PDA

Դիտել ողջ տարբերակը : Լա Լիգա / La Liga (2010-2011)



Ապե Ջան
23.06.2010, 03:39
Մոտ երկու ամսից կմեկնարկի 2010-2011 թթ. իսպանական Լա Լիգան, որը մեծ հետաքրքրություն է առաջացնում ամբողջ աշխարհում, այդ թվում նաև՝ Հայաստանում: Հայաստանում ևս քիչ չեն իսպանական գերհզոր ակումբների երկրպագուները: Իսպանական Լա Լիգան այս տարի 2010-2011 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 28-ին: Կլինեն հանդիպումներ նաև հաջորդ օրը՝ օգօստոսի 29-ին: Իսկ մինչ այդ՝ օգոստոսի 14-ին՝ Ռամոն Սանչես Պիսխուան մարզադաշտում Իսպանիայի Սուպերգավաթը կվիճարկեն ներկայիս չեմպիոն՝ Բարսելոնան և Սևիլիան, որը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Պատասխան հանդիպումը թիմերը կանցկացնեն Կամպ Նոու մարզադաշտում :)

Ձեզ եմ ներկայացնում նոր մենարկելիք (2010-2011թթ.) առաջնության մասնակից թիմերի ցանկը՝

1. Բարսելոնա
2. Ռեալ Մադրիդ
3. Վալենսիա
4. Սևիլիա
5. Մալյորկա
6. Խետաֆե
7. Վիլյառեալ
8. Ատլետիկ Բիլբաո
9. Ատլետիկո Մադրիդ
10. Դեպորտիվո
11. Էսպանյոլ
12. Օսասունա
13. Ալմերիա
14. Սարագոսա
15. Սպորտինգ Խիխոն
16. Ռասինգ
17. Մալագա
18. Ռեալ Սոսյեդադ
19. Էրկուլես
20. Լևանտե

Բարձրագույն լիգա են տեղափոխվել նախորդ առաջնությունում 2-րդ դիվիզոնում 1-3-րդ տեղերը զբաղեցրած երեք թիմերը՝ Ռեալ Սոսյեդադ, Էրկուլես, Լևանտե:

Ցանկանում եմ գեղեցիկ, դիտարժան ու դեռևս չտեսնված առաջնություն :):

Tyler
24.06.2010, 21:56
Ցանկանում եմ գեղեցիկ, դիտարժան ու դեռևս չտեսնված առաջնություն :):

Եթե վերջին 2 տարվա նման միօրինակ եղավ, հաստատ չտեսնված կլնի: Բառի ամենաՎԱՏ իմաստով :))

Ապե Ջան
24.07.2010, 12:06
Վիլյառեալը կարող է փոխարինել Մալյորկային


Իսպանական «Վիլյառեալը» հնարավորություն է ստացել «Մալյորկայի» փոխարեն հանդես գալ Եվրոպայի լիգայում: Հիշեցնենք, որ «Մալյորկան» զրկվել էր այդ մրցաշարին մասնակցելու իրավունքից:

Երեկ ՈւԵՖԱ-ն հայտնել է «Վիլյառեալին», որ այդ ակումբը կարող է փոխարինել «Մալյորկային» 2010/11թթ. Եվրոպայի լիգայի խաղարկությունում: Միությունը նամակ է ուղարկել իսպանական ակումբի գրասենյակ:

Այնուամենայնիվ, «Մալյորկան», որ հեռացվել է Եվրոպայի լիգայից, չի պատրաստվում հանձնվել: Ակումբը բողոքարկելու է ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումը:

Ինչպես հայտնել է ակումբի փաստաբան Լուիս Ուերտան, նրանք կհանդարտվեն միայն այն ժամանակ, երբ ՈւԵՖԱ-ն հիմնավորի իր որոշումը, չէ որ կազմակերպությունը նույնիսկ չի նշել «Մալյորկային» որակազրկելու պատճառները` հայտարարելով միայն, որ «այն չի համապատասխանում պահանջվող չափանիշներին»:

Թեև, ոչ պաշտոնապես պատճառը հայտնի է: Ակումբը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի. իսպանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ` «Մալյորկայի» պարտքերը կազմում են 85 մլն եվրո: Բայց հենց լիգային մասնակցությունը կարող էր շտկել այդ իրավիճակը:Նախորդ մրցաշրջանում թիմը գրեթե հայտնվել էր Չեմպիոնների լիգայի գոտում, մինչդեռ «Վիլյառեալը» ըմդամենը 7-րդն էր, բայց անսպասելիորեն հնարավորություն ստացավ դուրս գալ միջազգային ասպարեզ:

Հղում (http://www.armsport.am/am/news/4/4/10698/)

Yellow Raven
24.07.2010, 12:25
Առաջին կլասսիկոն նոյեմբերի 28-ին`Բարսելոնայի <<Նոու Կամպ>> մարզադաշտում:)

avikavet1
24.07.2010, 14:09
Առաջին կլասսիկոն նոյեմբերի 28-ին`Բարսելոնայի <<Նոու Կամպ>> մարզադաշտում:)

պատասխան խաղն էլ նշվածա,որ կկայանա ապրիլի 16-17ը դե բնականաբար Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտում::)

Ambrosine
01.08.2010, 19:57
Երեխեք, հարցումը փա՞կ մնա, թե՞ բաց սարքենք :think

Սամսար
01.08.2010, 20:12
Երեխեք, հարցումը փա՞կ մնա, թե՞ բաց սարքենք :think

Թող բաց լինի, իմանանք՝ ով ում հավատավորն է, որ ըստ այդմ էլ զրույց տանենք։ Ես «Բարսա»-ի ոչ ֆորմալ ֆանատ եմ, ասեմ միանգամից։

Ambrosine
10.08.2010, 15:11
Մոդերատորական. թեմայի հարցումը դարձվել է բաց: Նախկինում քվեարկած ակումբցիներին խնդրվում է կրկին փորձել :))

avikavet1
10.08.2010, 15:19
Իսկ նախկին հարցման արդյունքները ինչի էք հանել???;)

Ambrosine
10.08.2010, 15:24
Իսկ նախկին հարցման արդյունքները ինչի էք հանել???;)
Սա ինչ-որ փուլերով ընթացող առաջնություն չի, որ նախկինը պահենք: Միգուցե երկրորդ խաղաշրջանում նոր հարցում բացվի, չգիտեմ: Դեռ չի էլ սկսվել Լա լիգան, էնպես որ նախորդ հարցման արդյունքները պահելու կարիքը չկար ;)

avikavet1
10.08.2010, 15:29
Սա ինչ-որ փուլերով ընթացող առաջնություն չի, որ նախկինը պահենք: Միգուցե երկրորդ խաղաշրջանում նոր հարցում բացվի, չգիտեմ: Դեռ չի էլ սկսվել Լա լիգան, էնպես որ նախորդ հարցման արդյունքները պահելու կարիքը չկար ;)

ուղղակի նախորդ քվեարկության արդյունքները այլ էին սարեր ձորերի տարբերություն, իսկ հիմա...:mda

Ambrosine
10.08.2010, 15:34
ուղղակի նախորդ քվեարկության արդյունքները այլ էին սարեր ձորերի տարբերություն, իսկ հիմա...:mda
avikavet1 ջան, էն հարցման արդյունքները /2-7՝ հօգուտ Ռեալի/ մի քանի րոպեի ընթացքում չէին ձևավորվել: Այս հարցումը 10 րոպե առաջ եմ բացել: Հանգիստ եղիր, շուտով այս հարցումն էլ իրեն կարդարացնի ;)

avikavet1
10.08.2010, 15:40
avikavet1 ջան, էն հարցման արդյունքները /2-7՝ հօգուտ Ռեալի/ մի քանի րոպեի ընթացքում չէին ձևավորվել: Այս հարցումը 10 րոպե առաջ եմ բացել: Հանգիստ եղիր, շուտով այս հարցումն էլ իրեն կարդարացնի ;)

հուսանք:P

Inna
28.09.2010, 20:10
Լա Լիգա. Վիլյառեալը հավասարվեց Բարսելոնային

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի վերջին խաղում "Վիլյառեալը" հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթել է "Մալագային" և միավորներով հավասարվել "Բարսելոնային":

Գոլերի հեղինակներ են դարձել ընկել Սանտի Կառլոսը (երկու անգամ) և Ջուզեպե Ռոսին, իսկ տանտերերից' Էլիսեուն և Սալոմոն Ռոնդոն: Առաջին խաղակեսի վերջում արդեն տանտերերը Էլիսեուի հեռացումից հետո ստիպված էին 10 հոգով խաղալ, իսկ բոլոր գոլերը այս խաղում գրանցվել են մինչև 33-րդ րոպեն:

Աղբյուր` http://armsport.am/

Ապե Ջան
17.04.2011, 03:39
Փաստորեն, ինչպես նկատեցի և հասկացա Իսպանիայի «Լա Լիգայում» մրցում են երկու թիմեր՝ Բարսելա և Ռեալ Մադրիդ: :))
Հարցմանը ներկայացված է Իսպանիայի, «Լա Լիգայի» բոլոր 20 թիմերը, բայց քվեարկողները կանգ են առել մի միայն Բարսելոնայի և Մադրիդի Ռեալի վրա:

Այսօր, Իսպանիայի առաջնության արդեն 32-րդ տուրում տեղի է ունեցել թերևս կարևորագույն, բայց ոչ այնքան հետաքրքիր հանդիպում՝ «Էլ Կլասիկոն»: Այս խաղին սպասում էր ամբողջ աշխարհը: Քանի որ այս մրցաշրջանում, ոխերիմ թշնամիներ Բարսելոնան և Ռեալը միյանց հետ հանդիպելու են մի քանի անգամներ, և նաև ունեն Բարսելոնայի և Ռեալի համար շատ կարևոր «Չեմպիոնների Լիգա» ու «Գավաթի» խաղարկություն, կարծես թե այս խաղը հետին պլան մղվեց:
Ինչևիցե, Իսպանիայի առաջնության արդեն 32-րդ տուրում կարծես հայտի է չեմպիոնի անունը: :)

Altair
18.04.2011, 20:58
Սերխիո՞, քո ակումբի վրա այտքան անվստահ ե՞ս, որ Էրկուլեսին ես քվեարկել :D

Սերխիո
19.04.2011, 00:34
Սերխիո՞, քո ակումբի վրա այտքան անվստահ ե՞ս, որ Էրկուլեսին ես քվեարկել :D

հարցը վստահությունը չի, ուղղակի կատարյալ հաղթանակ տարան ապագա չեմպիոնների նկատմամբ...

Altair
22.04.2011, 12:10
հարցը վստահությունը չի, ուղղակի կատարյալ հաղթանակ տարան ապագա չեմպիոնների նկատմամբ...

Բայց դու քո ակումբի վրա վսըահ չէ՞ս :D
Նրա համար, որ Բարսային անվանիր չեմպիոն

Ապե Ջան
14.05.2011, 12:02
Արդեն, Իսպանական «Լա Լիգային» մնացել է 2 տուր, ինչի արդյունքում այս, նախավերջին տուրի հանդիպումները տեղի կունան, վաղը՝ կեսգիշերին, ժամը՝ 00:00 - ին:

Ինչպես հայտնի է, «Լա Լիգայի» չեմպիոնն արդեն հայտնի է բոլորին, ինչի կապակցությամբ ուզում եմ մեկ անգամ ևս շնորհավորել «Բարսելոնային» և «Բարսելոնայի» երկրպագուներին, հերթական անգամ չեմպիոն դառնալու առիթով:

Այսօր տեղի կունենա հետևյալ հանդիպումները՝

Ալմերիա - Մալյորկա
Վիլյառեալ - Ռեալ Մադրիդ
Խետաֆե - Օսասունա
Սևիլիա - Ռեալ Սոսյեդադ
Սարագոսա - Էսպանյոլ
Վալենսիա - Լեվանտե
Բարսելոնա - Դեպորտիվո
Ատլետիկ Բ - Մալագա
Սպորտինգ Խիխոն - Ռասինգ
Ատլետիկո Մ - Հերկուլես Վ

Բոլոր խաղերը՝ 16/05/11, ժամը՝ 00:00. :)

Լեո
22.05.2011, 11:54
Ահա և վերջ (ինչպես ասաց մի ծեր ու իմաստուն ձի՝ տեսնելով առաջին ավտոմեքենան) :))

2010-2011թթ. Լա լիգայի մրցաշարային աղյուսակն ստացավ հետևյալ տեսքը.

http://i.imgur.com/YkkgK.png

.
.


Իսկ սա լավագույն ռմբարկուների ցուցակն է, որը 40 գոլով գլխավորեց Կ.Ռոնալդուն (բացարձակ ռեկորդ).

http://i.imgur.com/7nsYm.png

Ապե Ջան
22.05.2011, 12:17
Հետաքրքիր վիճակագրություններ են:

3 Բարսելոնցի, 3 Ռեալի Մադրիդցի ֆուտբոլիստներ տեղ են գտել աղյուսակում: :)

Հ.Գ Ուրախ եմ «Սարագոսայի» համար, նա կարողացավ պահպանել իր տեղն ուժեղագույն առաջնությունում:

Altair
18.06.2011, 09:42
Championat.ru-ն եզրափակում է Իսպանիայի 10/11 մրցաշրջանը Top 5-ով:

Top 5. Դարպասապահներ
1.Իկեր Կասիլյաս
http://t0.gstatic.com/images?q=tbn:ANd9GcTDUvbfKtAn3JQT4CZi_Gz97N00CdtJtjRXMaN62QVxJamrjKfqcA&t=1
2.Վիկտոր Վալդես
http://www.fcbarcelona.com/web/thumbnails/514_372/Imatges/2010-2011/Futbol/Noticies/jugadors/valdes/2011-03-17_RP_VICTOR_VALDES_009.jpg
3.Դավիդ Դե Խեա
http://atleticomadrid.ru/uploads/posts/2011-03/1301076197_de-xea4545545454.jpg
4.Դիեգո Լոպես
http://ru.uefa.com/MultimediaFiles/Photo/competitions/Comp_Matches/01/60/53/97/1605397_w2.jpg
5.Գուաիտա
http://hotsport.com.ua/img/01062011/350x250_4de5bec755e6e.jpg


Top 5. Պաշտպաններ
1.Խերրարդ Պիկե
http://4.bp.blogspot.com/_9gcceJohlAk/TIvstDpG6zI/AAAAAAAAOqI/fLvPlmhuqXc/s400/Pique_FC.Barcelona_EFE.jpg
2.Դանիել Ալվես
http://www.demotix.com/sites/default/files/imagecache/large_610x456_scaled/photos/FC-Barcelona-4-Sevilla-CF-0_416798.jpg
3.Սերխիո Ռամոս
http://www1.pictures.zimbio.com/gi/Sergio+Ramos+Lyon+v+Real+Madrid+UEFA+Champions+I8UpgVHrKg2l.jpg
4. Անդոնի Իռաոլա
http://www4.pictures.zimbio.com/gi/Andoni+Iraola+Barcelona+v+Athletic+Bilbao+c0Z_G8atcJgl.jpg
5. Ալբերտո Բոտիա
http://cache.daylife.com/imageserve/0fEG72FeXPgQO/439x.jpg

Top 5. Կիսապաշտպաններ
1. Չավի Հերնանդես
http://3.bp.blogspot.com/-56tePBNxuTA/TVVIXP3XdmI/AAAAAAAAC18/2dCcaF1khPo/s320/2011_xavi-hernandez.jpg
2. Մեսութ Օզիլ
http://media.onsugar.com/files/2011/02/08/6/1447/14478159/5b/mesut-ozil_2011_2255.jpg
3. Չաբի Ալոնսո
http://www.cleansheetsallround.co.uk/wp-content/uploads/Xabi-Alonso-Liverpool-2011.jpg
4. Ինիեստա
http://nimg.sulekha.com/sports/original700/andres-iniesta-2011-4-5-13-22-40.jpg
5. Բորխա Վալերո
http://www2.pictures.zimbio.com/gi/Borja+Valero+FWo3hkFs2DGm.jpg

Top 5. Հարձակվողներ
1-2. Լեո Մեսսի և Քրիստիանո Ռոնալդո
http://chabukh.com/wp-content/uploads/2011/02/sp-ronaldo_messi.jpg
3. Սերխիո Ագուերո
http://www.cleansheetsallround.co.uk/wp-content/uploads/Sergio-Aguero-Tottenham-2011.jpg
4. Նեգրեդո
http://s015.radikal.ru/i332/1101/fc/5df4b8aeb79d.jpg
5.Լյորենտե
http://static.guim.co.uk/sys-images/Sport/Pix/columnists/2010/10/12/1286916561566/Fernando-Llorente-006.jpg
Աղբյուրը (http://www.armbarca.com/news/spainlaligatop5/2011-06-18-1348)

Altair
18.06.2011, 10:00
Championat.ru-ն եզրափակում է Իսպանիայի 10/11 մրցաշրջանը Top 5-ով:
1.Իկեր Կասիլյաս
http://t0.gstatic.com/images?q=tbn:ANd9GcTDUvbfKtAn3JQT4CZi_Gz97N00CdtJtjRXMaN62QVxJamrjKfqcA&t=1
2.Վիկտոր Վալդես
http://www.fcbarcelona.com/web/thumbnails/514_372/Imatges/2010-2011/Futbol/Noticies/jugadors/valdes/2011-03-17_RP_VICTOR_VALDES_009.jpg
Աղբյուրը (http://www.armbarca.com/news/spainlaligatop5/2011-06-18-1348)]
Ես լիովին այս անտրամաբանական փաստին դեմ եմ:

Խաղացող----Ակումբը----Խաղեր----Բացթողնված----Գործոն(1 խաղում)

1.Վալդես----Բարսելոնա----32----16----0.5
2.Կասիլյաս----Ռեալ----34----32----0.94
3.Արանսուբիա----Դեպորտիվո----32----36----1.13
4.Լոպես----Վիլյառեալ----38----44----1.16
5.Ռիկարդո----Օսասունա----38----46----1.21
Աղբյուրը (http://barca.ru/pichichi-zamora)

Լեո
18.06.2011, 10:00
Կարծում եմ հարձակվողների լավագույն հնգյակում պիտի Ջուզեպե Ռոսսին էլ լիներ (Նեգրեդոյի կամ Լյորենտեի փոխարեն):

Altair
22.06.2011, 19:56
Կարծում եմ հարձակվողների լավագույն հնգյակում պիտի Ջուզեպե Ռոսսին էլ լիներ (Նեգրեդոյի կամ Լյորենտեի փոխարեն):

Մինուսներ կան: