Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Կյանքն առանց բարդությունների

Smokie
29.06.2010, 10:34
Ենթադրենք թե մեզանից ոչ-ոք կյանքում որեւէ պրոբլեմ չունի, ոչ-մի ցավ չի տեսել: Արդյոք հետաքրքի՞ր կլիներ եթե մարդը միայն վայելեր կյանքը: Ես կարծում եմ այդ դեպքում մարդը շատ քիչ բան կսովորեր կյանքից, քիչ բան կհասկանար այս աշխարհից, նրան իհարկե չէր մտահոգի ոչինչ ու հնարավոր է կյանքը որոշ հետաքրքրություններ կորցներ:

Շինարար
29.06.2010, 10:39

Նման անհետաքրքիր կյանք եմ ուզում:roll

Adriano
29.06.2010, 10:40

Հարցը ավելի խորն է,արդյոք կյանքը հենց իրենով արդեն բավական չէ: Ասածս այն է, որ կյանքը անհրաժեշտ է ընդունել այնպես ինչպես կա իր դժվարություններով, ուրախություններով: Այսինքն որպես այդպես կյանքը ինքն իրենով արդեն հետաքրքիր է: Ուղղակի մարդը անընդհատ ցանկանում է ավելին, ասենք քո ասած դեպքում կյանք առանց խնդիրների: Բայց կյանքի հմայքը յուրօրինակությունը հենց այն է, որ այն փոփոխական է, կանգնած չէ: Կյանքը գետ է, որը հոսում է, պարզապես հոսում է, առանց որևէ պատճառի:

Quyr Qery
29.06.2010, 13:47
Կյանքը պետք է ընդունել էնպես ինչպես կա...իր բարդություններով ու քաղցրություններով հանդերձ... առանց էդ բարդությունների կյաքը կկորցներ իր հետաքրքրությունը,, կվերածվեր դրախտի, որտեղ պետք չէր լինի պայքարել, ձգտել, ինչու չէ հիասթափվել... Հենց էդ բարդություններն են օգնում մեզ ուժ գտնել ու հասնել մեր նպատակներին...:8:)

Yevuk
29.06.2010, 14:01
Էս ի՜նչ երազելու թեմայա: :roll Կյանքը հաստատ ավելի լավը կլիներ, եթե չլինեին պրոբլեմները: Թող մի քիչ էլ անհետաքրքիր լինի, ես դեմ չեմ, միայն թե հեռու էս բարդություններից: Բա դրանից էլ լավ բան. առանց պռոբլեմ, առանց տխրություն, առանց ցավ, ամբողջ օրը կայֆեր-կայծերի մեջ, երջանկիկ ու անհոգ կյանք: :P Երազնե՜ր...երազնե՜ր...:sulel

Լուսաբեր
29.06.2010, 14:06
Նման անհետաքրքիր կյանք եմ ուզում:roll

Ես էլ:friends: :cry2

Շատ բան ես սովորում, բայց էտ ընթացքում գնում ես էն աշխարհ հետ գալիս... ումա պետք, իբր մի բան կա ապրելու մի հատ էլ նստել ու տառապել էտ ապրածդ ինչա բան ես սովորում, հենց ,մեծերը ասում են էլի, իրենց լսելով սովորենք հեշտ ապրենք :this

E-la Via
29.06.2010, 14:06
Նման անհետաքրքիր կյանք եմ ուզում:roll

Եա էլ :):

Ենթադրենք թե մեզանից ոչ-ոք կյանքում որեւէ պրոբլեմ չունի, ոչ-մի ցավ չի տեսել: Արդյոք հետաքրքի՞ր կլիներ եթե մարդը միայն վայելեր կյանքը: Ես կարծում եմ այդ դեպքում մարդը շատ քիչ բան կսովորեր կյանքից, քիչ բան կհասկանար այս աշխարհից, նրան իհարկե չէր մտահոգի ոչինչ ու հնարավոր է կյանքը որոշ հետաքրքրություններ կորցներ:

Ես ենթադրում եմ , պատկերացնում Smokie ջան էդ կյանքը ու ինձ դա շատ է դուր գալիս:
Ես հասկանում եմ, որ մեր այժմյան կյանքը բարդությունների, դժվարությունների, ուրախությունների ու երջանիկ պահերի հաջորդկանություն է: Սև ու սպիտակ շերտերը միմյանց փոխարնում են: Ու հենց սև շերտերն են մեզ կոփում, մեզ կերտում, մեզ օգնում մեր ներքին ուժը, պոտենցիալը բացահայտել ու գնահատել սպիտակ շերտի տված ուրախությունը, գեղեցկությունը, լավը: Ու չպետք է խուսափել ոչ սև շրջանից, ոչ էլ բաց թողնել սպիտակի բերկրանքը…
Բայց իմ կարծիքով այդ երկակիություններից, այդ միմյանց հաջորդող շերտերից այն կողմ կա էլի մի բան, կա հենց ինքը կայունությունը, անփոփոխը, իրական ուրախության աղբյուրը… Ու երբ դա բացահայտենք, մենք էլ չենք ունենա խնդիրներ հաղթահարելու, դժբախտություններին ու տխրություններին դիմակայելու խնդիր… Մենք կլինենք մենք ու վերջապես կսկսենք անել այն, ինչի համար կարծում ենք լույս աշխարհ ենք եկել՝ ԱՐԱՐԵԼ: Ու եթե արարումը շատերին ձանձրալի թվա, թող այդպես էլ լինի… Ես այդպիսի կյանք եմ ուզում ու դրան եմ ձգտում ;):

Հինատա
29.06.2010, 14:23
Կյանքը առանց բարդության, դա նույնն է ինչ ծովը առանց ջրի:
Եթե չլիներ բարդություն, մենք չեինք զգա ուրախություն, եթե չճաշակենք բարդություն, ցավ, ո՞նց կզգանք ուրախության և անհոգ կյանքի համը:
Միշտ պետք է վատը տեսնես, որ լավը գնահատես, պետք է զգաս թացը, որ տարբերես չորը:

Katka
29.06.2010, 14:41
Ենթադրենք թե մեզանից ոչ-ոք կյանքում որեւէ պրոբլեմ չունի, ոչ-մի ցավ չի տեսել: Արդյոք հետաքրքի՞ր կլիներ եթե մարդը միայն վայելեր կյանքը:

Կարծում եմ, այո, շատ հետաքրքիր կլիներ: Ես համաձայն եմ քիչ բան սովորել կյանքից,քիչ բան հասկանալ, բայց պրոբլեմ չունենայի ու ցավ չտեսնեի: :)

Ariadna
29.06.2010, 14:53
Էրեխեք ջան, էկեք տարբերենք բարդությունը դժբախտությունից։ Հա, եթե քննության համար 2 գիշեր չես քնում, տանջվում ես ու հետո գնում հինգ ես ստանում, դա էն բարդությունն ա, որ հաճելի ա, կամ էլ փող չունես, հետո ձգտում ես, լավ գործ ես ճարում, կամ էլ լավ մարդ :)) ու էլի ասում ես, որ եթե չլիներ էն դժվարությունը, հիմա չէի վայելի, չէի հասկանա ունեցածիս արժեքը, բայց մեծ մեծ մի խոսեք էլի, ամեն մարդ էլ ուզում է հանգիստ, խաղաղ, առողջ ու երջանիկ կյանք։ Ես էլ հեչ չեմ բողոքի, եթե շատ հանգիստ լինի կյանքս։ Մի մոռացեք, որ էդ կյանքի բարդություններ արտահայտության մեջ մտնում են նաև մահերը, հիվանդությունները, պատերազմները, մի՞թե կգտնվի մի մարդ, ով կնախընտրի էդ դժբախտությունները։ Դե իհարկե պաթոլոգիաների մասին չենք խոսում, մազոխիստները դրանից հաստատ հաճույք կստանան։

Katka
29.06.2010, 14:56
Ես, օրինակ, չէի հրաժարվի հիմա աշխատանքի փոխարեն լինել Ֆլորիդայում՝ օվկիանոսի ափին: Թեկուզ աշխատանքս բարդ ու դժվար է ու շատ բան է սովորեցնում:) Սա ամենապարզ օրինակը:

Ֆոտոն
29.06.2010, 15:12
Բայց մի՞թե կնախընտրեիր ամբողջ կյանքդ միայն հանգստանալով ու փափուկ բարձերի վրա ապրելով:

Իմ կարծիքով՝ բոլոր դեպքերում վաձրիվերումներ պետք է լինեն կյանքում, թե չէ ձանձրույթից շատերը ինքնասպան կլինեն:

Katka
29.06.2010, 15:15
Բայց մի՞թե կնախընտրեիր ամբողջ կյանքդ միայն հանգստանալով ու փափուկ բարձերի վրա ապրելով:

Իմ կարծիքով՝ բոլոր դեպքերում վաձրիվերումներ պետք է լինեն կյանքում, թե չէ ձանձրույթից շատերը ինքնասպան կլինեն:

Դե կարելի է Ֆլորիդայից հետո Աֆրիկա մեկնել: Հետքրքիր կլիներ::) Ես դեմ չէի լինի ամբողջ կյանքս փափուկ բարձերի վրա ապրել ու հանգստանալ: Հետաքրքիր դարձնելը իմ վրա եմ վերցնում:))

Լուսաբեր
29.06.2010, 15:16
Իմ կարծիքով՝ բոլոր դեպքերում վաձրիվերումներ պետք է լինեն կյանքում, թե չէ ձանձրույթից շատերը ինքնասպան կլինեն:

Հակառակից ախր ինքնասպանությունները ավելի շատ են լինում :))

SSS
29.06.2010, 15:28
Եթե դժվարություններ չլինեին, դասեր քաղելու կարիք էլ չէր լինի, որովհետև դրանք սպասվելիք դժվարությունների համար են միշտ լինում:)

Ես կուզեի:love

Sophie
29.06.2010, 17:08
Ենթադրենք թե մեզանից ոչ-ոք կյանքում որեւէ պրոբլեմ չունի, ոչ-մի ցավ չի տեսել: Արդյոք հետաքրքի՞ր կլիներ եթե մարդը միայն վայելեր կյանքը: Ես կարծում եմ այդ դեպքում մարդը շատ քիչ բան կսովորեր կյանքից, քիչ բան կհասկանար այս աշխարհից, նրան իհարկե չէր մտահոգի ոչինչ ու հնարավոր է կյանքը որոշ հետաքրքրություններ կորցներ:

Ես մի բան գիտեմ այն ինչ մարդ հեշտությամբ է ձեռք բերում քիչ է գնահատում:
Ամեն մի դժվարություն մարդուն մի բան է սովորացնում /եթե իհարկե ինքը շատ բութ չի/ և ավելի հեշտացնում է կյանքը: Հետո անցնում ենք մյուս լեվել:)) ու գալիս են ուրիշ դժվարություններ: Դե խաղի նման էլի: Ինչքան որ հետաքրքիր կլiներ առանց բարդությունների խաղ խաղալը` այնքան անհետաքրքիր էլ կյանքը կլիներ:

Jarre
03.07.2010, 18:07
Գիտե՞ք, հարցը իրականում շատ խորն է։

Տեսեք։ Կան բարդություններ, որոցից մարդ հաճույք է ստանում (կամ ավելի ճիշտ այդ բարդությունները լուծելով հաճույք է ստանում) ու կան բարդություններ, որոնք մարդուն դժբախտացնում են ու մարդ ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել դրանց հետ։ Ես կարծում եմ, որ այն բարդությունները որոնք մարդուն դժբախտացնում են, դրանք մարդու էության մի մասը չեն, իսկ այն բարդությունները որոնք հաղթահարելով մարդ ուրախություն ու երջանկություն է ձեռք բերում դրանք անհրաժեշտ են մարդուն։

Օրինակ ինձ միշտ հետաքրքրել է այս հարցը. եթե մարդկությունը միշտ տեսել է մահ ու բնական է մահանալը, ու մարդը ստեղծված է մահանալու համար, ապա ինչո՞ւ է մարդկությունը էտքան տառապում մահից ու ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել իր հարազատի կամ իր մահվան գաղափարի հետ։ Չէ՞ որ դա միշտ եղել է ու էնպես չի եղել օրինակ, որ մարդ սկզբից ապրել է հավիտյան, հետո ինչ որ բան է եղել ու սկսել են մահանալ։ Ուստի ես կարծում եմ, որ մահը ու դժբախտությունները մարդկային էության մի մասը չեն։ Հետևաբար իմ համար սա այն բարդությունը չէ, առանց որի կյանքը անհետաքրքիր կլիներ։ Ես երբեք չեմ ուզի կյանքս հետաքրքիր դարձնել դրանով, թեև գիտակցում եմ, որ մահն ու դժբախտությունները անխուսափելի են։

Բայց կան նաև բարդություններ, որոնց հաղթահարելը մեզ երջանկություն է պատճառում ու տալիս է բավարարվածության զգացում։ Ու եզրակացնում եմ, որ այդ բարդությունները մարդկային էության մի մասն են ու պետք են մարդուն։ Օրինակ ինչ որ մի բան ստեղծագործելը՝ թեև շատ դժվար պրոցես է, բայց հետո դա վայելում ես։ Կամ սեփական ուժերով ինչ որ գործ անելը, որտեղ ծագում են բազմաթիվ խնդիրներ և պետք է փորձես դրանք լուծել։

Օրինակ՝ գիտությունը ու արվեստը երկու անսահման աշխարհներ են ու լի են բարդություններով։ Ես չեմ խոսում նյութական և ֆինանսական բարդությունների մասին, այլ բուն գիտության ու արվեստի գործերի հետ կապված բարդությունների։ Երբ ֆիզիկոսը պիտի լուծի դժվար խնդիր ու գուցե հազար անգամ փորձի մինչև ստացվի, աստղաֆիզիկը պետք է իր ստացած տվյալների հիման վրա տարիներով հետազոտություն կատարել մինչև կարողանա արդյունքը տեսնել, արվեստագետը զգում է մի բան իր ներսում ու տասնյակ անգամներ փորձում է ինքնարտահայտվել մինչև ստացվի.... այ սրանք շատ հաճելի բարդություններ են, որոնք իրոք բավարարվածություն են պատճառում մարդուն։

Հարդ
03.07.2010, 18:23
Հա իհարկե, թող լինի կայֆեր կայծերի կյանք, մինչև կամաց կամաց մտածելը կդառնա անիմաստ գործողություն ու կդառնանք կենդանի;):

KiLa
03.07.2010, 22:18
Կյանքն առանց բարդությունների

Չէ, առանց դժվարությունների կյանքը իհարկե բանի նման չէ: Համաձայն եմ Սոֆիի հետ՝, որ նույնիսկ առանց բարդությունների խաղը հետաքրքիր չէ: Պատկերացրեք, որ Մարիոն պետք է հանգիստ, առանց արգելքների, ծաղիկ հավաքելով ու երգ ասելով հասնի դևին, ու ասի. ,,Բա ամոթ չես անում այ գետինը մտնես դու..." ու դևը սատկի: Բայց կա նաև մի ուրիշ իրավիճակ: Պատկերացրեք, որ այդ լեվելում կա ծրագրային սխալ, որի մասին մենք չգիտենք, և անիմաստ մեզ օրերով չարչարում ենք ու ոչ մի կերպ հաղթահարել չենք կարողանում:
Եվ ցավոք երբեմն նման վիճակ հանդիպում է և կյանքում: Հանդիպում ենք մի դժվարության, որը հաղթահարել չի լինի որքան էլ մենք մեզ պատեպատ խփենք:
Համաձայն եմ և Յարրեյի հետ: Կան դժվարություններ որոնք մերն են, հարազատ են, ու հաղթահարելով դրանք մենք դառնում ենք ավելի համարձակ, ավելի ինքնավստահ ու կյանքն ավելի ենք սիրում քան դրանից առաջ: Այդպիսի բարդություններն են սովորելը, լավ մասնագետ դառնալու համար երկար տարիներ չարչարվելն ու ձգտելը: Կարող ենք այդ թեթևությունը գտնել նաև ֆիզիկական աշխատանքի դեպքում, երբ՝, թեկուզ մեծ դժվարությամբ կառուցենք ու ավարտին հասցնենք շենքի կամ շինության կառուցումը:
Բայց ի՞նչ ասենք այն արհեստական բարդությունների մասին, որոնցով այսօր լի է մեր կյանքը, ինչպե՞ս իմը համարեմ մի դժվարություն, որի մասին մտածելի՛ս միայն մազարմատներդ փշաքաղվում են:
Խաղում ենք մի խաղ, որի կանոնները չգիտենք, և տարիներ շարունակ մեզ տանջելով ոչ մի հաջողության չենք հասնում: Հնարավոր չէ: Այդ լեվելում սխալ կա, որի մասին չգիտենք: Եվ միայն տարիներ հետո ենք հասկանում, որ իզուր ու անիմաստ ժամանակ նյարդեր ու կյանք ենք վատնել...
Առանց բարդությունների կյանքը չեմ ընդունում, այն նմանեցնում եմ բտվող կենդանու կյանքին: Բայց ավելի չեմ ընդունում այդ արհեստական բարդություններն ու դրանք ստեղծողներին, համարելով նրանց մարդկության ու բնության համար ահավոր վտանգավոր կենդանիներ:

Անամնիսիս
03.07.2010, 23:29
Ես համաձայն եմ KiLa-ի և Սոֆիի հետ :):)
Մարդ չի կարող դատել նրա մասին ինչի մասին պատկերացում չունի, այսինքն եթե մարդու կյանքում չլինեին դժբախտություններ մարդ չէր կարող զգալ նաև երջանկությունը…
Եթե մարդ կյանքի ընթացքում չընկնի ապա չի կարող վեր բարձրանա….
Գիտեմ թե ինչքան դժվար է կորցնել հարազատներին, հիասթափվել ընկերներից...............և այլն, բայց կյանքն այպիսին է::(
Բացի դրանից դժբախտությունները ու փորձությունները այնպիսի բաներ են որոնք ստիպում են մեզ շարժվել... .Ստիպում են մեզ ճանաչել լավն ու վատը, ստիպում են մտածել մեր ունեցածի, ստիպում են գնահատել այն մարդկանց որոնք շրջապատում են մեզ և այլ շատ ու շատ կարևոր բաների մասին:
Դժբախտությունները ու փորձությունները կյանքը իմաստավորող գործոններից են;)

Dayana
03.07.2010, 23:52
Իսկ ինձ առանց բարդությունների՝ ծաղիկ հավաքող Մարիոն դուր է գալիս: Մենք մեր խնդիրները որակում ենք որպես կյանքի հետաքրքրություններ ու ճկվում դրանց տակ, իսկ փոխարենը կարող էինք ունենալ անհոգ ու հեշտ կյանք:

Հ.Գ. Որքան էլ որ ցավի հաճույքը զգաս, միևնույն է, այն ցավից է:

KiLa
04.07.2010, 00:13

Մենք բոլորս էլ ձգտում ենք համեմատաբար ավելի հեշտ ու գեղեցիկ կյանքի: Իհարկե վատ չէ Դայանա ջան ծաղիկներ հավաքել ու երգ պարով ապրելը: Բայց հավատա, որ դա էլ է հոգնեցնում, և մարդ սկսում է իրեն զբաղմունք փնտրել: Ուղղակի ես կուզեյի, որ բոլորը ունենային հնարավորություն իրենց սիրած գործով զբաղվելու, ու այդ զբաղմունքը փոքրիշատե ապահովեր նրանց բարեկեցիկ կյանքը: Այս դեպքու'մ, հանդիպած թե դժվարությունները, թե բարդությունները մեր կողմից կհաղթահարվեն առանց բողոքի ու առանձին դժգոհությամբ:

Dayana
04.07.2010, 12:39

Կհամաձայնեի քեզ հետ, բայց... Բարդությունները մարդուն փոխում են, դարձնում ավելի չվստահող, կասկածամիտ, ինչու՞ չէ, նաև չար, ու էդ բարդությունները հաղթահարելուց հետո մենք ոչ թե փորձում ենք վայելել դրա "քաղցրությունն" այլ նոր ու ավելի հզոր "զենքեր" ենք պատրաստում հաջորդ բարդության համար, ու երբեմն, նույնիսկ չզգալով, ինքներս մեզ համար բարդություններ ենք ստեղծում ու հերոսաբար հաղթահարում, նորից ավելի վատը դառնալով, ու էդպես սպիրալի օրենքով :)
Համ էլ բարդությունները միայն "նյութականի" համար չեն լինում, չէ՞ :unsure

Հ.Գ. Շինարար ջան, կարծիքդ կուզեի հենց էստեղ կարդալ, որ մի քիչ հետդ բանավիճեմ :roll

KiLa
04.07.2010, 14:36

Մենք Դայանա ջան, պետք է երևի բաժանենք այդ դժվարությունները ըստ իրենց ,,ձևի ու բովանդակության":Բարդությունները շատ բազմազան են: Բնական ու տրամաբանական բարդությունները, որոնք կան յուրաքանչյուր բնագավառում, չեն կարող մեզ չարացնել կամ հիասթափեցնել կյանքից: Պատկերացնենք բարդություններ, որոնք ծառացել են մեր առաջ աշխատանքի մեջ ( անկախ բնույթից), և դրանց հաղթահարումը կախված է մասնագիտական հմտությունից, աշխատանքային փորձից, կամ մեր ունեցած ֆանտազիայից: Չէ որ այս դեպքում, այն հաղթահարելուց հետո մենք դառնում ենք ավելի ինքնավստահ, ավելի է բարձրանում մեր արժեքը հենց մեր աչքին, ավելի ենք սկսում սիրել թե կյանքը և թե մեր արած գործն ու մասնագիտությունը:
Բայց կան նաև բարդություններ, որոնց ես կասեյի անբնական, արհեստական բարդություններ, որոնք ստեղծվում են մեր անկատար հասարակության թերություններից, մեր պետական ստրուկտուրայի հանցավոր գործելակերպից: Առաջիններին են պատկանում այն բարդությունները, որոնք առաջացնում են մեր շուրջը ապրող մարդիք՝, նախանձի, չարության, չուզողության, հասարակ հարգանքի բացակայության պատճառով: Երկրորդին պատկանող բարդությունները ստեղծվում են պետական պաշտոնյաների խտրական քաղաքականության հետևանքով, որն է՝ հավասար դաշտի բացակայությունը, կաշառակերության երևույթը, քո իրավունքների ոտնահարումը, անհիմն հետապնդումներն ու արհեստական ,,տուպիկները": Այ սրանք իրոք կարող են չարացնել մարդուն մինջև անճանաչելիություն: Ավելին, սրանք կարող են դառնալ մարդու կյանքից այն աստիճան հիասթափվելու պատճառ, որ նա նույնիսկ դիմի ինքնասպանության, կամ ինքը դառնա մարդասպան:
Մոռացանք սենտիմենտալ բարդությունների մասին, որոնք ևս քիչ կարևոր չեն: Ինչ խոսք մենք բարդությունների ենք հանդիպում և այստեղ: Անպատասխան սեր, դավաճանություն, սուտ հանուն ինչ ինչ պատճառների: Այստեղ մենք կարող ենք գործ ունենալ և բնական (անպատասխան սեր, բարդություններ ու խոչնդոտներ ընտանիքի կամ այլ գործոնների հետ կապված) և արհեստական բարդությունների
հետ ( սուտ, հատուկ նպատակների հետապնդում, բամբասանք ու վատաբանում): Այնպես որ այստեղ էլ՝, առաջինների դեպքում մարդը եթե նույնիսկ տանջվում է, ես կասեյի, որ ինչ որ տեղ այն հաճելի տանջանք է, և հետո մարդը հասունանում է, ճանաչում է աշխարհը, գեղեցիկը, անձեռնմխելին... Իսկ երկրորդի դեպքում էլի առկա է անասելի վիրավորանքը, մարդու զգացմունքների ոտնահարումը, նրա ունեցած հեքիաթային աշխարհի կործանումը, որը՝, հղի է վերը նշված հիասթափության սիմպտոմներով:
Դե լավ Դայանա ջան, երևի շատ խոսեցի, ց՛տեսություն:

Dayana
04.07.2010, 19:40

Հենց սկզբից ասեմ, որ հաճույքով կկարդամ շատ ավելի երկար գրառում (Արշակի ականջը կանչի):
Ես ձեր կարծիքը շատ եմ հարգում և իսկապես շատ տրամաբական եմ համարում, բայց, էլի պիտի մնամ նույն կարծիքին, որ այդ բարդությունները մեզ ավելի լավը չեն դարձնում: Աշխատանաքային բարդությունները հաղթահարելով ես դառնում եմ ավելի ինքնավստահ՝ ինչը մեծամտության տեղիք է տալիս, հետևաբար ես ավելի վատն եմ դառնում: Անպատասխան սիրուց մի երկու տարի հաճույք եմ ստանում, հետո ալկոհոլ, հետո «ինքնասիրությունս» սկսում է նվազել, հետո չարանում եմ աշխարհի նկատմամբ, որովհետև ինչպես բոլոր մարդիկ, ես էլ մտածում եմ, որ ես էլ եմ արժանի փոխադարձ սիրու: Ընտանիքի հետ խնդիրներ ունենալիս, ես ընկճվում եմ, մտածում եմ, թե կարող էի ավելի լավ ընտանիք ունենալ, հետևաբար ոչ արժանի կերպով թերագնահատում եմ ընտանիքիս, այսինքն «անշնորհք ու անշնորհակալ եմ» ու չեմ գնահատում ընտանիքս:
Իհարկե երբեմն լրիվ անհոգ կյանքը կարող է բերել ավելի մեծ «աղետի»: Մարդը, ինչպես Ներոնի ժամանակաշրջանում, կարող է դառնալ կատարյալ պորտաբույծ ու փորձի երջանկություն, ասել է թե հաջույք ստանալ ոչ այնքան «հարգի» ճանապարհներով, բայց դա մեկ ուրիշ խնդիր է, երևի:

KiLa
04.07.2010, 20:44

Ըհը՜ Դայանա ջան, ինչպես ամեն տեղ, այստեղ էլ մեր ճանապարհը նորից հատեց մարդուս բնույթը: Նորից եկավ ասելու մեզ, որ ինքը ուժեղ է և առանց իրեն հաշվի առնելու մենք ոչինչ չենք կարող քննարկել: Մարդուս բնույթի մեջ տեղի ունեցած փոփոխությունը՝, այն անիծյալ խնձորից հետո, անընդհատ խանգարում է մեզ: Եվ այստեղ էլ, խնդրեմ, ուղղակի ուրախանալու և բավարարված զգալու փոխարեն մենք կարող ենք դառնալ մեծամիտ, գոռոզ, որը իրոք կդարձնի մեզ վատը: Կամ՝, ինչպես դու ես նշում կսկսենք մտածել. ինչու՞ ինձ հետ և ոչ մեկ ուրիշի: Ինչու՞ ես չպետք է սիրվեմ, ինչու՞ դա հենց ինձ հետ պետք է կատարվեր և այլն: Իհարկե ճիշտ ես և ես ոչինչ ասել չեմ կարող, որովհետև իմ կարծիքը հիմնված է ավելի շատ տեսության վրա իսկ քոնը, պրակտիկայի՝ իրական կյանքի վրա: Բայց ամեն դեպքում, բոլորիս է հայտնի այն վտանգը, որը երբեմն հանդիպում է չափից ավել անհոգ կյանք վարելու պայմաններում: Եվ ինչպես ինքդ ես նշում՝ իհարկե, մարդ կարող է փնտրել այլ , շինծու հաճույքներ, որոնք շատ ավելի վտանգավոր են: Իսկ եթե այստեղ գումարենք նաև վերը նշված մարդուս ,,բնույթը", պարզ կդառնա, որ այն հղի է սարսափելի հետևանքներով... ու աստված չարասցե իրականում մեզ տեսնելու այն…

einnA
15.07.2010, 11:46
Չէ չեմ ուզում ))) ես սիրում եմ բարդությունները... երբ ամեն ինչ հարթ է գնում որոշ ժամանակ, մեջս անհանգստություն է արթնանում, մի տեսակ տեղս չեմ գտնում, հեշտ է թվում ամեն ինչ ու ոնց որ ասում են` սկսում եմ ինքս ինձ նավսել ու նորից բարդություններ:Արդեն սթափվում եմ իսկականից ;)
Չէ պետք են իսկական բարդությունները, ոչ թե արհեստական, չնչին բաներ, որ մենք ինքներս ենք հաճախ ավելի բարդացնում...
Կյանքի գույները կխամրեն միագույն տարրերից, գույներ են պետք... պատկերացրեք մոխրագույն, սև ու մեկ էլ կարմիրը, ոսկեգույնը, ,կանաչը, հետո սպիտակ ու հետո նորից... գույների տարափ, ու կյանքդ հետաքրքիր է դառնում ;)

SSS
15.07.2010, 13:16
Պատկերացրեք դեղին, վարդագույն հետո սպիտակ, կանաչ ,կապույտ....գույների տարափ:love Սևն ու մոխրագույն ինչ ենք անում

impression
15.07.2010, 13:24
Կյանքը` ինչքան բարդ, էնքան հետաքրքիր
որ մի երկու օր ոչ մի պրոբլեմ չի լինում, ոչ մի տեղ վազել պետք չի, ոչ մեկին օգնելու բան չկա, գլխումս հանգիստ ա, ոնց որ կյանքից արձակուրդ վերցրած լինեմ
էդ անպրոբլեմ կյանքն իմ համար չի, պրոբլեմ տվեք, զբաղվեմ :)

einnA
15.07.2010, 15:59
Պատկերացրեք դեղին, վարդագույն հետո սպիտակ, կանաչ ,կապույտ....գույների տարափ:love Սևն ու մոխրագույն ինչ ենք անում

Չէ սևն ու մոխրագույնն էլ կոնտրաստ են ապահովում ;)

Agni
15.07.2010, 17:42
Ես էլ եմ համաձայն, որ յուրաքանչյուրս ձգտում ենք ավելի հեշտ ու հանգիստ կյանքի՝ առանց ավելորդ բարդությունների,բայց էտպես չի լինում...իսկապես մի բարդություն, երբ հաղթահարում ես ,հաստատ ավելի քեզ բավարարված ես զգում ու ավելի հաճույքով ես վայելում շարունակությունը, իսկ էն ամենը ինչ մեզ հեշտությամբ է տրվում, մտածում ենք՝հա դե տենց էլ պիտի լիներ ու միապաղաղ ա դառնում...

SSS
16.07.2010, 12:03
Ախր նենց համոզված եք գրում, ինչ գիտք,որ չէիք գնահատի...զանազանություն եք ուզում, թող լիներ լավ ,ավելի լավ, ամենալավ...Ինչ պարտադիրա արհեստկան ինքնակոփումը...

Smokie
16.07.2010, 12:19
Նոր ես մի բան մտածեցի, իսկ եթե կյանքը լիներ առանց բարդությունների, ոչ-մի խնդիր չլիներ, արդյոք կբավարարե՞ր դա մարդկանց, չէ՞ին ուզի, որ լավից էլ լավ լինի::esim

KiLa
17.07.2010, 19:28
Նոր ես մի բան մտածեցի, իսկ եթե կյանքը լիներ առանց բարդությունների, ոչ-մի խնդիր չլիներ, արդյոք կբավարարե՞ր դա մարդկանց, չէ՞ին ուզի, որ լավից էլ լավ լինի::esim

Իհարկե կուզեյին...
Համենայնդեպս, ինձ թվում է, որ ինչ որ մեկին դուր չէր գալու այն հանգամանքը, որ և քո, և իր կյանքը միևնույն հարթության վրա է: Նա պետք է ձգտեր գոնե մի քիչ քոնից լավին, քո ունեցածից ավելիին:

nune'
20.07.2010, 00:05
ճիշտն ասած գալիսա մի պահ, որ ուղղակի ուզում ես կյանքդ հենց էդպիսին լինի, ամեն ինչ պատրաստ ու պատրաստի...չգիտեմ, դեռ ըտենց չի եղել հենց լինի կասեմ կուզեմ ըտենց լինի թե չէ…ՃՃՃ

ամատոնա
23.07.2010, 16:39
Թեման ինձ հիշեցրեց ռուս մոդել Նատալյա Վոդյանովային-ռուս Մոխրոտին, ինչպես նրան անվանում են…Ծնվել է Նովգորոդում, սկսել է աշխատել 11 տարեկանից՝կարիքն է ստիպել, իսկ հիմա նա անգլիական լորդի կին է, համաշխարհային ճանաչում ունեցող մոդել ու ,ինչպես ինքն էր ասում հարցազրույցներից մեկի ժամանակ, կյանքը ավելի հետաքրքիր էր իր համար երբ շուկայում միրգ էր վաճառում, քան հիմա, երբ չկան պրոբլեմներ ու դրանք լուծելու անհրաժեշտություն, կյանքը կորցրել է գույները....ահա, էսպես....որոշ մարդկանց համար կյանքի գույները պրոբլեմներն են, մյւսների համար՝ դրանց բացակայությունը:)

Aware
24.07.2010, 16:53
Ենթադրենք թե մեզանից ոչ-ոք կյանքում որեւէ պրոբլեմ չունի, ոչ-մի ցավ չի տեսել: Արդյոք հետաքրքի՞ր կլիներ եթե մարդը միայն վայելեր կյանքը: Ես կարծում եմ այդ դեպքում մարդը շատ քիչ բան կսովորեր կյանքից, քիչ բան կհասկանար այս աշխարհից, նրան իհարկե չէր մտահոգի ոչինչ ու հնարավոր է կյանքը որոշ հետաքրքրություններ կորցներ:
Կյանքի զարգացումը կդադարեր:
Պրոբլեմի առկայության դեպքում ես սկսում մտածել այն հաղթահարելու ու քո գործը դյուրին դարձնելու մասին: Նորարությունները մեծամասամբ տեղի են ունենում հենց առկա պրոբլեմները լուծելու ու կյանքը ավելի դյուրին դարձնելու համար: Ինչքան շատ պրոբլեմներ,էնքան շատ դրա լուծումը փնտրողներ,էնքան շատ նորարություններ ,էնքան կյանքի ավելի արագ զարգացում ( նայենք մարդկության զարգացման պատմությանը, զարգացման տեմպը գնալով արագանում ա ) :
Ես հաստատ չէի ուզենայի ապրեի Ադամի կյանքով (մինչև էն խնձորը ուտելու չարաբաստիկ օրը :roll)...Մինչև օվկիանոսի ափին հանգստանալու համար Հավայան կղզիներ հասնեի, երջանիկ կյանքիցս բան չէր մնա...Հենա ինքնաթիռ ա մարդ հնարել, արագ փոխադրամիջոց ;)

taqnvac axjik
24.10.2010, 13:05
ես համամիտ եմ որովհետև կյանքը կկորցնի իր հետաքրքրությունը

erexa
09.11.2010, 15:56
Կարծում եմ առանց պրոբլեմների կյանքը անիմաստ կլիներ եթե խոսքը գնում է հեշտ լուծվող և մարդուն շատ չխանգարող պրոբլեմների մասին: Եթե պրոբլեմները երկարատև են և խանգարում են մարդուն ապրել, ապա այդ դեպքում ,կյանքը նույնպես կորցնում է իր հետաքրքրությունը և դառնում շատ անիմաստ: Ես ուրախ կլինեի եթե պրոբլեմները բավականին քիչ լինեին այդ դեպքում մարդիկ շատ ավելի երջանիկ կլինեին: :)