PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանգիստ Թուրքիայի ծովափերում

Ahik
29.06.2010, 15:15
Ուշադրություն:
ԹեզՏուրը առաջարկում է հանգիստ Բոդրումում` Էգեյան ծովի ափին, հուլիսի 5-ից 16-ը ֆանտաստիկ էժան գներով: 4 աստղանի հյուրանոցը սկսած 1098$-ից:
Փաթեթները հարցրեք քաղաքի տուրիստական գործակալություններում:

Ձայնալար
29.06.2010, 15:42
Մոդերատորական: Թեման բացված է «Տուրիզմ» բաժնում: Չքաղաքականացնե՛լ: Վերջին գրառումները ջնջվում են:

Ahik
29.06.2010, 16:14
Բոդրումն իրենից ներկայացնում է հանգստավայր հիմնականում նախատեսված ևրոպացի տուրիստների համար: Այնտեղի հյուրանոցները իրենց կարգով համարվում են ավելի բարձր քան անթալիայի հյուրանոցները:
Սա արդեն ակումբականներին որպես ուղղոդում:

ministr
29.06.2010, 16:32
Բոդրումը իրոք շատ լավ տեղա` Անթալիայից մի գլուխ բարձր:
Բայց դա չի նշանակում թե կգնամ Թուրքիա, հենց միայն էդ երկրի անվանումը մոտս բացասական էմոցիաներա արթնացնում:

Երվանդ
30.06.2010, 15:12
Գնացեք Ծաղկաձոր հանգստացեք, մի օրը առանց ուտելիքի տեղեր կան որ արժի 70 000, Թուրքիա գնացել եմ, ու հլը լիքը գնալու եմ, դնեղ ամեն ինչ ինձ բավարարում ա, գներ, սպասարկում, ամեն ինչ, ու բոլորին էլ կոչ եմ անում գնանք Թուրքիա էլ Վրաստան էլ, որ էս դեբիլները մի քիչ գները իջցնեն:

Dayana
30.06.2010, 16:01

Եր, անցյած տարի ես 5 օրով գնացի Ծաղկաձոր, Սեպտեմբերի վերջին, երբ ողջ հանգստյան տանը մարդ չկար :)) ու վճարեցի եղբորս Անթալիայում անց կացրած երկու շաբաթների կես գումարը :)) Թալան ա թալան :angry բայց դե մերն ուրիշ ա :)) :love

Ahik
30.06.2010, 16:11
Մոռացա պայմանները ներկայացնել:
10 օրվա հանգիստ 2 հոգու համար, օրը 3 անգամյա սնունդ և խմիչք (ալկոհոլային և ոչ ալկոհոլային) + 1 անգամյա ձրի էքսկուրսիա

Տրիբուն
30.06.2010, 16:13
Գնացեք Ծաղկաձոր հանգստացեք, մի օրը առանց ուտելիքի տեղեր կան որ արժի 70 000, Թուրքիա գնացել եմ, ու հլը լիքը գնալու եմ, դնեղ ամեն ինչ ինձ բավարարում ա, գներ, սպասարկում, ամեն ինչ, ու բոլորին էլ կոչ եմ անում գնանք Թուրքիա էլ Վրաստան էլ, որ էս դեբիլները մի քիչ գները իջցնեն:

Մի օր մտա Ծաղկաձորի Մուլտիհաուսը, կամ Մուլտիրեսթը - կարճ ասած առյուծ Մուլտին, անունը չեմ հիշում: Որ իրանք էլ փող տան, իմ արև դաժե մի օրով չեմ մնա: Ինչ-որ անկապ հրեշտակներ պատալոկից կախված, մի հատ եքյա գիպսաբրոնզից վազ զալի մեջտեղը: Ծով էլ չկար: Հոր գներն էլ վրեն:

Թուրքերին անուն ենք կպցնում, բայց ճաշակները մերինից մի կես կիլոմետր բարձր ա: Դե գների ու սպասարկման մասին էլ չենք խոսում:

Hda
30.06.2010, 16:21
Մոռացա պայմանները ներկայացնել:
10 օրվա հանգիստ 2 հոգու համար, օրը 3 անգամյա սնունդ և խմիչք (ալկոհոլային և ոչ ալկոհոլային) + 1 անգամյա ձրի էքսկուրսիա

սկսած 1098$-ից էս փաստորեն 2 հոգու համար ա՞
թուրքերը ավելի լավ պայմաններ են առաջարկում քան մեր հայ ախպերները՞
թե իրոք մերը ուրիշա՞, ասում են իրանց հերն էլ ա ուրիշ...

Kita
30.06.2010, 16:33
Էս ինչ կայֆ գներ, ես մտածի մի հոգու համար է, ասի սովորական է էլի:))

Ahik
30.06.2010, 16:48
http://search.teztour.com/?country=1104&city=16647#result%7B%22locale%22%3A%22ru%22%2C%22cityId%22%3A16647%2C%22countryId%22%3A%221104%22%2C%22after%22%3A%2230.06.2010%22%2C%22befo re%22%3A%2207.07.2010%22%2C%22nightsMin%22%3A7%2C%22nightsMax%22%3A15%2C%22priceMin%22%3A0%2C%22priceMax%22%3A1500%2C%22currency%22%3A%22556 1%22%2C%22tourId%22%3A%5B%5B12706%5D%2C%5B4434%5D%5D%2C%22hotelClassId%22%3A2568%2C%22hotelClassBetter%22%3Atrue%2C%22rAndBId%22%3A5737%2C%2 2rAndBBetter%22%3Atrue%2C%22hotelId%22%3A%5B%5D%2C%22hotelInStop%22%3Afalse%2C%22noTicketsTo%22%3Afalse%2C%22noTicketsFrom%22%3Afalse%2C%22a ccommodationId%22%3A2%7D

Խնդրեմ, ինքներտ համոզվեք

Hda
30.06.2010, 18:06

տոմսերի հետ կապված մութ մնաց
ներառյալ Երևանից՞

terev
30.06.2010, 19:21
Ես ոնց հասկացա TEZ EXPRESS 4* BODRUM 4 * ա:
Փաստորեն Երևանից տոմսերի մտնում է գնի մեջ:
Բայց նախորոք չեք կարող իմանալ, թէ՞ որ հյուրանոցում եք մնալու:

Hda
30.06.2010, 19:32
Ես ոնց հասկացա TEZ EXPRESS 4* BODRUM 4 * ա:
Փաստորեն Երևանից տոմսերի մտնում է գնի մեջ:
Բայց նախորոք չեք կարող իմանալ, թէ՞ որ հյուրանոցում եք մնալու: նայի (http://www.teztour.com/book/vc/site_c/s/catalog?hotel=28730)

Ahik
07.08.2010, 13:45
Ուշադրություն, Ուշադրություն:
Մեծ զեղչեր ԹեզՏուր-ի կողմից ամսի 10-ին մեկնողնետի համար դեպի Անթալիա:
Փաթեթների մասին ավելի մանրամասն տեղեկանալու համար դիմեք քաղաքի տուրիստական գործակալություններին:

www.teztour.com
կամ էլ միանգամից
http://search.teztour.com/?country=1104&city=16647#result%7B%22locale%22%3A%22ru%22%2C%22cityId%22%3A16647%2C%22countryId%22%3A%221104%22%2C%22after%22%3A%2207.08.2010%22%2C%22befo re%22%3A%2214.08.2010%22%2C%22nightsMin%22%3A7%2C%22nightsMax%22%3A15%2C%22priceMin%22%3A0%2C%22priceMax%22%3A15000%2C%22currency%22%3A%2255 61%22%2C%22tourId%22%3A%5B%5B1285%5D%2C%5B12689%5D%2C%5B4433%5D%2C%5B5736%5D%5D%2C%22hotelClassId%22%3A2568%2C%22hotelClassBetter%22%3Atrue% 2C%22rAndBId%22%3A5737%2C%22rAndBBetter%22%3Atrue%2C%22hotelId%22%3A%5B%5D%2C%22hotelInStop%22%3Afalse%2C%22noTicketsTo%22%3Afalse%2C%22noTi cketsFrom%22%3Afalse%2C%22accommodationId%22%3A2%7D

Գալաթեա
07.08.2010, 15:18
Դու ոնց որ թե Թեզում ես հա՞ աշխատում Ահիկ ջան:
Չես նեղանա չէ՞ որ առանց Թեզի օգնության գնանք Թուրքիա հանգստանալու :)

Աթեիստ
08.08.2010, 01:13
Ահիկ ջան, համենայն դեպս աչքիդ տակ ունեցի Եգիպտոս հոկտեմբերի մեջ հարմարոտ ակցիա ;)
Շեֆս Վրաստանի լավ դժգոհ հետ ա եկել:

Sagittarius
08.08.2010, 01:52
կարծում եմ Եվրոպայում /նաև Թուրքիայում, որտեղ կարծում եմ քչից շատից նույն պայմաները կան՝ հոսթել, տրանսպորտ, օնլայն ծառայություններ, վայ-ֆայ/ հանգստանալու մանեճիշտ տարբերակը սեփական խոդով կազմակերպելն ա

գնում ես մի քաղաք, մի երկու-երեք օր հոսթելում մնում, վայելում /մի քանի լոկալի հետ ծանոթանում, որ ամենաճիշտ տեղերը ցույց տան. էտ տորիստական հյուրանոցային օբյեկտները սուտի բան ա/, հետո մյուս քաղաք, հետո մյուս, ու այդ նույն սիստեմով մի երկու շաբաթ, :)
ցանկացած ագենստվայից հազար անգամ էժան և որակի գարանտիան էլ ինքդ ես հանդիսանում, անկախ քեզ համար:)

Ahik
09.08.2010, 17:42
Ճիշտ ես կռահել: Երբ եք մեկնում Լիլ ջան? Ձեզ բարի ժամանց

---------- Ավելացվել է՝ 18:31 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:26 ----------

Սեպտեմբերի կեսից Շարմ-ԷԼ-Շեյխ և Հուրգադա (նոր ուղղություն) են բացվելու: Այդ թեմային դեռ կանդրադառնամ:
Սպասարկումով, իհարկե, Թուրքիային չի հասնի, բայց գոնե էժանա: Քոբուլեթիից միքիչ պետքա թանկ լինի, հատկապես Հուրգադան:
Ճիշտ կանեք դուք էլ սպասեք;)

---------- Ավելացվել է՝ 18:42 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:31 ----------

կարծում եմ Եվրոպայում /նաև Թուրքիայում, որտեղ կարծում եմ քչից շատից նույն պայմաները կան՝ հոսթել, տրանսպորտ, օնլայն ծառայություններ, վայ-ֆայ/ հանգստանալու մանեճիշտ տարբերակը սեփական խոդով կազմակերպելն ա

գնում ես մի քաղաք, մի երկու-երեք օր հոսթելում մնում, վայելում /մի քանի լոկալի հետ ծանոթանում, որ ամենաճիշտ տեղերը ցույց տան. էտ տորիստական հյուրանոցային օբյեկտները սուտի բան ա/, հետո մյուս քաղաք, հետո մյուս, ու այդ նույն սիստեմով մի երկու շաբաթ, :)
ցանկացած ագենստվայից հազար անգամ էժան և որակի գարանտիան էլ ինքդ ես հանդիսանում, անկախ քեզ համար:)

Ժող ջան Sagittarius-ի ասածով խորհուրդ կտայի չանել: Դա իսկապես վտանգավոր է: Ապացույց Անկարայի դեպքը:

One_Way_Ticket
09.08.2010, 18:22
կարծում եմ Եվրոպայում /նաև Թուրքիայում, որտեղ կարծում եմ քչից շատից նույն պայմաները կան՝ հոսթել, տրանսպորտ, օնլայն ծառայություններ, վայ-ֆայ/ հանգստանալու մանեճիշտ տարբերակը սեփական խոդով կազմակերպելն ա

գնում ես մի քաղաք, մի երկու-երեք օր հոսթելում մնում, վայելում /մի քանի լոկալի հետ ծանոթանում, որ ամենաճիշտ տեղերը ցույց տան. էտ տորիստական հյուրանոցային օբյեկտները սուտի բան ա/, հետո մյուս քաղաք, հետո մյուս, ու այդ նույն սիստեմով մի երկու շաբաթ, :)
ցանկացած ագենստվայից հազար անգամ էժան և որակի գարանտիան էլ ինքդ ես հանդիսանում, անկախ քեզ համար:)
Դա լավ տարբերակ է, եթե
1. Ունես լիքը ազատ ժամանակ
2. Ունես ֆինանսական դժվարություններ
3. Պատրաստ ես դժվարությունների, դրանց վերաբերվում ես որպես արկածների:
Խոսքի վրա շատ հեշտ է թվում, իրականում կարող է ամեն ինչ այլ կերպ դասավորվել:
Ինքս նախընտրում եմ նախօրոք նորմալ (չեմ ասում լյուքս) հյուրանոցային համար պատվիրել, թող մի քիչ քո ասած տարբերակից թանկ լինի, բայց գոնե ինտերնետով նախօրոք նայում ես նկարները, կարդում այցելուների արձագանքները, քարտեզով նայում տեղը, ծանոթանում պայմաններին:

Sagittarius
09.08.2010, 18:28

դե համարյա նույն բանն ա, ուղղակի հոստելի փոխաեն հյուրանոց,

բայց բոլոր այդ բաները՝

բայց գոնե ինտերնետով նախօրոք նայում ես նկարները, կարդում այցելուների արձագանքները, քարտեզով նայում տեղը, ծանոթանում պայմաններին:

կարող ես հոստելների համար էլ անել.

http://www.hostelworld.com/

այստեղից էլ ընտրեք հոստելները, նույնիսկ Հայաստանը կա:D

One_Way_Ticket
09.08.2010, 18:39
Sagittarius ջան, իմ ասածը վերաբերվում էր լոկալի խորհուրդով ինչ-որ տեղ գնալուն: Լոկալը կարող է շատ հանգիստ իր ընկերոջը պատկանող հյուրանոցը խորհուրդ տալ:

Ռուֆուս
10.08.2010, 09:23
Մոդերատորական. Թեմայից դուրս գրառումները ջնջվել են առանց տուգանային միավորների: Հիշեցնում եմ, որ գտնվում եք «Տուրիզմ» բաժնում, մի քաղաքականացրեք և ազգայնացրեք ձեր գրառումները: Եթե մի անգամ էլ շեղվեք թեմայից, կստանաք տուգանային միավորներ:

davidus
11.08.2010, 17:22
Երեկ եմ եկել, շատ էլ լավ էր: Մենակ դրանց ջուրը խմելու բան չի:

Hda
11.08.2010, 22:50
Երեկ եմ եկել, շատ էլ լավ էր: Մենակ դրանց ջուրը խմելու բան չի:

Հատուկ ակոմբı համար

http://www.speedtest.net/result/911265128.png (http://www.speedtest.net)

որոşեի էı հեռու մնալ ıնտեռնետıց Չդıմացա
ողջույներ բոլորıդ :drinks:friends::hands

terev
11.08.2010, 22:56
Բարև, բարև: :)

Ոնց՞ ա Բոդրումում:

Կսպասենք նկարների:

Երվանդ
11.08.2010, 23:12
Երեկ եմ եկել, շատ էլ լավ էր: Մենակ դրանց ջուրը խմելու բան չի:

Ջուր ինչի՞ էիր խմում, գինի, պիվա չկա՞ր.ՃՃ

Hda
11.08.2010, 23:33
Բարև, բարև: :)

Ոնց՞ ա Բոդրումում:

Կսպասենք նկարների:

Սենց Ջուր տեսաց չկամ
ցովը նկատı ունեմ
հասնեմ տուն նոր
թռա պրցավ
հ,գ,
չմեռանք թուքական keyboard ով էլ գրեցıնք

davidus
12.08.2010, 12:34
Ջուր ինչի՞ էիր խմում, գինի, պիվա չկա՞ր.ՃՃ

լիքը չէ՞ր... բայց դե մեկ-մեկ ջուր ես ուզում խմել, նամանավանդ, երբ որ գիշերը արթնանում ես "չորության" զգացումից... :))
Գինին չեմ էլ փորձել: Հետս կոնյակ էի տարել ու օրաղ, թե չէ դրանց տեղական արտադրության օրաղները զզվելի համ ունեն, իսկ նորմալ օրաղները 45-50$ էին: Ես էլ duty-free-ից Absolut առա 15 եվրոյով, էդ էինք խմում:

Ahik
14.08.2010, 13:45

Եթե գաղտնիք չի որ ռեգեոննա ու որ հյուրանոցը:
Իսկ ընդհանուր սպասարկումից գոհ ես?

Ahik
14.08.2010, 14:46
Հրաշք զեղչեր ՏեզՏուրի կողմից օգոստոսի 17-ն մեկնել ցանկացողների համար:

Սենց նկարագրեմ 1300$ արժեքով փաթեթնեըը 900$-ով:

Նոր իմացա, չի բացառվում, որ երեկոյան նույնիսկ "Տեզ Վարիանտ" լինի, կորչի Քոբուլեթին գնով:

http://search.teztour.com/?country=1104&city=16647#result%7B%22locale%22%3A%22ru%22%2C%22cityId%22%3A16647%2C%22countryId%22%3A%221104%22%2C%22after%22%3A%2217.08.2010%22%2C%22befo re%22%3A%2217.08.2010%22%2C%22nightsMin%22%3A7%2C%22nightsMax%22%3A15%2C%22priceMin%22%3A0%2C%22priceMax%22%3A1500%2C%22currency%22%3A%22556 1%22%2C%22tourId%22%3A%5B%5B1285%5D%2C%5B12689%5D%2C%5B4433%5D%2C%5B5736%5D%2C%5B12691%5D%5D%2C%22hotelClassId%22%3A2568%2C%22hotelClassBett er%22%3Atrue%2C%22rAndBId%22%3A5737%2C%22rAndBBetter%22%3Atrue%2C%22hotelId%22%3A%5B%5D%2C%22hotelInStop%22%3Afalse%2C%22noTicketsTo%22%3Afa lse%2C%22noTicketsFrom%22%3Afalse%2C%22accommodationId%22%3A2%7D

davidus
14.08.2010, 15:47
Եթե գաղտնիք չի որ ռեգեոննա ու որ հյուրանոցը:
Իսկ ընդհանուր սպասարկումից գոհ ես?

Ալանյա քաղաքն էր, "Sunshine" hotel: Հյուրանոցը իբր 4 աստղանի է, բայց 4 աստղանի հյուրանոցի համար "չկա-կներեք"-ները ինչ-որ շատ էին: Tez Tour-ի սպասարկումը կգնահատեի գերազանց, իսկ հյուրանոցինը` լավ: Ինձ համար վատը նա էր, որ քաղաքի կենտրոնից հեռու էր մոտ 7 կմ, շարժ չկար, իսկական ընտանիքով հանգստանալու համար էր: Բայց քաղաքի կենտրոնում գտնվող ծովափերը էդքան էլ մաքուր չէին, իսկ մեր մոտ և ջուրն էր մաքուր, և ծովափը:

Ahik
20.08.2010, 10:45

Շնորհակալություն տեղեկության համար:

Ahik
20.08.2010, 11:16
Ժողովուրդ "Տեզ Վարիանտ"-ները տեսել եք???
1108$-ով 4*
Հյուրանոցներն էլ վատը չեն

http://search.teztour.com/?country=1104&city=16647#result{%22locale%22%3A%22ru%22%2C%22cityId%22%3A16647%2C%22countryId%22%3A%221104%22%2C%22after%22%3A%2221.08.2010%22%2C%22before %22%3A%2227.08.2010%22%2C%22nightsMin%22%3A7%2C%22nightsMax%22%3A11%2C%22priceMin%22%3A0%2C%22priceMax%22%3A1500%2C%22currency%22%3A%225561% 22%2C%22tourId%22%3A[[1285]%2C[4433]%2C[5736]%2C[12691]]%2C%22hotelClassId%22%3A2568%2C%22hotelClassBetter%22%3Atrue%2C%22rAndBId%22%3A5737%2C%22rAndBBetter%22%3Atrue%2C%22hotelId%22%3A[31565%2C53326%2C31559%2C49730%2C3019035%2C3019038%2C3019044%2C3019047%2C3019050%2C3019053%2C3024323%2C3024326]%2C%22hotelInStop%22%3Afalse%2C%22specialInStop%22%3Aundefined%2C%22noTicketsTo%22%3Afalse%2C%22noTicketsFrom%22%3Afalse%2C%22accommodationI d%22%3A2}

Moonwalker
20.08.2010, 13:01
Ժող, կներեք եթե թեմայի հետ էդքան էլ չի բռնում, երեկ Вести-ով լսեցի, որ Թուրքիայի ծովափնյա քաղաքներից մեկում (կարծեմ Մարմարիս կամ տենց մի բան) վիսկին կներեք բայց մարդկային մեզով էին բացում ու վաճառում:[, ու էդ առաջնակարգ հյուրանոցներում: Ճիշտն ասած շոկի մեջ ընկա:o: Ու դրանից հետո էլ մարդ կգնա Թուրքիա: Բա մեզ պետք ա թուրքի մեզը:D:angry

Ahik
25.08.2010, 17:12
Ժողովուրդ ամսի 29-ի և 31-ի վրա անխիղճ էժանությունա:
Խորհուրդ կտամ Տեզ Վարիանտը $828, բայց եթե ուզում եք ավելի էժաններն ել կան:

Ahik
30.08.2010, 16:09
Ժողովուրդ 31.08, 02.08 Անթալիա ջրի գնով:
2 հոգին սկսած 400$-ից: Ուտել խմելն ել մեջը:

Hda
30.08.2010, 18:46
Ժողովուրդ 31.08, 02.08 Անթալիա ջրի գնով:
2 հոգին սկսած 400$-ից: Ուտել խմելն ել մեջը:

էտ գնի կրկնակի ով սկի տոմս չի տա ԱՐՄԱՎԻԱՆ

Ahik
01.09.2010, 16:22
Ժող ջան ում մտքին կա գնալու Անթալիա թող շտապի հինգի համար, ամսի երկուսի տեղերը վերջացել են:

Cassiopeia
24.09.2010, 23:13
Երբեք ոչ իմ, ոչ էլ Արտակի մտքով չէր անցնի, որ կգնանք Թուրքիայում հանգստանալու:
Նախապես ասեմ, որ եթե առիթ ընձեռվի, էլի կգնանք: Ամեն ինչ շատ լավ էր. բնությունը` հիասքանչ, ուտելիքը` լիքը (երևի երկուսս էլ գիրացել ենք, քանի որ ամբողջ օրը ուտելու գործի վրա էինք), Միջերկրական ծովը` տաք, հյուրընկալների վերաբերմունքը` անսպասելիորեն լավ (թվում էր, թե նրանք իսկի չգիտեն էլ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին):

Տեզտուր-ի ներկայացուցիչներն էլ ամեն կերպ աջակցում էին իրենց միջոցով հանգստի գնացածներին, եթե հանկարծ որևէ բան այնպես չէր լինում, ինչպես պետք է լիներ:

Հ.Գ. Շնորհակալություն Տեզտուր-ին:

Ahik
25.09.2010, 13:07

Վեր ջան միքիչ ավելի մանրամասն կպատմես դելֆինարիայի ու յախտայի մասին: