրեսիվ բան եմ ասե՞լ խմբին կամ որևէ մեկին…
չի կարելի գրել,որ պարզապես չեմ սիրում նրանց երգերը..դրա մեջ ի՞նչ ագրեսիվ բան կա…
…Իսկ սիդիների մասին, ընդհանրապես ինձ թվումա ճշմարտություն եմ գրել ու ընդհանրապես ագրեսիվ բան չկա,,. ընդհանրապես խմբերի վրա ագրեսիաայի դրսևորմանը ես միշտ դեմ եմ ինքս,այնպես որ ինքս տենց չեմ ասնի, չեմ հասկանում ինչ ագրեսիա տեսար իմ գրածների մեջ:

PEACE!

Rian
06.02.2007, 22:53
ուրեմն, ես սխալ մեկնաբանեցի. ինտերնետում դժվար ա կռահել ինտոնացիան:

peace

Tig
12.02.2010, 10:00
Սիրով տեղեկացնում ենք.

VO.X-ը "12" ԱԿՈՒՄԲՈՒՄ

2003 եւ 2004 թթ. Լավագույն Բրիտանական Խմբի նոր համերգը

փետրվարի 18-ին, 2010 թ. ժամը 22:00

ԲՐԻՏՓՈՓ: ՋԱԶ: ԲԼՅՈՒԶ: ՓՈՓ-ՌՈՔ:

Արամ եւ Գայա Րիաններ (VO.X) - կիթառ, վոկալ
Կարեն Մամիկոնյան - դաշնամուր
Արտյոմ Մանուկյան - բաս-կիթառ, թավջութակ
Աշոտ Կորգանյան - հարվածայիններ

Տեղեկություններ`
[email protected]

Նախօրոք ձեռք բերված տոմսերը` 2000 դրամ
Համերգի օրը ձեռք բերված տոմսերը` 2500 դրամ

Տեղեկությունների համար` Ակումբ 12 - 522 350

Ֆոտոն
12.02.2010, 14:27
Ժամը բավական ուշ է: :(
Դժվար գամ, բայց վստահ եմ, որ ուրախ ժամանց ու հաճելի երաժշտություն է սպասվում: :)

Ներսես_AM
14.02.2010, 14:07
Տեղեկությունների համար` Ակումբ 12 - 522 350
Հեռախոսահամարը, որը դուք հավաքել եք արգելափակված է, ժամանակավորապես չի կարող զանգեր ընդունել: :(

Գնամ մեյլ գրեմ: Որտեղ է այդ ակումբ 12-ը:

Իսկ ընդհանրապես կայֆն են իրենք, մի անգամ եմ հեռուստացույցով հարցազրույց տեսել, նենց դուրս եկել են: Իրենց էլ կարող եք ծանոթանալ Յութուբում, Related մասում լիքը կան երգեր: :)

http://www.youtube.com/watch?v=RbCnK7FJC08

Tig
15.02.2010, 16:31
Հեռախոսահամարը, որը դուք հավաքել եք արգելափակված է, ժամանակավորապես չի կարող զանգեր ընդունել: :(

Գնամ մեյլ գրեմ: Որտեղ է այդ ակումբ 12-ը:


Հասցեն իմացա Աբովյան 41՝ հանրային գրադարանի մոտ:

Tig
19.02.2010, 10:25
Երեկ կայացավ VO.X-ի համերգը: Շատ ընտիր էր :hands Ուղղակի հիացած ենք: Երգերը, գործիքավորումը հրաշալի էին: Հարվածայինը, ստեղնաշարը պրոֆեսիոնալ... Իսկ երբ բասկիթարահարը սկսեց թավջութակ նվագել... էդ արդեն անցավ բոլոր սպասումները :hands
Դե Արամի ու Գայաի կատարողականության մասին էլ չեմ խոսում ;)

Հաջորդ համերգը մարտի 13-ինա լինելու: Նախորոք մանրամասները կգրեմ:

Tig
04.03.2010, 11:43
ՇԱԲԱԹ ԵՐԵԿՈ VO.X-ի ՀԵՏ

Հերթական համերգ 2003 եւ 2004 թթ. Լավագույն Բրիտանական Խմբի կողմից
Քաֆեսջյան Արվեստի Կենտրոն, Հատուկ Միջոցառումների Սրահ, Կասկադ
մարտի 13-ին, 2010 թ. ժամը 20:00

Բացում` տաղանդավոր հայ ջազմեն ու կոմպոզիտոր Ստեփան Շաքարյան: Այնուհետեվ` 2-ժամանոց ծրագիր VO.X-ի կողմից

ԲՐԻՏՓՈՓ: ՋԱԶ: ԲԼՅՈՒԶ: ՓՈՓ-ՌՈՔ:

Արամ եւ Գայա Րիաններ (VO.X) - կիթառ, վոկալ
Կարեն Մամիկոնյան - դաշնամուր
Արտյոմ Մանուկյան - բաս-կիթառ, թավջութակ
Աշոտ Կորգանյան - հարվածայիններ

Տեղեկություններ`
[email protected]
Տեղերը սահմանափակ են: Գնեք ձեր տոմսերը նախօրոք:
Տոմսերը`2000 դրամ
Տեղեկությունների համար` Քաֆեսջյան Արվեստի Կենտրոն 56 72 62

Tig
08.06.2010, 15:09
Նոր տեսահոլովակ… :)


http://www.youtube.com/watch?v=u3bK8Mvby5c

Rhayader
08.06.2010, 16:15
Շատ ուրախ եմ, որ Վոքսը նորից ակտիվացել է, մի պահ ոչինչ չէինք լսում նրանցից: Իսկապես տաղանդավոր մարդիկ են:

Ձայնալար
08.06.2010, 16:32
Ինձ քիչմ պոպսայոտ թվաց, մեկ էլ շեշտադրումները ոնց-որ արհեստականորեն հարմարեցված լինեյին երաժշտությանը: Բայց ընդհանուր հաճելի էր նայվում ու լսվում:

Tig
08.06.2010, 17:07
Ինձ քիչմ պոպսայոտ թվաց, մեկ էլ շեշտադրումները ոնց-որ արհեստականորեն հարմարեցված լինեյին երաժշտությանը: Բայց ընդհանուր հաճելի էր նայվում ու լսվում:

Դե հա քեզ ճիշտ էլ թվացելա, իրանց հիմնական ուղվածությունը փոփռոքա…

ՆանՍ
09.06.2010, 09:52
Շեշտադրումները շատ տեղեր սխալ էին դրված(շեշտը դրվումա բառի վերջին վանկի ձայնավորի վրա):Դե ասենք դա գալիսա նաև իրանց խոսակցականից: Սկի հայաստանաբնակ երգիչ,երգահաններից շատերը, որ խոսելիս ճիշտ են կատարում շեշտադրումները, երգ գրելիս կամ երգելիս էլի էդ սխալները անում են:Բայց ընդհանուր ոչինչ, կլիպն էլ էր հետաքրքիր, թեպետ մեր լսած "Ես իմ անուշ Հայաստանի"-ից հետո էդ երգը էդքան չի լսվում:

---------- Ավելացվել է՝ 10:52 ---------- Սկզբնական գրառումը՝ 10:44 ----------

Եթե երգի բառերը ուրիշ լինեին, գուցե ավելի լավ լսվեր, ուղղակի էդ տեսակ բառերին մի քիչ չի սազում ռոքը,իհարկե էդ իմ սուբյեկտիվ կարծիքնա:

Tig
09.06.2010, 10:53
Շեշտադրումները շատ տեղեր սխալ էին դրված(շեշտը դրվումա բառի վերջին վանկի ձայնավորի վրա):Դե ասենք դա գալիսա նաև իրանց խոսակցականից: Սկի հայաստանաբնակ երգիչ,երգահաններից շատերը, որ խոսելիս ճիշտ են կատարում շեշտադրումները, երգ գրելիս կամ երգելիս էլի էդ սխալները անում են:Բայց ընդհանուր ոչինչ, կլիպն էլ էր հետաքրքիր, թեպետ մեր լսած "Ես իմ անուշ Հայաստանի"-ից հետո էդ երգը էդքան չի լսվում:

---------- Ավելացվել է՝ 10:52 ---------- Սկզբնական գրառումը՝ 10:44 ----------

Եթե երգի բառերը ուրիշ լինեին, գուցե ավելի լավ լսվեր, ուղղակի էդ տեսակ բառերին մի քիչ չի սազում ռոքը,իհարկե էդ իմ սուբյեկտիվ կարծիքնա:

Էս երգը առաջին անգամ լսելուց իմ մոտ էլ տենց զգացողություն եղավ, բայց հիմա իմ ամենասիրած երգերից մեկնա:)
Դա նրանիցա որ «Ես իմ անուշ Հայաստանը» իսկզբանէ այլ տեսանկյունից ենք զգացել... անսովորա…

Դատարկություն
09.06.2010, 12:59
Հետաքրքրեց, մի քանի երգ լսեցի.. թեթև լսվող երգեր են, դրական տրամադրություն առաջացնող, ոճը հավեսա, հավանեցի, երանի հայ «երգիչների» մեծ մասը իրանց պես լինեին, հետո էլ նա է հաճելի, որ իրենց շատ PR չեն անում:)

Հիմա «Առհավետ»-ն եմ լսում, լավնա:love

Tig
09.06.2010, 13:20
«Առհավետը» շատ լավնա:)

Սա էլ իրանց աղջիկնա՝ Բեկան;)


http://www.youtube.com/watch?v=YOAfNWUROjM

ՆանՍ
09.06.2010, 15:01
Բեկկան շատ համովիկնա,իսկ երգը գրված էր ուսուցողական հենքի վրա, որը շատ ողջունելի ա, բայց մեջը մեղեդի չկար,ուղղակի երաժշտություն էր` այբբենարանը "բռնացնելու" հանգավորմամբ:

Tig
17.06.2010, 14:15
«Բազմագույների» չափ էլ չկանք, որ մեր իրավունքների համար պայքարենք…:D

http://www.bravo.am/news/vox-new-clip/

http://yerevan.ru/2010/06/09/skandal-vokrug-novogo-klipa-vo-x/

Smokie
17.06.2010, 14:52
Vo.X խումբն ինձ դուր է գալիս՝ յուրահատուկ է, սիրո մասին այնքան չեն երգում, որքան մյուսները, նրանց երգերի մեջ իմաստը շատ է, տեսահոլովակների մեջ էլ կա հումոր:
Ի դեպ ես լսել եմ, որ այդ խմբի աղջիկը, (եթե չեմ սխալվում Գայանե է անունը) Հրաչյա Ներսիսյանի թոռն է:

Ռուֆուս
17.06.2010, 15:37
Դուրս չեն գալիս, դաժե մի քանի ռոք փառատոնների ժամանակ Vo.X-ի երգելու ժամանակ դահլիճից դուրս եմ եկել, որ իրենց չլսեմ :))

Համ էլ նկատել եմ, որ մի քիչ գլուխգովան են, անընդհատ նշում են «լավագույն բրիտանական խումբ» ֆլան-ֆստան :)) Անընդհատ ասում են, բրիթփոփ ենք, Հայաստանում սենց երաժշտություն չեն լսում, հասկանում ու գնահատում, տաղանդավոր ենք, լավն ենք, էսքան մրցանակի ենք արժանացել :)) Բան չունեմ ասելու, տաղանդավորը, իրոք որ տաղանդավոր են, պրոստո անձամբ ինձ դուր չի գալիս իրենց երաժշտությունը :))

Հ.Գ. Բրիտփոփ շատ եմ սիրում ու շատ բարձր եմ գնահատում :oy

Tig
18.06.2010, 08:32
Դուրս չեն գալիս, դաժե մի քանի ռոք փառատոնների ժամանակ Vo.X-ի երգելու ժամանակ դահլիճից դուրս եմ եկել, որ իրենց չլսեմ :))

Համ էլ նկատել եմ, որ մի քիչ գլուխգովան են, անընդհատ նշում են «լավագույն բրիտանական խումբ» ֆլան-ֆստան :)) Անընդհատ ասում են, բրիթփոփ ենք, Հայաստանում սենց երաժշտություն չեն լսում, հասկանում ու գնահատում, տաղանդավոր ենք, լավն ենք, էսքան մրցանակի ենք արժանացել :)) Բան չունեմ ասելու, տաղանդավորը, իրոք որ տաղանդավոր են, պրոստո անձամբ ինձ դուր չի գալիս իրենց երաժշտությունը :))

Հ.Գ. Բրիտփոփ շատ եմ սիրում ու շատ բարձր եմ գնահատում :oy

Հայկ ջան, իսկ ինձ վրա լրիվ հակառակ տպավորություն են թողել, շատ համեստ մարդիկ են: Ու երբ առիթ եղավ մի երկու անգամ նրանց հետ անձամբ շփվելու՝ տպավորություններս հաստատվեցին…;)

Tig
23.06.2010, 17:38
Հուլիսի 4-ին ժամը 18:00-ին <Շողակաթ> ՀՏ-ով՝ համերգի տեսագրությունը :)

հ.գ. Ասում են մենք էլ կարդում կանք, տեսնենք...:B

Մանանա
29.06.2010, 22:35
հա, ու իրանց "Ես իմ անուշ Հայաստանի" երգը ու տեսահոլովակը շատ ա դուրս գալիս, չնայած, որ տեսահոլովակը շաատ են քննադատում ոմանք

Tig
23.08.2010, 17:00
:)


http://www.youtube.com/watch?v=FaXshbXVf84&feature=player_embedded

Tig
06.11.2010, 09:54
Նոյեմբերի 14-ին, ժամը 15:00-ից մինչև 17:00-ն «Dezign cafe»՝ Թումանյան 42, կկայանանա «Մեյդ ին Երևան» ալբոմի շնորհանդեսը::)


http://www.youtube.com/watch?v=A3uYdkU7yQw&feature=player_embedded

Հարդ
06.11.2010, 09:57
Կարող ա սենց ա, նենց ա... բայց ինձ համար շատ անհետաքրքիր երաժշտություն ա:
Ոչ հաճույք ա պատճառում, ոչ հանգստացնում ա, ոչ բարիացնում, ոչ էլ չարացնում:

Smokie
14.11.2011, 18:31
Youube-ում չկար, ինչքան էլ տարօրինակ էր դա ինձ համար::)

http://www.facebook.com/video/video.php?v=170167029679608&ref=mf

Smokie
16.11.2011, 12:06
Դե որտեղ «Նոր օրվա երգ», այնտեղ էլ «Նոր տարվա երգ»:love

http://youtu.be/TI0WpbqSYgY

StrangeLittleGirl
17.11.2011, 14:08
Տաղանդավոր են, լավն են, տարբերվում են մնացած հայ կատարողներից, բայց մեկ ա ինձ չեն ձգում:

Հ.Գ. Ես էլ եմ բրիտփոփ սիրում, բայց չհասկացա, թե իրանց ինչն ա բրիտփոփ:

Նաիրուհի
07.03.2012, 12:00
Առաջին անգամ էս երգը լսելիս լացել եմ :love երևի 2010-ին էր հենց։ Իսկ էս քանի օրը ուղղակի լցվում եմ։ Մի տեսակ յուրահատուկ ու մաքուր սեր կա էս երգի մեջ. ես լսելիս հավատում եմ։ Բառերը, իրենց կատարումը... :love

Ես խոստանում եմ, որ հավետ կապրես,
Գերանդին մահվան չի դիպչի քեզ.
Պահապան է քեզ Աստված...
Օրեցօր, տարեցտարի, մինչ ավարտն այս աշխարհի քեզ հետ եմ,
Կաս, եղել ես, կլինես, մի´ լացիր, քանի որ ես քեզ հետ եմ...
Թեղո՜ւտ...


http://www.youtube.com/watch?v=o4XoUGuWgyw

Smokie
19.04.2012, 11:07
Պատվիրաններ տղամարդկանց համար:))

http://youtu.be/99GOCBoKh1s
Կիրակնօրյա ռոմանս:roll

http://youtu.be/MQSynUTzlbU
Միասնության մեծ օրը:love

http://youtu.be/ObdHkjCvGPI

Smokie
29.09.2013, 20:19
«Շողակաթ»ով Vo.X-ին են ցույց տալիս:)