PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձագանք



Smokie
30.06.2010, 10:57
Եկեք խոսենք «Արձագանք» խմբի մասին՝ Արտավազդ Բայաթյան եւ Եղիշե Պետրոսյան: Բոլորին իհարկե հայտնի է նրանց «Ծնունդդ շնորհավոր»-ը: Սիրում եմ այս խումբը՝ «Երբ», «Իմ ընկեր», «Ինչ-որ մի օր», «Նոր տարի» եւ էլի շատ ու շատ լավ երգեր:

davidus
30.06.2010, 18:28
Եկեք խոսենք «Արձագանք» խմբի մասին՝ Արտավազդ Բայաթյան եւ Եղիշե Պետրոսյան: Բոլորին իհարկե հայտնի է նրանց «Ծնունդդ շնորհավոր»-ը: Սիրում եմ այս խումբը՝ «Երբ», «Իմ ընկեր», «Ինչ-որ մի օր», «Նոր տարի» եւ էլի շատ ու շատ լավ երգեր:

«Արձագանք» խումբը միայն Արտավազդ Բայաթյանն ու Եղիշե Պետրոսյանը չեն...

«ԱՐՁԱԳԱՆՔ» համույթը ստեղծվել է 1969թ.-ին:
Անդամները`

Արտավազդ Բայաթյան` մենակատար, վոկալ,
Եղիշե Պետրոսյան` կիթառ,
Վահան Օհանյան` բաս կիթառ, ստեղնաշարային գործիքներ,
Հրանտ Ասատրյան` ստեղնաշարային գործիքներ,
Վաչագան Հայրապետյան` հարվածային գործիքներ:

Վահան Օհանյանը մի քանի տարի առաջ մահացավ:

Կարող եք այցելել նրանց պաշտոնական կայքը` http://www.ardzagank.com

Smokie
05.11.2010, 11:26
«Հայացք ինձ վրա» (http://music.gisher.ru/albums/1370) ալբոմը::)

Smokie
08.11.2010, 12:20
Հույս, սեր, հավատ :love

Ես գիտեմ, այսօր դժվար է կրկին,
Հաղթանակ է պետք անմեղ տանջվածին
Ես գիտեմ, այսօր խռոված հոգում
Լռություն է պետք՝ խոր եւ իմաստուն:
Մի նայիր այդպես՝ չռած աչքերով,
Բարոյականությունը ուժեղն է ստեղծում,
Բայց այդքան թերի, այդքան կործանիչ,
Աստծուց հեռացած եւ նրա խոսքերից
Աշխարհը տնքում է վարակիչ ցավից,
Բայց ճշմարտությունը վանում իրենից:

Ես գիտեմ անմեղը խաչվում է վերջում՝
Մեր անթիվ մեղքերը տանելով իր հետ,
Ես գիտեմ, որ նենգը փառք ու պատվի մեջ,
Միշտ ինքն-իրեն ստում է եւ արդարացնում:
Մի նայրի այդպես դժգոհ հայացքով,
Փողը փող բերեց ու հետն էլ փորձանք,
Անհանգիստ, անկուշտ միտքը սով ծնեց,
Անհոգի մարմինը միայն առուծախ,
Իսկ աշխարհը տնքում է իր նախկին ցավից,
Բայց ճշմարտությունը վանում իրենից:

Հույս, սեր հավատ:
Հույս, սեր հավատ:
Հույս, սեր հավատ:
Հույս, սեր հավատ:

Ես գիտեմ, որ սերն է ի ծնե մեր մեջ,
Պայծառատեսության աղբյուրը միակ
Ես գիտեմ, որ հեշտ է լինել դավաճան,
Քան հավատարիմ ու պարզապես ազնիվ:
Մի նայիր այդպես, թեւերդ խաչած,
Բարակ ուղեղն է միշտ այլասերված,
Այդքան գրավիչ եւ կեղծ կուռքերից
Հոգնել են բոլորը, բայց կընդունեն նորից,
Իսկ աշխարհը տնքում է կեղծավոր մտքից,
Բայց ճշմարտությունը վանում իրենից:

Հույս, սեր հավատ:
Հույս, սեր հավատ:
Հույս, սեր հավատ:
Հույս, սեր հավատ:

Ես գիտեմ, իղձերը մեծ են մարդկային
Ավաղ փրկությունն իր հանձնում է իրեն նմանին
Ես գւտեմ, որ նույնիսկ բարի հույսերին
Տեղ չկա երբեք ստերի կողքին:
Մի նայրի այդպես բերանդ բացած
Իմաստուն խոսքերը ասվել են վաղուց,
Այդքան համոզիչ եւ այդքան անթերի
Լինում է միայն ճշմարտությունը պարզ,
Իսկ աշխարհը տնքում է ստահոդ հույսից,
Բայց ճշմարտությունը վանում իրենից:

Հույս, սեր հավատ:
Հույս, սեր հավատ:
Հույս, սեր հավատ:
Հույս, սեր հավատ:
Հույս, սեր հավատ:
Հույս, սեր հավատ:


http://www.youtube.com/watch?v=vI_lbkAHTXU

Երբ

Երբ խոսքերը ավելորդ են,
Լավ մտքերն էլ խորթ են
Կյանքը թող շարունակվի:
Երբ ընկերդ քեզ օտար է,
Իսկ օտարն ընկեր է
Կյանքը թող շարունակվի:

Անփոփոխ մնաց միայն մի բան,
Երբ բոլորը սողալով անցան՝
Այն, որ ջնջելով հետքերը գնացին:

Երբ սրբերը մեղավոր են,
Մեղավորն էլ սուրբ է
Կյանքը թող շարունակվի:
Երբ գործերը միայն թուղթ են,
Իսկ թղթերը սուտ են
Կյանքը թող շարունակվի:

Անփոփոխ մնաց միայն մի բան,
Երբ բոլորը քայլելով անցան՝
Որ փոշի ելավ եւ կնստի գետնին:

Երբ տեսնողը կույր է,
Իսկ կույրը տեսունակ է
Կյանքը թող շարունակվի:
Երբ լսողը խուլ է,
Խուլն էլ ունկնդիր է
Կյանքը թող շարունակվի:

Անփոփոխ մնաց միայն մի բան,
Երբ բոլորը վազելով անցան՝
Ոնց աղմուկ ելավ, այնպես էլ կմարի:

Երբ լացողը ծաղրածու է,
Իսկ ծաղրածուն տխուր է
Կյանքը թող շարունակվի:
Երբ սոունը խեւերով է,
Թեւերովն էլ կով է
Կյանքը թող շարունակվի:

Անփոփոխ մնաց միայն մի բան,
Երբ բոլորը թռնելով անցան՝
Այդ քամուց անմիտ փոշի եւ աղմուկ ելավ:


http://www.youtube.com/watch?v=ToA4uRE9160

Կենցաղային երգ:dance:D:good

Կարող է պայծառ մտքերդ քեզ հանգիստ չտան,
Գրքեր գրես հանուն երջանկության,
Կարող է կկարդան, կարող է ոչ,
Թե բախտը քո վրա չծիծաղի,
Բայց Աստծո խոսքից ասածդ խելացի չի լինի
Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

Կարող է դու ստես, քեզ հավատան,
Իսկ ճիշտ խոսելը միշտ վնաս բերի,
Կարող է կհարգեն քեզ, կարող է ոչ,
Թե բախտը քո վրա չծիծաղի,
Բայց առանց քեզ էլ, ստողը միշտ կստի
Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

Բայց առանց այդ էլ կյանքը կշարունակվի
Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

Կարող ես ձեռք բերել դու բարձր պաշտոն,
Որ ցնորքները քո իրագործես,
Կարող են եւ հանեն քեզ, կարող է ոչ,
Թե բախտը քո վրա չծիծաղի,
Բայց առանց քեզ էլ կյանքը կղեկավարվի
Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

Կարող ես ունենալ դու սիրուհի՝
Նվերներով նրան զարմացնես,
Կարող է կդավաճանի քեզ, կարող է ոչ
Թե բախտը քո վրա չծիծաղի,
Բայց մեկ ուրիշը քեզ կփոխարինի
Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

Բայց առանց այդ էլ կյանքը կշարունակվի
Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

Կարող ես դու գնել, շքեղ մի մեքենա
Եւ փայփայել ընտանիքիցդ լավ,
Կարող է գողանան, կարող է ոչ,
Թե բախտը քո վրա չծիծաղի,
Բայց առանց այդ էլ կյանքը կշարունակվի
Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

Կարող ես կառուցել դու մի մեծ ամրոց,
Որ քո ժառանգը միշտ էլ պարծենա քեզանով,
Կարող է նա քամուն կտա, կարող է ոչ,
Թե բախտը քո վրա չծիծաղի,
Բայց առանց այդ էլ խաղացողը միշտ կպարտվի
Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

Բայց առանց այդ էլ կյանքը կշարունակվի
Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

Կարող է դուրս գնաս մի-փոքր զբոսնելու,
Իսկ կողքը քո տուրուդմփոց սկսվի,
Կարող է կսպանեն քեզ, կարող է ոչ,
Թե բախտը քո վրա չծիծաղի,
Բայց առանց քեզ էլ կյանքը կշարունակվի
Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

Կարող ես առողջությունդ միշտ պահպանել՝
Ծխախոտին փող չծախսել,
Կարող է դու առողջ մեռնես, կարող է ոչ,
Թե բախտը քո վրա չծիծաղի,
Բայց առանց քեզ էլ կյանքը կշարունակվի
Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:
Եւ վաղն ամեն-ինչ կսկսվիիի նորիիից:
Յա-հա-հա-հա-հա::D


http://www.youtube.com/watch?v=GKghB6ANO48

startelura
09.11.2010, 21:42
Վայ ժողովուրդ, էս ինչ ուրախ եմ որ էս թեման բացել եք:
Շաաաաատ եմ խնդրում կարոող եք ասել թե «սա իմ քաղան էե երգը ոնց ճարեմ: հոգաչափ շնորհակալ կլինեմ:

իհարկե կներեք երեւի այս թեմային չի վերաբերում խնդանքս, բայց այստեղ շանսերս ավելի շատ են

Հայկօ
09.11.2010, 21:47
Մի ալբոմ առել էի ժամանակին, «Անահիտ», «Ես ուրիշ ցեղից եմ», «Ծնունդդ շնորհավոր», «Իմ ընկեր»... մի խոսով՝ մի քանի երգ պարբերաբար լսում եմ, ԲԱՅՑ: Բայց փնտրել ու չեմ գտել էն «հերթական անգամ պտույտ կգործի Երկիր մոլորակը շուրջն արևի...» երգը. «Ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ...» էս էլ չեմ գտնում: Եթե կարող եք, օգնեք :):

AniwaR
09.11.2010, 22:18
Աաաայ, պուճուււր-շատ պուճուր, անհիշելի պուճուր ժամանակ ինձ հիշեցի: :love Յութուբում մի քիչ լսեմ: Նոստալգիկ ա: :))

Smokie
10.11.2010, 10:26
Մի ալբոմ առել էի ժամանակին, «Անահիտ», «Ես ուրիշ ցեղից եմ», «Ծնունդդ շնորհավոր», «Իմ ընկեր»... մի խոսով՝ մի քանի երգ պարբերաբար լսում եմ, ԲԱՅՑ: Բայց փնտրել ու չեմ գտել էն «հերթական անգամ պտույտ կգործի Երկիր մոլորակը շուրջն արևի...» երգը. «Ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ...» էս էլ չեմ գտնում: Եթե կարող եք, օգնեք :):

Ինչ որ մի օրը նշածս «Հայացք ինձ վրա ալբոմում կա:)


Վայ ժողովուրդ, էս ինչ ուրախ եմ որ էս թեման բացել եք:
Շաաաաատ եմ խնդրում կարոող եք ասել թե «սա իմ քաղան է» երգը ոնց ճարեմ: հ


http://www.youtube.com/watch?v=1frKgj_UJvw

startelura
10.11.2010, 13:08
Շնորհակալ եմ օպերատիվ պատասխանի համար, բայց... էդ տարբերկը ես ել ունեի... ինձ ամբողջականն է պետք :(

Kita
10.11.2010, 13:54
Մի ալբոմ առել էի ժամանակին, «Անահիտ», «Ես ուրիշ ցեղից եմ», «Ծնունդդ շնորհավոր», «Իմ ընկեր»... մի խոսով՝ մի քանի երգ պարբերաբար լսում եմ, ԲԱՅՑ: Բայց փնտրել ու չեմ գտել էն «հերթական անգամ պտույտ կգործի Երկիր մոլորակը շուրջն արևի...» երգը. «Ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ...» էս էլ չեմ գտնում: Եթե կարող եք, օգնեք :):
http://www.speedyshare.com/files/25109055/Ardzaganq_-_Inch_vor_mi_or.mp3

Smokie
10.11.2010, 15:48
Կամակոր թագուհին

Հին աշխարհում սեր է եղել, կամ թե չի եղել,
Սակայն վերջն էլ սիրով լուծել, երբ են ավարտել,
Թագուհին պատշգամբից նետում էր ծաղիկներ,
Իսկ սիրուց հարբած ասպետը հորինում երգեր:
«Սեր իմ, երկու գիշեր է չեմ քնել,
Քեզ համար, այս երգն եմ հորինել,
Սեր իմ, կարծես քո ստրուկն եմ ես դարձել,
Քեզ համար աշխարհը կգերեմ»:

Հարեւան թագավորները կպան մի վեճի՝
Թագուհու գեղեցիկ սիրտը ով պետք է գերի,
Եւ անվերջ պատերազմում էին միմյանց միջեւ,
Իսկ հաղթողն հպարտ շտապում էր սեր խոստովանել
«Սեր իմ, երկու գիշեր է չեմ քնել,
Քեզ համար, այս երգն եմ հորինել,
Սեր իմ, կարծես քո ստրուկն եմ ես դարձել,
Քեզ համար աշխարհը կգերեմ»:

Մի առավոտ լույսը բացվեց պարգևեց նկար,
Ասպետները սիրուց հուզված սպանեցին իրար
Իսկ թագուհին պատշգամբից ծաղիկ էր նետում,
Եվ անմիտ փեսացուների վերջն այսպես ողբում
«Ինձ ասեք, սակայն որին ընտրեի,
Ձեր երգերն ինձ շատ են զվարճացրել
Փոխարենն ահա ձեզ ծաղիկներ,
Ոչ վերջին սիրո իմ ասպետներ:»


http://music.gisher.ru/songs/20692/

startelura
15.11.2010, 13:55
Ժողովուրդ ջան!!!! Ոչ ոք չգիտի թե "Սա իմ քաղաքն է" երգի ամբողջական տարբերակը որտեղից կարելի է ճարել?, ախր շատ է պետք է

Smokie
24.11.2010, 11:45
Ինչ-որ մի օր

Անցնում է եւս մեկ տարի
Եւ ոչնչով չի հիշեցնում անցյալը,
Նույնիսկ ծանոթ մարդիկ ուրիշ են.
Փոխվել եմ ես անվերադարձ,
Դարձել ես դու խորհրդավոր,
Բայց չի փոխվել զարմանալի աշխարհը:

Անցնում է եւս մեկ տարի
Եւ ոչ-մի պահ չի կրկնում նախորդը.
Թվում էր թե անշարժ է ժայռը,
Բայց այն շարժվեց ու փլուզվեց,
Անսպասելիորեն փոխվեց,
Բայց չի փոխվել նրան պատող աշխարհը:

Ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ
Կհանդիպենք իրար որպես անծանոթներ,
Կասենք վերջում «մնաս բարով»,
Բայց հենց այդպես ոչինչ չի ավարտվում:
Ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ
Կհանդիպենք իրար որպես հարազատներ:
Արեւն անգամ թե խավարի՝
Ամեն-ինչ կա, եղել է, կլինի:
Եւ կլինի:

Անցնում է եւս մեկ տարի,
Եւ ոչ-ոք չի հարցնում որտեղ
Ու երբ հալվեց իմ երեկվա պատրանքը:
Փոխվել ես դու երազներում,
Փոխել են ինձ իմ երազներն,
Բայց չի փոխվել նրանց ստեղծող աշխարհը:

Անցնում է եւս մեկ տարի,
Հաջորդն եկավ՝ «գալդ բարի»,
Գուցե այսպես անմիտ էլ կավարտվի:
Փոխվել եմ ես, եւ փառք Աստծո,
Փոխվել ես դու, խոստովանի՛ր,
Բայց չի փոխվել հիանալի աշխարհը:

Ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ
Կհանդիպենք իրար որպես անծանոթներ,
Կասենք վերջում «մնաս բարով»,
Բայց հենց այդպես ոչինչ չի ավարտվում:
Չի ավարտվում:

Ինչ որ-մի օր, ինչ-որ մի տեղ
…………………………………


http://www.youtube.com/watch?v=pnRBjoxjWME

Ես ուրիշ ցեղից եմ

Ես ուրիշ ցեղից եմ դու չես հասկանում,
Ամպրոպից վաղուց ես չեմ վախենում.
Ի՞նչ կա ավելի լավ՝ վատ եղանակից,
Երբ լացում է երկինքը, ծիծաղում է հոգիս:

Իսկ դու
Երբեք մի լացիր
Երկնքի հետ
Ու մի բողոքիր
Քեզ չեն հասկանա:
Երբեք մի փնտրիր
Ինձ այնտեղ՝ որտեղ ես չկամ,
Թե սրտում քո արեւ է՝
Իմացիր, որ այցի եկա:

Երբ կանցնի քո ստվերը իմ կողքով, անհայտ,
Ես է՛լ ստվեր դարձած քո ետեւից կգամ:
Ես ուրիշ ցեղից եմ դու չես հասկանում՝
Երբ լացում է երկինքը ես քեզ եմ սպասում:

Դու կգաս, երբ լուսինը քեզ կդավաճանի,
Կայցելես այն տունը, որտեղ ես չեմ լինի :
Ես ուրիշ ցեղից եմ դու չես հասկանում՝
Քանի-դեռ լացում է երկինքը, չեմ անհետանում:

Իսկ դու
Երբեք մի լացիր
…………………………..
Իմացիր, որ այցի եկա:

Թող անցնեն բոլորը՝ շարվելով մի կողմ,
Թող երգեն բոլորը միաձայն՝ լսված երգերը նոր,
Ես ուրիշ ցեղից եմ դու չես հասկանում՝
Երբ լացում է երկինքը, իմ հոգին է երգում:

Իսկ դու
Երբեք մի փնտրիր
Ինձ այնտեղ՝ որտեղ ես չկամ
Ու մի մոլորվիր
Քեզ ելքը ցույց չեն տա`
Թե ով է մռայլ ու անձրեւոտ,
Իմ սրտում արեւ է ու մի-քիչ էլ ծոք:

Իսկ դու
Երբեք մի լացիր
…………………………..
…………………………..
Իմացիր, որ այցի եկա:
Երբեք…

Երբեք մի փնտրիր
Ինձ այնտեղ՝ որտեղ ես չկամ,
Թե սրտում քո արեւ է՝
Իմացիր, որ այցի եկա:
Կգամ:


http://www.youtube.com/watch?v=kAz98hXvdSI

Այդպես պատահեց

Պետք է, որ ես հասկանայի քեզ
Եւ թեկուզ ուշացած՝
Մենության հետ մեկնաբանեի
Մտքերը քո պարզ:
Հավատայի քեզ, լրացնեի քեզ
Ու երբեմն ապրեի
Քո մտքերով, քո իղձերով հստակ:

Հավատում ես, որ այսօր փնտրանքս միակ
Տարիներն են՝ հեռացող աննկատ:

Տարիներն արագ անցնում են,
Անցյալից հեռացնում,
Անպատասխան մտքերը իմ
Անցյալ են ձգտում:
Միեւնույն է, ո՛չ գարունը,
Ո՛չ աշունն անձրեւոտ
Չեն լվանա մեր հուշերն աղոտ:

Հավատում ես, որ այսօր փնտրանքս միակ,
Տարիներն են՝ հեռացող աննկատ:

Եւ այդպես պատահեց,
Որ այս մեծ աշխարհում
Մնացինք մեն-մենակ
Ես եւ դու, ես եւ դու,
Եւ մեզ քայլ առ քայլ հետապնդող,
Այս կյանքի … մեզ հանգիստ չտվող
Մտքերը, իղձերը մեր:


http://www.youtube.com/watch?v=Xh4zhqDeV28

Smokie
24.11.2010, 14:22
Մտորումներ գարեջրի սրահում

Թող ճերմակ մազերը գլուխս ծածկեն,
Թող տարիները ամեն-ինչ ջնջեն,
Թող հեռանանք, չտեսնենք էլ իրար,
Բայց հուշերում կապրենք անդադար:

Քանի-դեռ միասին ենք անհույս չէ ոչինչ,
Անգամ կնահանջի վտանգը կործանիչ,
Ոմանք բաժանվում են առանց պատճառի
Եւ զոհ են դառնում ամեն-մի փորձանքի:

Անհամար անգամ պտույտ կգործի
Երկիր մոլորակը շուրջն արեւի,
Հերթական սերունդը մեր դուռը կթակի,
Որ մեզ չթվա, թե մենք ենք միայն հույսն աշխարհի:

Եւ պետք է ներել խեղճ մոլորվածին,
Կարող ենք ամենքս զոհ դառնալ կեղծին,
Թող խորհուրդ տվողն էլ պատրանք չտածի,
«Լինել թե չլինել»-ը նա չի որոշի:

Որերորդ անգամ պտույտ կգործի
Երկիր մոլորակը շուրջն արեւի,
Հերթական սերունդը քո դուռը կթակի,
Որ քեզ չթվա, թե դու ես միակ հույսն աշխարհի:

Գուցե անիմաստ է աստղեր որոնել,
Կամ աննպատակ ճանապարհ ընկնել,
Կամ ոսկե ձկնիկը ձեռքից բաց թողնել,
Բայց երբ միասին ենք պետք չէ ընկճվել:

Թող ճերմակ մազերը գլուխս ծածկեն,
Թող տարիները ամեն-ինչ ջնջեն,
Թող-որ կորցնենք, չգտնելով ոչինչ,
Բայց չէ՞-որ ամեն-ինչ… չէ՞-որ ամեն-ինչ կրկնվում է նորից:

Որերորդ անգամ պտույտ կգործի
Երկիր մոլորակը շուրջն արեւի,
Հերթական սերունդը քո դուռը կթակի,
Որ քեզ չթվա, թե դու ես միակ հույսն աշխարհի:

Անհամար անգամ պտույտ կգործի
Երկիր մոլորակը շուրջն արեւի:
Հերթական սերունդը մեր դուռը կթակի,
Որ մեզ չթվա, թե մենք ենք միայն հույսն աշխարհի:


http://www.youtube.com/watch?v=yXp1O2y8T8A

Smokie
29.11.2010, 19:44
Ինձ այստեղ չեն սպասում

Երբ կձանձրանակ ես ինքս ինձանից
Եւ ինքս ինձ չեմ ունենա էլ, ոչ-մի ասելիք,
Դուրս կգամ փողոց ու աննպատակ կթափառեմ
Իսկ գուցե հին ընկերներիս տները կայցելեմ:

Իմ առջեւ բացվում են, անհամար դռներ,
Իսկ ետեւում կանգնած, անսպասելի զարմանք արտահայտող դեմքեր
Մեկը սգի մեջ է, իսկ մյուսը խնջույքի,
Իսկ մեկն էլ բաժանվել է ու անվերադարձ մեկնել:

Եւ ինձ այստեղ ոչ-ոք այլեւս չի սպասում,
Եւ ինձ այստեղ ոչինչ այլեւս չի պահում:
Եւ ինձ այստեղ ոչ-ոք այլեւս չի սպասում,
Եւ ինձ այստեղ ոչինչ այլեւս չի պահում:

Կփորձեմ գտնել անկյունն այն հարազատ
Որտեղ իմ սերն էր առաջին ապրում նույն առաջին հարկում,
Բայց չեմ ճանաչում, ոչ տունը ոչ այգին,
Ունայնությունն է իշխելով ջնջել հիշողությունը իմ:

Եւ ինձ այստեղ ոչ-ոք այլեւս չի սպասում,
Եւ ինձ այստեղ ոչինչ այլեւս չի պահում:
Եւ ինձ այստեղ ոչ-ոք այլեւս չի սպասում,
Եւ ինձ այստեղ ոչինչ այլեւս չի պահում:

Եւ շտապող քայլերը կբերեն ինձ տուն,
Թվում է թե գտել եմ ձանձրույթից այս փրկություն,
Բայց հին նկարներից ու թղթերից այդ հին
Միայն թափվում է ժամանակի փոշին:

Եւ ինձ այստեղ ոչ-ոք այլեւս չի սպասում,
Եւ ինձ այստեղ ոչինչ այլեւս չի պահում:
Եւ ինձ այստեղ ոչ-ոք այլեւս չի սպասում,
Եւ ինձ այստեղ ոչինչ այլեւս չի պահում:

Եւ ինձ այստեղ ոչ-ոք այլեւս չի սպասում,
Եւ ինձ այստեղ ոչինչ այլեւս չի պահում:
Եւ ինձ այստեղ ոչ-ոք այլեւս չի սպասում,
Եւ ինձ այստեղ ոչինչ այլեւս չի պահում:


http://www.youtube.com/watch?v=hwmLOV6mLJQ

Smokie
29.11.2010, 19:52
Ես հարբած եմ

Ես հարբած եմ եւ գինուց եւ քեզանից,
Այս պահին չեմ վախենում անգամ պահից,
Եթե գնամ՝ կմոռանաս ինձ, այդ գիտեմ,
Ա՜խ, գոնե մի-քիչ էլ քեզ հետ մնամ, քեզ հետ տանջվեմ:

Եւ էլ տեղ չունեմ ես շտապելու
Եւ ոչինչ չունեմ քեզ ասելու,
Լռությունն է մեր միակ վկան, ես այդ գիտեմ,
Ա՜խ, գոնե մի-քիչ էլ քեզ հետ մնամ, թեկուզ լռեմ:

Դեռ ինձ շոյում են քո նուրբ ձեռքերը,
Դեռ ինձ նայում են քո անմեղ աչքերը,
Ուզում եմ ես քեզ հետ մնալ,
Եւ աստղերի փայլը հեռու
Կարտացոլվի մեր աչքերում
Ու կփոխի հետքերը մեր ափերու:

Եւ չեզոք կյանքից մի ակնթարթ,
Տերեւի պես պոկվելով, կընկնի գետնին.
Դա աշունն է իմ կյանքի, ես այդ գիտեմ,
Ա՜խ, գոնե մի-քիչ էլ քեզ հետ մնամ, թեկուզ լռեմ:

Դեռ ինձ շոյում են քո նուրբ ձեռքերը,
Դեռ ինձ նայում են քո անմեղ աչքերը,
Ուզում եմ ես քեզ հետ մնալ,
Եւ աստղերի փայլը հեռու
Կարտացոլվի մեր աչքերում
Ու կփոխի հետքերը մեր ափերու:

Բեռնել երգը (http://mp3-search.su/files/4498/503662/e919fa3d29ac/Ardzagank-Es-harbats-em.mp3)

Smokie
29.11.2010, 20:05
Անահիտ

Հորինված չէր առասպելը քո մասին,
Եղել ես դու Անահիտ,
Խորհրդավոր, զարմանալի ժպիտն եմ քո
Պատկերացնում Անահիտ
Եւ թվում է թե, ես լսում եմ քո ձայնը,
Որ կանչում է ինձ ու տանում է հեռու
Եւ գերել է ինձ հմայիչ քո հայացքը,
Երազում եմ ես թե արթուն:

Շուրջբոլորս մարդաշատ էր, աղմկոտ,
Սպասում էի քեզ Անահիտ:
Թեթեւ քայլով անցար հանկարծ ու ժպտացիր,
Նայում էի քեզ Անահիտ:
Եւ թվում է թե, կրկնվել էր այս պահը,
Ճանաչում եմ ես քո հայացքը անհուն
Եւ թվում է թե, ես լսում եմ քո ձայնը,
Որ կանչում է ինձ ու տանում է հեռու:

Եւ շարունակ
Անսպասելի հայտնվում ես,
Անցնում ես իմ կողքով,
Դու իմ կողքով:
Անսպասելի հայտնվում ես,
Անհուն սիրո երգով,
Սիրո երգով:

Թե աստղերը կուղեկցեն ճանապարհիս,
Քեզ մոտ կգամ Անահիտ,
Ամեն կողմից երգ կլսվի եւ նոր եւ հին,
Քո մասին Անահիտ
Եւ թվում է թե, ես լսում եմ քո ձայնը,
Որ կանչում է ինձ ու տանում է հեռու:

Անսպասելի հայտնվում ես,
Անցնում ես իմ կողքով,
Դու իմ կողքով:
Անսպասելի հայտնվում ես,
Անհուն սիրո երգով,
Սիրո երգով:

Կանչում էր ինձ քո ձայնը
Օ Անահիտ
Եւ քո ներող հայացքը
Օ Անահիտ,
Զարմանալի ժպիտը
Քո Անահիտ,
Անցնում ես իմ կողքով,
Դու իմ կողքով
Անհուն սիրո երգով,
Սիրո երգով,
Անցնում ես իմ կողքով,
Սիրո երգով:


http://www.youtube.com/watch?v=IP1LZ26mrcI

Smokie
30.11.2010, 10:25
Ծնունդդ շնորհավոր

Թաքցնում են աչքերը քո
Տխրությունը տարվա,
Գեղեցիկ է ժպիտը քո
Ու անկեղծ,
Սեղանի շուրջ նստած են
Հարազատ դեմքեր,
Միաձայն գովերգում են քեզ:

Շփոթված ես, դե ի՞նչ արած,
Համբերել է պետք,
Շռայլում ես զգացմունքը
Քո մեջ կուտակված,
Դու գիտես ցանկությունդ,
Ցանկություն կմնա,
Եթե սիրտդ բարի է,
Կիրականանա:

Ծնունդդ շնորհավոր,
Ծնունդդ շնորհավոր,
Ծնունդդ շնորհավոր,
Թող լինի այսօր:

Համոզված ես, որ քո կամքով
Ճանապարհը ընտրած,
Անկորուստ չի եղել,
Չի եղել եւ հարթ:
Քեզ մի միտք է անվերջ
Լռությամբ ուղեկցում,
Որ մարդիկ հարազատ
Չլքեն քեզ կյանքում:

Ծնունդդ շնորհավոր,
Ծնունդդ շնորհավոր,
Ծնունդդ շնորհավոր,
Թող լինի այսօր:

Ծնունդդ շնորհավոր,
Ծնունդդ շնորհավոր,
Ծնունդդ շնորհավոր,
Թող լինի այսօր:

Թաքցնում են աչքերը քո
……………………………
Միաձայն գովերգում են քեզ:

Ծնունդդ շնորհավոր,
…………………………….
Թող լինի այսօր:


http://www.youtube.com/watch?v=v3_kbq8dJ9M

Smokie
30.11.2010, 16:04
Նոր տարի

Նոր տարի եկար նորից,
Նոր հույսերով, սպասումներով:
Կանգնել ես դու իմ տան շեմին,
Սպասում ես քո գալիք ժամին:

Նոր տարի կանգ առ մի պահ,
Սրտիս խորքում գաղտնիք մի կա,
Այս հին տարվա վերջին պահին,
Թող հի շեցնեմ ես բոլորին:

Բացեք ձեր դռները, բացեք ձեր հոգին,
Թողեք որ ներս գա նոր տարին,
Ամեն մի լսվող զանգի հետ մի հույս:
Բացեք ձեր դռները, բացեք ձեր հոգին,
Թողեք որ ներս գա նոր տարին,
Ամեն մի վառվող մոմի հետ մի լույս:

Նոր տարի դու էլ կանցնես,
Սրտում պայծառ հետք կթողնես
Ու դառնալով քաղցր երազ,
Իմ հուշերում ի հայտ կգաս:

Բացեք ձեր դռները, բացեք ձեր հոգին,
Թողեք որ ներս գա նոր տարին,
Ամեն մի լսվող զանգի հետ մի հույս:
Բացեք ձեր դռները, բացեք ձեր հոգին,
Թողեք որ ներս գա նոր տարին,
Ամեն մի վառվող մոմի հետ մի լույս:

Նոր տարի (http://music.gisher.ru/songs/20687/)

Smokie
01.12.2010, 18:51
Լուսանկար

Ահա վառվում են լուսարձակները
Եւ լուսավորում են դեմքերը մարդկանց,
Սիրահար, երազող, ապագան գուշակող,
Լացող, ժպտացող դեմքեր անհամար:
Հիանալի հայտնագործություն՝
Սեւ-սպիտակ, գունավոր լուսանկար:

Եթե ցանկանում եք, որ ձեզ հավատան,
Ինչ-որ ժամանակ գեղեցիկ էիք շտապեք լուսանկարվել:
Ժամանակը կանցնի եւ ոչ-մի կեղծամ
Թարթիչները եւ սպիտակությունը այլեւս չեն դարձնի:
Հիանալի հայտնագործություն՝
Հավիտյան անփոփոխ լուսանկար :

Նայեք ձեր դեմքին շատ մի զարմացեք
Եւ մի մտածեք, որ նման չեք բնավ,
Ծիծաղելի եք կամ սարսափելի,
Միեւնույնն է դուք եք, փաստ ակնհայտ
Հիանալի հայտնագործություն՝
Ճշմարիտ, անկեղծ լուսանկար:


http://www.youtube.com/watch?v=HbjEmrZ975s

Smokie
01.12.2010, 18:58
Քեզ համար

Լուսաբացի դեմ եւս մեկ
Անտառային բացատ տեսա,
Տեսա երկինք էին համբարձվում
Սպիտակ ձիեր՝ շարան-շարան:

Կաթիլ-կաթիլ ադամանդներ՝
Անձրեւի հետ երկնից թափվող,
Ծիածանի մեջ փաթաթված
Գեղեցկուհի անուշ ձայնով:

Եւ այդ ձայնը, գերելով ինձ,
Մեղմ կանչում էր, այն տանում էր
Լցնելով շուրջ բոլորը սիրով:

Հոգսերն, առօրյան մի կողմ եմ նետում,
Սիրուց կախարդված քո գիրկն եմ շտապում:
Ես քեզ համար, ես քեզ համար,
Ես քեզ համար եմ միշտ երգում:

Եւ այդ ձայնը, գերելով ինձ,
Մեղմ կանչում էր, այն տանում էր
Լցնելով շուրջ բոլորը սիրով:

Ձմռան ցրտից, թե գարնան շնչից,
Ամռան արեւից, թե անձրեւից աշնան
Ես քեզ համար, ես քեզ համար,
Ես քեզ համար եմ միշտ երգում:

Հոգսերն, առօրյան մի կողմ եմ նետում,
Սիրուց կախարդված քո գիրկն եմ շտապում:
Ես քեզ համար, ես քեզ համար,
Ես քեզ համար եմ միշտ երգում:


http://www.youtube.com/watch?v=guFAccWoESk

Smokie
26.01.2011, 12:51
Չինար

Ես հիշում եմ քեզ իմ հին բարեկամ
Ես հիշում եմ քեզ իմ ծեր բարեկամ
Եւ ծածկվել ես դու կնճիռներով
Խոնարհվել ես դու:

Օ՜ իմ չինարի, չինարի ծառ,
Ծերացել ես եւ չես ուզում ծաղկել:
Արմատներդ խորն են գնացել,
Անպաշտպան խոնարհվել ես:

Ես հիշում եմ քեզ, խշշում էիր քամուց,
Ես հիշում եմ քեզ, լալիս էիր մենակ
Իսկ հիմա դու չոր ձեռքերով
Քո մարմինն ես պահում:

Օ՜ իմ չինարի, չինարի ծառ,
Ծերացել ես եւ չես ուզում ծաղկել:
Արմատներդ խորն են գնացել,
Անպաշտպան խոնարհվել ես:

Օ՜ իմ չինարի, չինարի ծառ,
Ծերացել ես եւ չես ուզում ծաղկել:
Արմատներդ խորն են գնացել,
Անպաշտպան խոնարհվել ես:



http://www.youtube.com/watch?v=quBC9x1xoGk

Smokie
09.06.2011, 16:09
Իմ ընկեր

Ո՞վ եմ ես, գուցե դու բացատրեսի
Ինձ ո՞վ եմ ես,
Ի՞նչ եմ ուզում այս կյանքից վերցնել,
Ես վերցնել,
Ինձ հարազատ, իմ անբաժան, իմ ընկեր,
Իմ ընկեր:

Առանց քեզ, քո խոսքերի ո՞վ եմ ես ո՞վ եմ ես,
Առանց հաստատ քո հայացքի ո՞վ եմ ես, ո՞վ եմ ես,
Առանց կոպիտ քո ձեռքերի ո՞վ եմ ես ո՞վ եմ ես,
Ինձ հարազատ, իմ անբաժան, իմ ընկեր, իմ ընկեր:

Կյանքի չարին դիմադրելով,
Ուժասպառ,
Բարձր-բարձր ծիծաղում էիր
Ինձ համար,
Ի՞նչ ոսկոր տամ կրծես դու եւս տաք
Իմ ընկեր:

Առանց քեզ, քո խոսքերի ո՞վ եմ ես ո՞վ եմ ես,
Առանց հաստատ քո հայացքի ո՞վ եմ ես, ո՞վ եմ ես,
Առանց կոպիտ քո ձեռքերի ո՞վ եմ ես ո՞վ եմ ես,
Ինձ հարազատ, իմ անբաժան, իմ ընկեր, իմ ընկեր:

Ես կկորչեի այսպես կյանքում
Ա՜խ անկասկակած,
Եթե կողքիս չլինեիր դու, իմ...
Իմ աստված
Կմոլորվեի, եթե վստահ քայլդ չզգայի
Իմ շողքում:

Առանց քեզ, քո խոսքերի ո՞վ եմ ես ո՞վ եմ ես,
Առանց հաստատ քո հայացքի ո՞վ եմ ես, ո՞վ եմ ես,
Առանց կոպիտ քո ձեռքերի ո՞վ եմ ես ո՞վ եմ ես,
Ինձ հարազատ, իմ անբաժան, իմ ընկեր, իմ ընկեր:

Ինձ հարազատ, իմ անբաժան, իմ ընկեր, իմ ընկեր:

Ինձ հարազատ, իմ անբաժան, իմ ընկեր, իմ ընկեր:

Ինձ հարազատ, իմ անբաժան, իմ ընկեր, իմ ընկեր:



http://youtu.be/yfb_4DTf3JE

Նետ
09.06.2011, 17:05
Արձագանքին ընդհանրապես վատ չեմ վերաբերվում.բայց էս տողերը մի քիչ տարակուսանք են առաջացնում։:B:oy

Իմ ընկեր
Առանց քեզ, քո խոսքերի ո՞վ եմ ես ո՞վ եմ ես,
Առանց հաստատ քո հայացքի ո՞վ եմ ես, ո՞վ եմ ես,
Առանց կոպիտ քո ձեռքերի ո՞վ եմ ես ո՞վ եմ ես,
Ինձ հարազատ, իմ անբաժան, իմ ընկեր, իմ ընկեր:

Smokie
07.12.2011, 18:38
Հիմա «Շողակաթ»-ով Արձագանքի «Ինչ որ մի օր» համերգն են ցույց տալիս, ամենաքիչը 4 տարվա համերգ էր, երբեմն ցույց էին տալիս: Իսկ դեկտեմբերի 12-ին ցանկացողները կարող են լինել Սունդուկյանի անվան թատրոնում:;)

http://www.toms.am/thumbnail.php?fn=upload/photos/ardzagank.jpg&width=500

http://www.toms.am/am/ticket/428

karben
02.02.2012, 20:26
Վայ ժողովուրդ, էս ինչ ուրախ եմ որ էս թեման բացել եք:
Շաաաաատ եմ խնդրում կարոող եք ասել թե «սա իմ քաղան էե երգը ոնց ճարեմ: հոգաչափ շնորհակալ կլինեմ:

իհարկե կներեք երեւի այս թեմային չի վերաբերում խնդանքս, բայց այստեղ շանսերս ավելի շատ են

http://www.4shared.com/mp3/2d3pSzUk/Ardzaganq-Sa_im_qaxaqn_e.html
Էս երգի ամբողջական տարբերակնա

Hayazn
04.02.2012, 11:46
http://www.4shared.com/mp3/2d3pSzUk/Ardzaganq-Sa_im_qaxaqn_e.html
Էս երգի ամբողջական տարբերակնա
Իսկապես որ « Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է » :
« Սա իմ քաղաքն է » երգը հիանալի երգ է : Այս խմբին ես անպայման կհետևեմ « յուտուբ » - ի մեջ չնայած , որ մի փոքրիկ Ֆորշ-յան ազդեցություն եմ նկատում , « որին այնքան էլ չեմ հավանում » :
Համենայն դեպս :

iceman1108
17.02.2012, 11:42
Բարեվ ձեզ. մի հատ յերգ եի լսել Արձագանքի կատարմամբ.
մենակ մի բառակապակցություն եմ հիշում, Ոսկե ձկնիկ...
խնդրում եմ եթե դժվար չե օգնեք գտնենք այդ յերգը.
շնորհակալություն :)