PDA

Դիտել ողջ տարբերակը : HTML5



Կարապետ
06.07.2010, 20:26
WEB-ի ապագան HTML5-ն է
http://www.armtech.am/wp-content/uploads/2010/05/IEloveHTML5.jpg


Մեծ փոփոխություններ են սպասվում մեզ 2010-ին, և հատկապես HTML5-ին ու նրա երկրպագուներին: Apple-ը և Google-ը արդեն իրենց ամբողջ հզորությամբ աջակցում են նրա տարածմանն ու ընդունմանը, և ահա, նրանց արդեն միացավ Microsoft-ը: Երբ Internet Explorer 9-ը լույս աշխարհ գա, այն լիովին կսատարի HTML5, և կօգնի դարձնել այն համատարած Ինտերնետում:

“WEB-ի ապագան HTML5-ն է” – գրում է Microsoft-ի IE-ի գծով գլխավոր տնօրեն Դին Հաչամովիչը իր բլոգում, որտեղ խոսում է WEB վիդեոի մասին: Microsoft-ը կշարունակի աշխատել Adobe-ի Flash ծրագրի հետ, բայց HTML5-ը և Flash-ը թշնամիներ են, և Microsoft-ը, աջակցելով HTML5-ին, տալիս է ավելի քան հիմնավոր պատճառ վեբ դիզայներներին այլևս չօգտագործել Flash:

Այդ գրառմամբ Հաչամովիչը, մասնավորապես նշում է Microsoft-ի պլանների մասին, սատարել միայն H.264 կոդեկով վիդեոները HTML5-ում (Flash Player-ը այժմ նույնպես ունի H.264 կոդեկով վիդեո կարդալու հնարավորություն), բայց ինչքան շատ լինի H.264 կոդեկով վիդեոներ Ինտերնետում, այնքան կնվազի անհրաժեշտությունը ունենալ Flash Player, քանի որ այն բրոուզերները որոնք կկարդան HTML5 (IE9, Chrome, Safari ևն) կկարդան նաև այդ վիդեոները:

Եւ Apple-i գործադիր տնօրեն Ստիվ Ջոբս-ը իր գրառմամբ նույնպես արտահայտվել է բավականին կտրուկ՝ նշելով մի քանի հինավոր պատճառ չընդգրկելու, Flash-ին չվստահելու, և համարելով, որ H.264-ը շատ ավելի հարմար է բջջային հեռախոսներին (iPhone-ին մասնավորապես):

Հաչամովիչը ավելի դիվանագիտորեն նշել է, որ այո, Flash-ը ունի մի շարք խնդիրներ կապված ապահովության, անվտանգության և էֆֆեկտիվության հետ, բայց ավելացրել է, որ այժմ շատ մարդիկ են օգտագործում այն, և Microsoft-ը կշարունակի աշխատել Adobe-ի հետ՝ դարձնելու այն ավելի լավը:

Իսկ եթե չստացվի…. արդեն այդ ժամանակ HTML5-ը բավականին տարածված կլինի WEB-ում, համենայն դեպս Microsoft-ը, Google-ը և Apple-ը հոգ կտանեն դրա մասին:

http://www.armtech.am/web-ի-ապագան-html5-ն-է-microsoft/

shooter
17.09.2010, 22:14
Երբ HTML 4.0 - ին հաջորդեց XHTML 1.0 , կարելի էր կարծել, որ, շարունակությունը պետք է լինի XHTML 2.0, բայց արի ու տես HTML 5.0, բա էտ տեպքում XHTML - ը ուր մնաց ??

Ապե Ջան
06.10.2010, 13:04
Youtube - ի (http://www.youtube.com/results?search_query=html5&aq=0) արդեն հիմնականում բոլոր վիդեոները HTML5 ;)

Universe
06.10.2010, 13:10
Ասա գոնե Explorer 9 ի մեջ RADIUS ը լինի...

Ապե Ջան
06.10.2010, 13:12
Հիմա էդ Internet explorer 9-ը կարող եմ իմ Service Pack 3 - ի վրա դնել :8

Կարապետ
06.10.2010, 17:17
Հիմա էդ Internet explorer 9-ը կարող եմ իմ Service Pack 3 - ի վրա դնել :8

Իսկ ով գիտի ոնց կարող եմ YouTube-ում HTML5 WebM վիդեոներ ափլոդ անել?

javaharut
06.10.2010, 18:45
Ես գիտեմ միայն այն, որ Adobe-ը հենց ինքն ա համաձայն, որ ազատվի flash-ից ինտերնետում անընդհատ Upload-ներ անելուց, քանի որ այն լրիվ անվճար է տարածում և նրա համար բեռ է դարձել:

Mardaker
06.10.2010, 22:38
http://www.armtech.am/wp-content/uploads/2010/05/IEloveHTML5.jpg:D
:)