PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական երազանք (armenian dream)

Adriano
24.06.2010, 10:47
Էս ակումբը մի հետաքրքիր կախարդական բան ունի իր մեջ, ինչու եմ այդպես կարծում? Քանի որ ակումբ մտնելիս կարծես մտքերդ, գրառում անելուդ ցանկությունը, լավ տրամադրությունը, գաղափարները միանում են իրար և ցանկանում ես կիսվես ու կիսվես: Այ այս թեման հենց այդպիսին է, Ես ու մեր Սմոուքը զրուցարանում խոսում էինք սրանից նրանից, տարբեր թեմաներից, մեկ էլ ինչ-որ ձևով մտքովս անցավ հայկական երազանք կատեգորիան: Այ օրինակ ԱՄՆ-ում ասում են ամերիկյան երազանք, իհարկե մեծ տերությունա ինքը ունի բացառիկ առավելություններ, ցանկություններ ունենալու, երազանքներ ունենալու թույլտվություն: Իսկ մենք հայերս կարծես դարերով միշտ տանջանքների միջով ենք անցնում, օրվա հացի խնդիրը, թշնամիները, ներքին խայտառակ առանձնացումը մեզ հայերից ավելի տխուր, ավելի թույլ ավելի անպաշտպան է դարձրել, իսկ ինչու չի կարող կովկասի ամենահին, բազմադարյա պատմություն ունեցող հայ ազգը իր երազանքը ունենալ: Ես իհարկե այս պահին մտածում եմ թե որն է կամ որոնք են հայկական երազանքները, սակայն կարծես պատասխան չոևնեմ դեռ, եկեք այստեղ , ակումբում, այս բաժնում համախմբենք հայերիս երազանքները և առանձնացնենք դրանցից ամենաէականները:

My World My Space
24.06.2010, 11:04
հայկական ամենամեծ երազանքը ինձ թվում ա պիտի սա լինի. բոլոր թուրքերը քոչում են նորից Միջին Ասիա, ամեն մեկի թևի տակ մի-մի ազերի թուրքօղլի....

Adriano
24.06.2010, 11:15
հայկական ամենամեծ երազանքը ինձ թվում ա պիտի սա լինի. բոլոր թուրքերը քոչում են նորից Միջին Ասիա, ամեն մեկի թևի տակ մի-մի ազերի թուրքօղլի....

Գիտես ինչպես իհարկե , երազանքներից մեկնա, սակայն իմ կարծիքով երազանք կատեգորիան ավելի խորն է, այ հետաքրքիր է տալ վերջինիս պայմանական սահմանումը, ինչպես անհատի, այնպես էլ հասարակության մակարդակով:

einnA
24.06.2010, 11:18
Ես անկեղծ ինչ ինձ հիշում եմ երազելիս (իսկ ինձ ինչ հիշում եմ, երազում եմ ;)) միշտ երազում եմ Անին տեսնել մերը (անվանս հետ երևի կապ ունի, բայց դե Անիի մեջ խտացված ողջ Արևմտյան Հայաստանը նկատի ունեմ): Մի օր անգամ դոկումենտալ ֆիլմ էին ցույց տալիս, 5 տարեկան էի, մենակ տանը նստել լացում էի, թարսի պես մաման եկավ տեսավ ու մինչև հիմա ասում ա, որ էն գլխից էլ էտ մտքին եմ եղել... երազանքս չի փոխվել, մենակ սպասում եմ կատարվի...

Hayazn
24.06.2010, 18:27
Սխալ կլինի կարծել , որ Հայկական երազանք չկա : Իրականում այն կա և մի հատ չի , շատ է , իսկ նրանցից ամենաառաջնաինը և գլխավորը , երեխաներին իրենց նպատակին հասցնելն է :

Ուլուանա
24.06.2010, 20:15
Սխալ կլինի կարծել , որ Հայկական երազանք չկա : Իրականում այն կա և մի հատ չի , շատ է , իսկ նրանցից ամենաառաջնաինը և գլխավորը , երեխաներին իրենց նպատակին հասցնելն է :
Կարծում եմ՝ դա ավելի շուտ նպատակ է, քան երազանք։ Մի քիչ նեղ անձնական է հայկական երազանք կոչվելու համար։

Ենթադրում եմ, որ «հայկական երազանք» ասելով՝ հասկանում ենք լայն՝ ազգային իմաստով, երազանք, որը բոլոր հայերինն է՝ անկախ ամեն ինչից, ոչ թե առանձին անհատներինը։ Իսկ էդպիսին, իմ պատկերացմամբ, միայն հայկական հողերի վերադարձն է՝ Արևմտյան Հայաստանի ու Ղարաբաղի։ Մնացած բոլոր երազանքներն, իմ կարծիքով, անձնական են ու անհատական, ոչ թե հայկական։

Hayazn
24.06.2010, 21:33

Այս թեման առաջարկողը նշելէ ամերիկյան երազանքի մասին , որը ինչպես հայտնի է ձեզ « լրիվ վճարված անշարժ գույք ունենալն է » ինչը կարելի է լինել ավելի նեղ անձնական քան սա : Հետևաբար հարցը առաջ քաշողի միտումները ըմբռնելով և նյութի բուն ուղղությունից չշեղվելու , ակընկալիքով ներշնչված , շարադրված իմ կարծիքը , հակված չէ կարծիք առաջացնելու այն մասին , որ ինքս ծանոթ չեմ ավելի վսեմ երազանքների :

Ուլուանա
24.06.2010, 21:45

Ես իմ գրառմամբ, բնականաբար, նկատի չունեի, թե Դուք ծանոթ չեք ավելի վսեմ երազանքների, ուղղակի, ինչպես արդեն նշել եմ, իմ պատկերացմամբ, էդ ազգային երազանք կոչվածը պիտի որ ավելի լայն ազգային բնույթի լինի, քան զավակներին իրենց նպատակին հասցնելն է։ Ի դեպ, ամերիկյան երազանք կոչվածն էլ էդքան նեղ անձնական ու նյութական չէ, որքան «լրիվ վճարված անշարժ գույք ունենալը»։ Իհարկե, հայկական ու ամերիկյան երազանքները, բազմաթիվ հայտնի հանգամանքների բերումով, չէին կարող նման լինել, բայց ամերիկյան երազանքը հավասարության, դեմոկրատիայի, ազատության և նյութական բարեկեցության ու բարգավաճման համակցությունն է, որը, ինչպես տեսնում ենք, էնքան էլ նյութականի վրա սևեռված չի ու զգալի չափով նաև լայն՝ համամարդկային գաղափարներ է ներառում։

Արևածագ
24.06.2010, 21:58
Իմ կարծիքով «ամերիկայան երազանք» ասվածը հիմնականում էմիգրանտներին է վերաբերում. հաստատվել այնտեղ, տուն ու տեղ ունենալ, բանկավճարային քարտեր, դառնալ ԱՄՆի լիիրավ քաղաքացին, բիզնեսում հաջողության հասնել: Նրանց երազանքում հոգևոր արժեքները կարծես թե տեղ չունեն:
Բայց մեր երազանքների «ասպետները» ,համենայն դեպս իմինը, նա է, ով ոչ միայն իր համար է հասել նյութական բարեկեցության, այլև Հայաստանում մի ողջ մարզկենտրոնի ճամփաներն է սարքում, հիվանդանոց է հիմնում, գոնե մանկապարտեզի մի տարվա սնունդն է ապահովում: Իմ կարծիքով, շատ շատերի մեջ է նստած այս զգացումը, որ միայն քո ապահով գոյությունը շատ քիչ է, որ սիրտդ հանգիստ լինի:
Իսկ Հայաստանը... «Հայաստա՛ն աշխարհ, Դու մե՛րը եղար ու մերը չեղա՜ր, Դրա համար էլ մենք քեզ սիրեցինք սիրահարի՝ պես …»: Կապուտիկյանի խոսքերն են, բայց շատ դիպուկ է ասված հայերիս ու Հայաստան - երկրի փոխհարաբերության մասին: Այդ պատճառով , անկախ նրանից՝ որտեղ էլ գտնվելիս լինենք, մեր երազանքների գագաթնակետում Հայաստանի լավագույն ու զորավոր գոյությունն է:

Magic-Mushroom
24.06.2010, 22:31
Իմ Հայկական երազանքը այն է,որ բոլորը իրար սիրեն,միշտ իրար աջակցեն,ոչ ոք թող իրեն ուրիշից ավելի բարձր չդասի միայն նրա համար որ փող ունի,կամ ասենք ծնողները բարձր պաշտոն ունեն,ես կցանկանայի որ հոգեւոր արժեքները ավելի բարձր լինեն քան նյութականը,ինչքան կարող ենք պետք է բարություն անենք մեր ուժերի սահմանում,հայը հային միշտ պետք է աջակցի ցանկացած հարցով,պետք է ատելության,ստի,կեղծ արժեքներից եւ այլն ինչքան կարող ենք հեռու մնալ,չէ որ մենք բոլորս էլ մահկանացու ենք եւ կյանքը շատ կարճ է ժամանակը անիմաստ վատնելու համար:)

Ուլուանա
24.06.2010, 22:48
Իմ կարծիքով «ամերիկայան երազանք» ասվածը հիմնականում էմիգրանտներին է վերաբերում. հաստատվել այնտեղ, տուն ու տեղ ունենալ, բանկավճարային քարտեր, դառնալ ԱՄՆի լիիրավ քաղաքացին, բիզնեսում հաջողության հասնել:
Բայց հաշվի առնելով, որ Ամերիկան ի սկզբանե հենց էմիգրանտներից է կազմված՝ հին կամ նոր, ստացվում է, որ էդ առումով էմիգրանտներին առանձնացնելն էլ իմաստ չունի։ Դա բոլոր ամերիկացիներին է վերաբերում։

Նրանց երազանքում հոգևոր արժեքները կարծես թե տեղ չունեն:...
Կարծում եմ՝ չարժե էդպես կատեգորիկ դատել նրանց արժեքների մասին ու ընդհանրապես որևէ ազգի արժեքների մասին։ Իհարկե, չեմ ուզում ամերիկացիների պաշտպան դեր ստանձնել, հատկապես որ ինքս էլ հիացած չեմ Ամերիկայով ու ամերիկացիներով, բայց հավասարությունն ու ազատությունն արդյոք չի՞ կարելի հոգևոր արժեքներ համարել, իսկ դրանք, էլի եմ ասում, ամերիկյան երազանքի կարևոր մասն են կազմում։

Hayazn
24.06.2010, 23:15
մենք իրար չհասկացանք և մասամբ այն պատճառով , որ տարբեր բաների մասին ենք խոսում :
Այս թեմաի ճժգրիտ պատասխանը , ձեզ միայն ժամանակը կարող է տալ :

Aware
24.06.2010, 23:20
Երազում եմ` լուսինը հայերինը լինի,որ թուրքերի ականջները ոլորեինք , դրոշի վրա առանց համապատասխան թույլտվություն ունենալու մեր սեփականությունը պատկերելու համար:
Պատկերացնու?մ եք` մահմեդական աշխարհում ինչքան երկրպագու, =>բար իշխանություն կունենայինք :B:

Արևածագ
25.06.2010, 05:46
Բայց հաշվի առնելով, որ Ամերիկան ի սկզբանե հենց էմիգրանտներից է կազմված՝ հին կամ նոր, ստացվում է, որ էդ առումով էմիգրանտներին առանձնացնելն էլ իմաստ չունի։ Դա բոլոր ամերիկացիներին է վերաբերում։

Կարծում եմ՝ չարժե էդպես կատեգորիկ դատել նրանց արժեքների մասին ու ընդհանրապես որևէ ազգի արժեքների մասին։ Իհարկե, չեմ ուզում ամերիկացիների պաշտպան դեր ստանձնել, հատկապես որ ինքս էլ հիացած չեմ Ամերիկայով ու ամերիկացիներով, բայց հավասարությունն ու ազատությունն արդյոք չի՞ կարելի հոգևոր արժեքներ համարել, իսկ դրանք, էլի եմ ասում, ամերիկյան երազանքի կարևոր մասն են կազմում։
Ամերիկայում ի սկզբանե ապրել են տեղաբնակներ, Կենտրոնական Ամերիկայում՝ մայաներ, ացտեկներ, կիչեր: Հենց նրանց ու մի քանի այլ ցեղերի ևս կոչել են «ամերիկյան հնդիկներ» ընդհանուր անունով: Եվրոպացի գաղութարարները հրով ու սրով եկել են նրանց նվաճելու, արդյունքում մնացել է այն, որ ժամանակակից Ամերիկայում բնիկները բնակչության 1% էլ չեն կազմում: Այնպես որ, Ամերիկան ի սկզբանէ հաստատ էմիգրանտներից կազմված չի եղել: Էմիգրանտներն սկսել են նվաճել ամերիկան 16-րդ դարասկզբից:

Կատեգորիկ դատելու մասին: Երևի լավ չէի ձևակերպել միտքս, ավելի ճիշտ կլիներ ասել՝ « ամերիկյան երազանք» հասկացության մեջ կարծես թե տեղ չունեն հոգևոր արժեքները: Նախ՝ «կարծես թե»-ն նշանակում է, որ ես էլ հաստատ համոզված չեմ նրանում, ինչի մասին գրեցի և կատեգորիզմի մասին խոսք լինել չի կարող: Բայց շարունակելով ասեմ, որ «ամերիկյան երազանքը» իմ պատկերացմամբ ավելի պարզունակ ՝ նյութական արժեքներին է վերաբերում:

Ուլուանա
25.06.2010, 06:58
Ամերիկայում ի սկզբանե ապրել են տեղաբնակներ, Կենտրոնական Ամերիկայում՝ մայաներ, ացտեկներ, կիչեր: Հենց նրանց ու մի քանի այլ ցեղերի ևս կոչել են «ամերիկյան հնդիկներ» ընդհանուր անունով: Եվրոպացի գաղութարարները հրով ու սրով եկել են նրանց նվաճելու, արդյունքում մնացել է այն, որ ժամանակակից Ամերիկայում բնիկները բնակչության 1% էլ չեն կազմում: Այնպես որ, Ամերիկան ի սկզբանէ հաստատ էմիգրանտներից կազմված չի եղել: Էմիգրանտներն սկսել են նվաճել ամերիկան 16-րդ դարասկզբից:
Դե, ես, բնականաբար, նկատի ունեի այն, ինչ մենք այսօր հասկանում ենք Ամերիկա ասելով, այսինքն՝ ներկայումս Ամերիկայի բնակչության ճնշող մեծամասնությունը կազմողներին, որոնք արդեն դարեր շարունակ համարվում են ամերիկացիներ, Դուք էլ, ամերիկյան երազանքի մասին խոսելով, համոզված եմ, որ ացտեկներին, մայաներին ու կիչերին նկատի չունեիք, չէ՞։ ;)

Բայց մենք արդեն կարգին շեղվել ենք թեմայից։ Միգուցե Ամերիկան ու ամերիկացիներին հանգիստ թողնենք, վերադառնանք մեր ազգային, «տեղական» երազանքին։ :))

Hda
25.06.2010, 08:26
երազանք -իմ հասկացությամբ դա այն է, որը պատահում է երազներում,ասենք Հայաստանը ֆուտբոլի աշխարհի չեմպիոն,իսկ Հայկական երազանքի փոխարեն հարկավոր է ունենալ Հայկական պետական մտածողոթյուն,Հայկական պետական քաղաքականություն,Հայկական պետական դաստիարակություն ու այսպես էլի լիքը հայկականները,որպեսզի ձեր կարծաց երազանքները երազանք չմնան...
հ.գ
բացառված չի որ այդ դեպքում իմ նշածն էլ դադարի երազանք լինելուց :D

Adriano
25.06.2010, 09:41

Իհարկե ասածիդ մեջ բավականին հետաքրքիր մտքեր կան, սակայն ես կարծում եմ, որ երազանքը հենց այն ստիմուլը պետք է լինի, որը կխթանի պետական ընդգծված մտածելակերպի տարածմանը, երազանք ոչ թե երազ իմաստով, այլ երազանք, որպես բազմադարյա ժողովրդի ցանկությունների հավաքածու, որը ի վերջո պետք է տանի Հայաստանի զարգացման հիմնական վեկտորների ձևակերպմանը, սակայն երբ սա չլինի իմ կարծիքով մինչև վերջ անհասկանալի կլինի հայ մարդու ցանկությունը, վերջի վերջո մենք ինչ ենք ցանկանում, ինչպիսին ենք ուզում տեսնել մենք մեզ այս իրականության մեջ, որն են մեր հիմնական հոգևոր արժեքները, որոնք պետք է դառնան 21-րդ դարում ՀՀ հասարակության և մեր երկրի զարգացման հիմքերը:

einnA
25.06.2010, 10:27
Լավ Ամերիկյանը չգիտեմ ժողովուրդ, ես հայկական շատ երազանքներ ունեմ:
Երազում եմ սփյուռքում եղած միջոցները ուղղվեն ճիշտ նպատակին ու սկսվեն սահմանամերձ գյուղերից. մեկը լիներ ազնիվ մեկ-մեկ գյուղերը սկսեին վերանորոգել, ոտքի կանգնեցնել, գյուղատնտեսությունը զարգանար, որ մարդիկ պինդ կպած լինեին իրենց հողին, աշխատեին, ունենային ամեն ինչ, երիտասարդները սովորեին ու իսկապես օգտակար գործով զբաղվեին... ու այդպես գային հասնեին քաղաքներին` ամեն մի քաղաք մի նպատակի ծառայեր, ամբողջը կենտրոնացված չլիներ մենակ Երևանում... մի խոսքով մարդիկ աշխատեին,սովորողը սովորեր, գիտնականը գիտությամբ զբաղվեր.... ու էլի նման բաներ: Հա մոռացա նշել բանակի մասին. ուզում եմ մեր բանակը լինի այնքան հզոր ու ապահով ծառայելու տեղ, որ մեր տղաները (հույս ունեմ ոչ միայն տղաները, նաև աղջիկները) ոչ միայն իրենց պարտքը համարեին, այլ նաև պատիվ, որ ծառայում են...
Մի քիչ ուտոպիական երազանք դարձավ, բայց ԵՐԱԶՈՒՄ ԵՄ...

Սամսար
25.06.2010, 13:20
Իմ երազանքը իմ ավատարին է՝ որ այլևս անհաս չլինի։

Chuk
25.06.2010, 13:24
Մոդերատորական. Թեման «Հոգեբանություն, փիլիսոփայություն» բաժնից տեղափոխվել է «Դեսից-Դենից» բաժին, մի քանի թեմային չառընչվող գրառումներ ջնջվել են:

Tig
25.06.2010, 13:50
Երազանք… երազանք… մի քիչ չեմ սիրում էդ բառը, քանի որ այն ենթադրումա ինչոր անկատար մի բան…
Ավելի շուտ ասեմ թե ինչ եմ ուզում, այլ ոչ թե ինչ եմ երազում… նեղ անձնականից դուրս իհարկե…

Ուզում եմ որ մեր հասարակությունը այնքան հասունանա, որ իր մեջ այլևս անհնար լինի բուծել, ծնել, սնել ու մեծացնել պորտաբույծներ, հաստավիզներ, մակլավիկներ, իրենց սրբությունները ծախողներ և նման այլ կենդանիներ… Եղածներին էլ հորով մորով անի… ու… ու մնացած ամեն ինչը իրա հունով իրա տեղը կընկնի…

Գաղթական
25.06.2010, 20:17
Հայ ազգի բացարձակ մեծամասնությանը խեղդող երազանք.
«լավ է այնտեղ, ուր մենք չկանք..»

Հայաստանաբնակները սրանով ի նկատի են ունենում Հայաստանից դուրս պրծնել..
Սփյուռքահայերը՝ մեկ օր ետ դառնալ Հայրենիք..

Դեկադա
02.11.2010, 09:36
մինչև հիմա լսածս միայն ամերիկյան երազանքն ա եղել: Երևէ չեմ լսել ֆրանսիական երազանք կամ էլ պորտուգալական... ինչևէ, չշեղվեմ:

հայկական երազանք: Մենք հայերս մի քիչ երազող ազգ ենք: Երազե՜նք, երազե՜նք: Չհասնենք: Բնականաբար յուրաքանչյուր հայ անհատի համար ամենաառաջինը Արարատն է: Սա համազգային տեսանկյունից: Հարցի մի այլ կողմն էլ թե ինչ ենք անում գործնականում էտ երազանքը իրականացնելու համար...երազում ենք:

Իսկ համազգայինը մի կողմ դրած, ինձ համար նաև երազանքին հավասար սանդղակի վրա է հայտվնվել սեփական երկրում ապահովվածության զգացումը: Ազատություն, անկախություն, հավասարություն...ապահովվածության զգացումը հենց սրանց հիմնաքարն ա...կարծում եմ:

Ֆրեյա
02.11.2010, 10:45
Չգիտեմ՝ բոլոր հայերը ինչի մասին են երազում, ես երազում եմ, որ ՀԱՅ ազգի բոլոր ներկայացուցիչները ամբողջ աշխարհից հետ վերադառնան իրենց հայրենիքից մնացած վերջին կտորը ու փորձեն իրենց բոլոր ուժերը ներդնել այն ծաղկացնելու համար: Բայց ոչ թե գան հատ-հատ, առանձին-առանձին, այլ բոլորով: Ու գան ոչ թե միայն ներդրումներ անելու համար, այլ գան ու իրենց հայրենիքի լիիրավ անդամները դառնան՝ իրավունքներով ու պարտավորություններով, պահանջեն իրենց իրավունքները, պահանջեն օրենք, ուժ ստեղծեն:

Եթե Հայաստանը հզորանա, պատկերացրեք, որ հնարավոր է, որ մի օր հայկական հողերի վերադարձման հարցը մի օր դադարի երազանք լինելուց ու դառնա իրականություն;

Երազում եմ, որ հայերը դադարեն իրար միս ուտել ու համախմբվեն ընդհանուր գաղափարի շուրջ;
Երազում եմ, որ ինչպես ամերիկացիները, ընդունեն ու հարգեն միմյանց հավասար իրավունքները ու հասկանան, որ քանի դեռ մեր երկրում կան աղքատներ, լքվածներ ու տառապյալներ, ոչ մեկը լիարժեք ունևոր, երջանիկ, բախտավոր չի լինելու:

Գիտեմ՝ որ շատերը կծիծաղեն ու կմտածեն՝ որ լավ տեղավորվել են, իրենք իրենց ապահովել են, բարեկեցիկ կյանքով են ապրում, էլ ուրիշի խնդիրները իրենց պետք չեն...
Բայց երևի, երազանքս էլ հենց դա է. որ հայերը թքած չունենան իրենց հայրենիքի ու հայրենակիցների վրա, այլ սրտացավ լինեն ամեն մեկի խնդրի համար;