PDA

Դիտել ողջ տարբերակը : իմ մասին քիչ քիչ



Reh32
02.07.2010, 21:35
Տուն վերադարձա.Կյանքումս այսքան ապրումներ միանգամից չեմ ունեցել.
Եղբորս, հարազատ, միակ, սիրելի, եղբորս զորակոչեցին հայկական բանակ. Դեռ առավոտ շուտ զարթնեցինք, գնացինք վայենկոմատ, դե ստեղ առանձնապես հետաքրքիր բաներ տեղի չունեցան, մի քիչ ուշացել էինք, գնացինք ապերը շուտ մտավ, կարգավորեց ամեն ինչ, մաման էլ խոստացել էր քաջ լինել ու չլացել վայենկոմատում. Մի խոսքով պաչեցինք, նկարեցինք, մաման էլ համարյա թե պահեց խոստումը, ճանապարհեցինք. ճանապարհեցինք ու եկանք տուն, երեկոյան 4 ի կողմերը ընդհանուր հավաքակայան գնալու մտադրությամբ. Դե հավաքակայանը Չարբախում է գտնվում, առաջին անգամ էի էնտեղ լինում, առաջին հայացքից շատ խուլ մի տեղ, ու արդեն սկսում էս հասկանալ որ մարդկությունից գնալով կտրվում ես էս վայրում. Գնալով մոտեցանք այդ երեվույթին, մեքենաները շարվել էին որը որտեղ հասցներ. Ես էլ մեքենաս կանգնեցրի մի հեռու վայրում, որովհետև այլևս հնարավոր չէր առաջանալ.Պատերի տակ հավաքված մարդիկ, խառը բազմություն, խառնված ամբոխի մեջ դժվար չի տեսնել ու հասկանալ, որ մարդիկ եկել են Հայաստանի գրեթե բոլոր ծայրերից. Աջ մասում մայթին, մի շինության ծնողները շողքի տակ պաշտպանվում են ամառային տոթից, տաք գետնից ելնող կրակն էլ իր հերթին է քրտինք քամում, առանց այն էլ ջրազրկված մարդկանցից.Կարգ ու կանոնը վերահսկող 2 տասնյակ ոստիկաններն էլ իրենց հերթին են մարդկանց խնդրում, պահանջում, բղավում հետ գնալ.Մի խոսքով սարսափելի խառնաշփոթ, որտեղ շունը տիրոջը չի ճանաչում. Մի խոսքով եկանք ու տեղավորվեցինք բոլորի մեջ. Հասկանալու համար, թե արդյոք ժամանակին ենք եկել, կողքիս կանգնած տղայից հարցրեցի թե արդյոք տարել են որևէ մեկին, ու պատասխանեց որ մի ավտոբուս գնացել է Հոկտեմբերյան, մյուսն էլ շուտով դուրս կգա. << Շուտովը>> սպասեցնել չտվեց.երբ սկսվեց համընդհանուր վազվզոց. ես էլ վազելով մայթն անցա, որպեսզի մայրս այս մայթից նայի ես էլ այն ու միացյալ ուժերով փորձենք ավտոբուսի մեջ եղբորս գտնենք. Երբրևէ չէի պատկերացնի, որ կտեսնեմ կողքովս անցնող ավտոբուսը բայց չեմ կարողանա մեջը մարդ փնտրել. Լավ ամեն ինչ հերթով. Զորամասի դարպասները հսկող զինվորները մոտեցան դարպասներին, որ բաց անեն, ու լսվեց պետավտոտեսուչի մեքենայի վայնասունը, փողոցում կանգնած ոստիկանները սկսեցին բղավել ինչքան կոկորդներում հզորություն կար. Պետավտոտեսուչի մեքենան դուրս թռավ հետևից էլ երկար սպասված զինվորներով լի ավտոբուսը. Շրջապատում բոլորը սկսեցին բղավել, ու չգիտես ինչի ու չգիտես ինչ. Իսկ ամենաահավորը դեռ մի քանի վայրկյանից թր լինելու. երբ ավտոբուսը սկսեց անցնել մարդկանց միջով ես սարսռեցի նկատելով լուսամուտներից սարսափելի գոռացող երիտասարդնեին. Առաջին տպավորությունս այնպիսին էր թե այս պատանիներին տանում են ոչ թե բանակ այլ ասենք մորթելու, ու ինչպես կգոռաս դու եթե քեզ տանեն մորթելու, ու դրսում էլ տեսնես մամայիտ պապայիտ կամ ձեր հարևանին. Բայց երբ դեռ քիչ էին հեռացել հասկացա, որ գոռում են Հոկտեմբերյան. Սարսուռ անցավ մարմնովս(ես արմատներով հոկտեմբերյանից եմ). Երբեք հարազատ մարզիս անունը լսելիս այդպես չեմ սարսափել. Անկախ քեզնից սկսում ես ատել Հոկտեմբերյանը, սկսում ես քեզ անճար զգալ, ատում ես պետություն տարածաշրջան, նախագահ. մի խոսքով ատում ես ամենը ինչ կապված է հզորության հետ. որ հարազատ, ամենահարազատ եղբորդ չես կարող մի բառ ասել, որովհետև դու արդեն ժամանակ չունես. Իսկ երբ մի փոքր էլ հեռացավ հասկացա, որ իմ բաժին պարտականությունը չեմ կատարել, ու ուշադիր չեմ եղել թե արդյոք եղբայրս այնտեղ էր թե չէ. Մայթն անցա մայրիկս լալիս էր, բարկացա վրան, հույս տվեցի. ու ասաց որ չի նկատել Գագիկին. Բայց կարծես նրա վառ կապույտ շորը իմ աչքով էլ չընկավ.
Սպասենք...
Ուրիշ տարբերակ չկա, սպասելը միակն է, մեզ բաժին հասած ընտրության մեջ.
Այսօրվա թվով 3 րդ ավտոբուսն էլ երկար սպասել չտվեց քիչ անց նորից հոգնած ամբոխը վերակենդանացավ, ու սկսեց աջ ու ձախ վազել, հարմար տեղավորվել, նորից լսվեց պետավտոտեսուչի մեքենայի ազդանշանը.
Նորից կարծես անտեսանելի վայրից դուրս թռավ ոստիկանության մեքենան, հետեվից էլ երիտասարդներով լի ավտոբուսը. Նորից իրավիճակը կրկնվեց. զիվորները դուրս հանեցին գլուխները ու սկսեցին սարսափելի ձայներով բղավել.Տեսարանն ահասարսուռ էր, ու կրկին իմ մոտ բանակ տանելը չգիտես ինչու ասոցացվեց կյանքի ավարտի հետ. պետավտոտեսուչն էլ իր հերթին բարձրախոսով գոռում էր այն ծնողների վրա ովքեր փորձում էին մոտենալ իրենց բանակային զավակներին. Հանկարծ ավտոբուսի միջից մի թղոի կտոր դուրս թռավ, որի վրա ծուռտիկ մուռտիկ տառերով գրված էր ԼՈՒՍԱԿԵՐՏ. Ախպերս կրկին այստեղ չէր. Մոտեցա մամային, նորից լաց էր լինում.
Մի քիչ գաղտնիք բացահայտեմ.Մենք որոշել էինք պատահականությանը չհանձնել ախպորս բանակի գործը. Ու որոշել էինք դասավորել .
ուզում էինք Էջմիածին ընկնի.
Դե ավտոբուսի հեռանալուց հետո ոմանք գտնելով իրենց մոլորյալին շտապեցին մեքենայով հասնել. հավանաբար դեռ մինչև չաստ կգնային.
Հիշեցի. Հիշեցի, որ պետք ա սրսկեն. վախ մեռնեմ ջանիտ. ախր անտեր շները միանգամից 6, 7 հատ սրսկում են.
Դե իսկ ժամանակը անդավաճան կերպով գլորում էր իրեն բաժին ընկած ամենամեծ անիվը աշխարհում, ու թարսի պես էլ նենց դանդաղ.
Սպասում ենք, ախր անտեր շոգը մի կողմից էս աննոռմալ վիճակն էլ մյուս, իսկ ամենաահավորը, որ մեր գործ սարքողը զանգեց, բա թե կարողա ձեր գործը չստացվի, մեջը վերևներից մարդ կա սաղի թղթերը խառնում են.
Դե մաման գույնը գցեց. բայց դե զգում եմ որ իրան ուզում ա հերոսավարի պահի, ու ի զարմանս ինձ ստացվում ա. Դե ես փորձում էի դուխ տայի. Մի խոսքով, գնացի եկա գնացի եկա բոլոր անծանոթների կողքը փորձում էի աննկատ կանգնել ու գոնե մի բան ականջ դնել, հասկանալ ով ինչ գիտի, ինչ ա խոսում, ինչ են ասում,դե էլ ուրիշ ոչինչ ձեռքիցս չէր գալիս. Մի ոստիկանի մոտեցա ու փորձեցի ճշտել թե դեռ քանի ավտոբուս է ուղևորվելու. Սա էլ գործի դնելով իր ողջ <<պրոֆեսիոնալիզմը>>` ասաց,թե 4 հատ ավտոբուս ա մնացել . Երկուսը Ղարաբաղ երկուսն էլ Գորիս, թե եսիմ ուր.
Լավ մտածում եմ, համ փող տվինք, համ էլ էս էշերը ախպորս Ղարաբաղ են տանում?
Ախ էտ աներ ժամանակն էլ չի անցնում ոչ մի ձև. էտ շոգին, նստելու տեղ չկա նույնիսկ, մի քիչ էն կողմ էլ մի քանի նստարան ա դրած բայց էտտեղ հերթ պիտի կանգնես որ նստես.
Դե վերջ տանջվեցինք տենց մի կես ժամ, նորից զորամասի զինվորները մոտեցան ու բաց արեցին դարպասները, նորից սկսվեց խառնաշփոթը նորից բոլորը սկսեցին վազել, չգիտես ուր, նորից կարգ ու կանոն պահպանող ոստիկանները սկսեցին բարձր բղավել. սպասում ենք, որ հեսա էլի կլսվի պետավտոտեսուչի ազդանշանը. սպասում ենք, բայց չկա ոչ մի ազդանշան, հանգիստ երթով անհասանելի դարպասներից դուրս եկավ մի սովորական մեքենա ու անցնելով մարդկային շարքերի միջով կորավ գնաց.
Նորից նույնը սպասում ենք, բայց արդեն չգիտեմ ինչին ենք սպասում, կողքներս կանգնած մի կին, որի հետ նոր մայրիկս ծանոթացել էր, ասեց թե հնարավոր է, որ այսօր շատ մարդ լինի տանելու. այսօր չտանեն.
էստեղ հուսահատությունը, հոգնածության ու գլխացավի հետ քեզ էլ հյուր կգար .
Արևը իր մայրամուտի շեմին, սկսեց կարծես են վերջին վատությունն անել, գնալով ավելի ուժեղ ու ուժեղ էր վառվում. Հով տեղում կանգնելու տեղ չկար. մնացել էինք բաց երկնքի տակ.
Նորից աժեոտաժ սկսվեց շատերը չհավատալով, բայց շուտափույթ սկսեցին մի մայթից մյուսը վազել. հարմար տեղավորվեցին, զորամասի դռները բացվեց, լռություն է, բոլորը սպասում են ազդանշանին. Իսկ ազդանշանի տիրոջ ինչ պետքն ա.
ու էտ մի քանի վարկյանը հավերժություն չի թվում այլ իրոք հավերժություն ա.
Ու վերջապես. ազդանշան տալն ու դուրս թռնելը մեկ եղան. Հետևից էլ ավտոբուսը. բայց բոլորի սպասումներին հակառակ պետավտոտեսուչը շրջվեց զորամասի դռներից ձախ, ու թռավ էտ ուղղությամբ, զինակոչիկները գլուխները դուրս էին հանել ամեն հնարավոր տեղից ու բարձր, աղիողորմ ճիչերով գոռում էին ՂԱՐԱԲԱԱԱԱԱԱԱԱԱԱՂ. Դիմացս կանգնած մի կին չորացած ընկավ գետին. առաջին ավտոբուսին հետևեց երկրորդը, մարդկանց շփոթությունը կրկնապատկվեց. ՈՒ ավտոբուսները թռնելով թարս ուղղությամբ հեռացան դեպի Արցախ աշխարհ.
Գնաց, Ղարաբաղն էլ գնաց, իմ ունեցած նախնական տվյալներով մինչև երեկո դեռ 2 հատ պիտի տանեին այն էլ Տավուշ. Մամայի հետ գնացինք մի քիչ ջուր խմելու մոտ 4 ժամ արևի տակ կանգնած այնքան լարված էինք սպասում, որ նույնիսկ չէինք ծարավել. Դեռ նոր էինք նստել սրճարան-կանգառում, երբ բոլոր նստածները մի մարդու ետևից դուրս թափվեցին սրճարանից, կարծելով թե հերթական ավտոբուսն է շարժվելու. Մենք էլ դուրս եկանք, հեռվում կրկին հակառակ կողմով ընթացող ու հետևից փոշու ամպ բարձրացրած մի ավտոբուս էր գնում, բայց դիմացից ուղեկցող ոստիկանական մեքենա չկար. Ոմանք պնդում էին թե դա հենց նոր դուրս եկավ, ոմանք էլ ասում էին թե ավտոբուսը մեր կողքով է անցել և մենք չենք նկատել. Մի խոսքով ես էլ կարծես եկա այն եզրահանգման, որ մի գուցե մեր կողքով է անցել, բայց որքան էլ զարմանալի թվա , ոչ ես ոչ էլ մաման չէինք նկատել մեր կողքով անցնող ավտոբուսը. Մի քիչ հով տեղում նստելուց հետո մամային առաջարկեցի գնանք միասին մեքենայի մոտ, պտտվենք ու հետ դառնանք. Ճիշտն ասած մի փոքր հույս ունեի որ մայրիկին կհամոզեմ մի քիչ նստել մեքենայի մեջ. Նոր էինք շարժվել դեպի մեքենան, երբ նորից խառնաշփոթ սկսվեց, մարդիկ ովքեր մի քանի հոգով էին եկել, բաժանվում էին իրարից անցնում դիմացի մայթ, ոմանք էլ սկսեցին վազել այն ուղղությամբ, ուր քիչ առաջ մեկնել էին Ղարաբաղ գնացող ավտոբուսները, որպեսզի այս անգամ ևս այնպես չլինի, որ ավտոբուսները շարժվեն մի ուղղությամբ ու նորից մարդիկ չհասցնեն փնտրել ավտոբուսի իրենց ուղևորին. Երկու զինվոր նորից մոտեցան դարպասներին, հանգիստ կերպով, առանց շտապելու, մի քիչ էլ ծուլորեն բացեցին դարպասները, մարդկանց աշխուժությունը ավելի շատացավ, շատերը չկողմնորոշվելով թե ավել լավ կլինի որ կողմում կանգնել շիվարած կանգնում էին փողոցի մեջտեղում, ում վրա էլ իր կոկորդի զորությունն էր փորձում մոտակա ոստիկանը. Ոստիկանները գնալով ավելի էին ուժեղացնում ձայները ու այս փոքրիկ տարածքը գնալով ավելի աննորմալ էր դառնում. Վերջապես լսվեց ուղեկցող պետավտոտեսուչի մեքենայի սիրենան. Առանց երկմտելլու պետավտոտեսուչի մեքենան դուրս թռավ դարպասների անտեսանելի մասից ու մխրճվեց մարդկանց մեջ. Հետվից նայելիս կարելի էր կարծել թե մի քանիսին նույնիսկ տրորեց. Հետևից դուրս թռավ կարմիր մի ավտոբուս. որը դիմացից ճանապարհ հարթող ունենալով առանց երկար բարակ մտածելու հետևեց պետավտոտեսուչին. Նորից կրկնվեց նույն պատկերը, ապագա հայրենիքի պաշտպանները իրենց գլուխները դուրս հանած բղավում էին. Մի հետաքրքիր հարց սկսեց հետապնդել ինձ, տեսնես որտեղից են այս զինվորները իմանում այստեղ կանգնածների մտահոգությունը, ոնց են այդքան բան մտածում ու բղավում իրենց գնալու տեղի անունը? Միգուցե ավտոբուսում եղած սպաներն են ասում որ կարգն է այդպիսին, ու պետք է բղավել ամբողջ ուժով, իսկ ամեն դուրս եկող ավոբուսի մեջ տեղի էր ունենում կարծես երկար ժամանակ շարունակական վարժությունների միջով կոփված մի բան. Կարծես մինչ ծառայությունը այս պատանիներին մի քանի անգամ դուրս էին հանել այս տեղից ու սովորացրել.
Շատ հետաքրքիր է.
Հա անցնելով այդ րոպեին, իմ հիմնական առաքելությանը ավելի աչալուրջ քան նախորդ անգամները սկսեցի ընթացքի մեջ հասկանալ, թե արդյոք այս ավտոբուսի մեջ իմ որոնած մարդը կա? Մաման էլ իր կողմից չեր նկատել.
Կարծես թե կրկին չկար.
Նորից հարկադրված ենք սպասել.
Արդեն սկսեց մեջս կասկած մտնել թե արդյոք ամենաառաջին ավտոբուսը, որը մեկնել է Հոկտեմբերյան չի տարել ախպորս. Բայց մյուս կողմից էլ գիտեի, որ ավտոբուսի միջից հնարավոր է զանգել, ախպերս էլ գիտեր, նույնիսկ մեր զինկոմիսարիատում ինձանից 200 դրամանոց վերցրեց զանգելու համար.
Բայց մտածում եմ հնարավոր է չի հարմարվել զանգելը?
Զգում եմ, որ կողքից ինչ որ մեկը անունս է տալիս դե մտածում եմ երևի համընկնում է. բայց կրկնվեց մի քանի անգամ ու շրջվեցի ու տեսա ծանոթներիցս մեկին, պարզվեց նա էլ իր քեռուն է ճանապարհում բանակ. ասաց որ քեռուն էլ պետք է գցեին Էջմիածին, բայց նրան արդեն տարել են Հոկտեբերյանի ավտոբուսով, Փորձեցի մի քիչ հույս տալ ու ասեցի, որ հնարավոր է, որ ճանապարհին շեղվեն մտնեն Էջմիածին, ու պետք չէ դեռ հուսահատվել. Ինքն էլ մի քիչ հուսավորվելով հարցրեց, թե ես ում եմ ճանապարհում, ու հենց իմացավ ինքն էլ ինձ փորձեց հուսադրել, ասել որ ամեն ինչ լավ կլինի, ու հեռվում Ինչ որ մեկին նկատելով ծանոթս շտապեց ինձ հրաժեշտ տալ ու հեռացավ. Դե երևի շուտվանից էր նրան սպասում. Գնացի մամայի մոտ պատմեցի ծանոթիս հետ տեղի ունեցած դեպքը. Ինչ անեմ, ինֆորմացիա այնքան քիչ ունեինք որ ստացած ամենաչնչին նորությունն էլ փորձում էինք քննարկել ու հասկանալ, թե այդ ամենից մեզ ինչ օգուտ կամ վնաս կարող է գալ. Մաման հարցրեց թե արդյոք ծանոթիս քեռին զանգել է ավտոբուսի միջից, ու ես հասկացա որ ամենակարևոր հարցը չեմ տվել. Ինչպես կարող էի մոռանալ հարցնել նրան, թե արդյոք չի զանգել իրեն իր քեռին? Այս հարցի պատասխանը մի քիչ հույս կտար մեզ, երբ պարզվեր, որ չի զանգել. Դե կարելի կլիներ ենթադրել որ Գագիկն էլ չի կարողացել զագել. Որոշեցի փնտրել ծանոթիս, բայց թարսի պես էլ չէի տեսել, թե որ կողմն է գնացել. Իջա ներքև, բարձրացա վեր ու կարծես անհետացել էր, կարծես չէր էլ եղել. Կողքից ինչ որ մեկը ձեռքը դրեց ուսիս.

Reh32
02.07.2010, 21:36
- Դու Էդիկի թոռը չէս?
զարմացած նայում էի այս մարդուն, զգացվում էր որ արևի տակ այնքան է մնացել, որ մաշկը սովորական մարդու մաշկից մի քանի անգամ ավելի սև էր.Գյուղացի էր. ՈՒ շատ ծանոթ դեմք ուներ. Ինչքան փորձեցի հիշել չստացվեց.
-Ես ձեր գյուղի Գառնիկն եմ,- ասաց նա
չէ մեկա չեմ հիշում.
-Տղաներիս հիշում էս? Մանուկը, Արթուրը, Անդրանիկը
հաաա հիշեցի.
-Ախր էնքան ժամանակ ա անցել, Էն ժամանակ փոքր էրեխեք էիք, սաղ գյուղը հիանում էր ձեզանով, շատ խելացի էիք, գնացիք քաղաք մարդ դառաք, մենք ինչ, ում ենք պետք սաղ օրը հողի հետ, կով, գոմ, անասուն չարչարվում ենք. ում համար չգիտենք.
Նայիր մեր գյուղից Հակոբն ու Հարութն էլ են այստեղ. Երևանում էին իմացան Մանուկիս տանում են եկան.
Հակոբին ու Հարութին էլ հիշեցի, բարևեցի. Ասեցի , որ ախպորս են տանում բանակ, ինքն էլ ասեց, որ իր փոքր տղային էն տանում. 2 մեծ ախպերները ծառայել են Ղարաբաղում, հիմա էլ փոքրի հերթն է.
-Ախր Գևոր ջան(նույնիսկ անունս էր հիշում) էն տղեքիս համար հեչ չեմ անհանգստացել, բայց էս փոքրիս ոտքը փոքր ժամանակ ջարդվել է. 7 տարի է չէր դզվում միշտ ծուռ էր կպնում, մի թեթև բանից նորից կոտրվում էր. էս վերջի երկու տարին ա որ մի քիչ ամրացել ա, ուր ուզում ա ընկնի մենակ Ղարաբաղ չտանեն.
Ինձ մոտ էնպես էր արդարանալով պատմում, էս խեղճ մարդը, բայց ես ինչ կարող եմ անել, անճար վիճակում էլ մենք ենք ախր.
Կողքից Հարութն ու Հակոբը սկսեցին հույս տալ.
- Այ Գառնիկ ջան, մի վախեցի, Ղարաբաղ չեն տանի, էսքան վախտ երբ ես ու Հակոբը էկել ենք սաղին Հայաստանի մեջ են քցել. էսքան վախտ հլը տենց դեպք չի եղել, որ մենք գանք մեկի համար ու իրան տանեն Ղարաբաղ. Գևոր ջան ախպորտ էլ չեն տանի Ղարաբաղ, մի մտածի.
-Չէ ախպեր իմ բախտը ուրիշ ա, ես բախտ չունեմ իմ ճակատին գրածա Ղարաբաղ. ասաց Գառնիկը.
-Չէ Գառնիկ ձա մի մտածի ես են մլիցուն հարցրի, ինքն ասեց, որ 2 ավտոբուս ա Ղարաբաղ գնալու. Էն էլ տեսար 2 հատ գնաց. եթե մեջը չէր ուրեմն էլ չեն տանի.
Էտ ասելուս վրա նորից խառնաշփոթ սկսվեց. դարպասների միջից մի քանիսը տեսել էին լուռ գաղտագողի մոտեցող պետավտոտեսուչի մեքենան ու գոռգոռալով բոլորին հայտնել. Սկսվեց մի փոքր հանգստացած ամբոխի վազվոցը. Փողոցը անցնում էին բոլորը. մյուս փողոցից էին էս կողմ գալիս. Մտածում եմ, այ թե հետաքրքիր կլիներ , որ պետավտոտեսուչը փոխանակ զինվորական ավտոբուսին ուղեկցելու կանգներ, ու սկսեր տուգանել բոլորին` ճանապարհը ոչ ճիշտ տեղով անցնելու համար.
Տեղավորվեցի մի քարի վրա ու սկսեցի անհամբեր սպասել. Նորից լսվեց ազդանշանը ու պետավտոտեսուչը դուրս թռավ դարպասների միջից, ու բռնեց Ղարաբաղի ուղղությունը.
Ավտոբուսի վարորդն էլ օգտագործելով իր մեքենայի ողջ ուժը թռնելով դուրս եկավ. ու թռավ Ղարաբաղ.Գագիկը մեջը չէր.
Շրջվեմ տեսնեմ Գառնիկը 2 ձեռքով փակել է դեմքը.
-մեջն էր Մանուկը?
Գառնիկը ոչինչ չասեց, ուսերը ռիթմիկ բարձրանում ու իջնում էին.
լալիս էր.
Բան չկարողացա ասել, ասելու բան էլ չկար. Հակոբն ու Հարութն էլ էին լռում. Պարզվում է ամենադժվարը լացող տղամարդուն նայելն է.
Մի քանի վայրկյան հետո հավաքեց իրեն. ու թաց աչքերը մաքրելով ասաց.
-Տղերք մեքենաս էստեղ է կգաք օգնեք հրեմ խոդի գցեմ?
Էտ ամենաքիչն էր, որ կարող էինք անել. լուռ գնացինք ինքը նստեց ռույլին մենք էլ սկսեցինք հրել.
Լավ էր շուտ խոդի ընկավ. Մեքենան չհանգցրած դուրս եկավ.
-Դե տղերք ջան ես գնամ. չեմ կարող սպասել մինչև անունները հայտարարեն, շատ ուշ կլինի, ես դեռ պետք է շուկա մտնեմ մի քանի բան առնեմ, գյուղից մի քանի հոգի տարբեր բաներ են ուզել էտ էլ պիտի առնեմ. Գևոր ջան լավ մնա, մամայիտ լավ նայիր. Շատ կուզեի իմանալ թե ախպերտ ուր ընկավ, բայց չեմ կարա սպասեմ էլ. Հոպարիտ իրիկունը կտենամ կասի.
Նստեց մեքենան ու գնաց. Հակոբին ու Հարութին էլ հրաժեշտ տվեցի. իջա որ գտնեմ մամային. մեկ էլ տեսնեմ ծանոթս դիմացս հելավ.
-ախպեր ուր կորար? ես էլ քեզ էի ման գալիս. Քեռիտ զանգել ա?
-ՉԷ ախպերս չի զանգել.
Մեկ էլ տեսնեմ դիմացս ինձ սխալ ինֆորմացիա տված ոստիկանն է. Բայց դե մի կողմից էլ ուրախացա, էսպես գոնե հույս է դեռ մնում, որ դեռ մեր դասավորածը կստացվի.
Մեկ էլ Նորից դարպասների մոտ աշխուժություն նկատվեց. հեռավոր տեղերից բոլորը վազեցին դեպի դարպասները.
Ես էլ թողնելով ծանոթիս վազեցի բոլորի հետևից.
Էս անգամ էլ պետավտոտեսուչի մեքենան դուրս եկավ դարպասներից. բայց դիմացը փողոցով երթևեկող մեքենաներ կային ու մի քիչ առաջանալով ստիպված էր կանգ առնել. Ավտոբուսի վարորդն էլ չէր նկատել խցանումը, ու երբ դուրս թռավ ստիպված էր կրկին կանգ առնել. Մայթերին կանգնած ծնողները վազեցին ավտոբուսի վրա. Ներսից երեխաներն էին գոռում դրսից ծնողները. Կարգը պահպանող ոստիկաններն անզոր էին որևէ բան կառավարել.
երբ մի փոքր տեղ ազատվեց պետավտոտեսուչը իր բարձր աղաղակով ճանապարհ հարթեց հետևից ընթացող ավտոբուսի համար, դեռ չէին հասցրել հեռանալ, երբ դարպասներից դուրս թռավ մի նոր ավտոբուս, սրան հետևեց հաջորդը ու էտպես մի 6 հատ. 2 ավտոբուս էլ թռան հակառակ ուղղությամբ` Ղարաբաղ գնացող ճանապարհով. ախպորս նկատեցի վերջին ավտոբուսի մեջ. ձեռքերի բութ մատերով ցույց էր տալիս, որ ամեն ինչ լավ ա.
Հիշեցի թե ոնց էր էսօր առավոտ շուտ զարթնել ու հալը հալին աստիճանի վրայի երկաթն էր սարքում. ախր շատ լավն ա է. Ու ամեն ինչի հասնում ա իրա հոգատարությամբ.
Անմիջապես թռա մամայի մոտ տեսնեմ ժպտում ա. ասում եմ տեսար Գագիկին ասում ա չէ, ասում եմ բա խի էս ժպտում, ասում ա Նոր զանգեցին ու ասեցին, որ Գագիկի գործը 100 տոկոսանոց եղել ա.
Դե երջանիկ ենք, ստացվեց կաշառքը աշխատեց.
Գնացինք բարձրախոսի մոտ մարդկանց բազմությունը մեղվի պես բզզում էր.
-Զորամասի համար 24 586, 24 586 մեկնեց Հոկտեմբերյան.

Շենքի կտուրում տեղադրված սովետական արտադրության բարձրախոսը հանկարծ սկսեց ինչ որ մեկի ձայնը տարածել.
Երբևէ չէի տեսել նման բան որ 500 հոգանոց ամբոխը մի մարդու պես լռեր.
Սկսվեց հայտարարվել անունները . Շուտով հայտարարվեց Նաև Գագիկիս անունը ու ասեցին, որ գնաց Էջմիածին.
Տեսնես Գառնիկը ոնց տեղ հասավ?

Reh32
03.07.2010, 17:12
երեկ գյուղ էի գնացել, մորքուրիս տուն. Իրանց տունը 5 երեխա կա. պստոները զույգ են 8 տարեկան մեծը` 20 անունն էլ Մխիթար. մյուս երկուսը աղջիկներ` 18 ու 16. Զույգերը տղա ու աղջիկ են. Մուկուչիկն ու Մանեն. Մանեն շատ սիրուն ա, ձևավոր, խելացի բայց ծույլ, Մուկուչիկը ազնիվ, բարի, միամիտ, աշխատասեր. Շուշուտ կռվում են. Մանեն խարդախություն ա անում Մուկուչիկն էլ չի հանդուրժում ու ծեծում ա քրոջը. Իսկ Մանեն չգիտեմ որտեղից լսել ա, որ ինքը 5 րոպե շուտ ա ծնվել, ամեն օր խեղճ Մուկուչիկին Էրեսով ա տալիս թե ես մեծն եմ, ինչ ասեմ պիտի անես.:)
Բակում ծառերի տակ նստած էինք, Մխիթարը ուղարկեց Մանեին մառոժնի բերելու. Մուկուչիկն էլ հետը գնաց որ դիմացը երեխեքի հետ իրանց պուճուրիկ բասեինում լողանան. 1000 դրամ տվեց ու պետք ա Մանեն 100 դրամանոց 10 հատ մառոժնի բերեր. Գնաց 5 րոպե, 10, 15, 20. չկա. մի 30 րոպե հետո Մանես էկավ. Ուրեմն 1 հատ մառոժնի ինքն ա ուտելով գալիս. տոպրակի մեջ էլ մառոժնի. Էկավ տվեց Մխիթարին, ու մռութը ծամածռելով.
-ես գնացի լողանալու
Մխիթարը լավ ճանաչելով Մանեին`
-հլը սպասի, տեսնեմ քանի հատ մառոժնի էս բերել.
Մանեն միանգամից սկսեց արդարանալ
- Մխիթար ես քեզ չէի ուզում ասեի, բայց Մկրտիչը 2 հատ մառոժնի վերցրեց.
- Ախչի ճիշտն ասա Մուկուչիկն ա 2 հատ վերցրել թե դու?:sad
-Իյաաա Մխիթար կարողա ես քեզ խաբում եմ? Մուկուչիկը 2 հատ մառոժնի վերցրեց ու կերավ ես էլ սպասում էի որ մեկը ուտի հետո մյուսը տամ ու գամ :beee
-Գնա Մուկուչիկին կանչի:)
Մանես ջղայնացավ, որ իրան չենք հավատում ու սկսեց լացել
-ես չեմ հասկանում ինչի դուք ինձ չեք հավատում, սաղով հարձակվել եք վրես, ես կարողա իրավունք չունեմ մի հատ մառոժնի ուտեմ? հեսա Մուկուչիկին կկանչեմ ու դու սաղտ կտենաք, որ ես ձեզ ճիշտ եմ ասում:cry
Գնաց, էտ ընթացքում Մխիթարը հանեց մառոժնիները ու տվեց մեզ. սկսեցինք ուտել մեկ էլ Մանեն ու Մուկուչիկը 2 ով էկան.
-Մուկիկ ջան դու քանի հատ մառոժնի էս կերել?
Դե Մուկիկի խոսքին բոլորն են հավատում, ինքը ինչ ուզում անում ա ու ճիշտը ասում, հարցը նույնիսկ չզարմացրեց իրան ու հանգիստ պատասխանեց
-2 հատ:)
Մանեն օգտվելով առիթից սկսեց բոլորից արդարություն պահանջել հատկապես Մխիթարի.
-Տեսար? որ քեզ ասում էի? ինչի չէիր հավատում ինձ?:angry
Սաղիս արդեն համոզել էր մեկ էլ Մանեիս գոռգոռոցների վրա Մորքուրս դուրս եկավ տնից
-ինչ ա եղել?
Դե սաղս ծիծաղում էինք Մանեի ջղայնանալու վրա ու պատմեցինք թե ինչ ա եղել. Մորքուրը աշխարհում ամենալավն ա ճանաչում Մանեին. ու մեզ ժպտալով հարցրեց.
-հաշվել եք մառոժնիները?
Սկսեցինք հաշվել ու պարզվեց որ Մանեն 6 հատ մառոժնի ա բերել, մի հատը ինքն էր ոտելով գալիս 2 հատ Մուկուչիկն ա կերել, ու ոնց հաշվում ենք 1 հատ պակաս ա.
Սկսեցինք ծիծաղել մեր միամտության վրա.
-Մանե ջան ուր ա բա էն մի Մառոժնին.
Մանեն խելացի դեմք ընդունեց ու փորձեց հիշել, թե ուր ա անհետացել են մի մառոժնին:D
հանկարծ փայլատակած մտքով հայտարարեց.
-ես հիշեցի Մուկուչիկը 3 հատ ա կերել.:think
էս խոսքի վրա Մուկուչիկը ջղայնացավ, որ իրան չեղած բանի մեջ են մեղադրում ու հենա արդեն դխկելու էր Մանեիս, Մանես սկսեց իրա լաց ու կոցը.
-էէէ դե ինձ սրանից հետո ոչ մի տեղ չուղարկեք է, ես ինչ անում եմ մեկա ինձ չեք հավատում.
Մխիթարին հարևանը կանչեց, ու Մանեն մի հարձակվող պակաս ունենալով սկսեց ավելի վստահ գոռգոռալ:D
Դե էս տեսարանից ուշքներս ծիծաղից անցնում էր արդեն,նորից օգնության էկավ մորքուրը
-աղջիկս, մեռնեմ ջանին էն մի մառոժնին ինչ ա եղել?
Դե Մանեն մորքուրին դեռ չի կարում խաբի ու վերջը խոստովանեց որ մի մառոժնին տվել ա Սերվենիկին, իրա 16 ամյա ընկերուհուն.
ու վերջում, երբ պատմության վերջը չիմացած Մխիթարն էկավ, Մանեն հայտարարեց,
-Մխիթար մենք պարզեցինք թե ինչ ա եղել էն մի մառոժնին, ես տվել եմ իմ ընկերուհուն, ու չհարցնես թե խի եմ տվել, լավ եմ արել տվել եմ, իմ ընկերուհին ա կարողա չտայի?:beee

Reh32
29.04.2011, 23:00
Ամեն ինչ պարզա, :)պետք չի փորձել ամեն ինչ միանգամից հասկանալ, ամեն ինչ իր ժամանակն ունի, ես անցել եմ, ու պտտվում գալիս ես ամենահասարակ բաներին, :) անելանելի իրավիճակներ դեպքեր չկան ուղղակի ամեն իրավիճակ անհատական մոտեցում ա պահանջում, երբեք չկրկնվող, գիտես երբեմն լինում ա, որ ինձ ներել չեմ կարում միամտությանս, հավատարմությանս, նվիրվածությանս համար, իսկ հասկացա գիտես՞, չեմ էլ ուզում փոխվեմ, վսյո ժե ավելի լավա խաբված լինել քան խաբել.
ժամանակը ամենքին կդնի իր տեղը;)
գիտես ես շատ էմոցիոնալ եմ,շատ ծայրահեղ, կամ շատ սիրում եմ կամ չէ,հասկանում էի կամ փորձում էի հասկանալ ամեն ինչ ամենքին, բայց չէ պետք չի հասկանալ, ախր արժանի չի ոչ մեկը, որ դու փորձես հասկանալ, ով էլ արժանիա դու էնքան հեշտ կհասկանաս. պահի ազդեցության տակ կարամ երջանիկ լինեմ հետո տխրեմ, կարամ նեռվայնանամ հետո անցնի, մի պահ էկավ, որ սկսեցի ինձ հանգստություն ներարկել, չնեռվայնանալ չկատաղել,ծայրահեղ չլինել, բայց էտ գիտես ինչի հանգեցրեց, ես չէի էլ կարող պատկերացնեի, Անտարբերության, իսկ միակ լուծումը պետքա սկսել քեզանից, պետքա համ նեռվայնանալ համ ատել համ կռվել, բայց չլինել անտարբեր, պետքա անտարբեր չլինել բացարձակապես ոչ մի բանի նկատմամբ, պետքա դատապարտել, չվախենալով, որ քեզ էլ կդատապարտեն, պետքա չներել, չսիրել, բայց չլինել անտարբեր, ու հակառակն էլ, պետքա շատ սիրել, նվիրվել, չվախենալով որ կխաբեն, ամեն ինչից պետքա շատ անել, միգուցե առողջությանը վնասա:)