Դիտել ողջ տարբերակը : www.onlinearmenianstore.com - հայկական ապրանքների օնլայն խանութ
www.onlinearmenianstore.com
Այս կայքում դուք կարող եք գտնել հայկական ամենատարբեր ապրանքներ, գրքեր, սկավառակներ (երաժշտություն, գեղարվեստական ֆիլմեր, ֆիլմեր հայաստանի մասին եվ այլն), հուշանվերներ, հագուստ եվ այլ հայկական ապրանքներ:
Առաքում կատարվում է ամբողջ աշխարհում, անմիջապես հայաստանից:
ed2010 :)
ՇՆորհակալություն հետաքրքիր կայքի համար։ Հատկապես շնորհակալություն եմ հայտնում, որ ընձեռել եք հնարավորություն մի կայքում գտնելու միայն հայկական ապրանքներ։ Անչափ գովելի է, ուրախալի և հաճելի :love
Մի քանի բաներ նայեցի և հատկապես դուր եկավ այն, որ յուրաքանչյուր բաժին ունի ենթաբաժիններ։ Այսինքն դուք չեք վերցրել ու օրինակ բոլոր գրքերը կամ սեղմապնակները դրել մի բաժնում ու վերջ։ Այդ բաժնում ստեղծել եք նաև ենթաբաժիններ, ինչը հեշտացնում է ուզածդ ապրանքը շուտ գտնելը։
Նաև լավ է, որ այբբենական կարգով եք դասավորել ապրանքները։ Դա էլ օգնում է, որ օրինակ եթե փնտրում եմ երաժշտական ալբոմ, տեսնեմ միևնույն հեղինակի բոլոր գործերը միասին ու ոչ թե ցիրուցան եղած։
Հետո ընթացքում էլի կնայեմ ու կգրեմ կարծիքս։
Բայց ունեմ մի քանի հարցեր։ Shopping Cart բաժնում երևում է այսպիսի հաղորդագրություն։
SHIPPING
Orders <$30 = $5.99
Orders >$30 = FREE
Սա վերաբերում է բոլո՞ր տեսակ ապրանքներին։
Սա վերաբերում է բոլո՞ր երկրներ ուղարկելուն։
Չի՞ գործում քաշային տարբերակը։ Այինքն եթե ես պատվիրեմ 10 CD, դրանց shipping-ի համար պիտի վճարեմ միայն $5.99, թե՞ նման դեպքերում ավելանում է ծախսերը։
Ի՞նչ տիպի փոստային ծառայությամբ եք ուղարկում ապրանքները։
Ապրանքը հասցեատիրոջը չհասնելու դեպքում onlinearmenianstore.com-ը կրո՞ւմ է որևէ պատասխանատվություն։ Կամ տալի՞ս է երաշխիքներ, որ ապրանքը անպայման կհասնի գնորդին։
Ունեմ նաև մի առաջարկ։ Եթե հնարավոր է երաժշտությությու CD/DVD/BLU-RAY բաժնում ավելացրեք ավելի շատ հայկական դասականների գործեր՝ Կոմիտա, Խաչատրյան, Տիգրան Մանսուրյան, Հովհաննես Չեքիջյան, Առնո Բաբաջանյան....
Նախապես շնորհակալություն հարցերիս պատասխանելու համար :)
Շնորհակալություն Jarre :)
Ցանկացած պատվերի առաքման գինը կազմում է $5.99, եթե պատվերի գինը չի գերազանցում $30-ը, անկախ ապրանքների քանակից և քաշից:
Եթե պատվերի գինը գերազանցում է $30-ը, պատվերը առաքվում է անվճար, անկախ ապրանքների քանակից և քաշից:
Սա վերաբերում է բոլոր տեսակի ապրանքներին և գործում է բոլոր երկրների համար:
Ապրանքներն ուղարկվում են Հայփոստի միջոցով, tracking number-ի կիրառմամբ, որն իրենից ներկայացնում է հատուկ կոդ, որի օգնությամբ փոստային ծառայության օգնությամբ ցանկացած ժամանակ կարող է ստուգվել ապրանքի գտնվելու վայրը, ստուգել իրականում ապրանքը հասել է պատվիրատուին թե ոչ:
Դեռևս չի գրանցվել ապրանքը պատվիրատուին չհասնելու որևէ դեպք, սակայն այդպիսի դեպքերում կայքը իր վրա է վերցնում պատասխանատվությունը և ապրանքի կորստի դեպքում հնարավորինս սեղմ ժամկետներում կառաքի ապրանքը ևս մեկ անգամ:
Շնորհակալություն նաև առաջարկների համար, կցանկանայի նշել, որ կայքում դեռևս շատ ապրանքներ են ավելանալու, այդ թվում նաև մեր դասականների ստեղծագործությունները:
Ուրախ կլինեմ պատասխանել նոր հարցերի:
Շնորհակալություն
երեքնուկ
27.06.2010, 01:57
:) Բարև...
ed ջան ես արդեն ասել եմ կարծիքս այս կայքի մասին. ինձ դուր է գալիս դիզայնը, ամենակարևորը, որ շատ պարզ է, հարմար օգտվելու հարմար: Համաձայն եմ Jarre -ի առաջարկի հետ` << Կոմիտա, Խաչատրյան, Տիգրան Մանսուրյան, Հովհաննես Չեքիջյան, Առնո Բաբաջանյան....
Գիտեք, ես այնքան էլ շատ չեմ ուսումնասիրել նման բնույթի կայքերը, բայց ինձ անչափ ուրախացրեց այն, որ կայքում իրենց տեղն ունեն ԳՐՔԵՐԸ ........ Շնորհակալություն ed2010 :
:) Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել իմ և ԿԳԴ-ի անունից, որ <<Երեքնուկ>> -ը նույնպես ներկայացրել ես www.onlinearmenianstore.com - ում
Մոռացա ասել ed2010 բարի գալուստ Ակումբ ..... :hands
Շնորհակալություն Jarre :)
Ցանկացած պատվերի առաքման գինը կազմում է $5.99, եթե պատվերի գինը չի գերազանցում $30-ը, անկախ ապրանքների քանակից և քաշից:
Եթե պատվերի գինը գերազանցում է $30-ը, պատվերը առաքվում է անվճար, անկախ ապրանքների քանակից և քաշից:
Սա վերաբերում է բոլոր տեսակի ապրանքներին և գործում է բոլոր երկրների համար:
Շատ շնորհակալ եմ պատասխանների համար :)
Ուրախալի է, որ բոլոր տեսակ ապրանքները ուղարկվում են այդքան էժան, իսկ եթե $30-ը անցնում է ապրանքի գինը, ապա անվճար։ Իրոք շատ լավ է։ Թող ebay-ը, amazon-ը և այլ կայքեր սովորեն ճիշտ աշխատելու ձևը :))
Ապրանքներն ուղարկվում են Հայփոստի միջոցով, tracking number-ի կիրառմամբ, որն իրենից ներկայացնում է հատուկ կոդ, որի օգնությամբ փոստային ծառայության օգնությամբ ցանկացած ժամանակ կարող է ստուգվել ապրանքի գտնվելու վայրը, ստուգել իրականում ապրանքը հասել է պատվիրատուին թե ոչ:
Լավ գաղափար է tracking number-ով ուղարկելը։ Իսկ մի հարց։ Հնարավո՞ր է այդ կոդը օնլայն ստուգել, թե՞ պետք է զանգահարել փոստ և այդպես ճշտել։
Դեռևս չի գրանցվել ապրանքը պատվիրատուին չհասնելու որևէ դեպք, սակայն այդպիսի դեպքերում կայքը իր վրա է վերցնում պատասխանատվությունը և ապրանքի կորստի դեպքում հնարավորինս սեղմ ժամկետներում կառաքի ապրանքը ևս մեկ անգամ:
Ընտիր է։ Ձեզ մաղթում եմ հաջողություններ և որ այդպիսի դեպքեր չգրանցվեն ;)
Ուրախ կլինեմ պատասխանել նոր հարցերի:
Միակ նոր հարցը, ed2010։ Նախատեսվո՞ւմ է կայքի հայերեն տարբերակը, թե՞ սա հիմնականում նախատեսված է արտասահմանի հայերի և արտերկրացիների համար, ու հետևաբար իմաստ չկա թարգմանելու հայերեն։
:) Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել իմ և ԿԳԴ-ի անունից, որ <<Երեքնուկ>> -ը նույնպես ներկայացրել ես www.onlinearmenianstore.com - ում
Հա, իրոք, ես էլ շատ ուրախացա, որ տեսա Երեքնուկի աշխատանքները ձեր կայքում ու նաև այն, որ Կողբի Գեղարվեստի Դպրոցի կայքը գտնվում է Friends բաժնում։ Ապրե՛ք :love
Չգիտեմ, ռեալ ցանկություն է, թե ոչ, բայց շատ կցանկանայի, որ սկսեիք նաև նկարների վաճառք ձեր կայքում։
ed2010, քեզ, ձեր ողջ թիմին ու onlinearmenianstore.com-ին մաղթում եմ հաջողություններ ձեր պրոեկտում։ Ապրե՛ք, լավ գործ եք անում ;)
Շնորհակալություն Jarre, հարցերի և բարեմաղթանքների համար :-)
Ինչ վերաբերում է tracking number-ին, ասեմ որ Հայփոստը դեռևս այդպիսի հնարավորություն չունի, ապրանքի տեղը կարելի է ստուգել միայն իրենց դիմելու միջոցով, և պատասխանում են ոչ անմիջապես, այլ 1-2 օրվա ընթացքում... Առաջին անգամ որ հարցրեցի Հայփոստի աշխատակցուհուն օնլայն ստուգելու մասին, այնպիսի զարմացած հայացք ընդունեց... :-) :-) :-)
Կայքի հայերեն տարբերակն ունենալու իմաստ դեռևս չենք տեսնում, քանի որ այն նախատեսված է արտասահմանից առևտուր կատարելու համար: Եթե ավելացնենք լեզուներ, ըստ երևույթին դրանք կլինեն ֆրանսերենը և ռուսերենը: Հետագայում, եթե Հայաստանում նույնպես մարդիկ սկսեն վստահել օնլայն առևտրին, այդ դեպքում մենք կքննարկենք նաև ՀՀ շուկայի համար աշխատելու տարբերակը:
Նկարների վաճառքով դեռևս որոշել ենք չզբաղվել, քանի որ դրանց ուղարկելն ունի որոշակի փաստաթղթային դժվարություններ: Որքանով որ հետաքրքրվել ենք, ուղարկվող նկարի համար պետք է ունենալ թույլտվություն մշակույթի նախարարությունից:
Եվս մեկ անգամ շնորհակալություն!!
---------- Ավելացվել է՝ 12:46 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:45 ----------
Շնորհակալություն նաև երեքնուկին բարի խոսքերի համար :-) :-) :-)
james_arm
29.06.2010, 14:34
Լավ կայք է , ուղակի այքան են ՀՀ TV-ները աստղերին ցույց տալիս արդեն մարդ Ձանձրանում է, լավ կլինի առաջին էջում լինեն Նուռ, կարպետ այդպիսի տեսականի
Շնորհակալություն james_arm
Կայքում առաջին էջի ապրանքները պատահական սկզբունքով են երևում: Իսկ ինչ վերաբերում է Նուռ, կարպետ և նմանատիպ տեսականիին, շուտով կավելացվեն նաև այդպիսի ապրանքներ և դրանք էլ մարդիկ անպայման կտեսնեն առաջին էջում:
http://www.onlinearmenianstore.com կայքում արդեն վաճառվում է "Շարմ" ընկերության ողջ արտադրանքը:
http://www.onlinearmenianstore.com կայքում արդեն վաճառվում է "Շարմ" ընկերության ողջ արտադրանքը:
Շատ ուրախ եմ, ed2010 :)
Իմ կարծիքով Շարմը միակ կազմակերպություններից է, որը ներկայացնում է քչից շատից ճաշակով գործեր։ Տեսա, որ արդեն ունեք հայկական ջազի DVD-ներ ու մի քանի լավ CD-ներ։ Իրոք ուրախ եմ։ Կարծում եմ, որ մեր արտասահմանցի հայրենակիցներին, ովքեր սիրում են ճաշակով երաժշտություն, սա շատ կուրախացնի։
Իսկ մի առաջարկ։ Մտածե՞լ եք CD/DVD-ները ներկայացնել ըստ լեյբըլների։ Օրինակ ինձ հետաքրքիր են միայն Շարմի արատադրանքները, կամ Բարսեղյանց ռեկորդսի։ Գուցե գործնակա՞ն լինի նման հնարավորություն ընձեռելը։
Սա պարզապես առաջարկ է։ Ուրախ եմ ձեր առաջընթացի համար ու մաղթում եմ հաջողություններ :)
Հարգելի Jarre,
Կայքում հնարավոր է փնտրել ըստ ստուդիայի, աջ կողմում, ներքևում կա Manufacturers/Publishers բացվող ցուցակ, որտեղից կարելի է փնտրել դիսկերն ըստ ստուդիաների կամ գրքերն ըստ հրատարակչությունների:
Այլ պարամետրերով փնտրման համար ուղղակի կարելի է օգտվել փնտրումից:
Շնորհակալություն, և ուրախ կլինեմ լսել այլ առաջարկներ:
Հարգելիներս՝ գները թանկ չ՞են
Օրինակ՝ սա (http://www.onlinearmenianstore.com/servlet/the-189/Anchok--dsh--Kamurjner/Detail) 2500 դրամ, 7$: Մի քիչ թանկ է ինձ թվում է::)
Հարգելի Apeh Jan,
Չեմ կարծում որ գները թանկ են, քանի որ մենք պարբերաբար ուսումնասիրում ենք շուկան և գրեթե բոլոր ապրանքներն առաջարկում ենք ավելի ցածր գնով, քան ներկայացված է նմանատիպ այլ կայքերում:
Ինչ վերավերում է կոնկրետ այդ սկավառակին, ճիշտն ասած ինձ չի հանդիպել ավելի էժան տարբերակ:
Հարգանքներով`
http://www.onlinearmenianstore.com
http://www.onlinearmenianstore.com կայքում արդեն վաճառվում են Հովհաննես Թումանյանի հեքիաթները:
Գրքերի մեծ մասի մեջ տեղադրված են "Ներկիր ինքդ" ներդիրներ:
Կայքում ավելացել է նոր բաժին` Լուսանկարներ և բացիկներ (http://www.onlinearmenianstore.com/servlet/the-PHOTO-%26-CARDS/Categories) , որտեղ վաճառվում են հայկական թեմայով լուսանկարներ, բացիկներ, ալբոմներ, նմանատիպ այլ ապրանքներ:
Շուտով կայքի միջոցով հնարավոր կլինի գնել տարբեր հայկական թեմաներով խաղեր և փազլներ:
Կայքում ավելացել է նոր բաժին` Լուսանկարներ և բացիկներ (http://www.onlinearmenianstore.com/servlet/the-PHOTO-%26-CARDS/Categories) , որտեղ վաճառվում են հայկական թեմայով լուսանկարներ, բացիկներ, ալբոմներ, նմանատիպ այլ ապրանքներ:
Շուտով կայքի միջոցով հնարավոր կլինի գնել տարբեր հայկական թեմաներով խաղեր և փազլներ:
ընդհանուր կայքը լավա ստացված. ինձ դուր եկավ, չեմ խորացել շատ բանել չեմ նայել, ուղակի արտասահմանցիների համարա իմ կարծիքով, ...
Շնորհակալություն AMZone,
Այո, կայքը նախատեսված է արտասահմանցիների համար, իսկ հիմնականում սփյուռքի մեր հայրենակիցների համար: Սակայն քիչ չեն նաև այլազգի գնորդները, որոնք հիմնականում հետաքրքրված են Հայաստանի և հայերի մասին պատմող տեսաֆիլմերով:
JoKer777
18.09.2010, 14:14
Թող ebay-ը, amazon-ը և այլ կայքեր սովորեն ճիշտ աշխատելու ձևը :))
Իսկ Ebay-ում քանիսով են առաքում՞ ինչքան գիտեմ էնդեղ աճուռդ է չէ՞
Ebay-ը կայք է, որտեղ կարող են վաճառք կատարել բոլորը, աճուրդով և առանց աճուրդի, և ամեն մեկն ինքն է որոշում իր առաքման արժեքը:
Իսկ սա խանութ է, որտեղ բոլոր ապրանքների առաքման գինը նույնն է, և առաքվում է անվճար, եթե պատվերի գինը կազմում է $30 և ավելի:
JoKer777
19.09.2010, 12:39
Ebay-ը կայք է, որտեղ կարող են վաճառք կատարել բոլորը, աճուրդով և առանց աճուրդի, և ամեն մեկն ինքն է որոշում իր առաքման արժեքը:
Իսկ սա խանութ է, որտեղ բոլոր ապրանքների առաքման գինը նույնն է, և առաքվում է անվճար, եթե պատվերի գինը կազմում է $30 և ավելի:
Իսկ հարցիս առաջի մասին կարող ես պատասխանել՞
Իսկ հարցիս առաջի մասին կարող ես պատասխանել՞
Էս հարցը ինձ է ուղղված, քանի որ իմ գրառմանն է վերաբերում :)
Իբեյում տարբերությունը նրանում է, որ վաճառողներից շատերը աշխատում են հետևյալ սկզբունքով։ Գնում ես 1 CD և ինքնարժեքից բացի վճարում ես օրինակ 7$ առաքման համար։ Եթե նույն մարդուց գնես 3 CD, ապա պետք է ամեն մեկի առաքման համար էլ վճարես։ Ճիշտ է հիմնականում այնպես են աշխատում, որ չվճարես ամեն մեկի համար 7$, այլ ավելի քիչ, բայց վճարում ես։ Իսկ եթե վաճառողը նագլի լինի ու դու էլ մոռանաս նշես, որ առածդ CD-ները մեկ կապոցով ուղարկի, ապա վերջում կստանաս հաշիվ 3CD-ի գումար +3X7$ ամեն մեկի առաքման համար։
Այ սա նկատի ունեի, JoKer777 ջան այդ միտքը գրելուց, որ լավ կլինի իբեյի աշխատողները օրինակ վերցնեն։
JoKer777
19.09.2010, 13:36
Էս հարցը ինձ է ուղղված, քանի որ իմ գրառմանն է վերաբերում :)
Իբեյում տարբերությունը նրանում է, որ վաճառողներից շատերը աշխատում են հետևյալ սկզբունքով։ Գնում ես 1 CD և ինքնարժեքից բացի վճարում ես օրինակ 7$ առաքման համար։ Եթե նույն մարդուց գնես 3 CD, ապա պետք է ամեն մեկի առաքման համար էլ վճարես։ Ճիշտ է հիմնականում այնպես են աշխատում, որ չվճարես ամեն մեկի համար 7$, այլ ավելի քիչ, բայց վճարում ես։ Իսկ եթե վաճառողը նագլի լինի ու դու էլ մոռանաս նշես, որ առածդ CD-ները մեկ կապոցով ուղարկի, ապա վերջում կստանաս հաշիվ 3CD-ի գումար +3X7$ ամեն մեկի առաքման համար։
Այ սա նկատի ունեի, JoKer777 ջան այդ միտքը գրելուց, որ լավ կլինի իբեյի աշխատողները օրինակ վերցնեն։
Պարզե Jarre ջան.... բայց ասենք ես գնում եմ միատ լսդ 47դյումանոց հեռուստացույց օրինակ 500$ առաքումը ինչկան կլինի՞
Հարգելի Joker777,
Ebay.com-ում տարբեր վաճառողներ կարող են տարբեր առաքման գներ դնել, կան նաև որ անվճար են առաքում (առաքման գինը ներառում են ապրանքի գնի մեջ):
P.S. Ժողովուրդ ջան եկեք չմոռանանք ինչի համար ենք հավաքվել այս թեմայում.... :-) :-) :-)
http://www.onlinearmenianstore.com կայքում ավելացվել են նոր մանկական գրքեր:
Շնորհակալություն
Մեր կայքում արդեն վաճառվում է DJ Serjo-ի նոր ձայնասկավառակը`
http://www.onlinearmenianstore.com/servlet/the-701/DJ-Serjo-4th-Reich/Detail
կայքի ադմինին, մի հարց ունեմ, ուզումեմ խանութի համար կայք սարքեմ, ուղղակի դեռ օնլայն ինտերնետային վճարումներ չեմ միացրել կայքերին, եթե դժվար չի կասես պայմանները ոնցա, Mastercard, Visa, Paypal. ես 3-ը ոնց միացնեմ՞
Հարգելի AMzone,
Ինտերնետային վճարումներ ունենալու համար առաջին հերթին պետք է ունենալ այսպես կոչված merchant account, գերադասելի է PayPal համակարգում, նրա միջոցով կսպասարկվեն և PayPal, և MasterCard և VISA համակարգերի վճարումները:
Սակայն կա մի կարևոր պահ, PayPal-ը չի թույլատրում ՀՀ բանկերում սպասարկվող բանկային հաշիվներին կցված merchant account-ներ: Դրա համար պետք է հաշիվ ունենալ այլ երկրում:
https://www.paypal.com/worldwide/ - այստեղ երևում է, որ բազմաթիվ երկրների, այդ թվում ՀՀ-ի paypal հաշիվները չեն կարող ստանալ դրամ, այլ կարող են միայն ուղարկել, այսինքն գնել ապրանքներ:
http://www.onlinearmenianstore.com կայքում վաճառվում է նոր ֆիլմ` "Կիլիկիայի թագավորության առեղծվածը", որը պատմում է Կիլիկիայի հայկական թագավորության և նրա փառահեղ հաղթանակների մասին:
Ֆիլմը կարող եք գտնել այստեղ (http://www.onlinearmenianstore.com/servlet/the-655/The-phenomenon-of-the/Detail)
Մեր կայքում արդեն վաճառվում է "Խաչագողի հիշատակարանը" ֆիլմը.
http://www.onlinearmenianstore.com/servlet/the-764/The-cross-dsh-thief%27s-memoir--fdsh-/Detail
Վերջապես վաճառքում է սիրված Mea Culpa ֆիլմը DVD տարբերակով:
Ցանկացողները կարող են այն ձեռք մեր կայքից ընդամենը $11.99-ով: Առաքում ողջ աշխարհում:
Mea Culpa (http://www.onlinearmenianstore.com/servlet/the-766/Mea-Culpa-Im-meghqe/Detail)
Կայքում ներկայացված է նոր վավերագրական ֆիլմ` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու մասին.
http://www.onlinearmenianstore.com/servlet/the-768/St.-Cross-without-cross/Detail
Թողարկվել է "Երգ Երգոց" սիրված հաղորդաշարի երգերի ընտրանին DVD տարբերակով:
Ցանկացողները կարող են պատվիրել այստեղ (http://www.onlinearmenianstore.com/servlet/the-769/Erg-Ergoc-Yerg-Yergots/Detail)
http://www.onlinearmenianstore.com կայքը ներկայացնում է DVD-ների նոր շարք, որոնք պատմում են Հայաստանի, նրա պատմական ու ներկա շրջանների մասին, պատմամշակութային կոթողների, Հայաստանի տարբեր կողմերում անցյալում և ներկայում նշվող տոների մասին:
Առանձին սկավառակով (http://www.onlinearmenianstore.com/servlet/the-779/Reborn-Gyumri-Artush-Khanjyan/Detail) ներկայացված է հին ու նոր Գյումրին` իր կրթամշակութային օջախներով ու եկեղեցիներով:
Այս սկավառակում (http://www.onlinearmenianstore.com/servlet/the-782/Yerevan-monuments-Artush-Khanjyan/Detail) ներկայացված են Երևանի 100-ից ավելի արձաններ իրենց բնութագրական տվյալներով ու ստեղծման պատմություններով:
DVD-ների հեղինակն է Արտուշ Խանջյանը:
DVD-ների ամբողջ հավաքածուի հետ կարող եք ծանոթանալ այստեղ (http://www.onlinearmenianstore.com/servlet/Search?oem=Artush+Khanjyan)
Մեր կայքում արդեն կարող եք գնել "Կարգին սերիալ" սիրված հեռուստաշոուի DVD տարբերակը:
http://www.onlinearmenianstore.com/servlet/the-784/Kargin-Serial/Detail
http://www.onlinearmenianstore.com կայքում վաճառվում նոր ուսուցողական խաղերի հավաքածու` "Կարգին խաղեր"
“Կարգին Խաղեր” նախագծի հիմնական նպատակն է համախմբել ճանաչողական, ուշադրություն, տրամաբանություն և հիշողություն զարգացնող առաջադրանքները և խաղերը, որոնք հույս ունենք օգտակար կլինեն հետաքրքրասեր բալիկներին:
Փաթեթն իր մեջ ներառում է .
• Ամսագիր լայն տիպի առաջադրանքներով, ճանաչողական նյութերով, ինչպես նաև Արգոնավորդների մասին պատմվածքով:
• Այդ պատմվածքի հիման վրա ստեղծված խաղ, որի հետ կան ստվարաթղտեր, որոնցից երեխան պետք է կտրի 30 հատ հարցաքարտ:
• 7 թերթ անցքերով, որոնք ներկելով և կազմելով երեխան կստանա իր ձեռքերով ստեղծած գիրք:
• 3 հատ ֆոն-նկար, որոնց վրա երեխան պետք է սոսնձի այն պատկերները, որոնք կան ամսագրի 10 և 15-րդ էջերում` այդպիսով ստանալով լիարժեք նկարներ:
• Ստվարաթղտեր, որոնցից երեխան պետք է կտրի 45 հատ քարտ, որպեսզի կատարի ամսագրի 30-36 էջերում նկարագրած առաջադրանքները:
• Համակարգչային սկավառակ, որի մեջ կան 5 հատ ճանաչողական և զարգացնող խաղեր:
Հավաքածուն կարող եք պատվիրել այստեղ (http://www.onlinearmenianstore.com/servlet/the-790/Kargin-Khagher--fdsh--%D4%BF%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%B6/Detail)
Շնորհակալություն Կարապետ!
Կայքի ադմինիստրացիայի անունից շնորհավորում եմ բոլորին ամանորի կապակցությամբ!!!
http://www.onlinearmenianstore.com կայքում վաճառվում են երկար սպասված երկու նոր DVD`
Vitamin Club (http://www.onlinearmenianstore.com/servlet/the-786/Vitamin-Club/Detail) և Yere1 - 5 (http://www.onlinearmenianstore.com/servlet/the-785/Yere1-Part-5/Detail)
Լավ կլինի նաև WebMoney վճարման համակարգն էլ ավելացվի
Շնորհակալություն Կարապետ, առաջարկի համար, բայց ներկա պահին դրա կարիքը չի զգացվում, քանի որ գնորդների բացարձակ մեծամասնությունը ԱՄՆ-ից ու Եվրոպայից են, որտեղ webmoney-ն այդքան տարածված չէ, որքան Paypal-ը: Բացի այդ, Paypal-ը ավելի վստահելի և անվտանգ համակարգ է համարվում:
P.S. Իհարկե իդեալական դեպքում խանութը պետք է ընդունի աշխարհի բոլոր հնարավոր վճարային համակարգերից վճարումներ, սակայն ամեն դեպքում սա բիզնես է, և միշտ հաշվարկվում է կոնկրետ քայլի նպատակահարմարությունն ու շահութաբերությունը:
Շնորհակալություն Կարապետ, առաջարկի համար, բայց ներկա պահին դրա կարիքը չի զգացվում, քանի որ գնորդների բացարձակ մեծամասնությունը ԱՄՆ-ից ու Եվրոպայից են, որտեղ webmoney-ն այդքան տարածված չէ, որքան Paypal-ը: Բացի այդ, Paypal-ը ավելի վստահելի և անվտանգ համակարգ է համարվում:
P.S. Իհարկե իդեալական դեպքում խանութը պետք է ընդունի աշխարհի բոլոր հնարավոր վճարային համակարգերից վճարումներ, սակայն ամեն դեպքում սա բիզնես է, և միշտ հաշվարկվում է կոնկրետ քայլի նպատակահարմարությունն ու շահութաբերությունը:
ok
Եվ մի շատ կարևոր բան՝ կարելի է լրացուցիչ հասցե բացել, որը ավելի կարճ և հիշվող կլինի:)
Իհարկե դոմեյն ընտրելուց մենք փորձում էինք խուսափել երկար անունից... բայց ցավոք հարմար բան չգտանք: Հաշվի առնելով նաև այն, որ մեզ հիմնականում գտնում են փնտրող համակարգերից կամ այլ կայքերում տեղադրված հղումներից, այս պահին չի անհանգստացնում դա:
Ամեն դեպքում շնորհակալություն, միշտ հաճելի է լսել օգտակար խորհուրդներ:
Իհարկե դոմեյն ընտրելուց մենք փորձում էինք խուսափել երկար անունից... բայց ցավոք հարմար բան չգտանք: Հաշվի առնելով նաև այն, որ մեզ հիմնականում գտնում են փնտրող համակարգերից կամ այլ կայքերում տեղադրված հղումներից, այս պահին չի անհանգստացնում դա:
Ամեն դեպքում շնորհակալություն, միշտ հաճելի է լսել օգտակար խորհուրդներ:
Այդ դեպքում ամեն ինչ հոյակապ է
Կայքում վաճառվում է Շիրվանզադեի "Արտիստը" ստեղծագործության հիման վրա նկարագրված համանուն ֆիլմը.
Արտիստը (http://www.onlinearmenianstore.com/servlet/the-791/The-Artist-Shirvanzade-Arsen/Detail)
Կայքում ներկայացված է Կողբի գեղարվեստի դպրոցի սաների ձեռքի աշխատանքների նոր տեսականին:
http://www.onlinearmenianstore.com/servlet/the-New-Products/Categories
Շնորհակալություն քեզ ed2010 մեր դպրոցի աշխատանքները ձեր կայքում ներկայացնելու համար::)
Շնորհակալություն քեզ ed2010 մեր դպրոցի աշխատանքները ձեր կայքում ներկայացնելու համար::)
Սաթ, եթե աՅֆոնների համար էլ չխոլներ պատրաստեք կարծում եմ մեր սփյուռքահայ բարեկամները սիրով կգնեն այդ կայքից ;)
ՀԳ՝ ուղղակի սենց ի ցույց բոլորի եմ գրում, որ ավելի լուրջ վերաբերվես առաջարկիս ու տեսնես, որ միայն ես այդպես չեմ մտածում :))
Կայքի անունից հայտնեմ որ մենք պատրաստ ենք վաճառել :-)
Խոսքս վերաբերում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են վաճառել տարբեր ապրանքներ, որոնք կարող են հետաքրքրել սփյուռքահայերին կամ պարզապես արտասահմանցիներին: Մենք պատրաստ ենք տեղադրել մեր կայքում և վաճառել դրանք:
Պայմանը մեկն է. ապրանքը պետք է լինի հայկական, որևէ կերպով ներկայացնի Հայաստանը կամ հայերին:
http://www.onlinearmenianstore.com
www.onlinearmenianstore.com կայքը ներկայացնում է "Արտիստը" ֆիլմի BLU-RAY տարբերակը`
http://www.onlinearmenianstore.com/servlet/the-808/The-Artist--fdsh--%D4%B1%D6%80%D5%BF%D5%AB%D5%BD%D5%BF%D5%A8/Detail
http://www.onlinearmenianstore.com - հայկական ապրանքների օնլայն խանութ
Վճարումը` օնլայն տարբերակով, կրեդիտ քարտերով և PayPal համակարգով, առաքումը Հայաստանից դեպի աշխարհի ցանկացած կետը:
մեր կայքում արդեն վաճառվում են Լուսինե Զաքարյանի ձայնասկավառակները
Լուսինե Զաքարյան - Կռունկ (http://www.onlinearmenianstore.com/servlet/the-809/Lusine-Zakarian-Lousine-Zaqarian/Detail)
Լուսինե Զաքարյան - Սուրբ Սուրբ (http://www.onlinearmenianstore.com/servlet/the-810/Lusine-Zakarian-Lousine-Zaqarian/Detail)
Լուսինե Զաքարյան - Հայաստան (http://www.onlinearmenianstore.com/servlet/the-815/Lusine-Zakarian-Lousine-Zaqarian/Detail)
Լուսինե Զաքարյան - Հայկական ժողովրդական երգեր (http://www.onlinearmenianstore.com/servlet/the-816/Lusine-Zakarian-Lousine-Zaqarian/Detail)
http://www.youtube.com/watch?v=NDxhRanfyUc
Կայքում ավելացել է նոր բաժին` MAPS/GUIDES (Քարտեզներ/Ուղեցույցներ) (http://www.onlinearmenianstore.com/servlet/the-MAPS--fdsh--GUIDES/Categories)
Այս բաժնում ներկայացված են տարբեր քարտեզներ, ուղեցույցներ (տպագիր և էլեկտրոնային), որոնք օգտակար կարող են լինել Հայաստան և Արցախ այցելող զբոսաշրջիկների համար:
Նորույթ Հայաստանում - 3D հեքիաթներ: Ներկայացնում է "Էդիտ Պրինտ" հրատարակչությունը:
Շարքի առաջին գիրքը Շառլ Պերրոյի "Մոխրոտիկը" հեքիաթն է, որը կարող եք գնել միայն մեր կայքում`
http://www.onlinearmenianstore.com/servlet/the-838/Cinderella-3d-fairy-tale/Detail
Գրքի հետ տրվում են համապատասխան ակնոցներ:
http://www.onlinearmenianstore.com - հայկական ապրանքների օնլայն խանութ, առաքում Հայաստանից դեպի աշխարհի ցանկացած կետը:
Թողարկվել է սիրված Կարգին DVD շարքի նոր հավաքածուն` Կարգին DVD 6-ը:
Այն կարող եք գնել մեր կայքում` http://www.onlinearmenianstore.com/servlet/the-909/Kargin-DVD-Haghordum-Hayko/Detail
Կայքը ներկայացնում է գրքերի և աուդիո-գրքերի նոր շարք` նվիրված արևմտահայ և արևելահայ պոեզիային`
http://www.onlinearmenianstore.com/servlet/the-BOOKS-cln-Poetry/Categories
Շարքում ընդգրկված են Ավետիք Իսահակյանի, Դանիել Վարուժանի, Համո Սահյանի, Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի և այլ հեղինակների գործեր:
Յուրաքանչյուր օրինակն իրենից ներկայացնում է գիրք, որում զետեղված են հեղինակի գործերը, և սկավառակ` բանաստեղծությունների ձայնագրություններով` Աիդա Ասատուրյանի հիանալի ընթերցմամբ:
Ինձ շատ է հետաքրքրում, ակումբցիների մեջ կան մարդիկ, որոնք օգտվել են http://www.onlinearmenianstore.com կայքից?
Հարցս իհարկե վերաբերում է արտասահմանում ապրողներին, որոնք հայկական ապրանքներ են գնում նաև հայկական օնլայն խանութների միջոցով:
Կամ միգուցե նախընտրել եք օգտվել նմանատիպ այլ խանութներից? Կցանկանայի լսել կարծիքներ:
AZD Production-ը ներկայացնում է Հայաստանի մասին պատմող նոր ֆիլմ - "Հայաստան քեզ հետ": Այն հանդիսանում է Հայաստանի մասին պատմող ամենաբովանդակ ֆիլմ-ուղեցույցը: Ֆիլմի օգնությամբ կարելի է ծանոթանալ Հայաստան երկրի հիասքանչ բնության, հազարամյա պատմության, բացառիկ ճարտարապետական և մշակութային ժառանգության հետ: Այն ձեզ կծանոթացնի անմահական ծիրանի և կոնյակի ծննդավայրի, խաչքարի և դուդուկի հայրենիքի հետ:
Ֆիլմը կարող եք գնել այստեղ (http://www.onlinearmenianstore.com/servlet/the-1033/Armenia-With-You-Hayastan/Detail)