Դիտել ողջ տարբերակը : Անեկդոտներ մաթեմատիկոսների և ֆիզիկոսների մասին
Աքսիոմ 1. Այս թեմայում տեղադրում են անեկդոտներ մաթեմատիկոսների մասին:
Աքսիոմ 2. Այս թեմայում տեղադրում ենք անեկդոտներ ֆիզիկոսների մասին:
Աքսիոմ 3. Այս թեմայում այլ տիպի անեկդոտներ, բացի նախորդ երկուսից, չենք տեղադրում:
Աքսիոմ 4. Այս թեմայում գործում են թեմայից դուրս գրառումների վերաբերյալ բոլոր պատժամիջոցները:
Թեորեմ: Քիմիկոսների վերաբերյալ անեկդոտ դնողը կտուգանվի, նրա գրառումը գրավիտացիոն ուժի ազդեցությամբ կհեռանա Երկիր մոլորակից, միգուցեև՝ Արեգակնային համակարգից:
Ապացույց: Անմիջապես հետևում է Աքսիոմներ 1-4-ից:
Սկսենք, ժողովուրդ ջան: :))
---------- Ավելացվել է՝ 20:55 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:44 ----------
Մաթեմատիկոսը կանգառում.
- Ներեցեք, ժամը չէ՞իք ասի:
- Տասնմեկից հինգ պակաս:
- Ուզում եք ասել՝ ժամը վե՞ցն է:
****
1. Գիտելիքը ուժ է:
2. Ուժ ունես, խելք պետք չի:
3. Խելք չունես, ուրեմն հաշմանդամ ես:
Հետևանք՝ գիտելիքը մարդուն դարձնում է հաշմանդամ:
****
Ֆիզիկոսին ու մաթեմատիկոսին հարցնում են.
- Սենյակում կա օջախ, կողքին դրված է դույլ, լուցկի և կարտոֆիլով լի պարկ, կա նաև ծորակ: Ինչպե՞ս խաշել կարտոֆիլը:
Ֆիզիկոսը.
- Դույլի մեջ ջուր կլցնենք, մեջը կլցնենք կարտոֆիլը, կրակը կվառենք, դույլը կդնենք վրան, կխաշվի:
Մաթեմատիկոսը.
- Դույլի մեջ ջուր կլցնենք, մեջը կլցնենք կարտոֆիլը, կրակը կվառենք, դույլը կդնենք վրան, կխաշվի:
- Շատ լավ, իսկ հիմա պատկերացրեք, որ դույլը դրված է օջախին, ջուրը լցված է նրա մեջ, կարտոֆիլն էլ գցված. ինչպե՞ս կխաշեք:
Ֆիզիկոսը.
- Կրակը կվառենք, կխաշվի:
Մաթեմատիկոսը.
- Ջուրը կթափենք, կարտոֆիլը դույլից կհանենք, կարտոֆիլն ու դույլը կդնենք օջախի կողքը. խնդիրը կբերվի նախորդ խնդրին:
One_Way_Ticket
16.06.2010, 20:05
Տղան գնում է արտասահման մաթեմատիկա սովորելու: Վերադառնալու կապակցությամբ ծնողները հավ են մորթում: Նստում են սեղան, հայրը հարցնում է.
- Դե տղա ջան, մեզ բացատրի, ի՞նչ է այդ մաթեմատիկա կոչվածը:
- Բացատրեմ, հայրիկ: Սեղանին մի հավ է դրված, չէ՞:
- Այո:
- Ուզու՞մ ես ապացուցեմ, որ երկու հատ է:
- Ո՞նց կարող ես նման բան ապացուցել, ախր մի հատ է:
- Չէ, սպասի, ես կապացուցեմ:
- Դե լավ, որ պնդում ես, ես ու մայրդ այս հավը կուտենք, դու էլ քո ապացուցածը կեր:
Մաթեմատիկոսը, ֆիզիկոսը և ինժեները ապացուցում են, որ մեկից մեծ բոլոր կենտ թվերը պարզ են:
Մաթեմատիկոս.
- Երեքը պարզ է, հինգը պարզ է, յոթը պարզ է, իննը պարզ չէ, եկանք հակասության, պնդումը սխալ է:
Ֆիզիկոս.
- Երեքը պարզ է, հինգը պարզ է, յոթը պարզ է, իննը` էքսպերիմենտի սխալ, տասնմեկը պարզ է...
Ինժեներ.
- Երեքը պարզ է, հինգը պարզ է, յոթը պարզ է, իննը համարյա պարզ է, տասնմեկը պարզ է...
Երկու ֆիզիկոս նստած են սրճարանում, կողքներով գեղեցիկ աղջիկ է անցնում:
Ֆիզիկոսներից մեկը մյուսին.
- Տես ինչ հետաքրքիր ատոմների համադրություն է:
****
(այս մեկը շատ հայտնի է)
Ավստրալիայի դաշտերից մեկով անցնում են կենսաբանը, ֆիզիկոսն ու մաթեմատիկոսը և տեսնում են, որ մի սև ոչխար է արածում:
- Տեսե՛ք, Ավստրալիայում սև ոչխարներ կան,- բացականչում է կենսաբանը:
- Ո՛չ, կարող ենք ասել միայն, որ Ավստրալիայում առնվազն մեկ ոչխար է բնակվում,- ուղղում է ֆիզիկոսը:
- Ո՛չ, պարոնայք,- ասում է մաթեմատիկոսը,- կարող ենք միայն պնդել, որ Ավստրալիալում բնակվում է առնվազն մեկ ոչխար, որի առնվազն մեկ կողմի մորթին սև գույնի է:
****
Հրավիրում եմ կենսաբանին, վիճակագրության մասնագետ մաթեմատիկոսին և ֆիզիկոսին, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը 100 հազ. դոլարով հորինի ձիավազքի մրցումների արդյունքները կանխատեսելու մեթոդ:
Կենսաբանը.
- Ես մի աղյուսակ եմ կազմել, որի օգնությամբ, իմանալով ձիերի կենսաբանական տվյալները, կարելի է կանխագուշակել հաղթողին:
Մաթեմատիկոսը.
- Ես հաջորդականություն եմ կառուցել, որով կարելի է, իմանալով, նախորդ մրցումների արդյունքները, կանխագուշակել հաղթող ձիուն:
Ֆիզիկոսը.
- Ինձ աշխատանքի համար անհրաժեշտ է ևս երկու տարի և 1 մլն դոլար, իսկ ներկա դրությամբ ես մոդել եմ կառուցել, որը թույլ է տալիս կանխագուշակել սֆերիկ ձիու հաղթանակը վակուումում:
Մաթեմատիկոսին բանտ են նստացնում, բանտախցում խուլիանները հարձակվում են նրա վրա, մաթեմատիկոսը սպառնում է:
_Չմոտենաք ինձ, կեսիդ կարմատեմ, կեսիդ կածանցեմ:
Բոլորը վախենում փախնում են բացի 1-ից: Մաթեմատիկոսը:
_Կածանցեմ:
_Ի՞նձ ինչ:
_Ո՞նց-թե:o, այդ դեպքում կարմատեմ:
_Ի՞նչ անեմ ես ex -ն եմ:P(е-ի x աստիճան: )
Մաթեմատիկոսը ու ֆիզիկոսը որոշում են բարձրանալ մի սարի վրա ու ըստ իրենց հաշվարկների ցած գլորվեն սարից, որի արդյունքում պիտի վնասվածք չստանան: Երկուսն էլ իրարից առանձին սկսում են հաշվարկներ կատարել և որոշակի ժամանակ հետո ցած են գլորվում: Ֆիզիկոսը առանց վնասվածքների տեղ է հասնում, իսկ մաթեմատիկոսը ստանում է բավական շատ վնասածքներ ու երբ կանգնում է ասում է.
_ Վայ, ախր երկրորդ համակարգի մեջ մինուսի տեղը պլյուս պիտի լիներ:}
....
Մաթեմատիկոսը ուզում է լողանալ, բայց տեսնում է, որ ջուրը սառն է, ասում է.
_Ենթադրենք ջուրը տաք է:
Լողանում վերջացնում է ու որոշ ժամանակ հետո հիվանդանում, երբ արդեն իրեն շատ վատ է զգում, ասում է.
_Ենթադրությունը բերեց հակասության:
Մաթեմատիկոսն ընկերուհուն ասում է.
- Դու այնքան կոմպակտ ես:
- Օ՜, շնորհակալություն,- կարմրում է աղջիկը: - Իսկ ի՞նչ է դա նշանակում:
- Փակ և սահմանափակ...
****
Ֆիզիկոս պրոֆեսսորը քննություն է անցկացնում: Մոտենում է ընթերական և ասում.
- Հենց նոր զանգահարեցին ծննդատնից և ասեցին, որ դուք աղջիկ եք ունեցել:
Պրոֆեսորը.
- Շնորհակալություն, հայտնեք այդ մասին կնոջս, խնդրեմ:
****
Ռեպորտաժ Մեծ հադրոնային կոլայդերի առաջին գործարկման մասին:
- Այսօր առաջին անգամ Մեծ հադրոնային կոլայդերում (արագացուցչում) հաջողվել է ստանալ հսկայական էներգիայի մասնիկների փունջ: Սա մեծ քայլ է համաշխարհային ֆիզիկայի պատմության մեջ: Այն նշելու համար ՄՀԿ-ի վրա աշխատող ֆիզիկոսները երեկույթ էին հրավիրել: Երեկույթն անցավ շատ բարձր տրամադրությամբ և ջերմ մթնոլորտում: Այն աստիճանի, որ ֆիզիկոսները սկսեցին փոխանակել... իրենց ակնոցները:
Rammstein
17.06.2010, 13:52
kyahi-ի դրած առաջին անեկդոտի մի փոքր այլ տարբերակը.
Ֆիզիկոսն ու մաթեմատիկոսը որոշում են փորձել, թե ով ավելի ճշգրիտ ու անվնաս կցատկի ժայռից: Ֆիզիկոսը սկսում ա հաշվել բարձրությունը, քամու արագությունը եւ այլնը ու ճշգրիտ ցատկում ա: Մաթեմատիկոսն ա գալիս, հաշվում, հաշվում, հաշվում ա, վերջը ցատկում ա ու թռնում ա երկինք… պարզվում ա պլյուս մինուսի սխալ էր արել: :D
Մաթեմատիկոսները բաժանվում են 3 խմբի՝ «նրանք, ովքեր կարողանում են հաշվել», և «նրանք, ովքեր չեն կարողանում»:
***
Մաթեմատիկոս մի պրոֆեսոր ֆաքս է ուղարկում իր կնոջը.
«Սիրելիս, դու արդեն պետք է գիտակցես, որ դու 54 տարեկան ես, և ես որոշակի կարիքներ ունեմ, որոնք դու այլևս չես կարող բավարարել: Ես ուզում եմ, որ դու այս գրածս կարդալով ո՛չ նեղսրտվես, ո՛չ էլ վիրավորվես: Երեկոյան ես կլինեմ հյուրանոցում իմ տասնութամյա օգնականի՝ Շարլիզի հետ: Տանը կլինեմ կեսգիշերվա կողմերին: Քո ամուսին:»
Երբ նա հասավ հյուրանոց, իմացավ, որ իր անունով ֆաքս է եկել: Այնտեղ գրված էր.
«Սիրելիս, դու նույնպես 54 տարեկան ես, և այն ժամանակ, երբ դու կստանաս այս նամակը, ես կլինեմ մեկ այլ հյուրանոցում՝ տասնութամյա մի երիտասարդի հետ: Եվ քանի որ մեր մեջի մաթեմատիկոսը դու ես, դու պետք է ընդունես այն փաստը, որ 18-ը ավելի շատ է մտնում 54-ի մեջ, քան 54-ը՝ 18-ի: Այդ իսկ պատճառով չսպասես ինձ:»
Մաթեմատիկոսի կինը ամուսնուն.
- Խոստովանի՛ր՝ դու մաթեմատիկադ ավելի շատ ես սիրում, քան ինձ: :noti
- Ի՞նչ ես խոսում, սիրելի՛ս, ինչպե՞ս կարող էիր նման բան մտածել:
- Հա՞... այդ դեպքում ապացուցի՛ր :oy:love
- Լավ: Դիցուք R-ը իմ բոլոր սիրելի օբյեկտների բազմությունն է... :8
****
Ֆիզիկոսի մտածելակերպ :P
Իդեալական աղջիկը նա է, որի դիմադրությունը կարելի է անտեսել:
****
Տեսականորեն բոլորը գիտեին, որ հեղուկ պլազման խմել չի կարելի: Եվ միայն լաբորանտ Սիդորովը ապացուցեց դա գործնականորեն:
****
Ֆիզիկոսն ու մաթեմատիկոսը գնում են անտառով: Հանկարծ տեսնում են՝ դիմացից արջ է գալիս:
Մաթեմատիկոսը.
- Արջի արագությունն այսպիսինն է, մերն այսպիսինը, փախչելն անօգուտ է, միևնույն է կհասնի:
Ֆիզիկոսն ինչքան ուժ ունի, փախչում է և ասում.
- Արջի ստամոքսի ծավալն այսքան է, մարդու ծավալն այսքան, ուրեմն մեկ մարդը արջին բավական է:
ֆիզիկոսը մատեմատիկին
-դե պատասխանիր գնացքի ակը կլորա, բայց որ շարժվումա չխկչխկոցա գալիս, խի՞
-լավ գնացքի ակը կլորա`շրջանագիծ, ինչպես գիտենք շրջանագծի մակերեսը հավասար է պի*եռ*եռ= պի եռ քառակուսի չէ՞,այ հենց ետ քառակուսինա չխչխկացնում :))
Նաիրուհի
16.01.2011, 12:07
Անեկդոտ չի, բայց պիտի գրեմ։
Համալսարանում մի երիտասարդ ֆիզիկոս կա, որն իր ֆիզիկայից բացի ոչինչ չի նկատում։ Ընկերներն ասում են.
-Եթե նայում է աղջկա հետևից, ուրեմն հետագիծն է ուզում որոշել... :D
Walter Lewin
17.01.2011, 01:21
Ծրագրավորողը, ֆիզիկոսն ու ինժեները գնում են մեքենայով: Հանկարծ մեքենան փչանում է: Ֆիզիկոսն ասում է.
-Եկեք տեսություն մշակենք, դաշտի տեսության հավասարումները լուծենք ու կհասկանանք, թե խնդիրն ինչում է:
Ինժեները.
-Եկեք շարժիչը բացենք ու տեսնենք, թե ինչն է փչացացած:
Ծրագրավորողը.
-Չէ, չէ, եկեք ուղղակի դուրս գանք մեքենայից ու նորից նստենք:
Պոզիտրոն
17.01.2011, 01:22
Հա հումորի ես տիպը շատ եմ սիրում: Մի դասախոս ունեմ ինքնել: Ասում ա մի մաթեմատիոս ուզում ա պատին հենած մի բարձր ու նեղ ձողի բարձրությունը հաշվի, շատ բարձր լինելու պատճառով չի կարողանում հաշվել: Ֆիզիկոսին հարցնում ա ո՞նց հաշվեմ, ասում փառկացրու ու հաշվի, ասում ա ի ինձ պետք ա բարձրությունը հաշվել, ոչ թե երկարությունը:
-Դուք քվեարկության գնալու եք,-հարցնում են ֆիզիկոսին:
-Ոչ,-պատասխանում է նա,-Իմ ձայնը քվեարկության արդյունքների վրա չի ազդի՝հավանականության օրենքի համաձայն:
Walter Lewin
18.01.2011, 00:25
-Դուք քվեարկության գնալու եք,-հարցնում են ֆիզիկոսին:
-Ոչ,-պատասխանում է նա,-Իմ ձայնը քվեարկության արդյունքների վրա չի ազդի՝հավանականության օրենքի համաձայն:
Սրա շարունակությունն ա լավը`
-Ախր պրոֆեսսո'ր, եթե բոլորը Ձեր նման մտածեն, ոչ ոք էլ չի գնա:
-Նույն հավանականունների տեսությունն ասում է, որ միշտ կգտնվեն Ձեր նման հիմարներ, ովքեր կգնան: