PDA

Դիտել ողջ տարբերակը : Winrar-ի թարգմանություն

Մուր_Համլետ
26.06.2010, 17:39
Ես թարգմանում եմ Winrar ծրագիրը անգլերենից հայերեն, ո՞վ կարող է օգնել մի քանի բառերի թարմանության մեջ:

Օրնակ, պետք է թարգմանեմ այս նախադասությունը, բառարանում ման եմ գալիս, ինչ-որ թարգմանում ա  Արխիվներում գտիր տող: Այս նախադասությունն է:

Find string in archives

_Հրաչ_
26.06.2010, 21:38

Ես կառաջարկեի նման տարբարակ. «Գտնել տողը պահոցներում»:

davidus
26.06.2010, 21:47
Բայց մի տեղ աչքովս արդեն ընկել ա հայերեն թարգմանած....:think

_Հրաչ_
26.06.2010, 21:54
Ստեղ (http://rarlab.com/download.htm) կար, բայց ջնջել են ոնց որ :think

davidus
26.06.2010, 22:28
3.80 վերսիայինն էր ոնց-որ... բայց հեչ հաջող չէր... մանր էր գրած, ու կիսատ-պռատ էր

_Հրաչ_
26.06.2010, 23:03
Ու ամենամեծ հիմարությունը. առաջին ծրագիրն էր, որ հայերեն թարգմանած էր տրանսլիտով :[
Ամեն դեպքում, Համլետ ջան դու թարգմանի: Մենք կփորձենք օգնել, թող մի հայերենացված ծրագիր էլ ավելանա:

HrantOhanyan
07.07.2010, 09:42
Արդյո՞ք WinRar-ը աջակցում է Յունիքոդ։

Կարապետ
07.07.2010, 10:59
Արդյո՞ք WinRar-ը աջակցում է Յունիքոդ։

Ո՛չ

Մուր_Համլետ
07.07.2010, 11:14
Ես էլ չեմ թարգմանում: Ինտերնետում գտել եմ, որ պատրաստվում են թարգմանել, ես էլ չշարունակեցի:
http://armenian-soft.do.am/index/0-4

Կարապետ
07.07.2010, 15:22
Ես էլ չեմ թարգմանում: Ինտերնետում գտել եմ, որ պատրաստվում են թարգմանել, ես էլ չշարունակեցի:
http://armenian-soft.do.am/index/0-4

Լատինական տառերով:D

HrantOhanyan
08.07.2010, 15:39
Ինչ իմաստ ունի...

Մուր_Համլետ
08.07.2010, 17:13
Ինչ իմաստ ունի...

Ի՞նչը, Կարապետի ասածը:

0david0
03.04.2011, 20:46
ՎինՌԱՌ-ի 4րդ տարբերակը հայերեն օֆիցիալ կայքից (http://rarlab.com/rar/wrar400am.exe) :)

Rammstein
03.04.2011, 22:29
ՎինՌԱՌ-ի 4րդ տարբերակը հայերեն օֆիցիալ կայքից (http://rarlab.com/rar/wrar400am.exe) :)

Առաջ օգտագործում էի, հետո որոշ թերություններ նկատեցի, թարգեցի: Օրինակ որոշ երկար թարգմանություններ չեն տեղավորվում իրեն կոճակի մեջ, սկզբի ու վերջի հատվածները դուրս են մնում:

_Հրաչ_
03.04.2011, 22:35
ՎինՌԱՌ-ի 4րդ տարբերակը հայերեն օֆիցիալ կայքից (http://rarlab.com/rar/wrar400am.exe) :)

Հրանտի թարգմանությունն ա: :)
Իմ կարծիքով, Հրանտը շտապում ա թարգմանելիս: Rammstein-ի նշած թերությունը, բացի այդ՝ էլի թերություններ կան, հիմնականում՝ տերմինաբանական:
Հրանտ ջան, քննադատությունս, խնդրում եմ, բացասաբար մի ընկալիր, ես շատ բարձր եմ գնահատում քո սկսած գործը: :)
Ուղղակի հնարավորինս քիչ թերությունների պարագայում հայերենացված ծրագրերն ավելի շատ կսիրվեն ու կօգտագործվեն:

levons
01.06.2015, 06:27
Գտնել տողը արխիվներում

Լեո
01.06.2015, 09:35
Գտնել տողը արխիվներում

Ես էլ կառաջարկելի՝ կորցնել թեման արխիվներում: