PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայհոյանքներ



Mephistopheles
18.06.2010, 05:20
Հարգելի ակումբցիներ, երկար էի մտածում թե ինչպես բացեմ այս թեման որ չարգելափակվեմ, կամ դուրս չշպրտվեմ մեկընդմիշտ ակումբից, բայց իվերջո քաջություն գտա մեջս և բացեցի…

Հայհոյանքներն անտեսել կնշանակի առհամարել մարդկության զգացմունքների արտահայտման ամենակարևոր լեզվական ասպեկտը… չնայած դրանց անթույլատրելիությանը դրանք գոյություն ունեն և կազմում են մեր կյանքի անբաժանելի ու առհամարված մասը…

որտեղի՞ց են գալիս դրանք և ինչ էվոլյուցիայի են ենթարկվում, ինչպես են փոխառնվում այլ լեզուներից և ինչպես են փոխում իրենց իմաստը: Հարստություն է արդյոք հարուստ հայհոյանքնը թե՞ այլասերվածության աստիճան…

Հայհոյանքները հիմնականում լինում են սեռական բնույթի, որն անասելի վիրավորանք կարող է պատճառել մարդուն, բայց իրականում մարդիկ ամեն օր զբաղվում են դրանով իրենց ամենասիրելի անձանց հետ, որը վերահաստատում է սերն իրար հանդեպ… իհարկե բացառությունները չենք հաշվում…

ես չեմ առաջարկում հայհոյանքներն իրար հետևից շարել, առաջարկում եմ քննարկել դրանց լեզվական, ծագումնաբանական և հոգեբանական կողմերը…

որո՞նք են այն հիմնական հայհոյանքները որոնց վրա կառուցված է ամբողջ հայհոյահամակարգը…

matlev
18.06.2010, 09:54
Ակումբում քաջեր վաղուց կան, ու կարծես ահագին խորն ուսումնասիրություններ էլ կան հայհոյանքի անատոմիան (http://www.akumb.am/showthread.php/43169-Հայհոյանքի-անատոմիան) թեմայով: :))

Ուլուանա
18.06.2010, 20:49
Մոդերատորական. թեման փակվում է՝ վերևի գրառման մեջ նշված պատճառով։ Քննարկումները ծավալեք Ակումբում վաղուց գոյություն ունեցող վերոնշյալ թեմայում։