PDA

Դիտել ողջ տարբերակը : Դուդուկի նոր Ընրյալները

Հարդ
04.07.2010, 22:12
Մի քիչ ուշացումով բայց էս թեման էլ եղավ:)

Տեսած կլինեք այս նախագիծը: Շատ անգամներ հոգնեցնող, բայց շատ անգամ հետաքրքիր նորարարություններով համերգներ են կազմակերպում: Իմ կարծիքով մեծ գործ են անում, քանի որ շատերն էին սկսել դուդուկ նվագել ու կսկսվեր անորակ դառնալ դուդուկի նվագը: Իսկ այսպիսով նրանք համ աշխատում են մասնակիցների համար համ օրինակ են ծառայում թույլ, կամ սկսնակ նվագողների համար: Հատկապես լավն էր հոգևոր թեմայով հաղորդումը:
Մասնակիցներից մի քանիսն էլ կոնսից են:
Կարծում եմ հարցում պետք չի:

Չամիչ
05.07.2010, 14:27
Ապրես Հարդ ջան թեմայի համար:

Երկու շաբաթ առաջ ես էլ էի ուզում այս թեման բացել, բայց թեման լուսաբանող ոչ մի վիդեո մատերիալ չգտա, առանց տեսնյութ մի տեսակ չոր ու ցամաք է:

Իսկ հիմա, youtube-ում ահագին տեսանյութեր կան:

Ասեմ, որ նախագծի մասնակիցներից ամենաշատը հավանում եմ՝ Գեւորգ Կարապետյանին եւ Հարություն Չքոյլանին:

Նիկոլ Գալանտերյան՝ «իմ ուղին», երկրորդը՝ պարեղանակ, կատարում է՝ Հարություն Չքոյլանը Գավառից, ձայնակցում է Եվա Թաշչյանը:

http://www.youtube.com/watch?v=whyEV3j0q0Y&feature=related

Գուսան Աշոտ՝ «Ծով Աստղիկ», կատարում է Գեւորգ Կարապետյանը, ձայնակցում է կրկին Եվա Թաշչյանը: Երկրորդ կատարումը կրկին պարեղանակ:

http://www.youtube.com/watch?v=72mAYj7BfFg&feature=related

---------- Ավելացվել է՝ 14:27 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:25 ----------

Մի բան էլ ասեմ Հարդ ջան, կարծում եմ թեման այնքան էլ համապատասխան բաժնում չի բացված, առաջարկում եմ թեման տեղափոխել երաժշտություն բաժին, քանի, որ թեման դու ես բացել, չեմ ուզում քեզնից առաջ ընկնել:)

Հարդ
05.07.2010, 16:08
Դե ես հնարավորություն չունեմ տեղափոխելու, բայց դեմ չեմ:):
Ասեմ, որ ամենաշատը հավանում եմ Հարությունի նվագը, մեր մոտ կարծեմ 4 - րդ կուրս ա:
Իսկ ընդհանրապես եթե հիշում եք, առաջինը դուրս մնաց Հայկ Կարապետյանը: Ճիշտն ասած շատ վատ էր, քանի որ նա շաաաատ տաղանդավոր ա ու դեռ շատ նորարարություններ ցույց կտար (համ էլ իմ ընկերներից ա:)):
Իսկ տրված տեսահոլովակների համերգը երևի ինձ համար ամենաանհաջող համերգն էր, իսկ երեկվանը լավագույններից:
Ի միջի այլոց՝ հավանում էի Գեորգի Մինասյանի նվագը, ափսոս, որ դուրս մնաց:

Չամիչ
05.07.2010, 16:27

Գեորգի Մինասյանին ընդհանրապես չէի հավանում, արագ պարեղանակ կատարելու ժամանակ լրիվ պարզ դարձավ, որ տեխնիկապես շատ թույլ ա:)

Հայկ կարապետյանին ցավոք չեմ հիշում, հենց սկզբից ուշադրությունս գրավել էր միայն Գեւորգը Կարապետյանը, հետո, համերգներին հետեւելով զգացի, որ Հարություննել ա լավ նվագում: Նորայր Գափոյաննել ա համով դեմք, բայց վիբրացիան դուրս չի գալիս, արագ վիբրացիա չեմ սիրում: Համ էլ պարեղանակի ժամանակ ինքն էլ ահագին խեղճացավ:

Հարդ
05.07.2010, 16:33
Դե գիտես ոնց, տեխնիկան ամենակարևորը չի: Իհարկե լավ բան ա, երբ լավ տեխնիկա ես ունենում, բայց կան լավ տեխնիկա ունեցողներ, որոնք դանդաղ գործեր լավ չեն կատարում: Իսկ եթե լավ չես կատարում հանգիստ գործեր, տեխնիկական նվագելուց էլ մենակ տեխնիկային կտաս: Իսկ եթե դրան կարողանաս միացնել նաև հոգի, դա արդեն պրոֆեսիոնալ կդառնա:
Կան նաև շատ դեմքեր, որոնք բոլորովին հեռուստատեսության բան չեն... ուղղակի ժողերին լավ չեն կրթում, այդ պատճառով էս խնդիրն ունենք (թե չէ դասականներին լավ են էլի կրթում):
Մոռացա նշել Արտակ Ասատրյանին (իրան չեմ ճանաչում), շատ սկզբունքային մարդ ա երևում, ու լավ էլ նվագում ա: Համ էլ բեմական տեսք ու կեցվածք ունի:

Չամիչ
05.07.2010, 16:44

Ի՞նչ երաժիշտ եթե հոգի չկա, դրա մասին ընդհանրապես չարժի էլ խոսել: Ընդհանրապես, երաժիշտը նվագում է, երգում է, ոչ թե կոկորդով կամ գործիքով այլ հոգով, սա քննարկման ենթակա չէ, բայց երբ երաժիշտը տեխնիկապես թույլ է մեխանիկորեն դասվում է միջակությունների շարքը, իսկ միջակ երաժշտից վատ բան չկա: Ինձ համար երաժշտությունը այն բնագավառն է, որը չի հանդուրժում միջակությունների: Միջակ երաժիշտը ինձ համար ասոցացվում է ֆալշի հետ, որտեղ կա ֆալշ այնտեղ երաժշտության համար տեղ չի կարող լինել:)

Իսկապես Արտակ Ասատրյանն էլ վատը չի, բայց ինձ ամենաշատը Հարությունի կողմից վերարտադրված դուդուկի ձայնն ա դուր գալիս, շաաաատ դուդուկային ա:

Հարդ
05.07.2010, 17:01
Չէ, ես էլ միջակություն չեմ հանդուրժում, բայց եթե տեխնիկապես թույլ ա, դա դեռ անտաղանդ չի նշանակում: Ես էլ եմ տեխնիկապես թույլ եղել ինչ որ ժամանակ, բայց դրան պարապելով են հասնում:

Չամիչ
05.07.2010, 23:21
Չէ, ես էլ միջակություն չեմ հանդուրժում, բայց եթե տեխնիկապես թույլ ա, դա դեռ անտաղանդ չի նշանակում: Ես էլ եմ տեխնիկապես թույլ եղել ինչ որ ժամանակ, բայց դրան պարապելով են հասնում:

100 տոկոս, բայց Գեորգի Մինասյանի տարբերակը էտ դեպքը չի, ինձ թվում ա, որ իրա տվյալները դուդուկ նվագելու համար բավականին համեստ են: Ուզում ա օրը 9 ժամ պարապի, հազիվ թե լուրջ ձեռքբերումների հասնի: Ամեն դեպքում, սա էն դեպքն ա, որ ուրախ կլինեմ, եթե սխալվեմ, բայց տաղանդը նենց բան չի, որ իրան երկար սպասեցնել տա, տաղանդը կամ կա, կամ չկա:)

ՆանՍ
06.07.2010, 14:00
Ես Ճանաչում եմ Հարությունին էլ , Գեորգիին էլ, Սաքոյին էլ,
Աննային էլ( Էն որ դուրս մնաց):
Ասեմ, որ Գեորգին լավ երեխայա, բայց միշտ փորձերին գլխառադ էր անում, ու պարտաճանաչ չէր(իրա հետ համերգ ունեցել եմ), քիչ էր պարապում ու իրան թվում էր պապիի անունով ինքը արդեն մեծություն ա. բայց նաև ասեմ, որ էդքան էլ թույլ չի, շատ որ աշխատի, լավ կլինի:
Հարութի մասին ասեմ, որ շատ լավա նվագում, շատ ընդունակ ա, մի անգամ հերիքա լսի ու կարևորը մաքուրա նվագում, բա զուռնա ինչ լավա նվագում:
Սաքոյից էլ ասեմ, որ էլի շատ լավա նվագում, բայց ամենաշատը դուրս գալիսա երբ որ զուռնայով ինքը ջազա նվագում, մալադեց:
Աննայից էլ ասեմ, որ իմ լավ ընկերուհիներից ա ,շատ լավ անձնավորություն, բայց դե նվագի տեսակետից իհարկե տղաներին շատա զիջում, բայց իրա աղջիկ հալով լավ էլ փչվածք ունի ու վատ էլ չի նվագում, իրա քույրիկն էլ դհոլ ա նվագում:

Չամիչ
02.08.2010, 12:59
Ուզում եմ, որ Հարությունը հաղթի, նա անհամեմատ ավելի արժանավոր է:

Հարդ
02.08.2010, 13:18
Ոնց որ թե երեկ ուժեղ համերգ ա եղել, բայց ես նորմալ չնայեցի...:(

Չամիչ
02.08.2010, 14:28
Հա ահագին լավ համերգ էր, նամանավանդ վերջի համարը, երկուսն էլ քամվեցին, բեմի վրա երկուսով էին, սկզբում դանդաղ պարեղանակ էին նվագում, հետո կամաց կամաց տեմպը էնքան արագացրին, որ երկուսն էլ քիչ էր մնում գնաին գլուխները ուտեին:) Գեւորգը լրիվ քրտնել էր, Հարությունին էլի քիչ թե շատ հաջողվում էր դրության տերը մնալ, բայց բայց տեմպը չափից դուրս արագ էին վերցրել, երկուսն էլ տակից դուրս չեկան: