PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցազրույց



VisTolog
19.06.2010, 13:37
Մի քանի շաբաթա արդեն մտածում եմ անձնական օրագիր բացելու, բայց չկողմնորոշվելով թե ինչ անուն կարելիա ընտրել՝ ոչինչ չէի անում: (Չնայած հիմա էլ վերնագիրը սրտովս չի, բայց դե..)

Այստեղ նախ կտեղադրեմ բլոգիս առաջին գրառումները, որոնց վերնագիրն էլ հենց «Հարցազրույց» է: Հարցերի 10% վերցված է այլ տեղից, իսկ մնացած բոլորը ինքնս եմ հորինել:
Նաև հիշեցնեմ, որ մոտավորապես մեկ տարի առաջա դա գրվել, ու հիմա շատ փոխված կարծիքներ, մտքեր կան,(:))) որոնց էլ կանդրադառնամ հետագա գրառումներում: :)

---------- Ավելացվել է՝ 14:37 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:36 ----------

Հարց. Ինչից ես վախենում
Պատասխան: Ֆիզիկական ու հոգեկան ցավից
Հարց: Երբևէ զգացել ես?
Պատասխան: Ահա, զգացել եմ, և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան: Դե ավելի ճիշտ մինչև հիմա էլ զգում եմ:
Հարց: Ի՞նչ կփոխեիր քո մեջ.
Պատասխան: Իմ մե՞ջ. Դե կա մի բան, որ ամենից շատ կցանկանայի փոխել…
Հարց: Կասե՞ս ինչն է.
Պատասխան: Կասեի, բայց… ինչու՞ իմանան:
Հարց: Դա գաղտնի՞ք է.
Պատասխան: Այո…
Հարց: Ի՞նչն է քեզ անհանգստացնում:
Պատասխան: Որքան էլ տարօրինակ կհնչի` մարդկության կյանքը:
Հարց: Իսկ մարդկությանն ինչ-որ վատ բա՞ն է սպասվում:
Պատասխան: Դե անհնարա համոզված ասել “այո՛, սպասվումա”: Ես չգիտեմ, բայց գիտեմ, որ մարդիկ այնքան են չարացել (մի քիչ կոպիտ բառա, բայց բնութագրումա), որ եթե մեկը մյուսի ադնակլասնիկի պրոֆիլը ջնջի, ապա “զոհը” պատրաստ է սպանել տվյալ մարդուն` պրոֆիլը ջնջողին: Մարդն ինքն է կործանում իր կյանքը, դիմացինի կյանքը, բույսի կյանքը, Երկիր մոլորակի կյանքը: Չեմ ուզում մանրանալ այդ հարցի մեջ:
Հարց: Ինչպիսի՞ն ես դու:
Պատասխան: Ե՞ս.. չգիտեմ:
Հարց: Լավ, այսպես տամ հարցը. Ո՞րոնք են քո լավ և վատ կողմերը:
Պատասխան: Հա, այսպես ավելի հեշտ է պատասխանել: Դե սկսեմ երևի լավ կողմից: Երևի թե լավ կողմս այն է, որ կարողանում եմ “անջատել” ուղեղս, չզգալ ու չլսել ոչինչ, չմտածել ու.. ուղղակի քնել: Նաև կա մի բան.. իմ լավ կողմը, մեկի համար կարող է վատ լինել, մյուսի համար` վատ. Այդ դեպքում ինչպե՞ս իմանամ, դա լա՞վ կողմ է, թե՞ վատ:
Հարց: Իսկ ի՞նչ են մտածում ուրիշները քո լավ կողմերի մասին:
Պատասխան: ՈՒրիշները մտածում են, որ ես շատ ավելի լավն եմ, բայց ես այդպես չեմ կարծում:
Հարց: Անցնե՞նք քո վատ կողմերին:
Պատասխան: Անցանք: Վատ կողմ: Դե կան մարդիկ, որոնց համար վատ կողմ կարա լինի իմ համառությունը, ուզածիս ամեն կերպ հասնելու ցանկությունը: Եվ դա իրոք այդպես է, ուզածիս հասնելու համար կանեմ ամեն ինչ, թեկուզ դրա համար սաղ կյանքս անցնի: Մյուս վատ կողմը երևի նա է, որ շատ մեծ համբերություն ունեմ: Ճիշտա, սա նաև լավ կողմերի մեջ կա, բայց բացատրեմ: Համբերությունս ինչպես բոլորինը անսպառ չէ, սպառվելու դեպքում ոչ երանի սպառողին: Իմ մոտ էսպիսի մի.. չգիտեմ, կարգախոս կա “Թշնամուդ դեմ իր զենքով պայքարիր”: Իսկապես որ օգնում է: Պայքարում եմ, իսկ հաջողությունը թեկուզ ուշ, բայց երևում է:
Հարց: Շու՞տ ես նյարդայնանում:
Պատասխան: Ընդհանրապես եթե դիմացինս դիտմամբ է ուզում ինձ ներվայնցանել..` ինչպես ասեցի վերևում` անջատում եմ ուղեղս, փակում եմ աչքերս ու քնում: Ինչքան ուզումա թող խոսա: Երկրորդ դեպքում, շատ ավելի նյարդային եմ, երբ դիմացինս ոչ դիտմամբ է անում այն, ինչն իսկապես վրաս ազդում է: Արդեն չեմ կարողանում ինձ կառավարել, ինչքան էլ որ դիմացինս մեծ լինի ինձնից` ասում եմ այն, ինչ էդ պահին մտածում եմ:
Հարց: Իսկ հետևանքների մասին մտածու՞մ ես:
Պատասխան: Ընդհանրապես ինձ հետևանքը չի հետաքրքրում, իսկ ինչ վերաբերվումա հետոյին, ես ամեն ինչ հաշվի եմ առնում:
Հարց: Ինչո՞վ ես հետաքրքրվում:
Պատասխան: Կարելի է ասել ամեն ինչով:
Հարց: Իսկ բնական գիտություննե՞ր:
Պատասխան: Հա. Ֆիզիկա, կենսաբանություն, հոգեբանություն, ՄԱՐԴ.
Հարց: Մա՞րդ
Պատասխան: Այո, քանզի մարդն է ամեն ինչի գաղտնիքը: Կարող ես չհարցնել “Այդպե՞ս ես կարծում”. Հա, այդպես եմ կարծում:
Հարց: Վերջին կարդացած հոդվածը ո՞րն է եղել, որը տպավորվել է քո մեջ:
Պատասխան: Այն, որ իրականում Լուսնի վրա կյանք կա: Ապոլոնի անձնակազմը հայտարարել է դա: Նրանք նույնիսկ վիդեո և ֆոտո ապացույցներ ունեն:
Հարց: Իսկ առաջինը՞:
Պատասխան: Առաջին տպավորվածը դա այն էր, որ հերթական տիեզերական միսիայի ժամանակ տիեզերք դուրս եկած տիեզերանավից ստացվեցին էս տեսակ հաղորդագրություններ
“ Հենց նոր արեգակից տեղի ունեցավ հզոր արտանետում: Արեգակից մի քանի հարյուր հազար կիլոմետր հեռավորթության վրա, կրակի ամպի մեջ հանկարծ սկսում են երևալ ինչ-որ մարդանման պատկերներ… աստված իմ, սրանք մարդիկ են: Նրանք կարծես այրվում են հավերժական կրակում.. մենք կարծես դժողքը գտած լինենք”: Այդ պահին, երբ ՆԱՍԱ-ի օպերատորը պահանջում է, որ նրանք նորից կրկնեն իրենց խոսքերը, կապն անջատվում է: Մի քանի վայրկյան անց այն նորից վերականգնվում է, իսկ անձնակազմը ներկայացնում է թռիչքի ընթացքը, կարծես ոչինչ էլ չեր եղել: Ճիշտն ասած այս նյութը երբ կարդացի, մարմնովս սարսուռ անցավ:
Հարց: Իսկ դու հավատու՞մ ես, որ դա իրական է:
Պատասխան: Չհավատալու պատճառ ունե՞մ: Ոչ, չունեմ: Չգիտեմ, երևի իմ երևակայությունն այնքան ուժեղ է, որ ամեն ինչին հավատում եմ: Ոնցոր ես եմ ասում “Ես իմ երևակայության զոհն եմ”:
Հարց: Հավատու՞մ ես Աստծուն
Պատասխան: Սպասում էի այս հարցին: Կարծում եմ ամեն մարդն իր աստվածն է: Մարդն է կառավարում իր կյանքը, կատարում ընտրություն, տարբերում լավը վատից, կարճ ասած` նա է իր կյանքի տերը: ՄԱՐԴԸ… հզոր մի էակ է, որը կարող է սարեր շուռ տալ` ցանկության դեպքում: Իսկ աղոթքները, որոնք մարդկանց են բուժում և այլն, նույնպես կարծում եմ, որ տվյալ մարդու` աղոթք անողի գիտակցության արդյունքն է, իր շատ մեծ հավատքի ու ցանկության: Թեկուզ նա ինքն իրեն չի խնդրում, բայց ուղեղում հակառակ պռոցեսն է գնում…: ՄԱՐԴԸ շատ մեծ էներգիա է, նա պետք է կարողանա կառավարել այն, հակառակ դեպքում ներկայիս վատը էլ ավելի կվատանա:
Հարց: Այդ դեպքում ինչպե՞ս ես վերաբերվում Քրիստոսին:
Պատասխան: Հմմ... կարծում եմ նա եկել էր մեզ նախապատրաստելու այն փոփոխություններին, որոնք սպասվում են, ուսուցանելու այն ամենն, ինչ ինքը գիտեր: Փորձեց սովորեցնել այն, ինչը կփրկի աշխարհը, հետևաբար նաև մարդուն… դա սերն է, որը մարդուն դարձնում է լուսավոր, մաքուր:
Հարց: Կասե՞ս թե քո կարծիքով նա որտեղից էր եկել
Պատասխան: Ավելի բարձր քաղաքակրթություններից, որտեղ տիրում է միայն ներդաշնակությունը, սերը, այնտեղից, որտեղից մենք բոլորս ենք եկել, մեր երկրային առաքելությունն իրականացնելու:
Հարց: Դու գիտե՞ս, թե որն է քո առաքելությունը:
Պատասխան: Կամաց-կամաց համոզվում եմ, որ դա մարդկանց օգնելն է: Ինքս ինձ իմ հաճույքից կզրկեմ` դիմացինիս օգնելու համար, նրան օգնելու համար կծախսեմ այնքան ժամանակ, որ նույնիսկ ինձ վրա չեմ ծախսում:
Պատասխան: Պարզ է:
Պատասխան: Վերջացրի՞նք արդեն:
Պատասխան: Այո, բայց դեռ կշարունակենք:

VisTolog
19.06.2010, 13:41
Հարց: Հո՞վ.
Պատասխան: Այո.
Հարց: Ինչպե՞ս ես.
Պատասխան: Անհանգիստ.
Հարց: Ինչու՞.
Պատասխան: Ամսի 11-ին ու 14-ին քննության եմ:
Հարց: Ի՞նչ քննության.
Պատասխան: Մաթեմ ու հայոց.
Հարց: Բայց պատրա՞ստ ես.
Պատասխան: Չգիտեմ… պարապունքների պատճառով արդեն մի քանի ամիսա դեպրեսիայի մեջ եմ. Ամեն օր գնա պարապմունքի ու արի, և այդպես արդեն 6-7 ամիս: Գնալով ավելի եմ դեպրեսվում, ու իմ դեպրեսիայի արդյունքում շատերի նյարդերի վրա ազդում : Երևի ընկերոջս նման այնտեղ վատանամ D
Հարց: Իսկ քո կարծիքով 6-7 ամիսը շա՞տ է.
Պատասխան: Դե ուրիշները մեկ տարի, կամ նույնիսկ ավել են պարապում, իսկ իմ ժամանակի պակասի պատճառով կրկնակի ծանրաբեռնվածությամբ եմ պարապում:
Հարց: Քանի որ բուհական քննություններն ավարտվել են, նշանակում է, որ ամենայն հավանականությամբ քոլեջ ես ընդունվելու:
Պատասխան: Ահա. և “պայքար պայքար մինչև հոգնել” եմ անելու անվճարի համար, թե չէ վճարովին կա ու կա:
Հարց: Քո կարծիքով կանցնե՞ս վճարովի.
Պատասխան: Հնարավորա, բայց չեմ կարծում. Անցածս մի ժամ հետո մոռանում եմ: Ահա թե որ դեպքերում է պետք մեղր ուտել
Հարց: Մեղր չե՞ս սիրում.
Պատասխան: Չէ. Մի երկու օր զզվելով, մի կերպ կերա, բայց հիմա չեմ ուտում:
Հարց: Լավ.
Հարց: Գիշերը ժամը քանիսի՞ն ես քնում.
Պատասխան: Դու ասա ::D Դե քնում եմ, երբ մեկը չի լինում, որ հետը ժամանակ անցկացնեմ:
Հարց: Օրինակ ո՞վ.
Պատասխան: Օրինակ իմ խելքին մեկը, որը նույնպես կցանկանա իմ հետ ժամանակ անցկացնել:
Հարց: Փաստորեն սիրու՞մ ես գիշերներն արթուն մնալ:
Պատասխան: Ահա, սիրում եմ: Այնքան լուռ է, հանգիստ, ոչ մի ձայն… իսկ վերևից մի պայծառ լույս է վառվում, որ լուսավորում է ամբողջը, և ի տարբերություն արևի նրան շատ հանգիստ լինում է նայել: Ինչպես ասել է մի խելացի մարդ` այսինքն ես :D, լռությունն ամենալավ երաժշտությունն է :love
Հարց: Խոսքը լուսնի մասի՞ն է.
Պատասխան: Այո.
Հարց: Ի՞նչ ես մտածում նրան նայելիս.
Պատասխան: Որ ինչ-որ մեկը հեռվից հետևում է մեզ :D
Հարց: Պարզ է.
Հարց: Ի՞նչ կցանկանայիր հիմա անել.
Պատասխան: Հիմա… քնել երկար ժամանակով.
Հարց: Ինչքա՞ն.
Պատասխան: Երկու տարի :D
Հարց: Շատ չի՞
Պատասխան: Չէ, իսկը այն ժամանակահատվածն է, որում ես կցանկանայի արթնանալ:
Հարց: Ի՞նչ ժամանակահատված.
Պատասխան: Գլոբալ փոփոխությունների
Հարց: Ի՞նչ փոփոխությունների մասին ես ասում.
Պատասխան: Չեմ ցանկանում հիմա խոսել այդ մասին, թե չէ համ շատ երկար պատասխան կլինի, համ էլ որ սկսեցի խոսալ, օրերով կխոսամ :D
Հարց: Լավ, երևի թողնենք մյուս անգա՞մ.
Պատասխան: Հա, թողնենք
Հարց: Հիմա ի՞նչ ես անում.
Պատասխան: Կարդում էի մի քանի ամիս առաջ անցած թեստավորման արդյունքը.
Հարց: Իսկ ի՞նչ թեստ է դա.
Պատասխան: Թեստ, որը որոշում է մարդու աուրայի գույնը.
Հարց: Ե՞վ, ինչպիսի՞ն էին արդյունքերը.
Պատասխան: Պարզվեց, որ իմ աուրան երկնագույն է (բնականաբար դա կապ չունի ուրիշ շեղման մասին, որը հենց առաջինը եկավ մտքիդ)
Հարց: Իսկ մեկնաբանությունը չկա՞ր.
Պատասխան: Իհարկե կար. Ընդհանուր առմամբ կարծեմ մոտ 150 հարցի եմ պատասխանել:
Հարց: Կկսիվես՞ս թեստավորման արդյունքների հետ.
Պատասխան: Ճիշտ է, քո առաջարկը իմ կողմից գլուխ գովալ կարող է կոչվել, բայց դե իմ կարծիքով կլինեն մարդիկ, ովքեր կհասկանան, որ ես սրանով գլուխ չեմ գովում: Կամ ի՞նչ գլուխ գովալ. ցանկացած մարդու աուրա իր մեջ պարունակում է շատ լավ հատկանիշներ:
http://dyavl.ucoz.com/Picture1.png

Հարց: Հմմ, ահագին կարծիքս փոխվեց քո մասին :D
Պատասխան: Դեե :oy կարծում եմ, որ լավ է երբ դու այնքան վատը չես, որ այսպիսի թեստերի պատասխանները ցույց չտաս մյուսներին: Ես հանգիստ եմ, քանի որ մեկնաբանության մեջ սև “պիտնոներ” չեմ տեսնում:
Հարց: Ի՞նչ ես այս պահին մտածում.
Պատասխան: Այս պահին նայեցի թե օդնոյում ո՞վ է ինձ “հյուր” եկել, և մտածեցի այն հիմար մարդկանց մասին, որոնց երբ բան ես բացատրում, նրանք իրենց խելքի պակասության պատճառով չեն հասկանում քեզ, հետևաբար նաև կարող են ասել “դու էլ չես հասկանում թե ինչ ես խոսում”: Կան պահեր, որ իսկապես չգիտես թե ոնց եմ խոսում, բայց նկատել եմ, որ դա կարծես իմ այսպես ասած պաշտպանական հատկությունը լինի` ասում եմ օրինակ սառույց, բայց նկատի եմ ունենում ջուր: Դե դրանից հետո դիմացինս իսկապես ոչինչ չի հասկանա: Ես էլ էդ դեպքում առաջարկում եմ, որ վերծանի իմ խոսքերը, կամ էլ ավելի նյարդային վիճակի չհասնելու պատճառով ասում եմ “հա լավ, դու ճիշտ ես” (կամ էդ տիպի մի բան).
Կարծես դու մի բան արած լինես, իսկ դիմացինդ ասի, որ ստում ես.. դե դու էլ չես կարողանում ոչ մի կերպ ապացուցել քո ճշտությունը: Պատկերացրի՞ր այդ իրավիճակը:
Հարց: Այո, կարծես թե պատկերացրի: Սա կարդալուց հետո, չգիտես ինչու իմ մոտ այս հարցն առաջացավ` շու՞տ ես խուճապի մատնվում.
Պատասխան: ըըը, եսի՞մ. Լավ, փորձեմ պատասխանել: Ընդհանրապես փորձում եմ խուճապի չմատնվել, թե չէ ամեն ինչ կառավարումից դուրս կգա, ես էլ դե արագ որոշումներ կկայացնեմ, որոնց հետևանքը չեմ պատկերացնի տվյալ պահին: Բայց, այսքան ժամանակ չեմ հիշում այնպիսի մի դեպք, որ խուճապի մատնված լինեմ: Երբ խուճապը գալիս է, հիշում եմ հենց դա, որ չպետք է խուճապի մատնվել, պետք է սառը գլխով դատել: Հիմա էլ չգիտեմ ինչ պետք է լինի, որ խուճապի մատնվեմ: Միգուցե նրանից է, որ մոտավորապես գիտեմ թե այդ դեպքին ինչը կհաջորդի.. :think
Հարց: Այսինքն կարողանու՞մ ես գուշակել քո կամ ուրիշ մեկի, կամ էլ ինչ-որ իրավիճակի հետագա ընթացքը.
Պատասխան: Ես էլ հենց նոր իմ այդ հատկությունը հիշեցի: Մարդու հետ շատ քիչ շփումն էլ ինձ բավարար է, որ նրան պատկերացնեմ տարբեր իրավիճակներում ամենա հավանական որոշումը կայացնելիս: ՈՒ ոչ միայն ուրիշ մեկի` այլև իմ: Օրինակ պատկերացնում եմ մի իրավիճակ. Հետո այդ իրավիճակից դուրս գալու միջոցները, ինչպես նաև դիմացինիս հետագա քայլերը այդ իրավիճակից դուրս գալու` կամ հակառակը, այն ավելի բարդացնելու համար:

VisTolog
19.06.2010, 13:45
Հարց: Եվ որտեղի՞ց քեզ այդ երևակայական հատկանիշները.
Պատասխան:
1. Տարբեր բնավորություն ունեցող մարդկանց հետ շփման արդյունք.
2. Ինքնավերլուծությունը, որով շատ բան է պարզ դառնում թե իմ, և թե այլ մարդկանց մտածելակերպի մասին
3. Հոգեբանության տարբեր բնույթի նյութեր կարդալը, հիմնականում օրինակ ագրեսիա, (տեսակներ, պատճառներ) դեպրեսիա (առաջացման պատճառ, հետևանք…), ընկերություն (ընդհանրապես ընկերության մասին, թե այն ինչ է իրենից ներկայացնում), սուտ (տեսակներ, պատճառներ), դաստիարակություն (ինչպես ճիշտ դաստիարակություն տալ երեխային, որ նա ունենա հոգեկան լավ առողջություն )…
4. Աաաա, իմ սիրածը իմ և տարբեր մարդկանց վրա փորձարկումներ անելը: Հիմա կասեք “ի՞նչ փորձարկում, դեղե՞ր”… չէ, դեղ չէ: Օրինակ եթե ցանկանում եմ տվյալ մարդուն լավ ճանաչել, ուրեմն նրա ինչ-որ մի կողմը լավ իմանալու համար, այդ կողմի հետ կապված սուտ կամ ինչ-որ դեպք եմ պատմում: Դե երբ արդեն տեսնում եմ նրա ռեակցիան, հասկանում եմ, թե նա ինչպես կվարվեր ռեալում..: Կամ, ներվերի հետ ահավոր ձևի խաղում եմ… երևի թե ամենալավ ձևերից մեկնա (մազոխիստ http://www.akumb.am/images/smilies/sty018.gif ): Այ դաա~, այսպես ասած այնքան փակ դռներ է բացու~մ. . . )) Ճիշտ է, մարդուն հասցնում եմ հոգեկան անկառավարելի մի իրավիճակի, որից նա ուզենա էլ չի կարենա դուրս գալ, (միայն ինձ իմ արժանին հասցնելուց հետո հազիվ սիրտը հովանա) որովհետև ես անընդհատ “գրոհում” եմ, իսկ նա չի կարողանում դուրս գալ:
Հարց: Վուաուhttp://www.akumb.am/images/smilies/sty018.gif. Այսքանից միանգամից մի քանի հարց տամ.
1. Սիրու՞մ ես “անցնել” քո մեջ, և մտածել, խորհել.
2. Իսկ երբևէ մտածե՞լ ես հոգեբան դառնալու մասին
3. Փորձարկումներիդ արդյունքում երբևէ տուժե՞լ ես
4. Իսկ քո հետ այդպիսի դաժան խաղեր խաղու՞մ են
Պատասխան:
1. Ահա, սիրում եմ: Դա օգնում է շատ հարցերի պատասխաններ գտնել: Բայց դրա համար նախ պետք է զբաղմունք չունենալ, որ պարապությունից սկսես մտածել:
2. Իհարկե մտածել եմ: Կարող էի գնալ հոգեբանական, բայց ինձ հոգեբանության շատ մանր հարցերը չեն հետաքրքրում, հիմնականում խոշորները, համ էլ հիմա էլ եմ կարդում այն ինչ ուզում եմ, այնպես որ ճիշտ է, ուզում եմ օգնել մարդկանց, բայց այդքան բանի միջով անցնել, միայն դրա համար, չեմ պատրաստվում: Համ էլ հիմա էլ եմ օգնում: Օրինակ մեկը օդնոյում ամեն գիշեր մինչև ինձ բարի գիշեր չասի, չի քնում: ՈՒ անպայման պետքա իմ բարի գիշերն էլ ստանա, որ հանգիստ քնի: Այսպես ասած ես իր անձնական հոգեբանն եմ դարձել, կամ էլ գրավել եմ իմ ճաճանչափայլ խոսքերով: Մնումա հեռվից-հեռու սիրահարված չլինի http://www.akumb.am/images/smilies/lol.gif:
3. Ինչ էլ հարցա: Չէ, չեմ տուժել: Այստեղ մի մեծ բայց կա. Եթե “զոհը” հասկանում է իմ թույլ կողմը որն է, ապա ես հայտնվում եմ իր իսկ վիճակում, իսկ այդ ժամանակ արդեն սկսում է մի այլ խուճապ, որի անունը չգիտեմ, և որից շատ ավելի դժվար է դուրս գալը, քան ինչ-որ ռեալ իրավիճակից:

4. Իհարկե խաղում են, բայց դե ինչպես նշեցի, եթե իմ թույլ կողմը գտնեն… օօ դա իմ համար իսկական աղետ կլինի D Ամեն դեպքում ինչքան էլ որ խաղում են, մեկա իրանց մոտ բան չի ստացվում, քանի որ գիտեմ թե ոնց է այդ “համակարգն” աշխատում http://www.akumb.am/images/smilies/pardon.gif
Հարց: 2-րդ պատասխանիցդ այսպիսի հարց առաջացավ. Ընկերուհի՞ ունե՞ս.
Պատասխան: Ընկերուհու վրայի հարցականը վերջն էր http://www.akumb.am/images/smilies/lol.gif Թող ընկերուհին ինձ ունենա, խի՞ ես իրան D Իսկ եթե լուրջ` չունեմ, ընկերուհու ոչ հավես կա, ոչ էլ ժամանակ: Ավելի ճիշտ ժամանակ կա ու եթե լիներ էլ ընկերուհի ապա նրա վրա քիչ ժամանակ կծախսեյի: Հաց ու ջուրա՞ http://www.akumb.am/images/smilies/sty018.gif
Հարց: Չգիտեմ թե ինչա, բայց պետքա http://www.akumb.am/images/smilies/smile.gif.
Պատասխան: Էլ հարց չունե՞ս ))
Հարց: ՈՒնեմ. Դու ասեցիր, որ կարճ ժամանակում կարողանում ես ճանաչել դիմացիցնիդ, իսկ ինքդ քեզ ճանաչու՞մ ես:
Պատասխան: Դե ես հո չասեցի իրեն 100% -ով ճանաչում եմ… ոչ, ինքս ինձ չեմ ճանաչում, ու կարծում եմ, որ ոչ մեկն էլ ինքն իրեն չի կարող մինչև վերջ ճանաչել: Ճանաչում եմ միայն իմ արարքների սահմանում, մի քիչ էլ երևակայության արդյունքում:
Հարց: Ի ՞նչ ես կարծում, ի՞նչ է Աստվածն այլ մարդկանց պատկերացմամբ.
Պատասխան: Հարցը դժվարա, բայց քննության հարցից հաստատ հեշտա: Ես Աստծուն ավելի հարմար եմ գտնում անվանել տիեզերական գիտակցություն կամ տիեզերքի գիտակցություն: Այն ամենն, ինչ կատարվում է այնտեղ` վերևում` տիեզերքում (այն վերևը նկատի ունեյի, որը մարդիկ են նկատի ունենում Աստծուն դիմելուց` նրա տեղը պատկերացնելիս) իր անմիջական ազդեցությունն է ունենում թե մարդկանց և թե Երկիր մոլորակի կյանքի վրա: Մի մոլորակը կանգնեց մյուսի առաջ… և ահա, մեկի հետ կամ ինչ-որ վայրում մի աղետ եղավ: Սատուրնը միացավ սև լուսնի հետ` աղետ տեղի ունեցավ, Մարսը իր ուղեծրից շեղվեց (որպես օրինակ եմ ասում), ինչ-որ տեղ ցունամի եղավ.. և այլն: Եթե մեկին վատություն ես արել, ապա դա անպայման ետ կգա քեզ մոտ, կապ չունի թե ինչի տեսքով, ֆիզիկական ցավի թե հոգեկան, կարևորն այն է, որ դու էլ կզգաս քո արարքի վատ կողմը, որ ինքդ ես պատճառել մյուսներին: ԱՅՆ պետք է բալանսավորվի, հավասարակշռությունը պահելու համար: Հետևությունները և ենթատեքստերը թողնում եմ քեզ: Նոր նկատեցի, որ հարցից շեղվել եմ: Մարդկանց համար Աստված դա մի հզոր ուժ է, ամենակարող, որի դիմաց “խաղ” չկա, որն ամեն ինչ է կարող է, և որին ճիշտ դիմելու դեպքում հաջողությունը երաշխավորված է: Չեմ կարող նորից չհիշեցնել իմ առաջվա գրառումներից մեկը “Իմ կարծիքով ամեն մարդ իր Աստվածն է: Հենց միայն աղոթքի միջոցով մարդն իրեն այնքան է ներշնչում, հավատում որ դա հնարավոր է, և արդյունքում ստանում է այն, ինչ ինքն էր իրենից խնդրել http://www.akumb.am/images/smilies/smile_103.gif “: Ես ինքս ավելի շուտ կկանգնեմ հայլու դիմաց, ու կասեմ “Հով, խնդրում եմ, արա այս բանն ինձ համար.. ես քեզ հավատում եմ, դու կարող ես օգնել ինձ..խնդրում եմ, այդ պահին ինձ մենակ չթողնես..խնդրում եմ, հանկարծ այս բանը չանես” : Որքան էլ լօլ-ա, բայց էդ դեպքում գոնե տեսնում եմ ում հետ եմ խոսում.
Հարց: Մի՞գուցե դու քեզ Աստված ես համարում http://www.akumb.am/images/smilies/lol.gif
Պատասխան: Ոչ, ես ստեղծող եմ
Հարց: Ի՞նչ ես ստեղծում.
Պատասխան: Այս պահին կարծես թե չեմ ստեղծում, բայց կստեղծեմ:
Հարց: Գոնե մոտավորապես գիտե՞ս թե ինչ.
Պատասխան: Մոտավորապե՞ս.. չէ, չեմ կարող պատասխանել:
Հարց: Իսկ ի՞նչ կցանկանայիր ստեղծել.
Պատասխան: Կյանք.. թեկուզ առարկայի, թեկուզ բույսի, բայց ոչ թեկուզ մարդու:
Հարց: Ինչպե՞ս ես պատկերացնում դա.
Պատասխան: Հարցեր ես տալիս, որոնց գոնե մի փոքր ռեալ պատասխանը ես չունեմ:
Հարց: Լավ, ուրեմն անցանք:
Պատասխան: Անցանք.. սա էլ անցանք
Հարց: “Անցանք.. սա էլ անցա՞նք”
Պատասխան: ՈՒզում եմ ասեմ, որ ամեն ինչն էլ անցնում է.. ամեն ինչը:
Պատասխան: :)http://www.akumb.am/images/smilies/smile.gif

---------- Ավելացվել է՝ 14:45 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:43 ----------

Վաղը քննության.
Հարց: … նոր հիշեցի, ամսի 11ն է: Անհանգստանու՞մ ես
Պատասխան: Իհարկե: Ինքս ինձ վրա վստահ չեմ: Եթե նույնիսկ գրած լինեմ 1+1=2, մեկա կմտածեմ, թե արդյո՞ք ճիշտ եմ գրել, արդյո՞ք բան բաց չեմ թողել
Հարց: Իսկ ի՞նչ ես կարծում, ինչու՞ վստահ չես.
Պատասխան: Իսկ մի՞գուցե չեմ ուզում վստահ լինել, որ անհաջողության դեպքում “ծանր” չտանեմ: Այս կերպ ես գոնե պատրաստվում եմ, և հաջողությանը, և անհաջողությանը..: Հա, կարծես թե գտա պատասխանը:
Հարց: Սիրու՞մ ես մտածել.
Պատասխան: Սիրում եմ.
Հարց: Ինչի՞ մասին.
Պատասխան: Ինչ պատահի, սկսած նրանից թե մոծակն ինչու կամ ինչպես է թռչում, վերջացրած այս ամենի գոյության հարցով` սկիզբը, որը ուղղակի չկա: Տեսնես այլ կերպ ինչպե՞ս, ի՞նչ բառով մեր բոլորի գոյության սկիզբը.. :think
Հարց: Կարելի՞ է ասել, որ դու փնտրող ես.
Պատասխան: Կարելի է, թույլ եմ տալիս: Փնտրելուն նույնպես կարող եմ տրամադրել ամբողջ կյանքս, մինչև որ չգտնեմ այն ինչ-որ պետք է:
Հարց: Իսկ չե՞ս ափսոսում այդ ժամանակը.
Պատասխան: Նույնիսկ անհաջողության դեպքում` չեմ ափսոսա.
Հարց: Համարու՞մ ես, որ քո ժամանակը դու անիմաստ չես ծախսի.
Պատասխան: Հնարավոր է որ անիմաստ եմ ծախսում, բայց այդ անիմաստ ծախսած ժամանակհատվածում շատ նոր բաներ եմ սովորում:
Հարց: Ճանաչե՞լ մարդկանց.
Պատասխան: Կարելի է և այդպես ասել.
Հարց: Կա՞ն մարդիկ, որոնց դու շատ լավ ես ճանաչում, այսպես ասած “նա սկվոզ վիդեշ”.
Պատասխան: Այո կան: Ինչպես վիրտուալ շփումից եմ սկսել նրանց լավ ճանաչել, այնպես էլ այն մարդկանց, որոնց իրականում եմ տեսել.
Հարց: Ովքե՞ր են նրանք. Կասե՞ս.
Պատասխան: Չհաշված այն մարդկանց, որոնց երկար տարիներ ճանաչում եմ` իմ ընկերներից որոշներին, կամ ինչու՞ որոշներին, բոլորին էլ լավ ճանաչում եմ: Վիրտուալում էլ շատ կան:
Հարց: Որ դեպքում ես ավելի լավ ճանաչում` ռեալում, թե՞ վիրտուալում.
Պատասխան: Երևի թե ռեալում, քանի որ այն ինչ կօգտագործեմ վիրտուալում ճանաչելու համար, կարող եմ ռեալում օգտագործել:
Հարց: Օրինակ կարողանու՞մ ես մարդու հետ շփվելիս հասկանալ, նա ստու՞մ է, թե՞ ոչ:
Պատասխան: Կարողանում եմ: Ցավոք սրտի դա արդեն հոգնեցնում է.. հենց բառն ասեց, իմ մոտ սկսում է բառի “անալիզ”, անկախ իմ կամքից: Մեկ-մեկ էլ դրա արդյունքում իմանում եմ այն, ինչը չէի ցանկանա իմանալ
Նույնիսկ մի օր մեկին նստեցրել եմ կողքիս, և ասել, որ ինձ տարբեր իրավիճակներ պատմի իր կյանքից, նաև այնպիսի իրավիճակներ, որոնք իրականում գոյություն չեն ունեցել, ես էլ դե կփորձեմ ասել, դա ճի՞շտ է, թե՞ ոչ:
Հարց: Ե՞վ, ինչպիսին էին արդյունքները.
Պատասխան: Իմ համար էլ էր զարմանալի արդյունքները: Երբ նա ստում էր, միայն աչքերին նայելով ամեն ինչ պարզ էր դառնում: Իսկապես կարծես աղվեսի աչքեր լինեյին, որոնք ստի ժամանակ սկսում էին փայլել: Դե չհաշված այն ժպիտը, որն իր մեջ կեղծիք էր պարունակում
Պարզ է:

VisTolog
22.06.2010, 20:36
Շարունակեմ միջատների թեման::))

Երեկ անտաշ ադամանդե ուղեղումս մի միտք կայծակնափայլ եղանակով կուրացրեց մտքիս Այվազովսկի աչքերը: Իսկ ի՞նչ տեսք ունենք մենք միջատների աչքերում: Եթե ես ինձ պատկերացնեմ միջատի դերում, որքան էլ որ վտանգավոր լինեմ, մեկ է՝ մարդ տեսնելիս սրտաճաք կլինեմ::D Պատկերացրեք, դիմացս կանգնած է մի կենդանի էակ, որն ունի 4 ոտք, ու դա դեռ քիչ չէ՝ ամեն ոտքին ևս 5 ոտք::o Կարողանում է մարմնի բոլոր «ոտքերն» օգտագործել և շարժման, և ցանկացած գործողություն կատարելու մեջ: Հերիք չէ ունի 24 ոտք, նա կարող է նույնիսկ մեկ ոտքով քո վերջը տալ::scare

Սա բնության անարադարություններից մեկն է:

VisTolog
24.06.2010, 15:33
Մի իրական կինո պատմեմ:
Որոշակի նկատառումներից ելնելով մի երկուսի անունները փոխել եմ:

Դերերում`:D
Դավիթ
Հայկ
Կարինե

Режисер` ես::B

Մաս առաջին:

Մի քանի ամիս առաջ, երբ աշխատում էի, եկավ մի տղամարդ (40-50) տարեկան: Քանի որ համակարգչից չէր կարողանում օգտվել, խնդրեց, որ ես իր տված տվյալներով բացեմ դասարանցիների պրոֆիլը: Բացեցինք: Գտանք համապատասխան կնոջը:)): Հետո օգնեցի, որ նամակ գրի: Ավելի ճիշտ ինքս էի տեքստը հավաքում, ուղարկում, պատասխանը կարդում..
Այդ ընթացքում հասկացա, որ իր անունը Դավիթա, որովհետև այդ կնոջը որպես Դավիթ ինքը ներկայացավ: Ցանկանում էր հանդիպել կնոջ հետ, որը անընդհատ պատճառներ էր հորինում չհանդիպելու համար: Այդպես մի քանի օր շարունակ գալիս էր` իր գործից հետո: Ասեց, որ ԿԿԲ-ի քննիչա: Բարեկամի անուն տվեցի` պարզելու համար, իրար ճանաչու՞մ են, թե՞ չէ: Ասեց, որ չի ճանաչում, իրենց մոտ տենց մարդ չկա, ու տենց բան չհարցնեմ: Դե մի կողմից էլ հասկանալի էր, չէր ուզում «գաղտնի ինֆորմացիա» տար (էդ դեպքում, մի՞թե իր ԿԿԲ-ից լինելու հանգամանքն ավելի գաղտնի չէր): Համարյա ամեն օր, համարյա նույն ժամին գալիս էր, ու նույն բանն էինք անում: Մի երկու անգամ պատմեց լուրջ քր. գործերից: Մի օր էլ ասեցի, որ սա իմ վերջին օրնա ու վաղն էլ ես չեմ լինելու: Տեղում հենց առաջարկեց իր մոտ աշխատանքի անցնել (դե պարզա իր մասին էր մտածում, ոչ թե իմ): Համաձայնվեցի: Համարներով փոխանակվեցինք:
Անցավ մեկ օր, 5 օր, 10 օր.. վիբրացիա չկա ու չկա:


Մաս երկրորդ:

Անցավ 30 օր: Նորից անցա հին աշխատանքին::)) Երկու օր հետո մեկ էլ եկավ: Սիրուն նստեց կոմպի դիմաց: Էս անգամ ես չօգնեցի, ու չգիտեմ էլ ինչ արեց: Ամենայն հավանականությամբ ստուգեց տեսնի` նամակ կա, թե չէ, որովհետև շատ քիչ մնաց: Քանի որ հեռախոսս մաքուր չինական Դորադոյա, հնարավոր էր ձայնը փոխել` տղամարդու կամ կնոջ ձայնով: Ես առաջարկեցի օդնոյով խոսելու փոխարեն կարելի էր ուղղակի զանգել, բայց ինքը կտրականապես դեմ էր: Դեմ լինելու իմաստը այդ պահին հասկանալի չէր: Իր պատճառաբանությամբ, կարողա իր ձայնը կողքից լսող լիներ, ձայնագրվեր: Փորձելու համար զանգեց տուն, խոսեց մոր հետ.
- Անահիտ ջան, տատին տաննա՞
- Հա, ո՞վա
- Տուր մի հատ տատիկին:
- Տատ, Հայկնա:
- Մա՞մ, բարև ո՞նց ես: .. Հայկնա: Վայ, ասում եմ Հայկնա: Զանգեցի՞ր էսինչին, թե՞ չէ:

Բնականաբար ոչ մի մայր էլ չի հավատա, որ մի կին զանգի, ու ասի թե իր տղանա::D Մի քիչ հաճույքավատ եղավ տնեցիների վրա ու վերջացրեց:
Նկատեցի՞ք, էս պահը « Մա՞մ, բարև ո՞նց ես: .. Հայկնա:»:
Ի՞նչ Հայկ, եթե ինքը օդնոյով, էդ կնոջ հետ խոսելիս ասում էր «Դավիթնա»: Այսինքն խաբու՞մ էր անունի պահով: Դե ուրիշ տարբերակի հավանականությունը շատ քիչ էր…
Մի երկու անգամ ես զանգեցի տուն, Կարինեին Դավիթի խոսքերը փոխանցելու համար:
- Զանգի նախ հարցրա «Հայկը տաննա՞, հարմարա՞ խոսալ թե ՞ չէ: »
- Իսկ եթե տանը եղա՞վ:
- Չէ, տանը չի լինի:

Զանգեցի, նույն կերպ խոսեցի, Դավիթի անունից խոսքերը փոխանցեցի, վերջում էլ հարցնելով, թե «Հիմա հարմարա՞, որ Դավիթը զանգի քեզ»: Համաձայնությունը տվեց: Հայկը զանգեց Կարինեին` փոխած ձայնով: Մեկ էլ սկսեց ծիծաղալ:
- Ասումա, էդ խի՞ ես քիթդ բռնած խոսում::D
- Կարինե, դու գիտես ես որտեղ եմ աշխատում, թե ինչ հնարավորություններ ունեմ (դա ասում էր ձայնը փոխելու հնարավորությունը հասկացնելու համար):

Սկզբում փոխած ձայնով զանգում խոսում էր:
Մի անգամ էլ, դրսում խոսալուց հետո, երբ վերադարձավ, ասեց
- Ինչ-որ ձայն եկավ ու ինքը իմ ձայնը լսեց: Ասումա «Էդ Հայկը կողքդ կանգնած իմ հե՞տ ես խոսում»:
Ըհը՜, այսինքն Հայկն ու ոմն Դավիթը իրար հետ կապի մեջ են, ու Կարինեն կարծելա թե Դավիթը Հայկի մոտ կանգնած իր հետա խոսում: Այդպես էր եղել, որովհետև էդ պահին հեռախոսին զանգ էր եկել ակումբի Վահիկից: Բայց ինքը էս ամեն ինչի հետ կապ չունի::D
Մի քանի անգամ զանգեցի խոսեցի հանդիպման մասին: (Իր ու Դավիթի հանդիպման:) Դավիթն իր հետևից մեքենա կուղարկի, կգնան քաղաքից դուրս այսինչ տեղը:
Նորից հիշացրեց գործի մասին: Ասեց կզանգեմ, տեղը կասեմ կգաս: Էս անգամ զանգեց: Պայմանավորվեցինք մի սրճարանում հանդիպել, հետո պետքա գնայինք իր օֆիսների հետ ծանոթանալու:
Առաջարկեց բավականին մեծ գումար համարյա ազատ գրաֆիկով աշխատանքի համար, հետն էլ իր աղջկա հետ ամենօրյա համակարգչի պարապմունքներ:
Բաժանվեցինք, երեկոյան նորից հանդիպելու պայմանով:
Ամեն նման հանդիպման ժամանակ զանգում ու խոսում էր Կարինեի հետ ու օֆիսներ գնալը անընդհատ հետաձգվում էր:

VisTolog
24.06.2010, 15:34
Մաս երրորդ:

Էս մասը «նվիրում եմ» իմ հետաքննությանը::D:))
2 օր անհետացավ, զանգ չկար: Մեկ էլ որ զանգեց, հանդիպեցինք, ասեց թե սահմանի վրա կամանդիրովկի էր: ԿԿԲ-ի քննիչն ի՞նչ գործ ունի սահմանի վրա, էն էլ կամանդիրովկի: Քննիչի կամանդիրովկեն ո՞րնա::D:think

Հենց ամենասկզբից մտածում էի, որ հնարավորա խաբումա, ու իրականում ոչինչա, բայց փաստերը հակառակն էին ցույց տալիս:
Երբ առաջին անգամ գնացի օֆիս, իր հեռախոսին զանգ եկավ, ինքն էլ էդ պահին չէր կարող պատասխանել. ասեց «տես ո՞վա, ասա ես իրան կզանգեմ»: Նայեցի հեռախոսին: Դավիթն էր զանգում:))
Հեռախոսով զանգելու համար, ինքը իր քարտը դնում էր իմ հեռախոսի մեջ (ի դեպ, իր քարտի վրայի հատուկ համարները ջնջված էին) ու էդ ընթացքում, հացրել էի նայեի, թե որ համարինա գնացել զանգը: Համարը էն համարն էր, որը ինձ էր թելադրում զանգելու համար, իսկ համարի անունը գրած էր ТУН: Հերթական անգամ, երբ իմ քարտն իր հեռախոսի մեջ էր, ինքն էլ խոսում էր հեռվում, հիշեցի, որ իմ հեռախոսը հնարավորություն ունի քարտի համարները որպես ֆայլ պահել իր մեջ: Քարտը վերցրի, դրեցի հեռախոսիս մեջ, համարները «քաշեցի» հեռախոսիս հիշողության մեջ, հետո հանեցի ու նույն կերպ դրեցի ամենն իր տեղում: Համարների զննության արդյունքում :D մի երկու քննիչի անուն ու ԿԿԲ-ի Դավիթ անունով համար գտնվեց :

Վերադարձավ, հեռախոսը հավաքեց, բաժանվեցինք:
Վերադարձավ, հեռախոսը հավաքեց, բաժանվեցինք:
Վերադարձավ, հեռախոսը հավաքեց, բաժանվեցինք:
Վերադարձավ, հեռախոսը հավաքեց, բաժանվեցինք:
Ու սենց մի քանի օր:

Մի քանի անգամ ես էի զանգում, ու Կարինեի հետ խոսում, անհույս հանդիպման առաջարկներ անում Դավիթի անունից:
Հետո սկսեցի արդեն լուրջ մտածել ու վերլուծել եղածը:

Հայկը կասկածում է, որ իր ընկեր Դավիթն ու իր կինը սիրեկաններ են ու ցանկանումա Դավիթի անունից խոսալով հանդիպել: Քանի որ գիտի թե Դավիթն ինչովա զբաղվում, հանգիստ կարողանումա իր անունից խոսալ ու պետք եկած դեպքում որոշ բաներ ասել:
Ինքը ցանկացավ, որ ես իր աղջկա հետ ամեն օր պարապեմ.. Ասեմ, ոնց եմ պատկերացնում էդ ամեն ինչի սկիզբը::))
Կարինեն` նույն ինքը այն կինը, ում հետ Հայկը ներկայանալով որպես Դավիթ խոսում է, կճանաչի իմ ձայնը ու կմտածի թե Դավիթն ինչ-որ կապ ունի նրա հետ, որ ես հայտնվել եմ իրենց տանը որոշ նպատակով… Ծանոթության ընթացքում Հայկը կասեր, թե ես Դավիթի ընկերն եմ ու դրանով Կարինեի համար շատ բան պարզ կդառնար: Հայկը հենց էդ նպատակով էլ ինձ կտաներ իրենց տուն: Իսկ մինչև տուն մտնելը, կասեր. «Դու կներկայանաս որպես Դավիթի ընկեր»: Ըհը~, դրանից էլ լա՞վ բան:)) Կարինեն ինձ կօգտագործեր Դավիթին «հաղորդագրություններ» փոխանցելու համար: Ես էլ, բնականաբար դա պետքա ասեի Հայկին: Հայկն էլ ինձ Դավիթի անունից բան կասեր, որը ես պետքա փոխանցեի կարինեին:
Սրան գումարենq վերջին դեպքերից մեկը: Ես պետքա գիշերը զանգեի ու կարինեին հերթական անգամ հանդիպման առաջարկ անեի: Ասեց ես կզանգեմ, հետ կզանգես: Զանգեց, զանգեցի, Կարինեն ինչպես միշտ հրաժարվեց: ԱմենաՀզոր պահը էն էր, որ դրանից հետո Հայկը զանգումա ինձ ու շշուկով, գերգաղտնի ձայնով ասում «Մի հատ էլ զանգի, մի հատ էլ զանգի, ասա վերջնական ինչա ասում»: Այսինքն իր կինը կողքն էր ու չպետքա լսեր, թե ոնցա իրա ամուսինը ասում Դավիթի ընկերոջը «Մի հատ էլ զանգի»::D Հա, մի բան մոռացա: Ո՞նց կարա ԿԿԲ-ի քննիչը չճանաչի իր նախկին պետին: Տենց բան հնարավոր չի + իրա նկարը մի երկու հոգի նայել են, ու 100% ասել, որ նա ոչ միայն քննիչ չի, այլ նույնիսկ քննիչի տեսք էլ չունի::))

Անցանք դրանից մի քանի օր հետո եղած մեր վերջին հանդիպմանը: Նույն սրճարանում հանդիպեցինք, խոսեցինք հետագա անելիքի, գործի, պարապմունքների մասին: Վերջում ասեցի.
- Եթե գամ, Կարինեն իմ ձայնը կճանաչի, բա ո՞նց կլինի տենց:
- Ի՞նչ… էդ ուրիշ Կարինեա: Իրա անունն էլ ա Կարինե, կնոջս անունն էլ ա Կարինե: :D
Տո ասա այ Հայկ :D ես որտեղի՞ց պետքա քո կնոջ անունը իմանայի, եթե դու չես ասել ինձ ու չես էլ խոսացել:D:D

Իսկ իրա կնոջ անունը իմացել էի օդնոյում իրա ընկերների մեջ գտնվող կնոջից, որի անունն էլ ա Կարինե, ու որի նկարների մեջ ինքն էլ կա: Իրա աղջկա նկարների մեջ էլ իրենք բոլորով կան` մաման, պապան ու աղջիկը:

Ինքը խոսում էր նույն Կարինեի հետ, որը իր ընկերների մեջ կար…

Բա՞:B

VisTolog
27.06.2010, 22:31
Ինչ լավա, որ Միքոն բանակ գնալուց առաջ Սկայպը log out չի արել::))

Ամեն անգամ Michael անունը սկայպում online տեսնելիս նենց տպավորությունա, որ ոչ մի բանակ էլ չի գնացել::D

Այսպես գոնե իրա երկու տարով բացակայությունը այդքան չի զգացվում::think:oy

VisTolog
28.06.2010, 16:12
Մարդի՛կ, մեկ-մեկ հասկացող եղեք, որ կարողանաք հասկանալ թե իրականում ումից եք նեղացել՝ ձեզանի՞ց, թե թվացյալ նեղացնողից, որի վրա ուզում եք բարդեք ձեր «վիրավորվածությունը»՝ ինքներդ ձեզ ձեր աչքում արդարացնելու համար:

Կարելիա գոնե մեկ-մեկ դուրս գալ ուղեղի արգելափակված վիճակից ու նայել իրականության աչքերին…

VisTolog
29.06.2010, 22:19
շարունակելով քյառթերի թեման, մի սովորական քյառթական զրույց դնեմ::))


VisTolog
Վահիկ սիրելիիիս ինչպեեես ես???:love (էս մասը քյառթական չի, այլ զուտ ընկերական::)))

Վահիկ
Լավ մեռնեմ քեզ:tzbex
Բա ինչ կա քուչեքը բռատ, էս քանի վախտերս օղորմածիկ Բութուլիկի դագաղի գորձերով եմ, ժամանակ չի լինում քուչեքի հարցերով հետաքրքրվեմ... Նայում-մայում ես գոնե?
Լավ դե ականջտ շատ չտանեմ ախպերս, դու գիտես, որ ախպերսսսս ես, մեռնեմ էն սրտիդ ելուզակներիդ... Դու քո կյանքով հարգանք վաստակած տղա ես:)

VisTolog
Մեռնեմ օկըլը ծեբյա ախպերս:
Քուչեքը սաղ տոշնիա, ոչ մի մոծակ չի կարում շարժվի առանց դաբռոյիս ախպերս, էտ կոմից կարաս հանգիստ ըլնես, սաղ նայվումա…
Բութուլիկի դագաղի գործերը հլը չե՞ս պրծել, մեռնեմ քեզ: Ե՞րբա լինելու մեր ՄԵծԻ թաղումը ախպերս, տոշնի դատա հայտնիա՞՞՞

Վահիկ
Չէ, սիրաշահեմ պոչկեդ, ախպերս, սաղ գյուրդուլյաշ վիճակումա, էն եզը մի քանի մանեթ փողով դատը հետաձգելա, հմի էլ եսիմ որ ծակնա պախկվել, սաղ Էրևան իրանա ման գալիս, չի գտնում` պախկվելա մեզնից: Բայց դե գիտես, ցավտ տանեմ, էս կյանքում եթե իմ նման տղեն մի բան ասումա, ուրեմն կարաս առանց ուբիդիտի որպես օրենք ընդունես էդ ասածը, նենց որ մեր Բութուլ ախպոր հետ տենց անասունություն անողին անասունությամբ կանասունացնենք, չմտածես, ցաաաաավվտտտտտտտտ տանեմ իմ նարգիզ ախպեր))))))

Դե նայի , ցավտ տանեմ, մեր գեղին նայի մեկ-մեկ, մինչևը գամ... Թե չէ ամոթ կլնի, որ մեր Պադագոննիկ գյուղը առանց նայող մնա:
Գզեմ քեզ:D:D
Ընգեր, բա էն բռնաբարության մոմենտները ո՞նց եղան…

VisTolog
Հա դե ի՞նչ պիտի լինի…

Վահիկ
Դե եսիմ, բռատ, ասում են ես 2-3 ամիսը պտի տենց թռած մնաս... Ասի տենամ ինչով կարանք մեր ախպորը հասնենք…

VisTolog
X6-ով::roll

http://carpc-101.com/wp-content/uploads/2009/12/bmw-x61.jpg

Վահիկ
Հեռախոսով, թե մաշնով բռատս...
Քո նման հարգարժան տղու համար էդ անթույլատրելի արարք էր, ցավտ տանեմ, որ չես կոնկրետացնում,թե ինչ ես ուզում...

VisTolog
Ախպերս, մեռնեմ քեզ, թզբեխիտ զոհաբերվեմ, ներքոգրված գրառման մեջ կա իմ պատասխանը՝ թե ինչով կուզեմ գաք հետևիցս: Ինչ-որ նեպանյատնի բան կա՞, ասա իմանամ ցավտ տանեմ:

Վահիկ
Մեռնեմ քեզ, արի դու պերեբարշիտ մի արա էլի, երկու ժամ նայեցի, ոչ մի պատասխան էլ չկար գրածումդ:
Մեռնեմ քեզ, ախպերս չլնեիր, արդեն ստե ուրուշ թեմա էր գնալու, բայց որ մեր ախպերն ես դալշե չեմ տալիս, ցավտ տանեմ)))



շարունակելի…

VisTolog
12.07.2010, 19:58
Ախր ահավորա շատ վատա...:(

Այսօր ես առաջին անգամ մնացել էի առանց ինտենետի, առավոտից մինչ 19:00 - ն տան մեջ փնտրում էի մի տեղ, որ կաշխատեր ինտերնետը... ահավորա... սենց բան դեռ չէր եղել ինձ հետ::[

Իսկ ես արդեն չեմ հիշում, թե քանի օրա, ինչ առանց ինտերնետ եմ մնացել... (ու երևի լավա, որ չեմ հիշում) դրա հետ կարելիա մի կերպ հարմարվել, ոնց էլ լինի, ինետի աղբյուր կճարվի, բայց որ դրա հետ մեկտեղ կոմպ չի լինում, այ դա թշնամուս չեմ ցանկանա::D:this

Օրերը անցնում են ձանձրալի, տաղտկալի (տաղտկալի это լոքշ) բան չկա զբաղվելու + շոգը, գոնե մի քիչ հով լիներ, հնարավոր լիներ դուրս գալ, ինչը մինչև գիշերվա 9-10 հնարավոր չի: (Էս նախադասությունը ոնցոր Ադրիոնական ոճով գրեցի::think)

Հուսանք դեռ կունենամ, ու անցած տարվա նման 2 ամիս առանց կոմպ-ինետ չեմ մնա ու դեպրեսիվ վիճակը մի քանի անգամ չի մեծանա:

Այդ ամենից զրկվելուց հետո, հենց նույն օրվանից սկսեցին տարբեր առիթներ ստեղծվել ինետ մտնելու համար…:))

Լավա, հիմա արդեն գործ կա կարճ ժամանակով ու օրվա մի մասն անցնումա կոմպի դիմաց, թե չէ կարելիա էլ ավելի (:))) գժվել::scare

Ես գիտեմ գաղտնիքը (http://www.akumb.am/showthread.php/54742-quot-The-secret-quot-%C2%AB%D4%B3%D5%A1%D5%B2%D5%BF%D5%B6%D5%AB%D6%84%C2%BB-%D5%B0%D5%B8%D5%A3%D5%A5%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4)::B

ՀԳ Երբ չկա ինտերնետը, կարծես վանդակում լինես… 2 մետր տարածության վրա 100 անգամ կգնաս-կգաս, կնստես, կպառկես, պարապությունից հաց կուտես, ջուր կխմես, կանես ցանկացած բան, որ գոնե 2 վայրկյան չհիշես այդ մեծ «կորուստի» մասին, օրը անցնումա ահավոր դանդաղ, ամեն րոպեն «զգում ես», սկսկում ավելի նեռվային դառնալ, ամեն ինչ վրատ ազդում է, ամեն մեկը պոտենցիալ վտանգի տակ է հայտնվում:D, ամեն մեկին ուզում ես մի բանով «կծմծես», թեմաս ստեղծես ((C) Քյառթաբառ) սկսկում ես ոտքդ վիբրացիայի ենթարկել:D (դե երևի հասկացաք ինչ նկատի ունեմ::think), մատներով անընդհատ կտկտացնում ես սեղանին կամ մեկ այլ հարմար տեղին,(հարմար տեղը, էդ հարթ ու պինդ տեղն է:))) նույնիսկ պատրաստ ես ֆուտբոլ նայել, երբ ամենաչսիրած սպորտաձևնա, ուզում ես երգ լսես հեռախոսով, մեկ էլ տեսնում ես, որ դատարկա, դա՛տա՛րկ… ախր կոմպից երգերը չեմ գցել մեջը…:cry2


ՀԳ ՀԳ Էս վիճակը նկարագրելուց չէի կարող չհիշել դատապարտվածների ու խցում գտնվողների մասին: Տեսնես հեչ խելագարվողներ եղե՞լ են……:D:think

VisTolog
27.07.2010, 13:50
Բա իմացաք ինչ եղավ::D

Երիտասարդականից նստեցի, որ գնամ տուն: Հաջորդ կանգառին լսեցի <Հանրապետության հրապարակ> ու միանգամից դուրս եկա վագոնից, մտածելով թե սխալ եմ նստել::))
Դիմացից նստեցի: Արդեն չեմ հիշում երբ, բայց լսեցի` <Մարշալ բաղրամյան>:D էս ոնց? էլի եմ սխալ նստել... նորից դուրս եկա, ու դիմացից նստեցի: Հաջորդին լսվեց <Բարեկամություն, վերջին կայարան>:D:D:{ Պտտվել ու էլի նույն կողմից էի նստել::))

Վերջը էլի դուրս եկա ու դիմացից նստեցի::}

Նենց վիճակա, ոնցոր 2-3 օր քնած չլինեմ::(
---

Բոնի բոնի բոնի...:D:angry

Նմանա բոնիին, մազերը նմանա, ոնցոր բոնին լինի, աղջի հլը նայի... զզվա արդեն:angry
Գոնե կարգին մարդու նմանացնեին::))

Որնա ավելի իրական, որ ես բոնիին իրա սեփական մազերը խուզել կտամ, թե ես կխուզվեմ::think

Ուֆ, էս ինետ կլուբի մոզիլլան խիա սենց նոյի թվի, որ հայերեն գրելն էլ չի ստացվում::sad

VisTolog
07.08.2010, 20:31
էսօր մի հատ

http://images8.ecarlist.com/photos/1322_491879/491879_001_8697.jpg

էր ուզում ինձ տաշեր::D:))
էն որ հայտնվում ես փողոցի կենտրոնում, դիմացից ու հետևից երկու մեքենա են գալիս (Մերսը հետևից էր:)))…

Հաճախա լինում, որ փողոցն ուզում եմ անցնեմ, դիմացից մի շարք մեքենաներ են անցնում, ես էլ սկսում եմ փողոցով վերև բարձրանալ… համ կարճանումա ճանապարհս, համ էլ հավեսա::))

էս անգամ էլ նույն կերպ, ուղղակի էս մեկը տարբերվում էր մյուսներից, երբ սովորաբար մեքենան ինձնից սմ-րերի հեռավորությամբա անցնում:D Նորից քայլում էի վերև ու սպասում, թե երբ պետքա դիմացից գծերին մոտիկ անցնող 07-ը ինձ քիպ կպած անցնի:)) բայց մինչև դա հասավ ինձ, հետևից ազդանշան (սիգնալ) լսվեց ու գազան մեքենայի (էդ մաշնանա) ձայն: Զգացի, որ կարողա վրաս բարձրանա (վրես հելնի), մի քիչ առաջ եկա (ախր դիմացից էլ 07-նա գալիս է): Մինչև 07-ը 30մետր անցավ, մերսը համարյա ինձ կպած, մեծ արագությամբ անցավ: Որ հակառակ կողմից լիներ, երևի ոտքերս լխճորել էր::D Նենց մինի տոռնադո արեց էդ պահին:)) նույնիսկ զգացի, թե ոնց մի թեթև կպավ…

Իսկ եթե լինեի երկուսի մեջտեղում… հմմ, ի՞նչ կլիներ:think Դե ինչ էլ լիներ, գոնե մերսեդեսի հետ լիներ, թանգ ավտոյա, պատիվա իրա հետ մարմնական շփում ունենալը::hands

Ամիրյանի վրա եղավ ինձ համար պոտենցիալ ողբերգությունը::secret

VisTolog
09.08.2010, 19:04
Մի քիչ կրկնություն, գրածիս տրամաբանական շարունակությունը հասկանալու համար…


Չէի մտածի, (ավելի ճիշտ առիթ չի եղել մտածելու) որ կարողա դրոսում, պատահական մեկի հետ ընկերանամ :Դ հա, հա, հենց տենց: :))

ՈՒ այդ 5 ընկերներին (որոնցից միայն 3-ի հետ հիմա կապ կա) ես ճանաչեցի դասի չգնալու շնորհիվ.. :D հա, հենց տենց :yea
և այդ ամենը 3 ամսում :8

Առաջինի հետ ծանոթացա օպերայի մոտակայքի մի կանգառում նստած ժամանակ: Շանն էր ման տալիս, հետո նստեց կողքս.. դե շունն էլ սկսեց հետս «ընկերություն» անել: Ընթացքում պարզվեց, որ զեմլյակա::D

Երկրորդի ու երրորդի հետ ուղղակի բարում ծանոթացա, որոնք ոգևորված խոսում էին օռանժի մասին «հեսա գալու ա ու 2-3 մեգաբայթ վայրկյանում կապ տա»: Խեղճերին հիասթափեցրի...:D

Չորրորդի հետ սահադաշտում ծանոթացա:)) իրեն էլ հեռախոս տրամադրեցի, որ զանգեր ընկերոջը, որի հետ պայմանավորվել էր ժամը 11ին օպերա, բայց արդեն մեկն էր, իսկ ընկերը չկար:unsure: Մոտ մի ժամ էլ (մինչև ժամը 2ը:D) միասին նստած խոսում էինք դեսից-դենից: Ընդհանուր հետաքրքրություններ էլ գտանք: Նույնիսկ միասին փարթի ենք գնացել:D
Հետո, երբ ընկերն արդեն եկավ, իմ տուն գնալու ժամանակն էր:))

5րդին մետրոյի դռների արանքում մնալուց փրկեցի :D
Երբ դռներն արդեն փակվում էին, մարմնի կեսով կանգնած էր դռների արանքն ու ընկերոջն էր հաջող անում:D տեսա անհույսա, կմնա դռների արանքը, կուրտկից բռնեցի, քաշի ներս:lol ճիշտա երկուսս էլ համարյա ընկնում էինք, բայց դե թքած ընկնելու վրա...

Սենց՝ պատահական մարդկանց հետ ծանոթությունը բնականաբար ավելի հաճելիա, քան վիրտուալը:
Վերջին մի 1-2 ամսում ընկերացա Արսենի, Մարիայի, Գուրգենի հետ:

Արսն ու Մարիան երգող-պարող զույգ են, ու մինչև հիմա էլ չգիտեմ` ընկերներ, թե՞ քույր ու եղբայր են: Վախում եմ ընկերներ լինեն էլի…:))

Գուրգենը… նա, ով փորձում էր Մոսկվայից մի գիրք ճարեր ու բերեր Հայաստան, բայց չէր էլ կարող պատկերացնել, որ իր՝ ամիսների փնտրտուքը հնարավոր էր ինետից մի քանի վայրկյանում գտնել::D Տերդ մեռնի գիտություն: Պարզվեց նկարիչա: Նենց հանգիստ, հանդարտ մարդ էր: Չնայած ես հենց տենց էլ բնորոշում եմ նկարիչներին: Փիլիսոփայության վերաբերյալ բավական հետաքրքիր գրքեր էր փնտրում: Մի քանի րոպե շփումը ու փիլիսոփայության մեջ խորացած լինելը ինձ մոտ կասկած առաջացրեց, թե արդյո՞ք էս մարդը քրիստոնյա ա:

Հարցրեցի.
- դե՜, ոնց ասեմ…
- աթեի՞զմ… սատանի՞զմ, բուդդի՞զմ:D
- որ ասեմ քրիստոնյա չեմ, կմտածես «էս ինչ մարդա…» (ահա քրիստոնյաներից շատերի մեջ մի կարծրացած կարծիք, որ եթե մարդը քրիստոնյա չէ, ուրեմն նրան կարելի է համարել աննորմալ, հիվանդ, իսկ քյառթերեն՝ կյանքը ճիշտ չաբրող…:D):
- չէ, նման բան չեմ մտածի, ես էլ եմ աթեիստ:
- դե ուրեմն ինձ էլ կարող ես աթեիստ համարել…

Նման մարդուց հենց էնպես բաժանվելու ցանկություն չկար::))

Ասեց.
- դե սրանից հետո որ մի բան պետք լինի քաշել, կգամ քո մոտ
- արի ավելի լավա համարս տամ, որովհետև կարողա ստեղ չլինեմ…

Համարս տվեցի::))

Հետաքրքրում էր Միգել Սերանոյի գրքերը: Մասնավորապես սա՝ Наше мировоззрение (http://www.mediafire.com/?x4w78e8xv30bno4) և Воскрешение Героя (http://www.mediafire.com/?to8w5qc0pm5mzv6): Մակերեսորեն նայեցի ու էդ նայելուց ցանկացած տող ահագին հետաքրքիր էր թվում:

Հետաքրքիր տղա էր երևում: Զգացվեց, որ էզոտերիկայա (http://ru.wikipedia.org/wiki/%D0%AD%D0%B7%D0%BE%D1%82%D0%B5%D1%80%D0%B8%D0%B7%D0%BC) լավ ուսումնասիրել: Հուսամ դեռ առիթ կլինի իր հետ շփվելու + հավես կլինի քաշած գրքերը տպելու ու կարդալու:

VisTolog
18.08.2010, 19:57
Էսօր մոտիկ մարդու հետ մտնում եմ մեր մոտի հիվանդանոցը: Մինչև մտնելն արդեն պլանավորվածա լինում ինչ-որ հանցագործություն անելը: Մտնում ենք, ես էլ ուշադիր կողքերս եմ նայում... քույրերից մեկն ասումա.
- Քո դեմքը ծանոթա, հանդիպե՞լ ենք
- Չէ, չենք հանդիպել (Բայց իրականում մի քանի տարի առաջ հանդիպել էինք, ես իրեն հիշեցի, չնայած հիմա չեմ հասկանում, թե ի՞նչ իմաստ ուներ թաքցնելը :8)

Չգիտեմ ինչի համար, բայց ես кран եմ պահանջում (դե էն որ տեռորիստները մի բան են գրավում ու սկսում են իրենց պահանջները ներկայացնել էլի :D ): Նստած թղթի վրա իմ պահանջներն եմ գրում:

Ըստ պլանի, պետքա кран-ը ինձ օգներ հեռանալ տարածքից:

Կողքս մի տղայա նստում, մինչև որ ես իմ պահանջներն եմ թղթին հանձնում: Շուրջս մարդիկ կային ու նենց տպավորություն էր, ոնցոր ես խառնվելով աշխատակիցների հետ, նստել ու իմ անձայն տեռորն էի կազմակերպում: :D Կողքիս տղեն անընդհատ ինձ մոտիկ էր նստում: Սկսեցի կասկածել, որ մի բան էն չի, բայց շարունակում էի գրել:

Չեմ հիշում թե ինչեր էի գրում: Մենակ մի բան եմ հիշում. վերջում առանձին թղթի վրա ես գրեցի 1500$-ի պահանջս: Էդ տղեն ավելի մոտեցավ, ես էլ.
- Ապեր հեռու նստի մի քիչ

Դա ասելուց հետո, իմ մյուս ընկերը մոտեցավ ու բռնեց ձեռքիցս, որ հանի տեղից: Ես էլ գրկեցի նրան (:think) ու անունը տալով ասեցի.
- Բայց ինչի՞ համար, Լյով (թե Լյովն ի՞նչ կապ ուներ, եթե ես ուրիշին էի փաթաթվել:D:think)

Երկրորդն էլ բռնեց ձեռքս, ուզեցան տանել: Հետո ես ինձ հանձնվածի ու խեղճացածի տեղ դրեցի ու ասեցի.
- Լավ, թողեք, գալիս եմ...

Թողեցին ու երկուսն էլ գնացին լուսամուտից ինչ-որ բան նայելու: Էդ ընթացքում, ես բացեցի լուսամուտն ու իջա... :D

Հա, դա իմ երազներում նորմալ բանա, լուսամուտներից թռնելը, իջնելը և այլն... :)

Նենց ուրախ արթնացա, :D բայց միևնույն ժամանակ մեծ ափսոսանքով, որ շարունակությունը չիմացա թե ինչ եղավ...:cry2

VisTolog
20.08.2010, 10:08
Միանգամից երկու մինի պատմություն գրեմ:

Երեկ գիերը տուն գնալուց, հասել էի պրոսպեկտի վրայի ՍԱՍ-ի մոտ (ԱՐԱՅ-ի դիմաց), մեկ էլ մի հատ տղա (մի 30-35, խմած վիճակում) ասեց.

- Բարև ախպեր ջան
- Բարև

Տեսավ, որ անորոշ հայացքով իրեն եմ նայում, ասեց`
- Դու Գևորը չե՞ս. էն պարսկահայ տղեն, որ էսօր պիտի գար:
- Չէ, ես չեմ
- Հա~, ուղղակի սխալվել եմ, նման էիր, կներես: Լսի, բա էս խի՞ են փողոցները փակել, ինչա որ
- Ռուսաստանի նախագահնա եկել:
- Հա~. էդ ո՞րնա. պրեզիդենտը՞
- Հա, ինքնա որ կա :))

Դանդաղ քայլերով ուզում էի արդեն գնայի մի կողմ, մեկ էլ էն մի ընկերոջը ասեց.

- Ծանո՞թ ես, մեր Գևորի հետ:

Էդ տղեն անորոշ հայացքով նայեց: Ինքը ոնցոր քիչ էր խմած: :D
Ու տենց վերջացավ: :))


Երկրորդ պատմությունը:

Ժամը 12ի կողմերն էր, գնում էի արդեն տուն: 2 շենք էնկողմ էի, իմ մշտական անցնելու տեղով անցնում էի: Հետևիցս մեկը կանչեց.

- Ա՞րս... ապեեր.. Արսե~ն

Ճիշտա Արսը չէի, բայց քանի որ տարածքում մենակ ես էի, որոշեցի պտտվել տեսնել ովա: :D

8 գրելով մոտեցավ ինձ
- Բարև Արս ջան, ո՞նց ես:
- Բարև: Լավ եմ, դու՞ :))
- Բա դու Արսը չե՞ս... ես էլ մտածեցի մեր Արսնա
- Չէ, ոնց տենում ես` ես չեմ:
- Կներես ընգեր ջան, սխալվել եմ:
- Ոչինչ:

Ինչ բարևել էր, ձեռքս բռնած էր պահում, մոռացել էր, որ պետքա հետ քաշի:

- Էն օրը եկա սրանց տուն, դրանք ինձ ինչ ասես չասին: Չէին թողնում տուն: Հիմի էլ գնում եմ իրանց տուն, տենամ հիմի ինչ են ասելու
- Ո՞վ դրանք, ու՞մ տուն ես գնում
- Դե նրանց էլի... մերոնց տուն:
- Հա~
- Լսի, կարո՞ղա սիգարետ ունենաս
- Չէ, ես չեմ ծխում:
- Հա, մի ծխի ախպերս, առողջությանը վնասա:

Հետո կողքի հայաթից մի քանի տղա դուրս եկան: Գնացին ճանապարհի վրա, ինչ-որ մեկին ճամփեցին ու էլի հետ եկան:

- Տղե~ք, կարո՞ղա սիգարետ ունենայիք:

Մեկը ուներ, տվեց:
Էլի եկավ իմ մոտ իսկ տղեքը շարունակում էին նայել:

- Բա՞, հիմի գնում եմ իրանց տուն: Քո կարծիքով կընդունե՞ն
- Իսկ ինչի՞ պետքա չընդունեն
- Դե ասում են խմում ես, տոլի եսիմ ինչ...
- Բա խի՞ ես խմում

Ստեղ արգելափակվեց: :D

Ծխում էր իր համբերության չիբուխը. կեսից ասեց.
- Կուզե՞ս, ան փորձի
- Չէ, չեմ ուզում:
- Գիտեմ քո ընկերներն են, նայում են, բայց բան չկա...

Տղեքը սկսեցին գնալ փողոցի կողմ, շենքի տակով ինչ-որ տեղ գնալու:

- Հիմի ես գնում եմ իրանց կողմ, էդ տունը ընդեղա: Եթե քեզ բան կասեն դրանք` զանգի.

Ու ասեց տան հեռախոսի համարը, որը բնականաբար չեմ հիշում:

- Դե լավ, ես գնացի տենամ ինչ եմ անում..
- Հաջող, լավ մնա:

VisTolog
07.09.2010, 15:36
Էսօր զինկոմ, «տեխասմոտրի»:
Մաշկաբույժի մոտ:


Նայեց-նայեց, պրոբլեմը զգաց, քթի տակ խոսաց, վերջում էլ
- Վաղը մազերդ կտրած կգաս
- Հը՞, :o :' խի սենց որ ուզեք չի երևա՞
- Էդքան մազի տակ ինչ ասես չի կարա լինի, գնա կտրի, վաղը էլի կգաս

Էդքան մազը ես 6 ամիս չէի պահել, որ քո հիմար ցանկությունը վերջում կատարեի, ա՛յ մաշկաբույժ: :angry Ջհանդամ թե պրոբլեմ չունեմ::sad

Նենց էր մուննաթով խոսում, ոնցոր իրա մազերն էին կտրել տալու... տո ըսկի մազ էլ չուներ գլխին:))

Նախա՛նձ:beee

Գ, բտ, հ :angry

VisTolog
08.09.2010, 09:49
Աննասունությու՜ն, հիմմարությու՜ն, հավերի հավաքածու :angry

Ա՛յ մարդկային կիսաֆաբրիկատ, որ պիտի ասեիր «գնա կտրի, վաղը կգաս», իսկ վաղն էլ գալիս եմ, ասում են «խի՞ ես եկել, գնա հիվանդանոց ստուգում անցի նոր կգաս», ի՞նչ ես քեզ իրավունք վերապահում հիմար պահանջներ դնել: Եթե դու ինձ չես բուժելու, քո ի՞նչ գործնա, թե իմ գլխին ինչքան մազ կա, քո ի՞նչ գործնա, թե ես ոնց կանցնեմ ստուգումը ու թե իմ բժիշկը ինձ ի՞նչ կասի……:angry :angry

Կասեր՝ կկտրեի, չէր ասի՝ չէի կտրի:
Իրան դրելա մասնագետի տեղ, հրամաններա տալիս::sad

Դեբիլանոցա իսկական:

ՀԳ Այսօր առաջին անգամ ես տաքսու վարորդի մոտ հայհոյեցի::oy

Իդիոտ::sad

VisTolog
09.09.2010, 20:17
Таааак, էսօր «Եհովայի վկայի» հետ մոտ 2 ժամ բազառ էի անում::D :))
Միայն մի բան էր պարզ. այն ամենն, ինչի բացատրությունը չունեն, համարում են, որ դա Աստծո ձեռքի գործնա:

Ինչպե՞ս է առաջացել կյանքը - Աստված է ստեղծել

Ֆսյո! Բոլոր հավատացյալները նման պատասխան տալով ցանկացած անբացատրելի, չբացահայտված դեպքի, երևույթի, տեղ չեն թողնում այլ վարկածների, տարբերակների:

Եհովայի վկաները (դե ինչու չէ, նաև մյուսները) կարդում են գիրքը ու առաջնորդվում գրքի տված արժեքներով, ոչ թե իրենք են իրանցը ստեղծում:

- մարդ պետք ա հետևի աստվածաշնչում գրվածներին, պատվիրաններին
- պատկերացնու՞մ ես, եթե բոլորը հետևեին պատվիրաններին, ի՜նչ ձանձրալի կլիներ կյանքը
- չէ՜, գիտե՞ս քանիսն են քո պես մտածում
- ինքդ պատկերացրու: Մարդուն պետք են զգացմունքներ, ապրումներ…
- գողությա՞մբ, սպանությա՞մբ պետքա դրանք առաջանան
- պարտադիր չի: Մարդ իր ամեն սխալից էլ մի բանա սովորում, մի նոր զգացողությունա ունենում, տարբերումա վատն ու լավը:
- ոնցոր Աբելը սպանեց Կայենին չէ՞
- հա, որովհետև Կայենը պատվիրաններին հետևող էր, դրա համար էլ սպանվեց ու նույնը կլինի էն մարդու հետ, ով կառաջնորդվի էդ պատվիրաններով
- յա՜, ի՞նչ ես ասում, տենց ոնց կլինի
- ես ուղիղ իմաստով չեմ ասում: Եթե մարդիկ հետևեն էդ պատվիրաններին, ուրեմն «հարիֆի» կարգավիճակում կհայտնվեն: Իրանց բարությունն (իսկ իրականում դրանք էն մարդիկ են, ովքեր սիրում են երբ իրենց կառավարում են: Էս դեպքում իրենց կառավարումա գիրքը) էնքան շատ կլինի, որ ամբողջ կյանքում կոպիտ ասած էշություն կանեն:
- գրվածա, որ դատաստանի օրը բոլոր նրանք, ովքեր սատանայի կողմն են անցել, ոչնչանալու են
- հա, ու նրանք, ովքեր հետևել են պատվիրաններին, պետքա միասին ապրեն:)) մարդուն տրվելա ընտրության իրավունք…
- հա, ու մարդն ընտրելա սատանային
- մի՞թե սխալա արել: Մարդ ազատությունա սիրում, ոչ թե որ իրեն կառավարում են, եթե իհարկե տվյալ մարդուն էդ կառավարումը դուր չի գալիս: Եթե չլիներ սատանան, (չլինելու արդյունքում էլ կլինեին միայն պատվիրանները, ըստ իրենց մտածողության)մարդ չէր կարողանա վատը լավից տարբերել, չէր տարբերի ուրախությունն ու տխրությունը, որովհետև տխրություն միայն սատանանա չէ՞ պատճառում

Էլ չեմ հիշում:D


Էսօր ևս մեկ եզրակացության եկա:

Բոլոր մարդիկ՝ անկախ դավանանքից, հավատում են մի բանի, ուղղակի նրանցից յուրաքանչյուրն ուրիշ կերպ է դա ներկայացնում, պատկերացնում, հասկանում:
Վատն էն ա, որ վերջում բոլորն ասելու են - տեսա՞ք, բա որ ասում էի: Տեսա՞ք, բա որ ասում էի գրվածա սաղ: Տեսա՞ք, որ Աստծո խոսքն իրականացավ… բլա բլա

Եթե ես ապրեի 10.000 տարի առաջվանից, բնականաբար ես կիմանայի էն փոփոխությունների մասին, որոնք 2000 տարին մեկ լինում են: Նույն կերպ էլ Աստվածաշունչնա գրվել::)

Ա-ը ներկայացնումա կյանքի տրամաբանական ընթացքը: Բնականաբար Քրիստոսը չէր կարող մարդկանց ֆիզիկայի տերմիններով բացատրություներ տար (ափսոս: Ասա ասել-ասել էր, տենց ասեիր էլի, մեկա քո մեռնելուց 80 տարի հետո անգիր հիշելու էին ու գրեին::D), գոնե հիմա կարողա հասկանայինք:

Իսկ մեզ շատ սիրող աստվածը՝ Եհովան, ոչ թե չարնա ու դրա համարա մարդկանց վերացնում, այլ նրա համար, որ էդ մարդիկ անցել են Սատանայի կողմը: Տուն-տունիկա խաղում ու զվարճանում:

«Ես ունենում եմ 10 երեխա: 5-ը ավելի շատ սիրում են իրենց մորը, իսկ մյուս 5-ը իրենց հորը՝ ինձ: Ես սպանում եմ մորը սիրող բոլոր երեխաներին, որովհետև իրենք ազատ են ապրել իրենց կյանքը, իսկ իմ երեխաները հետևել են իմ «պատվիրաններին»»: :fool

Քանի որ բոլոր քաղաքակրթություններն էլ ունեն իրենց սահմանած «դատաստանի օրը», ու երբ կլինեն այդ մեծ փոփոխությունները, իրենք կասեն. «Մենք էինք ճիշտը, ամեն ինչ եղավ այնպես, ինչպես կանխատեսվում էր. «Փա՛ռք Զևսին, փա՛ռք Եհովային, փա՛ռք Վահագնին, փա՛ռք Բուդդային, փա՛ռք Ալլահին:D»»

Ես, ապրելով 10.000 տարի, 8000րդ տարում որոշում եմ գրել մի գիրք, որտեղ գրված կլինեն այն բոլոր կրկնվող երևույթները, որոնք ամեն 2000 տարին մեկ՝ 2000րդ տարվա վերջում լինում են ու էդպես կլինեմ աստվածաշնչի հեղինակ:

Ես = քաղաքակրթություն:



ՀԳ Չեմ ստուգում գրածս, հավես չկա::D

---------- Ավելացվել է՝ 21:17 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:08 ----------

- Ա-ը կարդալուց հետո ես փորձում եմ առաջնորդվել պատվիրաններով…
- իսկ ես ինքս եմ ինձ համար պատվիրաններ` արժեքներ ստեղծում: Մարդ ինքը պետքա իր մեջ ամեն ինչ վերլուծի, հասկանա, ընդունի, ընտրի, օգտագործի… այլ ոչ թե առաջնորդվի ինչ-որ գրառումներով:


Մի ճիշտ բան էլ ասեց մեր վկան: Հավատացյալ քրիստոնյաներից շատերը չգիտեն թե որ արարողությունն ինչի համար է օգտագործվում, որտեղից է առաջացել ու ինչ է իրենից ներակայցնում:

Օրինակ բերեց իր թոռանը.

- խի՞ ես հավատում աստծուն
- չգիտեմ, ուղղակի հավատում եմ


Նույնը նաև կա տարիքով ավելի մեծ մարդկանց մոտ. ափսոս, որ հավատ բառը ուղղակի առանց հասկանալու է օգտագործվում: Նման «հզոր» կամ հզոր բառը տենց անկապ չեն օգտագործի…

VisTolog
09.09.2010, 23:54
Էսօր երևի իմ առաջին կարգին խենթությունն արեցի :))
զարմացա, որ 23:40 15 համարի ավտոբուսը տեսա. :o Նստեցի տուն գնայի.
- Կանգառում կպահես -ասացի ես :D

մեկ-մեկ, որ դուռը մինչև կանգնելը բացում են, իջնում եմ, երբ դեռ ավտոբուսը թեթևակի շարժման մեջա լինում. Էս անգամ էլ շուտ բացեց. Արագությունը նախորդների համենատ ավելի մեծ էր. Երևի 2 անգամ. Դուռը բացեց ու ես միանգամից իջա. Ավտոբուսի շարժման ուժը ինձ գցեց գետնին. :)) Կիսագլոր եղա, արագ բարձրացա ու հասա տուն :D զարմացած ուղևորն ինձ էր նայում.

15 րոպե անց.

Արմունկս քերծված, թեթևակի ուռած, դաստակս ուռած, միջին ցավով (բայց երևի ուժեղանա), մատների սահմանափակ շարժողունակությամբ, ուսի թեթևակի բռնվածությամբ պառկած եմ.

Սառույցը մի քիչ ուռածությունն իջացրեց ու ժամանակավոր ցավազրկեց. Հուսամ վաղը գոնե կանցնի.


Նենց կայֆ է~ր :hands

ՀԳ Գժվել ե~մ

VisTolog
10.09.2010, 11:09
Առավոտը տեսա ցավը չի անցնում, որոշեցի հիվանդանոց հյուր գնամ.

Ռենտգենը արեցին. Պարզվեց կոտրվածքա:))

Դե արի 25 օր տենց գիպսի մեջ մնա :sad :cry

Բայց մեկա, չեմ փոշմանել արածիս համար :D

Վաղն էլ էդ ձեռքով Դիլիջան.. :think

Տեսնես ո՞րն էր ավտոբուսից ինքս ինձ դուրս գցելու իրական պատճառը.

VisTolog
14.09.2010, 22:08
Հետաքրքիրա, ո՞նցա լինում, որ մեկի հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ ես լինում, ամսով իր հետ վիրտուալ խոսացել ապագա հանդիպման մասին, հանդիպել մի քանի օր ու… ու կարոտում եմ իրան, չնայած ինքը դա չի զգում, ոչ էլ ինքնա կարոտում, իսկ ես վախենում եմ ասեմ «գիտես, քեզ կարոտել եմ»… չեմ ասում, որովհետև վախենում եմ պատասխանից: Գոնե մինչև ընդմիշտ կորելը մի անգամ էլ հանդիպեինք, չնայած ամեն հանդիպումը ավելի մեծ վերքա դառնում բաժանվելուց…

VisTolog
15.09.2010, 17:59
Սկիզբ (սեպտեմբերի 10, ԴիլիջանՅան)


Ասյայի հետ երիտասարդականից սկսեցինք ոտքով բարձրանալ դեպի 1-ին հիվանդանոց՝ հանդիպման վայրը. Ճամպին Դավիդուսին տեսանք ու միասին շարունակեցինք ճանապարհը.

Գնացինք տեսանք Մանուլը, Անահիտը, Հայուհին, Տիկոն (Lord), Տիկոն (tikopx) հիվանդանոցի բակում նստած են: Իրանց ես կես ժամ առաջ էի հաջող արել :D հետո կամաց-կամաց եկան մյուսները:
Մեր երթուղայինն տաքսին եկավ. մի կերպ տեխաորվանք ու սկսեցինք շարժվել: Ճանապարհին ընտիր տեսարաններ եին.. լեռներ՝ շրջապատված ամպերով, երկինք՝ «կպած» Սևանին, հեռու-մոտ բարձրության վրա գտնվող ամպեր: Ոնցոր 2 հարկանի երկինք լիներ: Լավա, կյաժը հասցրեց նկարի :D բայց ես դեռ չեմ տեսել էդ նկարները::diablo

http://img29.imageshack.us/img29/9217/1295ew.jpg
http://img409.imageshack.us/img409/6174/1298.jpg
http://img525.imageshack.us/img525/8778/1300x.jpg
http://img824.imageshack.us/img824/9661/1301r.jpg
http://img689.imageshack.us/img689/1821/1303c.jpg

Սկսած Սևանից մինչև Դիլիջանի սկզբները մառախուղ էր ու ահավոր սառը: Նույնիսկ երթուղայինի ապակու վրա էր սառցե բարակ շերտ ուզում առաջանար:

Ժամը 8անց եր արդեն, հասանք տեղ: Սկսում եր արագ մթնել: Վրանների համար ավելի լավ տեղը գետի մյուս կողմն էր: Դե ստիպված փորձեցինք անցնել: Քարերը հարմարացրին գետի լայնքով ու սկսեցինք կամաց-կամաց տեղափոխվել: Ես մտածում էի մի ձեռքով դժվար թե կարողանամ էդ գետն անցնեմ, որովհետև հավասարակշռության պահպանման համար 2 չջարդվաց ձեռքա պետք, չնայաց մեկ մեկ նույնիսկ դա չի կարողանում հավասարակշռությունը պահպանել...:))
Գետն անցնելուց աղջիկներից մեկն ընկավ ջորը: Չէ, գետը խորը չէր, ու խորտակվելու հավանականություն չկար:D Անցանք ու մի 50 մետր էնկողն սկսեցինք վրանները դնել, ֆանառների լուսավորության տակ: Մոտ 2 ժամում 2ն էլ վերջացրինք:

Ճանապարհին մի տեղ մեր համար փայտ էր լցրաց: Հավաքեցինք ու բերեցինք: Կրակն արեցինք, Հովոն սկսեց երգել,:D բայց թե ինչ երգեր էր երգում՝ չեմ հիշում:

Անքուն գիշեր 1 (սեպտեմբերի 10, ԴիլիջանՅան)

Որոշեցի ես շուտ պառկեմ: Երևի 11ը կլիներ: Մի 2 ժամ հետո եկան մնացածը: Սաաաաառնամանիք էր: Սաղս լուռ պառկաց էինք ու սաղս էլ մրսում էինք: Մինչև 6ը սառը գետնի, խորդուբորդ քարերի վրա շուռումուռ ենք եկել: 6անց քնեցինք: 7:30 արթնացանք: Մենակ Հովոն ու Դատարկն էին լավ քնել` թե խի էր իրանց մոտ տենց լավ ստացվել` չգիտեմ: Համարյա սաղ գիշեր անձրև էր գալիս + սառը քամի, որ մտել էր վրանի մեջ: Տենց ցրտահարություն ու տանջալից գիշեր ես դեռ չէի ունեցել::cry

Սեպտեմբերի 11-12, ԴիլիջանՅան

Էսօր կրակի DJ-ը Տիգն էր::D
Առավոտյան, ժամը 12ի կողմերը մեզ միացան Հրաչը ու իր կինը, Ներսեսն ու իր կինը, Մուշոն, Ինգան: Էդ նույն օրն էլ գնացինք Ջուխտակ վանքերը հետազոտելու: Ես, Դատարկը, Բյուրն ու Շինարարը մնացինք: Անքուն գիշերվանից հետո որոշեցի գոնե ցերեկը մի քիչ քնեմ: Երևի մոտ կես ժամ եմ քնել, որտև երբ արթնացա, դեռ չէին վերադարձել + դեռ մի ժամ էլ սպասել ենք.
Ժոխովուրդն եկավ: Սկսվեցին խաշլամայի պատրաստությունները:

Ջուխտակից գալուց ճանապարհին մի հատ փիսո են տեսած լինում: Քանի որ գետի հակառակ կողմն էր, չկարողացավ մեզ հասնի:

Հովոն նենց լավ խաշլամա սարքեց: Էդ համի կարծեմ դեռ չէի կերել: Կերանք խմանք ու էլի հավաքվանք կրակի շուրջը:

Երևի ժամը 10-ի կողմերը կատվի մլավոց լսվեց: Կատուն գետի երկարությամբ բարձրացել ու հասել էր հենց մեր դիմաց: Երկար մտորումներից հետո որոշվեց կատվին մորթազերծ անել ու խորովել: Մուշոն ու Դավիդուսը գնացին կատվի հետևից:
Կատվին տարան վրանի հետևը մոռթելու: Քանի որ Բյուրն ամենաշատն էր վախեցել, գնաց տեսնի ինչա լինելու: Գնացի, Մուշոն կատվի բարձր ձայներ էր հանում. ''ոտը բռնեք, ոտը...'' Բյուրն ել ''վայ երեխեք մի արեք, մեղկա..'':D


Մի քիչ հետո բոլորս գնացինք աղջիկների վրան: Ոչ մի անգամ պրինցիպ խաղալն էդքան զվարճալի չեր անցել: Հետո կամաց-կամաց դուրս եկանք: Մի մասը գնաց քնելու, իսկ մյուս մասը կրակի մոտ նստելու: Ես էլ պառկա էն հույսով, որ կարողա պատահաբար քնեմ: «Անկեղծություն թե ռիսկ» խաղի պատճառով Սոնան մտավ մեր վրանը, բոլոր մի կերպ քնածներին արթնացրեց, Հովոյի ոտքերից քաշեց ու դուրս եկավ:D Արթնանալուց հետո զգացի որ ցուրտա: Չգիտեմ որտեղից, բայց ինչ-որ տեղից սառը քամի էր գալիս: Անհարմարություններից նեռվայնացա, հելա դուրս: Ժամը 3անց կլիներ, դեռ խաղում եին: Նստեցի կրակի կողքը, առանց վրան վերադառնալու մասին մտածելու: 3ից մինչև 10 երևի արթուն նստած էի կրակի կողքը: Ընթացքում կյաժներ (Maverick) ընկերակցում, հետո Մուշոն իսկ հետո լրիվ մենակ մնացի:

Գիշերն էլ, (աչքերս մի կերպ էի բաց պահում ու եթե մեկ րոպե փակեի հաստատ կքնեի) որ քունդ արդեն ահավոր տանումա, սկսում ես տեսողական ու լսողական խաբկանքներ ունենալ: Խոտի խշոց` քայլերի ձայն ես լսում, լույսի տակ շարժվող տերևի շողքից ես վախենում, քո շողքից ես վախենում... :D

VisTolog
15.09.2010, 18:00
Բա մեր կրակը :roll


http://img266.imageshack.us/img266/8141/1311n.jpg
http://img545.imageshack.us/img545/5568/1312.jpg

Բա մեր գետը:


http://img203.imageshack.us/img203/5008/1329.jpg
http://img255.imageshack.us/img255/5363/1321w.jpg
http://img718.imageshack.us/img718/3579/1322o.jpg


Բա մեր անտառը:


http://img706.imageshack.us/img706/3799/1323r.jpg
http://img713.imageshack.us/img713/4079/1324g.jpg
http://img512.imageshack.us/img512/4224/1327u.jpg

VisTolog
01.10.2010, 11:27
էսօր գնացի, էն հույսով որ առանց գիպս դուրս կգամ սպիտակ միջանցքներով շենքից (ովքեր չգիտեն. այդ շենքը հոգեբուժարան չէր):D: Սկզբում մտածում էի ռենտգենի կուղարկեն, համոզվելու համար որ ամեն ինչ նորմալա, ու կոտրվածքից 5 օր հետո արդեն ձեռքի ազատ օգտագործելը ոչ մի խախտում չի տվել: Սպասում էի վատին, որ կասեն «Տղա ջան, էնքան ես սնդիկություն արել, որ ձեռքդ ծուռա կպել…» էդ դեպքում արդեն վիրահատության պիտի պատրաստվեի, իսկ ես գիտեմ, որ էդ բժկի խելքն իրանը չի ջարդել-կպցնելու համար::D:))
Սկզբում ուզում էի հիվանդանոց գնայի, բայց պոլիկլինիկայում ասեցին, որ իրենց մոտ էլ կարող են նայել: Մեր մեջ ասած, ես պոլիկլինիկայի ոչ մի բժշկի իր գործի պրոֆեսիոնալ չեմ համարում…

Քանի որ վիրաբույժը տեղում էր, ուղարկեց իր մոտ: Չնայած ես էլի ուզում էի, որ ասեր գնա ռենտգենի, որովհետև վստահ չեմ, որ ամեն ինչ նորմալա… (մեր մեջ ասած չեմ էլ ուզում…:))) բայց չասեց, որն իսկապես ինձ զարմացրեց:8 Վստահ չլինելու պատճառն էլ ձեռքիս ակտիվ օգտագործելն էր, որը չպետքա անեի:

Վերջը հանեց: Շարժումներից որոշեց, որ ամեն ինչ նորմալա: Ես այդպես չեմ կարծում…:think

Երբ գիպսը դրեց բժիշկը, սկզբում ասեց 30 օր, հետո «ծանոթով» իջացրինք 25, :Dբայց… էսօր դեռ 20 օրա::)) Ես դեռ 5 օր առաջ էի ուզում գնայի գիպսը հանելու::D

VisTolog
04.10.2010, 18:38
Քանի՞ անգամ եմ հանձնվել կյանքի ոստիկանությանը…

Բայց դե չեն դատում էլի, հո զոռով չի::esim

VisTolog
11.10.2010, 19:19
Վերջապես եկավ աշխատանքի անցնելու համար առաջին նպաստավոր թուղթը::roll

Չէի մտածի, որ Ռուսաստանից Հայաստան աբրանքը 2 ամսում կարողա գա::o
Անցավ 1 ամիս - չկա => հույսի արագմարում
Անցավ 2 ամիս չկա => դրական լուր ստանալու հույսի ամբողջական մարում, երբ արդեն ինքնախաբեությամբ ես զբաղվում, թե «կլինի, կգա, կբերեն, մի քանի օր մնաց…»

Փաստորեն Հայաստան մտնող ապրանքը ոչ միշտա կորում…:)
Մնաց ամենակարևորը՝ այս

http://img816.imageshack.us/img816/5782/ocr0001.jpg


սերտիֆիկատի օգնությամբ աշխատանքային պայմանագիր կնքելը: Հուսանք ես էլ մոտակա ժամանակներս կմտնեմ «Այսօր ես առաջին անգամ» թեման ու կգրեմ «Այսօր ես առաջին անգամ կնքեցի աշխատանքային պայմանագիր»:D:



ՀԳ Վերջին 6 ամսում ստացածս լավագույն անակնկալը…:(

VisTolog
13.10.2010, 16:25
Վերջերս սկսել եմ մարդկանց անունները մոռանալ::D:cry
Մեկի հետ խոսում եմ ու խոսքի ընթացքում էլ նոր մտածում եմ, թե «արա, սրա անունն ի՞նչ էր…»: Իսկ ամենաՊրիկոլնին էն ա, որ դրսում հանդիպում ես մեկին, բարև-բարլուս, ոնց ես-ոնց չես, հետը մի կես ժամ խոսում ես ոչ շաբլոն թեմաներից ու վերջում տենց էլ առանց խոսակցի անունն իմանալու բաժանվում ես…:D


Իսկ էս թեմայի գրառումներս եթե անկապ չեն էլ եղել, վերջերս շատ են անկապացել::(
Վերջերս սկսել եմ իմ ամենաչսիրած երկրորդ սմայլիկն օգտագործել: Արդեն 4-րդ անգամ::(
Վերջերս սկսել եմ զանգեր ստանալ նենց մարդկանցից, որ զարմանում եմ. «Մի՞թե ես իսկապես նրանց համար կարևոր եմ, ով իսկապես հետաքրքրվումա ինձանով:» Իսկ ընդհանրապես ես դեռ հին կարծիքիս եմ. չեմ հետաքրքում այն մարդկանց, ում համար կցանկանայի հետաքրքրության «օբյեկտ» լինել:

Էլի վերջերս հասկացա, որ նյարդային ամենավատ պահը, որը 10-ից 10 մակարդակնա «լցնում», դա երբ ինձ մեղադրում են, երբ դիմացինիս չվնասելու համար կամ ինձ եմ վնասում, կամ էլ դուռը շրխկացնում եմ վրան, բառի թե՛ ուղիղ, և թե փոխաբերական իմաստներով: Հա՛, տենցա, որովհետև ուրիշների աչքին ունեցած գիտակից կյանքս համարյա միշտ «մեղադրված» եմ եղել: Հա՛, ու դայա հենց պատճառը, որ չեմ կարողանում խոսակցիս աչքերի մեջ նայել: Հա՛, հենց դայա պատճառը, որ ռեալ չեմ խոսում էնքան, ինչքան վիրտուալ, որովհետև վախենում եմ, որ ինձ չեն հասկանա իսկ էդ «անհասկացողությունը» կվերածվի մեղադրանքի: Հա՛, ու դայա պատճառը, որ շատ քայլեր ինքս ինձ չեմ թույլատրում, որովհետև վախենում եմ արդյունքներից: Պարտադիր չի մեղադրանքը լինի հիմնավոր և ուղիղ, որ կոչվի մեղադրանք: Ցավոք սրտի ես եմ մեղավոր լինում, երբ ինչ-որ մեկն իր հեռախոսը մոռանումա օրինակ մեքենայի մեջ: Բա ես խի՞ իրան չասեցի, որ հեռախոսը վերցնի: Ըհը, եղավ որ ես եմ մեղավոր, ոչ թե իր անուշադրությունը:

Մարդի՛կ, մեկ-մեկ հասկացող եղեք, թե իսկապես ով է մեղավոր ձեր անհաջողության մեջ: Դու՞ք, թե ձեր դիմացինը, ում վրա ցանկանում եք «գցել» ձեր մեղավորությունը՝ ինքներդ ձեր մեղավորությունը չտեսնելու համար:

Ի՜նչ վատա, որ մարդկանց մեջ գոնե մի փոքր հոգևորի, հոգեկանի զարգացում չկա: Ոնցոր կոմպն առանց պրոցեսորի:D:( (5-րդ անգամ արդեն)

Ի՜նչ լավա, որ գոնե ակումբում կան նման մարդիկ::love

VisTolog
19.10.2010, 20:18
Այսօր ես հասկացա, որ շատ «հեշտ» եմ շոկի մեջ ընկնում::8

Մնում է պարզել՝ ի՞նչն ա դրա պատճառը::think


ՀԳ Այ հիմա վերջ: Ավարտվեց առաջին պատմությունը, տեղ թողնելով հաջորդին: Իսկ հաջորդը կլինի… ըըը… միգուցե ավելի լավա, որ չլինի՞, բայց «ավելի լավա որ չլինի» ասելով, հո հենց տենց չի՞ լինում:

Նեռվայնանում եմ, որ մարդը բացատրություններ չի տալիս…:angry:angry ու դա ինձ սպանումա, սպա՛նու՛մ

հա, ինչ էի ասում… չէ, էսօր էսքանը, իսկ ասելիք դեռ շատ կա, ասելու համար էլ լիքը ժամանակ:

ՀԳ ՀԳ Արա բայց ո՜նց եմ ես ձեզանից զըզվու՜մ:D:D

ՀԳ ՀԳ ՀԳ Իսկապես. թվումա թե ժամանակս անիմաստ եմ կորցնում, բայց էն, ինչի «վրա» կամ վրա (:))) կորցրել եմ էդ ժամանակը, մի քանի տարի հետո հրաշալի հիշողություններ կլինեն: Ոնց որ երեխան, երբ ընկնումա ու սկսումա լացել, ասում են՝ կմեծանաս, կհիշես կծիծաղես սրա վրա (էդ տիպի մի բան:think): Ի՜նչ նմանա հիմա իմ վիճակը դրան… կմեծանամ ու կծիծաղեմ կամ կծիծաղենք դրա վրա:

Իսկ միգուցե լացե՞նք:}

VisTolog
27.10.2010, 18:58
Թե խի գրեցի::(
Ախր հազիվ սկսել էի մոռանալ::(
Գիտեի, որ ինքը ոչ մի բան էլ չի ասելու:
Մի շաբաթ կլինի, ինչ որոշել էի դուրս գալ, բայց տենց էլ դուրս չեկա…


Ուզում եմ ջնջվեմ օդնոյից..
ջնջվեմ, կորեմ, անհետանամ վիրտուալ տարածությունից, չգրեմ, չկարդամ...
բայց չեմ ջնջվում
գիտե՞ս խի
հին նամակները չեն թողնում...
հին նամակները, որոնք պատկերում են օրերը, ժամերը, րոպեները, վայրկյանները...
Լավ, էս մի «միսիան» էլ վերջացնեմ, նոր…


ՀԳ Իսկ ես գիտեմ, որ կպատմի::))
Իսկ ես գիտեմ, որ քեզ կհետաքրքրի::))
Իսկ ես գիտեմ, որ խանդից կսատկես::))
Իսկ ես գիտեմ, որ էդ ժամանակ կարողա արդեն թքած ունենամ…

Հա՜, մի բան էլ գիտեմ: Դու ինձ չես ասի, որ ասելա::))
Սակայն թքած էդ բոլոր «Իսկ ես գիտեմ»-ների վրա::(


http://www.youtube.com/watch?v=8YzabSdk7ZA

VisTolog
30.10.2010, 20:28
Էսօր տեսա երկու ընկերների՝ աղջիկ, տղա, որոնց հետ երևի կես տարի նորմալ չէի շփվել:
Լսում էի իրանց խոսակցությունները, անկապ հումորները, մեծ-մեծ խոսալը: Մի՞թե գոնե տարիքը չի փոխում մարդուն: Հետո նոր հասկացա, որ ոչ թե իրենք են ավելի վատը դարձել, այլ ես եմ շատ մեծ փոփոխությունների «ենթարկվել»:Բնականաբար իրանց աչքին ես վատը, չհասկացողը կլինեմ, իրենք էլ լավը…

Ծանր դեպքա, երբ աղջիկն իրենից ոչինչ չի ներկայացնում, բայց իրենից էնքա՜ն գոհա… թողնես, իրեն թագուհի կսարքի, չնայած ոչ մի համապատասխան տվյալ չունի: Ոչ խելքնա թափում, ոչ էլ գոնե նորմալ արտաքին ունի: Հետաքրքիրն էն ա, որ սենց դեպքերում դու զգում ես, որ իրենցից ավելի բարձր ես, իսկ իրենք ուղղակի հրճվում են այն ամենի վրա, որն իրենց ուղեղին հասու չէ: Ի՜նչ հեշտ է հրճվել մի բանի վրա, որից պատկերացում չունես ու «Կատակի տալով» շրջանցում ես, ինքդ քեզ էլ ասում «Արա էս ի՞նչա խոսում, հը հը հը…»: Լավ, գոնե տենց ինքնդ քո աչքում կբարձրանաս: Իսկ ես լուռ լսում էի ու նույնիսկ պատասխանելու ցանկություն չունեի, որովհետև մեկ ա, եթե բութ երեխային ասես 1+1=2, նա մեկ է պիտի համոզված լինի, որ 1+1=1:

Ճիշտ են ասում… ոչ թե քո շրջապատն է փոխվում, այլ դու ես փոխվում…

Լավ, մոռանանք սրանց մասին ու անցնենք առաջ::))

Մի քանի օր առաջ մի նոր ընկեր ունեցա::)) Արմենը: Չխորանամ ոնց ծանոթացանք (ազնիվ խոսք, մեր մեջ ոչինչ չկա, որը շատերի աչքին ոչ նորմալ կթվա:ok): Քյա՛ռթ, բայց 2-րդ սորտի: Դրանք էն սորտն են, որ ոչ թե գրում են «ծնունդտ» այլ «ծնունդդ», ոչ թե դուդուկի ձայն ունեցող դեմքով նստում են, այլ հակառակը՝ ուրախ, որ երբ նայես, չես ասի «Էս տղեն կամ թաղումա գնում, կամ թաղման բյուրոյումա աշխատում»: Կարևորը հումորի զգացում գոնե ունի` ի տարբերություն մյուս քյառթերի, որոնք իրենց ծանԴր են պահում::D (վերջերս ես «ձգում» եմ քյառթերին, յանմ էդ էլ քիչա, քյառթերեն եմ խոսում:}):

Ինքը մուտքա դեպի նոր շրջապատ…
Ըհը՛, նորից մարդկանց վրա փորձարկումներ անելու, իրենց հետազոտելու հնարավորություն կունենամ:)) + մի երկու փոփոխություն էլ իմ մեջ եմ կանխատեսում::)

VisTolog
02.11.2010, 22:55
Եթե մտնում ես հանցագործների շրջապատ, պետքա հանցագործ դառնաս:
Եթե մտնում ես թմրանյութերի առք-վաճառքով զբաղվողների մեջ, ուրեմն պետքա և՛ թմրանյութ օգտագործես, և՛ վաճառես:
Եթե մտնում ես օրենքով գողերի շրջապատ, ուրեմն պետքա զգույշ լինես…
Եթե մտնում ես կույր հավատացյալների շրջապատ, ուրեմն պետքա կույր հավատացյալ կա՛մ ձևանաս, կամ դառնաս…
Եթե մտնում ես քո ճիշտ հակառակ աշխարհայացքն ունեցող շրջապատ, ուրեմն պետքա լռես…
Եթե մտնում ես «ճիշտ» շրջապատ, պետքա սովորես…
Եթե մտնում ես մի տեղ, պետքա անպայման հետդ թել վերցրած լինես, որ հետագիծ թողնես դուրս գալու համար: Հենց կորցրիր, ուրեմն քեզ էլ կկորցնես:


Ոչ մի անգամ չեմ փորձել մտնել, որովհետև վախեցել եմ, որ ճանապարհին կարողա թելը պոկվի, կորի, մթության մեջ չերևա:
Իսկ հիմա, ես ուղղակի մտա…

Թելը հետսա, հետագիծն էլ ինձ հետ առաջա գնում:
Վախենամ որ մութը սկսելա ընկնել հետագծի հենց սկզբից:


ՀԳ Դե հիմա գուշակեք վերը թվարկվածներից որի դարպասներով եմ մտել…:))


շարունակելի

VisTolog
05.11.2010, 15:22
Մի երկու օր առաջ ես նոր ընկերոջ աչքերում տեսա փայլ: Անծանոթը դա տեսներ, կմտածեր ինչ-որ բանից էդ պահին երջանկացավ: Իսկ ո՞վ կմտածեր, որ դա ընդամենը մի փորձի արդյունքն էր: Իսկ ո՞վ կմտածեր, որ էդ ընկերը, ումից պետքա կամաց-կամաց հեռանալ, աչքերի փայլ կունենար փողի անուն լսելուց հետո: Իսկ ո՞վ կմտածեր, որ էդ փողն ընդամենը 5000 դրամ էր կոչվում:

- Վաղը ես քեզ 5000 կտամ, դու մենակ հիմա ինձ սիգարետի փող տուր էլի:
- Ինչքա՞ն:
- 250

Մոտ կես ժամ ես փորձում էի իրան հասկանալ: Չէ որ մի 250 դրամի պատճառով, ինչ շատ բան կարող ես իմանալ իր մասին: Վերջը...

- Կբերե՞ս էդ 5000-ը: Ախր քո ձեռը Ըսկի 20 դրամ չկա, դու ո՞նց ես վաղը ինձ 5000 տալու:

Երկար-բարակ, այսինչ-այնինչով երդվեց, կենդանի դառավ, մենակ թե ինձ հավատացնի, որ վաղը կբերի էդ փողը:

- Մի քանի հարցերիցս մեկը սա էր՝ ի՞նչ տեսք ունի 5000 դրամանոցը::D Չեմ հիշում ինչ պատասխանեց, որովհետև երկար-բարակ խաղ էի անում :))

Ուշադիր նայում էի աչքերին, ինչ-որ բան հասկանալու համար: Ինքն էլ թե «Նայի աչքերիս մեջ, տես որ չեմ խաբում»:

- Հիմի գիտեմ, մոտդ մի 20000 փող կա: (Չէ ժող ջան, թմրանյութ չեմ ծախել:D):
- Չէ, 5000 կա, ցույց տա՞մ:

Մինչև հիմա հիշում եմ աչքերի փայլը, 5000-ի անուն տալուց հետո: Էն որ ասում են «Փողի մեռած», այ իսկական էդ վիճակն էր: Ես չեմ պատկերացնում թե օրինակ ինձ ինչ պետքա ասեին, որ իմ աչքերում էլ տենց փայլ հայտնվեր:

- Ախպերս, մեռնեմ քեզ, եթե վաղը քեզ 5000 չբերեմ, հաջորդ օրը 10 կբերեմ::D

Իրան հիշելիս միանգամից հիշում եմ էն տղեքին, որոնք գառաժների գլխին են մեծացել, ու փոքրուց սրանից-նրանից փող են ուզել, որ սիգարետ առնեն, լուցկի առնեն:

- Դու հիմա որ փող ես ուզում, քեզ ո՞նց ես զգում
- Բոմժի պես...

Չէ, որքան էլ դու ցանկանաս իմ ընկերը լինել, մեկ է չի ստացվի: Ես +5 եմ, իսկ դու -10 :))

250 դրամ ողորմությունը տվեցի: Բնականաբար պետքա ասեր «Բա քո ախպերը էսինչ սիգարետ ծխողնա՞: 100 էլ ավելացրու, սրանից առնեմ:

100-ը եթե ավելացնեի, կասեր՝
- Միանգամից 50 էլ տուր, թող դառնա կլոր 400, սրանից կառնեմ:

Հետո դա կդառնար 500...

Բնականաբար փողը չբերեց, ու ոչ էլ էսօր 10-ը կբերի…:)) չնայած աչքիս կերևա մի կես ամով:

Մարդու երջանկությունը փողնա: Ինչքան շատ լինի, մեկ ա՝ ավելի կուզի: Լի՛քը, շա՛տ, շա՛տ-շա՛տ, էլի՛, ի՛նձ, մենակ ի՛նձ (մնե, տոլկո մնե օդնոմու), էլի՛ եմ ուզում, շա՛տ եմ ուզում, նորի՛ց…

Եթե էս ամեն ինչին գումարենք իրա հավատքը… բը՜ռռ:{ տուպոյ «ճշտի գաղափարը», ուրեմն ես մեռա::D:[


շարունակելի

VisTolog
14.11.2010, 18:01
Բոնի բոնի բոնի...:D:angry

Նմանա բոնիին, մազերը նմանա, ոնցոր բոնին լինի, աղջի հլը նայի... զզվա արդեն:angry
Գոնե կարգին մարդու նմանացնեին::))

Որնա ավելի իրական, որ ես բոնիին իրա սեփական մազերը խուզել կտամ, թե ես կխուզվեմ::think

Ուֆ, էս ինետ կլուբի մոզիլլան խիա սենց նոյի թվի, որ հայերեն գրելն էլ չի ստացվում::sad

էլ ֆիլմը ցույց չեն տալի՜ս…
Ո՞վա հիշում Բոնիի գոյության մասին::))
Ես գիտեի գաղտնիքը::B



Որնա ավելի իրական, որ ես բոնիին իրա սեփական մազերը խուզել կտամ, թե ես կխուզվեմ::think

1. Ես խուզվեցի:
2. Ֆիլմի ցուցադրումը դադարեցվեց:

Նիչյա:…ՃՃ

***
Երբ ինչ-որ մեկը ամեն հարմար առիթն օգտագործումա քեզ կպնելու համար, ու իրա «կպածը» ուրիշները հումոր են ընդունում, ինքը սկսումա էլ ավելի ոգևորվել: Դե հա, ոգևորությունը բնականա, որովհետև ուշադրություն չեմ դարձնում իրա վրա… ափսոս երևի մտածումա, թե իրա ասածների հետ համաձայն եմ, բայց չի մտածում, որ ինքը իմ համար շա՜տ խղճուկ ու տափակ անձնավորությունա:

Ամենածիծաղելին էն ա, որ տվյալ մարդիկ իրանց կպնողական հումորն անում են ու սկսում իրանց ասածի վրա հռհռալ::D Իսկ ես իմ համար անտարբեր նստած եմ ու թքած թե ինչ ա ինչ-որ մեկն ընդեղ բառաչում… լա լա լա…:sulel

***
էս էլ երկրորդ անգամնա, նստում եմ երթուղային ու ծիծաղս բռնումա…:D չգիտեմ ինչնա ինձ տենց բացում:D Ստիպված հեռախոսին եմ նայում, որ մտածեն թե ինչ-որ բան եմ կարդում::))

VisTolog
16.11.2010, 18:42
Մանկուց ունեցել եմ մեն-միակ երազանք, ծառայել հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը ու հանուն նրա չխնայել անգամ կյանքս: Մանկուց երազել եմ բանակում ծառայելու մասին: Համարում եմ յուրաքանչյուր հայ քաղաքացու, յուրաքանչյուր երիտասարդի սրբազան պարտքը: Ուզում եմ զինվոր լինել: Ուրիշ ոչ մի միջոց չեմ տեսնում հայրենիքին օգուտ տալու համար: Ուսումն իզուր է, աշխատանքն անտեղի, կարևորը բանակում ծառայելն է ու իհարկե ուզում եմ.... (c) Chuk (http://www.akumb.am/showthread.php/8001-8.-%C2%AB%D5%8A%D5%AB%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A7-%D5%B7%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AE%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%C2%BB?p=241913&viewfull=1#post241913):))

Հա էլի, ախր հայրենիքից կարևոր բան չկա::love

Թքած շրջապատի վրա, թքած քո երազանքների վրա… հանուն բանակի պետքա թողնես ընկերներիդ, հարազատներիդ, սիրելի ընկերուհուդ, զբաղմունքդ, աշխատանքդ: Չէ՞ որ առավոտյան ժամը 6ին արթնանալով, մարմնամարզություն անելով, հողերի մեջ քարշ գալով, զզվելի ուտելիք ուտելով, հայրենասեր սպաերի կողմից ծեծ ուտելով, ամեն օր մեռնելու վտանգով, ամեն օր գլխիդ աթոռ ջարդվելու հավանականություն ունենալով պիտի գոյատևես ու ամենակարևորը՝ էդ ամեն ինչը կոչվումա հայրենիքի պաշտպանություն::love

Սիրում եմ իմ հայրենիքն ու այն ամենն, ինչը կապված է նրա «մաքուր» անցյալի, ներկայի ու ապագայի հետ::love

Հայրենիքի պաշտպանության մեջ նաև մտնումա ինչ-որ մեկի՝ հրամանատարի հրամանները կատարելը: Պաշտում եմ, երբ ինձ հրամայում են::love Մանավանդ երբ նենց մարդիկ են հրամայում, որ Չուլփալասյան ազգանունն են կրում::love

Խոսքերով չեմ կարող նկարագրել, թե ոնց եմ պաշտում վերևում գրածս երևույթները: Բանակ::love ի՜նչ փոքր խոսք, և ի՜նչ մեծ գաղափարախոսություն: Քանի՜ մարդկանց արյունովա լվացվել էդ բառը: Իսկ ես արյուն շատ եմ սիրում::nyam:aha


Հա, ասածս ի՞նչա… վաղը այսպես կոչված «Գենեռալնի կոմիսիայի» եմ::roll

ՀԳ Ատում եմ……:angry

VisTolog
17.11.2010, 19:14
Մտածում եմ՝ գնամ բանակ, կսկսեմ հեռախոսով բլոգս գրել, որը կկարդան միայն սահմանափակ քանակությամբ մարդիկ՝ ում սիրում եմ և ում շատ եմ սիրում::)) Հետաքրքիրա, ո՞նց կստացվի: Հետո ակումբական ու ոչ ակումբական տեսակցությունների օրեր…:))
Ամեն անգամ էդ մտածելուց, հիշում եմ Չուկի բանակային կյանքը::D Ինքն էլ նստած իրա օրագիրն էր գրում + «ծառայության» ժամանակ նույն ակումբական հանդիպումների պակասը չէր զգում::))

Ո՜նց եմ ես իմ հայրենիքը սիրու՜մ::love Հանուն քեզ պատրաստ էի 3 տարի հետո մի երկու հատ երեխա ունենալ, որ հանկարծ բանակ գնալու տարբերակ չլիներ::D
Չէ, ոչ մեկ տարի, ոչ երեք տարի…

Ազատվեցի… :love ընդմիշտ…:love

:yahoo

VisTolog
06.12.2010, 09:25
http://img576.imageshack.us/img576/959/image007e.png

Ես էլ քեզ::love

ՀԳ էս օրը պետք էր ամրագրել: Չգիտեմ հետո լավ հիշողություններ կառաջացնի, թե վատ… բայց դե::)

VisTolog
12.12.2010, 11:59
Երեկ առաջին անգամ Վանաձորում եղա::love ճանապարհին երևացող լեռները… էնենց սիրուն էին::love

Նենց հանգստություն կար էդ քաղաքում… ճիշտա կարճ ժամանակով էի գնացել՝ մոտ 5-6 ժամ(:))) բայց հասցրի մանրակրկտորեն ուսումնասիրել::)) Ափսոս փողոցների անունները չգիտեմ, ավելի լավ հասկացնելու համար թե որ վայրերն էին դուրս առավել եկել:

Պլանավորել էի ակումբի վանաձորցիների կամ վանաձորցու հետ էլ հանդիպել, բայց չստացվեց… սօրրի
Բայց ոչինչ, հիմա կարողա արդեն շուտ-շուտ երևամ ձեր կողմերը::P:))

Ու էսօր առաջին անգամ մեծ ցանկությունա առաջացել Վանաձորում ապրելու… ու մեծ հաճույքով կապրեմ::roll

ՀԳ ...

խմբագրված ճճ

VisTolog
14.12.2010, 18:30
Տեսնես ի՞նչ կփոխվի դրանից հետո::think
Հա՜, կլինի էն արդյունքը, որը երկար ժամանակա ուզում եմ անեմ, ուղղակի պատճառ չունեի դա անելու համար::8

Ուֆ, չգիտեմ::(

Դժվար կլինի հակառակն ապացուցել… միգուցե պե՞տք էլ չի:


ՀԳ Կարևորը գիտեմ, որ կլինեն մարդիկ, ոորոնց համար դա նշանակություն չի ունենա:

Իսկ պատմելու ցանկությունը գնալով մեծանու՜մ-մեծանու՜մ ա…
Ուղղակի միշտ գործի վերջում եմ տեսնում բացթողումները…

VisTolog
20.12.2010, 19:50
Մի քանի ամիս առաջ մի աղջկա կորցրի: Ավելի ճիշտ ինքը կորավ անհետ: Ոչ համար ունեի, ոչ համար ուներ… ոչ մի կապի միջոց չկար:

Բնականաբար օդնոյից էր կորել::)) Անունով, ազգանունով, տարիքով, հասցեով… հազար ու մի փորձ արեցի, որ գտնեի, բայց մեկա՝ չկար:

Մի քիչ առաջ ընկերս ա զանգել::))

- Լսի, դու որ էն աղջկա հետ հանդիպեցիր, ձեռդ կապա՞ծ էր (ջարդված վախտերն էր էլի:D):
- Հա, խի՞
- Ես իրան գտել եմ
- Ո՞նց…:o լու՞րջ
- Հա հա, հենց հիմա կողքս կանգնածա
- Բայց ո՞նց գտար
- Դե հետը ծանոթացա, հետո խոսալու ժամանակ զգացի, որ քեզնիցա պատմում::))
- Չեմ հավատում
- Լավ չե՞ս արա, ասում եմ կողքս կանգնածա… տա՞մ հետը խոսաս
- Չէ, եկեք մոտս: Հիմա ու՞ր եք
- Պրոսպեկտ…

Կյանքումս սենց բան առաջին անգամն էր լինում… հավանականությունը ահավոր քիչ էր, որ մենք էլի կհանդիպենք, բայց որ սենց կհանդիպենք` ընդհանրապես բացառվում էր:


Ախր իրան բացի ինձնից ոչ մեկ չէր տեսել է::D

VisTolog
23.12.2010, 22:29
Ոչ երանի էն մարդկանց, որոնք ամբողջ կյանքում ապրում են ուրիշների համար ու տենց էլ չեն զգում, թե ինչ է նշանակում ապրել ինքդ քեզ համար:

Իսկ ե՞ս... ես ե՞րբ եմ սկսելու իմ համար ապրել...

***

Ասում ա «Տխրության և ուրախության....» բայց հիմա, քո տխրության պահին ես քո կողքը չեմ` չնայած ամուսնացած էլ չենք::D Կամաց-կամաց սկսում եմ հասկանալ, որ էդքան էլ անտարբեր չեմ ամեն ինչի նկատմամբ: Հակառակը` ինքս ինձ ստիպում եմ ուշադրություն չդարձնել, կարևորություն չտալ, լինել «Անտարբեր», որ ինքս ինձ խաբեմ ու ասեմ «Դու անտարբեր ես.... դու շատ անտարբեր ես», որպեսզի ինձ ավելի թեթև զգամ: Աչք փակելը հեշտ ա ստացվում մոտս:

Մեկ-մեկ էլ, երբ շփվում ես քո նման մարդկանց հետ, հասկանում ես թե դու ինչքան վատն ես ու միևնույն ժամանակ ինչքան լավը կարող ես լինել:

***

Այսօր առաջին անգամ ես լսեցի լացի ձայն հեռախոսով:
Այսօր առաջին անգամ ես ուղղակի զգացի....

VisTolog
28.12.2010, 15:09
Երեկ գիշեր, մոտավորապես 22:25-22:30-ի սահմաններում գործիս տեղը երկու դիմակավորված մտան: Մեկի ձեռքում AK 47 ավտոմատ էր:

- Զախվատա, տեղներիցդ չշարժվեք:
- Կրակոց վերև:

Ձայնը այնքան ուժեղ էր, որ ականջներս էի փակել... որ ծուխն էլ տեսա, մտածեցի ուզում են մեզ քնացնեն::D Ուղղակի ծուխ չէր, այլ առաստաղին կրակելու արդյունքում առաջացած փոշին: Մինչև ականջներս «զնգում» էին, երևի էլի ինչ-որ բան են ասել, ուղղակի չեմ լսել: Դե մինչև ձայնի կտրվելը մտածում էի կատակա, հետո որ լսեցի ինչ են ասում, հասկացա որ կատակ չի; Սկզբում մտածեցի փախնել հետ, հարմար տեղ պախկվել ու զանգել 02, բայց դրա հետևանքերը անկանխատեսելի կլինեին: Անկախ ինձնից ձեռքս տարա հեռախոսիս, ուզեցա զանգեմ, բայց դե իմ կողմ էլ էր նայում, չէի կարա զանգեի: Արա՛, գոնե կարճատես չլինեի...

Զինված - Փողերը հանի...
Երկրորդին ասեց - գնա նայի
Երկրորդ - անցի էսկողմ, դուրս արի

Մի քանի վայրկյան անց - մի հատ դուք ներս մտե՛ք

22:35 արդեն ճանապարհային ոստիկանությունն էր մեր մոտ: Հետո եկան քննչականից՝ օպերներ, պետի տեղակալ, պետ: Հետո փորձագետները: Հետո շունը::love

Էսքանից հետո մենակ առաստաղի ապակին էր ափսոս, որովհետև մեծ գումարային կորուստ չի եղել: :D

Բաաաաա.... այսպիսի տաք կարկանդակներ:

Տեսնես մեկ էլ երբ նման զգացողություններ կունենմ...:roll

ՀԳ Իսկ թե սա հերթական երազն էր, կամ հորինված պատմությունը, կամ իրականությունը… որոշիր ինքդ::P

VisTolog
31.12.2010, 23:52
Վերևի գրածս ճիշտ էր իսկ ճշտով տղեքն արդեն ճաղերի հետևում են::))

Բայց չեմ եկել, որ էդ ասեմ… եկա ասեմ, որ սաղ հեչ, ե՞րբա վաղը գալու, որ իրան տենամ::love էսօր պետքա շուտ քնել, որ վաղը շուտ գա::D:aha

ՀԳ է՜հ, էս տարին էլ մի բան չի լինի…:cry2 թե ով ա նապաստակից լավ բան տեսել, վախկոտի մեկնա...:beee

VisTolog
10.01.2011, 20:48
http://www.youtube.com/watch?v=rKAn1HvmRXM

I could stay awake just to hear you breathing
Watch you smile while you are sleeping
Far away and dreaming
I could spend my life in this sweet surrender
I could stay lost in this moment forever
Well, every moment spent with you
Is a moment I treasure

I don't wanna close my eyes
I don't wanna fall asleep
'Cause I'd miss you, babe
And I don't wanna miss a thing
'Cause even when I dream of you
The sweetest dream will never do
I'd still miss you, babe
And I don't wanna miss a thing

Lying close to you
Feeling your heart beating
And I'm wondering what you're dreaming
Wondering if it's me you're seeing
Then I kiss your eyes and thank God we're together
And I just wanna stay with you
In this moment forever, forever and ever

I don't wanna close my eyes
I don't wanna fall asleep
'Cause I'd miss you, babe
And I don't wanna miss a thing
'Cause even when I dream of you
The sweetest dream will never do
I'd still miss you, babe
And I don't wanna miss a thing

I don't wanna miss one smile
I don't wanna miss one kiss
Well, I just wanna be with you
Right here with you, just like this
I just wanna hold you close
Feel your heart so close to mine
And stay here in this moment
For all the rest of time

Don't wanna close my eyes
Don't wanna fall asleep
'Cause I'd miss you, babe
And I don't wanna miss a thing
'Cause even when I dream of you
The sweetest dream will never do
'Cause I'd still miss you, babe
And I don't wanna miss a thing

I don't wanna close my eyes
I don't wanna fall asleep
'Cause I'd miss you, babe
And I don't wanna miss a thing
'Cause even when I dream of you
The sweetest dream will never do
I'd still miss you, babe
And I don't wanna miss a thing

Don't wanna close my eyes
Don't wanna fall asleep, yeah
I don't wanna miss a thing

VisTolog
17.01.2011, 16:24
էն որ հեթանոսները ասում են է՞, «Մեր աստվածները վերադառնում են: Փա՛ռք, փա՜ռք…», էսօր պատահաբար կապ տեսա իրանց ու մի քանի հազար տարի առաջ եղած մտքի հետ, թե մեզ մոտեցող մոլորակում մեր աստվածներն են ապրում: Դե աստվածներ, որովհետև իրանք հին մարդկանցից շատ բան են իմացել (մենք էլ հիմա հին եգիպտացիների համար կարանք աստված լինենք::)))

Հա, վերջը… փաստորեն կապ կա հեթանոսության ու մի քանի հազար տարի առաջ ապրած քաղաքակրթությունների մտածելակերպի մեջ::think
Ասածս ի՞նչա…

1. Մոտ մեկ տարի անց, երբ հեթանոսները տեսնեն ինչա կատարվում մոլորակում, կասեն «Մեր աստվածները վերադարձել են ու պատժում են մարդկանց»:
2. Ինձ կվառեն կրակի վրա:D Այնպես որ հիմիկվանից պետքա զգույշ լինել էդ թեմաներով խոսելիս::)):8

Ֆսյօ…:))

էս գրեցի հետագա սերունդներին հետագայում հիշեցնելու համար::))

VisTolog
30.01.2011, 19:18
Է՜հ…:cry2



Կորցնում եմ…

VisTolog
31.01.2011, 18:17
էսօր լավ էր, քան երեկ::))

1. Կյանքումս առաջին անգամ նե՜նց աբսուրդ ինձ ասեցին, որ չգիտեի՝ լացեի՞, թե՞ ծիծաղից փորս բռնեի: Իսկ դուք գիտեի՞ք, որ արևն ու լուսինը նույն մարմինն են::D:D Գիտեի՞ք, որ էսքան ժամանակ մարդիկ չեն իմացել դրա մասին: Բացատրությու՞ն… բացատրողն էլ իրա ասածը չէր հասկանում: Իսկ դրա մասին ասելա հայկական «Շանթ» հեռուստաընկերությունը::B Ամենայն հավանակնությամբ լսողն էլ չի հասկացել ինչ են ասում, հակառակ դեպքում Շանթը կդասվի մեր ժամանակների Գալիլեյի ու Իսահակների սուրբ շարքին:

2. էսօր կրկին էս (http://www.akumb.am/showthread.php/55163-%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81?p=2147557&viewfull=1#post2147557) պատմությունն եղավ: Մի երկու շաբաթա պատահական մի աղջկա հետ եմ ծանոթացել: Ինքը ինձ էր հիշում, ես էլ իրան, բայց չէինք հիշում թե որտեղ ենք զմիմյանս տեսել::)) Մի քանի անգամ հանդիպելուց միշտ էդ հարցն եղելա ու ոչ մի անգամ չեմ/չենք գտել պատասխանը: Էսօր հերթական զրույցի ժամանակ հիշեցի, որ իրան փարթիի ժամանակ եմ տեսել ու նենց թեթևակի սիրահարվել: Էդ օրը եկել ու հենց կողքս էր նստել: Ապշահարված էի, որ երկու տարի հետո ես տեսնում եմ էդ նույն մարդուն, արդեն որպես ընկեր::o Է՜հ, ո՞վ կմտածեր…

3. Էսօր հերթական կռիվն էր իմ ու հավատցյալի միջև: Էնքան արագ էր խոսում, որ ես երկու բառ հազիվ կարացա խոսայի::D Փաստորեն, երբ բժիշկը փրկում է մարդու կյանքը, էդ ոչ թե ինքնա փրկում, այլ աստվածա իրան տալիս փրկելու միտքը / լուծումը / ձևը: Ես էլ էսքան վախտ ասում եմ «Էդ ո՞նցա, որ բժիշկը մարդու կյանքը կարողանումա փրկի»:D Փաստորեն սաղ աստծո ձեռքի գործնա::8

Ու ընդհանրապես, աստվածա մարդուն ամեն բան թելադրում: Դե հա, մարդու ուղեղը թելադրություն «գրելու» համարա::))

Ֆսյօ::))

VisTolog
14.02.2011, 18:42
Այսօր, այսինքն ավելի կոնկրետ հինգ-տաս րոպե առաջ...
Ձանձրալի էր ուզում էի ինչ որ բան անել...
Բացեցի սկայպս...
Նայեցի ինձ հետաքրքիր զրուցակից չկար սկայպում ու սկսեցի մենակ, ինչ որ մեկի դիալոգի տակ խոսել...

Մենախոսություն

Ես -Բարև:
Էլի ես -Բարև, ինչպես ե՞ս:
Ես -Լավ , դու ինչպես ե՞ս...
Էլի ես -Ես էլ եմ լավ, ի՞նչ կա, ինչե՞ս անում:
Ես -Հեչ, ոչ մի բան, դու՞…
Էլի ես - Ես էլ պարապում էի, քննությունների մեջ եմ...Լավ դե ես գնամ պարապեմ:
Ես -Լավ գնա :(…
Ես -Լսի բայց, բան էի ուզում հարցնեի:
Ես -էյյյյյյ՜, ուր գնացիր, արի՛…:blin:beee

Հ.Գ. Խելագարվում եմ :))

Կարդացի ու իմ վիճակը մտքիս եկավ… վերջերս սկսել եմ դրսում քայլելիս բարձրաձայն մտածել ու 4 կողմը նայել՝ հանկարծ մարդ չտեսնի, թե չէ կասեն էս տղեն գիժա::D Բայց տենց ավելի հետաքրքիրա, քան մտքում մտածելը::)) Չես վախենում ցանկացած միտք բարձրաձայն արտահայտել::)

(վոտ վ չյոմ բիլ վապռոս):8

VisTolog
15.02.2011, 18:44
Մի քիչ առաջ էս նկարներն էի նայում ու էն որ ասում են «բերանս բաց էր մնացել», այ էդ վիճակն էր: Սենց գեղեցկություն նույնիսկ երևակայությունը չի կարող ստեղծել::love Սենց «երկնային» գեղեցկություն երբեք չէի տեսել…


http://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/cloud_Bilbao-720x480.jpg
http://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/strannye_oblaka_1.jpg
http://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/strannye_oblaka_4.jpg
http://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/strannye_oblaka_6.jpg
http://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/strannye_oblaka_7.jpg
http://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/strannye_oblaka_8.jpg
http://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/strannye_oblaka_9.jpg
http://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/strannye_oblaka_10.jpg
http://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/strannye_oblaka_11.jpg
http://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/strannye_oblaka_12.jpg
http://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/strannye_oblaka_13.jpg
http://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/strannye_oblaka_14.jpg
http://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/strannye_oblaka_15.jpg
http://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/strannye_oblaka_16.jpg
http://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/strannye_oblaka_17.jpg
http://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/strannye_oblaka_18.jpg
http://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/strannye_oblaka_20.jpg
http://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/strannye_oblaka_21.jpg
http://www.vseneprostotak.ru/wp-content/uploads/2011/02/strannye_oblaka_22.jpg


Մնացածն այստեղ (http://vistolog.blogspot.com/2011/02/blog-post_15.html):

VisTolog
24.02.2011, 01:11
Տաքսին գնաց-գնաց, ուր պի տի հաս նի…

Շեվիները (շեվրոլե ավեո սեդան) լավն են: Արագությունն էլ ա լավը: Բա որ չե՞ս կարողանում արգելակել, դա ընդհանրապես լավ ա: Մանավանդ երբ նեռվայնության գերադրական աստիճանա մոտդ: Ոտքդ դնում ես գազին… սղմում… վը՜ն վը՜ն:love Ու տեղից պոկվում:
90
100
120
160
180
200

Գիտես, որ էդ արագության տակ ամեն վայրկյանը կարա վերջինը լինի: Գիտես, որ էդ մի վայրկյանում քեզնից կարա միայն մոխիր մնա, բայց մեկա, շարունակում ես արագությունը բարձրացնել:

210

Երկար ճանապարհ, մարդ չկա, մեքենա չկա:

220

Ադրենալինը ստիպումա, որ աչքիդ առաջ կյանքիդ լավագույն հատվածները գան՝ թեկուզ դրանցից դու միայն նեռվայնանում ես, որովհետև անցյալ են:

225
00:00:01 Հանկարծ խելքի ես գալիս
00:00:03 Ուզում ես արգելակես
00:00:04
00:00:05
00:00:06
00:00:07 Ո՞նց… ո՞նց արա
00:00:08 Ուղղակի չես մտածում

230

Ա՛ջ քաշի… զգու՛յշ, կամա՛ց ((c) Կարգին հաղորդում:D) դեմդ նայի

00:00:11 Եվ մեքենան, թեք բարձրանալով բորդյուրի վրա, օդում պտտվելով 180 աստիճան, ընկնում է գետնին, հետո պառկում «մեջքի վրա» ու մի քանի տասնյակ մետր առաջ գնում:



Էս ինչ գժական օր էր:))

Հաստատ::))


Իսկ թե սա կրկին իրականություն էր, թե նորից հորինված պատմություն՝ որոշիր ինքդ::roll

VisTolog
24.03.2011, 02:20
Էն որ բոլորն ասում են, թե իրանց սիրած տղայի/աղջկա մեջ էսինչ բաները չեն սիրի, էսինչ բնավորությունը, սովորությունը… հետո երևի բոլորն էլ հասկացել են, որ երբ սիրում ես, սիրում ես նրան իր բոլոր թերությունների հետ միասին: Չէ, բայց ես ավելի լավա իմ անունից խոսամ:)) ես սիրում եմ քեզ քո բոլոր թերություններով հանդերձ, որովհետև դրանք քո մի մասնիկն են…:love

Հետո ինչ որ իմը չես, հետո ինչ որ ամեն ինչ կարճա եղել (դե նենց մի կես տարի:think):

Ականջակալները դնում էի ականջիս, զանգում ու թեկուզ խոսալու թեման սպառվում էր, բայց չէի անջատում, որովհետև միայն շունչն էլ զգալը շատ մեծ նշանակություն ուներ: Դե վերջում էլ ես էի հեռախոսն անջատողը, որովհետև արդեն տուն էի մտնում::)) Իսկ տուն մտնելը նենց էր, որ մտնում էիր մուտք ու մինչև չորս հարկ բարձրանում էիր, արդեն մի կես ժամ անցած էր լինում::))

Եթե հանկարծ ընկերդ քեզ առավոտյան քնից արթնացնի, ի՞նչ կանես: Հաստատ մի երկու քաղցր խոսք կասես ու հնարավորա ամբողջ օրդ էլ փչանա: Իսկ եթե հանկարծ սիրածդ աղջիկը զանգի՞… չնայած ջղայնացած հեռախոսն ես վերցնում, որ կոպիտ պատասխան տաս զանգողին, բայց հենց տեսնում ես ում անուննա գրված, փակում ես աչքերդ ու ասում «Ա՜լյոո՜»:D

- Քնա՞ծ ես
- Արդեն չէ
- Այ տենց, քեզ տեղնա
- Խի՞
- Բա խի՞ պիտի դու քնած լինես, ես էլ էս ցրտին գնամ դասի, մատներս արդեն սառան
- Դուրս արի դպրոցից(:D)
- Դուրս գամ ի՞նչ անեմ
- Դե օրինակ կարանք փախնենք:D
- ... լավ, ես արդեն հասա, հետո կխոսանք

Դե ամբողջ օրվա համար լավ տրամադրությունն արդեն կա:

--

Լավնա էլի էս երգի բառերը

Քո հուր աչքերը քո շուրթերը սեր են ու մի նոր կյանք…

տենց աչքեր երբեք չէի տեսել: Մոխրագույն, մուգ կապույտ, մուգ կանաչ… վերջնա::love

--

Հեչ կանգնե՞լ ես սիրածդ աղջկա/տղայի հետ ժայռի գլխին, ու «Տիտանիկյան» դիրք (http://image.guardian.co.uk/sys-images/Arts/Arts_/Pictures/2007/12/10/Titanic460.jpg) ընդունել… կանգնել ուժեղ քամու առաջ: Եթե չէ, ուրեմն անպայման փորձեք:

Ընտիր օր էր:love




http://img547.imageshack.us/img547/341/1642.jpg
http://img35.imageshack.us/img35/4964/1643i.jpg
http://img151.imageshack.us/img151/8518/1644h.jpg


--

Ախր ամեն ինչ այնքան լավ կարար լիներ, եթե չլիներ մի փոքրիկ մարդուկ, ով մի քանի ժամում ամեն ինչ նախապես փչացրել էր… մինչև ծանոթությունը: Եղավ լրիվ հայկական ալիքներով գնացող սերիալ…:))

Արքայադուստրին սիրահարվում է մի տղա, բայց աղջիկը դեռ սիրում է իր նախկին ընկերոջը՝ թշնամի թագավորության արքայազնին: Սա նաև առիթ էր մոռանալու նախկին սիրուն: Նա այդ մասին նախապես ասում է իրեն սիրող արքայազնին, որպեսզի նա միանգամից մեծ հույսեր չունենա: Բայց արքայազնը համաձայն էր ամեն ինչի միջով անցնել արքայադստեր սերը ստանալու համար: Սակայն հորիզոնում նորից հայտնվեց արքայադստեր նախկին սերը… նրա վերքը նորից սկսեց ցավել… գնալով ավելի ուժեղ: Դա ստիպեց արքայադստերը նորից ամբողջ օրը փակվել իր մութ սենյակում և լաց լինել: Զգացմունքների փոթորկի ժամանակ մի օր նա ասում է արքայազնին «Ես սիրել եմ, սիրում եմ ու միշտ սիրելու եմ միայն մեկին…»: Այս խոսքերը լսելուց հետո արքայազնը չի կարողանում նույնիսկ մի բառ արտասանել: Ավելի ուժեղ հարված նա չէր էլ կարող պատկերացնել… եթե իհարկե դրանից ավելի խոցելի էլ կար:

Երբ տեսնում ես, որ ամեն ինչ փոխվել է, որ ոչինչ էլ նախկինը չի, որ նրա հետ խոսելիս արդեն զգում ես մի բան այն չէ…. որոշում ես վերջ դնել: Հերթական գիշերնա, գնում ես տուն, զանգում ես, որ ասես «Ուզում եմ մոռանամ որ քեզ սիրում եմ, որովհետև ամեն ինչ արդեն անիմաստա…» 40 րոպե ձմռան ցրտին մուտքի աստիճաններին նստում ես ու հարմար պահի սպասում էդ խոսքերն ասելու համար, բայց քեզնից առաջ են ացնում: Մեկ ժամ աստիճաններին նստելուց հետո, երբ լսում ես էն խոսքերը, որոնցից սկսել էիր վախենալ, որոնք քո «բյուրեղյա սիրո սրտիկը» կարող էին փշրել, խոսքի կենտրոնը արգելակվում ա: «Լեզուդ չի պտտվում» մեկ բառ անգամ ասել, չես կարողանում (ու էդ ժամանակ շատ լավ պատկերացնում ես համրերի վիճակը) հանգիստ շնչել, որովհետև օդը պակասումա: Ուղղակի անջատում ես հեռախոսը ու սկսում մութ շենքի աաստիճաններով մի կերպ բարձրանալ տուն, նախապես մտածելով թե ոնց պետքա թաքցնես հոգուդ վիճակը: Մտնում ես տուն ու մտնում «ոչինչ էլ չի եղել, ամեն ինչ շատ լավա» դերի մեջ: Բայց դե անհնարա, որ մեկնումեկը չնկատի վիճակդ.

- Հո՞վ, ի՞նչա եղել
- Ոչմիբան, ի՞նչ պետքա լինի
- Չգիտեմ, մի տեսակ ես
- Բան էլ չի եղել, ուղղակի հոգնած եմ

Նույնիսկ հաց չես կարողանում ուտես, որովհետև կոկորդումդ մի մեծ գունդա…
Չես ուզում կանգնես, որ հանկարծ չնկատեն մարմնիդ դողը, չնայած դրա բացատրությունը պետքա ցուրտը լիներ…

Ու դեռ քնել կա, բայց էդքանից հետո ի՞նչ քնել: Ժամերով արթուն պառկում ես. րոպեն մեկ թեքվում աջ-ձախ ու տենց էնքան, մինչև արդեն լուսանումա:

Չես հավատում կամ չես ուզում հավատաս, որ իրոք նման բառեր ես լսել:

--


http://img576.imageshack.us/img576/959/image007e.png

Ես էլ քեզ::love

ՀԳ էս օրը պետք էր ամրագրել: Չգիտեմ հետո լավ հիշողություններ կառաջացնի, թե վատ… բայց դե::)

Չէ, ի՞նչ վատ հիշողություն: Հիշողությունները միայն լավն ու դրականն են, որոնք արժի հիշել միայն ժպիտով ու կարոտող աչքերով:

Ընդամենը դարձավ տխուր պատմություն ուրախ պատմության մասին::)

VisTolog
08.05.2011, 22:32
Օրագրային գրառում թիվ 51, տրամաբանական շարունակությունը 36, 37, 40, 45, 50 գրառումների::))

Էսօր առաջին անգամ քաղաքից դուրս էի եկել, առանց ինչ-որ մեկին դրա մասին ասելու: Ոնցոր Հրաչին էի ասել՝ գնացել էի այնտեղ թողած սիրտս վերցնելու, դնելու գրպանս ու հետ գալու համար:

Ստացվեց:

Ես այսօր թողնում եմ քեզ իմ սեր ու հեռանում…
Իմ սրտին այսօր մի նոր վերք է ավելանում…

Ոչ միայն սիրտս վերցրի, այլ նաև Հրաչի լավ «քարոզները», որոնց մասին չէի մտածել սկզբում…

Օ քամի քամի պոկիր իիմ սերն առանց ցավի
Հետո համբուրիր պլոկված կեղևը ծառի,
Թող վերքը ցավ չպատճառի, ծառին թող ցավ չպատճառի…


http://www.youtube.com/watch?v=mWucfSCcPFg


Գալուց էր հետաքրքիր: Մարշուտնու մեջ երկու աղջիկ իրար հետ խոսալով եկան իրար կողք նստեցին: Հետո աղջիկներից մեկը իրա դիմացը նստած ծերուկին առաջարկեց, որ գա իրա տեղը նստի: Եկավ նստավ. հետո սկսեցին խոսալը: Ամբողջ ճանապարհին՝ մոտ երկու ժամ, էդ աղջիկը խոսում էր իրա կողքը նստած ամուսնու հետ, իրանց դիմացը նստած մեկ այլ ծերուկի ու էդ ծերուկի կնոջ հետ: Վերջում հասկացա (դե ճամփին կիսաքուն վիճակ էր մոտս) թե իրականում ով՝ ով ա:

Էդ երկու աղջիկները ծանոթացել են մարշուտնու մեջ: Էդ ծերուկին տեղ տված աղջկա կողքը նստած տղեն՝ Արմենը, իրա ամուսինը չէր: Ախր շատ էին մտերիմ է իրար հետ խոսում:D Իրանց դիմացը ստած ծերուկը իրա կնոջ հետ չէր, եսիմ ով էր:D Փաստորեն էդ աղջիկը սաղին իրար հետ էր ծանոթացրել: Ծերուկին մի ծերուհու հետ + իրան ընկերուհի էր ճարել + Արմենին էր «կպցրել» + էդ ծերուկին, ում տեղ էր տվել իրա համարը տվեց, ծերուկն էլ իրանը:D


Մոռացա ասեի, որ Վանաձոր էի գնացել::))

երևի շարունակելի…

VisTolog
14.09.2011, 17:38
Վուի, էս ինչ փոշիա դրել...:D:D


Եկա էս գրեմ ու գնամ:

I’ll never be alone, be alone
Cause you are in my soul
I’ll never make you cry, make you cry
You give me sunrise with your smile

Give me the smile, alright

Turn the lights a little down low
We can be toghether
Turn the lights a little bit so we can go slow
And we can be forever

Give me your whole life
We gonna be together every moonlight
I hold you so tight,
Till morning and the sun will be our moonlight

Refren: I’ll never be alone, be alone
Cause you are in my soul
I’ll never make you cry, make you cry
You give me sunrise with your smile.

I’ll never be alone.

Give me all your love, love, love
And I’ll give you mine…

Give me all your love, love, love
And I’ll give you mine, alright…



:love