PDA

Դիտել ողջ տարբերակը : Մթնշաղ. խավարում / The Twilight Saga: Eclipse



Հարդ
30.06.2010, 14:21
Մի քանի օր առաջ կիսատ պռատ տեսա ОРТ - ով: Ասեմ, որ ահագին հավանեցի, մանավանդ դերասաններին: Բայց ճիշտն ասած կարծում եմ ֆանտաստիկա չափազանց շատ ա, կարելի էր սահմանափակվել միայն գնխավոր հերոսի հոգու հայտնվելով ու ցուցումներ տալով... չգիտեմ, կարող ա լրիվ չեմ տեսել, ընդհանուր իմաստը չեմ հասկացել, բայց բավական գրավիչ ֆիլմ էր:

Տեսել եք? Ինչ կասեք? Մեկ էլ որ շաաաատ խնդրեմ, տոռռենտ հասցե կտաք, ներբեռնեմ?:oy

Նարե
30.06.2010, 14:28
OPT-ով ցույց են տվել Նորալուսինը (The new moon), իսկ Eclipse-ի համաշխարհային պրեմիերան այսօր է:
Կինոն բաղկացած է լինելու հինգ մասերից, չնայած նախատեսված էր սկզբում միայն չորսը: Առաջին մասն էլ փորձի գտնես նայես եթե չես տեսել, որ երկրորդում շատ բաներ հասկանալի դառնան:

Հարդ
30.06.2010, 15:12
Առաջին մասը ոնց ա կոչվում?

Նարե
30.06.2010, 15:30
Առաջին մասը ոնց ա կոչվում?

հենց Twilight (Մթնշաղ):

tikopx
30.06.2010, 17:11
եսօր պրեմերիան է նոր ֆիլմի:

Sophie
30.06.2010, 18:09
Էս էն վամպիրների մասին կինոնա չէ: Ինձ հեչ դուր չեկավ:

tikopx
30.06.2010, 22:35
Էս էն վամպիրների մասին կինոնա չէ: Ինձ հեչ դուր չեկավ:
դե ամեն մեկը չի ,որ կսիրի սենց բան

---------- Ավելացվել է՝ 23:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:28 ----------


Մի քանի օր առաջ կիսատ պռատ տեսա ОРТ - ով: Ասեմ, որ ահագին հավանեցի, մանավանդ դերասաններին: Բայց ճիշտն ասած կարծում եմ ֆանտաստիկա չափազանց շատ ա, կարելի էր սահմանափակվել միայն գնխավոր հերոսի հոգու հայտնվելով ու ցուցումներ տալով... չգիտեմ, կարող ա լրիվ չեմ տեսել, ընդհանուր իմաստը չեմ հասկացել, բայց բավական գրավիչ ֆիլմ էր:

Տեսել եք? Ինչ կասեք? Մեկ էլ որ շաաաատ խնդրեմ, տոռռենտ հասցե կտաք, ներբեռնեմ?:oy
դու 2-րդ նես տեսել,ոնց հասկացա ահա լինկը http://rutracker.org/forum/viewtopic.php?t=2949678 և 2-րդինը http://rutracker.org/forum/viewtopic.php?t=2919354

Lord
30.06.2010, 23:09
դե ամեն մեկը չի ,որ կսիրի սենց բան

---------- Ավելացվել է՝ 23:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:28 ----------


դու 2-րդ նես տեսել,ոնց հասկացա ահա լինկը http://rutracker.org/forum/viewtopic.php?t=2949678 և 2-րդինը http://rutracker.org/forum/viewtopic.php?t=2919354

Տիկ կարողա էս թազի լինկնել տաս, փոքր քուրս թեչէ ինձ կսպանի, բայց ոնց եմ ես ես կինոյից զզվում

Հայկօ
01.07.2010, 00:11
Փորձեցի վերնագիրը թարգմանել. «Մթնշաղ. խավարում» :think:)):

Ռուֆուս
01.07.2010, 00:20
Մենակ առաջինն եմ տեսել ու :[

Փոփ մշակույթի ու ֆանտաստիկայի ավելի անհաջող համադրում անհրանին ա պատկերացնել :[

Նույնիսկ ափսոսացի Ռադիոհեդի 15 Steps երգը, որը տիտրերի ժամանակ էր հնչում: Avoid at all costs!!!! Զիբիլ ա:

helium
01.07.2010, 15:01
Ես նույնիսկ բոլոր գրքերն եմ կարդացել ;) Առաջին ֆիլմը շատ ավելի եմ հավանել, հիմա էլ անհամբերությամբ սպասում եմ 3-րդի ցուցադրությանը /չնայած, իմ կարծիքով, գրքերից 3-րդն անհամեմատ զիջում է մնացածներին/, որն ամբողջ աշխարհում միաժամանակ ցուցադրվեց, իսկ մենք, քանի որ գտնվում ենք ժամանակից ու տարածությունից դուրս, գուցե 2-3 շաբաթ հետո նոր տեսնենք...

http://www.youtube.com/watch?v=hZxJzhIPTTg

Հարդ
01.07.2010, 20:19
Ծիտրերում գրված ա` Produced Greg Mooradian:)

tikopx
01.07.2010, 22:28
Տիկ կարողա էս թազի լինկնել տաս, փոքր քուրս թեչէ ինձ կսպանի, բայց ոնց եմ ես ես կինոյից զզվում

մի քանի օր համբերի հիամ կա բայց վատ որակով :( ես սաղից շատ եմ սպասում:D

---------- Ավելացվել է՝ 23:28 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:27 ----------


Ե գուցե 2-3 շաբաթ հետո նոր տեսնենք...


բացի ինձնից,:D ես հենց ցույց տան մի քանի օր հետո կճարեմ կնայեմ, 1000000 տօռռենտներ ու սայթեր կան:D

helium
02.07.2010, 09:32
բացի ինձնից,:D ես հենց ցույց տան մի քանի օր հետո կճարեմ կնայեմ, 1000000 տօռռենտներ ու սայթեր կան:D

Ես ի նկատի ունեի կինոթատրոնում դիտելու տարբերակը ;) Թե չէ էտ տոռենտների ու սայթերի տեղերը մենք էլ գիտենք :B

Rhayader
03.07.2010, 10:49
http://img0.liveinternet.ru/images/attach/c/0//51/670/51670557_1259250699_792584_sumerkisaga.jpg
Չդիմացա: Twilight-ի հետ իմ ծանոթությունը սկսեց գրքից: Կազմին խաբնվելով, վերցրեցի ու կարդացի առաջինը: Հետ տալս եկավ մի այլ կարգի: Ես կասեի՝ Էնն Ռայսի մռութ գեյ վամպիրներից՝ նամանավանդ Լեստատից ու Արմանդից հետո, նման գիրքը սրբապղծություն էր: Բայց դեռ հեչ, Ստեֆանի Մեյերի գրաֆոմանիան ու էրոտիկ երազներն իդեալական բոյֆրենդի մասին, նախշազարդած ինչ-որ զառանցած սյուժեով վամպիրների մասին (որովհետև այդ գրաֆոմանիան դեռ վաճառել է պետք) դեռ ոչինչ, բայց նրանց ձեռք բերած մասսայականությունը... մարդկանց շրջանում, ովքեր դրանից բացի եթե գիրք կարդացել են, ապա Այբբենարանը: Կարելի էր կարծել՝ դրական երևույթ էր: Բայց Twilight-ից սկսելով նորմալ բաների անցնելու փոխարեն նրանք անցան Twilight-ի ֆիլմերին: Այնպես որ, գիրքը ոչ մի դրական բան չարեց իրականում:
http://img0.liveinternet.ru/images/attach/c/0//51/670/51670561_1259250718_x_947bad1e.jpg
Այո, ես չէի կարողանում ծիծաղս զսպել, երբ խոսք էր գնում այն մասին, թե ինչպես են վամպիրները վատանում հերոսուհու արյան հոտից: Ամսականներին պետք է որ ողջ աշխարհի վամպիրները հավաքվեին այդ քաղաքում ու հոշոտեին նրան:D բայց դե ինչ արած՝ Մեյերը ոչ միայն վատ գրող է (թեկուզ ոճային տեսանկյունից), այլ նաև ռոմանտիկ:
Ռուսներն այս թեմայով լավ անեկդոտ ունեն. մի մարդ սիրահարվում է գրիլ-հավի о_О Ամեն ինչ ընդունված ձևով՝ ամեն տեղ քարշ էր տալիս իր հետ,քնում էր հետը, ամեն կերպ պահպանում, թեև երբեմն շատ էր ուզում խժռել նրան: Նույնիսկ ծանոթացրեց ազգականների հետ, ովքեր հասկանալով մոտեցան դրան, չնայած նույնպես ուզում էին խժռել նրան: Իսկ մոտակայքում շուն էր ապրում, ով առիթը բաց չէր թողնում կծմծել այդ մարդուն ու իր ազգականներին, նույնպես շատ էր սիրում այդ գրիլ-հավին ու նույնիսկ փորձեց խլել այդ մարդուց: Ու կային էլի մարդիկ, ովքեր նույնպես ուզում էին գողանալ ու խժռել այդ գրիլ-հավին, պարզապես այդ մարդուց վրեժ լուծելու համար: Իսկ հավն ինքը երազում էր մարդ դառնալ, քանի որ արդեն սկսել էր փչանալ, վրայից էլ հոտ էր սկսել գալ, ու նույնիսկ սառնարանը ժամանակավոր փրկություն կլիներ: Ինչպես կավարտվի ուտելիքի հետ այս սիրավեպը, կիմանանք Twilight-ի երրորդ մասում:D

AniwaR
05.07.2010, 12:35
Ազնիվ-ազնիվ խոսք, էս կինոն ինձիկ դզզել ա::love Լրիվ սրտիկ ա: Ափսոս մենակ առաջինն եմ տեսել: Է՜խ: Հա ի՞նչ անենք տուպոյ ա, հա ի՞նչ անենք անիրական ա, տափակ ա ու թերություններ ունի սցենարի առումով (մասնավորապես ամսականների պահով:))): Մեկ ա՝ ինքը լավն ա: Դերասանը պուպուշ տղա ա: Էն որ աղջկան ուսերին նստցրած թռցնում ա ծառերով, լրիվ էքստրիմ ա, հուհ::love Բա... Բա... Բա էն «Ոչխարի՜կ, տի նարկոծիկ դլյա մինյա, ծի մոյ լիչնիյ սորտ գերային ա»:love. լրիվ քրքրում թողնում ա մի կողմ: Մի խոսքով, նայե՛ք Թվայլայթ. 2 ժամանոց սիրուն կադրեր և ուղեղի փոքրիկ գորշավուն բջիջները լիակատար հանգստի վիճակում են, կայֆ:zagar:

stone
07.07.2010, 11:15
եթե խոսում եմ ինչրր թեմայից ապա պետք է պետք է լիարժեք ցանոթ լինեմ այդ թեմաին… Ես համոզված եմ որ շատերը նույնիսկ չեն տեսել ֆիլմը կամ մի տող նույնիսկ չեն կարդացել գրքից, բայց միայն քննադատում են: Միգուցե ֆիլմը շատ է զիջում գրքին, բայց ռոմանտիկ անձնավորության համար ով ցանոտ է սիրո քաղցրությանը այս ֆիլմերը շատ թեթև և ռոմանտիկ կթվան նամանվանդ առաջինը… Այն որ ես կարդում եմ վերը նշված գրքերը չի նշանակում որ մենակ Այբենարանն եմ կարդացել, քանի որ ես իմ կյանքը առանց գիրք չեմ պատկերացնում… ինչևէ… Խորհուրդս ձեզ կարդացեք գիրքը նախքան ֆիլմը դիտելը, սա մի հեքիաթ է ինչը շատ է պակասում մեր առօրայում… իսկ ինչոր մեկը տեղյակ է երբ կցուցադրվի ֆիլմը կինոթատրոնում… :)

helium
07.07.2010, 11:19
իսկ ինչոր մեկը տեղյակ է երբ կցուցադրվի ֆիլմը կինոթատրոնում… :)
Ըստ վերջին տեղեկությունների՝ հուլիսի վերջ - օգոստոսի սկիզբ

Rhayader
07.07.2010, 16:52
ռոմանտիկ անձնավորության համար ով ցանոտ է սիրո քաղցրությանը
Мама роди меня обратно:D ռոմանտիկ անձնավորություն, ես գրել եմ, որ կարդացել եմ առաջին գիրքն ու պնդում եմ, որ հիշեցնում է ցանկացած դեռահասի բլոգ, որտեղ նա իր բոյֆրենդին է գովաբանում. մոտ երկու շաբաթ գրում է, ինչպես է գտել իր կյանքի միակ սիրուն, ինչքան լավն է այդ տղան, ինչքան հիանալի, անկրկնելի, պուպուշ, հավատարիմ, ուշադիր:) երկու շաբաթից տկարամտության նոպան սովորաբար անցնում է: Բայց այդ երկու շաբաթվա ընթացքում «ռոմանտիկ անձնավորությունդ» ֆանատիզմի վերջին աստիճանին հասած փորձում է ինքն իրեն համոզել, որ դա հավերժ է տևելու: Ստեֆանի Մեյերի ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ գրքում դա տեղի է ունենում: Դրա համար էլ ֆիլմն առավել մեծ մասսայականություն է վայելում պոզյոր-էմոների ու քյառթու մալալետկաների շրջանում (իհարկե, լինում են բացառություններ):
Ծանոթագրություն. որոշ մարդկանց մոտ, օրգանիզմի առանձնահատկությունների հետևանքով, տկարամտությունը տևում է երկու շաբաթից ավել:

այս ֆիլմերը շատ թեթև և ռոմանտիկ կթվան նամանվանդ առաջինը…
Իսկ, ասենք, տուպոյ ու անլուրջ չե՞ն թվա:think

Այն որ ես կարդում եմ վերը նշված գրքերը չի նշանակում որ մենակ Այբենարանն եմ կարդացել
Իհարկե, սպասի գուշակեմ. կարդացել ես նաև Կոելիոյի «Ալքիմիկը», Կոռնեյ Չուկովսկու (:D) «Չոփչոփիկը», էն տախտակ երեխայի գրած «Էրոգենը», Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը», աշխարհում վատագույն գրողներից մեկը հանդիսացող Նիկոլաս Սփարքսի «Շտապիր Դոմփելը (քանի քաղցկեղից չի մեռել)» և այլն:D

քանի որ ես իմ կյանքը առանց գիրք չեմ պատկերացնում…
Ստանդարտ արտահայտություն: Քանի որ գրառումը ոչ մի կերպ չի հաստատում դա, ես էլ չեմ հավատա:P

ինչևէ… Խորհուրդս ձեզ կարդացեք գիրքը նախքան ֆիլմը դիտելը, սա մի հեքիաթ է ինչը շատ է պակասում մեր առօրայում…
Ես կասեի՝ դուբություն: Ոչ թե հեքիաթ: Իրականությունից փախչելու փորձ: Սեփական կյանքով ապրելու համար չափազանց թույլ լինելու պատճառով ուրիշի (Մեյերի) էժանագին, կլիշե ու ստերեոտիպ իդեալներով ապրել: Դեմոտիվատորների թեման շարունակելով՝

http://img0.liveinternet.ru/images/attach/c/0//51/670/51670589_1259250781_561080_ransheonihoteliprintsanabelomkone.jpg

Skeptic
08.07.2010, 01:34
Ժողովուրդ, հլը սա նայեք. :))

Զգուշացում. կլիպում կան ցենզուրայից դուրս արտահայտություններ, համբույրներ
ու ներքնաշորերով աղջիկներ
Խնդրանք. հումորով վերաբերվեք :pardon


http://www.youtube.com/watch?v=QOpyyrtzgBU&feature=popular

Rhayader
20.07.2010, 22:13
Թշնամին նկատված է:B

Գրիգոր
23.07.2010, 09:57
Ըստ վերջին տեղեկությունների՝ հուլիսի վերջ - օգոստոսի սկիզբ
ԿինոՄոսկվա զանգելեմ, ասեցին էս ամսի 20ից