PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուշադրություն :) Ձայնալարն է ծիծաղում :)

Գալաթեա
21.06.2010, 01:38
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՁԱՅՆԱԼԱՐԻ ՀԵՏ

Գալաթեա - Բագ, այ Բագ, հլա մի ասա տեսնեմ` ինչո՞ւ մինչ այժմ, քո կարծիքով, դու դեռ հարցազրույց չունես Ակումբում:
Ձայնալար - Երգիրը երգիր չի որտև :D
Գալ, էս արդեն ինքն ա՞, հարցազրիցն ա՞:
Գալաթեա - Չեմ ասի :)
Ձայնալար - Լավ սպասի նավսյակի լուրջ պտասխանեմ նաև:
Որովհետև ես ափաշքյարա կերպար եմ Ակումբում, այսինքն իմ մասին շատ բան ա հայտնի, վիրտուալ կերպարս առանձնապես չի տարբերվում ռեալից. ամեն դեպքում հատուկ միջոցներ չեմ ձեռնարկում տարբերացնելու համար, դրա համար էլ առանձնապես հետաքրքիր չի իմ հարցազրույցը :)
Գալաթեա - Բագ, բայց շատ մի լրջացի:
Ձայնալար - Ձև չունես, արդեն գալուստուկս կապել նստել եմ:
Գալաթեա - Այ ես օրինակ քեզ սկզբում մի այլ կարգի չէի սիրում, ասել եմ... ուրիշ ակումբցիքի կողմից նույն բանը հեչ նկատել ե՞ս. որ սկզբում "տակույու լիշնի նեպրիյազն" ունենան:
Ձայնալար - Դե քեզնից էլ չեմ նկատել:
Խոստովանողներից մեկ էլ Կիտան ա ասել, որ նիտո շտո չէր սիրում, ուղղակի անտարբեր էր` շատ :)
Գալաթեա - Ես չգիտեմ ինչի էր տենց, բայց էն քո ավատարը որ տեսնում էի, էն ծելնյաշկան հագիդ, մի այլ կարգի ջղայնանաում էի :D Կարող ա՞ ինձնից էր :D
Ձայնալար - Աաաաա :D Մոռացել էի էդ ավատարս, պանամկայով:
Գալաթեա - Հաաա՜՜ հա, ինքն էր :) Լավ, լրջանանք դույզն-ինչ: Մի քիչ քեզնից պատմի, մասնագիտություն, սիրած ուտելիք, կինո, սիրած խաղ: Ասա, է ասա :)
Ձայնալար - Դե մասնագիտությամբ ինչպես գիտեք ատամնաբույժ եմ... Սիրած ուտելիքս Պլոմբիր պաղպաղակն ա, քանի որ, դե, ատամնաբույժ եմ.. լավ, լրջացա :) Գալստուկս թուլացել էր պահի տակ:
Գալաթեա - Արդեն սկսում էի հավատալ :D

Ձայնալար - - Մասնագիտությամբ միկրոսխեմատեխնիկ եմ: Տեսնես ինչ որ մեկը բան հասկացա՞վ:
Ես 3-րդ կուրսում նոր սկսեցի հասկանալ :D
Գալաթեա - Ըդիգ ի՞նչ է: Բացատրի:

Ձայնալար - Նայի, առաջ կային ելեկտրոնային լամպեր, էն որ ասում էին լամպվի տելեվիզատոր, է՞:
Պատկերացրու, ոնց որ էլեկտրոնային սխեմայի կիռպիչը լամպն ա:
Հետո դրանց եկան փոխարինելու կիսահաղորդչային սարքերը` տրանզիստր-մրանզիստր:
Հետո էդ տրանզիստրները սկսեցին իրագործել մի բյուրեղի մեջ, ասենք՝ մի սանտիմետր քառակուսի մակերեսում 1 միլիոն տրանզիստր: Նույնը լամպերով անելու համար մի հեկտար տեղ պետք կգար, մի հատ ել ատոմակայան, որ եդ եզին սնուցեր:
Գալաթեա - /խեղճացած/ - Հա...հասկացա...

Գալաթեա - Միթոմ փափուկ անցում ուտելիքին :) Սիրա՞ծ, չսիրա՞ծ:
Ձայնալար - Ամենակեր եմ, բայց ավելի շատ հակված կծու-թթու ուտելիքներին: Շատ եմ սիրում խորոված: Ձկնեղեն էլ եմ շատ սիրում:
Գալաթեա- Իսկ ինքդ համով խորոված անո՞ւմ ես:
Ձայնալար - Դե որ նեղն ընկնեմ, կանեմ համով :D
Սովորաբար ինիցիատիվան իմ ձեռքը չեմ վերցնում, որովհետև կողքից միշտ հայտնվում են խորհուրդ տվողներ, ու ամեն մեկն իր ուրույն մեթոդն է առաջարկում էդ ամենապարզ ու հանճարեղ ուտելիքը պատրաստելու :)
Գալաթեա - Ուֆ, էդ խորհուրդ տվողները :Դ
Ձայնալար - "Ապեր չորացնում ես, ապեր վառում ես, կախվեց, բոց տվեց, ջուր լցրու, շատ լցրիր"... որ հումորով չվերաբերվես՝ կռվի բուն ա :D
Գալաթեա - Լրիվ :D Վեստառակասիրության գաղտնիքն էլ բացեցինք...այ ձնկասեր :)
Լավ, ռակ ուտելով կինո որ նայում ես, է՞, եղել ա հեչ ինչ-որ ֆիլմ, որ դուրդ շատ եկել ա, հուզվել-մուզվել ես:
Ձայնալար - Գալ, կինոներից դում-դում եմ (էն մի հատ սմայլիկ կա է Ակումբում, որ ճակատին ա խփում ձեռով ) ահագին ժամանակ ա ինչ չեմ նայում, գրեթե չեմ նայում:
Գալաթեա - Իսկ չես զգո՞ւմ դրա պակասը: Մարդուն միշտ մի քիչ կինո ա չէ՞ պետք.. որ իրականացած տեսնի էն, ինչ ինքը կյանքում չի կարողացել տեսնել կամ իրագործել, տենց չի՞:
Ձայնալար - Մի պահ կար՝ լիքը հիմար կինո տեսա, մոտս ֆոբիայի նման մի բան առաջացավ: էն որ նայում նայում ես ասում ես ըհըն, հեսա կիմաստավորվի, մեկ էլ տեսնում ես տիտրերը գնացին:
Ես դրա գիտական սահմանումն եմ տվել` կոչվում ա "իզուր կորցրած ժամանակի կոմպլեքս". ես էդ կոմպլեքսից ունեմ + նստածս տեղը չեմ կարողանում մնալ, ձանձրանում եմ: Հեռուստացույցը որ միացնում եմ, ալիքները անվերջ փոխում եմ: Էդ իզուր կորցրած ժամանակի կոմպլեքսն էլ մի կողմից :cry Էս վերջերս Մառան ինչ-որ կինոներ էր բերել, որ նայեինք, տենց էլ մնաց:
Որ համոզում ա կինոթատրոն ա տանում, նայում եմ :)

շարունակելի

Գալաթեա
21.06.2010, 15:35
շարունակություն

Գալաթեա - Անդրադառնանք Ձայնալարի լեգենդար հումորի զգացումին :) Կկարողանայի՞ր արդյոք առանց դրա:
Ձայնալար - Կկարողանայի երևի, բայց կարող ա սպիտակ մազերս ավելի շատ լինեին, եսի՞մ:
Գալաթեա - Քեզ համար կարևո՞ր ա որ քո հումորը հասկանան:
Ձայնալար - Հաաա, դժվար ա շփվել մարդու հետ, ով չունի դրանից` նախ և առաջ էն պատճառով, որ քեզ ա գժի տեղ դնում:
Շատ հաճախ չեմ կարում մտքիս եկածը չասեմ, է որ դիմացինն էլ դա լուրջ ընդունի՝ գժանոց ա :D
Գալաթեա - Իսկ բացի հումորի զգացումից ի՞նչ հատկանիշներ ես մարդու մեջ կարևորում: Օրինակ ընկերներ ընտրելիս, ո՞նցը պետք ա լինեն, ու մանավանդ, չլինեն:
Ձայնալար - Դե ո՞նց ասեմ.. էդ դրական հատկանիշների անունները բոլորս էլ գիտենք, բացասականներինն էլ գիտենք: Բոլոր մարդկանց մեջ էլ երկուսից էլ ինչ-որ չափաբաժիններով:
Ընկեր ընտրելն էլ աղջիկ ընտրելու պես բան ա էլի, պետք ա սիմպատիադ բռնի. բայց դե կան հատկանիշներ, որոնք առանցքային են` երևի տղամարդկությունն ա: Ի դեպ, նկատի չունեմ կարճ, սև մազերն ու սև սառոշկեն ու որ քուչում իրան ասեն կյաժ :)

Գալաթեա - Ավանդական հարցում մը ունիմ, ի՞նչ է քեզ տվել Ակումբը, ի՞նչ ես գտել, սովորել կամ ինչի՞ց ես հետ սովորել Ակումբի պատճառով:
Ձայնալար - Մի շարք բաներ՝ առաջին հերթին լիքը ընկերներ: Էդ ամենակարևորն ա իմ Ակումբյան ձեռքբերումներից:
Հետո՝ նոր ինֆորմացիայի աղբյուր, շփման միջավայր, հայերենը վերհիշելու միջոց
Դպրոցն ավարտելուց հետո բավական անգրագիտացել էի, որոշ չափով վերականգնվեց:
Իսկ կորուստներից մի քիչ ժամանակի կորուստ ա իհարկե: Երբեմն անիմաստ ռեֆրեշի կոճակի վրա նստելը ժամանակ ա խլում ու ոչինչ չի տալիս:
Գալաթեա - Դու, օրինակ, մոդեր ես մի բաժնում, որտեղ երկաթե նյարդեր են պետք: Ստացվում է՞ դիմանալ, ու հետո, մարդկանց հետ հետագա հարաբերությունները ազդվո՞ւմ են էդ վեճերից ու անհամ վիճակներից:
Ձայնալար - Հիմնականում ստացվում ա անկոնֆլիկտ մոդերավորումը, թեև բացառություններ լինում են, իհարկե: Մեղադրանքները անպակաս են :) Բայց դե դա բոլոր բաժիններում էլ կա՝ էն ա էս վերջերս ժամանցում ստացած տուգանայինի համար մեծ աղմուկ բարձրացավ :D
Ես մի հատ տրյուկ եմ կիրառում. հենց զգում եմ, որ ուզում եմ հայհոյեմ ու հեսա խիստ անձնականցած շարունակություն եմ տամ արդյունքում, փակում եմ Ակումբը, մի 15 րոպե անալիզ եմ անում, հետո նոր կամ հայհոյում եմ կամ չէ :D
Բայց տենց վիճակները հաճախակի չեն լինում:
Մարդկանց հետ հետագա հարաբերություններս էլ հլը որ չեն տուժել: Չնայած օրինակ դու ինձ սկզբում չէիր սիրում տուգանայիններիս պատճառով :D
Գալաթեա Հա՜՜, Ակումբի օրումս ամենաթոթոլը դե քեզնից էի ստացել :this
Ձայնալար - Ժամանակներն էին դաժան, էն ժամանակ շատերն էին ամենաթոթոլը ինձնից ստացել :D

Գալաթեա - Բագ, իսկ ի՞նչ ա քեզ համար "հայրենիք" գաղափարը, կարո՞ղ ես սահմանել:
Ձայնալար - Ախր ո՞նց ասեմ է, զգում եմ ես էդ մի ուրիշ ձև: Մի անգամ անկապ պառկած Պարսկաստանի մասին հաղորդում էի նայում, ինչ-որ սրբապատկերներ սկսեցին ցույց տալ, մեկ էլ զգացի ինչ-որ հարազատ բան ա: Հիմա մտածում եմ՝ երևի հայկական եկեղեցիներ են, բայց ինչի՞ց իմացա, դե պարզ ա, մասնագետի համար դժվար չի տարբերել, բայց ես չգիտեմ չէ՞ էդ տարբերակման ձևերը...
Մի քիչ հետո երևացին հայկական տառեր, համոզվեցի, որ ճիշտ էի կռահել: Նույն ձև էլ մեր բնությունն ա, ռելիեֆը, մի կտոր քար են ցույց տալիս, զգում ես՝ էդ Հայաստանում ա թե չէ: Ինչ-որ հարազատություն ա, որ առանց դրա կարծում եմ շատ դժվար կլինի ինձ: Մեր բռնաբարված քաղաքն ա, մեր չբռնաբարված կանայք են, մեր տղամարդկանց դեմքերն են: Փողոցները, մթում կորած խրճիթների անյուրընկալ պատերը սև ու Նարեկացու լուսապսակ ճակատը :)
Մի քիչ ենթագիտակցական զգացողություն ա, երևի դրա համար դժվար ա բառերով ասել, Չարենցը լավ ա ասել, ես իրա հետ համաձայն եմ +1 իրա գրածին, մի հատ էլ վարկանիշ ու շնորհակալություն: :)
Գալաթեա - Դու կարող ե՞ս Հայաստանից դուրս ապրել: Ընդմիշտը նկատի ունեմ:

Ձայնալար - Չեմ փորձել, բայց ինձ թվում ա չեմ կարող, չեմ պատկերացնում, չնայած՝ երբեք չեմ ասում երբեք:
Էդ բոլոր գնացածներն էլ ինչ-որ չափով տառապում են, կարոտում են: Անտեր մնա, ախր խաշի սեզոնը որ բացվի ո՟մ հետ եմ խաշ ուտելու :) էս մասով Համո Սահյանն ա լավ ասել՝ "ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ"... իրան էլ +1, վարկանիշ ու շնորհակալություն:
Ստեղ մնալն էլ իրա դժվարություններն ունի, որոնք չկան առավել զարգացած երկրներում, նենց որ գնացողներին էլ եմ հասկանում, մեկ-մեկ էլ մտածում եմ՝ կարող ա սխալ եմ անում, որ գլխիս ճարը չեմ տեսնում ցվրվելու, հատկապես ամուսնանալուց հետո սկսում ես ավելի վախենալ անկայունությունից, բայց մեկ ա չեմ պատկերացնում ինձ դրսում:

շարունակելի

Երկնային
22.06.2010, 00:24
Ապրեք :) անհամբեր սպասում եմ շարունակությանը :)

Գիտեմ, որ շատերդ եք մտածում, բայց ամաչում եք արտաբերեք… :P :D դե ես կասեմ :))

Բագ ջան, շատ եմ քեզ սիրում :love :oy

Գալաթեա
22.06.2010, 13:37
շարունակություն

Գալաթեա - Բագ, քո բնավորության գծերից որո՞նք կուզենայիր երեխաներդ ժառանգեին:
Ձայնալար - Բոլորը, - ասաց նա՝ մահանալով մեծամտությունից :D
Գալաթեա - Հատկապես համեստությունը, փաստորեն :D
Ձայնալար - Հաաաա :D

Գալաթեա - Քո նկարած նկարներում (http://www.akumb.am/album.php?albumid=5) ինչքանո՞վ դու կաս, Բագ, ի՞նչ են իրանք. տրամադրությո՞ւն, ներքին աշխա՞րհ, էդ օրվա տպավորությո՞ւն թե՞ այլ տարբերակ:
Ձայնալար - Դե, որ ես մեջն եմ, էդ հաստատ, բայց թե ի՞նչ են դրանք՝ դժվարանում եմ ասել: Ինչպես կասեր գտնված երազի աղջիկը՝ "նկար" :) Առանց մտածելու եմ նկարում. ինչ ստացվեց՝ ստացվեց, թե ի՞նչ ինֆորմացիա են դրանք իրանց մեջ պարունակում, դժվարանում եմ ասել:
Ինչ-որ ձևափոխված ինֆորմացիա ա, որ ինչ-որ ճշտությամբ փոխանցվում ա գույների ու պատկերների տեսքով: Դրա ընկալումն էլ ա արվում ենթագիտակցորեն ու էլի ինչ-որ ճշտությամբ:
Մի անգամ իմ նկարներից մեկը մի արվեստաբանի ցույց տվեցի՝ մի կես ժամ խոսաց՝ առանց չափազանցնելու: Հետո ցույց տվեցի իմ ընկեր-բարեկամ մի նկարիչի, նայեց ասեց լավը չի, դիզայներական աշխատանք ա, բայց ոչ նկար: Ու իսկապես, մտածելով, մզմզալով մուսային չսպասելով նկարել էի: Մեկը դա զգաց ու ասեց մի նախադասությամբ, մյուսը չգիտեմ զգաց, թե չէ, բայց բան չասեց, մենակ գլուխս յարդուկեց :D
Գալաթեա - Իսկ ունե՞ս նկարչական սիրած դպրոց, կամ դպրոցի ներկայացուցիչ:
Ձայնալար - Համոթ ինձ՝ չեմ խորացել արվեստի պատմության մեջ, քիչ նկարիչների եմ ուսումնասիրել: Բայց դա նաև բնավորության գիծ ա, չունեմ սիրած ֆիլմ, գրող, գիրք, երգ, երաժիշտ, կինոդերասան: Էդ սորտավորումը ինձ համար չի: Յուրածանչյուրն իր տեղն ունի, ամեն մեկը մի պահի կարող ա հարազատ թվա, մյուս պահին՝ վանի:
Նկարչության մեջ սիրում եմ տրամադրություն փոխանցող նկարիչներին, սիրում եմ գույներից չվախեցողներին, չնայած կան նաև արևելյան դպրոցների ներկայացուցիչներ, որ չափազանց նուրբ գույներով հրաշքներ են գործում: Պակաս հոգեհարազատ ա սյուռեալիզմը: Իսկ դասականներին ընկալելն ա շատ դժվար:

Գալաթեա -Որ ինչ-որ հրաշքով անտեսանելի դառնայիր մի ժամով, ի՞նչ կուզենայիր անել:
Ձայնալար - էս վերջերս մտածել եմ էդ ուղղությամբ: Մի ժամում բան չէի հասցնի երևի, բայց մի կես տարում ահագին լավ բան կանեի: Խնդալու բաներ եմ մտածել՝ սկսած հարևանների բանակը ոչնչացնելուց վերջացրած Հայաստանում սահմանադրական կարգի հաստատումով: Մի ժամում հազիվ զվարճանալ հասցնեի, ասենք մեկի գլխին կտցնել-փախնել :D
Գալաթեա - Պատկերացնում եմ էդ խեղճ մեկի սարսափահար դեմքը: Մտածելու ա՝ Աստված կտցրեց :)
Ձայնալար - Ու կարելի ա նաև Աստծո ձայնով հետը խոսալ, ասենք. "Տո՜ւր Ա1+ -ին եթեր, թե չէ ամբողջ կյանքում կտցրած կֆռֆռաս"...
Դե երևի պարզ ա, որ պատահական անցորդի չէի կտցնելու :D

Գալաթեա - Բագ ջան, ես մի ժամով որ գնամ գամ, Սասն էկավ, դեռ կկարենանք չէ՞ շարունակել:
Գործ բացվեց, էլի:
Ձայնալար - Սասունը եկավ՝ գործ բացվե՞ց :D :D
Գալաթեա - Կռիս :D

Գալաթեա - Ճակատագրին ե՞ս հավատում, Բագ, թե՞ պատահականությանը.. հատկապես կյանքում կարևոր, շրջադարձային դեպքերում:
Ձայնալար - Հավատում եմ ծարավիս :D Հավատում եմ, որ վաղվա օրը կփոխվի կախված նրանից, թե ինչպես կապրեմ էսօրվանը: Կա նաև պատահականության գործոնը դրան զուգընթաց, սակայն մենք պատահական ենք անվանում էն պրոցեսները, որոնց օրինաչափությունը չենք կարողանում տեսնել, իրականում ամեն ինչ օրիանաչափ է: Երևի:
Գալաթեա - Բայց նայի Բագ, իրականում ստացվում ա, որ մեկ ա՝ կոնկրետ չենք ջոկում դա պատահականությո՞ւն է, թե՞ օրինաչափություն ... ինձ էս հարցը միշտ հետաքրքրել ա...գուցե տենց շա՞տ բան կա, որ մենք չենք ջոկում: Ու ընդհանրապես, մարդն ինչ-որ բան տնօրինո՞ւմ է:
Ձայնալար - :aha Դե դու հարցը հավատալով ձևակերպեցիր, ես էլ ասեցի, թե ինչին եմ հավատում:
Եթե չենք ջոկում, էդ մեր խնդիրն ա, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ պատահական ա, կարանք թուլանանք ու հաճույք ստանանք: Պետք ա փորձել ջոկել, գոնե մոտավորապես: Ասենք մոտավորապես մարդիկ ջոկել են, որ եթե լավություն անես ու ջուրը գցես, մի օր դեմդ դուրս կգա:
Գալաթեա - Անձամբ քեզ հետ եղե՞լ ա, որ լավություն անես ջրախառը ու հետո քեզ լավ լինի:
Ձայնալար - Դե ջրախառը փորձում եմ լավություն անել ինչքան, որ ստացվում ա, ու ինձ էլ շատ դեպքերում արել են լավություն: Ընդ որում արել ու ջուրն են գցել, ինչպես որ ես:
Էն որ ասում են ջուրը գցի, հենց տենց եմ ես հասկանում, որ պետք չի ակնկալել պատասխան տվյալ "շահառուից", գցի ջուրը մի օր դուրս կգա, մի ուրիշ տեղից: Չնայած ես էդ ասացվածքի փոխած տարբերակն եմ հորինել՝ "Լավություն արա գցի ջուրը՝ մի օր կթռնի դեմքիդ" :), բայց իրականում օրիգինալ տարբերակին եմ հավատում:
Երկնեցի :D
Գալաթեա - Մի հատ սենց խոսք կա, Պետրոսյան Վարդգեսն էր ասում՝ "Բարությունը չպետք է բռունցքներ ունենա": Ինչ ես կարծում, մեր բավականին կոշտ ու դաժան ժամանակների հետ սա համահո՞ւնչ է: Հնարավո՞ր է մեր օրերում պարզապես լինել բարի, առանց ցինիզմի:
Ձայնալար - Եսի՞մ, տենց էլ չիմացա էդ ցինիզմը լավ բան ա, թե վատ: Ինձ երբ ցինիկ են ասել, միշտ էնքան սիրելով են ասել, որ մտածում եմ՝ լավ բան ա:
Անտիկ Հունաստանում նույնիսկ ինչ-որ ուղղություն կար տենց կարծեմ, փիլիսոփայական, բայց հիմա էդ սաղ էս քեֆս հալիս չեմ կարողանում կապ գտնեմ Վարդգեսի բռունցքների հետ, ներող :sorry

Գալաթեա - Կա՞ ինչ-որ երազանք կամ նպատակ, որ անպայման որոշել ես իրագործել.. որ եթե չանես՝ ինչ-որ բան պակաս կլինի կյանքումդ:
Ձայնալար - Չէ, չկա: Այսինք երազանքներ ու նպատակներ բնականաբար շատ կան, բայց ես դրանց մասին չեմ սիրում բարձրաձայն ասել մինչև չկատարվեն:
Սովորել եմ, որ պետք չի ցիկլվել կոնկրետ երազանքների վրա, որովհետև ժամանակի ընթացքում, շատ հաճախ, զգում ես, որ ֆուֆլո երազանք ա եղել, ու ափոոսում ես դրա վրա վատնած ամեն ինչը: Մի խոսքով՝ երազանքներ կան, իդեա ֆիքսեր՝ ոչ:
Գալաթեա - Կարո՞ղ ես մի ֆրազով կամ նախադասությամբ ասել էն, թե ինչ ես դու մինչ այժմ կյանքից սովորել.. ի՞նչ է ինքը քեզ հասկացրել.. լոզունգի, կրեդոյի պես մի բան:
Ձայնալար - Պայքար, պայքար մինչև վերջ ;)

Գալաթեա - Պատկերացրու, թե մեեեեծ ակումբային հանդիպման ես , լիքը հին ու նոր ակումբցիք են հավաքված ու դու կենաց–բարեմաղթանք ես ասում... ի՞նչ կասեիր:
Ձայնալար - Վախենում եմ, որ մեծական կամ ձևական թվա, բայց "Սիրեցեք զմիմեանս"-ը շատ լավ բարեմաղթանք ա:
Շրջապատին սիրելը կյանքը երկարացնում ա, պետք ա փորձել սիրել ամեն մարդու մեջ գոնե մի բան…
Որ մեկին չեմ սիրում չէ՞, իմունիտետս թուլանում ա, ալերգիաս՝ ուժեղանում ու կյանքը մռայլ ա դառնում, իսկ որ սիրում ես աջ ու ձախ (կնիկս լսի գլուխս կջարդի :D ) կյանքն էլ ես սկսում սիրել ավելի շատ՝ փոխադարձաբար :)

Բագ ջան, շատ շնորհակալ եմ ուրախ ու հետաքրքիր հարցազրույցի համար: Հատկապես վերջին՝ երկուստեք փոքր ինչ "ճանճի տակ" գտնվող հատվածի համար :)
Պաչ:
Հուսով եմ՝ ստացվեց գոնե մի քիչ բացահայտել Ձայնալարի ափաշքյարա, բայց միևնույն ժամանակ բավականին փակ ու չբացահայտված կերպարը:

Լուսաբեր
22.06.2010, 14:20
Էս հարցազրույցներից հետո ավելի եմ սկսում երեխեքին սիրել :oy :))
Լավն էր, ավելի շատ ուրախ էր ու հավեսին: Ապրեք...

Chuk
22.06.2010, 14:22
Բագ, մի հատ գրառում արա, քեզ էլ վարկանիշ տանք :))

Dayana
22.06.2010, 14:24
Բագ, մի հատ գրառում արա, քեզ էլ վարկանիշ տանք :))

մտքերս մի գրի :sad :(

Ձայնալար
22.06.2010, 14:27
Ըհն :))

Ֆրեյա
22.06.2010, 15:10
Բա երբ ա հարց տալու ժամանակը գալու՞ ես հարցեր ունեմ :P

Ռուֆուս
22.06.2010, 15:13
ԻՄՀԿ արդեն կարելի ա տալ :)

Բագ ջան, էն իմ հարցազրույցին քո տված կռիսական հարցն եմ քեզ վերադարձնում: Զարմացրու՜ ինձ, իսկ եթե ի վիճակի չես, կարաս չպատասխանես :))

Ռուֆ, ի՞նչ կարաս ասես քո մասին, որ քչերը գիտեն՝ ավելի կոնկրետ որ ես չգիտեմ: Ցանկալի է նենց բան, որ զարմանամ, «էսօր երկու ձվից ձվածեղ եմ կերել» պատասխանը չի ընունվում :D
Եթե տուֆտա հարց ա, կարաս չպատասխանես :))

Դե, քեզ տեսնենք :))

Ձայնալար
22.06.2010, 15:15
Վայ քու արա, տենց բան էլ կա՞ :D Ուղիղ եթե՞ր :scare

Smokie
22.06.2010, 15:24
1 Ամենից շատ ինչո՞վ ես սիրում նկարել (ի նկատի ունեմ՝ ջրաներկ, մատիտ եւ նման բաներ: )
2 Իսկ բացի նկարչությունից արվեստի էլ ի՞նչ բնագավառ ես սիրում:

Ֆրեյա
22.06.2010, 15:30
Ձայ, ինչ ես կարծում, մարդու ծիծաղելու ձևը իր մասին շատ բան ա ասում, թե կապ չունի վաբշե՞ ;)

Իսկ պարող ավատարը՞ :))

Ոնց ա ստացվել, որ տենց սազող մականուն ես քեզ ընտրել՞ :) Ով գոնե մի անգամ լսի քո ծիծաղը, կասկած չի առաջանա մոտը, որ անձնագրով Ձայնալար ես :))

Շինարար
22.06.2010, 18:12
:think Ձայնալար ջան, ի՞նչ հարց տամ:8

Kuk
22.06.2010, 20:33
Բագ, այ լավ յու:love

Նարե
22.06.2010, 20:53
Ձայնալար ջան, ժամանակին մի հատ կինո եմ տեսել, հարցս կարելի է ասել այնտեղից եմ գողացել: Ուրեմն, եթե քեզ ասեին, որ պիտի հիշողությունդ կորցնես ու թողնես միայն մեկ հիշողություն ամբողջ անցածդ կյանքից(լինի դա ինչ-որ անձ կամ երևույթ կամ էլ իրադարձություն) ու տանես նոր կյանք, ի՞նչ կամ ո՞վ կլինի դա: Այսինքն այն մի ապրածը, որ կարող է փոխարինել մնացածին: Եթե խիստ անձնական է, կհասկանամ, եթե չպատասխանես:

Ուլուանա
22.06.2010, 21:44
Լավն էր հարցազրույցը։ :)
Իսկ հարց մտքիս չի գալիս դեռ, բայց կարող ա հետո առաջանա, գրեմ։ :)

*e}|{uka*
22.06.2010, 21:59
Լավն էր: :)
Բգոն լրիվ կյանք ա::love Գալ պաչ :kiss

Հարց չեմ ուզում տամ, Բըգ, մի բան կպատմե՞ս՝ իհարկե զավեշտալի: :))

Աթեիստ
22.06.2010, 22:04
Ձայ, մի հարց էլ ինձանից:
Եթե համոզված լինես, որ երեխաներիդ ապրելու են նույն Հայաստանում, ինչ հիմա է (այսինքն ոչ մի առաջընթաց), կազդի՞ արդյոք դա սրա վրա:

Ստեղ մնալն էլ իրա դժվարություններն ունի, որոնք չկան առավել զարգացած երկրներում, նենց որ գնացողներին էլ եմ հասկանում, մեկ-մեկ էլ մտածում եմ՝ կարող ա սխալ եմ անում, որ գլխիս ճարը չեմ տեսնում ցվրվելու, հատկապես ամուսնանալուց հետո սկսում ես ավելի վախենալ անկայունությունից, բայց մեկ ա չեմ պատկերացնում ինձ դրսում:

Mephistopheles
22.06.2010, 22:10
Գալաթեա- Իսկ ինքդ համով խորոված անո՞ւմ ես:
Ձայնալար - Դե որ նեղն ընկնեմ, կանեմ համով
Սովորաբար ինիցիատիվան իմ ձեռքը չեմ վերցնում, որովհետև կողքից միշտ հայտնվում են խորհուրդ տվողներ, ու ամեն մեկն իր ուրույն մեթոդն է առաջարկում էդ ամենապարզ ու հանճարեղ ուտելիքը պատրաստելու

չէ Ձայնուլ, դրա համար չէ… չեն թողում որ սարքես, որովհետև մինչև սարգում ես սաղ ուտում պրծնում ես… սկի խորհուրդի ժամանակ չի մնում…

Adam
22.06.2010, 23:22
Ժող, եքա խնդացել եմ... :D :D
Ապրեք :))
Լավն եք: :love

Բարեկամ
23.06.2010, 04:42
:love :love էս ինչ լավ տղա ես...
Ուղիղ, իմաստուն, շատ մարդկային պատասխաններ... խիտ ու բովանդակ :love

Գալաթեան էլ, ինչպես միշտ, անզուգական հարցազրույց վարող է. հետաքրքիր, սահուն, հումորով, խելացի ու երբեք չկրկնվող :)
Ստեղծագործություն

Hda
23.06.2010, 07:04
Ձայնալարին մարոժնին վնաս չի՞
հաճախ ե՞ս քաշվում կամ խզվում
հեչ մի ծիծ-աղի, լրիվ լուրջ եմ հարցնում :D

Ձայնալար
23.06.2010, 09:59
ԻՄՀԿ արդեն կարելի ա տալ :)

Բագ ջան, էն իմ հարցազրույցին քո տված կռիսական հարցն եմ քեզ վերադարձնում: Զարմացրու՜ ինձ, իսկ եթե ի վիճակի չես, կարաս չպատասխանես :))

Դե, քեզ տեսնենք :))

Ես ասել էի չէ՞, որ եթե տուֆտա հարց ա, կարաս չպատասխանես: Հիմա ասածս ինչ ա՝ տուֆտա հարց ա :D

Ձայնալար
23.06.2010, 11:20
1 Ամենից շատ ինչո՞վ ես սիրում նկարել (ի նկատի ունեմ՝ ջրաներկ, մատիտ եւ նման բաներ: )
2 Իսկ բացի նկարչությունից արվեստի էլ ի՞նչ բնագավառ ես սիրում:

Երբ որ նկարում էի, ավելի շատ նկարում էի ջրաներկով և/կամ գուաշով, յուղաներկով մի քանի բան ունեմ արած, բայց ձեռքս այնքան էլ սովոր չի յուղաներկի, չնայած յուղաներկը ավելի շատ հնարավորություններ ա տալի: Աշխատել եմ նաև պաստելով ու ձեռքիս տակ ընկած ամեն ինչը համադրելով:

Արվեստի բնագավառ սիրելը լավ չեմ պատկերացնում ինչ ա, բոլորն էլ սիրում եմ, ինչքանով որ խելքս հասնում ա, ինչքանով որ կարում եմ ընկալել:

---------- Ավելացվել է՝ 12:12 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:04 ----------

Ձայ, ինչ ես կարծում, մարդու ծիծաղելու ձևը իր մասին շատ բան ա ասում, թե կապ չունի վաբշե՞ ;)

Իսկ պարող ավատարը՞ :))

Ոնց ա ստացվել, որ տենց սազող մականուն ես քեզ ընտրել՞ :) Ով գոնե մի անգամ լսի քո ծիծաղը, կասկած չի առաջանա մոտը, որ անձնագրով Ձայնալար ես :))

Շատ պատահական, Ան ջան, մինչ այդ ամեն տեղ bigbag եմ գրանցվել, Ակումբ գրանցվելիս, ասի հայերեն մի բան գրեմ ու համ էլ, որ չճանաչեն ( դե օրինակ Չուկին վիրտուալ ճանաչել եմ մեկ այլ ֆորումից) առաջինը մտքիս, չգիտեմ ինչու, էդ բառը եկավ ու ես գրանցվեցի որպես dzaynalar, հետո Ուլուանան, ասեց արի դառի հայատառ էլի, ասեցի դավայ, դիմեցի դիվան բաշուն (ArtGeo -ին) ու դառա Ձայնալար: Ի դեպ ծիծաղիս մասին հենց Ակումբում ա սկսվել խոսվել, մինչ այդ ես չգիտեյի, որ ձայնալարոտ եմ :)

---------- Ավելացվել է՝ 12:16 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:12 ----------

:think Ձայնալար ջան, ի՞նչ հարց տամ:8

Կարաս տարիքս հարցնես, կամ սեռս :D

Բագ, այ լավ յու:love

Այ լավ յու թու, մայ դիըր Կուկ :))

---------- Ավելացվել է՝ 12:20 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:16 ----------

Ձայնալար ջան, ժամանակին մի հատ կինո եմ տեսել, հարցս կարելի է ասել այնտեղից եմ գողացել: Ուրեմն, եթե քեզ ասեին, որ պիտի հիշողությունդ կորցնես ու թողնես միայն մեկ հիշողություն ամբողջ անցածդ կյանքից(լինի դա ինչ-որ անձ կամ երևույթ կամ էլ իրադարձություն) ու տանես նոր կյանք, ի՞նչ կամ ո՞վ կլինի դա: Այսինքն այն մի ապրածը, որ կարող է փոխարինել մնացածին: Եթե խիստ անձնական է, կհասկանամ, եթե չպատասխանես:

Ես մաքսիմալիստ եմ, սաղ որ կորցնում եմ, թող էդ մեկն էլ կորի՝ մեկը առանց մյուսների կարա ավելի խանգարի, քան օգնի, սլուշըյ տակիե վապռոսի զադայուտ, ատվեչած նիուդոբնո :) Երևի ամեն դեպում բոլորից շատ ծնողներիս չէի ուզի մոռանալ:

Ռուֆուս
23.06.2010, 11:23
Ես ասել էի չէ՞, որ եթե տուֆտա հարց ա, կարաս չպատասխանես: Հիմա ասածս ինչ ա՝ տուֆտա հարց ա :D

Կռի՜ս :beee

Բագ, իսկ ո՞նց ես վերաբերվում, երբ քո մոտ մեկ ուրիշն ա «կլկլոցով» © Lanterfant ծիծաղում :))

Ձայնալար
23.06.2010, 11:43
Լավն էր: :)
Բգոն լրիվ կյանք ա::love Գալ պաչ :kiss

Հարց չեմ ուզում տամ, Բըգ, մի բան կպատմե՞ս՝ իհարկե զավեշտալի: :))

Հեռուստատեսությամբ, որ ասում են հյուրին «մի զավեշտալի դեպք պատմեք ձեր կյանքից», միշտ ինքս ինձ հարցնում եմ տեսնես, որ ինձ հարցնեին ի՞նչ կպատմեյի ու մտքիս բան չի գալիս :esim Եթե ընթացքում բան հիշեմ կգրեմ:

---------- Ավելացվել է՝ 12:36 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:28 ----------

Ձայ, մի հարց էլ ինձանից:
Եթե համոզված լինես, որ երեխաներիդ ապրելու են նույն Հայաստանում, ինչ հիմա է (այսինքն ոչ մի առաջընթաց), կազդի՞ արդյոք դա սրա վրա:

Երևի՝ չէ:

---------- Ավելացվել է՝ 12:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:36 ----------

չէ Ձայնուլ, դրա համար չէ… չեն թողում որ սարքես, որովհետև մինչև սարգում ես սաղ ուտում պրծնում ես… սկի խորհուրդի ժամանակ չի մնում…

:D Բայց հետաքրքիր ա, դո՞ւ որտեղից գիտես, իմ շատակերության մասին :))))))))
Բայց կրակի մոտ սիրում եմ խմել մի բաժակ բարլուս մի հատ պուճու՜ր մսի կտորով՝ իսկապես պուճուր :)

---------- Ավելացվել է՝ 12:40 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:38 ----------

Ձայնալարին մարոժնին վնաս չի՞
հաճախ ե՞ս քաշվում կամ խզվում
հեչ մի ծիծ-աղի, լրիվ լուրջ եմ հարցնում :D

Հա, որ խմում եմ ու շատ եմ «ղժղժում» քաշվում ա, բայց շուտ ա վերականգնվում: Մառոժնիից դեռ «քաշված» չկա, որովհետև մառոժնի ուտելուց հետո մոտս երգելու ցանկություն չի առաջանում :D

---------- Ավելացվել է՝ 12:43 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:40 ----------

Կռի՜ս :beee

Բագ, իսկ ո՞նց ես վերաբերվում, երբ քո մոտ մեկ ուրիշն ա «կլկլոցով» © Lanterfant ծիծաղում :))

Ես անզուգական եմ :oy

Եթե իմ հետի մարդիկ են «կլկլացնում» շատ լավ, բայց որ ցուցադրաբար դրսում կամ տրանսպորտում բարձր ծիծաղում են, ներվայնանում եմ:

Բարեկամ
23.06.2010, 11:55
վայ, հարցեր էլ են տալիս?

Ինչն ա քեզ ամենից շատ ներվայնացնում մարդկանց մեջ :[
Ինչն ա ամենից շատ սենց վիճակի (:love) ջերմացնում:

Ձայնալար
23.06.2010, 12:54
Ինչն ա քեզ ամենից շատ ներվայնացնում մարդկանց մեջ :[

Մանր աֆերիստությունը՝ էն որ իմ համար լրիվ հասկանալի ա ու պրիմիտիվ, բայց դիմացինիս կարծքով ինձ ֆռցնում ա: Որ նորմալ, որակով ֆռցնում են, ավելի քիչ եմ ներվայնանում, հետևություններ եմ անում անցնում առաջ, բայց որ որակ չկա, ոնց-որ թերագնահատեն :))

Ինչն ա ամենից շատ սենց վիճակի (:love) ջերմացնում:

Ամոթ ա խոստովանել, բայց շատ եմ սիրում, երբ ինձ գովում են :oy Վաղ մակությունից, երբ դեռ գովելուն բովել էի ասում, էդ իմ համար շատ կարևոր էր: Օրիանակ էս թեմայում քո արած մեկնաբանությունից այ էդ (…լօվե) վիճակը եղավ ու ջերմացա: Մյուսներից էլ, ուղղակի քոնը նշեցի, որպես տվյալ հարցի պատասխանվող կողմ :) Ասում են, բնավորության էդ գիծը հատուկ ա առյուծի համաստեղության տակ ծնվածներին, չգիտեմ :esim

Բարեկամ
23.06.2010, 12:59
Ամոթ ա խոստովանել, բայց շատ եմ սիրում, երբ ինձ գովում են :oy Վաղ մակությունից, երբ դեռ գովելուն բովել էի ասում, էդ իմ համար շատ կարևոր էր: Օրիանակ էս թեմայում քո արած մեկնաբանությունից այ էդ (…լօվե) վիճակը եղավ ու ջերմացա:

բա մի հատ սատկած վարկանիշ տայիր, ես էլ տենց` :love ստատուսում հայտնվեի :beee :D

.................
վայ, ուշ նկատեցի :oy
փաստորեն դու նաև մտքեր ես կարդում :))

Ձայնալար
23.06.2010, 13:03
բա մի հատ սատկած վարկանիշ տայիր, ես էլ տենց` :love ստատուսում հայտնվեի :beee :D

Իիիի, տվել եմ :beee

Գալաթեա
23.06.2010, 13:07
Վայ Բագ ջաաաաան, ազիզ ջաաաան,էս ինչ լաաավ, պուպուու՜շ, համոոոո՜վ, շնորհքոոո՜՜վ աղա տղա ես դու :love

:D

Պասի հարց էլ տամ, լավ: Բոլորը հարցրին, ես մնացի :)
Հիշում ե՞ս Բագ, իմ առաջին Ակումբի ծնունդը, Երոյենց կլուբում, էն որ չէիր ուզում գայիր, բայց էնքան չամռվեցի, էլ ճար չունեիր :D
Շատ էի՞ր ջղայնացել էդ ժամանակ վրես: Մանավանդ որ էդ օրը Վարդուհի-Արիադնայի գաղտնազերծումն էլ արվեց :)

Բարեկամ
23.06.2010, 13:10
[COLOR="DarkSlateGray"]Վայ Բագ ջաաաաան, ազիզ ջաաաան,էս ինչ լաաավ, պուպուու՜շ, համոոոո՜վ, շնորհքոոո՜՜վ աղա տղա ես դու :love

:D

Գալ ջան, ախր մարդը պարզ բացատրեց.

Մանր աֆերիստությունը՝ էն որ իմ համար լրիվ հասկանալի ա ու պրիմիտիվ, բայց դիմացինիս կարծքով ինձ ֆռցնում ա: Որ նորմալ, որակով ֆռցնում են, ավելի քիչ եմ ներվայնանում, հետևություններ եմ անում անցնում առաջ, բայց որ որակ չկա, ոնց-որ թերագնահատեն

:P

Ձայնալար
23.06.2010, 13:14
Վայ Բագ ջաաաաան, ազիզ ջաաաան,էս ինչ լաաավ, պուպուու՜շ, համոոոո՜վ, շնորհքոոո՜՜վ աղա տղա ես դու :love

:D

Պասի հարց էլ տամ, լավ: Բոլորը հարցրին, ես մնացի :)
Հիշում ե՞ս Բագ, իմ առաջին Ակումբի ծնունդը, Երոյենց կլուբում, էն որ չէիր ուզում գայիր, բայց էնքան չամռվեցի, էլ ճար չունեիր :D
Շատ էի՞ր ջղայնացել էդ ժամանակ վրես: Մանավանդ որ էդ օրը Վարդուհի-Արիադնայի գաղտնազերծումն էլ արվեց :)

Ստառոսծ նի ռադոսծ Լիլ, սխալ ես հիշում :D Ես գալու էի սենց թե նենց, Արիադնային, չէի բերելու հետս, որ չգաղտնազերծեմ, հետո վերջում էլի չամռվեցիր, սմս գրեցիր, որ շատ կուզենայիր և այլն, որոշեցի Ադամ անեմ, ու եկա Աննայի հետ: Չէ, սկի չէի ջղայնացել :kiss

Գալաթեա
23.06.2010, 13:16
Գալ ջան, ախր մարդը պարզ բացատրեց.
:P

Ես ի՞նչ ա ասում Բագ:
Բա ես ո՞ր օրվա աֆերիստն եմ :sorry
Էն էլ մանր :sorry :sorry

Բարեկամ
23.06.2010, 13:27
Ես ի՞նչ ա ասում Բագ:
Բա ես ո՞ր օրվա աֆերիստն եմ :sorry
Էն էլ մանր :sorry :sorry

բայց ես չեմ շեշտել "մանր":P
էնտեղ որակովի մասին էլ խոսք կար :8 եթե դա քեզ կմխիթարի :))

Գալաթեա
23.06.2010, 13:33
Ստառոսծ նի ռադոսծ Լիլ, սխալ ես հիշում :D Ես գալու էի սենց թե նենց, Արիադնային, չէի բերելու հետս, որ չգաղտնազերծեմ, հետո վերջում էլի չամռվեցիր, սմս գրեցիր, որ շատ կուզենայիր և այլն, որոշեցի Ադամ անեմ, ու եկա Աննայի հետ: Չէ, սկի չէի ջղայնացել :kiss

Ադամ անեմ-ը նոր տեղ հասավ :D :D
Իսկականից որ, ստառոսծ նե ռադոսծ :D

բայց ես չեմ շեշտել "մանր":P
էնտեղ որակովի մասին էլ խոսք կար :8 եթե դա քեզ կմխիթարի :))

Բագ, փութա, աճապարիր այստեղ ու ասա՝ ես մանր աֆերիստ եմ, թե՞ որակով:
Թե չէ հեսա արյուն կթափվի էս հալալ-զուլալ թեմայում :D

Բարեկամ
23.06.2010, 13:35
[COLOR="DarkSlateGray"]Բագ, փութա, աճապարիր այստեղ ու ասա՝ ես մանր աֆերիստ եմ, թե՞ որակով:
Թե չէ հեսա արյուն կթափվի էս հալալ-զուլալ թեմայում :D

փաստորեն աֆերիստ-ի դեմ առարկություն չունեիր :)))

Գալաթեա
23.06.2010, 13:38
փաստորեն աֆերիստ-ի դեմ առարկություն չունեիր :)))

Ես որակումներին դեմ չեմ: Իրենք միշտ էլ կան:
Միայն թե հստակ ձևակերպված լինեն :D

Բարեկամ
23.06.2010, 13:40
Ես որակումներին դեմ չեմ: Իրենք միշտ էլ կան:
Միայն թե հստակ ձևակերպված լինեն :D

Չէ, աֆերիստը որակում չի, որակումը "մանր"- ը կամ "որակով" -ն են :P
Իսկ հստակ ձևակերպումը էքսպերտը հուսով ենք շուտով կանի :))

ars83
23.06.2010, 13:47
Բագրատ ջան (ինչ-որ ճիշտ բան չի էլի էս հարգելի մարդուն ասել (թեկուզև միջազգային տերմինաբանությամբ) «բլոճ»), շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար: :ok Շնորհակալություն նաև հարցազրուցավարին :hi

Ես այսպիսի հարցեր ունեմ.
ա) Արդյոք հե՞շտ ես փոխում հայացքներդ ու մոտեցումներդ, պահպանողակա՞ն ես, թե՞ ոչ: (Եթե պատասխանելու ես «նայած որ դեպքում», խնդրում եմ բերել երկու օրինակ, որոնցից մեկի դեպքում պահպանողական ես, մյուսի դեպքում՝ ոչ)
բ) Ակումբցիներից որևէ նոր բան սովորե՞լ, փոխառե՞լ ես այսքան ժամանակ: Եթե այո, ապա ի՞նչ (համապատասխան անձանց անունները նշելը պարտադիր չէ):

:) Շնորհակալ եմ:

Գալաթեա
23.06.2010, 13:51
Չէ, աֆերիստը որակում չի, որակումը "մանր"- ը կամ "որակով" -ն են :P
Իսկ հստակ ձևակերպումը էքսպերտը հուսով ենք շուտով կանի :))

Հայաստանում աֆերիզմը /:D/ կենսակերպ ա, Ան:
Հիմա էքսպերտը նստած մեր խոսակցությանն ա երևի հետևում իր հոմերական քրքիջով սեյսմիկ անկայություններ առաջացնելով մոտակա ռադիուսում :D

Բարեկամ
23.06.2010, 13:56
Հայաստանում աֆերիզմը /:D/ կենսակերպ ա, Ան:
Հիմա էքսպերտը նստած մեր խոսակցությանն ա երևի հետևում իր հոմերական քրքիջով սեյսմիկ անկայություններ առաջացնելով մոտակա ռադիուսում :D

դե ուրեմն "մանր"-ն իրոք նսեմացուցիչ ա :))

Փաստորեն էդ բազմիցս նշված ծիծաղը հենց ֆիզիկական ծիծաղ էր, հա? Ես փոխաբերական էի հասկացել... :D

Գալաթեա
23.06.2010, 14:05
դե ուրեմն "մանր"-ն իրոք նսեմացուցիչ ա :))

Փաստորեն էդ բազմիցս նշված ծիծաղը հենց ֆիզիկական ծիծաղ էր, հա? Ես փոխաբերական էի հասկացել... :D

Բագ, մի հատ ծիծաղա Բարեկամի համար :)
Թե չէ մանրից թեման շեղում ա :P

Ձայնալար
23.06.2010, 14:09
Արխային շեղվեք, աղջկեք, հեսա կոֆե կդնեմ :))

Բարեկամ
23.06.2010, 14:12
Բագ, մի հատ ծիծաղա Բարեկամի համար :)
Թե չէ մանրից թեման շեղում ա :P

Շատ շնորհակալ եմ, որ մենակ համար էր :D

---------- Ավելացվել է՝ 14:12 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:10 ----------

Արխային շեղվեք, աղջկեք, հեսա կոֆե կդնեմ :))

եթե դժվար չի ars83-ի համար էլ, որ մեջտեղում նստած ա :)))

ars83
23.06.2010, 15:37
եթե դժվար չի ars83-ի համար էլ, որ մեջտեղում նստած ա :)))

Հա, ճիշտ ա ասում (միանգամից բարեկամությունը զգացվում ա, է): Էդքան փոքր էի, չէի երևո՞ւմ :aggressive:
Դե հասկանում եմ, որ շրջապատող հմայքի մեջ կորել եմ, չեմ երևում, բայց սուրճից չէի հրաժարվի :))
http://img0.liveinternet.ru/images/attach/c/0//44/737/44737780_kkkkkkkkkkkk.gifԲարեկամ ջան, հլը էս դոնաթսը փորձի:
Լիլ ջան, շաքա՞ր: http://img1.liveinternet.ru/images/attach/c/0//44/737/44737630_kkk.gif
Թե՞ դու քո սասիսկու... էէ, շաքարի (քաղցր) գործարանն ունես: :P

Հ.Գ. Բագրատիչ, հերիքա մտածես, պատասխանի հարցերին: ;)

Ձայնալար
23.06.2010, 15:42
:))) Հեսա, սպասում եմ մուսաս գա, որ պատասխանեմ, վռազ չեք չէ՞: Արս, միամիտ տղա դուրս եկար, ես որ օրվա կոֆե դնողն եմ՝ խոսք էի քցում, որ աղջկեքից մեկը տեղից շարժվեր :))))

Գալաթեա
23.06.2010, 15:44
:))) Հեսա, սպասում եմ մուսաս գա, որ պատասխանեմ, վռազ չեք չէ՞: Արս, միամիտ տղա դուրս եկար, ես որ օրվա կոֆե դնողն եմ՝ խոսք էի քցում, որ աղջկեքից մեկը տեղից շարժվեր :))))

Ամոթանք տվեց :(

Ձայնալար
23.06.2010, 15:46
Ամոթանք տվեց :(

Էս թեմայի առաջի տխուր սմայլիկն ա՝ առաջինը լինի, վերջինը լինի :)))

Գալաթեա
23.06.2010, 15:51
Էս թեմայի առաջի տխուր սմայլիկն ա՝ առաջինը լինի, վերջինը լինի :)))

:) :) :)

Բագ, "Մատանիների Տիրակալ" ֆիլմում ու՞մ կուզեիր խաղալ, եթե տարբերակ լիներ:
Տեսել ես չէ՞ :think

Dayana
23.06.2010, 15:58
:) :) :)

Բագ, "Մատանիների Տիրակալ" ֆիլմում ու՞մ կուզեիր խաղալ, եթե տարբերակ լիներ:
Տեսել ես չէ՞ :think
Բագ, ասա Սմյաագորո, թող էլ սենց հարցեր չտան :beee

Ձայնալար
23.06.2010, 16:14
:) :) :)

Բագ, "Մատանիների Տիրակալ" ֆիլմում ու՞մ կուզեիր խաղալ, եթե տարբերակ լիներ:
Տեսել ես չէ՞ :think

Տղուն:

Չեմ տեսել :D

Ariadna
23.06.2010, 16:16
Բագ, կուզեի՞ր մեկի փոխարեն երեք մեծ քուրիկ ունենայիր :D

Ձայնալար
23.06.2010, 16:24
Բագ, կուզեի՞ր մեկի փոխարեն երեք մեծ քուրիկ ունենայիր :D

Չէ :))

---------- Ավելացվել է՝ 17:24 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:21 ----------

Բագ, ասա Սմյաագորո, թող էլ սենց հարցեր չտան :beee

Սմյաագորոյին, Լիլ :oy

Ուլուանա
23.06.2010, 17:22
Ես էլ հարցեր երկնեցի։ :roll

1. Բագ, ի՞նչ ես կարծում քո՝ կյանքի նկատմամբ դրական ու լավատեսական տրամադրվածությունը, այսպես ասած՝ թեթև տանելու մոտեցումը բնածի՞ն շնորհ ա (կամ օրհնանք :))), թե՞ համապատասխան դաստիարակության արդյունք։ :))
2. Ինչքան գիտեմ՝ վաղուց թարգել ես նկարելը :angry, իսկ բարի ավանդույթները վերականգնելու պլաններ չկա՞ն մոտ ապագայում։ :oy
3. Դու հեչ իսկապես ջղայնանու՞մ ես։ Նենց, որ, ասենք, լիաթոք, անկեղծորեն կատաղես կամ կոպտես դիմացինին՝ էդ պահին նույնիսկ մտքումդ ձայնալարային ծիծաղի նշույլ չունենալով։ :D Նկատի ունեմ նենց իրավիճակ, որ ծիծաղի համար ընդհանրապես տեղ չունենաս մեջդ, էլի։
4. Քո կարծիքով, ի՞նչն ա քեզ ամենալավը հաջողվում անել, դե, բացի հումորից ու դրանից բխող բաներից։ :))
5. Ո՞նց ես կարողանում համատեղել հումորի սրությունն ու բարությունը (անչարությունը)։ :love
6. Ի՞նչ ռեակցիա կտայիր, եթե քեզ հանդիպման ժամանակ հանկարծակի պոնչիկ անեի։ :D :D :D

Ձայնալար
23.06.2010, 21:16
Բագրատ ջան (ինչ-որ ճիշտ բան չի էլի էս հարգելի մարդուն ասել (թեկուզև միջազգային տերմինաբանությամբ) «բլոճ»), շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար: :ok Շնորհակալություն նաև հարցազրուցավարին :hi

Ես այսպիսի հարցեր ունեմ.
ա) Արդյոք հե՞շտ ես փոխում հայացքներդ ու մոտեցումներդ, պահպանողակա՞ն ես, թե՞ ոչ: (Եթե պատասխանելու ես «նայած որ դեպքում», խնդրում եմ բերել երկու օրինակ, որոնցից մեկի դեպքում պահպանողական ես, մյուսի դեպքում՝ ոչ)
բ) Ակումբցիներից որևէ նոր բան սովորե՞լ, փոխառե՞լ ես այսքան ժամանակ: Եթե այո, ապա ի՞նչ (համապատասխան անձանց անունները նշելը պարտադիր չէ):

:) Շնորհակալ եմ:

Պահպանողական չեմ, բայց չէի ասի, թե հեշտ եմ փոխում մոտեցումներս: Որքան էլ, որ համոզված լինեմ տեսակետիս մեջ, միշտ չեմ բացառում, որ կարող եմ սխալվել ու համապատասխան փաստարկների կամ տրամաբանական եզրահանգումների արդյունքում հնարավոր է, որ փոխեմ դիրքորոշումս:

Դժվարանում եմ ասել, թե ինչ, բայց դժվար է այսքան շփվել մի միջավայրում ու ոչինչ չսովորել: Օրինակ, քաղաքական հայացքներս են որոշ առումով փոխվել, դե մինչև համապատասխան բաժնի մոդեր դառնալը ո՞վ էր էդքան քաղաքական բնույթի նյութ կարդացողը:

Էլի բաներ սովորած կլինեմ ընդհանուր առմամբ սովորող տղա եմ :))

---------- Ավելացվել է՝ 22:16 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:15 ----------

Կներես ուշ պատասխանելու համար՝ գործի տեղից չէի կենտրոնանում:

Ձայնալար
23.06.2010, 21:37
Ես էլ հարցեր երկնեցի։ :roll

1. Բագ, ի՞նչ ես կարծում քո՝ կյանքի նկատմամբ դրական ու լավատեսական տրամադրվածությունը, այսպես ասած՝ թեթև տանելու մոտեցումը բնածի՞ն շնորհ ա (կամ օրհնանք :))), թե՞ համապատասխան դաստիարակության արդյունք։ :))
2. Ինչքան գիտեմ՝ վաղուց թարգել ես նկարելը :angry, իսկ բարի ավանդույթները վերականգնելու պլաններ չկա՞ն մոտ ապագայում։ :oy
3. Դու հեչ իսկապես ջղայնանու՞մ ես։ Նենց, որ, ասենք, լիաթոք, անկեղծորեն կատաղես կամ կոպտես դիմացինին՝ էդ պահին նույնիսկ մտքումդ ձայնալարային ծիծաղի նշույլ չունենալով։ :D Նկատի ունեմ նենց իրավիճակ, որ ծիծաղի համար ընդհանրապես տեղ չունենաս մեջդ, էլի։
4. Քո կարծիքով, ի՞նչն ա քեզ ամենալավը հաջողվում անել, դե, բացի հումորից ու դրանից բխող բաներից։ :))
5. Ո՞նց ես կարողանում համատեղել հումորի սրությունն ու բարությունը (անչարությունը)։ :love
6. Ի՞նչ ռեակցիա կտայիր, եթե քեզ հանդիպման ժամանակ հանկարծակի պոնչիկ անեի։ :D :D :D

1. Ախր ես ինչ իմանամ՝ եթե ինձ ծնողներս դաստիարակած չլինեին, ու ասենք ծնողներիս նման լինեի, դաստիարակողներին՝ չէ, կասեի գեներով ա եկել, հակառակ դեպքում՝ կասեի դաստիարակությունից ա: Իսկ սենց՝ դժվար ա ասել: Ամենայն հավանականությամբ երկու գործոնն էլ կա:

2. Մի օր անպայման վերսկսելու եմ: Ես չեմ թարգել, պարզապես մուսան ինձանից գնացել ա՝ զբաղվածությանս պատճառով: Եթե մեկը ինձ աշխատավարձիս չափ թոշակ նշանակի ( :)) ), հաճույքով աշխատանքից դուրս կգամ ու մուսաս կվերադառնա :)

3. Հա, պատահում ա, ասեմ, որ հեչ հաճելի տեսարան չի՝ բանը որ դրան հասավ, մինչև վերջ գնացող եմ, անկառավարելի եմ դառնում:

Լինում են նաև թեթև գժություններ՝ կարող ա պահի տակ գոռգոռամ ու շուտ անցնի:

4. Անհարմար հարցեր ես տալի, ախր երեխաներ են կարդում :D
Իսկ, եթե լուրջ, չգիտեմ: Ընդհանուր առմամբ, ինչի վրա էլ աշխատում եմ մի բան դուրս գալիս ա, բայց ինչ-որ առանձնահատուկ տաղանդ կարծես թե չունեմ :8

5. Ես չեմ համատեղում, իրանք իմ մեջ համատեղված են :oy

6. Ոնց որ տենց էլ պետք ա լիներ: :)

Երկնային
23.06.2010, 23:29
Բագ ջան, կա՞ նենց բան քո անցյալում, որը որ չէիր ուզենա, որ քեզ հիշացնեն: :))

http://i28.tinypic.com/2ikcrbn.jpg

Իսկ հիմա ավելի լուրջ: :oy

Մանկությունիցդ խոխմ դեպք կպատմե՞ս: Հեչ դու ու Աննան ի՞նչ գժություններ եք արել ու անում: :))

Mephistopheles
24.06.2010, 07:22
Ձայն ապեր, երկու հարց ունեմ.

1. մինչև հիմա քանի՞ հատ անտեղի տուգանքներ ես տվել Ակումբի անմեղ ժողովրդին
2. ու ովքեր են նրանք…
3. ու ոնց ես գիշերը հանգիստ խղճով քնում այ անաստված

դե գնա պատասխանի…

Ձայնալար
24.06.2010, 10:35
Բագ ջան, կա՞ նենց բան քո անցյալում, որը որ չէիր ուզենա, որ քեզ հիշացնեն: :))

Իսկ հիմա ավելի լուրջ: :oy

Մանկությունիցդ խոխմ դեպք կպատմե՞ս: Հեչ դու ու Աննան ի՞նչ գժություններ եք արել ու անում: :))

Էդ նկարս բոց ա :D

Իմ ու Աննայի տարիքային տարբերության պատճառով մենք տարբեր ժամանակներում ենք գժություններ արել, ասեմ ավելին՝ երբ որ իմ գժություն անելու ժամանակն էր, Աննան արդեն դպրոց էր գնում ու իմ գժությունները գրի էր առնում :))
Բայց ես շատ հավասարակշռված, զգույշ ու լուրջ երեխա եմ եղել :D Առանձնապես գժություններ չեմ արել: Ծիծաղալու պատմություններն էլ հիմնականում կապված են շատակերությանս հետ :D Օրինակ մի անգամ մի, 3-4 տարեկանում երևի, նոր տարվա համար կուտակված պոպոքի ողջ պաշարը ներս էի արել: Հետո որ ասեցին ինչի՞ ես կերել, ասեցի որովհետև կյանքի համար օգտավետ ա: Էլ ո՞վ կարար դրանից հետո երեխուն բան ասեր :))

Ամեն առավոտ նախաճաշում էինք ես, տատս ու պապս իրար հետ՝ մյուսների դասի ու գործի գնալուց հետո: Ես ուտում էի մի ձու, պապս՝ 2: Մի օր էլ նստեցինք նախաճաշելու ես ու տատս, պապս սափրվում էր, որ հետո միանա մեզ: Ես իմ մի ձուն ներս արեցի, տատին զգաց, որ ինչ-որ բավարարված չեմ, ասեց պապիդ ամանից էն մի ձուն էլ վերցրու կեր, ես հիմա իրա համար կխաշեմ նորը: Մինչ ես բնաջնջում էի երկրորդ ձուն, պապս եկավ, տեսավ իրա ամանի մեջ մի ձու զարմացած նայեց տատիին, ես մտածեցի որ ինչ-որ բան էն չի ու որոշեցի իրավիճակը փրկել ու ասեցի. «մի բարկանա, պարոն գայլ» :D

Smokie
24.06.2010, 10:44
ես մտածեցի որ ինչ-որ բան էն չի ու որոշեցի իրավիճակը փրկել ու ասեցի. «մի բարկանա, պարոն գայլ» :D

Աաաաաաաաաաաաաա :lol

Ձայնալար
24.06.2010, 11:09
Ձայն ապեր, երկու հարց ունեմ.

1. մինչև հիմա քանի՞ հատ անտեղի տուգանքներ ես տվել Ակումբի անմեղ ժողովրդին
2. ու ովքեր են նրանք…
3. ու ոնց ես գիշերը հանգիստ խղճով քնում այ անաստված

դե գնա պատասխանի…

Հա, դեպքեր գրանցվել են :))))))

Մի անգամ մի քիչմ դյուրագրգիռ ակումբցի ինչ-որ նյութ էր տեղադրել օտար լեզվով ու նույնի հայերենն էր տեղադրել նախորդ գրառման մեջ: Ես էլ չէի տեսել հայերեն տարբերակը, տուգանել էի ու մանրամասն բացատրել, որ գոնե համառոտ պետք ա նույն բանը հայերենով գրի բլա բլա բլա ու դուրս էի եկել: Մի քանի ժամից եկա տեսա սուգ, վայնասուն, իրարանցում, մի նեղվել ա նեղվել :))) կռիվ, դավի, որոշել ա ընդմիշտ լքել ֆորումը և այլն :))) Լքելը իհարկե երկար չտևեց :)

Ամենախայտառակ պատմությունը Բիձու հետ ա եղել: Մի ժամանակ մոդա էր ընկել քաղաքականություն բաժնում երկար բարակ գրառումների մեջ ինչ-որ հատվածներ մեծ տառաչափերով գրել, հետո էդ մեջբերվում էր, մեջբերողն էլ իրա կողմից էր ինչ-որ հատվածներ մեծացնում՝ երբեմն նույնիսկ ուրիշ գույնով ու տենց ընդհանուր տեսքը բավական անճոռնիանում էր: Դե ես բնականաբար թուր կեծակիս կապեցի, սկսեցի զբաղվել, սկզբում ուղղակի խնդրեցի էլ տենց չանել, հետո սկսեցի տուգանել: Էս Բիձեն էլ ինչքան շատ եմ տուգանում, էնքան ավելի մեծ-մեծ ա գրում, արդեն գժվել եմ մեծ-մեծ միավորներ եմ տալի: Վերջին անգամ տուգանելուց հետ ղեկավարությունում գժված գրում եմ, ժող էս Բիձեն ինձ ոնց-որ սադրում ա: Չուկը գրում ա, Բագ, բայց ոնց-որ տառաչափը նորմալ ա: Էդ ընթացքում Բիձուց եմ նամակ ստանում մոտավորապես «ուզածդ ինչ ա, կյանքս կերար» բովանդակությամբ: Ըտեղ հասկանում եմ, որ մի բան էն չի: Պարզվում ա խեղճ Բիձեն շառից փորձանքից հեռու լինելու համար, մի բան էլ փոքրացնում ա տառաչափը համ մեջբերածի համ իրա գրածի, էս իմ ապուշ բրաուզերն էլ, դեֆեկտ ունի՝ եթե default տառաչափ չի, կապ չունի մեծացրած ա, թե փոքրացրած, մեկա մեծա ցույց տալի, ու ինչքան ինքը փոքրացնում ա, էնքան իմ մոտ մեծ ա երևում, էնքան ավելի եմ մոլեգնում: Մի խոսքով ամոթից գետինն էի մտել, երկար բարակ գրեցի, բացատրեցի, իրար հասկացանք :)

Ասեմ նաև, որ բոլոր նշածս և նմանատիպ դեպքերում տուգանայինները հերքվում են, դրա համար էլ գիշերը մուշ-մուշ քնում եմ Մեֆ ջան :))

Dayana
24.06.2010, 11:17
Բագ, ես գիտեմ, որ դու նաև գրում ես՝ քո բառերով: Մեկը նույնիսկ կարդացել եմ :)) Կա՞ էդ գրածներիդ մեջը մեկը, որ ամենից զվարճալին է քեզ համար ու կկիսվես Ակումբի հետ ;)

Ձայնալար
24.06.2010, 11:20
Բագ, ես գիտեմ, որ դու նաև գրում ես՝ քո բառերով: Մեկը նույնիսկ կարդացել եմ :)) Կա՞ էդ գրածներիդ մեջը մեկը, որ ամենից զվարճալին է քեզ համար ու կկիսվես Ակումբի հետ ;)

:o Ի՞նչ եմ գրում Դայ, ի՞նչ ես կարդացել :esim

Katka
24.06.2010, 11:26
Ձայ, նենց լավ ա, երբ մտնում եմ քո հարցազրույցը կարդալու: Միշտ ժպիտ ա առաջանում, նույնիսկ ծանոթ է չենք:) Աբրիս: Դրական ա:love

Dayana
24.06.2010, 11:54
:o Ի՞նչ եմ գրում Դայ, ի՞նչ ես կարդացել :esim

Աննային հարցրու, կասի :)) կարողա՞ դու չես գրել :scare

Ariadna
24.06.2010, 12:00
Աննային հարցրու, կասի :)) կարողա՞ դու չես գրել :scare

Դայ ջան, նույնիսկ քաղաքականության բաժնում, որ տեսնում եմ վերջին գրառում Ձայնալար, ասում եմ՝ մտնեմ, տեսնեմ ախպերս ինչ հանճարեղ մտքեր ա արտահայտել, և հիմնականում խորը հիասթափությամբ լքում եմ թեման, որովհետև պարզվում է, ախպերս ընդամենը մոդերատորական էր գրել :D Մի հատ էլ բլոգային գրառում ունի, ուրիշ տենց բան ես էլ չեմ մտաբերում։ Հա, մեկ էլ 3 տարեկանում ոտանավոր ա գրել, ես գրի եմ առել.
Նոր տարի է, նոր տարի,
աշխատանքիները փակ են,
բոլոր մարդիկ արձակուրդ են,
տանն են մնում, տանն են մնում, տանն են մնում :D

Mephistopheles
24.06.2010, 12:13
Հա, դեպքեր գրանցվել են :))))))

Մի անգամ մի քիչմ դյուրագրգիռ ակումբցի ինչ-որ նյութ էր տեղադրել օտար լեզվով ու նույնի հայերենն էր տեղադրել նախորդ գրառման մեջ: Ես էլ չէի տեսել հայերեն տարբերակը, տուգանել էի ու մանրամասն բացատրել, որ գոնե համառոտ պետք ա նույն բանը հայերենով գրի բլա բլա բլա ու դուրս էի եկել: Մի քանի ժամից եկա տեսա սուգ, վայնասուն, իրարանցում, մի նեղվել ա նեղվել :))) կռիվ, դավի, որոշել ա ընդմիշտ լքել ֆորումը և այլն :))) Լքելը իհարկե երկար չտևեց :)

Ամենախայտառակ պատմությունը Բիձու հետ ա եղել: Մի ժամանակ մոդա էր ընկել քաղաքականություն բաժնում երկար բարակ գրառումների մեջ ինչ-որ հատվածներ մեծ տառաչափերով գրել, հետո էդ մեջբերվում էր, մեջբերողն էլ իրա կողմից էր ինչ-որ հատվածներ մեծացնում՝ երբեմն նույնիսկ ուրիշ գույնով ու տենց ընդհանուր տեսքը բավական անճոռնիանում էր: Դե ես բնականաբար թուր կեծակիս կապեցի, սկսեցի զբաղվել, սկզբում ուղղակի խնդրեցի էլ տենց չանել, հետո սկսեցի տուգանել: Էս Բիձեն էլ ինչքան շատ եմ տուգանում, էնքան ավելի մեծ-մեծ ա գրում, արդեն գժվել եմ մեծ-մեծ միավորներ եմ տալի: Վերջին անգամ տուգանելուց հետ ղեկավարությունում գժված գրում եմ, ժող էս Բիձեն ինձ ոնց-որ սադրում ա: Չուկը գրում ա, Բագ, բայց ոնց-որ տառաչափը նորմալ ա: Էդ ընթացքում Բիձուց եմ նամակ ստանում մոտավորապես «ուզածդ ինչ ա, կյանքս կերար» բովանդակությամբ: Ըտեղ հասկանում եմ, որ մի բան էն չի: Պարզվում ա խեղճ Բիձեն շառից փորձանքից հեռու լինելու համար, մի բան էլ փոքրացնում ա տառաչափը համ մեջբերածի համ իրա գրածի, էս իմ ապուշ բրաուզերն էլ, դեֆեկտ ունի՝ եթե default տառաչափ չի, կապ չունի մեծացրած ա, թե փոքրացրած, մեկա մեծա ցույց տալի, ու ինչքան ինքը փոքրացնում ա, էնքան իմ մոտ մեծ ա երևում, էնքան ավելի եմ մոլեգնում: Մի խոսքով ամոթից գետինն էի մտել, երկար բարակ գրեցի, բացատրեցի, իրար հասկացանք :)

Ասեմ նաև, որ բոլոր նշածս և նմանատիպ դեպքերում տուգանայինները հերքվում են, դրա համար էլ գիշերը մուշ-մուշ քնում եմ Մեֆ ջան :))

Լա՛վ… դու էն ասա Լեռնիկին ընչի ես փագել…

Ձայնալար
24.06.2010, 12:51
Ես չեմ փակել, երևի Չուկի բրաուզերն էլ իրա տառերն էր մեծ ցույց տալի :D
Համ էլ պատճառը գրած ա (http://www.akumb.am/showthread.php/349-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2037970&viewfull=1#post2037970) :beee

Dayana
24.06.2010, 13:46
Դայ ջան, նույնիսկ քաղաքականության բաժնում, որ տեսնում եմ վերջին գրառում Ձայնալար, ասում եմ՝ մտնեմ, տեսնեմ ախպերս ինչ հանճարեղ մտքեր ա արտահայտել, և հիմնականում խորը հիասթափությամբ լքում եմ թեման, որովհետև պարզվում է, ախպերս ընդամենը մոդերատորական էր գրել :D Մի հատ էլ բլոգային գրառում ունի, ուրիշ տենց բան ես էլ չեմ մտաբերում։ Հա, մեկ էլ 3 տարեկանում ոտանավոր ա գրել, ես գրի եմ առել.
Նոր տարի է, նոր տարի,
աշխատանքիները փակ են,
բոլոր մարդիկ արձակուրդ են,
տանն են մնում, տանն են մնում, տանն են մնում :D

Ես էլ չգիտես ինչու հիշում էի, որ Բագը ինչ-որ հորինված բառերով բանաստեղծություններ էր գրել, որոնց միայն հանգերից գլխի էիր ընկնում, թե ինչ է ասում: Փասորեն դա զուգահեռ կյանքում է: Բագ, դու թաքնված տաղանդ ես :secret

Ariadna
24.06.2010, 13:50

Դայ ջան, ուրախացնեմ քեզ, էնքան էլ չես ցնդել, ուղղակի դա մորաքրոջս տղան էր :))

Dayana
24.06.2010, 13:51
Դայ ջան, ուրախացնեմ քեզ, էնքան էլ չես ցնդել, ուղղակի դա մորաքրոջս տղան էր :))

Ասում եմ էլի, դու ես ուղարկել, ասել ես եղբայրս ա գրել, ես էլ Բգոյից էն կողմ եղբայր չեմ ճանաչում :pioneer

Ֆրեյա
24.06.2010, 13:53
Ամեն առավոտ նախաճաշում էինք ես, տատս ու պապս իրար հետ՝ մյուսների դասի ու գործի գնալուց հետո: Ես ուտում էի մի ձու, պապս՝ 2: Մի օր էլ նստեցինք նախաճաշելու ես ու տատս, պապս սափրվում էր, որ հետո միանա մեզ: Ես իմ մի ձուն ներս արեցի, տատին զգաց, որ ինչ-որ բավարարված չեմ, ասեց պապիդ ամանից էն մի ձուն էլ վերցրու կեր, ես հիմա իրա համար կխաշեմ նորը: Մինչ ես բնաջնջում էի երկրորդ ձուն, պապս եկավ, տեսավ իրա ամանի մեջ մի ձու զարմացած նայեց տատիին, ես մտածեցի որ ինչ-որ բան էն չի ու որոշեցի իրավիճակը փրկել ու ասեցի. «մի բարկանա, պարոն գայլ» :D
:D Բագ, փաստորեն փոքր ժամանակ էլ ես հումորի զգացում ունեցել :)) Դեեմք ես դու լրիվվվ :)

Ուլուանա
24.06.2010, 23:05
Պատկերացնում եմ՝ Բագը փոքր ժամանակ ինչ համով երեխա ա եղել։ :love Չեք պատկերացնի, թե ինչ լավ եմ պատկերացնում։ :D Ձայնալարային բնորոշ հայացք, շատակերության հետևանքով ձեռք բերած պոնչիկ թշեր, դեմքոտ արտահայտություններ, էլ ի՞նչ ա պետք համով էրեխուկ լինելու համար։ :hands

Mephistopheles
24.06.2010, 23:11
Ես չեմ փակել, երևի Չուկի բրաուզերն էլ իրա տառերն էր մեծ ցույց տալի :D
Համ էլ պատճառը գրած ա (http://www.akumb.am/showthread.php/349-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2037970&viewfull=1#post2037970) :beee

…բայց մեկ ա չար ես …

Հայկօ
26.06.2010, 17:51
:o Ի՞նչ եմ գրում Դայ, ի՞նչ ես կարդացել :esim

Գրել ես, գրել ես (http://www.akumb.am/showthread.php/12766-%D4%BF%D5%A1%D6%80%D5%B8%D5%9E%D5%B2-%D5%A5%D5%BD-%D5%A3%D5%B8%D5%BE%D5%A1%D5%A6%D5%A4%D5%A5%D5%AC?p=1640147&viewfull=1#post1640147) :)).

Ձայնալար
28.06.2010, 10:46
Բա հլը էս (http://www.akumb.am/showthread.php/12766-%D4%BF%D5%A1%D6%80%D5%B8%D5%9E%D5%B2-%D5%A5%D5%BD-%D5%A3%D5%B8%D5%BE%D5%A1%D5%A6%D5%A4%D5%A5%D5%AC?p=388185&viewfull=1#post388185) նայի :))

Ariadna
02.07.2010, 17:12
Ինչ լավն ա, Բագ, մոռացել էի :D