PDA

Դիտել ողջ տարբերակը : Blu-Ray նվագարկիչներ



Ապե Ջան
28.06.2010, 08:25
Թեման նվիրում եմ «Blue-Ray (http://www.blu-ray.com/players/)» DVD Player - ների ու դիսկերի մասին քննարկումներին: Ամերիկա եմ գնալու մոտ ժամանակներս, խնդրում եմ մի հատ լավ փլեյեր խորհուրդ տվեք, գնամ բերեմ, համ էլ դիսկերի (http://ru.wikipedia.org/wiki/Blu-ray_Disc) գները մոտավորապես գրեք: ;)

terev
28.06.2010, 09:31
Եթե թեման իրոք նվիրվում է Blue-Ray Player-ներին, այլ ոչ թէ քո Ամերիկա գնալու գովազդին :), խորհուրդ կտայի գնեիր PlayStation 3:

Hda
28.06.2010, 10:37
Թեման նվիրում եմ «Blue-Ray (http://www.blu-ray.com/players/)» DVD Player - ների ու դիսկերի մասին քննարկումներին: Ամերիկա եմ գնալու մոտ ժամանակներս, խնդրում եմ մի հատ լավ փլեյեր խորհուրդ տվեք, գնամ բերեմ, համ էլ դիսկերի (http://ru.wikipedia.org/wiki/Blu-ray_Disc) գները մոտավորապես գրեք: ;)

իսկ լավ TV ու լավ AV receiver արդեն ունես՞

Ապե Ջան
28.06.2010, 10:40
իսկ լավ TV ու լավ AV receiver արդեն ունես՞

Լավ TV ունեմ 1920x1080, բայց AV receiver - ը չգիտեմ անգամ ինչա ;)

Hda
28.06.2010, 10:52
Լավ TV ունեմ 1920x1080, բայց AV receiver - ը չգիտեմ անգամ ինչա ;)

բացի տեսնելը պիտի լսես էլ չէ՞ :)

tikopx
28.06.2010, 10:55
կոմպի պփլեյերները Հայաստանում արժեն 150 $ սկսած ,իսկ դիսկերը իմ իմանալով ահավոր թանկ են եթե իհարկե բերող կա

Ապե Ջան
28.06.2010, 11:01
բացի տեսնելը պիտի լսես էլ չէ՞ :)

մի հատ թեմա բաց քննարկենք :D

7,1 լավա՞

Hda
28.06.2010, 11:15
7,1 լավա՞


ինքն ա,բայց
եթե կոմպի մասին ա-չեմ հարգում,էտ խաղալիքա դառնում արդեն

Hakob9110
28.06.2010, 11:26
Եթե թեման իրոք նվիրվում է Blue-Ray Player-ներին, այլ ոչ թէ քո Ամերիկա գնալու գովազդին :), խորհուրդ կտայի գնեիր PlayStation 3:

PS3-ի խաղերը 30.000 դրամ են:))

terev
28.06.2010, 12:49
բայց AV receiver - ը չգիտեմ անգամ ինչա ;)

Այս հարցիդ Hda-ն պատասխանել ա ու առաջարկել իր օգնությունը, որպեսզի լուսավորի քեզ, թէ ինչ՞ է AV receiver - ը:


PS3-ի խաղերը 30.000 դրամ են:))

Blu-ray Disc-երը և PlayStation 3 համարյա նույն գնի են:
Եթե որևէ մեկը ի վիճակի է Blu-ray ֆիլմեր գնելու և մի 2 անգամ նայելու, ապա ի վիճակի կլինի նաև PlayStation 3-ի դիսկեր գնի և ամիսներով խաղա:

Աթեիստ
28.06.2010, 13:06
Մոդերատորական. հաջորդ անձնավորված գրառման հեղինակը կստանա 40 տուգանային միավոր:

Hda
28.06.2010, 14:36
իմ կարծիքով հեռանկար չունեցող ֆորմատ է
չի հասցնելու մասսայականություն վայելել, հետևից նորերն են դուրս գալու
արդի պայմաններում ահավոր արագություն ա տեխնիկայի զարգացման.…
սենց ,որ գնաց աշխարհի վերջն էլ կմոտենա..:)

Հայկօ
28.06.2010, 22:06
Ժող, մարդը կարծես թե նորմալ հարց է տալիս. ի՞նչ փլեյեր խորհուրդ կտայիք գնել: Full HD հեռուստացույց ունի, ձայն-մայնն էլ են իր խնդիրը, մեզ մնում է իմանալու դեպքում ասել, որ այ էս-էս մոդելները լավն են, իսկ այ էս-էս մյուսները՝ էնքան էլ չէ, որովհետև՝ բլա-բլա: Բլյու-ռեյ օրիգինալ դիսկերը թանկ են, համաձայն եմ, ֆորմատն էլ այնքան էլ տարածված չէ ու գուցե երբեք էլ մեծ տարածում չստանա, բայց փոխարինողը հաստատ վաղը չի գալու, իսկ մինչև էդ կարելի ա հնարավորության դեպքում լավ որակի վիդեո նայել, հաստատ սովորական DVD-ից ավելի լավը կլինի: Դիսկերը թանկ են, բայց տորրենտներում HD վիդեոներն ու ռեմուքսները թափած են, հնարավորության դեպքում կարելի ա մի երկու հատ RW BD առնել ու զբաղվել: Apeh Jan, խորհուրդ կտայի նախ գրել, թե ինչ գնի սահմաններում ես ուզում փլեյերը առնել: Ի դեպ՝ ամերիկաներում սովորական BD-Writer-ները (կոմպի համար) բավականին թանկ են՝ մոտ $150-ից սկսած. RW (RE) դիսկ կարող ես առնել մոտ $10-ով:

Այ էս հղումով (http://www.newegg.com/Store/SubCategory.aspx?SubCategory=531&name=Blu-Ray-Players) կարող ես լիքը BD-փլեյերներ գտնել, խանութն էլ բավականին էժան ու հուսալի խանութ է, ինքս մի քանի անգամ օգտվել եմ իրանց ծառայություններից:

Ապե Ջան
29.06.2010, 00:07
Շնորհակալ եմ նախ արձագանքելու համար Հայկօ ջան:

Գինը էական չէ, էականը էս պահին պլեյերի որակն է ու հուսալի, անվտանգ, երկարատև աշխատանքը:

Առնելուց մի անգամ եմ առնում, նորմալ բան վերցնեմ:

Իսկ ինչ վերաբերումա դիսկերին, ապա դրանք այդքան էլ թանկ չեն, իսկ որ միանգամից մեծ քանակով գնեմ կարողա ավելի էժան լինի: ;)

dvgray
29.06.2010, 05:55
իմ սիստեմը սա է
Sony's BDVE500W Blu-ray Disc™ Home Theatre System
BDVE500W
սա ոչ թե փլեյերն է, այլ ամբողջը մի տեղ: երկու հատ նաև վայրլես դինամիկներով, որոնք կարող ես օգտագործել նաև ստերիո երաժշտություն լսելու համար քո ուզած տեղում, քո ուզած վայր տեղափոխելով միմիայն այդ դինամիկները ու վայրլկես ընդունիչը
պարամետրերին կարող ես ծանոթանալ այստեղ
http://www.sonystyle.ca/commerce/servlet/ProductDetailDisplay?storeId=10001&catalogId=10001&langId=-1&productId=1006303
հիանալի աշխատում է, սակայն իմը կարդում է միայն ռեգիոն Ա-ի դիսկերը /ամերիկա/

գինը 1100 -ի մոտերն է, սակայն կարող ես գնել ասենք best buy -ում ամերիկայում 500-ի մոտերքը:

դիսկեևրը՝ ամերիկայում 10-20 են ԱՄՆ-ում: կարող ես գնել նաև հետագայում Երևանում՝ ամազոնից:
ասեմ, որ այս սիստեմը շատ մեծ թափով տարածվում է ամերիկյան մայրցամաքում: բոլոր դիսկ-խանութներում շատ մեծ սեկցիա է հատկացված այս բաժնին: ու իսկապես անփոխարինելոի է որպես հոմ-թեաթեր սիստեմ:

մի հարց էլ իմ կողմից: Հայաստանում բլու-ռեյ դիսկեր վաճառվում են՞: ու թե այո, օրիգինալ են՞ ու ինչ՞ կարգի է գները

Hda
29.06.2010, 07:34
Հայկօ-ին

Ժող, մարդը կարծես թե նորմալ հարց է տալիս. ի՞նչ փլեյեր խորհուրդ կտայիք գնել:
ես ըտենց էլ չհասկացա -համակարգչի թե հյուրասենյակի

Full HD հեռուստացույց ունի, ձայն-մայնն էլ են իր խնդիրը,
հավատա հենց ձայն-մայնն է խնդիրը,սկսած նույնիսկ թե ինչ տարածքում ես օգտագործելու
TV ամենահեշտ լուծվողն ա

մեզ մնում է իմանալու դեպքում ասել, որ այ էս-էս մոդելները լավն են, իսկ այ էս-էս մյուսները՝ էնքան էլ չէ, որովհետև՝ բլա-բլա:
Ամերիկայում ջրի գին են,մեր հետ համեմատած, բայց զոնայի խնդիրը միշտ կունենա: Նախընտրելի մակնիշը-pioneer, գները բարև ձեզ

հաստատ սովորական DVD-ից ավելի լավը կլինի:
դե որ հաստատ չիմանայիր, չէիր ասի

Դիսկերը թանկ են, բայց տորրենտներում HD վիդեոներն ու ռեմուքսները թափած են, հնարավորության դեպքում կարելի ա մի երկու հատ RW BD առնել ու զբաղվել:
էտքան փող թափողը,հաճույք պիտի վայելի այլ,ոչ թութք ձեռք բերի :D

Hda
29.06.2010, 15:26
խորհուրդ եմ տալիս չառնես

Bruno
29.06.2010, 19:08
Ես էլ եմ ուզում Blu-Ray նվագարկիչ առնեմ: Մյուս շաբաթ Լոնդոն եմ գնալու ու մնալու եմ BENTLEY հյուրանոցում: Եթե ետ հյուրանոցի մոտ Blu-Ray նվագարկիչի խանութ գիտեք ասեք, մեկել ինչ մոդել առնեմ: