PDA

Դիտել ողջ տարբերակը : Եղանակը Հայաստանում

yerevanci
17.06.2010, 20:41
Հատկապես ամռանը եղանակին մարդիկ ավելի ուշադրություն են դարձնում. ոմանք քաղաքից դուրս գնալու նպատակով, ոմանք՝ հագուստի ընտրությունը ճիշտ կատարելու համար, ոմանք էլ ուղղակի հետաքրքրությունից ելնելով:
Այս թեմայում ամեն օր մեր հանրապետության առաջիկա օրվա եղանակի տեղեկատվություն՝ անմիջապես Հայպետհիդրոմետից:
Ինչպես նաև առաջիկա հինգ օրերի եղանակը Ձեր նախընտրած մարզում Ձեր պատվերով:

Հունիսի 18-ին հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում:

Երևան
գիշերը +15 +17 ցերեկը +30 +32 երեկոյան +26 +28 http://meteo.am/images/13.gif

Լեռնային շրջաններ (Շիրակ, Կոտայք, Գեղարքունիք, Արագածոտնի լեռներ, Վայոց Ձորի լեռներ)
գիշերը +7 +11 ցերեկը +19 +24 http://meteo.am/images/13.gif

Նախալեռներ (Արագածոտնի նախալեռներ)
գիշերը +12 +16 ցերեկը +27 +30 http://meteo.am/images/13.gif

Լոռի
գիշերը +9 +13 ցերեկը +22 +26 http://meteo.am/images/13.gif

Տավուշ
գիշերը +11 +16 ցերեկը +23 +28 http://meteo.am/images/13.gif

Արարատյան դաշտ (Արարատ, Արմավիր, Վայոց Ձոր)
գիշերը +13 +17 ցերեկը +30 +32 http://meteo.am/images/13.gif

Սյունիքի նախալեռներ
գիշերը +9 +14 ցերեկը +24 +27 http://meteo.am/images/13.gif

Սյունիքի հովիտներ
գիշերը +15 +20 ցերեկը +28 +32 http://meteo.am/images/13.gif

Արցախ
գիշերը +15 +19 ցերեկը +26 +29 http://meteo.am/images/13.gif

ՀԳ: նշեմ, որ ջերմաստիճանները տրված են գիշերվա նվազագույնը և ցերեկվա առավելագույնը

yerevanci
18.06.2010, 01:23
Սևանում օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի +22 http://meteo.am/images/13.gif, իսկ Սևանա լճի ջրի ջերմաստիճանը +19

NetX
18.06.2010, 03:50
Իսկ իմաստը՞ ամեն օր քոփի-փաստ անելու

http://meteo-tv.am/arm/index.php
http://meteo.am/
http://gismeteo.ru/city/catalog/cities/?country=AM&id=12

yerevanci
18.06.2010, 08:56
Իսկ իմաստը՞ ամեն օր քոփի-փաստ անելու

http://meteo-tv.am/arm/index.php
http://meteo.am/
http://gismeteo.ru/city/catalog/cities/?country=AM&id=12

քո ասած սայտերից առաջին երկուսում առաջիկա հինգ օրերի եղանակ չի տրվում, իսկ երրորդում նույնիսկ մի օրվա համար կանխատեսումնա սխալ, իսկ ես սրանցից որևէ մեկից քոփի-փաստ չեմ անում, այդ տեղեկատվությունը մինչև որևէ մեկին տրամադրելը կամ որևէ սայտում տեղադրելը առաջինը հենց իմ ձեռքի տակովա անցնում

Ձայնալար
18.06.2010, 09:02

Երևանցի ջան, բայց դու էլ առաջիկա 5 օրերինը չես տվել՝ էսօրվանն ես տվել:

yerevanci
18.06.2010, 09:06
Երևանցի ջան, բայց դու էլ առաջիկա 5 օրերինը չես տվել՝ էսօրվանն ես տվել:

Այո չեմ տվել, բայց նշել եմ, որ ցանկության դեպքում կգրեմ, մեջբերում եմ …Ինչպես նաև առաջիկա հինգ օրերի եղանակը Ձեր նախընտրած մարզում Ձեր պատվերով…

Chuk
18.06.2010, 09:27
Այո չեմ տվել, բայց նշել եմ, որ ցանկության դեպքում կգրեմ, մեջբերում եմ …Ինչպես նաև առաջիկա հինգ օրերի եղանակը Ձեր նախընտրած մարզում Ձեր պատվերով…

Քանիսո՞վ ես տալիս :))

yerevanci
18.06.2010, 09:29
Քանիսո՞վ ես տալիս :))

քո համար անվճար:D

Ձայնալար
18.06.2010, 09:30
Այո չեմ տվել, բայց նշել եմ, որ ցանկության դեպքում կգրեմ, մեջբերում եմ …Ինչպես նաև առաջիկա հինգ օրերի եղանակը Ձեր նախընտրած մարզում Ձեր պատվերով…

Կներես, չէի նկատել ընդգծված մասը: Էդ դեպում մեկ ուրիշ հարց. դու իրավունք ունե՞ս այդ ինֆորմացիան հրապարակելու: Ես որքան գիտեմ հայպետհիդրոմեդը անվճար տրամադրում է միայն տվյալ օրվա եղանակը, իսկ հաջորդ օրերինը վաճառում է: Ստացվում է էն ինչը հայպետհիդրոմեդը վաճառում է, դու նվիրում ես: Սխալ չհասկանաս, ես դրան դեմ չեմ, բայց դու խնդիրներ չե՞ս ունենա դրա հետ:

yerevanci
18.06.2010, 09:32

իսկ քեզ այդ ինֆորմացիան ո՞րտեղից

հա նաև նշեմ, որ նույնիսկ այդ օրվա եղանակը անվճար չի տրամադրվում

Ձայնալար
18.06.2010, 09:35
Տվյալ օրվանը կայքում կա՝ անվճար:

Ռուֆուս
18.06.2010, 09:37
http://www.accuweather.com/en-us/ASI/AM/AM011/Yerevan/quick-look.aspx

15 օրվա անվճար եղանակի տեսություն

yerevanci
18.06.2010, 09:44
Տվյալ օրվանը կայքում կա՝ անվճար:

հա բայց կայքում լինումա ժամը 16:00-ից հետո միայն, որպեսզի այլ նպատակներով օգտագործողներ չլինեն, իսկ իմ տրամադրածը իր մեջ հակաօրինական ոչինչ չի պարունակում, որովհետև նաև զանգահարելով կարող եք իմանալ առաջիկայում սպասվող եղանակի մասին

---------- Ավելացվել է՝ 10:44 ---------- Սկզբնական գրառումը՝ 10:39 ----------

http://www.accuweather.com/en-us/ASI/AM/AM011/Yerevan/quick-look.aspx

15 օրվա անվճար եղանակի տեսություն

քեզ մի ուղղում անեմ, հիմա, նույնիսկ ամենազարգացած երկրում հինգ օրից ավելի կանխատեսում չի տրվում, եթե այդպես նայենք, ապա սեզոնային կանխատեսում էլ է տրվում, բայց դրա արդարացման աստիճանը 60-65% է

Dayana
18.06.2010, 09:51
Արթ, նախ ապրես թեմայի համար: Կասե՞ս առաջիկա օրերին անձրևներ սպասվու՞մ են Արմավիրի մարզում: :unsure

yerevanci
18.06.2010, 09:55
Արթ, նախ ապրես թեմայի համար: Կասե՞ս առաջիկա օրերին անձրևներ սպասվու՞մ են Արմավիրի մարզում: :unsure

խնդրեմ, առաջիկա օրերին, բացի հունիսի 20-ից (այդ օրը տեղումների հավանականությունը շատ փոքր է), հատկապես երեկոյան ժամերին տեղումներ, ջերմաստիճանն էլ ցերեկը մինչև +32 +33

Ձայնալար
18.06.2010, 10:34
հա բայց կայքում լինումա ժամը 16:00-ից հետո միայն, որպեսզի այլ նպատակներով օգտագործողներ չլինեն, իսկ իմ տրամադրածը իր մեջ հակաօրինական ոչինչ չի պարունակում, որովհետև նաև զանգահարելով կարող եք իմանալ առաջիկայում սպասվող եղանակի մասին

Հենց էս պահին (11:33) կարող ես մտնել www.meteo.am ու նայել էսօրվա եղանակը:

yerevanci
18.06.2010, 10:40
Հենց էս պահին (11:33) կարող ես մտնել www.meteo.am ու նայել էսօրվա եղանակը:

հա, բայց վաղվանը կլինի ժամը 16:00-ից հետո միայն

yerevanci
18.06.2010, 13:05
Քանի որ առաջիկա երկու երեք օրերին Ակումբ մտնելու հնարավորություն չեմ ունենալու (քաղաքում չեմ լինելու), ասեմ, որ առաջիկա օրերին հանրապետությունում, առավելապես երեկոյան ժամերին, սպասվում են տեղումներ, ջերմային ֆոնում փոփոխություն չի սպասվում, միայն Արարատյան դաշտում և հարավային առանձին շրջաններում հունիսի 20-ին տեղումների հավանականությունը շատ փոքր է

yerevanci
29.06.2010, 09:25
Առաջիկա շաբաթվա ընթացքում հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, միայն շաբաթվա վերջին տեղ-տեղ, հատկապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա:

Երևանում այս պահին + 25 աստիճան է http://weather.rambler.ru/static/weather/images/icon/1_32.gif
Գյումրիում՝ + 14 http://weather.rambler.ru/static/weather/images/icon/2_32.gif
Վանաձորում՝ + 15 http://weather.rambler.ru/static/weather/images/icon/2_32.gif

Սևանա լճում օդի ջերմաստիճանը այսօր կհասնի մինչև + 26 http://weather.rambler.ru/static/weather/images/icon/2_32.gif, իսկ ջրի ջերմաստիճանը +20

yerevanci
30.06.2010, 09:35
Չնայած Հայպետհիդրոմետը հինգ օրից ավելի երկար ժամանակահատվածի համար ճշգրիտ կանխատեսում չի անում, բայց ըստ երկարաժամկետ կանխատեսման մյուս շաբաթվա առաջին օրերին հանրապետությունում կդիտվի զգալի շոգ եղանակ, Երևանում ջերմաստիճանը կհասնի մինչև + 42

Երևանում այս պահին + 24 աստիճան է http://weather.rambler.ru/static/weather/images/icon/1_32.gif առավելագույնը օրվա ընթացքում` + 37

Գյումրիում՝ + 18 http://weather.rambler.ru/static/weather/images/icon/1_32.gif առավելագույնը օրվա ընթացքում` + 27

Վանաձորում՝ + 17 http://weather.rambler.ru/static/weather/images/icon/2_32.gif առավելագույնը օրվա ընթացքում` + 29

Սևանա լճում օդի ջերմաստիճանը այսօր կհասնի մինչև + 25 , իսկ ջրի ջերմաստիճանը +20

yerevanci
02.07.2010, 20:37
Չնայած Հայպետհիդրոմետը հինգ օրից ավելի երկար ժամանակահատվածի համար ճշգրիտ կանխատեսում չի անում, բայց ըստ երկարաժամկետ կանխատեսման մյուս շաբաթվա առաջին օրերին հանրապետությունում կդիտվի զգալի շոգ եղանակ, Երևանում ջերմաստիճանը կհասնի մինչև + 42

Առաջիկա շաբաթվա բարձր ջերմաստիճանի կանխատեսումները արդարանում են...
Երևանում և Արարատյան դաշտում ջերմաստիճանը կհասնի մինչև + 40

yerevanci
04.07.2010, 16:53
Առաջիկա շաբաթը իդեալական է Հայաստանի հանգստյան վայրեր այցելելու համար. բարձր ջերմաստիճանային ֆոն, առանց տեղումների եղանակ...
http://weather.rambler.ru/static/weather/images/icon/1_100.gif
Երևանում ջերմաստիճանը կհասնի մինչև +37 +40,

Լեռնային շրջաններում` + 29 + 31
Նախալեռներում` +35 + 37
Արարատյան դաշտում` +37 +40

yerevanci
06.07.2010, 06:03
Մինչև շաբաթվա վերջ մինչ այս ձևավորված ջերմային ֆոնը կպահպանվի, սպասվում է առանց տեղումների եղանակ

Սևանա լճի ջրի ջերմաստիճանը + 21, իսկ լճի տարածքում օդի ջերմաստիճանը օրվա ընթացքում կհասնի + 25

Ջերմուկում օրվա առավելագույն ջերմաստիճանը + 27

Կոտայքի մարզի հանգստյան վայրերում օրվա ընթացքում ջերմաստիճանը կհասնի մինչև + 30

Լոռվա և Տավուշի մարզերի հանգստյան վայրերը գերադասողների համար նշեմ, որ օրվա առավելագույն ջերմաստիճանը այս մարզերում կլինի համապատասխանաբար + 30 և +32

Արցախը նախընտրողների համար՝ + 34

Ամեն դեպքում այս եղանակի դեմ պայքարելու լավագույն և հեշտ միջոցը սառը հյութերն են, հնարավորության դեպքում մի քանի ժամով քաղաքից բացակայելը, այնպես որ Ձեզ մաղթում եմ հաճելի օր :zagar

ՀԳ: Այժմ ժողովրդի մոտ մի տեսակ շփոթություն է, թե կանխատեսում են + 38, բայց դրսում + 50ա, նշեմ, որ օդի ջերմաստիճանը կանխատեսվում է ստվերի համար, իսկ արևի ուղիղ ճառագայթների տակ շատ հնարավոր է, որ լինի + 50 և նույնիսկ ավելի[/QUOTE]

yerevanci
10.07.2010, 18:48
Վաղը Վարդավառ է, և ուրախ եմ Ձեզ տեղեկացնել, որ հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների և բավական բարձր ջերմային ռեժիմով եղանակ, առավելագույն ջերմաստիճանը Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային շրջաններում (Մեղրի, Ագարակ) կհասնի + 40:
Մի փոքր առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին. Երկուշաբթի և երեքշաբթի սպասվում է առանց տեղումների և շոգ եղանակ, չորեքշաբթի երեկոյան և հինգշաբթի սպասվում է անձրև, որով պայմանավորված ջերմաստիճանը մի փոքր կնվազի, ապա հաջորդ օրերին կրկին կբարձրանա:

Անկախ եղանակի պատճառած անհարմարություններից՝ հաճախ ժպտացեք և ապրեք թեթև:

yerevanci
21.07.2010, 22:41
Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, միայն վաղը երեկոյան առանձին շրջաններում կդիտվի թույլ անձրև, վաղը ջերմաստիճանը կբարձրանա մեկից երկու աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի հասնելով Երևանում առավելագույնը մինչև + 32: Մյուս շաբաթվա սկզբին ջերմաստիճանը կրկին կբարձրանա Արարատյան դաշտում հասնելով + 40:
Իսկ առաջիկա օրվա եղանակն ավելի մանրամասն այստեղ http://www.meteo.am/

Հաճելի հանգիստ եմ մաղթում Ձեզ

yerevanci
24.07.2010, 13:13
Առաջիկա շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա՝ շաբաթվա վերջին Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային շրջաններում հասնելով մինչև + 40 աստիճանի:

Հանրապետության հանգստյան գոտիներում առաջիկա շաբաթում սպասվում է.

Սևանա լճի ջրի ջերմաստիճանը + 22
Ջերմուկում օրվա ընթացքւմ առավելագույն ջերմաստիճանը կհասնի + 25 + 27
Կոտայքի մարզի հանգստյան գոտիներում` + 28 + 31
Լոռվա և Տավուշի մարզերի հանգստյան վայրերում՝ + 30 + 34
Արցախը նախընտրողների համար՝ + 33

yerevanci
27.07.2010, 08:08
Ամառը լրիվ իր իրավունքների մեջ է, առաջիկա հանգստյան օրերին և մյուս շաբաթվա սկզբին ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային շրջաններում կհասնի +40, լեռնային շրջաններում օրվա առավելագույն ջերմաստիճանը կհատի +30-ի սանդղակը, Լոռվա և Տավուշի մարզերում՝ համապատասխանաբար +30 և +35, Արցախում կհասնի մինչև +35 և նույնիսկ ավելի, իսկ Սևանա լճի ջրի ջերմաստիճանը +22 է:

Առաջիկա օրվա եղանակի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ http://www.meteo.am/ կայքից

Հաճելի հանգիստ եմ մաղթում Ձեզ

yerevanci
04.08.2010, 20:24
Առաջիկա շաբաթվա ընթացքում հանրապեությունում սպասվում է առանց տեղումների և շոգ եղանակ: Այսօր այս հարցի շուրջ մամուլի ասուլիսով է հանդես եկել «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում ոչ մի կաթիլ անձրև չի տեղացել, ջերմաստիճանը տատանվել է 34–35 աստիճանի սահմաններում և ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը։
Մասնագետը նշեց, որ հրդեհավտանգ իրավիճակի ստեղծմանը նպաստում են կլիմայական պայմանները՝ բարձր ջերմաստիճան, ցածր հարաբերական խոնավություն և տեղումների բացակայություն, իսկ հրդեհների տարածմանը նպաստում է քամին։
Նրա տեղեկացմամբ՝ առաջիկա օրերին Հայաստանում շոգ եղանակը չի նահանջի, քանի որ մինչև օգոստոսի 6–ը պահպանվելու է ներկա ջերմաստիճանը, իսկ օգոստոսի 6–ից հետո սպասվում է ջերմաստիճանի բարձրացում 1–2 աստիճանով՝ հովտային շրջաններում հասնելով 36–38 աստիճանի։
«Հայպետհիդրոմետը կանխատեսումներ է անում առաջիկա 5 օրերի համար, այդ օրերին անձրևներ չեն սպասվում»,– հայտարարեց Զարուհի Պետրոսյանը։ Ըստ նրա՝ առաջիկա օրերին ևս անձրևներ չեն սպասվում։

Tert.am

Արծիվ
05.08.2010, 10:42
Չեմ կարծում թե կա որևէ վեբսայթ աշխարհում սրանից լավ որ եղանակը ճիշտ մատուցի ՝
http://www.weather.com/weather/tenday/AMXX0003
http://img375.imageshack.us/img375/2906/44196140.png (http://img375.imageshack.us/i/44196140.png/)
Եթե հավանեցիք ապա կարող եք բեռնել դրա Sidebar gadgets-ը այստեղից՝
Weathercenter (http://gallery.live.com/results.aspx?bt=1&q=weathercenter)

yerevanci
05.08.2010, 10:53
Չեմ կարծում թե սրանից լավ որևէ վեբսայթ եղանակը ճիշտ կտրամադրի աշխարհում՝
http://www.weather.com/weather/tenday/AMXX0003
http://img375.imageshack.us/img375/2906/44196140.png (http://img375.imageshack.us/i/44196140.png/)

Ցանկացած սայթ չի կարող Հայաստանի եղանակի մասին ճշգրիտ ինֆորմացիա տալ, բացի http://www.meteo.am/-ից, որովհետև մեր հանրապետության ռելիեֆը եղանակային պայմաններին նոր թափ է տալիս, որը հաշվի չի առնվում ոչ մի արտասահմանյան սայթերում, և մի ճշտում էլ, Հայպետհիդրոմետը ճշգրիտ կանխատեսում տալիս է միայն առաջիկա հինգ օրերի համար, իսկ ավելի երկարաժամկետ կանխատեսումների արդարացման աստիճանը փոքր է:

Արծիվ
05.08.2010, 11:02

Ուզում ես ասես որ սա սխա՞լ տեղեկատվություն է:

---------- Ավելացվել է՝ 11:02 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:00 ----------

Մեզ մոտ ԱՄՆ-ում ցանկացած մարդ ցանկացած ժամանակ կարող է ստուգել մեկ շաբաթվա և դրանից ավել օրերի եղանակը ու ամենակարևորը անվճար :)

yerevanci
05.08.2010, 11:40
Ուզում ես ասես որ սա սխա՞լ տեղեկատվություն է:

---------- Ավելացվել է՝ 11:02 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:00 ----------

Մեզ մոտ ԱՄՆ-ում ցանկացած մարդ ցանկացած ժամանակ կարող է ստուգել մեկ շաբաթվա և դրանից ավել օրերի եղանակը ու ամենակարևորը անվճար :)

Սխալ ասելը հարաբերական է, այս սեզոնին, երբ գերակշռում է առանց տեղումների եղանակը, այս սայթը ճշտություն կարող է ապահովել, իսկ այ գարնանը, աշնանը սխալ կլինի, ես սա ասում եմ Երևանի համար, իսկ ձեր մոտ հնարավոր է որ ճիշտ լինի, իսկ մեր մոտ ճշգրիտ կանխատեսում http://www.meteo.am/ սայթում առաջիկա օրվանը, իսկ ավելի երկար օրերի համար վճարովի է

Ռուֆուս
05.08.2010, 14:26
Մոդերատորական. Թեման փակվում է հետևյալ հիմնավորումներով.

1. Ինտերնետում գոյություն ունեն հարյուրավոր, եթե ոչ հազարավոր կայքեր, որտեղից կարելի է անվճար ստանալ տվյալ օրվա և առաջիկա օրերի եղանակի տեսությունը: Այդ կայքերից են www.meteo.am www.meteo-tv.am www.accuweather.com www.weather.com և այլն: Ինտերնետից օգտվել իմացողները առանց մեծ դժվարությունների կկարողանան գտնել իրենց հետաքրքրող տվյալներ վերը նշված կայքերից, իսկ այս թեման դառնում է անիմաստ:

2. yerevanci անդամը թեման թարմացնում է ոչ թե ամեն օր՝ տրամադրելով բոլոր մարզերի եղանակի տեսությունը, այլ մեծ ընդմիջումներով՝ տրամադրելով ոչ ամբողջական տեղեկություններ:

3. «Դար Ակումբ» ֆորումը տարբեր բնույթի քննարկումներ անցկացնելու հարթակ է, այլ ոչ թե կենցաղային և բազմաթիվ այլընտրանքային տեղերից հեշտությամբ ճարվող տվյալների բազա:

3. եթե ինչ-որ մեկը ցանկանում է yerevanci անդամից իմանալ եղանակի տեսությունը, կարող է նրան ուղարկել անձնական հաղորդագրություն (http://www.akumb.am/private.php?do=newpm&u=21760), վերնագրում նշելով «Եղանակ» բառը: Անձնական հաղորդագրություն ուղարկելը անվճար է: