PDA

Դիտել ողջ տարբերակը : Արցախում նշվում է Գանձասարի 770-ամյակը



Monk
26.06.2010, 19:22
Այս տարի լրանում է Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու 770-ամյակը, որը բավականին հանդիսավոր կերպով նշվելու է Արցախում: Մտածեցի այսպիսի մի թեմա բացել Ակումբում, որտեղ պարբերաբար կանդրադառնանք նշյալ իրադարձության տոնակատարությունների, հոգևոր արարողությունների, մշակութային ու կրթական միջոցառումների և այլնի լուսաբանմանը և կկարողանանք քննարկել դրանք, տեղեկատվություն ստանալ: Հուսով եմ օգտակարություն կներկայացնի այս թեման: Ո՞վ գիտի, գուցե որոշ ակումբցիներ էլ հնարավորություն կունենան ավելի անմիջականորեն մասնակից լինել տոնակատարություններին:
Սկզբի համար տեղադրում եմ ՀԱԵ Արցախի թեմի Տեղեկատվական համակարգի տարածած այս հաղորդագրությունը, որով արդեն ավելի լայն պատկերացում կտրվի թեմայի առարկայի վերաբերյալ.



Արցախը պատրաստվում է Գանձասարի 770-ամյակի տոնակատարություններին


Այս տարի լրանում է Գանձասարի հռչակավոր վանքի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու 770-ամյակը: Այդ առիթով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի փոխադարձ համաձայնությամբ Արցախի աշխարհիկ և հոգևոր իշխանությունները որոշել են Արցախի հոգևոր-մշակութային կյանքում մեծ կարևորություն ներկայացնող սույն իրադարձությունը նշել Եկեղեցի-պետություն համատեղ բարձր մակարդակով: Տոնական միջոցառումները նախագծելու և կազմակերպելու նպատակով ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հրամանով և Պարգև Սրբազանի օրհնությամբ կազմվել է կառավարական և թեմական համատեղ հանձնաժողով' ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանի նախագահությամբ:

Հանձնաժողովը, որի կազմում են հոգևորականներ, ԼՂՀ կառավարության նախարարներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, դասախոսներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մարտի 30-ին գումարեց իր անդրանիկ նիստը, որը վարում էր Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Նիստի ընթացքում հնչեցին ու քննության առնվեցին առաջիկա միջոցառումների վերաբերյալ առաջարկներ, կազմվեց տոնական միջոցառումների հիմնական ծրագիրը: Մասնավորապես' նախատեսվում է մշակութային և կրթական միջոցառումների շարք' համերգներ, ցուցահանդեսներ, կրթական հաստատություններում տարբեր ծրագրեր և այլն, Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի հայագետների, պատմաբանների ու ճարտարապետների մասնակցությամբ գումարել գիտաժողով, կազմակերպել ուխտագնացություններ, նկարահանել ֆիլմ, կատարել հրապարակումներ, ստեղծել կայքէջ և այլն: Հուլիսի 11-ին' Վարդավառի տոնին, Պարգև Սրբազանի ձեռամբ Գանձասարում կմատուցվի տոնական հանդիսավոր Ս. Պատարագ: Տոնական միջոցառումներին նախատեսվում է նաև ԼՂՀ Պաշտպանության բանակի ներգրավումը:

Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216-1238 թթ.' Արցախի Ներքին Խաչեն գավառի գահերեց իշխան Հասան Ջալալ Դոլայի կողմից: Եկեղեցու բացումը կատարվել է 1240 թ. հուլիսի 22-ին' Վարդավառի տոնի օրը:

Monk
26.06.2010, 20:07
Մի քանի օր առաջ Արցախի թեմում տեղի ունեցած քահանայական ժողովում որոշվել է առաջիկա տոնական միջոցառումների ծրագիրը: Տեղադրում եմ նաև այդ հաղորդագրությունը՝ ընդգծելով համապատասխան հատվածը.




Քահանայական մեծ ժողով Արցախի թեմում
Հունիսի 23-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմում, ատենապետությամբ թեմակալ առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, տեղի ունեցավ քահանայական մեծ ժողով: Ժողովին, բացի թեմի կուսակրոն և ամուսնացյալ քահանաներից, մասնակցում էին նաև ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանը և Արցախի թեմի Տեղեկատվական համակարգի տնօրեն Գարիկ սարկավագ Ասրյանը` իբրև ատենադպիր:

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով: Այնուհետև Գերաշնորհ Պարգև Սրբազանը ժողովականներին ներկայացրեց նիստին քննարկվելիք հիմնական հարցերը:

Նախ քննության առնվեցին Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու 770-ամյակի տոնակատարությունների ծիրում կայանալիք առաջիկա միջոցառումների և անելիքների ծրագրերը: Ըստ այդմ` հուլիսի 10-ին Ստեփանակերտում կկայանա հանդիսավոր երեկույթ, հընթացս որի կցուցադրվի Արցախի պետական հեռուստատեսության կողմից Գանձասարի վերաբերյալ նկարահանված ֆիլմ, կհնչեն տարբեր ելույթներ: Երեկույթի վերջում կցուցադրվի նաև Արցախի թեմի ՙԳանձասար՚ աստվածաբանական կենտրոնի և ՙՎեմ՚ ռադիոկայանի տնօրեն Տ. Մեսրոպ քահանա Արամյանի հեղինակած և արդեն մեծ արձագանք ստացած ՙԱրարատից Սիոն՚ ֆիլմը:

Հուլիսի 11–ին` Վարդավառի տոնին, Պարգև Սրբազանի ձեռամբ Գանձասարում կմատուցվի տոնական հանդիսավոր Ս. Պատարագ: Շուրջ 700 ուխտավորների Գանձասար տանելու համար կտրամադրվեն մեքենաներ: Հավարտ Ս. Պատարագի ուխտավորների համար կկատարվի մատաղօրհնեք, ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կիրականացվեն մշակութային միջոցառումներ:

Տոնի առիթով Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից 2 օրով Գանձասար կբերվեն Ս. Հովհաննես Մկրտչի մասունքները:

Սեպտեմբերին նախատեսվում է Արցախում կազմակերպել եռօրյա գիտաժողով, որի նյութերը կհրապարակվեն առանձին գրքով: Հրատարակության են պատրաստվում նաև 3 այլ գրքեր:

Այնուհետև Արցախի թեմի Տեղեկատվական համակարգի տնօրեն Գարիկ սարկավագ Ասրյանը ժողովականներին ծանուցեց, որ շուտով համացանցում կհայտնվի Գանձասարի մասին կայքէջի հայերեն տարբերակը: Տոնական միջոցառումները պարբերաբար կլուսաբանվեն ԶԼՄ-ներով, ինչպես նաև համացանցում` ֆորումների, բլոգների և սոցիալական ցանցերի միջոցով:

Պարգև Սրբազանը, ընդգծելով այն հանգամանքը, որ Արցախի հոգևոր-մշակութային կյանքում մեծ կարևորություն ներկայացնող սույն իրադարձությունը նշվում է Եկեղեցի-պետություն համատեղ բարձր մակարդակով, գոհունակությամբ բարձր գնահատեց այն հսկայական օժանդակությունը, որ ցուցաբերում են ԼՂՀ իշխանությունները:

Այնուհետև ժողովականները քննության առան Արցախի թեմում ծխական համայնքների ստեղծման հարցը: Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ընդգծելով հոգևորականի առաջնահերթ առաքելությունը` ավետարանչությունը և հավատավոր ժողովրդի հոգևոր կարիքների բավարարումը, կարևորեց եկեղեցական համայնքային կյանքի զարգացումը, ինչն իր արդյունավետությունը կունենա նաև աղանդավորության դեմ պայքարում: Որոշվեց հնարավորինս կարճ ժամանակում ողջ թեմում ստեղծել ծխական խորհուրդներ և եկեղեցական համայնքներ: Հոգևոր հովիվներն ստացան ծխական խորհուրդի կանոնադրությունը և պարտավորվեցին պարբերաբար զեկուցագրեր ներկայացնել թեմակալ առաջնորդին իրենց հովվական գործունեության վերաբերյալ: Տիար Աշոտ Սարգսյանը, ողջունելի նկատելով նման համայնքների ստեղծումը, հավաստիացրեց, որ պետության կողմից կցուցաբերվի հնարավոր ցանկացած աջակցություն:

Քահանայից ժողովը քննարկեց նաև մի շարք այլ կարևոր խնդիրներ` ներքին կազմակերպչական, եկեղեցաշինական, թեմի նյութական ծախսերի, հոգևորականների զգեստների, եկեղեցական երգչախմբերի կազմավորման և այլնի վերաբերյալ:

Ժողովը փակվեց ՙՊահպանիչ՚ աղոթքով:

ՀԱԵ Արցախի թեմի Տեղեկատվական համակարգ

Monk
08.07.2010, 14:30
ԾՐԱԳԻՐ
ԳԱՆՁԱՍԱՐԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՄԱՆ
770-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

Հուլիսի 9-ին

ժամը 18:45-ին- Ստեփանակերտի կայազորային սպայի տան ճեմասրահ
Ֆոտոցուցահանդես` ՙՀայ Աղվանից կաթողիկոսություն՚ թեմայով
հեղինակ` Սամվել Կարապետյան

Ժամը 19:00-ին- Ստեփանակերտի կայազորային սպայի տան դահլիճ

ՙԱրարատից Սիոն՚ ֆիլմի ցուցադրում

Հուլիսի 10-ին

Ժամը 19:00- ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատ
Հանդիսավոր երեկո` նվիրված Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 770-ամյակին /տևողությունը` մոտավորապես 1 ժամ 20 րոպե/

Հուլիսի 11-ին

Ժամը 11:00-Սուրբ Պատարագ Գանձասարի եկեղեցում
Ժամը 13:00-14:00
- մատաղի բաժանման արարողություն
- լուսանկարների բացօթյա ցուցահանդես
թեման` ՙՀայ Աղվանից կաթողիկոսությունը՚
հեղինակ` Սամվել Կարապետյան
կազմակերպիչ` ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության վարչություն


-մշակութային ծրագրեր-/Գանձասարի եկեղեցու հարակից տարածքում/
բեմադրող ռեժիսոր Մարատ Դավթյան

- պար ՙԳանձասար՚, բեմադրությունը` Ռաուլ Բաբայանի
կատարող` ԼՂՀ պարի պետական համույթ
-բեմադրություն` ՙՏոն այլակերպման՚, բեմադրող` Նաիրուհի Ավետիսյան
կատարող` Շուշիի ՙՆարեկացի արվեստի կենտրոն՚
- ասմունք` ՙԳանձասարում՚, հեղինակ` Վարդան Հակոբյան
ասմունքող` Պարույր Ներսիսյան
- պար` ՙՀայուհի՚, բեմադրությունը` Սուրեն Վարդանյանի
կատարող` ՙԱրփի՚ մանկապատանեկան համույթ
-պլեներային նկարչություն-ԼՂՀ նկարիչների միություն
կազմակերպիչ` ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարություն

Monk
08.07.2010, 14:53
ԳԱՆՁԱՍԱՐԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ

Այս տարի Արցախ աշխարհում նշվում է Գանձասարի հռչակավոր վանքի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու 770-ամյակը: Այդ առիթով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի փոխադարձ համաձայնությամբ Արցախի աշխարհիկ և հոգևոր իշխանությունները որոշել են մեր հոգևոր-մշակութային կյանքում մեծ կարևորություն ներկայացնող սույն իրադարձությունը նշել Եկեղեցի-պետություն համատեղ բարձր մակարդակով: Արդեն իսկ սկսված տոնական միջոցառումները կշարունակվեն ողջ տարվա ընթացքում, և տարին էլ արդեն Արցախում հռչակված է Գանձասարի տարի:
Գնաձասարի վանքը կառուցված է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում` Խաչենագետի ձախ ափին, ներկայիս Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտ` Գանձասար լեռան վրա: Համաձայն ժողովրդական տեղանվանության` լեռը Գանձասար է անվանվել արծաթի հարուստ վանքեր ունենալու համար: Պատմական աղբյուրները տեղեկացնում են, որ Գանձասարում են ամփոփված Ս. Հովհաննես Մկրտչի գլուխը, նրա հայր Զաքարիայի արյունը, Ս. Գրիգոր Լուսավորչի «օրէնուսոյց սուրբ ծնոտը», Լուսավորչի թոռ Ս. Գրիգորիսի, Ս. Պանտալեոն բժշկի և այլ համաքրիստոնեական ու ազգային սրբերի մասունքներ։
Գանձասարի վանքի գլխավոր տեսարժան վայրը համարվում է Ս. Հովհաննես Մկրտչի եկեղեցին: Այն մեծ խաչագմբեթային եկեղեցի է` պսակված հովհանոցաձև տանիքով: Էրմիտաժի գիտնականների խորհրդի անդամ, հայտնի խորհրդային պատմաբան և արվեստաբան Անատոլի Յակոբսոնը, երկար տարիներ նվիրելով տաճարի ուսումնասիրությանը, այն անվանել է «հայկական ճարտարապետության հանրագիտարան»: Սորբոնի Համալսարանի պրոֆեսոր, արվեստի պատմության ֆրանսիացի հայտնի մասնագետ Շարլ Դիլը Գանձասարն ընդգրկել է հայկական մոնումենտալ արվեստի հինգ գլուխգործոցների շարքում, որոնք մտել են համաշխարհային ճարտարապետության գանձարան: Բացի Գանձասարի վանքից, Դիլի ցուցակի մեջ են մտել նաև Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին (915-921թթ.), Ս. Հռիփսիմե կույսի վանքը Վաղարշապատում (618թ.), Հաղպատի վանքը (հիմնադրված 10-րդ դարում) և Անիի Ս. Ամնենափրկիչ տաճարը (հիմնադրված 1001թ.):
Ս. Հովհաննես Մկրտչի եկեղեցու կառուցումն սկսվել է 1216 թ.-ին` իշխան Հասան-Ջալալ Դոլա Վախթանգյանի կողմից, ով իրեն անվանում էր Արցախ աշխարհի և ամբողջ Արևելյան Հայաստանի ամենահզոր քաղաքական միավորի` Խաչենի իշխանության «թագավոր» և «Մեծ ինքնակալ»: Պատմաբան Կիրակոս Գանձակեցին, ով Հասան-Ջալալի ժամանակակիցն էր և, ըստ երևույթին, անձնապես ծանոթ էր նրան, իր գրվածքներում նշում է, որ շինարարությունն ավարտվել է 1238 թ.-ին: Եկեղեցին կառուցվել է հին վանքի տարածքում, ինչի մասին են վկայում վանքի բակում և շրջակայքում հնուց մնացած խաչքարերը, որոնք թվագրվում են ավելի հին ժամանակի` 1174, 1181 և 1202 թթ.-ի, ինչպես նաև գավթի շինարարության համար օգտագործված բազմազան քարերը, որոնք մնացել էին հին վանքի շինությունից: Գանձակեցին ավանդում է նաև, որ Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու շքեղ գավթի շինարարությունն իրականացվել է Ջալալ Դոլայի կնոջ` Մամքանի կողմից:
Տաճարի օծումը հետաձգվել է երկու տարով` Հայաստան թաթար-մոնղոլների ներխուժման պատճառով: Օծումը կատարվեց 1240 թ.-ին` Տիրոջ Պայծառակերպության կամ Վարդավառի տոնի օրը: Ինչպես վկայում է Գանձակեցին` օծման արարողությունը տեղի էր ունենում 700-ից ավել հյուրերի ներկայությամբ: Օծման արարողությանը մասնակցում էին Աղվանից Ներսես կաթողիկոսը (1235-1262 թթ.), նշանավոր փիլիսոփա և հոգևորական Վանական վարդապետը, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականներ ամբողջ Հայաստանից:
Ս. Հովհաննես Մկրտչի եկեղեցին լավագույնս պահպանված միջնադարյան հայկական հուշարձաններից մեկն է: Դարեր շարունակ տաճարը և վանքի մնացած շինությունները ենթարկվել են աննշան փոփոխությունների և վերականգնողական աշխատանքների: Վանքի առաջին վերակառուցումն իրականցվել է 1551թ-ին` Սարգիսի կաթողիկոսի օրոք: Վերականգնողական աշխատանքներ ձեռնարկվել են 1781թ-ին` Գյուլիստանի մելիքության զորքերի հրամանատար Աբով հարյուրապետի կողմից: Գանձասարը կրկին վերականգնվեց 1907 թ.-ն` Խաչենի տիրակալների հետնորդ Աբրահամ Հասան-Ջալալյանի նախաձեռնությամբ: 1999-2002 թթ.-ին, Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի տնօրինությմաբ և արցախցի հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի բարերարությամբ, Գանձասարում իրականացվեցին հիմնարար բարեկարգման աշխատանքներ:
Այսօր Գանձասարի վանքը ողջ աշխարհին ներկայանում է իր լիարժեք շքեղությամբ ու հմայքով: Մի քանի օրից` հուլիսի 11-ին` Վարդավառի տոնին, Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվող հանդիսավոր Պատարագով և համաժողովրդական տոնախմբությունով կնշանավորվի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության գլուխգործոցի օծման 770-րդ տարեդարձը:


Գարիկ սարկավագ Ասրյան
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի
Տեղեկատվական համակարգի տնօրեն

http://www.armtown.com/news/am/aza/20100708/9422/

Monk
13.07.2010, 03:24
Լրացել է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 770-ամյակը
http://www.tert.am/g_image.php?id=91467&tmb=3
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում մասնակցել է Գանձասարի վանական համալիրի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 770-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր Հայաստանից և արտերկրից: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
http://www.tert.am/am/news/2010/07/12/gandzasar/

---------- Ավելացվել է՝ 04:24 ---------- Սկզբնական գրառումը՝ 04:16 ----------


ՏՈՆ ՀՈԳԵՎՈՐ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ

Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 770-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները հուլիսի 11-ին իրենց շարունակությունը գտան անձասարում։ Ուղիղ 770 տարի առաջ՝ 1240թ., Քրիստոսի Պայծառակերպության տոնը հայ Աղվանից կաթողիկոսությունը կրկնակի խնդությամբ տոնեց. Աղվանից Ներսես կաթողիկոսի կողմից օծվեց գահերեց իշխան Հասան Ջալալ Դոլայի կառուցած անձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Հետագայում անձասարի դերն ու նշանակությունը Արցախի հոգեւոր ու քաղաքական կյանքում միայն ամրապնդվեց՝ ստանալով համահայկական արժեք։ Եվ պատահական չէ, որ 770 տարի հետո՝ նույն այդ Պայծառակերպության տոնին, մեծ ոգեւորությամբ ու խնդությամբ նշվում է եկեղեցու օծման հոբելյանը։ Տոնը, հիրավի, համաժողովրդական էր։ Տոնին մասնակցելու էին եկել բազմաթիվ մարդիկ ինչպես մեր հանրապետությունից, այնպես էլ Հայաստանից ու արտերկրից, հավատացյալներ, հյուրեր։ Այստեղ՝ անձասարում էր Արցախի բարձրագույն իշխանությունը՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ։ Այդ օրը անձասարի եկեղեցու զանգերը հնչեցին էլ ավելի զիլ՝ ավետելով Սբ. Պատարագի սկիզբը։ Հոգեւորականների դասը՝ թափորով, Խաչվառով ու Բուրվառով, Սուրբ Աստվածամոր պատկերի ուղեկցությամբ՝ մտավ եկեղեցի։ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ տեղի ունեցած Պատարագն էլ ավելի սրբացավ, քանզի Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից Ամենայն հայոց Հայրապետն ուղարկել էր Հովհաննես Մկրտչի սուրբ մասունքը, որը պահվում էր Մայր Աթոռում։ Հավատացյալ ժողովուրդը եւ նրանք, ովքեր ջերմեռանդորեն եկել էին ուխտի՝ հնարավորություն ունեցան համբուրել եւ իրենց խոնարհումը բերել մասունքն ամփոփող Սուրբ Խաչին, որով էլ ավելի լուսավորվեց Արցախ աշխարհը։ Հիրավի, Սրբերի մասունքների վրա հիմնված այս Տաճարը՝ բազում սերունդների հաղթանակների ու անհաջողությունների վկան, հայացքը հառած ապագային՝ ի լուր աշխարհի ավետում է, որ հայը եղել է, կա ու կլինի։ Այդ են վկայում նաեւ տոնակատարության մասնակիցները՝ իրենց տպավորությունները կիսելով մեզ հետ։
Նոլեթ ՍԵԲԱՍՏԻԵՆ.- Ես ուսանող եմ, սովորում եմ Բելգիայի համալսարաններից մեկում։ Մեզ մոտ նման եկեղեցիներ չկան։ Անչափ գեղեցիկ տեղանք է, շրջապատը՝ հիասքանչ։ Մեզ համար նշանակալից իրադարձություն է՝ ներկա գտնվել այսպիսի մի կոթողի տարեդարձի։ Մենք համոզվեցինք, որ հայերն, իրոք, զարմանալի ժողովուրդ են։
Սիկինղ ԷՄԻԼՅԻ.- Հոլանդիայից եմ, սովորում եմ համալսարանում։ Տպավորված եմ այս ամենով։ Հայերը շատ սիրուն մշակույթ ունեն։ Մենք կպատմենք մեր երկրում, որ չնայած Ղարաբաղում քաղաքական իրավիճակը հանգիստ չէ, բայց կարողանում են այսպիսի գեղեցիկ հոբելյաններ նշել։ Կոնկրետ ինձ համար անհասկանալի է ու զարմանալի, թե ինչպես են կարողացել շինարարները ահռելի քարերը բերել-հասցնել այս բարձունքը եւ այսպիսի հրաշալի կոթող կառուցել։ Ես նման եկեղեցի տեսած չկամ։
Սանտոշ Կումարի ԱՐՈՐԱ.- Ազգությամբ հնդկուհի եմ։ Երկուսուկես տասնյակ տարի է՝ ապրում եմ Երեւանում եւ այդ օրվանից էլ ընդունել եմ քրիստոնեությունը։ Ամուսինս հայ է։ Ես ինձ Հայաստանի մի մասնիկ եմ համարում։ Ինչպես ես, այնպես էլ իմ երեխաներն ամեն կիրակի հաճախում են Հայ Առաքելական եկեղեցի։ Դասավանդում եմ Երեւանի պետական համալսարանում։ Երկրորդ անգամ եմ Արցախում, բայց անձասարում առաջին անգամ եմ լինում։ Առաջին անգամ ուղղաթիռով եմ եկել Արցախ՝ պատերազմի ժամանակ, երբ երկիրը ծանր ու լարված վիճակում էր։ Այս անգամ սովորական ճանապարհով եմ եկել ու հիացած եմ։ Աստված ձեզ պարգեւել է մի դրախտի կտոր, որը պետք է պահպանեք ու սիրեք։ Ինձ համար հաճելի էր այն լուրը, որ Հովհաննես Մկրտչի գլուխը գտնվում է Արցախում՝ անձասարում։ Նշանակում է՝ մենք վախենալու ոչինչ չունենք, որովհետեւ Աստծու կողմից պահպանված ենք։ Մաղթում եմ, որ շարականներն առ Աստված հնչեն անձասարում։ Նաեւ՝ Աստծո խաղաղություն եմ մաղթում Արցախի ժողովրդին։ Ասողիկ քահանա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Մայր Աթոռի թանգարանի եւ արխիվի տնօրեն.- Ինձ համար այսօր երանության ու երջանկության բացառիկ օր է, որովհետեւ առաջին անգամ ոտք եմ դնում անձասարի այս օրհնյալ հողին եւ, հպվելով անձասարի սուրբ քարերին՝ իմ հավատքի զորությամբ իմ անձի մեջ եմ ընդունում այն օրհնությունը, որն այս սրբավայրը բաշխում է բոլոր ուխտավորներին, բոլոր այցելուներին։ Այս ամենին գումարվում է նաեւ այն մասնավոր առաքելությունը, որով ես եկել եմ Արցախ աշխարհ, որով մուտք եմ գործել անձասարի վանք՝ իբրեւ Ամենայն հայոց Հայրապետի ներկայացուցիչ՝ այս հոբելյանի առիթով։ Այս մասունքը բերվել է, որպեսզի հավատացյալները կարողանան մերձենալ, իրենց բարեպաշտությունն արտահայտել եւ որպեսզի Հովհաննես Մկրտչի բարեխոսությամբ նրանք վերականգնեն իրենց հավատքը, վերանորոգեն իրենց հոգեւոր կյանքը, ամրացնեն հոգեւոր շինվածքը։ Հայտնի է, որ անձասարի եկեղեցում է գտնվում Հովհաննես Մկրտչի գլուխը, բայց այն հիմքերի մեջ է տեղադրված, եւ մարդիկ չեն կարող մերձենալ այդ մասունքին։ Ուստի, տնօրինվել է, որ մեկ այլ մասունք, որ պահվում էր Սբ. Էջմիածնում, բերվի այստեղ, որպեսզի մարդիկ մոտենան այդ Խաչ-մասունքարանին, համբուրեն այն եւ իրենց հավատքով ստանան հոգու եւ մարմնի բժշկություն։ Մեզ համար այս օրը հոգեւոր վերանորոգության օր է։ Սուրբ Պատարագից հետո տոնակատարությունը շարունակվեց անձասարի եկեղեցու հարակից տարածքում։ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ իրականացված մշակութային ծրագրին իրենց մասնակցությունն էին բերել ԼՂՀ պարի պետական համույթը (պար՝ «անձասար») եւ Շուշիի «Նարեկացի արվեստի կենտրոն»-ի սաները (բեմադրություն՝ «Տոն այլակերպման»)։ Այստեղ էր տեղափոխվել նաեւ հուլիսի 9-ին Ստեփանակերտի կայազորի Սպայի տան ճեմասրահում բացված՝ «Հայ Աղվանից կաթողիկոսությունը» թեմայով ցուցահանդեսը։
Օրվա տրամաբանական ավարտը եղավ մատաղի բաժանումը։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ.
http://www.artsakhtert.com/arm/index.php