PDA

Դիտել ողջ տարբերակը : Fever Ray/Ֆիվր Ռեյ



Ռուֆուս
17.06.2010, 14:43
Fever Ray

Իսկական անունը՝ Կարին Դրեյեր Անդերսոն
Ժանրը՝ էլեկտրոնային, էմբիենտ, էքսպերիմենտալ
Հանդիսացել է նաև այս խմբերի անդամը՝ Honey Is Cool, The Knife
Թողարկած միակ ալբոմը՝ Fever Ray 2009թ


http://img42.imageshack.us/img42/1554/feverrayfeverhair.png

http://img257.imageshack.us/img257/534/feverrayfeverhands.png

Fever Ray-ը իրականում խումբ չի, այլ մի գիժ շվեդուհու անհատական սոլո պրոյեկտն է, գժի անունն էլ Կարին Դրեյեր Անդերսսոն: Last.fm (http://www.last.fm/bestof/2009/chart/32)-ում կարդում էի 2009թ-ի ամենաշատ լսված ալբոմների մասին, պարզվեց 32-րդ տեղում հենց Fever Ray-ի նույնանուն ալբոմն ա: Երաժշտության ոճն էլ հետաքրքրեց - էլեկտրոնային, ամբիենտ, մռայլ...

Յութուբում որոնում կատարելիս առաջինը When I Grow Up երգը բերեց, միացրեցի ու :o


http://www.youtube.com/watch?v=4F-CpE73o2M

Կլիպը արտակարգ լավն ա, իսկ երգը.... Չգիտեմ ոնց բնութագրեմ: Ոնց որ վերցնենք Բյորքի գժությունը, դրան ավելացնենք Քեյթ Բուշի էքսցենտրիկությունը, մի փոքր Դիփեշ Մոդյան մռայլ էլեկտրոնիկա, մի փոքր էլ Ռադիոհեդի համարձակություն, այս բոլոր բաղադրիչները միացնում ենք իրար, մի քանի ամիս պահում սկանդինավյան մութ ձյունածածկ փշատերև անտառում, վերջում համեմում հյուսիս ամերիկյան հուդուով ու կարիբյան վուդուով և վերջ, ճաշատեսակը պատրաստ է, ծանոթացեք՝ Fever Ray...

Fever Ray-ի բոլոր երգերը մի քանի անգամ իրար հետևից լսեցի ու այս ընթացքում ամեն տեսակի զգացմունքներ ունեցա բացի հաճույքից: Հա, իրոք էդքան էլ հաճելի չի լսելը, մի տեսակ սարսուռ ու վախ առաջացնող արվեստ է, ցանկացած պահին քեզ թվում ա, թե երգչուհին մի սարսափելի գաղտնիք կբացահայտի, մի զարհուրելի նոտա կհնչի, կամ էլ այնպիսի ձայներ կհանի, որ մարմինդ կփշաքաղվի: Ու իրոք էդպես է, որ կա: Երևի դեռ շատ ժամանակ է պետք, որպեսզի բանականությունս հաշտվի այս մտքի հետ ու սկսի հաճույք ստանալ այս երաժշտությունից, բայց փաստը մնում ա փաստ, անընդհատ, ամեն րոպե ու ամեն վայրկյան էլի ու էլի Fever Ray եմ ուզում լսել ու լսելուց հետո էլի չեմ կշտանում:

Դե լավ, հերիք ա, ինչքան բլթցրեցի, պարզապես փորձեք «վայելել» այս տարօրինակ, բայց հոգուց բխող երաժշտությունը:


http://www.youtube.com/watch?v=iBVkq-V3jg0


http://www.youtube.com/watch?v=EBAzlNJonO8


http://www.youtube.com/watch?v=aX07gCjT7dA

Վերջում մի հատ էլ նկար :))

http://img686.imageshack.us/img686/7172/feverray.jpg

Fever Ray-ը արժանացել է երաժշտական քննադատների շատ բարձր գնահատականներին, իսկ ալբոմը անցած տարի բազմաթիվ անգամներ ներառվել է հեղինակավոր հանդեսների Best Of ցուցակներում: Լսեք ու կհասկանաք, թե ինչու

Հ.Գ. Չդիմացա, քոփի/փեյսթ :))

Kita
17.06.2010, 23:32
Էն կլիպով երգը կիսատ-պռատ լսեցի, բայց կիսատ-պռատ, որտև կապս սպանեց:)) Բայց ձայնը էնքան էր դուրս եկել, որ գնալուց դրեցի, որ ամբողջ ալբոմը քաշվի:))
Հիմա հաճույքով լսում եմ:love
Հաճելի ձայն, ոնց ասել էիր Հայկ մեջը Depeche մոդյան բան կա, թե ձայնի, թե էլեկտրոնիկայի պահով, էր արդեն ինձ հերիք էր:
Նենց ուրախացա, որ հիմա սենց կայֆ բաներ են դեռ ստեղծվում:
Ես դե սենց բաներ սիրում եմ:
Ինչ վերաբերում է գրածիտ այս մասին`

Հա, իրոք էդքան էլ հաճելի չի լսելը, մի տեսակ սարսուռ ու վախ առաջացնող արվեստ է, ցանկացած պահին քեզ թվում ա, թե երգչուհին մի սարսափելի գաղտնիք կբացահայտի, մի զարհուրելի նոտա կհնչի, կամ էլ այնպիսի ձայներ կհանի, որ մարմինդ կփշաքաղվի: Ու իրոք էդպես է, որ կա:
Իմ մոտ լրիվ հակառակն է, եթե սարսուռ չառաջացնի, կարողա թքած ունենայի: Սիրում եմ տակնուվրա անող բաներ:love
Էս էլ մազոխիստական կայֆեր շարքից:))

Ռուֆուս
18.06.2010, 00:23
Կիտ եթե վոկալը դուրդ եկավ սրանք էլ լսի:

Էս մեկը Cactusoul-ը ինձ նվիրեց :love :oy

Röyksopp feat. Karin Dreijer Andersson


http://www.youtube.com/watch?v=d4jQHgBrQ9o

Էս երկու երգն էլ Karin-ի նախկին ու ներկայիս խմբի երգերից են, խմբի անունը՝ The Knife


http://www.youtube.com/watch?v=VrjwqXwyzNU


http://www.youtube.com/watch?v=kCqTsZwDi5k

Լավն են, հատկապես Silent Shout-ը, բայց մեկ ա Fever Ray-ին չեն հասնի :)

Kita
22.06.2010, 19:17
Կիտ եթե վոկալը դուրդ եկավ սրանք էլ լսի:

Էս մեկը Cactusoul-ը ինձ նվիրեց :love :oy

Röyksopp feat. Karin Dreijer Andersson

Էս երկու երգն էլ Karin-ի նախկին ու ներկայիս խմբի երգերից են, խմբի անունը՝ The Knife


http://www.youtube.com/watch?v=VrjwqXwyzNU


http://www.youtube.com/watch?v=kCqTsZwDi5k

Լավն են, հատկապես Silent Shout-ը, բայց մեկ ա Fever Ray-ին չեն հասնի :)

Վերջապես կապս մի քիչ լավ էր, լսեցի:))
Մի տեսակ խմբում իրա ձայնը էտ աստիճան հիմնական ֆակտոր չէ, ի տարբերությւն իրա սոլո ալբոմի: Հլը էլի բաներ կլսեմ, բայց առաջին տպավորությունը էտ էր: Կստածի իմ դուրն էլ ավելի Silent Shout-ը դուր եկավ: Բայց ամենաշատը Röyksopp-ի հետինը դուր եկավ, հավես էր: