PDA

Դիտել ողջ տարբերակը : Գրական նմանակումներ



Ուլուանա
23.05.2006, 20:00
Ահա բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հանրահայտ «Խոսք իմ որդուն» բանաստեղծության մի քանի գրական նմանակում (վերցված է Վաչագան Սարգսյանի «Այս տխրությունը ես չեմ հորինել» գրքից).


Սիլվա Կապուտիկյան

Լսի՛ր, որդիս, պատգամ որպես
Սիրող քո մոր խո՜սքը սրտանց,
Այսօրվանից հանձնում եմ քեզ
Հայոց լեզու՜ն հազարագանձ։

...Ու ոսոխի զարկիցը սև
Դու պաշտպանի՛ր կրծքով նրան,
Ինչպես մո՜րդ կպաշտպանես,
Թե սու՛ր քաշեն մորդ վրա։



Ըստ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ

Անգաջ արա, վուրթիս անուս,
Սիրող դեդուդ խոսկիրքը լուս,
Վիր կալ ահա, պահի մարմաշ,
Հայի լիզուն խաս ու ղումաշ։

Թե թշնամու զարկը ղայիմ,
Բեդամաղի սաբաբ էղնի,
Չթողնիս վուր քու թշնամին
Հայի լիզուն քաբաբ անի։



Ըստ ԱՐԱՄ ԱՍԱՏՐՅԱՆԻ

Լսի՛ր, բալես, դուն հա՛յ ես,
Հայ եմ ես, հայ ենք մենք,
Հայ են հերըս ու մերըս,
Էսօրվանից հանձնում եմ քեզ
Սև-սև աչեր երգերըս։

Անջելոսում կյանքն է հոսում,
Անգլերեն շատ են խոսում,
Բայց դու պահիր մեր լեզուն,
Ոնց որ մամաս սիրասուն,
Բալես, Մասիս էր ասում։

Ուլուանա
23.05.2006, 20:07
Նորից Վաչագան Սարգսյանի «Այս տխրությունը ես չեմ հորինել» գրքից.
Ըստ ՐԱՖՖՈՒ

Ու՜ր էլ գնաս, ի՜նչ էլ անես,
Դու ոսոխի զարկից, Սամվե՛լ,
Միշտ պաշտպանիր Հայոց Պառնաս,
Թե անգամ տաս, մորըդ սպանես,
Քո մայր լեզուն չմոռանա՛ս։



Ըստ ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ

- Լսի՛ր, Ալիկ, սիրուն բալիկ,
Սիրող քո մոր մորմոքը խոր,
Ուրախ սրտով, անբիծ հոգով
Հանձնում եմ քեզ լեզուս թոթով։
(Հո՜, հո՜, հո՜, հո՜)

Բյուր ոսոխից, կծու սոխից
Քո ծիծաղով պահիր նրան,
Ինչպես որ ես, շատ բարետես,
Մեր օրերում օրհասական
Միշտ մնացի Ա. Սահակյան։



Ըստ Եղիշե Չարենցի

Լսի՛ր, օ՜, լսի՛ր, գանգրահեր տղա,
Գալիք օրերի սերմնացան պայծառ,
Հանձնում եմ ես քեզ լեզուս բարբարոս,
Ճկուն, առնական, անմար մի փարոս։

Թե արեգնացյալ կացինը իջնի
Իմ գլխի վրա, իմ լեզվին աննինջ,
Դու քե՛զ պահպանիր, ու ես քո միջից
Կհառնեմ, ինչպես օրերի նաշից։



Ըստ ԱՇՈՒՂ ՂԱՐԱԲԱՂՑՈՒ

- Լսի՛ր, խոխա, խրատ լյոխ ա,
Սլավիկ, Վալոդ, Մավրիկ, Սոֆա,
Ղարաբաղցու լյուզուն ճոխ ա,
Ժենգյալով հաց, պանիր, սոխ ա։

Ու թորքերը թե վրա կյան,
Կողդ դեմ տյուր, դոշավ պահի,
Մորդ մի թող Ղարաբաղում,
Դու Րևանում թրև արի։

Մասսագետ
23.05.2006, 20:24
Կյաֆ էր:D

StrangeLittleGirl
23.05.2006, 22:34
Շատ լավ էր: Ծիծաղից թուլացել եմ:
:D :D :D

Chuk
24.05.2006, 01:44
Հաջող տարբերակներ կաին :D

Ուլուանա
01.06.2006, 17:32
Իսկ հիմա Գաբրիել Սունդուկյանի անմահ «Պեպոն», որից հետո Պեպոյի խոսքը Արութին Զիմզիմովին Շեքսպիրի, Թումանյանի, Չարենցի, Արմեն Շեկոյանի ու Արշակ Սադոյանի մեկնաբանությամբ (էլի Վաչագան Սարգսյանի «Այս տխրությունը ես չեմ հորինել» գրքից).

Ըստ իս՝ նախորդից ավելի թույլ է, բայց, այնուամենայնիվ... ;)

- Գնա՛, Պեպո, գե՛դինը լզե, խալխի վուտներուն պա՛չ արա, նրանց վուտի ցիխը լկե... Ո՞վ իս դուն, ի՞նչ մարթահեսաբումն իս դուն...
... Էս օսկե պատիրը, վուր սարքիլ իս, ու՞մ փուղով... Հազար ինձ պեսներուն թա՛լնիլ իս, գա՞նա. քար ու կիրը միր ա՛րնով իս շաղըղի, գա՞նա. ու հիմի ծանդր ու բարակ քիզ համա նստած քե՛փ իս անում, է՛լի...
... Ամա լավ գիդացի, պարուն Արութին... վիրիվն աստուձ կա, քնթեմետ կու հանե քու անօրինութինը...



ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Քաղաքացի Արութինի տունը կռիվ էր ընկել։ Արութինը ուզում էր Պեպանի փողերը տակովն անի, Պեպանը դեմ էր.
Չեմ ուզում, իմ փողերը, այ անիրավ, աշխարհով մեկ մի՛ արա։ Էս օսկի պատերը, որ շինել ես էս խոմ օսկի քաղաքը չի՞. Տները օսկի, ծառերը օսկի, փողոցները՝ օսկի... Դու էլ ոչ աշխատում ես, ոչ չարչարվում. նստած ուտում-խմում ես։
- Հը՞, չըլնի թե բարկանում ես, Պեպան ջան։
- Հա՛, բարկանում եմ, քթնեմեդ դուրս գա քո անօրինությունը։
- Դե որ բարկանում ես, գնա գեդինը լիզե, խալխի որներուն պաչ արա։



ՎԻԼՅԱՄ ՇԵՔՍՊԻՐ

Բառերն անզոր են ժպիրհ փայլի դեմ
Այս արքայական ոսկե պատերի,
Որ կուտակել են ահեղասարսուռ հոգու լլկանքով
Բյուրավոր մարդիկ՝ մահով ու կյանքով։

Եվ ով եմ ես. մահկանացու մի նսեմ,
Դու ցանկանում ես՝ կոշիկիդ տիղմը իմ դեմքին քսեմ,
Բայց ռունգերից քո երիցս պղծված
Անօրինությունը դուրս կշառաչե, վկա է Աստված։

Մտիր կուսանոց, սիրավոր Կեկել,
Ես չեմ իմանում՝ լինե՞լ թե՞ չլինել,
Ինչու՞ ծնվեցի, որ հենց ե՛ս ուղղեմ,
Անօրինությունը ե՛ս դժոխք մղեմ։

Ուլուանա
01.06.2006, 17:33
Էլի Վաչագան Սարգսյանից
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Պիղծ է այս ոսկին, կեղտոտ, բազմաչար,
Ոսկի պատերիդ բանվորն է խաչյալ,
Կյանքով անիծյալ բյուրավոր մշակ,
Աիրենց քրտինքով դիզել են փողն այդ։

Բայց կբարձրանա բռունքը պողպատ
Բանվոր Պողոսի, արխադաշ Ալու,
Աստծու մանանան պատիժ կդառնա,
Եվ սիրտ չի մնա արդեն խնդալու։

Դե գնա՛, Պեպո՛, մռունչով հայլի
Լիզիր ոտները՝ մինչև որ փայլի
Ահեղ գալիքի արևը արդար
Խենթ ամբոխների սրտում խելագար։



ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ

Հարգելի՛ ընթերցողներ, սիրելի՛ հայրենակիցներ։ Մի հարցնենք էս Արութինին. Էս ոսկի պատերը որ շինել ա, ու՞մ փողերով ա շինել։ Մազութը լափել ա, թալանել, ժողովրդի արյունը ծծելով՝ բիրդան աղա ա դառել։ Ես նորից եմ կրկնում, քթներիցդ ա դուրս գալու։ Դու չե՞ս ուզում փող տաս, տանեմ տղուս հարսանիքը անեմ, դե, ասա՝ գնա մեռի՛, էլի, Արշա՛կ։ Կոնյակի գործարանը, բաշխիչ ցանցերը ծախեցիր, լափեցիր, հիմա նստել, իմ փողերն ես հաշվում, հա՞։



ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Ես ճանաչում էի Պեպոյին,
Գիտեի նաև Վիկտոր Ցոյին,
Արութինի հետ խաղացել եմ պոկեր՝
Քիչ էր մնում մազերը պոկեր։

Պեպոն ասաց. ա՛յ Արութին,
Ճանաչու՞մ ես ձախ Հարութին,
Էս փողերը, որ ֆռռում ես ըստեղ,
Ձախ գծերով ես հաստատ դրստել։

Ես գնամ հիմա ու ցեխ լպստեմ,
Ինձ մանթո գցիր, հերիք ա ստես,
Վերևն Աստված կա, քթիցդ կբերի,
Փողերս հարամ կանի ճտերիդ։

Փոքրիկ
04.06.2009, 19:12
Որոշեցի մի քիչ կենդանություն տալ էս թեմային:))

Ըստ Ե. Չարենցի

Ես իմ անուժ Հայաստանի «Ազատ», «Անկախ» բառն եմ սիրում,
Առաջ երգելն ու խնդալը, հիմա միայն լալն եմ սիրում,
Որպես ՀԱԿ-ի ծրագրի կենսագործման փորձված միջոց,
Վերևներից հույսս կտրած, ես «Վերվերի» պարն եմ սիրում:

Սիրում եմ այս կյանքը դաժան, ուր ամեն կողմ՝ ալան-թալան,
Նրանց, որոնք մեր փողերը արտերկրի բանկեր տարան,
Իսկ շատերն այստեղ չունեն ի՞նչ շաքարի, հացի դրամ,
Որոնց հետ ես ըմբռնումով, արդեն թեյը … դառն եմ սիրում;

Կամենամ էլ, չեմ մոռանա հովհարաձև լույսերը մեր,
Մթնում կորած սենյակներում արհեստավարժ մրսելը մեր,
Եվ ազգընտիր պառլամենտի, որ խորտակեց հույսերը մեր,
Ամբիոնից անվերջ հոսող երկար-բարակ ճառն եմ սիրում;

Կաթվածահար սրտիս համար լավի հույս ու հավատ չկա,
Ավերեցինք, ինչ ունեինք, սրանից էլ հո վատ չկա՞,
Վառարանը ինչո՞վ վառենք, ճրագի մեջ երբ նավթ չկա,
Ավա~ղ, դարձած վառելափայտ` մեր ծիրանի ծա՛ռն եմ սիրում…

Ուլուանա
04.06.2009, 22:24
Որոշեցի մի քիչ կենդանություն տալ էս թեմային:))

Ըստ Ե. Չարենցի

Ես իմ անուժ Հայաստանի «Ազատ», «Անկախ» բառն եմ սիրում,
Առաջ երգելն ու խնդալը, հիմա միայն լալն եմ սիրում,
Որպես ՀԱԿ-ի ծրագրի կենսագործման փորձված միջոց,
Վերևներից հույսս կտրած, ես «Վերվերի» պարն եմ սիրում:

Սիրում եմ այս կյանքը դաժան, ուր ամեն կողմ՝ ալան-թալան,
Նրանց, որոնք մեր փողերը արտերկրի բանկեր տարան,
Իսկ շատերն այստեղ չունեն ի՞նչ շաքարի, հացի դրամ,
Որոնց հետ ես ըմբռնումով, արդեն թեյը … դառն եմ սիրում;

Կամենամ էլ, չեմ մոռանա հովհարաձև լույսերը մեր,
Մթնում կորած սենյակներում արհեստավարժ մրսելը մեր,
Եվ ազգընտիր պառլամենտի, որ խորտակեց հույսերը մեր,
Ամբիոնից անվերջ հոսող երկար-բարակ ճառն եմ սիրում;

Կաթվածահար սրտիս համար լավի հույս ու հավատ չկա,
Ավերեցինք, ինչ ունեինք, սրանից էլ հո վատ չկա՞,
Վառարանը ինչո՞վ վառենք, ճրագի մեջ երբ նավթ չկա,
Ավա~ղ, դարձած վառելափայտ` մեր ծիրանի ծա՛ռն եմ սիրում…
Լավն է։ :hands
Հեղինակ՝ Էդվարդ Միրզոյան http://www.lit-bridge.com/knarakan/000097.php

Չնայած թեման բացելիս ես սկզբում դրել եմ ո՛չ իմ գրած նմանակումները, որից հետո միայն սկսեցինք բոլորս մեր նմանակումները գրել, բայց ուրիշի գրածը մեջբերելիս աղբյուրն ամեն դեպքում նշել եմ։ Նման դեպքերում թյուրիմացություններից խուսափելու ու գրագողության տպավորություն չթողնելու համար ճիշտ կլինի միշտ նշել աղբյուրը։ ;)

Փոքրիկ
04.06.2009, 22:36
:oyԱնահիտ ջան, սկզբից չէի կարդացել... մերսի որ նշեցիր:)

CactuSoul
24.01.2010, 01:39
Էս վերջերս դարակներիցս մեկն էի դասավորում, մեկ էլ մի հնադարյան թուղթ գտա, մեջն էլ՝ իմ առաջին-երկրորդ դասարանի ձեռագրով արտագրված երկու «գրական նմանակում»… «Ոզնի»-ից:D:pardon:
Պահեցի, որ էստեղ գրեմ, նոր դեն նետեմ թուղթը:oy:



Երկու պարոդիա տաք ջրի մասին

1.
Ազիզ տունեն հեռացել ենք,
Բարձր հարկում ջուր չունինք,
Մեր հին թաղեն հեռացել ենք,
Նոր տան մեջ ենք, ջուր չունինք:

Շրջսովետեն կուգաք, մարդիկ,
Ախ, մեր դարդը պատմել չե՞ք,
Բողոք-դիմում՝ ձեռքերիդ մեջ,
Մի՞թե լուծում բերել չեք:

Ախ, քո ձենին, գլգլոցին
Կարոտել ենք, տաք ջուր ջան,
Երնեկ-երնեկ վեր բարձրանաս,
Ջերմ համբույր տաս, տաք ջուր ջան:


2.
Ա՛խ.մեր սիրտը լիքը դարդ-ցավ,
Սառ ու տաք ջուր չունեցանք,
Վա՜խ, մեր կյանքը անջուր անցավ,
Տաք ջրից բան չիմացանք:

Հարուստ մարդիկ կլողանան,
Կարբեն ջրի կարկաչից,
Մենք շենքի խորթ զավակներն ենք,
Մեզ փայ չկա էդ ջրից:

Խեղճ բնակչի հոգին դուրս գա,
Դույլ-դույլ ջրով տուն գնա:
Իսկ ԲՇՏ-ն հանգիստ նստե,
Վարձը գանձի ու գնա:

Խեղճ բնակիչն իր վաննայում
Անջուր նստե, հե՜յ աշխարհ,
Էլ ինչո՞ւ ես քարը թողնում
Ջրի վրա, ջո՛ւր աշխարհ…

(c) Սվետլանա Առաքելյան

(Նշված էր նաև հասցեն, սակայն անվտանգության նկատառումներով՝ հաշվի առնելով, որ հիմա օրենքներն ու ժամանակները փոխվել են, չեմ գրում: Մեկ էլ տեսար մեկնումեկը բռնեց ու դատի տվեց՝ իր անձնական ինֆորմացիան հրապարակելու համար:}):

Ուլուանա
20.06.2010, 23:12
Հենց նոր Live Journal–ում գտա, հեղինակը, ցավոք, ինձ հայտնի չէ, գրառման հեղինակն էլ, իր ասելով, odnoklassniki–ում է գտել պատահաբար.

Սիլվա Կապուտիկյանի հանրահայտ «Խոսք իմ որդուն» (http://www.akumb.am/showthread.php/8710-%D5%8D%D5%AB%D5%AC%D5%BE%D5%A1-%D4%BF%D5%A1%D5%BA%D5%B8%D6%82%D5%BF%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6?p=2036855#post2036855) բանաստեղծության հիման վրա. :))



Պատգամ

Լսի՛ր, որդիս, շաղգամ որպես
Տիրոջ քո մոր խոսքը սրտանց,
Այսօրվանից մերժում եմ քեզ
Հայոց լեզուն հազարագանձ։
Ծախվել է նա կանխիկ փողով
Կաբինետում վարչապետի,
Դաբրո ստացել որոշումով
Նժդեհական պառլամենտի։
Թարգի՛ր, որդիս, անմիջապես
Մեսրոպատառ հայոց լեզուն,
Որ դրսերում չմոլորվես,
Նորմալ շփվես Լաս-Վեգասում։
Ու տե՛ս, որդիս, ուր էլ թռնես,
Ինչ բիզնեսի տեր էլ դառնաս,
Ինչ առիթով ում հայհոյես,
Աշոտյանին չմոռանաս։

Շինարար
27.06.2010, 01:37
Մոդերատորական. «Ստեղծագործողի անկյուն» բաժնում գտնվող «Գրական նմանակումներ» թեման բաժանվել է երկու մասի: Այն նմանակումները, որոնք չէին կատարվել ակումբցիների կողմից, և դրանց արձագանքները տեղափոխվել են «Գրականություն» բաժին: Հետայսու այլոց կատարած գրական նմանակումները գրառում ենք «Գրականություն» բաժնում գտնվող «Գրական նմանակումներ» թեմայում, իսկ մեր կատարած գրական նմանակումները շարունակում ենք գրառել «Ստեղծագործողի անկյունում» գտնվող նույնաբնույթ թեմայում, որը վերանվանվել է «Ակումբցիների կատարած գրական նմանակումները» (http://www.akumb.am/showthread.php/273-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE-%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)-ի:

Ուլուանա
13.10.2012, 03:05
Գրական նմանակում Հովհաննես Թումանյանի «Խրճիթում» բանաստեղծության հիման վրա, հեղինակ՝ Ovanitas, աղբյուրը՝ http://ovanitas.livejournal.com/60420.html։ Գրված է ֆուտբոլային խաղի ընթացքում :)).

Ստադիոնում

Ֆանատները գոռում-գոչում,
Լալիս էին աղեկեզ.
-Յո՛ւրա, Յո՛ւրա, գոլ ենք ուզում,
Տշի՛ր, տղա՛, գո՛լ տուր մեզ։

Մինասյանը նստարանին
Լուռ հայհոյեց տըխրալի.
-Գոլ չխփեք, ես ձեզ մատաղ,
Ձեզի՛ մատաղ տ՚եմ անի։

-Խաբելու ենք, ցավդ տանիմ,
Էն լածիրակ Բուֆոնին,
Երբոր զարկեն պաս գոլային,
Պիտ լացացնենք իր նանին։

Արևն եկավ անց էլ կացավ,
Մենք նստած ենք դեռ էսպես.
Տղերք, տղերք, գոլ ենք ուզում,
Ելե՛ք տղերք, ցնցե՛ք մեզ։

Հանկարծ հզոր Բալոտելլին
Մեզի չանի սևերես.
Թող չտշի մեր դարպասին,
Ուշունց կտամ թե չէ ես...

Մեր մեծ ապին ա վերևում,
ՎԻՊ աթոռին ա նստած...
Նա ձեզ այնքան շատ է սիրո՜ւմ...
Նա չի թողնիլ ձեզ սոված...

Ձեններն իսկույն կտրվեցան
Ֆաների իտալացի.
Երբ ֆորվարդը Յու․ Մովսիսյան
Գընաց, որ գոլ կերցնի։

Ֆանատները գոռում, գոչում,
Լալիս էին աղեկեզ.
-Յո՛ւրա, Յու՛րա, գոլ ենք ուզում,
Վե՛ր կաց, Յուրա, գո՛լ տուր մեզ։

sharick
20.10.2012, 23:38
Վերջն եք դուք :D