PDA

Դիտել ողջ տարբերակը : www.roller.bratva.am Վեբ կայքի քննարկում



Roller
31.01.2007, 15:23
Խնդրում եմ այցելեք իմ վեբ կայք և ասեք Ձեր կարծիքները նրա մասին... www.roller.bratva.am
Նախապես շնորհակալություն.

Mesrop
31.01.2007, 21:22
կայծ ա
մալոչ ախպերս

Arisol
31.01.2007, 21:58
Գույների համապատսխանությունը (ո՞նց են ասում է, совместимость цветов) լավն ա, դուրս եկավ: Ընդհանուր առմամբ, ըստ իս, դիզայնը լավն ա, բայց չի դզում են աջ կողի քարակուսին (հնարավոր ա, որ իմ մոտ ա գժություն անում), մի քիչ անհամատեղելի ա էլի, շատ ա լայն… Կամ բաններն ա հարկավոր մի քիչ լայնացնել, կամ էլ էդ քառակուսին նեղացնել, որ բանների հետ համապատասխանի նենց, ոնց որ ձախ կողինն ա:

Լոս
01.02.2007, 01:45
Չեղածից անկասկած լավա։

AMzone
01.02.2007, 02:44
Լավա , ուղակի աչ կողմի վրա վոնցվոր ինչվոր բան պակաս լինի...
մեկել կարաս ասես թե որ ծրագրով ես գրել՞

Roller
01.02.2007, 13:53
Նախ շատ մերսի նայելու համար.
Ինչ վերաբերում ա Ձեր հարցերին..

-Մես ջան, ախպերս, գիտես էլի ումից եմ սովորել.

- Տիկ ջան, աջ կողմի վրա ուղղակի Ֆլեշ ա ..մտոմ էլի.. էտի ուզում եմ հանեմ.. տեղը ուրիշ բան դնեմ, ու ասեմ որ գրել եմ Մակրոմեդիա Դրիվիվերով.

- Մանե ջան, խորհուրդներդ կընդունեմ ու կվերանայեմ դիզայնը.

- Լոս, ախպեր մերսի կարծիքի համար:

Arisol
01.02.2007, 14:07
- Մանե ջան, խորհուրդներդ կընդունեմ ու կվերանայեմ դիզայնը.

Մանե չէ, ՆԱՐԵ ;) :
Հենց ինչ-որ փոփոխություն մտցնես՝ ձեն հանի:

Roller
01.02.2007, 16:01
Մանե չէ, ՆԱՐԵ ;) :
Հենց ինչ-որ փոփոխություն մտցնես՝ ձեն հանի:

Կներես, սխալ էի գրել. Գիտեմ բայց անունդ էլի.. Սկիզբ-ից. :) Օկեյ. Դզեն կհանեմ

Արամ
01.02.2007, 18:53
Ապրես լավ աշխատել ես, դիզայնը հիանալի է, իսկ սայտի աշխատանքը այդքան էլ ոչ, որոշ սսիլկաներ չեն աշխատում:

Egern.net
01.02.2007, 19:17
Լրիվ համաձայն եմ Windows-ի հետ

Anul
01.02.2007, 19:46
իսկ իմ մոտ մենակ About-ն ու dawnload-ը բացեց :think
բայց դիզայնը լավն է

Roller
01.02.2007, 23:33
Ժողովուրդ, ուրեմն ասեմ, որ դեռևս կայքը ամբողջովին պատրաստ չէ. Ձեզ եմ ներկայացրել կայքի նախնական տարբերակը, ուղղակի դիզայնի տեսանկյունից քննարկելու համար.

- Նարե ջան, նայի հլը, որոշ բաներ քո ճաշակով եմ արել::B

Roller
02.02.2007, 11:41
իսկ իմ մոտ մենակ About-ն ու dawnload-ը բացեց :think
բայց դիզայնը լավն է

Դուք, ինչպես հասկացա, այն աղջիկն եք, ով ինձ նամակ է գրել իմ կայքի ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ-ից: Ուղղակի այնտեղ Ձեր էլ.հասցեն չկար, ստիպված այստեղ պատասխանեմ: :)

Ներկա պահին կատարվում են աշխատանքներ կայքը ավարտին հասցնելու համար: Արդեն փոփոխվել են նախնական տարբերակի համեմատությամբ որոշ բաներ` օրինակ Ձախ կողմի ֆլեշը փոխվել է, կայքի լեզուն փոխվել է Ռուսերենի:

Բոլոր նորություններին դուք/ֆորումի մասնակիցներդ/ կիմանաք առաջինը :

Շնորհակալութույուն ուշադրության համար :B

Roller
05.02.2007, 13:45
Ձեզ եմ ներկայացնում իմ կայքը ՆՈՐ, ամբողջովին վերափոխված տարբերակով:

Հանձնում եմ ՁԵՐ դատին:

Սպասում եմ Նոր դատողությունների :)
:think

FC-MIKA
18.02.2007, 23:24
ախպեր սայթը չի բացում,հոսթինգի հետ պրոբլեմ կա: