PDA

Դիտել ողջ տարբերակը : ՌեալԹայմ / RealTime ինտենրետ պրովայդեր



Ապե Ջան
27.06.2010, 15:17
Թեմայում առաջարկում եմ քննարկել ՌեալԹայմ ինտենրետ պրովայդերի տրամադրած ծառայությունների, կապի որակի ու կապի ստաբիլության մասին:

http://s51.radikal.ru/i134/1006/d3/d6588162958b.jpg (http://www.radikal.ru)

RealTime LLC

Հասցե՝ ՀՀ. Ք Երևան, Կոմիտասի 49/2, 5 -րդ հարկ:

Email` [email protected]

Պաշտոնական կայքը՝ www.realtime.am

Հեռ - 010.23-25-89

Սակագնային պլանները (http://fs11n5.sendspace.com/dl/7df771ba8dfdf6291a8858472949daeb/4c27332e4584ec03/eb8k2m/price.doc)

Rammstein
27.06.2010, 15:38
Ծանոթ չեմ, բայց քվեարկում եմ «ոչ», որովհետեւ գոհ չեմ տրամադրած ծառայություններից (անպայման չի օգտվել, բավական ա գներին նայել), ու գոհ չեմ որ կան նման ընկերություններ:
1. Պաշտոնական կայքը չի բացվում:
2. Անունը պրովայդեր ա, բայց սկի սեփական մեյլբոքս չունի, Gmail-ից ա օգտվում:
3. Գները մրցունակ չեն, չեն էլ ձգտում լինել:
4. Մեջբերում եմ` «Խափանումների և դրանց վերացման առավելագույն ժամանակահատվածը նախատեսում է 24ժ մեկ ամսվա համար (անփոխհատույց):»: Փաստորեն հանգիստ խղճով կարան ամսվա մեջ ուղիղ մի օր ինտերնետ չտան` թեկուզ եթե խափանում չլինի:

Կարճ ասած` սա պրովայդեր չի, թյուրիմացություն ա:

Ապե Ջան
27.06.2010, 15:43
Առաջին անգամ եմ լսում սրա մասին, բայց քվեարկում եմ «ոչ», որովհետեւ գոհ չեմ, որ կան նման ընկերություններ:
1. Պաշտոնական կայքը չի բացվում:
2. Անունը պրովայդեր ա, բայց սկի սեփական մեյլբոքս չունի, Gmail-ից ա օգտվում:
3. Գները մրցունակ չեն, չեն էլ ձգտում լինել:
4. Մեջբերում եմ` «Խափանումների և դրանց վերացման առավելագույն ժամանակահատվածը նախատեսում է 24ժ մեկ ամսվա համար (անփոխհատույց):»: Փաստորեն հանգիստ խղճով կարան ամսվա մեջ ուղիղ մի օր ինտերնետ չտան` թեկուզ եթե խափանում չլինի:

Կարճ ասած` սա պրովայդեր չի, թյուրիմացություն ա:

Արի միանգամից կապին մի անվանի թյուրիմացություն, հնարավորա որ նորա սկսել ու պետքա դեռ առաջ գնալ, իսկ ինչ վերաբերումա գներին մրուցանակ լինել կամ չլինելուն, ապա ասեմ որ ես էլ քո հետ համամիտ եմ, գները մրցունակ չեն ու ես միայն այն դեպքում կօգտվեմ այս կապից, երբ այլ ընտրության հնարավորթյուն չունենամ:

Ինձ թվումա էսօր Հայաստանում պետք չեն այսպիսի պրովայդերների աշխատանքը, ճիշտ է ես չեմ որոշողը աշխատեն թ՞ե ոչ, բայց որ իրենց գներն են դնում ու մարդկանց խաբում դա էլ մի բան չի:

Hda
27.06.2010, 16:15
...հնարավորա որ նորա սկսել ու պետքա դեռ առաջ գնալ,...
հաստատ նոր չի ու ինչքան էլ առաջ գնա տեղ հասնող չի,իրանց գնացքը վաղուց թռել ա.Apeh Jan ըսնեց սատկած մատակարարներով մի 10-15 թեմա էլ կարելի է բացել,բայց իրանց նման սատկելու են....

Rammstein
27.06.2010, 16:17
Արի միանգամից կապին մի անվանի թյուրիմացություն, հնարավորա որ նորա սկսել ու պետքա դեռ առաջ գնալ, իսկ ինչ վերաբերումա գներին մրուցանակ լինել կամ չլինելուն, ապա ասեմ որ ես էլ քո հետ համամիտ եմ, գները մրցունակ չեն ու ես միայն այն դեպքում կօգտվեմ այս կապից, երբ այլ ընտրության հնարավորթյուն չունենամ:

Ուղղում. ես կապի մասին չեմ խոսացել ու չեմ բացառում, որ շատ որակյալ կապ են տրամադրում, ես թյուրիմացություն եմ անվանել պրովայդերին: Ամեն դեպքում, եթե ուզում եմ իրանց կայքը մտնեմ, տեսնում եմ` գոյություն չունի, դրանից հետո ռիսկ էլ չեմ անի իրանց հեռախոսահամարը հավաքեմ, կվախենամ օպերատորին արթնացնեմ: :D


հնարավորա որ նորա սկսել
Ես կասեի` դեռ չի սկսել:

Ապե Ջան
27.06.2010, 16:18
հաստատ նոր չի ու ինչքան էլ առաջ գնա տեղ հասնող չի,իրանց գնացքը վաղուց թռել ա.Apeh Jan ըսնեց սատկած մատակարարներով մի 10-15 թեմա էլ կարելի է բացել,բայց իրանց նման սատկելու են....

Կարամ հասկանամ հիմա էտ ինձ ի՞նչի ես ասում: Է կարելիա բացել բացի...

Իսկ իրանց գնացկը տեղ կհասնի թե չէ այ էտ մեկը չեմ կարող ասել:

Մի տարիա գիտեմ այս պրովայդերի մասին:

Rammstein
27.06.2010, 16:43
Մի տարիա գիտեմ այս պրովայդերի մասին:

Փաստորեն` առնվազն մի տարի ա իրանք իրանց պաշտոնական կայքի մասին կեղծ տեղեկույթ են տարածում` տարածելով կեղծ հասցե: :think
Լավ, գները` ջհանդամ, բայց մի տարում մի հատ չխմած սայտը ի՞նչ ա, որ չեն կարացել սարքել: Բարեբախտաբար այսօր անվճար հոսթինգները քիչ չեն, հայկական էլ կա` freenet.am: :D

Աթեիստ
27.06.2010, 16:43
Ծանոթ չեմ, բայց քվեարկում եմ «ոչ», որովհետեւ գոհ չեմ տրամադրած ծառայություններից (անպայման չի օգտվել, բավական ա գներին նայել), ու գոհ չեմ որ կան նման ընկերություններ:
1. Պաշտոնական կայքը չի բացվում:
2. Անունը պրովայդեր ա, բայց սկի սեփական մեյլբոքս չունի, Gmail-ից ա օգտվում:
3. Գները մրցունակ չեն, չեն էլ ձգտում լինել:
4. Մեջբերում եմ` «Խափանումների և դրանց վերացման առավելագույն ժամանակահատվածը նախատեսում է 24ժ մեկ ամսվա համար (անփոխհատույց):»: Փաստորեն հանգիստ խղճով կարան ամսվա մեջ ուղիղ մի օր ինտերնետ չտան` թեկուզ եթե խափանում չլինի:

Կարճ ասած` սա պրովայդեր չի, թյուրիմացություն ա:

Կարծիքս սուբյեկտիվ է, քանի որ անձամբ ծանոթ եմ տիրոջը:
1. Պաշտոնական կայքը մոտս հանգիստ բացեց (հայլայն)
2. Ունի սեփական SMTP սերվեր (smtp.realtime.am), բայց այսօր շատ ֆիրմաներ են սեփական դոմեյնից բացի օգտվում նաև gmail-ից: Գնացուցակում կա իրենց մեյլը` [email protected]
3. Մեր սպասարկած ֆիրմաներից մի քանիսը վաղուց օգտվում են նրանց ծառայություններից, քանի որ ամեն պրովայդեր չի որ կարող է անել այն ինչ անում է Realtime-ը (Օրինակ ներքին ցանցով իրար կապել ֆիրմայի 3 կետերը` Մեկը Ամիրյանի փողոցի վրա, 2-րդ 8-րդ մասիվի չոլերում, 3-րդն էլ` Ջրվեժ):
4. Ցանկացած ֆիրմա էլ «հանգիստ խղճով կարա ամսվա մեջ ուղիղ մի օր ինտերնետ չտա», բայց իրեն հարգող ոչ մի իրեն ֆիրմա նման բան թույլ չի տա:

Մենք օֆիսում օգտվում ենք նրանց կապից (2մբիթ), որակից գոհ եմ, սպասարկումից` առավել ևս:

Ապե Ջան
27.06.2010, 16:47
Փաստորեն` առնվազն մի տարի ա իրանք իրանց պաշտոնական կայքի մասին կեղծ տեղեկույթ են տարածում` տարածելով կեղծ հասցե: :think
Լավ, գները` ջհանդամ, բայց մի տարում մի հատ չխմած սայտը ի՞նչ ա, որ չեն կարացել սարքել: Բարեբախտաբար այսօր անվճար հոսթինգները քիչ չեն, հայկական էլ կա` freenet.am: :D

Ի՞նչ կեղծ տեղեկության մասինա խոսքը՞

Hda
27.06.2010, 20:20
Կարծիքս սուբյեկտիվ է, քանի որ անձամբ ծանոթ եմ տիրոջը:
1. Պաշտոնական կայքը մոտս հանգիստ բացեց (հայլայն)
2. Ունի սեփական SMTP սերվեր (smtp.realtime.am), բայց այսօր շատ ֆիրմաներ են սեփական դոմեյնից բացի օգտվում նաև gmail-ից: Գնացուցակում կա իրենց մեյլը` [email protected]
3. Մեր սպասարկած ֆիրմաներից մի քանիսը վաղուց օգտվում են նրանց ծառայություններից, քանի որ ամեն պրովայդեր չի որ կարող է անել այն ինչ անում է Realtime-ը (Օրինակ ներքին ցանցով իրար կապել ֆիրմայի 3 կետերը` Մեկը Ամիրյանի փողոցի վրա, 2-րդ 8-րդ մասիվի չոլերում, 3-րդն էլ` Ջրվեժ):
4. Ցանկացած ֆիրմա էլ «հանգիստ խղճով կարա ամսվա մեջ ուղիղ մի օր ինտերնետ չտա», բայց իրեն հարգող ոչ մի իրեն ֆիրմա նման բան թույլ չի տա:

Մենք օֆիսում օգտվում ենք նրանց կապից (2մբիթ), որակից գոհ եմ, սպասարկումից` առավել ևս:

երբվանից են գործում՞:Իմ իմացածով նոր չեն 3-4 տարի՞

Yellow Raven
27.06.2010, 20:58
Օգտվում եմ, 320 կբ/վ-ի փոխարեն ստանում եմ 256 կբ/վ:)
Մատակարարման որակից գոհ եմ` խափանումներ գրեթե չեն լինում, գներից դժգոհ եմ:
Հետևանք` սպասում ենք Ucom-ին:))

VisTolog
27.06.2010, 21:06
երբվանից են գործում՞:Իմ իմացածով նոր չեն 3-4 տարի՞

Ես առաջին անգամ 3 տարի առաջ եմ օգտվել:

Աթեիստ
27.06.2010, 21:16
երբվանից են գործում՞:Իմ իմացածով նոր չեն 3-4 տարի՞

2000 թ-ից առաջ սկսել է իր գործունեությունը որպես կաբելային ինտերնետ պրովայդեր: WiFi տեխնոլոգիայի մուտքի հետ անցավ անլար կապի: Ինչպես երևի պարզ դարձավ նախորդ գրառումիցս, ունի շատ մեծ ցանց (ես օգտվողներ գիտեմ Չարբախում, Արգավանդում, Ջրվեժում, 7-րդ մասիվում, Հանրապետական ծննդատուն և այլն):

Rammstein
28.06.2010, 00:36
Կարծիքս սուբյեկտիվ է, քանի որ անձամբ ծանոթ եմ տիրոջը:
1. Պաշտոնական կայքը մոտս հանգիստ բացեց (հայլայն)
2. Ունի սեփական SMTP սերվեր (smtp.realtime.am), բայց այսօր շատ ֆիրմաներ են սեփական դոմեյնից բացի օգտվում նաև gmail-ից: Գնացուցակում կա իրենց մեյլը` [email protected]
3. Մեր սպասարկած ֆիրմաներից մի քանիսը վաղուց օգտվում են նրանց ծառայություններից, քանի որ ամեն պրովայդեր չի որ կարող է անել այն ինչ անում է Realtime-ը (Օրինակ ներքին ցանցով իրար կապել ֆիրմայի 3 կետերը` Մեկը Ամիրյանի փողոցի վրա, 2-րդ 8-րդ մասիվի չոլերում, 3-րդն էլ` Ջրվեժ):
4. Ցանկացած ֆիրմա էլ «հանգիստ խղճով կարա ամսվա մեջ ուղիղ մի օր ինտերնետ չտա», բայց իրեն հարգող ոչ մի իրեն ֆիրմա նման բան թույլ չի տա:

Մենք օֆիսում օգտվում ենք նրանց կապից (2մբիթ), որակից գոհ եմ, սպասարկումից` առավել ևս:

Իմ մոտ (հայլայն) բացեց միայն Opera turbo-ն միացնելուց հետո, այսինքն` Բիլայնից ա, որ չի բացում: Ինչեւէ, կարեւոր չի, ես մնում եմ իմ կարծիքին, քանի որ գները մրցունակ լինելուց շատ հեռու են:


Ի՞նչ կեղծ տեղեկության մասինա խոսքը՞

Կայք չունենալու մասին էր, պարզեցի, որ իրականում ունեն:

Հ.Գ. Իհարկե` դժվար է դա կայք անվանելը:

Ապե Ջան
28.06.2010, 00:40
Rammstein - Գները մրցունակ չեն, ես քո հետ համամիտ եմ, բայց պետք չէ զուտ դրա պատճառով այդքան վատ արտահայտվել: ;)

Rammstein
28.06.2010, 01:46
Rammstein - Գները մրցունակ չեն, ես քո հետ համամիտ եմ, բայց պետք չէ զուտ դրա պատճառով այդքան վատ արտահայտվել: ;)

Ինչքա՞ն վատ եմ արտահայտվել, ասել եմ, որ քվեարկում եմ «ոչ» տարբերակի օգտվին, գների անմրցունակության պատճառով: Ուրի՞շ ինչ եմ ասել, թյուրիմացությո՞ւն… արդեն ասեցի, որ կայքը չի բացում իմ կապի պատճառով, այսինքն` էդ «թյուրիմացություն» բառը թյուրիմացություն է:

Ապե Ջան
28.06.2010, 08:18
Հա փաստորեն քո սխալ տեղեկություններով մարդկանց գցում ես թյուրիմացության մեջ:

Այդյունքում խնդիրը այլ ոչ թե նրանց կայք էր, այլ քո ՀայԼայն - ը: :)

Rammstein
28.06.2010, 12:49
Հա փաստորեն քո սխալ տեղեկություններով մարդկանց գցում ես թյուրիմացության մեջ:

Այդյունքում խնդիրը այլ ոչ թե նրանց կայք էր, այլ քո ՀայԼայն - ը: :)

Ապեր, արդեն մի, ու նույնիսկ էրկու անգամ գրել եմ, կրկնելուդ իմաստը ո՞րն ա, ուզում ես ե՛ւս մեկ անգամ ասես, որ Հայ-Լայնը վատն ա՞… :' Հա, վատն ա, realtime.am-ը չի բացում, էդքանով վատն ա, իսկ գները հաստատ realtime-ից մրցունակ են:

Եւս մեկ անգամ նշեմ, կարեւոր չի` կայք ունեն թե չունեն, ավելի կարեւորը իրանց գներն են (+ դրան` միացման ֆանտաստիկ վճարները): Իսկ էդ կայքն էլ, էլի եւս մեկ անգամ ասեմ, հեչ կայքի նման չէր, ընդամենը երկու-երեք հատ հղում ա մեջը, որից մեկը գնացուցակն ա, մեկը` իրանց տվյալները, մյուսն էլ ստատիստիկան նայելու էջը: