PDA

Դիտել ողջ տարբերակը : Ես մազոխիստ եմ



StrangeLittleGirl
31.01.2007, 10:41
Չնայած որոշել էի այլևս երբեք չափածո բանաստեղծություններ չգրել, բայց էս մեկն ինքինրեն անցյալ գիշեր ծնվեց: Ուզում էի առավոտյան գրի առնել, բայց քնել չէի կարողանում: Ստիպված թուղթ ու գրիչ վերցրի ու գրի առա: Շարունակությունն էլ էր մտքիս մեջ պտտվում պառկած ժամանակ, բայց մնացածը թող հենց այնտեղ էլ մնա, թղթին չեմ հանձնելու: Գիտեմ, թույլ է ստացվել :oy Ավելի շատ ժամանակակից ոճով է, երբ ոչ մի հանգ ու ոչ մի չափ չեն պահում: Եթե ուզեի, կարող էի մի քիչ գոնե մշակել, բայց ձեր դատին հանձնում եմ հենց այնպիսին, ինչպիսին ծնվել է:

Ես մազոխիստ եմ.
Ինձ ծակծկում եմ Բյուր ասեղներով,
Բարձս փշից է, իսկ գիշերանոցս՝
Վայրի գազանի հսկա երախ է,
Որն ինձ հոշոտում, մաս-մաս է անում:

Եվ ես պառկած եմ արյան լճակում,
Արյուն է կաթում իմ էությունից,
Իսկ ես քամում եմ,
Դուրս մղում հոգիս,
Անգամ մի կաթիլ չեմ պահում ներսում,
Որ կյանքս մարի,
Ես էլ չլինեմ,
Ու ինձնից մնա ծակծկված մարմին,
Մասնատված հոգի:

Քեզ ուղարկած Բյուր ասեղները
Տե՛ս, հետ են եկել,
Ինձ ծակծկում են:
Իսկ ես հրճվում եմ.
Ես մազոխիստ եմ:

Երկու մեծ դանակ խրել եմ սիրտս:
Ցավում է, գիտե՞ս,
Բայց հոգ չէ, կանցնի,
Մի քանի վայրկյան,
Եվ իմ ծակծկված սիրտը կկանգի:
Բայց չէ՛, չեմ մեռնի.
Ես առանց սիրտ էլ դեռ երկար կապրեմ:

Գիտե՞ս, քաղցած եմ:
Ես բուսակեր չեմ,
Ես մսակեր չեմ,
Ես կշտանում եմ,
Երբ իմ սեփական արյունն եմ ծծում.
Ես եսակեր եմ:

Ու խեղդվումեմ այս կարմիր ծովում,
Փորձում եմ խմել
Մի քիչ մակարդված,
Մի քիչ էլ սառած,
Հոգուցս քամված թանձր հեղուկը:

Եվ ես գրում եմ իմ վերջին շնչով,
Իմ էությունից քամված արյունով.
«Ես մազոխիստ եմ»:

Մելիք
31.01.2007, 11:31
Բյուր, վրադ ազդում եմ:D :D
Քեզ ի՞նչ եղավ աղջիկ ջան, ախր լավ էիր:D

Ծով
31.01.2007, 15:28
Այ իմ դաժան,քնքուշ բալիկ…
Էս ի՞չ արեցիր հոգուս հետ…
Ես ինձ վրա զգացի,բայց ոնցոր ոչ թե ես այլ դու անեիր նույն ը ինձ հետ…այդքան տպավորիչ էր…
մահափորձի համար քեզ դատի եմ տալիս…
էս բժիշկներն էլ…
Բյուր,վատ չէր,սյուժեն էր դաժան…
Դու եսակեր ես,բայց աչքիս այդքան էլ եսասեր չես,թե չէ նման բան չէիր գրի…
Ավազակի մեկը:angry
Փափուկ-փափուկ գազանիկ:D

StrangeLittleGirl
31.01.2007, 19:05
Ծո՛վ ջան, էստեղ մահափորձ չի: Փոխաբերական իմաստով է:

Ավելացվել է 3 րոպե անց
Հա՛, Դավ ջան, շատ ուժեղ քո ազդեցությունն եմ զգում: Ո՜նց էլ գուշակեցիր:

Ծով
31.01.2007, 20:00
Ծո՛վ ջան, էստեղ մահափորձ չի: Փոխաբերական իմաստով է:

Ավելացվել է 3 րոպե անց
Հա՛, Դավ ջան, շատ ուժեղ քո ազդեցությունն եմ զգում: Ո՜նց էլ գուշակեցիր:
Հասկացա…:)
Ես էլ փոխաբերում էի…:P

Ուլուանա
31.01.2007, 21:50
Հետաքրքիր էր գրված, նաև երևում էր, որ պահի ազդեցությամբ է գրվել։ :)
Ի դեպ, ես այս բանաստեղծությունը մի տեսակ իմ «Մեծ մաքրում» բանաստեղծությանը նմանեցրի... :oy Կարդալիս անմիջապես էդ բանաստեղծությունս միտս եկավ։
Բյուր, աչքիս ես էլ եմ վրադ ազդել, ուղղակի դեռ խաբար չես։ :P :D

Հա, մի բան էլ ասեմ. չնայած ես ընդհանուր առմամբ չեմ սիրում անհանգ բանաստեղծություններ, բայց հազվադեպ լինում են այնպիսիք, որ կարդալիս չեմ զգում, որ հանգ չունի, սա դրանցից էր։ ;)

Kita
01.02.2007, 00:50
դուրս չգիտեմ ինչու շատ եկավ կամ գիտեմ...
տխուր ու վատ ժամանալ լավ ես գրում...:) ազդեցուցիչ և տպաավորիչ էր...բայց մեկ է էտ աստիճան արժ չէր...

StrangeLittleGirl
01.02.2007, 02:00
Բյուր, աչքիս ես էլ եմ վրադ ազդել, ուղղակի դեռ խաբար չես։
Երևի ոճն էր մի քիչ Դավոյի ազդեցությունից, բայց մնացածը… չէ՛, ուրիշ ոչ ոք վրաս չի ազդել…:D
...բացի մի հոգուց:

Narek Ktoyanc
01.02.2007, 02:00
Ես չեմ ուզում պատկերացնել գրողի հոգևիճակը
ՄԱԶՈԽԻՍՏԸ ԵՆ ԽՈՍՔԸ ՉԻ
Անկախ ամնե ինչից եթթ նման կերպով արտահայտվելու ցանկություն է առաջանում ուրեմն ամեն ինչ լուրջ է ու ՀՐԱՇԱԼԻ
П.С. Если ты мазохист и выражаеш свои чувства, то я не буду держать свои в себе, не чувствуй себя однои! Я САДОМАЗОХИСИ:)))

Taurus
01.02.2007, 11:39
«Ես մազոխիստ եմ»:
Գիտեմ և ուրախ եմ քո համար