PDA

Դիտել ողջ տարբերակը : Խենթություններ

Arisol
31.01.2007, 14:57
Ի՞նչ տեսակի խենթություններ եք արել ձեր կյանքում և ի՞նչ կանայեք ընդհանրապես: Ի՞նչն ա ձեզ դրդել տվյալ խենթությունն անել և ի՞նչ հաճույք եք ստացել դրանից (կամ, միգուցե, փոշմանել եք…):
Ես կյանքում էդքան էլ շատ խենթություններ չեմ արել, բայց, օրինակ, եթե մի բան ասում եմ, ապա անպայման անում եմ, կամ եթե մտքիս մի բան եմ դնում, ապա նույնպես պիտի անեմ: 9 տարեկան էի, երբ որոշեցի քիթս ծակել ու գնացի լողարանում փակվեցի, 20 րոպե անց դուրս եկա ծակած քթով: Մի տարի առաջ որոշեցի ականջիս վերևի մասը ծակել. գիշերվա ժամը 00:30 էր, վեր կացա, նույնիսկ սենյակի լույսը չմիացրեցի, հենց հեռուստացույցի լույսի տակ ականջս ծակեցի: Ցավոք, այդ ծակը երկար չմնաց, բորբոքումներ առաջացան, ականջս դառել էր Չեբուրաշկայի ականջի պես և ծակելուց 4 ամիս անց օղը հանեցի և ծակը փակվեց: Այսօր գիշերը, չգիտեմ, թե ինչու, այդ ցանկությունը կրկին այցելեց ինձ: Բայց բացի ականջս ծակելու ցանկությունից, նաև քիթս կրկին ծակելու ցանկություն առաջացավ:D : Գիշերվա կեսին որևէ տեղս ծակելու մտքի ինձ հետ պահեց էն հանգամանքը, որ օղերը ննջարանում էին, որտեղ քնած էին տնեցիք ու որոշեցի թողնել այդ գործն առավոտվա վրա: Առավոտ զարթնեցի, և ինչպես որոշել էի, ականջս ծակեցի (քիթս ծակելու ցանկությունն արդեն անցել էր): Դե, հիմա ականջիս 4 ծակ կա (մյուսին ընդամենը 3) : Բայց ոնց-որ թե անհաջող եմ ծակել…ցավում ա:( …
Չեմ կարող բացատրել իմ նման խենթությունը… Միգուցե որևէ տեղ ցակելն իմ մոտ հոբբի՞ ա:think …

Երվանդ
31.01.2007, 15:00
Եսել մի օր գիշերը որոշեցի դանակով ինձ ծակեմ, ծակեցի ու... մեռա:D

CactuSoul
31.01.2007, 16:34
Վայ, Նարե ջան, երևի չես հավատա, բայց հենց էսօր ես էլ էի մտածում էսպիսի թեմա բացելու մասին:D : Ուղղակի ինձ թվաց, որ ուրիշները չեն գրի էդ թեմայում, մենակ կլինեմ ու էդ գլուխգովանության պես մի բան կդառնա:oy : Բայց քանի որ թեմայի հեղինակը ես չեմ, «արխային» կգրեմ;) :

«Խենթություն» ասելով, եթե քեզ ճիշտ հասկացա, էստեղ հասկանում ենք այնպիսի բան, որը ստանդարտից դուրս ա, քչերը կանեին կամ ոչ ոք չէր անի:

Պարզվում ա, որ մենք իրար նման ենք. ես էլ չեմ կարող հանգիստ լինել, եթե մտքովս անցածը չանեմ: Հենց էդ պատճառով էլ աշխատում եմ մտքովս շատ ճոխ բաներ չանցկացնել:oy :

Հիմա անցնեմ «խենթություններս» պատմելուն:

Եթե մի օր տեսնեք, որ դրսում մի աղջիկ ձյուն-ձմեռվա ցրտին կուրտկան հանել, բռնել ա ձեռքին ու կարճաթև սև մայկան հագին՝ իր համար «ֆռֆռում» ա, մի՛ շտապեք նրան գժի տեղ դնել. հետո որ իմանաք՝ ես եմ եղել, կարող ա խղճներդ տանջի:P :D …

Իսկ տաք եղանակներին ես երբեմն ոտաբոբիկ եմ քայլում Երևանի փողոցներով: Դա ավելի հաճախ լինում ա այն դեպքերում, երբ բնության պակաս եմ զգում. գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ Երևանում բնության «դեֆիցիտ» կա, ու քանի որ «բախտի բերմամբ» գրեթե դուրս չեմ գալիս քաղաքից, դրա համար էլ երբեմն մոտս նման ոչ սովորական ցանկություններ են առաջանում: Ուզում եմ զգալ «հողը» ոտքերիս տակ, զգալ, թե ինչպես են ճանապարհի խորդուբորդերը ծակում ոտքերս… ու թքած, թե մարդիկ ինչ են մտածում ինձ տեսնելով… Ես արդեն սովոր եմ նրանց դեմքերի զարմացած կամ «էսսսո՞վ էր, արա…» արտահայտություններին:

Մյուս խենթություններիս մասին կպատմեմ հետո, եթե հավես լինի;) :

Arisol
31.01.2007, 16:56
Վայ, Անի:D : Բա չե՞ս վախեցել հանկարծ ապակի կամ նման մի բան ոտքդ ծակեն:o : Մի քիչ զգույշ եղիր…

Հա, ի դեպ հիշեցի, որ երկու օր ա մոտս ցանկություն ա առաջանում դեմքիս նկարել, բայց քանի որ աշխատում եմ ու չեմ կարող նման «шикарный» բան ինձ թույլ տամ, որոշեցի գոնե նկարներիս վրա դեմքիս նկարել:D :

Vahe
31.01.2007, 17:07
Այսօր մի խենթություն եմ արել: Նստած էի ինձ համար ու միտքս ընկավ եղունգներս կտրեմ :D Եվ արեցի այդ խենթությունը: Հաջորդ խենթությունս կպատմեմ... հետո...)))

Anul
31.01.2007, 17:12
հաջորդն էլ երևի լողացել ես :D պատկերացնում եմ երրորդը` ատամներդ ես լվացել, պաաահոոո :hands

Vahe
31.01.2007, 17:14
հաջորդն էլ երևի լողացել ես :D պատկերացնում եմ երրորդը` ատամներդ ես լվացել, պաաահոոո :hands
Իսկ բալկոնից բալկոն թռնելու մասին ինչ կմտածես? :D կամ 6-րդ հարկից իրար հետ թռնենք առանց պարաշյուտ, թեւերը լայն բացած, պպզած:
Կամ կռեստիկ նոլիկ խաղանք, էլի վատ խենթություն չի!

Կամ կարելի է ծով? չտեսած բոբլիկնանքքքք!!!!!!!)))

Ավելացվել է 2 րոպե անց
Կամ իրար ծեծենք թաց սրբիչով
Կամ էլ բռնիր ձեռքս անցնեմ ուլիցը... էէէէ էս ինչ խենթություններ են էէէ

Լավ կներեք օֆֆթոփի համար!

ihusik
31.01.2007, 18:19
Ի՞նչ տեսակի խենթություններ եք արել ձեր կյանքում և ի՞նչ կանայեք ընդհանրապես: Ի՞նչն ա ձեզ դրդել տվյալ խենթությունն անել և ի՞նչ հաճույք եք ստացել դրանից (կամ, միգուցե, փոշմանել եք…):
Ես կյանքում էդքան էլ շատ խենթություններ չեմ արել, բայց, օրինակ, եթե մի բան ասում եմ, ապա անպայման անում եմ, կամ եթե մտքիս մի բան եմ դնում, ապա նույնպես պիտի անեմ: 9 տարեկան էի, երբ որոշեցի քիթս ծակել ու գնացի լողարանում փակվեցի, 20 րոպե անց դուրս եկա ծակած քթով: Մի տարի առաջ որոշեցի ականջիս վերևի մասը ծակել. գիշերվա ժամը 00:30 էր, վեր կացա, նույնիսկ սենյակի լույսը չմիացրեցի, հենց հեռուստացույցի լույսի տակ ականջս ծակեցի: Ցավոք, այդ ծակը երկար չմնաց, բորբոքումներ առաջացան, ականջս դառել էր Չեբուրաշկայի ականջի պես և ծակելուց 4 ամիս անց օղը հանեցի և ծակը փակվեց: Այսօր գիշերը, չգիտեմ, թե ինչու, այդ ցանկությունը կրկին այցելեց ինձ: Բայց բացի ականջս ծակելու ցանկությունից, նաև քիթս կրկին ծակելու ցանկություն առաջացավ:D : Գիշերվա կեսին որևէ տեղս ծակելու մտքի ինձ հետ պահեց էն հանգամանքը, որ օղերը ննջարանում էին, որտեղ քնած էին տնեցիք ու որոշեցի թողնել այդ գործն առավոտվա վրա: Առավոտ զարթնեցի, և ինչպես որոշել էի, ականջս ծակեցի (քիթս ծակելու ցանկությունն արդեն անցել էր): Դե, հիմա ականջիս 4 ծակ կա (մյուսին ընդամենը 3) : Բայց ոնց-որ թե անհաջող եմ ծակել…ցավում ա:( …
Չեմ կարող բացատրել իմ նման խենթությունը… Միգուցե որևէ տեղ ցակելն իմ մոտ հոբբի՞ ա:think …
Հարգելի Arisol շատ լավ է, որ ուժեղ կամքի ուժ ունես, բայց իմ կարծիքով վատ է, որ չգիտես որ ուղղությամբ ու հանուն ինչի դա օգտագործես:) Հա, իմիջիայլոց, արդեն ժամանակը չէ ծակելու ու բան կախելու, տոնածառի նման զարդարվելու՝:P նոր տարին անցել է:P
CactuSoul-ի խոսքից - Իսկ տաք եղանակներին ես երբեմն ոտաբոբիկ եմ քայլում Երևանի փողոցներով: Դա ավելի հաճախ լինում ա այն դեպքերում, երբ բնության պակաս եմ զգում.... Ուզում եմ զգալ «հողը» ոտքերիս տակ,... CactuSoul լիովին կիսում եմ քո այդ զգացողություններն՝ այնքան ենք հեռացել բնությունից, որ ասես մեզ շրջապատող արհեստականը դարձել է մեզ համար բնական, իսկ բնականը՝ խորթ:8 :)

electrical_storm
02.02.2007, 12:44
շատ խենթ բաներ եմ արել, բայց հիմա մի բանա միտքս եկել, մի աղջկա համար իրանց տան մոտերը պատին բան եմ գրել բալոնչիկով:

պ.ս.էտ աղջկան չէի սիրում, ընկերուհիս չէր, ու ոչ էլ ներողություն էի խնդրում:)

Ուլուանա
02.02.2007, 16:30
Վա՜յ, էս ի՜նչ լավ թեմա է։ :yahoo Նար, բացածդ թեման քեզ նենց էլ սազում է։ :hands
Գուցե շատերը զարմանան ինձ էս թեմայում տեսնելով, քանի որ մարդկանց մեծ մասի մոտ ես շատ լուրջ, խիստ ու երբեմն չափից դուրս «ճիշտ» մարդու տպավորոթյուն եմ թողնում, որը հեռու է ամեն տեսակ խենթություններից։ Բայց ովքեր որ ինձ շատ լավ են ճանաչում, դժվար թե զարմանան։ ;)

Էս պահին չեմ կարող բոլոր խենթություններս մտաբերել, բայց ինչ հիշում եմ, կգրեմ։
Ընդհանրապես անկումային տրամադրությունների ժամանակ հաճախ արտաքինիս մեջ ինչ-որ ակնառու փոփոխություն մտցնելու անդիմադրելի ցանկություն եմ ունենում։ Ավելի լավ է՝ չասեմ, թե այդպես քանի անգամ եմ մազերիս գլխին օյիններ խաղացել, որովհետև մազերն այդ առումով ամենահարմարն են, դե, իմ մազերն էլ հիմնականում երկար են եղել, այնպես որ այդպիսի հոգեվիճակների ժամանակ միշտ պահի տակ որոշում էի մազերս կտրել ու հենց սեփական ձեռքերով իրականացնում էի այդ գործընթացը... Մի անգամ էլ, քննությունս անհաջող հանձնելուց հետո, երբ ինձ այնպես էի զգում, ասես աշխարհը գլխիս շուռ եկած լիներ, տանը հանկարծ որոշեցի երկար մազերս շատ կարճ կտրել տալ (այս անգամ վարսավիրի մոտ)։ Այդ որոշումը կայացրեցի մի երկու րոպեի ընթացքում, իսկ քիչ անց մամայիս հետ արդեն վարսավիրանոցի ճանապարհին էի։ ;) Վարսավիրը սկզբում նույնիսկ համոզում էր, որ չկտրեմ, քանի որ, ինչպես ինքն էր ասում, ափսոս է այդքան երկար մազերը միանգամից այդքան կարճ կտրելը, բայց դե ես անսասան մնացի։ :D Իսկ վերջում ուրախ-ուրախ ու թեթևացած տուն գնացի։ :P

Անկումային հոգեվիճակներում, իսկ ավելի շատ՝ կատաղած ժամանակ, բացի մազերիս գլխին օյիններ խաղալուց, մի ժամանակ նաև այսպիսի սովորություն ունեի. կանգնում էի հայելու առաջ, վերցնում կոսմետիկայիս պարագաները, մեջից ընտրում ամենաճչացող, ամենամուգ գույները և դրանցով հավեսով «պռտվում»։ :[ :D :jagi Օրինակ, կարող էի շատ մուգ շագանակագույն շրթներկ քսել, էնքան մուգ, որ սևին էր խփում, աչքերիս շատ հաստ շերտով մի ուրիշ ձևով սև մատիտ էի քսում, նաև շատ մուգ երանգների ստվերաներկ (тень), մի խոսքով, որ էդ պահին ինձ տեսնեին, կարող է չճանաչեին, էլի, որովհետև նորմալ ժամանակ ոչ մի դեպքում նման ձևով չէի դիմահարդարվի... :oy Ու այդպես, ասենք, կարող էի խանութ գնալ։ Ավելի լուրջ ու ավելի երկարատև ուղևորությունների չէի գնում, որովհետև ինչքան էլ գիժ լինեմ, զգոնությունս երբեք մինչև վերջ չէի կորցնում, էլի։ :D Պատահում էր, որ այդպես դուրս գալուց հետո ճանապարհին այդ տրամադրությունն անսպասելիորեն անցնում էր, էն հեքիաթներում որ մարդիկ կախարդանքի ազդեցությամբ կերպարանափոխվում են կամ էլ դրանից հետո իրենց նախկին կերպարանքը վերագտնելով՝ շոկի մեջ ընկնում, ես էլ այ տենց վիճակի մեջ էի ընկնում ու նույնիսկ սկսում էի ամաչել տեսքիցս... :oy Նման դեպքերում կարող է արագ-արագ մաքրեի դիմահարդարանքս, դե, գոնե ինչքան որ հնարավոր էր լինում։

Մի խոսքով, այդպիսի բաներ...
Հետո էլի կգրեմ։

Arisol
02.02.2007, 16:51
Վա՜յ, էս ի՜նչ լավ թեմա է։ :yahoo Նար, բացածդ թեման քեզ նենց էլ սազում է։ :hands
Շնորհակալ եմ;) :

Վայ, ինչ վիճակ էլ լինի մոտս՝ մազերիս երբեք չեմ կպնի, իմ մազերն իմ համար չեմ կարող նույնիսկ բացատրել, թե ինչ են, անգամ կես սանտիմետր կտրելուց սրտիս վրա մի մեծ քար ա ընկնում:( , բայց դու իրոք խենթ ես, ռազ ուժ նման բաներ անում ես ու հետո էլ գոհ-գոհ քայլում:hands :

Անկումային հոգեվիճակներում, իսկ ավելի շատ՝ կատաղած ժամանակ, բացի մազերիս գլխին օյիններ խաղալուց, մի ժամանակ նաև այսպիսի սովորություն ունեի. կանգնում էի հայելու առաջ, վերցնում կոսմետիկայիս պարագաները, մեջից ընտրում ամենաճչացող, ամենամուգ գույները և դրանցով հավեսով «պռտվում»։ :[ :D :jagi Օ
Հա՜, ճի՜շտ ա, ես էլ եմ տենց բաներ անում, մոռացել էի լրիվ:D : Մի քանի անգամ երեսս ամբողջությամբ սպիտակ պուդրա էի քսել, աչքերս ճապոնացու պես սարքել, շրթունքներիս շրթներկն այնպես քսել, ոնց-որ ճապոնացիների ազգային ոճով ա, մազերս էլ փայտիկով իրանց պես հավաքել էի: Մի որոշ ժամանակ տենց մնացի, հետո բռնեցի ծաղրածուի պես ներկեցի շրթունքներս (լղոզել էի), թուշիկներիս էլ եքա կարմիր կլորներ էի արել:D : Իհարկե էդ վիճակով դուրս չեմ եկել, բայց հարևաններին հասցրել եմ վախեցնել:D :
Սպասում ենք հաջորդ խենթություններիդ:B :

Ուլուանա
02.02.2007, 17:11
Մի որոշ ժամանակ տենց մնացի, հետո բռնեցի ծաղրածուի պես ներկեցի շրթունքներս (լղոզել էի), թուշիկներիս էլ եքա կարմիր կլորներ էի արել:D : Իհարկե էդ վիճակով դուրս չեմ եկել, բայց հարևաններին հասցրել եմ վախեցնել:D :
Ես էլ եմ մի անգամ տենց ծաղրածուի պես ներկվել։ :joker Բացի ներկվելուց, համ էլ մազերս էի կարգին գզել։ Տանը մեկ էլ մամաս էր, ինձ տեսավ, վախեցավ։
Հավեսս տվեց, կարելի է կրկնել։ :D
Վա՜յ, հենց նոր մի հետաքրքիր միտք ծագեց. կարելի է այդպես ներկվել, նկարվել ու նկարը դնել ակումբի համապատասխան թեմայում։ :hands Այնպես որ սպասեք, ես դեռ կպատկերվեմ այնտեղ... :roll :P

Arisol
02.02.2007, 17:18
Վա՜յ, հենց նոր մի հետաքրքիր միտք ծագեց. կարելի է այդպես ներկվել, նկարվել ու նկարը դնել ակումբի համապատասխան թեմայում։ :hands Այնպես որ սպասեք, ես դեռ կպատկերվեմ այնտեղ... :roll :P
:D Դզում ա էլի, որ մարդ մի քիչ ցնդում ա մեկ-մեկ :D : Ես էլ մեծ հաճույքով կանեի, բայց նման բաներից հետո ահավոր քոր ա առաջանում, մաշկս կոսմետիկա չի ընդունում:( …
Անուկ, դե քեզ տեսնենք:hands , սրանից հետո ամեն օր ասելու եմ «նկարվեցի՞ր»:D :

CactuSoul
02.02.2007, 18:19
«Պռտվել» մեկ-մեկ ինձ հետ էլ ա պատահում, բայց էդպես «պռտված» ինձ ոչ ոք չի տեսնում: Գիշերներն եմ անում, որ ոչ մեկին չվախացնեմ:D … ախր ես շատ պուպուշ ու հոգատար մարդ եմ:D :)) :D …
*
Ժող, իսկ ձմռանը պաղպաղակ ուտելը հո խենթություն չե՞ք համարում:unsure : Թե համարում եք, հենա ասեք՝ «գնա քցվի՛», էլի:pardon …

Arisol
02.02.2007, 18:32
Ժող, իսկ ձմռանը պաղպաղակ ուտելը հո խենթություն չե՞ք համարում:unsure : Թե համարում եք, հենա ասեք՝ «գնա քցվի՛», էլի:pardon …
Դա երևի մենակ Հայաստանում կարա համարվի խենթություն, հատկապես Կապանում, որտեղ հոկտեմբերից հետո պաղպաղակ չեն բերում :cry …
Երբ Ռուսաստան էի, օրը 2 հատ ուտում էի ու ոչ էլ հիվանդանում էի, իսկ հիմա… սաղ ձմեռ պաղպաղակ եմ ուզում, բայց ոչ մի տեղ թարմ չկա, որ առնեմ:( :
Հ.Գ. Տատիկս եթե իմանա, որ ձմեռը պաղպաղակ եմ կերել… լավ չի լինի :D :

StrangeLittleGirl
02.02.2007, 18:46
Ես իմ բնույթով շա՜տ խենթ եմ: Մանավանդ տարիներ առաջ չափից դուրս շատ էի խենթություններ անում: Անին կհաստատի:
Այնքան շատ բան կա պատմելու, որ չգիտեմ՝ որից սկսեմ:
Ես կարող էի դառնալ միաժամանակ երկու մարդ, և շրջապատում ոչ ոք գլխի չէր ընկնի, որ երկուսն էլ ես եմ: Կարող էի Չեբուրաշկայի ականջներով ամբողջ քաղաքով մեկ պտտվել: Կարող էի ինչ-որ տատիկային շոր հագնել իմ սովորական հագուստի վրայից, իսկ հետո փողոցի մեջտեղում հանել այն: Խելագարի պես գոռում էի, խելագարի պես պարում: Կարող էի դեմքս կապույտ ներկել, քրքրված հագուստ հագնել ու, արժանանալով տատիկների անեծքներին, շրջել քաղաքում («Տիկնիկը» (http://akumb.am/showthread.php?t=3621)): Կարող էի ժամերով պառկել գետնին, աչքերս փակել: Անցորդները մտածում էին, որ վատ եմ զգում, բայց իրականում ինձ համար շատ էլ լավ էր: Ու էլի լիքը բաներ կան, որոնք չեմ հիշում… Փառք Աստծո, որ հիմա այնքան էլ խենթ չեմ:

Arisol
02.02.2007, 19:00
Ես իմ բնույթով շա՜տ խենթ եմ:
Դե քեզնից խենթություն միշտ էլ սպասելի ա:P : Բայց էն ժամանակ արածդ խենթությունների համար չէի՞ր զղջում:
Հ.Գ. Գամ Երևան միասին մի խենթություն կազմակերպենք, համաձա՞յն ես;) :D :

Kita
02.02.2007, 19:01
ուրեմն մի 13 տարեկան էի և մի օր կատաղեցի և գնացի ականջներս 5 հատ ծակեցի.. դրանից հետո նենց գերագույն հաճույք ստացա...
իմիջայլոց ես էլ եմ փողեցով բոբիկ ման գալ սիրում ու սիրում լսել թե ինչ են ասում... ահագին ուրախանում եմ:D
իսկ պաղպաղակը ...անահիտը այն օրը ասաց, որ կիտան տենց, մենք բոլորս մի բան ենք անում, իսկ ինքը պաղպաղակ է ուտում ձմեռով:P հետո ինձ նայելով 3 հոգի էլ կերավ...:P
հետո մի 14 տարեկանում ընկերուհիս կամ ինչ էր, չեմ հիշում ասաց, որ չես կարա անծանոթի համբուրել... ես էլ մի 30 րոպե սպասում էի, որ գոնե ճաշակովս մարդ գա, որ համբուրեմ... փողոցի մեջտեղը ու զեյթունում/./..:P
հետաքրքիր է ինձ հյամար շատ բաներ սովորական են, ինչը կարող է խենթություն համարվի...նենց որ դժվար է հիշել...:( :)

Ուլուանա
02.02.2007, 19:05
հետո մի 14 տարեկանում ընկերուհիս կամ ինչ էր, չեմ հիշում ասաց, որ չես կարա անծանոթի համբուրել... ես էլ մի 30 րոպե սպասում էի, որ գոնե ճաշակովս մարդ գա, որ համբուրեմ... փողոցի մեջտեղը ու զեյթունում/./..:P
Բայց վերջը չասեցիր՝ գտար քո ճաշակով մարդ թե չէ։ :D Վերջը համբուրեցի՞ր անծանոթի։

Ծով
02.02.2007, 19:06
*
Ժող, իսկ ձմռանը պաղպաղակ ուտելը հո խենթություն չե՞ք համարում:unsure : Թե համարում եք, հենա ասեք՝ «գնա քցվի՛», էլի:pardon …
Չէ…հատկապես,որ ես հենց ձյան փաթիլների տակ եմ դա փորձել:hands
Հրաշալի է…
Փոքր էինք,Սևանում մամայենց հետ հանգտանում էինք…
Ես ու ընկերուհիներս որոշեցինք խմել…տեսանք մի հատ լիքը շիշ վիսկի…սկզբում չէինք հասկացել ինչ խմիչք է է,բայց դե էդ պահին կարևոր չէր…
Խմելու ժամանակ ընկերուհիներիցս մեկի ախպերը հա ասում էի,որ մամայենց կասի…մենք էլ չէինք ֆայմել,որ ասի-չասի մեկ է իմանալու են…բռնեցինք,թե ոնց ես էլ չհասկացա,վիսկին հավեսով խմեցինք,վերջին կաթիլները լցրեցինք ընկերուհուս ախպոր վրա,որ հետո ասենք,թե ինքն ա խմել…բայց էլի չեինք ֆայմել,որ մեկա հարբել էինք…
կա է շատ…մտքիցս փախան…
Բայց մի շատ կարևոր չստացված խենթություն եմ հիշում…ուզում էինք անել,ուշացրինք,բռնեցին հանցանքը չհասցրած…
գիշերով ես ու ընկերուհիս իջանք ափ/հանգստյան տունը ափին մոտիկ էր/…որոշեցինք շորերով ,տաք հագնված Սեվանա լիճը մտնենք…
իրար ձեռք բռնած մինչև հաշվում էինք,քննարկում հետևանքները,եկան կանչեցին:D
Հետո կվերհիշեմ ընկերներիս հետ կպատմեմ…
ՄԻ խուսափեք խենթություններ անելուց,եթե դրանից վնաս չկա…:)

Arisol
02.02.2007, 19:09
հետո մի 14 տարեկանում ընկերուհիս կամ ինչ էր, չեմ հիշում ասաց, որ չես կարա անծանոթի համբուրել... ես էլ մի 30 րոպե սպասում էի, որ գոնե ճաշակովս մարդ գա, որ համբուրեմ... փողոցի մեջտեղը ու զեյթունում/./..:P

ԼՕ՜Լ, վերջն էր:hands : Հետո՞, էդ մարդն ի՞նչ վիճակում էր:D :

Kita
02.02.2007, 19:17
ԼՕ՜Լ, վերջն էր:hands : Հետո՞, էդ մարդն ի՞նչ վիճակում էր:D :
ուրեմն դա հեըո պարզվեց 18 տարեկան տղա էր... :) անունը վ տառով..չեմ հիշում...
մոտեցա, ասացի, կներեեք կարելի ձեզ համբուրել... նասյեց վրաս, ասաց. մի տեսակ զարմացած և սմուշոնիյ այո... հետո ծանոթացանք... լավ տղա էր... :)
Նար ողջ մնաց..էտ կարևորն է:D

Ավելացվել է 3 րոպե անց

Բայց վերջը չասեցիր՝ գտար քո ճաշակով մարդ թե չէ։ :D Վերջը համբուրեցի՞ր անծանոթի։
ան, եթե չգնեի...էլի պիտի սպասեի:D

CactuSoul
02.02.2007, 19:26
Վա՜յ, Կիտայի գրառումներից գլխումս հիշողություններ արթնացան:D … Բայց հիմա չեմ կարող գրել, մի ուրիշ՝ հարմար անգամ…

Arisol
02.02.2007, 19:26
ո
Նար ողջ մնաց..էտ կարևորն է:D
Հետո ինքը ևս մի խենթություն չառաջարկե՞ց, ասենք միասին փախնել մի տեղ :D :

Kita
02.02.2007, 19:30
Հետո ինքը ևս մի խենթություն չառաջարկե՞ց, ասենք միասին փախնել մի տեղ :D :
չէ խեղճը շատ ապշած էր... դու մեենակ տեսնեիր, թե ինչեր էին խոսում դրանից հետո:D

Մանե
02.02.2007, 19:37
Ժող, իսկ ձմռանը պաղպաղակ ուտելը հո խենթություն չե՞ք համարում:unsure :
Եթե դա խենթություն ա,ապա ես աշխարհի ամենախենթ մարդն եմ.(Չնայած դրանում շատ քիչ եմ կասկածում:) )Քանի որ համարյա ամեն օր 2 հատ ուտում եմ:P

CactuSoul
03.02.2007, 14:26
Մի օր, երևի մի 3 տարի առաջ, մի հիմար, անիմաստ երգ էր գլուխս մտել, դուրս չէր գալիս: Իսկ ես չէի էլ փորձում դրան այնտեղից հանել: Ամբողջ կոկորդով երգում… չէ, ավելի ճիշտ՝ գոռում էի. «մի-նա-սո-սի, մինաաա-սո-սի, մի-նի-կուու-րիմ պապիիի-ռո-սի…»:D : Պատկերացրեք մամայիս վիճակը:D … Երբ զարմացած վրաս էր նայում, իբր՝ «քեզ ի՞նչ եղավ, երեկ լավ էիր…», ժպտալով, ուրախ-ուրախ ասում էի. «Ես գիժ եմ:)) »: Եթե հայացքն ավելի :' էր դառնում, ավելացնում էի. «Գժերին դատ չի հասնում!!!:P »: Ու էդպես ամբողջ օրը:
Բայց շատ կայֆ օր էր:hands … անկապ էր, բայց կայֆ:) :

Anul
03.02.2007, 14:39
ես ել երեկ ժամը 9-ին եմ արթնացել :hands

Arisol
03.02.2007, 14:40
Մի օր, երևի մի 3 տարի առաջ, մի հիմար, անիմաստ երգ էր գլուխս մտել, դուրս չէր գալիս: Իսկ ես չէի էլ փորձում դրան այնտեղից հանել: Ամբողջ կոկորդով երգում… չէ, ավելի ճիշտ՝ գոռում էի. «մի-նա-սո-սի, մինաաա-սո-սի, մի-նի-կուու-րիմ պապիիի-ռո-սի…»:D : Պատկերացրեք մամայիս վիճակը:D … Երբ զարմացած վրաս էր նայում, իբր՝ «քեզ ի՞նչ եղավ, երեկ լավ էիր…», ժպտալով, ուրախ-ուրախ ասում էի. «Ես գիժ եմ:)) »: Եթե հայացքն ավելի :' էր դառնում, ավելացնում էի. «Գժերին դատ չի հասնում!!!:P »: Ու էդպես ամբողջ օրը:
Բայց շատ կայֆ օր էր:hands … անկապ էր, բայց կայֆ:) :
Վա՜յ, Անի ջան, ես մերոնց գլուխն ամեն առավոտ ու երեկո եմ տենց տանում, բայց մերոնք սուսիկ փուսիկ լսում են, քանի որ մենակ էդ ժամերին ա, երբ ինձ տեսնում են:D : Առավոտ զարթնում եմ ու սկսում տատիկիս անունն ամբողջ տնով մեկ բղավել, երգել իրա անունով, ոտանավորներ ասել իրա անունով :lol , տատիկս համ գժվում ա իմ էդ ձեներից, համ էլ ծիծաղում ա:D , խոխմա բան եմ կարճ ասած, եթե տրամներն էլ վատ ա լինում էդ իմ «երգերը» կարա բարձրացնի, փոքր երեխու պես սկսում եմ ու վերջ չկա:D : Ո՞նց էի մոռացել սրա մասին:D : Կամ էլ, երբ վեր են կացնում, իսկ ես քնատ եմ լինում սկսում եմ հայհոյել, նվնվալ:D :

CactuSoul
03.02.2007, 15:05
Վա՜յ, Անի ջան, ես մերոնց գլուխն ամեն առավոտ ու երեկո եմ տենց տանում, բայց մերոնք սուսիկ փուսիկ լսում են....
Ախր էդ քեզնից սպասելի ա, է, իսկ ինձ մարդիկ ընենց… մի տեսակ ուրիշ են ճանաչում… համեստ, սուսիկ-փուսիկ, խելոք, հավասարակշռված:oy :D … Դրա համար էլ էդ խենթություն ա համարվում:D :

Ի միջի այլոց. հիշեցի, որ մեր կուրսից մի աղջիկ կար՝ Էմմա անունով, որը շատ խելոք էր, տնից դասի գալ, դասերին նստել, դասախոսությունները ամենայն խնամքով ու բարեխղճությամբ գրել, դասից հետո էլ անմիջապես տուն գնալ ու դաս անելուց բացի ուրիշ ոչ մի բանով չէր հոտաքրքրվում: Ու մի օր մեր ընկերուհիներից մեկն ասեց. «Երեխեք, անեկդոտ եմ հորինել. ուրեմն, մի օր Էմման գնում ա արշավի…»:lol … Շարունակություն չկար, ու պետք էլ չէր:D … էդ հենց տեղով անեկդոտ էր:D …
Այ, Էմմայի համար արշավի գնալն էլ էր խենթության պես բան…
Իսկ իմ դեպքում, Կիտայի ասածի նման, շատ բաներ այնքան սովորական են, որ խենթություն բառին չեմ վերագրում…

Malu
03.02.2007, 15:50
;) Վաաաաաա՜յ, որ հիշեմ, թե ինչքան խենթություններ եմ արել, երևի այսօր չվերջացնեմ:)
Լավ, փորձեմ հերթով հիշել…
Ուրեմն փոքր եղբայրս ինձնից 9 տարի փոքր է: Երբ նա կլիներ 1.5 - 2 տարեկան, ես դեռ 4-րդ դասարանի երեխա էի, ու շատ էի խեղճի գլխին օյիններ խաղում: Նա իմ կենդանի տիկնիկն եր, և ինչ շոր ուզում հագցնում էի, մազերը դիտմամբ երկար էինք պահել, աղջկա նման պոչիկներ էի անում, ես չէի շպարվում, բայց իրեն շպարում էի:D
Ուրեմն մի օր մտքովս անցավ նրան իմ ներքնաշորերը հագցնել:D :D :D (բայց որոնք ես արդեն չէի հագնում)…հիմա կասեք ինչ կար ծիծաղելու:P , բայց ախր трусик-ս հագցրել էի գլխին (էն որ լինում էին է առաջ՝ փոռիկներով), իսկ փոքրիկ комбинация-ս էլ զգեստի փոխարեն էի հագցնում ու մեր բոլոր տնեցիներին ցուցադրում :D :D :D
Իսկ եթե հանկարծ նրան թողնում էին իմ հույսին ու գնում, և բնականաբար ես պետք է քնեցնեի, ես մի լավ միջոց էի մտածել(քանի որ ինձ չէր ենթարկվում): Ինձ համար մի կերպար էի ստեղծել՝ Սվետա ծյոծայի կերպարը, ով ուներ դեմքի շատ խիստ արտահայտություն, հագնում էր կանաչ զինվորական "պլաշ" ու սպորտային "կեպկա" էր դնում:D Խեղճ փոքր եղբայրս Սվետա ծյոծայից այնպես էր վախենում, որ անմիջապես քնում էր :oy :D
Արդեն կլինեի 6-րդ, 7-րդ դասարան: Բոլոր դասարաններում էլ լինում են չէ՞ авторитет աղջիկներ, ահա, ես էլ նրանցից մեկն էի, ու ամեն մեկը չէր կարող այդ խմբի մեջ մտնել: Իսկ ով էլ ուզում էր մտնել, պետք է հետևյալը աներ: Դպրոցի կողքին կար մի մեծ շինություն, սովորական ավտոտնակից մի քիչ բարձր: Ով ցանկանում էր մտնել խմբի մեջ, պետք է թռներ դրա տանիքից: Դե քանի որ ես դասարանում ֆիզկուլտուրայից ամենաուժեղն էի(նույնիսկ տղաների մեծ մասից), ապա ամենալավը ինձ մոտ էր հաջողվում, բայց ես խմբի հիմնադիրներից մեկն էի:B
Նորից կլինեի առաջին, 2-րդ դասարան, պապայիս ծխախոտներից գողանում էի, և մեր հարևանի տղային, որ կլիներ 5-6 տարեկան, ծխել էի սովորեցնում :oy
Լավ մի հատ ել պատմեմ ու պլծ այսօրվա համար: Չգիտեմ, թե որքանով է խենթություն… Մի անգամ ես, մայրս, փոքր եղբայս ճաշում էինք, մեկ էլ մտքովս անցավ "Սարերից իջան մի խումբ ձիավոր" երգը: Սկսեցի ծամածռություններ անելով, ձայնս փոխելով երգել հենց ճաշի ժամին: Ու ինքս իմ երգելու ձևի վրա սկսեցի բարձրաձայն ծիծաղել, ու ծիծաղս չէր դադարում: Ինձ ստիպում էի այլևս չծիծաղել, բայց չէր ստացվում:( Երևի կես ժամ առանց դադարի ծիծաղեցի:Այնքան ծիծաղեցի, մինչև մտքիս մեջ հասկանով իմ տխուր վիճակը սկսել ուժգին լացել:cry (ասեմ, որ մինչ այդ մերոնք ճաշը վերջացրել և վաղուց ինձ սենյակում մենակ էին թողել) :D
Էլի շաաաաաատ ու շատ խենթություններ ունեմ դեռ պատմելու, բայց հաջորդ անգամ

Arisol
03.02.2007, 18:59
Մանե, փաստորեն չարաճճի, վատ բաներ սովորեցնող աղջիկ էիր:D : Չէ, բայց որ ձեր հարևանի տղուն ծխել ես սովորեցրել… Լավ չի, լավ չի:angry :D :

Malu
05.02.2007, 13:45
Մանե, փաստորեն չարաճճի, վատ բաներ սովորեցնող աղջիկ էիր:D : Չէ, բայց որ ձեր հարևանի տղուն ծխել ես սովորեցրել… Լավ չի, լավ չի:angry :D :
Դե անկարգ եմ եղել, ի՞նչ անեմ :oy
Բա որ պատմեմ, թե մեր թաղի խեղճ շների գլխին ինչեր եմ արե՜լ :P
Մի անկարգություն էլ հիշեցի, երբ արդեն ուսանող էի: Քանի որ նկարչական լավ ձիրքեր ունեմ, ապա շատ հաճախ էի համալսարանում դասախոսների ստորագրությունները կեղծում: Արդեն կուրսի ուսանողները գիտեին… բերում էին ինձ մոտ ստուգման գրքույկը, դասախոսի ճիշտ նույն ստորագրությունը դնում էի՝ ընդ որում ուսանողի ուզած գնահատականով :pardon Հա՛, նաև շատ հաճախ դասախոսներին էի նկարում :)

Tumbler
14.02.2007, 14:46
Կյանքիս խենտուտյուններից մեկը նա եր երբ պարաշուտից թռա:D

Shauri
14.02.2007, 15:23
MALU, կարգին չարաճճի բալիկ ես եղել :D
Tumbler, երանի քեզ :love

CactuSoul
14.02.2007, 15:45
Կյանքիս խենտուտյուններից մեկը նա եր երբ պարաշուտից թռա:D
Պարաշուտի՞ց:blin … Հուսով եմ՝ նկատի ունեիր «պարաշուտով»:) :

Ես էլի մի քանի «խենթություն» եմ հիշել, բայց հարմար չի լինում գրել: Հիմա միայն մեկի մասին կգրեմ: Բայց, կարծում եմ, այս դեպքում, մեղմ ասած, չակերտները ավելորդ են:D …
Բանն այն է, որ մի անգամ ես «իմ հոժար կամքով» այրել եմ ձեռքերս: Լրիվ լուրջ ու անկեղծ եմ ասում: Որոշել էի ստուգել, թե ինչքան կամքի ուժ ունեմ:
Դա մի քանի տարի առաջ էր, գյուղ գնալու ճանապարհին, ավտոմեքենայի մեջ: Մեքենայի նստատեղի հենակի վերևի մասը (չգիտեմ՝ որքանով ստացվեց բացատրել, թե ինչի մասին եմ խոսում, դե բայց), ժամեր շարունակ լինելով ամառային արևի բարկ ճառագայթների ներքո, սարսափելի տաքացել էր: Դա նկատելով՝ փորձեցի ձեռք տալ ու պարզել, թե ինչքան է տաք: Պարզվեց, որ չափից դուրս: Ամեն դեպքում այնքան տաք էր, որ ձեռք տալ չէր լինում: Դե, ես էլ որոշեցի կամքի ուժս փորձել ու ձեռքերս դրեցի դրա վրա… Մղկուտը մտնում էր ափերիցս ու, կարծես, «երթևեկում» արյանս հետ ամբողջ մարմնովս… Հատկապես սրտիս շրջանում էի ինչ-որ անհանգստությունատիպ բան զգում… Բայց դիմանում էի: Մեքենայի մեջ նաև ընտանիքիս մյուս անդամներն էին, սակայն նրանցից ոչ մեկը նույնիսկ չէր էլ կասկածում, թե ինչ եմ ես զգում այդ պահին, քանի որ դեմքիս վրա մի մկան անգամ չէր շարժվում… Բա՞: Մտքիս դրել էի ձեռքերս չհանել դրա վրայից, մինչև կա՛մ սառի, կա՛մ ես դադարեմ զգալ այդ այրոցը: Ու էդպես էլ արեցի:
Սկզբում թվում էր, թե ամեն ինչ նորմալ է: Սակայն երբ հաջորդ օրը /արդեն գյուղում/ պիտի ավլեի տան բակը, ափումս ինչ-որ ցավ զգացի: Մոռացել էի նախորդ օրվա էքսպերիմենտիս մասին: Ստուգեցի. ավելի վրա ոչ մի այնպիսի բան չկար, որ կարող էր ցավեցնել: Նայեցի ափիս մեջ… ու տեսա, որ փուչիկ է առաջացել… Մի պահ զարմացա, իսկ հետո, երբ հիշեցի, հասկացա, թե ինչն-ինչոց է:

Հ.Գ.
Հետո էլ Բյուրն ա ասում՝ «Ես մազոխիստ եմ»:D …

Tumbler
14.02.2007, 21:52

Չե բայց ձեր հումորի զգացումը 100 ա:hands :D

Srtik
16.03.2007, 13:06
Ի՞նչ տեսակի խենթություններ եք արել ձեր կյանքում և ի՞նչ կանայեք ընդհանրապես: Ի՞նչն ա ձեզ դրդել տվյալ խենթությունն անել և ի՞նչ հաճույք եք ստացել դրանից (կամ, միգուցե, փոշմանել եք…):

Ես էլ մի անգամ ինքս իմ մազերը կտրեցի, բայց չեմ հիշում, թե ինչն ինձ դրդեց այդ անելուն: Մազերիս նոր կտրվածքը դուրս շատ եկավ, բայց հետո, որ գնացի վարսավիրանոց ու վարսավիրը զարմացած հարցրեց, թե վերջին անգամ ո՞վ է մազերս կտրել, լեզուս կապ ընկավ...Ամաչելով ասեցի, որ ես եմ կտրել... և ի՞նչ,,,
Մազերս քանդակեց թողեց արդարանալով, որ եթե ես կտրած չլինեի, ապա այդպես չէր լինի :(
Այ, էդ ժամանակ փոշմանեցի, որ կտրել էի:(

John
04.04.2007, 17:21
Էս ինչ լավ թեմա է… ու ես էս թեմայի մասին չգիտեի… ոնց հասկացա՝ Ակումբցիներից մենակ աղջիկներն են իրանց խենթությունների մասին գրում… Ես երևի բացառություն լինեմ… չգիտեմ, թե գրածներս ինչքանով են խենթ, բայց դե մյուս տղաների չգրելուց հաստատ լավ է…
Շա՜տ եմ սիրում հորդառատ անձրևի ժամանակ քայլել փողոցով առանց գլխարկի կամ անձևանոցի… մի անգամ դասերից հետո տուն էի գալիս: Հանկարծ անձրև սկսվեց ու ես հորդառատ անձրևի հույս ունենալով՝ դանդաղեցրի քայլերս… շուտով անձրևն այնքան ուժեղացավ, որ էդ եղանակը եթե որևէ գրող նկարագրելու լիներ, ապա կասեր. «անձևը դույլերով էր թափվում»… Փողոցում բոլորը բացի ինձնից շտապում էին շուտ հասնել տուն կամ պատսպարվել որևէ ծածկի տակ… իսկ ես վայելում էի անձևը… դպրոցից մինչև տուն 10 րոպեի ճանապարհը անցա մոտ մեկ ժամում ու էդ ամբողջ ընթացքում ստիպված էի հանդուրժել տարատեսակ հայացքներ, որոնցից ոչ մեկը համաձայնություն չէր արտացոլում… կայֆ օր էր… չնայած հիվանդացա ու մի շաբաթ դասի չգնացի, բայց դե արժեր դրա համար հիվանդանալ…
Հենց նոր սովածություն զգացի ու մի հատ խենթ բան հիշեցի սովածության հետ կապված…
Սովորում էի 6-րդ դասարանում: Չիմացողների համար ասեմ, որ մեր դպրոցում՝ Ֆիզմաթում, մինչև 8-րդ դասարանը կա մի երևույթ՝ դասապատրաստում: Ի՞նչ է իրենից ներկայացնում դա՝ ովքեր ունեն ցանկություն՝ դասերից հետո մնում են դպրոցում ու մոտ 2 ժամ դաս են անում ու էդ ընթացքում եթե հարցեր են առաջանում՝ հերթապահ ուսուցիչները օգնում են… չգիտեմ մեզնից առաջ ոնաց եղել, բայց մեր ժամանակ համարյա ոչ ոք չէր ուզում դասպատ.-ի մնալ, բայց դաստիարակները ստիպում էին շաբաթական գոնե երկու օր մնալ (ըստ հավաստի աղբյուրների իրանք ամեն դասպատ.-ի մնացող աշակերտի համար հավելյալ գումար էին ստանում): Հերթական անգամ այնպես ստացվեց, որ մնացինք վեց տղաներով… դասերից հետո ճաշարան գնալու փոխարեն ֆուտբոլ էինք խաղացել ու լա՜վ սոված էինք, բայց ստիպված էինք 14.30-16.30 դաս անել ու նոր գնալ տուն… Ես սովորաբար դաս չէի անում՝ անկապ ժամանակ էի սպանում: Էդ օրն էլ ֆիզիկայից դժվար թեմա էինք անցել (մինչև վերջերս Ֆիզմաթում 6-րդ դասարանից սկսած ֆիզիկա էին անցնում)… թեման լավ ընկալելու համար ընկերներս որոշեցին դիմել ֆիզիկայի հերթադահ ուցուցչին: 4 հոգով գնացին ֆիզիկայի ամբիոն, իսկ ես ու ընկերս մնացինք դասարանում: Շուտով դասղեկս հիշեց, որ պետք է շուտ գնար տուն, բանալին տվեց ինձ ու գնաց… մինչ ես զբաղված էի կենսաբանություն սովորելով՝ ընկերս ուսուցչի սեղանի տակից հայտնաբերեց չբացված տուփով «բոմբոներկա»… ժամը 16-ի կողմերն էր, մենք էլ առավոտից սոված էինք… մտքովս նույնիսկ չանցավ ուտել, մանվանդ որ հաջորդ օրը ծնողական ժողով էր՝ եթե հանկարծ բռնվեինք՝ մեղմ ասած կհայտնվեինք աննախանձելի իրավիճակում… Բայց մտքովս ուրիշ բան անցավ. «բոմբաներկան» վերցնելով գնացինք ֆիզիկայի ամբիոն: Դուռը կիսաբաց էր, դասատուն դռանը մեջքով էր նստած, իսկ ընկերներս նստած էին դեմքով դեպի դուռը… դռան արանքից «բոմբաներկան» ներս մտցրեցի… ընկերներս տեսնելով այն միանգամից «հասկացան» դասը ու ուսուցչին շնորհակալություն ու հաջողություն մաղթելով միանգամից դուրս թռան… Երբ բացատրեցինք, թեորտեղից է ի հայտ եկել «բոմբաներկան»՝ միանգամից տխրեցին, քանի որ այն ուտելու մասին մտածելը անմտություն էր… մինչ մեզնից 5-ը (այդ թվում նաև ես) մտածում էինք մեր անելիքի մասին՝ 6-րդը գործի անցավ… գրիչի օգնությամբ հեշությամբ «բոմբաներկան» հեշտությամբ ազատվեց «ցելոֆանից»… իր այդ քայլը ընկերս բացատրեց այսպես. «Տեսնենք մեջ ի՞նչ կա»… հետաքրքիր է ինչի՞ ակնկալիք ուներ… տուփը բացեցինք ու … ընդամենը 15-20 վայրկյան անց այն դատարկվեց… նման ախորժակով երբեք որևէ բան չէի կերել… ենթադրում եմ, որ ընկերներս նույնպես… իսկ հետևանքնե՞րը… ոչ ոք ոչինչ չասեց էդ «բոնբաներկայի» վերաբերյալ… հետաքրքիր է ու՞մն էր… դժվար թե երբևէ իմանանք…

Ուլուանա
04.04.2007, 17:33
:D Հովսեփ, բայց դու դեմք ես։ :hands
Կյանքումս նման բան չէի լսել, որ աշակերտներն ուսուցչի դարակից բոնբոներկա «ցրեն» ու հենց տեղում ըմբոշխնեն։ :nyam :D

Լսի, բայց ձեր դասատուն հաստատ ուղղակի չի հիշել, որ դարակում բոնբոներկա ուներ, թե չէ դժվար թե էդքան հեշտ գլուխներդ ազատեիք։ :P Ուղղակի բախտներդ բերել է։ ;)

Բայց լա՜վն էր։ :hands

Հովսեփ, երևում է՝ ձեր Ֆիզմաթում կյանքն ահագին հետաքրքիր է անցնում :roll , մի հատ հիշիր, թե է՛լ ինչեր եք արել, ու պատմի, մի քիչ զվարճանանք։ :P :D :oy

John
04.04.2007, 17:44

Անահիտ ջան մի քիչ ավելի ուշ կգրեմ, որ հասցնես էդ ընթացքում 5 հոգու rep տաս:D իսկ ավելի լուրջ՝ հենց որ նոր բան հիշեմ՝ կգրեմ :)

քաղաքացի
06.04.2007, 15:34
Լավն էր Ջոն ջան: Տենց «խենթություններ» հաճախ արա… չէ չանես, թե չէ վտանգ կա, որ սարի թաղի դպրոց տեղափոխվես: Ավելի լավ է սովից մեռնես, քան դաժան պատժվես: Բայց դե անձրևի տակ քայլելուց հետո 1 շաբաթ հիվանդանալը լավ է, որովհետև 1 շաբաթ դասպատ.-ի չես գնա, որի հետ միասին չես էլ սովածանա: Միայն վատ բանը, որ ֆուտբոլ չես խաղա:
Լավ կարևորը սենց խենթ մնաս ;)

Belle
23.03.2008, 16:21
օրինակ ես մի անգամ 7-րդ, դասարանի վերջում էր, բարձրացել եմ Աբուլ սարը, /լսել ե՞ք
էդ սարի մասին/ 3301մ է բարձրությունը ու բավական դժվար է բարձրանալը, քանի որ թեքությունը մեծ է :B

իսկ վերջին խենթությունս Պարաշյուտից ծովի վրա վայրէջք կատարելս էր, :love , աննկարագրելի զգացողություններ, միչև հիմա հիշելիս փշաքաղվում եմ
իսկ ամենամեծ խենթություննես դեռ առջևում են :P

Հ. Գ. հուսով եմ էս թեմայից դեռ չկա, կլացեմ, եթե թեմաս փակեք :oy / :D /

ChildOfTheSky
23.03.2008, 16:25
իսկ վերջին խենթությունս Պարաշյուտից ծովի վրա վայրէջք կատարելս էր, , աննկարագրելի զգացողություններ, միչև հիմա հիշելիս փշաքաղվում եմ
ես քեզ լիովին հասկանում եմ :hands

Երկնային
23.03.2008, 17:44
վաաաաայ, ես էլ եմ ուզում պառաշուտով ծիվ-ծիվ անել… :oy ուզուուուուում եմ… :oy

Belle
25.03.2008, 15:13
Էս ու՞՞ր են մեր խենթուկները :think

դե, ավելի ակտիվ ;)

Dayana
25.03.2008, 15:21
իսկ ես հեչ խենթ չեմ :oy կյանքումս ծառ չեմ բարձրացել :oy

WArmanW
25.03.2008, 15:25
Ես էլ ծովում լողալով ենքան եմ հեռու գնացել, վոր ափն ել չեր երեվում: ահագին վախենալու եր: Մի պահ չես հասկանում թե ոնց ես հետ եթալու:

Belle
25.03.2008, 15:27
Իսկ իմ խենթության մեջ ամենախենթը էն էր, որ լողալ չգիտեմ :D

WArmanW
25.03.2008, 15:30
Իսկ իմ խենթության մեջ ամենախենթը էն էր, որ լողալ չգիտեմ :D

նույն խենթությունից ես ել եմ արել, ուղակի ես ափին եմ իջել:

Նորմարդ
25.03.2008, 15:34
Իսկ իմ խենթության մեջ ամենախենթը էն էր, որ լողալ չգիտեմ :D
Ես էլ եմ դրանից արել :oy
Բայց ամենամեծ խենթությունս երևի մեկ ամսից եմ անելու :D
Որ պատկերացնում եմ մազերս բիզ-բիզ են կանգնում :D

*e}|{uka*
25.03.2008, 15:42
Չափից վախկոտ եմ խենթությունների համար ...:oy Չնայած սիրում եմ , երբ ինձ համար խենթություններ են անում :P
Չնայած մի անգամ վախս խենթության պատճառ դարձավ :Մեքենա վարել էի սովորում , մի պահ չգիտեմ ինչ կատարվեց հետս , գլուխս կորցրեցի ու վախից գոնե արգելակեմ , հակառակը արեցի ,սկսեցի ընթանալ ավելի ու ավելի մեծ արագությամբ :D
Փառք Աստծո կողքս մարդ կար : Հետևանքների մասին չասեմ :cry
Իսկ փոքր ժամանակ շատ խենթուկ եմ եղել : Ինչքան հոսանքի աղբյուր կար ես կողքնեի կանգնած` մկրատը ձեռքիս , նույնիս պատուհանի գոգից թռիչք եմ ուզեցել կատարել :secret : Ինձ տանը մենակ չէին թողնում... :D Մեծացանք խելոքացանք ...:oy

Belle
25.03.2008, 15:51
Հա, Յոժուկը հոսանք ասեց, հիշեցի --- :D
չնայած ավելի շատ հիմարություն է , քան խենթություն :oy
փոքր ժամանակ տենածառի խաղալիքի էն երկաթից մասը որ կա է, ինչից որ խաղալիքը կախում են, էդ հանել եմ խաղալիքի միջից ու մտցրել եմ "շտեպցելի" մեջ :o
դրանից հետո բոլորս գեղեցիկ հրավառության ականատես եղանք :D

Djavaxhq
25.03.2008, 17:58
օրիկան ես մի անգամ 7-րդ, դասարանի վերջում էր, բարձրացել եմ Աբուլ սարը, /լսել ե՞ք
էդ սարի մասին/ 3301մ է բարձրությունը ու բավական դժվար է բարձրանալը, քանի որ թեքությունը մեծ է :B

իսկ վերջին խենթությունս Պարաշյուտից ծովի վրա վայրէջք կատարելս էր, :love , աննկարագրելի զգացողություններ, միչև հիմա հիշելիս փշաքաղվում եմ
իսկ ամենամեծ խենթություննես դեռ առջևում են :P

Հ. Գ. հուսով եմ էս թեմայից դեռ չկա, կլացեմ, եթե թեմաս փակեք :oy / :D /

Աբուլ բարձրանալն իրոք աղջիկների համար կարելի է ամարել խենթություն, իսկ ես 10 դասարանում այսինքն 16 տարեկան հասակում աղջիկ եմ փաղցրել, իհարկե ոչ ինձ համար, այ դա խենթություն էր ամբողջ կյանքումս հիշում եմ

Tigran Adunts
25.03.2008, 18:51
Ով խենթ չի մերոնցից չի հա? :D

Ambrosine
25.03.2008, 19:00
Բայց ամենամեծ խենթությունս երևի մեկ ամսից եմ անելու :D
Որ պատկերացնում եմ մազերս բիզ-բիզ են կանգնում :D

Կարող ա ամուսնանում ես?:D

Anchi
25.03.2008, 19:00
Փոքր ժամանակ տոնածառի վրայի բոլոր խաղալիքները գցել էի գետնին ու ոտաբոբիկ ջարդուփշուր էի արել, բայց հետաքրքիր է, ոտքերս չէին վնասվել:
Որ փոքր էի շատ երկար թարթիչներ ունեի, ու տեսել էի, որ մամաս ունքերը հանումա, կարծել էի էդպես էլ պիտի լիներ ու մկրատով կտրել էի թարթիչներս :D
Հետո իրենք ավելի երկարեցին, այնքան, որ խճճվում էին ու մտնում էին աչքերիս մեջ, էլի կտրեցի…
Որ էլի հիշեմ, կգրեմ;)

Belle
06.12.2008, 13:04
Աբուլ բարձրանալն իրոք աղջիկների համար կարելի է ամարել խենթություն, իսկ ես 10 դասարանում այսինքն 16 տարեկան հասակում աղջիկ եմ փաղցրել, իհարկե ոչ ինձ համար, այ դա խենթություն էր ամբողջ կյանքումս հիշում եմ

լօօօօօօօօօօլ :D նոր եմ տեսնում էս գրառումդ :D

Ավելացվել է 1 րոպե անց
էլ խենթություններ չկան? :think

Ռեդ
06.12.2008, 13:22
էլ խենթություններ չկան? :think
Խի՞ չկան ;) Փոքր ժամանակվա խենթություններից :)
Փոքր ժամանակ ինչ ձեռս էր ընկնում տանում էի դուրս շպրտում բալկոնից :oy Է՜լ խաղալիք, էլ հաց, էլ օճառ :D, ի՜նչ ասես :D

Belle
06.12.2008, 13:40
Խի՞ չկան ;) Փոքր ժամանակվա խենթություններից :)
Փոքր ժամանակ ինչ ձեռս էր ընկնում տանում էի դուրս շպրտում բալկոնից :oy Է՜լ խաղալիք, էլ հաց, էլ օճառ :D, ի՜նչ ասես :D

:D լավ էր..

իմ խենթություններց չի, բայց էլի պստոների հետ կապված` քեռուս տղան, 2 տարեկանում, ինչ խմում էր, բաժակի տակ մնացածը շուռ էր տալիս հատակին :D

իսկ ես պստո ժամանակ էնքան չարաճճի եմ եղել, մի անգամ էլ էնքան եմ "զզվացրել" հորքուրիս ամուսինը ծառից կախել ա :D

Dayana
06.12.2008, 13:43
ուզում եմ մի կարգին բան հիշեմ, չեմ կարում :8 ոչ մի խելառ բան չեմ արել, մեր տան չարաճճին ախպերս էր, ինքը հսանքի հետ բզբզալու սովորություն ուներ, իսկ ես :8 աչքիս ահավոր դինջ եմ եղել :(

Ռեդ
06.12.2008, 14:07
:D լավ էր..

իմ խենթություններց չի, բայց էլի պստոների հետ կապված` քեռուս տղան, 2 տարեկանում, ինչ խմում էր, բաժակի տակ մնացածը շուռ էր տալիս հատակին :D

իսկ ես պստո ժամանակ էնքան չարաճճի եմ եղել, մի անգամ էլ էնքան եմ "զզվացրել" հորքուրիս ամուսինը ծառից կախել ա :D
:D :D
Մեկն էլ հիշեցի, մամաս մի անգամ թեյ էր լցրել որ խմի ես էլ թեյի մեջ մի 10 գդալ շաքարավազ լցրեցի :D

Djavaxhq
09.12.2008, 23:31
Ավելացվել է 1 րոպե անց
էլ խենթություններ չկան? :think

Փոքր ժամանակս հայրիկս նետ ու աղեղ էր սարքել իմ համար, ավելի ճիշտ արբալետի նման մի բան ես ել դրանով բադիկ էի խփել, բայց պարզվեց մեր հարեւանի ընտանի բադիկներն էին,
մի օր էլ մայրս ուղարկեց նայելու թուղսը ճուտիկներին հավաքել է ես էլ բռնեցի ու զոռով պառկեցրի ճուտիկներին իհարկե համ թուղսը լավ կծել էր համ եկ խեղջ ճտերը խեղդվեցին:(

Belle
11.12.2008, 13:12

դաժան ես, դաժան ընգեր Սաթենիկ.. ուսպ.. էս դեքում` ընգեր Անդրանիկ :oy

aerosmith
13.12.2008, 01:26
հիշում եմ երբ փոքր էի 7 տարեկան, , մեր շենքի 2-րդ հարկում մի միայնակ տատի էր ապրում։ ամեն անգամ դուրս իջնելուց, էդ խեղջ տատիի դռան դեմի շորը տանում քցում էի պադեզդի դռան հետեվը, էդ տատին էլ ամեն անգամ անիծելով էթում ու շորը վերցնում էր:D։ վերջը մի օր գլազոկից բռնցռել էր որ ես եմ շորը տանում, էդ պահին դուռը բացեց ու ինչ ասես չասեց ինձ։:angry :angry ։, մի անգամ էլ բնական կարիք ներ էի հոգացել էդ տատիի դռան դեմի շորի վրա:D :D

Lion
19.12.2008, 11:30
Տ-72-ով Հոկտեմբերանի տանկադռոմում բացել եմ 70 կմ/ժ արագություն:) Վաշտիս հրամանատարը դրանից հետո 1 րոպե կակազում էր:)

Ռեդ
19.12.2008, 14:32
հիշում եմ երբ փոքր էի 7 տարեկան, , մեր շենքի 2-րդ հարկում մի միայնակ տատի էր ապրում։ ամեն անգամ դուրս իջնելուց, էդ խեղջ տատիի դռան դեմի շորը տանում քցում էի պադեզդի դռան հետեվը, էդ տատին էլ ամեն անգամ անիծելով էթում ու շորը վերցնում էր:D։ վերջը մի օր գլազոկից բռնցռել էր որ ես եմ շորը տանում, էդ պահին դուռը բացեց ու ինչ ասես չասեց ինձ։:angry :angry ։, մի անգամ էլ բնական կարիք ներ էի հոգացել էդ տատիի դռան դեմի շորի վրա:D :D
խեղճ տատի :D:D :(

Rhayader
19.12.2008, 17:34
Իսկ ես դեպրեսսիայի պրիստուպի մեջ պառկել եմ փողոցում ու հրաժարվել եմ առաջ գնալ))) էլի դեպրեսսիայի մեջ որոշել եմ ստուգել, թե ինչքան խորը կկարողանամ կտրել ձեռքս, հասել եմ մինչև 1,5 սանտիմետր խորության: Հետո չէի կարողանում արյունը կանգնեցնել:
Մի անգամ սեքսով եմ զբաղվել գնացքի ռելսերի վրա)))
Ձմռանը գիշերել եմ մի շենքի տանիքին, տաքանալով ծխնելույզների օդով (խոհանոցային ծխնելույզների:D ոչ թե զուգարանային):
Տնից փախել եմ ու երեք ամիս փողոցում եմ ապրել՝ դրա մասին երևի գիտեք:
Դեռևս այսքանը:

Belle
20.12.2008, 22:00

:o :o :o եթե մրցույթ լինի Դուիք համար 1 խենթը կլինեք :hands

Ռեդ
20.12.2008, 22:12
:o :o :o եթե մրցույթ լինի Դուիք համար 1 խենթը կլինեք :hands
Երկրորդը կլիներ :D Մի խենթություն կաներ երկրորդ տեղ կգցեին :D:D;)

Agni
12.05.2010, 18:58
Վաաայ ինչ լավ թեմայա:) վաղուուց խենթություն չեմ արել:( էհհհ մեծանում ենք, բայց դրանիցա՞:8
Հիմա լավ չեմ հիշում, բայց հաստատ դպրոցական տարիներին շատ էին խենթություններ լինում… Մենակ հիշում եմ մի քանի տարի առաջ Մոնումենտից վերադառնում էինք, որոշվել էր ոտքով հասնել Կոմիտաս, ոտքերս նենց էին ցավում, որ կոշիկներս հանեցի ձեռքս բռնեցի ու էտպես ոտաբոբիկ հասա տեղ… Նենց լավ էր:
Բայց հիմա օրինակ հաստատ չէի անի, Էհհհ...

Արևհատիկ
15.05.2010, 16:05
Մի քանի դեպք էլ ես գրեմ, չնայած էդքան էլ արտառոց չեն:
Ուրեմն փոքր ժամանակ, արձակուրդներին երեխեքով հավաքվում էինք գնում գյուղ: Առաջին անգամ, որ որոշեցի գնամ, մնալու նպատակով, քեռիներիս աղջիկները ասեցին էդ շորտիկներդ ու պլեչիկով մայկեքը մի վերցրու: Տենց էին ասում, որովհետև պապիկիս մոտ տենց շորեր հագնելը առնվազն խենթություն էր: Բայց դե ես չլսեցի, իմ շորիկները վերցրեցի ու գնացի գյուղ: Հաջորդ օրը արդեն դրանք հագիս էին, իջա ներքև, պապիկս եկավ, թե
-Արև, բալա, էդ ինչ ես հագել է՜
Ես էլ տեղիցս թռա, կանգնեցի պապիկիս առաջ, ասեցի.
-պապի շորտիկա էլի, չես տեսել :D :oy
Ու տենց անցավ, ես էլ հանգիստ իմ շորերը հագնում էի:

Մեր այգում լիքը պոպոկի ու պնդուկի ծառեր կային, բայց պապիկս չէր թողնում թաց ժամանակ ուտենք: Ասում էր. «Թող հասնի, նոր կուտեք»: Բայց դե մենք էլ տենց էինք սիրում ու երեխեքով, հենց պապիկը գնում էր տնից հեռու այգին, վրա էինք հասնում պոպոկ, պնդուկ ուտելու: Որպեսզի չբռնեվենք, գնում էինք այգի, արագ-արագ քաղում ծառերից, տերևները մաքրում, տանում լցնում հարևանի այգու մեջ :D հետո պոպոկներն ու պնդուկները լցնում գրպանները գնում տուն:
Էդ քաղելու ժամանակ էլ ասում էինք
-հենա հեռուստացույցով հայտարարելու են «Գողություն սեփական պապակի այգուց» :D
Հետո էլ մեզնից գոհ-գոհ գնում էինք տուն, մտածելով, որ չենք բռնվել, բայց դե հաստատ ջոկում էր պապիս, ուղղակի մեզ բան չէր ասում:

Մի անգամ էլ պապիկս բերեց ամենքիս ձեռքին մի լապատկա դրեց, թե գնացեք այգին փորելու: Ես ու՜ր, այգի փորելն ու՜ր: Հենց լապատկեն վերցրեցի, առաջին իսկ փորձից ջարդվեց :D մտածեցինք, բա ինչ անենք :think Վերջը ելքը գտանք, էդ լապատկեն դրեցինք նկուղային հարկում, էնտեղից մի հատ ուրիշը վերցրեցինք, ու գնացինք գործը շարունակելու:
Էդ պահին մեզ փրկության եկավ քեռիս ու ասաց, որ մեզ տանում ա քաղաք: Ուրախություններիս չափ չկար:)) Հետո հենց հասանք քաղաք, քեռիիս ասեցինք, հաջորդ անգամ, որ գնաս գյուղ, կգնաս նկուղում մի հատ լապատկա կա, կսարքես :))

Հա, մեկ էլ փոքր ժամանակ ես ու քեռիիս աղջիկը նստում էինք, ոջիլները ջոկում, հավաքում ամենքիսը մի շորի վրա, որ հետո հաշվենք թե ումն էր շատ :D

Meme
15.05.2010, 18:22
Ես ել հիշեցի մի դեպք,ուրեմն քույրիկիս դասարանի հետ գնացել էինք կենդանաբանական այգի,նենց լավ էր,քույրիկի դասարանի հետ ուրիշ էր անցնում,ուրեմն զբոսանքից հետո որոշեցինք գնալ Հաղթանակի զբոսայգի....ԷԷԷ,երևի հասկացաք չէ,մինչև Զբոսայգու երկար մայրուղին հասնելը,մենք գնացինք ոտքով,ես ել կրունկներով,առաջին անգամ սովորում էի կրունկ հագնել,դե պատկերացրեք...ոտքերիս վրա հալ չկար,ստիպված փոխվում էինք,էն էլ իրա ոտքերը իմից փոքր էին..չէի դիմանում:D

helium
16.05.2010, 14:02
Փոքր ժամանակ որոշել էի գունավոր կտորներ հավաքել. մկրատն առա ու սկսեցի տնեցիքի բոլոր հագուստներից մի-մի կտոր կտրել: Արդյունքում ահագին մեծ «պաշար» կուտակեցի, իսկ վերջում մի լա՜վ տփոց կերա :D

Առաջին կուրսում գրազով/չգիտեմ հայերեն ոնց է թարգմանվում/ Պոնչիկանոցի մոտ շարժվող ասֆալտապատման մեքենան եմ նստել. ընկերուհիներս հազիվ կարողացան համոզել, որ իջնեմ՝ ասելով, թե հերիք է...Վարորդը շատ զարմացած էր մնացել...

Արևածագ
19.05.2010, 18:18
Իսկ ես փախչում էի մանկապարտեզից... Դա այն դեպքում, որ հորաքույրս ու տատս էլ այդ նույն մանկապարտեզում էին աշխատում: Մենք գյուղում էինք ապրում, իսկ ինձ տանում էին շրջկենտրոնի մանկապարտեզ: Ավտոբուսով: Հաջողացնում էի, դուրս էի պրծնում մանկապարտեզից, գալիս ավտոկայան, ավտոբուսների վրա կարդում,(4 տարեկանից կարդալը, հետո էլ դրանից ավելի ինձ օգուտ չի տվել:D) ,գտնում մեր գյուղի ավտոբուսը, նստում, գալիս տուն: Բնական է, մանկապարտեզում իրարանցում էր սկսվում, զանգում էին մեր տուն, մայրս դուրս էր գալիս դուռը բացելու, իսկ ես արդեն դռան առաջ կանգնած էի լինում: Մի անգամ էլ, որպես պատիժ, տարավ, ինձ փակեց մութ նկուղում: Մի տասհինգ րոպե հետո քույրս եկավ «ազատագրտց ինձ, գնացինք մեր այգին՝ խինձ ուտելու:
Փախուստներովս հասա նրան, որ թարկեցին ինձ մանկապարտեզ տանել::D
Հետո, երբ ինքս մի քանի ամիս դաստիարակ աշխատեցի, իմացա, թե ինչքան սոսկալի բան է, երբ երեխան փախչում է::oy

Ձայնալար
19.05.2010, 18:35
Գրազ ասեցիք, հիշեցի. 80 կիլոյանոց համակուրսեցուս կարապի լճի մոտից Թումանյան փողոցով գրկած հասցրել եմ մինչև Մաշտոցի խաչմերուկ: Էն ժամանակ ես 55կգ էի կշռում:

Հայկօ
19.05.2010, 19:31
Գրազ ասեցիք, հիշեցի. 80 կիլոյանոց համակուրսեցուս կարապի լճի մոտից Թումանյան փողոցով գրկած հասցրել եմ մինչև Մաշտոցի խաչմերուկ: Էն ժամանակ ես 55կգ էի կշռում:

Հա... իսկական խենթություն ա 55կգ կշռելը :think:

Երկնային
19.05.2010, 21:50
Պապաս նոր շալվար էր առել, դրել էր աթոռին, դեռ ոչ մի անգամ չէր հագել… ես էլ, քանի ինքը քնած էր, բռնեցի կտրեցի իմ համար յուբկա կարեցի :oy :D

Ուլուանա
19.05.2010, 21:52
Պապաս նոր շալվար էր առել, դրել էր աթոռին, դեռ ոչ մի անգամ չէր հագել… ես էլ, քանի ինքը քնած էր, բռնեցի կտրեցի իմ համար յուբկա կարեցի :oy :D
:D Լսի, բայց հետաքրքիր ա, էդ քանի՞ տարեկան էիր, որ համ էնքան մեծ էիր, որ յուբկա կարել գիտեիր, համ էլ էնքան փոքր էիր, որ կարող էիր քեզ թույլ տալ տենց անհոգ կերպով պապայիդ նոր շալվարն այլանդակել։ :D

Երկնային
19.05.2010, 21:55
:D Լսի, բայց հետաքրքիր ա, էդ քանի՞ տարեկան էիր, որ համ էնքան մեծ էիր, որ յուբկա կարել գիտեիր, համ էլ էնքան փոքր էիր, որ կարող էիր քեզ թույլ տալ տենց անհոգ կերպով պապայիդ նոր շալվարն այլանդակել։ :D

չեմ հիշում, մի 4րդ դասարան էլի երևի :D

Երկնային
19.05.2010, 21:57
:D Լսի, բայց հետաքրքիր ա, էդ քանի՞ տարեկան էիր, որ համ էնքան մեծ էիր, որ յուբկա կարել գիտեիր, համ էլ էնքան փոքր էիր, որ կարող էիր քեզ թույլ տալ տենց անհոգ կերպով պապայիդ նոր շալվարն այլանդակել։ :D

Էս վերջերս էլ պապաս հատուկ իմ համար շալվար էր առել հսկայական, ամբողջ մարմնով մի «ոտքի» մեջ էի մտնում, տվեց ասեց առ քեզ դերյա կարի :D:D:D

Ռուֆուս
19.05.2010, 22:04
Գրազ ասեցիք, հիշեցի. 80 կիլոյանոց համակուրսեցուս կարապի լճի մոտից Թումանյան փողոցով գրկած հասցրել եմ մինչև Մաշտոցի խաչմերուկ: Էն ժամանակ ես 55կգ էի կշռում:

Բագ չեմ հավատում :' Պահանջում եմ 55կգ քաշանոց նկարներ :goblin

Արևածագ
19.05.2010, 23:24
Իսկ ես փախչում էի մանկապարտեզից... Դա այն դեպքում, որ հորաքույրս ու տատս էլ այդ նույն մանկապարտեզում էին աշխատում: Մենք գյուղում էինք ապրում, իսկ ինձ տանում էին շրջկենտրոնի մանկապարտեզ: Ավտոբուսով: Հաջողացնում էի, դուրս էի պրծնում մանկապարտեզից, գալիս ավտոկայան, ավտոբուսների վրա կարդում,(4 տարեկանից կարդալը, հետո էլ դրանից ավելի ինձ օգուտ չի տվել:D) ,գտնում մեր գյուղի ավտոբուսը, նստում, գալիս տուն: Բնական է, մանկապարտեզում իրարանցում էր սկսվում, զանգում էին մեր տուն, մայրս դուրս էր գալիս դուռը բացելու, իսկ ես արդեն դռան առաջ կանգնած էի լինում: Մի անգամ էլ, որպես պատիժ, տարավ, ինձ փակեց մութ նկուղում: Մի տասհինգ րոպե հետո քույրս եկավ «ազատագրտց ինձ, գնացինք մեր այգին՝ խինձ ուտելու:
Փախուստներովս հասա նրան, որ թարկեցին ինձ մանկապարտեզ տանել::D
Հետո, երբ ինքս մի քանի ամիս դաստիարակ աշխատեցի, իմացա, թե ինչքան սոսկալի բան է, երբ երեխան փախչում է::oy

Մոռացել եմ գրել, որ մի անգամ, երբ դաստիարակչուհին հերթական քարոզը կարդաց գլխիս, որ էլ չփախչեմ, վրեժս լուսամուտին դրած ծաղիկներից հանեցի: Քնի ժամին, զուգարան գնալիս, երբ դաստիարակչուհին խմբում չէր, ախորժակով մի երկու ծաղիկ քոքահան արեցի...

My World My Space
19.05.2010, 23:29
Դէ լավ, որ տենց ա ես էլ ասեմ, թե ոնց եմ 110 կիլոգրամից 5 ամսում դարձել 58, ճիշտ ա հետո լավ "չաղացել եմ" մինչև 75......
Ռեկորդս տպավորիչ ա չէ՞......:P

*e}|{uka*
19.05.2010, 23:31
Դէ լավ, որ տենց ա ես էլ ասեմ, թե ոնց եմ 110 կիլոգրամից 5 ամսում դարձել 58, ճիշտ ա հետո լավ "չաղացել եմ" մինչև 75......
Ռեկորդս տպավորիչ ա չէ՞......:P

:o Տաշ-տուշի մատը խառն ա՞: :))

My World My Space
19.05.2010, 23:33
:o Տաշ-տուշի մատը խառն ա՞: :))
Ի՞նչ առումով Յոժիկ ջան.....:think

*e}|{uka*
19.05.2010, 23:35
Ի՞նչ առումով Յոժիկ ջան.....:think

Միայն պարի առումով: :)

My World My Space
19.05.2010, 23:37
Միայն պարի առումով: :)

Չէ Յոժիկ ջան իմ դիետայի անունն էր...... հայկա-կան բա-նակ......:sulel:goblin:cry

Ուլուանա
19.05.2010, 23:38
Դէ լավ, որ տենց ա ես էլ ասեմ, թե ոնց եմ 110 կիլոգրամից 5 ամսում դարձել 58, ճիշտ ա հետո լավ "չաղացել եմ" մինչև 75......
Ռեկորդս տպավորիչ ա չէ՞......:P
Բայց կարծես թե «ոնցը» տենց էլ չասեցիր։ :)) Ամենահետաքրքիր հենց էդ ոնցն էր։

My World My Space
19.05.2010, 23:43
Բայց կարծես թե «ոնցը» տենց էլ չասեցիր։ :)) Ամենահետաքրքիր հենց էդ ոնցն էր։
Ասեմ Անուկ ջան, ուրեմն օրը 2 հատ կանֆետ ու էլ ոչ մի բան......ընդ որում իրենց օժանդակող գործն էին անում նաև ճաշարանային զգլխիչ գարշահոտերը, աղտոտությունը, և խոհարարի փնթիությունը (ինձ նույնիսկ թվում էր թե էդ տարիներով չլողացած քրտնաթոր զանգվածի հոտը նույնիսկ հացերին ա կպնում.....):[
ուֆֆֆֆֆ, կասեր Հ.ա.յ.կ.ո-ն

Enigmatic
20.05.2010, 01:27
իսկ ես ամաչում եմ, բայց պատմեմ:oy երևի մի 2 ամիս առաջ էր, շաաաաատ սոված էինք աղջիկներով, կատակով սկսեցինք մեր աշխատողների դարակները փորփրել, տեսնենք ինչ կա ուտելու, վերջը Դ Բյութիֆայ պռոջեքթ խմբի Անդրեի դարակից Twix գտանք, էն մեծ տուփովից:nyam թարսի պես փակ էր: Բացեցինք շատ զգույշ, վրայից 6 հատ վերցրեցինք, հետո փակեցինք սոսնձով:)) բայց խիղճս նենց էր տանձջում, էլ ասելու չէր, ոնցոր հանցագործություն արած լինեի:(

Ուլուանա
21.05.2010, 00:22

Լիա ջան, բա գողությունը հանցագործություն ա, չգիտեի՞ր։ :D

Էս գրածիցդ ես էլ բան հիշեցի...

Ուրեմն մեզ մոտ լվացքն անում ենք շենքի գետնահարկում գտնվող լվացքատանը։ Դրված է մի քանի լվացքի մեքենա, որոնց մեջ շենքի ու նաև մի քանի ուրիշ շենքերի բնակիչներ լվանում են իրենց շորերը։ Մոտ մի տարի առաջ էր, գնացել էի լվացքի։ Դե, շորերը լցրեցի մեքենաների մեջ, երկուսի հեղուկները լցրեցի, բայց վերջինին չհերիքեց... Իսկ ինձ թվացել էր՝ բավականաչափ կա, որ ամբողջին հերիքի... Բայց դե լվացքը շտապ էր (միշտ շտապ ա լինում, ի դեպ :D, որովհետև քիչ քանակով լվանալը ֆինանսապես ձեռնտու չի. վճարովի է), մի մասն էլ լցրած էր, մի խոսքով՝ մեջից էդքանը հանել ու հետ տանելը շատ անդուր հեռանկար էր։ Ներս մտնելիս տեսել էի, որ սեղանին ինչ–որ մեկի լվացքի հեղուկն է դրված. ըստ երևույթին շորերը չորացնելու էր գցել, բայց էլի լվացք ուներ անելու, թողել էր, որ հետո գար, շարունակեր։ Մտածեցի՝ գոնե տերն էստեղ լիներ, խնդրեի մի քիչ տար իր հեղուկից։ Գնացի դռան մոտից նայեցի, տեսնեմ՝ չի՞ երևում։ Չէ, դրսում մարդ–մուրդ չէր երևում... Տենց հուսահատ մտա ներս, մի քիչ կանգնեցի մանթո–մանթո նայեցի մեկ լվացքիս, մեկ էդ հեղուկին, հետո մի հատ էլ գնացի դռան մոտից նայեմ՝ տերը հո չի՞ երևում :D, ու համոզվելով, որ մոտակա մի քանի րոպեում դժվար թե հայտնվի, հեղուկը վերցրի ու ինձ անհրաժեշտ չափն օգտագործեցի, շա՜տ քիչ։ :oy Էդպես, կյանքումս առաջին անգամ գողություն արեցի։ :D Բայց դե համոզված էի, որ եթե տերն էդտեղ լիներ, հանգիստ կտար, հատկապես որ էդ մի թիքա քանակն էդքանի մեջ չնչին բան էր։ :)) Մի կողմից իմ արածից վախեցած, մյուս կողմից՝ սեփական համարձակությունից ոգևորված ու նաև խիստ անակնկալի եկած՝ եկա տուն։ Ու մինչև հիմա էլ հավատս չի գալիս, որ ես տենց բան եմ արել։ :scare :oy Որ պատմում եմ, ինձ թվում է՝ ուրիշի մասին եմ պատմում... :))

Մանանա
21.05.2010, 10:52
վաաաաայ, իսկ ես ասեմ ինչ խենթություն եմ արել????ավելի ճիշտ`ենք արել:) շատերդ անգամ կարող է դրա ականատաեսն էլ եք:)ուրեմն անցյալ թե նախանցյալ տարի մենք համալսարանի Մշակույթի կենտրոնի Էրեխեքով Տիկնիկային թատրոնում փորձի էինք...արդեն գիշերը ժամը 11 էր, բոլորս հոգնած էինք ու ջղայնացած, որ մեզ չեն թողում տուն գնալ:Տիկնիկայինի ֆոյեում նստած էինք, ես էլ պատուհանին էի նստած /գիտեք, Տիկնիկայինի պատուհանները ոնց որ խանութի վիտրինաներ լինեն/, ու անցորդները անընդհատ նայում էին, երևի անսովոր էր էտ ժամին պատուհանի մոտ նստել...ու միտք հղացավ, որոշեցինք էրեխեքով ԲԱՐՁՐ պահել Տիկնիկայինի պատիվը ու կենդանի տիկնիկներ դառնալ:)պատկերացրեք մոտ 25-30 հոգի պատուհանների մոտ տիկնիկների պոզաներով կանգնել էինք, ոնց որ կենդանի ցուցահանդես լիներ, նեեենց հավես էր, չեք պատկերացնում, կեսս շարժվող տիկնիկներ էինք:)մարդիկ անցնում էին ու բոլորը զարմացած, հիացած կանգ էին առնում Տիկնիկայինի մոտ, լուսանկարում էին մեզ:)մի խոսքով հրաշք օր էր, կարևորը մարդկանց էտքան ժպիտ պարգևեցինք:)
Հ.Գ. Հուսով եմ Ակումբում Տիկնիկայինի աշխատող չկա, իրանց ղեկավարությունը չգիտի այս պատմության մասին:D

Մանանա
23.05.2010, 08:55
մի անգամ էլ /դեռ դպրոցում էի/ փող ենք հավաքել:)այդ ժամանակ դար 21-ով ինչ-որ հաղորդում կար/կողմնակի եկամուտ,եթե չեմ սխալվում/: Մենք էլ 4 ընկերուհիներով ընկանք փողոցներով` ձևացնելով, թե տենց խաղ ենք խաղում, խաղի անունն էլ դրել էինք "Տուր և կստանաս":Dհետաքրքիր էր, որ մարդիկ տալիս էին այդ փողը և չէին էլ կասկածում, որ նրանց խաբում էինք:) և չէին էլ հետաքրքրվում, թե ուր է այդ տեսախցիկը, որը նկարահանում է այդ հաղորդումը:)չեմ ել հիշում ինքան էր հվաքվել, բայց 600 դրամին մոտ էր:lol

CactuSoul
28.03.2011, 23:15
Էս վերջերս ոնց որ իմ հին եսին վերագտած լինեմ, էլի համարյա ընենց պարզ, անկեղծ ու բարի եմ, ոնց որ մի քանի տարի առաջ:)) Ու էսօրվա խենթությունը դրա ևս մի ապացույց էր, 100 տարի խենթություն չէի արել:))
Էսօր ես ու իմ ախպեր Սոնան Կասյանի վրա 5 համարի սպասելուց պարում էինք: Սկսեցինք «Մշո Ղըռ»-ից, իբր որ համ չտեղաշարժվենք, համ տաքանանք, համ էլ շատ թարս-թարս հայացքների չարժանանանք, հետո տեսա, որ երկար ա ձգվում (իմպրովիզներո՜վ, բանո՜վ…), առաջարկեցի փլեյերը միացնել, մի ականջակալը ինձ, մեկն՝ իրեն, որ բացի չմրսելը համ էլ հավեսով պարենք:)) Ու գնա՜ց:D «Մշո Ղըռ»-ը վերջացավ, անցանք «Նարե»-ին, «Նարե»-ից՝ «Դաբկի» (նկատենք, որ սկսել ենք տեղաշարժվել:))), «Դաբկի»-ից՝ «Փափուռի»…:)) Իհարկե, էդ ընթացքում թե՛ լիքը, թե՛ դատարկ մի քանի 5 համարներ անցան, բայց դե:)) Երևի մի կես ժամի չափ պարել ենք:)) Շա՜տ հավես էր:))
Ի միջի այլոց, մի պահ նկատեցի, որ դիմացի մայթից մեզ մի աղջիկ նկարում էր հեռախոսով: Եթե YouTube-ում հանկարծ տեսնեք նման մի բան, խաբար արեք, ես էլ տեսնեմ:D

Հ.Գ.
Նա վսյակի՝ :oy
:D

Claudia Mori
29.03.2011, 21:07
Վերջին խենթությունը եղել է այս տարի հունվարի 12-ին, հին նոր տարին նշելու համար ընկերերով մի եղեւնու ճյուղ էինք փնտրում, որի վրա պետք է կախեինք մեր երազանքներով տոնածառի խաղալիքները...Ես ու մեկ այլ Կարինե երեկոյան 7-ից հետո այդ ճյուղը գողացանք հանրապետության հրապարակի տոնածառից:D հիմա այդ ճյուղը երազանքներով իր պատվավոր տեղն է զբաղեցնում Կարինեենց տանը:)

Դեկադա
30.03.2011, 09:14
Խենթություն ա թե չէ չգիտեմ, բայց որ տեղը տեղին գողություն էր հաստատ ա: Երևանի մեր նախկին տնից դուրս պիտի գայինք: Տան տերերը շատ լավ գրադարան ունեին: Հիմնականում բոլորի գրադարաննները միանման են լինում:Ըտեղ մի հատ գիրք կար: Ամեն անգամ ասում էի ես սրան տանելու եմ հետս: էս ամուսնինս էլ ամեն անգամ ջղայնանում էր թե տենց բան չանես: Բայց ինչ չանեմ: Ես հոմ հիշում եմ թե մեր մեծերից չգիտեմ ով էր ոսկի խոսքեր ասել« գրքի գողը գող չի»: Գնալու օրը թաքուն վերցրեցի ու դրեցի պայուսակս:

...մի քանի ամիս անց խոստովանեցի ամուսնուս: Քիչ էր մնում ինձ սպանի, բայց դե հոմ չէինք վերցնի գիրքը մեղայականով գնայինք:D

Chilly
30.03.2011, 09:44
Ինչ հետաքրքիր եք ապրում, հայեր, ես դեռ երբեք խենթություն արած չկամ :(

Claudia Mori
30.03.2011, 12:46
Ինչ հետաքրքիր եք ապրում, հայեր, ես դեռ երբեք խենթություն արած չկամ :(

Ոնց որ մուլտիկի միջի պապիկը լինեիր, որ աղջկան հարցնում է՝ իսկ ի՞նչ է գիշերը :)

Նաիրուհի
30.03.2011, 20:10
Երկու տարի առաջ մարտի կեսերին ուշ երեկոյան մենակ, առանց տեղն իմանալու կամ մեկին բան ասելու գնացի «Արարատ FM» (գտնվում է Ավանում՝ Ֆորդի խանութից մի քիչ վերև), ժամը 10.30 (22.30) էնտեղից դուրս եկա ու մտքերով ընկած՝ չնկատեցի էլ, թե ինչպես եմ քայլելով հասել Գայի արձան (դե համարյա մեր տուն, էլի)... :)

Հարդ
31.03.2011, 09:05
Արյա՜:love
Ախր էնքան բան եմ արե՜լ:

Մի անգամ մեր տանից ընկերոջս հետ դուրս էինք գալիս: Հենց նստեցինք լիֆտ՝ ընկերս հեռախոսով միացրեց մոտավորապես սենց (http://www.youtube.com/watch?v=8Yn4QpkghLs) երաժշտություն ու սկսեց պարել:':think: Դե ես էլ հո ստոլբի նման չէ՞ի կանգնելու:oy:
Ու գնա՜ց տաշը: Հիմա մի հատ ջիգյարով պարում ենք էդ լիֆտի մեջ (գոռալով, բանով):

Դե որ լիֆտը հասավ, դռները բացվեց... մի 5 - 6 հոգի հարևան սպասում էր...:D

Դուք հլը իրանց փոխարեն էդ տեսարանը պատկերացրեք:oy:D

Meme
29.04.2011, 17:17
Ուրեմն էս վերջերս գնացել էինք մեքենա վարել սովորելու,ու սովորում էի, թե ոնց կարող եմ թեքվել,պավառոտ տալը էլի,մի քիչ տգեղ ստացվեց,բայց պատմեմ,ուրեմն մոստի վրա ենք,ու էն կողմից մեքենայա գալիս,պապաս ասեց սպասի,ու ես խառնված ոտքս դրեցի գազին,ու շաատ քիչ էր մնում հեռվից եկող մեքենան ջարդեր մեր մեքենայի ամբողջ դիմացի մասը,ու էդքան էլ քիչ էր,դուրս էի թռնելու մոստից:oես պատկերացնում եմ իմ դեմքը,եթե լիներ,ու էդ պահին պապաիս ջղայնանալուց,սկսեցի լարվել,ու վախենալուց,խառնվեցի,ոտքերս դողում էին,ու էնքաան դանդաղ էի գնում,որ պապաս եթե չհանգստցներ բոլորս կքնեինք մեքենայի մեջ:Dուֆ վախենալուա:oyբայց հավեսա

Անտիգոնե
29.04.2011, 18:15
Անցյալ ամռանը " Մեկ ազգ, մեկ մշակույթ" համահայկական փառատոնի շրջանակներում Երևանում էինք: Գիշերոթիկ դպրոցում էինք մնում (ապահովությանս համար անունը չեմ նշի:) ): Առաջին իսկ օրը պատշգամբից նկատեցի շենքին կից այգու խնձորենիները. դեռ չհասած, բայց տեսքից երևում էր, որ շաաաատ համով ու ամենայն հավանականությամբ թթվաշ խնձորներով:love: Իտարբերություն ինձ, ընկերուհիս ֆիզիկապես մարզված ու շատ ճկուն աղջիկ է: Գնում-գալիս էի ականջին շշնջում, որ էդ խնձորներից եմ ուզում: Գիշերվա 2-ին մոտ ընկերուհուս համբերությունը հատեց ու ասաց.
- Արի գնանք քաղենք: Այլապես ամբողջ գիշեր ինձ չես թողնի քնեմ:
Ու... Առաջին անգամ գողություն արեցի/ինք:oy: Ընկերուհիս ճարպկորեն անցավ երկաթե դռան վրայով, 10 րոպե չարչարվեց ու ինձ էլ քաշեց իր մոտ... գողունի մոտեցանք ծառերին, մեկական խնձոր քաղեցինք ու փախանք:oy

Այդ գիշեր ընկերուհիս այդպես էլ չքնեց: Իսկ հաջորդ և մնացյալ 9 օրերին, երբ պատշգամբ էի դուրս գալիս, ամաչում էի, այգու կողմը նայել:)

Նարե91
31.08.2011, 11:52
Խենթությու՞ն... Խենթությունն էն խոսքը չի...ինչ գժություն ասես, որ չեմ արել հատկապես փոքր տարիքում: Էնքան շատ, որ անգամ չգիտեմ, որ մեկն ասեմ ու որ մեկը թողեմ: Լավ, սկսեմ ամենահիշարժաններից:
Ուրեմն էսպես: Մամաս առանձնահատուկ վերաբերմունք ունի իր տնային բույսերի նկատմամբ: Տանն եղած իր ժամանակի գրեթե մեծ մասն անցկացնում է բույսերին խնամելով::) Ճիշտ ժամանակին պարարտանյութ տալ, ջրել, տերևների չորացած մասերը կտրատել ու էլի նմանատիպ բաներ անելը դարձել է նրա սիրելի պարտականություններից մեկը: Ու երբ ես փոքր էի /մոտ 9-10 տարեկան/, խանդում էի ու երբեմն ինձ թվում էր, թե մաման իր բույսերին ավելի շատ ա սիրում, քան ինձ: Մի գիշեր էլ անգամ սկսեցի լաց լինել էդ մտքից ու իմ կարճ խելքով որոշեցի վրեժ լուծել այդ անպաշտպան «արարածներից»: Վերցրեցի մկրատը ու սկսեցի որտեղից, որ պատահի կտրատել բույսերը՝ այդ ընթացքում շարունակ ասելով՝ «Հա ի՞նչ... մաման էլ ա ձեզ կտրտում, բայց ես ավելի լավ եմ անում էդ գործը»: Տեսա, որ սիտս չի հովանում կտրատելուց, սկսեցի «խեղճերին» քոքահան անել իմ ամբողջ ուժով:Դե իսկ հետևանքների մասին գերադասում եմ լռել:)
Մի խենթություն էլ ասեմ, ավելի ճիշտ էլի գժություն, որ էիլ էդ տարիքում կամ կարծեմ ավելի փոքր ժամանակ եմ արել: Մի հարևանի տղա ունեինք, ում հետ, որ փոքր ժամանակ միշտ խաղում էի: Ամեն անգամ ինձ հետ ինչ-որ խաղ խաղալիս շատ խարդախ էր խաղում ու միշտ փորձում էր ինձ «ֆռռացնել», բայց ես խաբնվողներից չէի... ու հերիք չի չէի խաբնվում, դեռ մի բան էլ ավելին՝ վրեժ էի լուծում «խեղճից»: Մի օր խաղը վերջացնելուց հետո միասին հաց պիտի ուտեինք: Էս երեխեն մինչև գնաց լվացվի գա, ես ամբողջ աղամանի պարունակությունը դատարկեցի իր ճաշի մեջ: Եկավ, նստեց, մի գդալ կերավ , վազելով ու երևի արդեն պատկերացնում եք՝ ինչ դեմքի արտահայտությամբ առանց մի բառ ասելու գնաց իրենց տուն: Էլի կգերադասեմ հետևանքներից չխոսել::))
Մի խենթություն, որն իսկապես խենթություն ա, պատմեմ ճամբարում անցկացրած տարիներից: Էդ ժամանակ մի քիչ ավելի մեծ էի/ մոտ 13-14 տարեկան/, բայց դա կապ չունի՝ միևնույնն ա չէի դադարել խենթուկ լինելուց:Ով եղել ա ճամբարում, գիտի, որ բանակի նման էնտեղ էլ ամեն ինչ ռեժիմով ա: Ժամը 10-ից պիտի քնած լինեինք: Բայց դե ով էր էդ ժամին քնողը: Ահավոր հսկողություն կար: Նայում էին, որ էրեխեքը հանկարծ սենյակներից դուրս չգային ու իրար սենյակներ չգնային: Բայց իմ «խելացի» մտահաղացմամբ մենք պատշգամբների միջոցով էինք իրար սենյակներ գնում: Պատկերացրեք 6-րդ հարի ու.... Բայց չէ, սրա հետևանքների մասին կարելի է խոսել, որովհետև այդքան ժամանակ փառք Աստծո ոչ մեզ բռնացրեցին և ոչ էլ մենք վայրէջք կատարեցինք::)

Անտիգոնե
31.08.2011, 15:48
Հետպատերազմյան ծանր տարիներն էին: Ապրում էինք Շուշիի կիսաքանդ շենքերից մեկում, ծայրաստիճան դժվարին պայմաններում` ոչ ջուր կար (մոտակա աղբյուրից էինք բերում), ոչ լույս, ոչ էլ նորմալ սնունդ: Չգիտեմ թե ոնց, բայց մայրիկս առանց աշխատելու և առանց "ստաբիլ" կողմնակի օգնության, այնպես էր բաշխում եղած չնչին պաշարները, որ մենք միշտ եթե ոչ կուշտ ապա գոնե քաղցած չէինք մնում:
Մեր շենքում երիտասարդ կին էր ապրում իր այն ժամանակ դեռ 4 կամ 5 տարեկան երեխայի հետ: Եկել էին Ռուսաստանից: Ամուսինը մահացել էր: Ոչ ոք չուներ այդ կինը: Չուներ նաև աշխատանք (չնայած այդ տարիներին աշխատանք ունենալ կամ չունենալը առանձնապես ֆինանսական խնդիր չէր լուծում: Ամիսներով աշխատավարձ չէին տալիս): Երեխան միշտ սոված էր ու առավոտից երեկո լալիս էր (լացը լսելի էր ամբողջ շենքում):
Ամեն անգամ, երբ մայրս հաց էր թխում մեկը թաքցնում էի մահճակալիս մեջ (վերմակի տակ) ու հարմար պահ ընտրելով տանում էի այդ երեխայի մորը, նրան էլ խաբելով, թե մայրս է ուղարկել: Եվ այսպես 6 կամ 7 անգամ: Մի անգամ էլ հացը վերմակի տակ թաքցնելու փոխարեն դրել էի դոշակի տակ: Ու քանի որ դոշակի տակ առաջին անգամ էի դրել այդպես էլ մոռացել էի: մի քանի օր անց (գուցե 1 շաբաթ, հիմա արդեն աղոտ եմ հիշում) մայրս, տհաճ հոտի առկայության պատճառը պարզելու համար, փորփրում է մահճակալս ու գտնում բորբոսնած հացը: Այն հարցին թե ինչու էի հացը թաքցրել, համառությամբ ոչինչ չէի պատասխանում (վախենում էի, որ ճշմարտությունն իմանալու դեպքում կսկսի հաշվել հացերը ու ես հարևանի երեխայի համար հաց տանելու հնարավորություն չէի ունենա): Այս դեպքն ինձ դաս չեղավ ու շարունակում էի հաց տանել հարևանին այնքան ժամանակ մինչև նրանք չտեղափոխվեցին ուրիշ քաղաք:

Մինչև հիմա էլ մայրս "սիստեմատիկորեն" անհետացող հացերի մասին ոչինչ չգիտի:)quic

Claudia Mori
02.09.2011, 14:23
Վերջին խենթությունս սա է եղել՝

http://i.imgur.com/DhWu6h.jpg

http://i.imgur.com/0lAf1h.jpg

http://i.imgur.com/hepVhh.jpg

http://i.imgur.com/cYU8Oh.jpg

Հաջորդը վաղը կանեմ:D

Ռուֆուս
02.09.2011, 14:43
Բա որ ընկնեի՞ր :scare

Claudia Mori
02.09.2011, 14:51
Բա որ ընկնեի՞ր :scare

Դա էլ ուզում էի լիներ, էն էլ չստացվեց :( :))

E-la Via
02.09.2011, 15:38
Դա էլ ուզում էի լիներ, էն էլ չստացվեց :( :))

Էյ, աղջիկ ջան, զգույշ եղիր խոսքերիդ հետ, իիիի :angry…

Խենթությունդ հավեսի գցեց :)):

Claudia Mori
02.09.2011, 16:04
Էյ, աղջիկ ջան, զգույշ եղիր խոսքերիդ հետ, իիիի :angry…

Խենթությունդ հավեսի գցեց :)):

:D հենց ուզես նույն ադրենալինը զգալ, ուղղակի ձայն տուր, խնդիր չունես:B

Claudia Mori
05.09.2011, 11:20
Խենթությունների շարան իմ ամենախենթ ընկերների հարսանիքի ժամանակ`

1.Հարսնացուի ու փեսայի վրա ցանվող աղանձը կերանք:)

2.Հարսանիքի ժամանակ երաժիշտների ձեռքից գործը վերցրինք:)

3. Հենց հարսն ու փեսան մոտեցան մեր սեղանին սկսեցինք երգել` hարսանիք է այսօր, հարսանիք է այսօր...:D

4.էնպիսի կենացներ ասեցինք, որ ծիծաղից մեզնից բացի սեղանի տակ հայտնվեց նաեւ հարսնացուն:D

5.Մեկ օր փորձելով պարեցինք Իշխանաց պար ծրագրավորողներով ու լրագրողներով` իրար ասելով մենք ձեր բնագիտական, իրանք էլ` մենք ձեր հումանիտար կրթությունը:B

6.էնքան Հախվերդյան երգեցինք, մինչեւ լույսերը տվեցին:)

Մնացած խենթությունները էլ չենք հիշում, խմած էինք:oy