PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղցկեղով հիվանդ փոքրիկն օգնության կարիք ունի



Monk
01.07.2010, 18:08
http://pics.livejournal.com/777monk777/pic/0000g913
http://pics.livejournal.com/777monk777/pic/0000hbkq
Մանրամասները Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ http://www.facebook.com/group.php?gid=127118687327245&ref=mf

Dayana
09.07.2010, 10:48
Այսօր, Կողբացու 7 հասցեում տեղի կունենա ֆուտբոլային հանդիպում (ոչ պրոֆեսիոնալ), որի ընթացքում տեղի կունենա նաև հանգանակություն Էրիկի համար:
Մանրամասներն՝ այստեղ (http://robbie-raul.blogspot.com/2010/07/blog-post_08.html):

Բացի այդ.
Հունիսի 12-ին տեղի կունենա «ՔԱՂԱՔԸ ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ... ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ» ՏԻկնիկային Թատրոնի դահլիճում, ժամը ՝ 20:00 - 22:30, որն կմասնակցեն

Իրենց երաժշտությունը ձեզ կմատուցեն այնպիսի սիրված երգիչներ, ինչպիսիք են` Ռուբեն Հախվերդյանը, Վահան Արծրունին, Դավիթ Ամալյանը, Արմինե Հայրապետյանը և ուրիշներ:

Տոմսերի արժեքը` 3000-4000 դրամ:

Դրամահավաքի կազմակերպիչների խոսքերով` համերգին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել նաև մի շարք հայկական ռոք խմբեր, սակայն իրենք նպատկահարմար են համարել ռոքի օգնությունը թողնել բուժման հետագա փուլի համար:

"Այս անգամ ռոք չի լինի, բայց երկրորդ համերգն անպայման ռոքերների հետ ա լինելու",- ասաց դրամահավաքի կազմակերպիչներից Անի Հովհաննիսյանը:

Համերգի օրը վաճառվելու է նաեւ երիտասարդ գրող Կարեն Ղարսլյանի "Գրողի ծոցը" հայրենների ժողովածուն, որից ստացված հասույթը եւս կփոխանցվի Էրիկի ֆոնդին:

տեղ. համար` 098988014, 093505780

ՆանՍ
09.07.2010, 11:03
Ես արդեն տոմսերը վերցրել եմ ու շատ մեծ սիրով գնալու եմ էդ համերգին, երեխեք ջան դուք էլ եկեք, գոնե մենք էլ մի քիչ օգնած լինենք:

Chuk
05.08.2011, 15:49
Մեծ ցավով եմ տեղադրում սա.

Դրամաշորթը բռնվեց «Ֆեյսբուք»-ում (վիդեո)
Անի Հովհաննիսյան

15:31, 5 օգոստոսի, 2011
«Ընկերներ ջան, 5 տարեկան Էրիկին պետք է շատ շտապ ոսկրածուծի վիրահատություն կատարվի և նրան ԱՆՀՐԱԺԵՇՏ է մեր ԲՈԼՈՐԻՍ օգնությունը: Խնդրում եմ, եթե կարող եք գոնե ինչ-որ գումարով օգնել, գրեք ինձ: Ժամանակը ՇԱՏ սուղ է»:

Այս հայտարարությունը հայտնվեց «Ֆեյսբուք»-ում այս տարվա հուլիսին, երբ արդեն 5 ամիս անցել էր Էրիկ Սարգսյանի մահվանից:

Երեւի հիշում եք, որ դեռեւս մեկ տարի առաջ «Փրկենք» հասարական նախաձեռնությունը կրկին «Ֆեյսբուք»-ի միջոցով դրամահավաք էր իրականացնում 5-ամյա Էրիկ Սարգսյանի բուժման համար: Դրամահավաքի ընթացքում հավաքվել էր մոտ 4 մլն դրամ, որով Էրիկը բուժման փուլ անցավ Ստավրոպոլ քաղաքում: Սակայն 2011 թ-ի փետրվար ամսին փոքրիկը չդիմացավ բուժման ընթացքին եւ մահացավ:
Նյութն ամբողջությամբ՝ հետք.ամ (http://hetq.am/arm/articles/3445/#.TjvJWVbVUls.facebook)-ում