PDA

Դիտել ողջ տարբերակը : Անհավասար հավասարում



RaMeSsEs-ll
31.01.2007, 12:39
Լուռ մոտեցա պատուհանին.
Դրսում օրը լաց էր լինում.
Ինձ ձգում էր թաց ապակին,
Որ խզբզեմ ինչ-որ մի տառ,
Մի գումարում նրա կողքին,
Էլի մի տառ, հավասարում,
Երեք տառից կազմված մի բառ
Ու տառերը լաց են լինում...

Արցունքները` սիրո հետքեր,
Դարձան ուղի ու արահետ,
Իմ մտքերին էլի վերքեր,
Էլի մի վիշտ իմ սրտի հետ.
Ես ուզում եմ մի վերջակետ,
Ոչ թե սիրո մի կարկատան,
Տառի կողքին մի բազմակետ
Ու հառաչանք մի որբատան:

Ես հեռացա պատուհանից
Ու տառերը ինձ են նայում,
Մի հարցական ծնվեց նորից.
Ինչ-որ մեկը լաց է լինում...
Ու շոյում է իմ շուրթերին
Հրաժեշտի երաժշտություն,
Սոսկ երեք տառ մնաց թերի...
Անհավասար հավասարում...

Երվանդ
31.01.2007, 12:41
Շատ լավն ա :hands

RaMeSsEs-ll
31.01.2007, 12:44
Շատ լավնա :hands

Շնորհակալություն :)

CactuSoul
31.01.2007, 13:12
Իրոք. լավն էր:roll …
Շատ մեղեդային, քնքուշ, թախծոտ… ու ինչ-որ նարնջագույն բան զգացի:think :esim :love …
Շատ սիրուն էր:) : Ապրես:good :

Cassiopeia
31.01.2007, 13:13
Պարզ, սիրուն ու մեղեդային…

Ծով
31.01.2007, 15:22
Շատ լավն էր,ապրես…:)
Հույս ունեմ,որ քո սիրո տառերն էլ լաց չեն լինի…ու էլ ոչինչ թերի չի մնա…
Ժպտա…

rainbow
31.01.2007, 15:36
Երկը հուզեց. այն հասավ իր նախասահմանված նպատակին. հիանալի նախասկիզբ է . շնորհավորում եմ

Angelina
31.01.2007, 18:35
Լավն էր, ապրես::hands

Anul
31.01.2007, 19:37
աբրին բալեքդ :hands :hands

Kita
01.02.2007, 01:47
Ինձ համար թաքնված տալանտ էիր...շատ համահունչ և մեղմ էր մի տեսակ:)

Malu
03.02.2007, 16:30
Ստյոպ ջան, հաճելիորեն ապշաճ եմ: Դու նման տաղանդ ունես և այսքան ժամանակ թաքցրե՞լ ես: Իսկապես շատ լավ է ստավել քեզ մոտ.... եթե ես որևէ բան կարդում եմ ու ինձ զգում եմ հենց ստեղծագործության հերոսի դերում, նշանակում է այն հաջողված է, այն հասել է իմ սրտին: Ինչ ասեմ....... ինձ էլի կզարմացնե՞ս :oy

Vive L'Armenie
19.02.2007, 02:00
Լուռ մոտեցա պատուհանին.
Դրսում օրը լաց էր լինում.
Ինձ ձգում էր թաց ապակին,
Որ խզբզեմ ինչ-որ մի տառ,
Մի գումարում նրա կողքին,
Էլի մի տառ, հավասարում,
Երեք տառից կազմված մի բառ
Ու տառերը լաց են լինում...

Արցունքները` սիրո հետքեր,
Դարձան ուղի ու արահետ,
Իմ մտքերին էլի վերքեր,
Էլի մի վիշտ իմ սրտի հետ.
Ես ուզում եմ մի վերջակետ,
Ոչ թե սիրո մի կարկատան,
Տառի կողքին մի բազմակետ
Ու հառաչանք մի որբատան:

Ես հեռացա պատուհանից
Ու տառերը ինձ են նայում,
Մի հարցական ծնվեց նորից.
Ինչ-որ մեկը լաց է լինում...
Ու շոյում է իմ շուրթերին
Հրաժեշտի երաժշտություն,
Սոսկ երեք տառ մնաց թերի...
Անհավասար հավասարում...

Հուզիչ պատմություն է :( , որը միանգամից դիպչում է սրտին: :(