PDA

Դիտել ողջ տարբերակը : Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք

mkofranc
04.07.2010, 00:28
ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհուրդը երեկ հաստատել է 2012թ. Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք դարձնելու որոշումը։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հայկական կողմը համապատասխան փաթեթը ՅՈՒՆԵՍԿՕ էր ներկայացրել կես տարի առաջ։ Փաթեթի խորագիրն էր «Խոսքի հավերժություն», ինչը, ըստ նախարարի, հայ գրքի պատմության համար լավ խորհրդանիշ է։ Փաթեթի յուրաքանչյուր էջում ներկայացված են եղել հայ գրքի կարևորագույն պատմությունները։

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի խոսքով՝ 2012թ. ապրիլից մինչև 2013թ. ապրիլն անցկացվելիք այս խոշոր միջոցառմանը մասնակցելու նպատակով Երևան կժամանեն հյուրեր տարբեր երկրներից, կանցկացվեն մի շարք միջոցառումներ։ «Դրանից հետո Երևանը կունենա շատ դրական փոփոխություններ գրքի, գրախանութների և գրադարանների իմաստով»,- նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ կավելանա Երևանի գրախանութների թիվը, բոլոր գրադարանները կունենան ընթերցասրահներ։

Երևանը 12-րդ քաղաքն է լինելու, որը հռչակվելու է գրքի համաշխարհային մայրաքաղաք։ Այս տարի գրքի համաշխարհային մայրաքաղաք է հռչակված Լյուբլյանան, 2011-ին կլինի Բուենոս Այրեսը։ Հայկական կողմը դեռևս տեղյակ չէ, թե մրցույթին որ քաղաքներն են մասնակցել, միայն հայտնի է, որ պայքարը շատ թեժ է եղել։

Նշենք, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ 2012-ին Հայաստանում պաշտոնապես կնշվի հայերեն առաջին տպագիր գրքի՝ «Ուրբաթագրքի» 500-ամյակը, որը Հակոբ Մեղապարտը տպագրել է 1512թ. Վենետիկում։

Tert.am
http://www.unesco.org/new/fr/media-services/single-view/news/world_capital_book/

Շինարար
04.07.2010, 09:34
Մոդերատորական. թեման «Գրականություն» բաժնից տեղափոխվել է «Գրքերի աշխարհ» բաժին:

yerevanci
04.07.2010, 11:45

իսկ ովա տեղյակ, ո՞ր քաղաքների միջից է Երևանին նման բախտ վիճակվել