PDA

Դիտել ողջ տարբերակը : Ողնաշարի ծռումներ

Սամսար
01.07.2010, 09:53
Ժող, սկոլիոզի մասին ով ինչ էլ.գրքի տեղ գիտի, ասեք, օդ ու ջրի պես պետք է..

Dayana
01.07.2010, 10:21
Ողնաշարի ծռումներ

Նկարագրություն

Հասուն մարդու ողնաշարն ունի ոչ մեծ ծռումներ, որոնք պարանոցային և գոտկային հատվածներում ուղղված են դեպի առաջ, իսկ կրծքային և սրբոսկրային հատվածներում՝ դեպի հետ։ Ձևավորվում են աստիճանաբար՝ օրգանիզմի աճին զուգընթաց, հատկապես, երբ երեխան սկսում է կանգնել և քայլել։ Օրգանիզմի այդ ծռումները մեղմում են ողնաշարի վրա ուղղաձիգ բեռնվածությունը (ցատկումների ժամանակ, ոտքերի վրա ընկնելիս ևն) և կոչվում են ֆիզիոլոգիական ծռումներ։ Ի տարբերություն ֆիզիոլոգիական ծռումների՝ ողնաշարի ծռումները հիվանդագին վիճակ են, լինում են 3 տեսակի՝

- կողմնային (սկոլիոզ),

- դեպի հետ (կիֆոզ),

- դեպի առաջ (լորդոզ)։

շարունակությունը ՝ Doctors.am (http://www.doctors.am/am/diseases/1003)

Սամսար
01.07.2010, 10:29
շարունակությունը ՝ Doctors.am (http://www.doctors.am/am/diseases/1003)

Դայան ջան, շնորհակալություն, բայց ին թարմ գրքեր են պետք, որ ինքս կողմնորոշվեն բժշկի ու բուժման ձևի ընտրության մեջ, որովհետեև բուժումը կարող է նաև ապարդյուն կամ սխալ լինել

Ֆրեյա
01.07.2010, 10:40
բժիշկ չեմ
Կարծում եմ, կապ ունի, թե ինչ աստիաճնի է։ Եթե շատ է բարդացել վիճակը, շատ զգուշությամբ է պետք մոտենալ՝ ավելի շատ չվնասելու համար…
Խորհուրդ կտայի յոգայով սկսել զբաղվել։ Դա կաելի է անել ինչպես ինքնուրույնք՝ գրքերով ու վիդեոնյութերով, այնպես էլ դասերի հաճախելով։ Կարող ես յոգատերապիային վերաբերող գրքեր կարդալ։

Կոնկրետ հիմա բան չեմ կարող խորհուրդ տալ, ուր գնալ, ինչ կարդալ, քանի որ դեռ ինքս կարդալու բաներ ունեմ :think :)

հ.գ. եթե կարող ես, հնարավորինս խուսափիր միջակ մասսաժիստների մոտ այցելելուց։ Ավելի լավ է սկզբից հենց ճիշտ բուժում ստանաս։

Սամսար
01.07.2010, 10:45

Դրա համար էլ դես ու դեն եմ ընկել, ես ղասաբի շնչառությունը մաշկիս վրա շատ եմ զգացել, բայց նշտարինը՝ չէ։

eduard30
21.04.2011, 01:31
Խնդրում եմ շտապ օգնեկ:
Ներվերի կամ ներվային հիվանդությունը կապ ունի հոգեբանության հետ:
Խնդրում եմ եթե հնարավոր է իմացեք բժիշկ պրոֆեսորից

eduard30
21.04.2011, 01:38
Ուլուանա խնդրում եմ եթե ինչ, որ բան գիտես շտապ ասա

luys747
21.04.2011, 04:57
Խնդրում եմ շտապ օգնեկ:
Ներվերի կամ ներվային հիվանդությունը կապ ունի հոգեբանության հետ:
Խնդրում եմ եթե հնարավոր է իմացեք բժիշկ պրոֆեսորից

Հիմնականում նեվրոզը եվ հոգեկան խանգարումները տարբեր բաներ են: Հստակ տարբերություն պետք է լինի այդ երկուսի միջեվ, որը նեվրոպաթոլոգը պետք է ախտորոշի: Նեվրոզները կարող են շատ ավելի հեշտ բուժվել: Կախված առաջացման պատճառից, կարող է հոգեբանը օգնել որոշակի չափով, սակայն կարծում եմ, որ դեղորայքային բուժումը ցանկալի է տարբեր բարդություններից խուսափելու համար: Հոգեկան խանգարումների դեպքում միայն հոգեբուժը կարող է խորհուրդներ տալ: Բժիշկ եմ, բայց ոչ նեվրոպաթոլոգ: Հնարավորության սահմաններում ցանկացել եմ կարճ եվ կոնկրետ պատասխանել:

eduard30
21.04.2011, 12:33

Շատ շնորհակալ եմ:
Շատ եմ խնդրում անհապաղ պետք է ճիշտ իմանալ կնոջս համար:

հովարս
21.04.2011, 13:13
Խնդրում եմ շտապ օգնեկ:
Ներվերի կամ ներվային հիվանդությունը կապ ունի հոգեբանության հետ:
Խնդրում եմ եթե հնարավոր է իմացեք բժիշկ պրոֆեսորից

Հոգեբանության միջոցով կարելի է օգնել նյարդայնացած հոգուն: Եթե դա պահ է, լավ է մի որոշ ժամանակ հանգիս թողնել նրան և կարևորը սեր ցուցաբերեք, ոչ միայն բառերով, այլ նաև գոծով: Սերը շատ հիվանդություններ է բուժում:

Chuk
21.04.2011, 13:28
Մոդերատորական. Թեմայի վերնագիրը «Օգնություն է պետք» ոչինչ չասող տարբերակից փոխվել է «Ողնաշարի ծռումներ» տարբերակով:

հովարս
11.05.2011, 03:48
Ժող, սկոլիոզի մասին ով ինչ էլ.գրքի տեղ գիտի, ասեք, օդ ու ջրի պես պետք է..

Եթե դեռ չես գտել ապա նայիր http://www.google.com/search?source=ig&hl=en&rlz=&q=%D1%81%D0%BA%D0%BE%D0%BB%D0%B8%D0%BE%D0%B7&aq=1&aqi=g10&aql=&oq=%D1%81%D0%BA%D0%BE%D0%BB#hl=en&sugexp=gsqvh&pq=%D1%81%D0%BA%D0%BE%D0%BB%D0%B8%D0%BE%D0%B7%20%D1%81%D0%B8%D0%BC%D0%BF%D1%82%D0%BE%D0%BC%D1%8B&xhr=t&q=%D1%81%D0%BA%D0%BE%D0%BB%D0%B8%D0%BE%D0%B7+%D0%BB%D0%B5%D1%87%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B5&cp=15&qe=QT4-Ozw-NyQ7NUc1PTw1&qesig=DRxTEezTxNkQmiaGiC4xFQ&pkc=AFgZ2tmejj9aptsaR-04wbVslS3WR5Avd80Qpl9lvk9pen69hTzZTo-UwiJ9plMTrEc34Of2iigygSeGNVtB7piHYuKf0ABzaA&pf=p&sclient=psy&source=hp&aq=f&aqi=&aql=&oq=%D1%81%D0%BA%D0%BE%D0%BB%D0%B8%D0%BE%D0%B7+%D0%BB%D0%B5%D1%87%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B5&pbx=1&bav=on.2,or.r_gc.r_pw.&fp=9ecd9e91e08e01f