PDA

Դիտել ողջ տարբերակը : Պաղպաղակ` սեփական ձեռքերով



Ֆրեյա
05.07.2010, 18:07
Հաշվի առնելով այս ամառվա շոգը` անտանելի, ու խանութներում պաղպաղակի որակը` անտանելի, որոշեցի, որ կարելի է ինքնուրույն պաղպաղակ պատրաստել :nyam

Հետաքրքիր է` իսկական, ոչ արհեստական նյութերով, հավելումներով ու անորակ ճարպերով պատրաստած պաղպաղակը ինչ համ ունի... :love


Սովորական սերուցքային պաղպաղակ, N1

Սա ըստ էության սովորական սպիտակ պաղպաղակի բաղադրատոմս է, որի վրա ցաաանկացած հավելումներ ավելացնելով կարելի է ստանալ աշխարհի ամենահետաքրքիր պաղպաղակները, օրինակ, մրգային, շոկոլադե, ընկույզով, ալկոհոլային պաղպաղակ...

3 բաժակ կաթի սերուցք,
1,25 բաժակ շաքարավազ,
3 ձու

Անհրաժեշտ է ձվի դեղնուցները լավ հարել, խառնել շաքարի հետ, լավ խառնել, ապա վրան ավելացնել տաք սերուցքը /կարելի է նաև կաթ/: Ստացված զանգվածը դնել թույլ կրակին եւ եփել ` անընդհատ խառնելով փայտե գդալով: Երբ զանգվածը փոքր-ինչ պնդանա եւ մակերևույթից անհետանա փրփուրը, զանգվածը անց կացնել մաղով եւ սառեցնել; Սառեցրած զանգվածը լցնել պաղպաղակի ամանների մեջ եւ վրայից ծածկել մանր կոտրած սառույցով, պարբերաբար խառնել: Սառույցը պետք է լինի աղի հետ խառնած, ամեն 6-7 կգ սառույցին մոտ 1 կգ աղ հարաբերակցությամբ: Սառեցնելու պրոցեում անհրաժեշտ է ավելացնել սառույցը եւ հեռացնել ավելորդ ջուրը: Շարունակել 30-40 րոպեի ընթացքում, մինչև որ զանգվածը սառի: Հետո թողնել առանց խառնելու մոտ 1 ժամ եւ պատրաստ է :love

---------- Ավելացվել է՝ 19:07 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:53 ----------

Մրգային պաղպաղակ , N 2

Շատ դուրս եկավ միտքը, չնայած, որ ավելի շուտ մրգային շերբետ է, քան պաղպաղակ:

Ուրեմն. :)
Բանան - 2հատ,
Կես խնձոր,
Կես նարինջ,
Լիմոնի կճեպ - 30գ,
Սորգոյի սիրոպ - 2 ճաշի գդալ, կարելի է փոխարինել մեղրով, կամ այլ
բնական քաղցր սիրոպով
լիմոնի հյութ - 1 ճաշի գդալ,

Բանանները մաքրել, կտրատել մեծ կտորներով ու մի փոքր լիմոն ճզմել, որ չսևանան /քանի անգամ փորձել եմ, մեկա սևանում են :}/ Մի կտոր լիմոնի կճեպ ենք քերում, մաքրում ենք ինչքան հնարավոր է մաքուր նարինջն ու խնձորը, ավելացնում ենք բանինի վրա: Ամբողջ զանգվածը դնում ենք սառցախցիկ ու մի գիշեր պահում; Հանելուց հետո հարում ենք բլենդերով /այսինքն` ջարդում-մանրացնում/;
Պատրաստում ենք սիրոպը եւ խառնում ենք լիմոնի հյութի հետ; սիրոպը լցնում ենք մրգերի վրա ու մեկ անգամ էլ ենք հարում; դնում ենք սառցախցիկը նորից, մի ժամից հանում խառնում ենք, նորից սառեցնում ենք, մի քանի ժամից, նորից բլենդերով հարում ենք ու մի քանի ժամով դնում ենք սառցարանը;

Եթե էլ չեք համբերում, կարող եք հանել ու ուտել :nyam

Ֆրեյա
05.07.2010, 18:39
http://t2.gstatic.com/images?q=tbn:v67-A1YYCqAcFM:http://www.myhomecooking.net/ice-cream/images/ice-cream.jpg

Մեկ այլ ` պաղպաղակի հարմար բաղադրատոմս.

6 հատ ձվի դեղնուց,
3 բաժակ կաթի սերուցք,
150 գր շաքարավազ կամ շաքարի փոշի,

Սերուցքը դնում ենք կրակին ու հասցնում եռման /ըստ որոշ բաղադրատոմսերի` շաքարը կարելի է անել կաթին, գոնե դրա մի մասը/ , լավ հարում ենք եւ տաք սերուցքը շատ դանդաղ, փոքր-փոքր ավելացնում ենք դեղնուցին: Եթե շատ արագ լցնենք, դեղնուցը "կկտրվի":
Այնուհետև, համասեռ զանգված ստանալուց հետո դնում ենք կրակին ու տաքացնում, մինչև որ սկսի պնդանալ, բայց չենք թողնում եռա: Անհրաժեշտ է բռնացնել այն պահը, երբ զանգվածը հեսա-հեսա եռալու է:
Ստացված զանգվածը սառեցնում ենք 2 ժամվա ընթացքում, այնուհետև հանում ենք սառնարանից ու հարում փոքր արագության վրա: Փակում ենք ամանը եւ նորից պահում ենք սառնարանում ամբողջ գիշերվա ընթացքում:

:nyam
Սպիտակ պաղպաղակը շատ եմ սիրում սուրճի, վիսկիի ու ընկույզի հետ;
Մոտ կես սուրճի բաժակ նորմալ լուծվող սուրճին խառնում եմ մի թեյի գդալ վիսկի ու լցնում եմ պաղպաղակի վրա; Անմահական է

հ.գ. Շոգ ա :(

Արշակ
05.07.2010, 19:02
Փաստորեն պաղպաղակը պարտադիր ձվո՞վ են սարքում։:think

Ֆրեյա
05.07.2010, 20:14
Փաստորեն պաղպաղակը պարտադիր ձվո՞վ են սարքում։:think

Ընդհանրապես՝ այո, բայց հանգիստ կարելի ա առանց ձու սարքել, մանավանդ եթե սերուցքը 35 տոկոսանոց լինի, ձու կարելի է չանել:

Իսկ խանութային պաղպաղակները հաստատ մենակ ձվով են՝ առանց կաթի, որովհետև որ հալվում են, չեն ծորում, այլ դառնում են փրփուր