PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆուտբոլային մեկնաբանություններ

Մասսագետ
26.04.2006, 01:42
Չգիտեի, սպորտում բացեի էս թեման, թե էստեղ:
Մի խոսքով էկեք գրենք ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի կիկսերից: Ով էլ չգիտի, կիմանա:
Սկզբի համար ես մի քանի հատ գրեմ:
1.Արգենտինա-Անգլիա խաղի զհամանակ, հի՞շում եք Դիեգո Մարադոնան ինչպիսի երկու հիանալի գոլ խփեց Արգենտինայի դարպասը:
2.Ադրիանոն է գնդակով, հարված դարպասին, և Ադրինանոն Դառնում է գոլ:
3. (հենց էսօր, Արսենալ-վիլլառեալ խաղի ժամանակ, երբ Լեմմանը պենալը բռնեց) Լեմմանը դառնում է Գերմանիայի ազգային հերոս:

kiki
26.04.2006, 02:01
էս ինչ լավ թեմա ես բացել..:D
բայց ես չգիտես ինչու անընդհատ մոռանում եմ նրա կիկսերը...պիտի գրի առնեմ սրանից հետո...բայց այն որ նա ամեն անգամ "շփոթում" է Ռեալի խաղացողներին...Չնայած առաջին ալիքի նրա կոլլեգաներն էլ մեկ-մեկ հետ չեն ընկնում նրանից, չեմ հիշում ով էր վերջորս Գուտիին Զիդանի հետ խառնեց...կկարողանաք բացատրել ինձ, ինչպես կարելի է թեկուղ հետվից երկարամազ , նիհար ու բոյով Գուտիին խառնել Զիդանի հետ ... հետո էլ ..."Չէ, սա Զիդանը չէր, Գուտին էր պարզվում է...":D :D

John
26.04.2006, 14:05
Ուշադրութուն! հարված! եվ գոլ !!! Կներեք,սա նախորդ գոլի կրկնապատկերն էր...:)
Էդգար Մանուչարյանին փոխարինում է Գալուստ Պետրոսյանը: (5 րոպե հետո) Հարված! Քիչ էր մնում Էդգար Մանուչարյանը գրավեր դարպասը...:)
Հ.Գ.
Լավ թեմա է:

Վարպետ
26.04.2006, 15:35
Սավիոլլան տիրապետում է մեր Նազարյանի խաբքերին...:D

John
26.04.2006, 15:51
Հիմա գրեմ,թե նա ինչպե՞ս է անվանում որոշ ֆուտբոլիստների.
Լևոն Պաչաչյան_Հայկական Ռիվալդո
Ադրիանո_Ֆուտբոլային տերմինատոր
Յան Կոլլեր_Ֆուտբոլային հսկա
Ռոնալդինյո_Ֆուտբոլային կախարդ
Էլի շատ կան,բայց չեմ հիշում,որ հիշեցի կգրեմ :

Egern.net
26.04.2006, 17:29
Հիմա գրեմ,թե նա ինչպե՞ս է անվանում որոշ ֆուտբոլիստների.
Լևոն Պաչաչյան_Հայկական Ռիվալդո
Ադրիանո_Ֆուտբոլային տերմինատոր
Յան Կոլլեր_Ֆուտբոլային հսկա
Ռոնալդինյո_Ֆուտբոլային կախարդ
Էլի շատ կան,բայց չեմ հիշում,որ հիշեցի կգրեմ :
Ավելացնեմ.
Վիերի - ֆուտբոլային տերմինատոր
Ադրիանոյի համար կարծեմ ուրիշ «շեդեւր» էր մտածել :)

Սխալները շատ-շատ-շատ են: Անհնար է հիշել: Եկեք հենց այսօր գրի առնենք, թե քանի սխալ կանի Բարսելոնա-Միլան խաղում......

Էդգար
26.04.2006, 18:50
<<Տեսեք չորս հոգի թռել են Ադրիանոյի շալակը>>
Շևչենկոյին ասում է <<գոլահար,Ինտերի գերեզմանափոր>>
Մոցարտ անունով մի հատ ֆուտբոլիստ կա կարծեմ Բոլոնյայում,մի օր դրան ասեց <<ֆուտբոլային կոմպոզիտոր>>,Ռոնալդինյոյին <<ֆուտբոլային աճպարար>>,երբ որ Չելսիին գոլ խփեց:

John
26.04.2006, 21:13
Կարծում եմ` ինչպես միշտ, այսօր ել մինիմում 8-10 սխալ կանի:

kiki
26.04.2006, 23:14
ինչքան բան հիշեցի կարդալուց...:hands շնորհակալ եմ բոլորից...
իմիջիայլոց, հիմա արդեն խաղն է գնում, գնամ տեսնեմ ինչ կասի...
քույրս տանել չի կարողանում, երբ Ռոնադինոին Կախարդ է ասում...:D :D

kiki
26.04.2006, 23:35
հենց նոր Բարսա-Միլան խաղի առաջին կեսը վերջացավ...
չգիտեմ ինձ թվաց թե չե, բայց քույյրս էլ նույն բանը սլեց, երբ խաղացողները գնում էին ընդմիջման մեր հարգարժանը ասաց..."կարծում եմ անիմաստ է մնաք մեզ հետ...", բնականաբար կուլ տալով "ասել" բառը... :D :D :D

Մասսագետ
27.04.2006, 01:22
Հիմա գրեմ,թե նա ինչպե՞ս է անվանում որոշ ֆուտբոլիստների.
Լևոն Պաչաչյան_Հայկական Ռիվալդո
Ադրիանո_Ֆուտբոլային տերմինատոր
Յան Կոլլեր_Ֆուտբոլային հսկա
Ռոնալդինյո_Ֆուտբոլային կախարդ
Էլի շատ կան,բայց չեմ հիշում,որ հիշեցի կգրեմ :
Ես էի ուզում դրանք գրեի :D : Բայց իմ ամենասիրածը էս մեկն ա՝
Կռաուչ- ֆուտբոլային Գուլիվեր:
Սավիոլային էլ ճագարիկ էր ասում:
Չեմ կարող չհիշել նաև, Մաք Տայսոն-Լենոքս Լուիս մենամարտի ժամանակ, երբ Լենուքսը խփեց Մայքին, Բաղդասարյանը գոռաց "Հարված դարպասներին"

docart
27.04.2006, 01:28
Շատ լավ թեմա է.:hands
Երբ դաշտում հորդառատ անձրև է տեղում և ֆուտբոլիստների վրայից ջուր է հոսում, Սուրեն Բաղդասարյանը մեկնաբանում է, թե ֆուտբոլիստները լարվածությունից քափ ու քրտինքի մեջ կորել են

Էդգար
27.04.2006, 14:06
Ես բոլորիդ առաջարկում եմ հատուկ ուշադրություն դարձնել,թե ինչպես է Սուրեն Բաղդասարյանը գովազդում իրենց հովանավորներին,հատկապես Սամսունգը,,եթե լսել եք միշտ անգիր արած ասում ա <<սամսունգ Ամիրյան 12>>,ոնց-որ համակարգիչը ասի,մի անգամ էլ ասեց <<ֆետի,տար հետդ տուն>>:

Fobus
27.04.2006, 14:13
Մի ժամանակ հիշում եմ շատերին ասում էր մենակ Ճագարիկ

Հենո
28.04.2006, 11:45
Իսկ Ինզագիին ասումա Պիպո գոլ

Մասսագետ
28.04.2006, 23:51
Գիտեմ, որ ես չեմ կարող ասել, թե որ թիմին եմ պաշտպանում, բայց չեմ դիմանում ասել, որ Միլանի կողմից եմ:
Հ.Գ. ու այ դրա համար էլ քո մեքենան պայթացրին:

John
29.04.2006, 09:17
Հ.Գ. ու այ դրա համար էլ քո մեքենան պայթացրին:
Ամեն անգամ,երբ մի թիմ խոշոր հաշվով հաղթում է.Սուրեն Բաղդասարյանը ասում է.«Ֆուտբոլում հրաշքներ լինում են.պետք չէ մոռանալ Չեմպիոնների Լիգայի 2005–ի եզրափակիչը,որտեղ Միլանը հաղթելով խոշոր հաշվով,ցավալի պարտություն կրեց...Այո՛,դաժան բան է ֆուտբոլը»։
Հ.Գ.Իսկ ես լսել եմ,որ մեքենան վառել են այն բանի համար,որ «Ֆուտբոլ+»–ի մեջ գրել էր,թե Ռուբեն Հայրապետյանն է Փյունիկին հետ կանչել ԱՊՀ գավաթի խաղարկությունից։

John
30.04.2006, 18:57
«Միլանի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ասել է,որ մյուս տարի թիմի կազմը պահպանվելու է,ու թիմի խաղը կառուցվելու է համեմատաբար երիտասարդ ֆուտբոլիստների՝Նեստայի,Պիռլոյի,Կոշտայի,Կակայի,Ջիլարդինոյի խաղի վրա։(Նշվածներից 1-ի 3-ի տարիքը անցնում է 30-ից).
Իսկ Չելսի–Բարսելոնա խաղի ժամանակ , երբ տուգանային հարվածով Լեմպարդը գնդակը ուղարկեց տուգանային հրապարակ եվ Մոտտան ինքնագոլ խփեց,մի քանի րոպե հետո համարյա նույն դիրքում էլի մրցավարը տուգանային նշանակեց,ու էլի Լեմպարդը մոտեցավ գնդակին մեր սիրելի մեկնաբանը ասաց.«Նորից գնդակի մոտ Ջոն Տերին է,տեսնենք այս անգամ նա ի՞նչ որոշում կընդունի՝կհարվածի՞,թե՞ 1-ին անգամվա նման փոխանցում կկատարի»։ (ի դեպ վերջին 3 տարում չեմ տեսել,որ Տերին տուգանային իրացնի)։
Մի բան էլ հիշեցի. Սուրեն Բաղդասարյանը տուգանային հրապարակին ասում է տուգանային ռապառակ։

Մասսագետ
12.05.2006, 02:03
Մի կայֆ բան հիշեցի: Բաղդասարյանը երիտասարդ ֆուտբոլիստներին ասում ա. « հրաշամանուկ ֆուտբոլիստ»: Սպասում եմ, օր մի ֆուտբոլի տարիքն առած ֆուտբոլիստներին սկսի ասել. «հրաշաց]երուկ ֆուտբոլիստ»:
Հա ու մեկ էլ չնայած Բաղդասարյանի ասածներից չի, Հ1-ի մեկնաբաներից մեկի ասածն ա. «Ռեալիստներն են գնդակով»:

John
16.05.2006, 21:19
Մի բան էլ հիշեցի,բայց Սենիկ Կարա–Պողոսյանի ասածներից է՝էս Բրեմեն քաղաքի «Վերդեր» թիմի խաղացողներին ասում է Բրեմենյան երաժիշտներ...

Մասսագետ
18.05.2006, 01:28
ՈՒրեմն էս Բաղդասարյանը, էսօրվա խաղի ժամանակ Արսենալին անընդհատ Լիվերպուլ էր ասում ու տենց էլ չնկատեց, որ սխալ ա ասում:
Էսօր խաղի ժամանակ զանգեց Բաղդասարյանի հեռախոսը, երաժշտությունը էն ֆուտբոլի հայտնի երաժշտություններ, դե էն որ Հ1-ով Իսպանիայի առաջնության խաղը ցույց տալուց առաջ լինում ա` պամ պամ պարարարա պամ պամ պամ պամ:
Երբ Բարսան պարտվում էր, երբ Էտոյի հարվածից հետո գնդակը շտանգային կպավ, Բաղդասարյանը ասեց. « Այո Արսենալի բախտը չի բերում»:

HardRock
18.05.2006, 10:20
Շատ լավ թեմա է.:hands
Երբ դաշտում հորդառատ անձրև է տեղում և ֆուտբոլիստների վրայից ջուր է հոսում, Սուրեն Բաղդասարյանը մեկնաբանում է, թե ֆուտբոլիստները լարվածությունից քափ ու քրտինքի մեջ կորել են
Շատ լավն էր, հիշում եմ, մի քիչ հետո էլ թե, բայց չէ ոնցոր անձրևա գալիս :D

Ժող բայց ասեմ, խաղացողներին որ անունա դնում, շատը էդ հո իրա մտքերը չեն, օրինակ` Ինձագիին- Պիպո գոլ, Վիերիին - Տերմինատոր, Շեվչենկոյին- Շեվագոլ, Սավյոլաին - Ճագարիկ:

John
18.05.2006, 20:55
Բարսելոնա–Արսենալ խաղի ժամանակ Սուրեն Բաղդասարյանը ասաց.
–Ձեր էկրաններին է ՖԻՖԱ–ի նորընծա նախագահ Զեպ Բլատերը...
Ինչ ես ֆուտբոլ եմ նայում(մոտ 5 տարի),ՖԻՖԱ–ի նախագահը ինքն է...

docart
19.05.2006, 20:53
իսկ երբ Բարսելոնը 2 գոլ խփեց, Սուրեն Բաղդասարյանը ասաց, թե Բարսելոնը իսկապես պայթուցիկ հարձակվողներ ունի

Աբելյան
31.05.2006, 11:57
Ձեր որոշ ասածները ասում եր ոչ թե Սուրեն Բաղդասարյանը այլ Սլավա Սարգսյանը, որը իմիջայլոց խեղճ Միխաել Բալակին ասում եր Վլադիմիր Բալակ, իսկ Կուրանյիին` Կուրնայ (հիշում եք Euro 2004-ի Հոլանդիա - Գերմանիա խաղը՞): Խայտառակություն!

Աբելյան
01.06.2006, 14:52
Մի անգամ ել 2002-ի աշխարհի արաջնությունում կարծեմ ինքն եր, ասեց. "դարպասապահը նշանակում է տուգանային հարված"

Մասսագետ
01.06.2006, 22:15
Ձեր որոշ ասածները ասում եր ոչ թե Սուրեն Բաղդասարյանը այլ Սլավա Սարգսյանը, որը իմիջայլոց խեղճ Միխաել Բալակին ասում եր Վլադիմիր Բալակ, իսկ Կուրանյիին` Կուրնայ (հիշում եք Euro 2004-ի Հոլանդիա - Գերմանիա խաղը՞): Խայտառակություն!
Ո՞ր մեկն էր Սլավա Սարգսյանինը::think

Աբելյան
02.06.2006, 09:23
Կարծեմ էսի.

Ուշադրութուն! հարված! եվ գոլ !!! Կներեք,սա նախորդ գոլի կրկնապատկերն էր...:)

Մեկ ել էն որ Գուտիին Զիդանի հետ են շփոթում:

Մասսագետ
02.06.2006, 11:15
Չէ, որ կրկնապատկերը շփոթում ա խաղի հետ, Սուրենի մոտ էդ մի անգամ չի էղել, շատ ա էղել, չնայած Սլավայի մոտ էլ կարար էդ էղած լիներ::)
Մեկ էլ Սուրենի մոտ ֆուտբոլիստ չի մնացել, որ ուրիշ ֆուտբոլիստի հետ չխառնի:;)

Scorpion
02.06.2006, 12:38
Բայց ինչ ուզում եք ասեք Բաղդասարյանի հետ ֆուտբոլ նայելը հաճույքա :D :D

The_only_one
05.06.2006, 15:57
Իմ կարծիքով Հայաստանի մեկնաբանները ամնելավն են նամանավանդ Հ1-ի, բայց դե Սուրիկը գործա նամանավանդ որ ամեն անգամ երբ ուժեղ թիմը գոլա խփում սկսումա
<<Բարեկամներ Տոտո միջազգային բուքմեյքերը պայծառատես գտնվեց ու հիմա թիմի շանսերը շատ բարձր է գընհատում>>, կամ <<ես չեմ համարձակվում կանխատեսումներ անել, հատկապես անցած տարվա եզրափակիչից հետո, հիշում եք այդ խաղը:Միլանը հաղթում էր երեք զրո հաշվով........>>Ու այսպես Իտալիայի առաջնության ցանկացած խաղում,առնվազն 10 րոպե էդ թեմայով:Ինքը ընդհանրապես ստեղծվածա կամ մարդկանց ուրախացնելու :hands կամ:angry ԱՀԱՎՈՐ ջղայնացնելու համար ու էդ արդեն կախվածա մարդու բնավորությունից: Ես օրինակ հաճույքով ղժում եմ իրա վարած խաղերի ժամանակ:

kiki
05.06.2006, 21:44
Մեկ ել էն որ Գուտիին Զիդանի հետ են շփոթում:
Բայց ես դա Սուրեն Բաղդասարյանին չեմ էլ վերագրել:) Որ ուշադիր կարդաս կտեսնես, որ գրել եմ առաջին ալիքի հաղորդավարներից մեկը:

Աբելյան
09.06.2006, 10:58
Կներես, լավ չէի կարդացել:

Սկսում են աշխարհի խաղերը: Տենանք, օրը քանի սխալ են անելու:

NINOK
09.06.2006, 18:04
Իմ կարծիքով Հայաստանի մեկնաբանները ամնելավն են նամանավանդ Հ1-ի, բայց դե Սուրիկը գործա նամանավանդ որ ամեն անգամ երբ ուժեղ թիմը գոլա խփում սկսումա
<<Բարեկամներ Տոտո միջազգային բուքմեյքերը պայծառատես գտնվեց ու հիմա թիմի շանսերը շատ բարձր է գընհատում>>, կամ <<ես չեմ համարձակվում կանխատեսումներ անել, հատկապես անցած տարվա եզրափակիչից հետո, հիշում եք այդ խաղը:Միլանը հաղթում էր երեք զրո հաշվով........>>Ու այսպես Իտալիայի առաջնության ցանկացած խաղում,առնվազն 10 րոպե էդ թեմայով:Ինքը ընդհանրապես ստեղծվածա կամ մարդկանց ուրախացնելու :hands կամ:angry ԱՀԱՎՈՐ ջղայնացնելու համար ու էդ արդեն կախվածա մարդու բնավորությունից: Ես օրինակ հաճույքով ղժում եմ իրա վարած խաղերի ժամանակ:
Ինչպես նաև UEFA-ի Չեմպիոնների լիգայի խաղերի ժամանակ խորանում է մեր Հայաստանի առաջնության խաղերին:

John
09.06.2006, 19:53
Ափսոս,որ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Սուրեն Բաղդասարյանը չի վարում... Շատ հետաքրքիր կլիներ...

Մասսագետ
10.06.2006, 01:07
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը Սուրեն Բաղդասարյանը: Վուուուուուույ "գերագույն ուժերը" հեռու պահեն: Պատկերացնում եմ վիճակս, որ Բաղդասարյանը սկսեր Բրազիլյային բալետ անել մեկնաբանության ժամանակ:(

Աբելյան
10.06.2006, 10:37
Ուրեմն երեկ Գերմանիա - Կոստա Ռիկա խաղի ժամանակ:
"Հաշիվը դառնում է 5-3... Ներեցեք, հաշիվը դառնում է 5-2"
Երբ որ հաշիվը տեսավ, նոր ասեց. "Ներեցեք, հաշիվը դառնում է 4-2":

Yellow Raven
10.06.2006, 11:50
Այո, դա Սլավա Սարգսյանի հերթական գլուխգործոցն էր:

kiki
10.06.2006, 20:32
ես էդ պահին պատրաստ էի գնալ հեռուստաընկերություն ու մի լավ ... բարկանալ վրան...ափսոս ուշ էր...
կան տարրական սխալներ, որ պարզապես իրավունք չունեն լինելու, նամանավանդ նման խաղի ժամանակ...

Աբելյան
13.06.2006, 10:18
Կարեն Գիլոյանի հայտնագործություններից մեկը. (Չեխիա-ԱՄՆ)
"Դրանից երկրպագուները ուժ են առնում և գոռում ավելի բարձր, քան իրականում կարող են"
Ոնց կարողա մարդը գոռալ ավելի բարձր քան իրականում կարող ա՞: :esim

Anul
13.06.2006, 13:12
վաաաայ երեխեք ջաաաան, այս իիինչ հավես բաներ եք գրել:hands . ծիծախից քիչ էր մնում շունչս կտրվեր. :D ափսոս աշխարհի առաջնությունը Հ1 է ցեւյց տալու ;)

Սյունիք
07.07.2006, 14:50
Անցած տարվա չեմպիոնների լիգայում՝ Այաքս-Արսենալ խաղի ժամանակ, երբ Էդգար Մանուչարյանը փոխարինման էր դուրս գալիս, Սուրենն ասեց. « Ահա հարգելի բարեկամներ, առաջին հայկական ծիծեռնակն է չեմպիոնների լիգայում»:

docart
29.08.2006, 02:27
"Շնորհավորում եմ բոլորին"
Ֆուտբոլի սեզոնը բացված է
Իսկ Սուրեն Բաղդասարյանը վերադառնում է հեռուստաեթեր

kiki
29.08.2006, 23:54
իմիջիայլոց մի բան ասեմ ... միայն սրտից թույլ մարդիկ թող նստեն, որ չընկնեն...

տիկնայք և պարոնայք , :scen հարգարժան Սուրեն Բաղդասարյանը այս սեզոնում մեզ "զվարճացնելու" կամ " ինֆակտի է հասցնելու " (ում ինչպես դուր է գալիս) ոչ միայն Ա սերիայի խաղերի ժամանակ, այլ նաև Իսպանիայի լիգայի ...այո, այո :aha ...դուք ճիշտ հասկացաք , այս տարի Լիգան ցուցադրելու է Արմենիան ...
էխ...Մելիքբեկյան ջան, ու՞ր ես.. կարոտելու եմ քեզ...:( :cry

John
30.08.2006, 08:20
Ես չեմ նայելու Իսպանիայի առաջնությունն էլ, Իտալիայինն էլ՝ մենակ դերբիներն ու սուպերկլասիկոն…

otar
30.08.2006, 10:19
ես ձենը անջատած եմ նայում :hands

dvgray
30.08.2006, 10:57
"Շնորհավորում եմ բոլորին"
... Սուրեն Բաղդասարյանը վերադառնում է հեռուստաեթեր
Դե ինչ, պատրաստվենք զվարճանալու: :hands

Աբելյան
30.08.2006, 11:08
Լավ գոնե Սուրեն Բաղդասարյանը շփոթվում ա, որ սխալ բաներ ա ասում, իսկ որ Վարդան Թադևոսյանը Մեքսիկացիներին ասում էր Հարավամերիկացիներ...:o

_DEATH_
30.08.2006, 11:34
Real–ի խաղերից մեկի ժամանակ Սուրեն Բաղդասարյանը ասաց՝
Հարգելի հանդիսատեսներ ներեցեք միքիչ ուշացա, գնդակով Սուրեն Բաղդասարյանն է:o , ներեցեք Raul–ն է, իսկ խաղը վարելու եմ ես՝ Սուրեն Բաղդասարյանս:D

BOBO
15.09.2006, 18:11
Հիմա գրեմ,թե նա ինչպե՞ս է անվանում որոշ ֆուտբոլիստների.
Լևոն Պաչաչյան_Հայկական Ռիվալդո
Ադրիանո_Ֆուտբոլային տերմինատոր
Յան Կոլլեր_Ֆուտբոլային հսկա
Ռոնալդինյո_Ֆուտբոլային կախարդ
Էլի շատ կան,բայց չեմ հիշում,որ հիշեցի կգրեմ :
Ճիշտն ասած ֆուտբոլային տերմինատորը ոչ թե Ադրիանոն ա այլ Քրիստիան Վիերին

Աբելյան
02.10.2006, 15:51
Ատլետիկ-Բարսելոնա խաղում Պույոլը անզեն աչքով երևում ա, որ ոտով ա գոլ խփել, ասում ա "գլխի հարվածով գրավում է դարպասը": Даже կրկնապատկերի ժամանակ որ ավելի լավ ա երևում. "Տեսեք! գլխի հարված և գոլ":

Taurus
02.10.2006, 17:51
Ատլետիկ-Բարսելոնա խաղում Պույոլը անզեն աչքով երևում ա, որ ոտով ա գոլ խփել, ասում ա "գլխի հարվածով գրավում է դարպասը": Даже կրկնապատկերի ժամանակ որ ավելի լավ ա երևում. "Տեսեք! գլխի հարված և գոլ":

Դեթող ների ինձ Սուրեն Բաղդասարյանը, բայց "Մարդ կա մարդա, մարդ էլ կա, տանը մարդ չկա"
ասածս էնա , ով ինչով մտածումա էն էլ իրա գլուխնա:hands

Fobus
03.10.2006, 00:27
ավելի լավա սենց սխալներ անի ... քան թե ասի "ես ուղղահայացներ եմ անցկացնում երկու խաղերի միջև" .... կամ նման անգրագիտություններ ....

kiki
04.10.2006, 15:40
համ էլ Սուրենի շնորհիվ ես իմացա, որ Բարսա - Վալենսիա խաղը պարզվում է դերբի է ...

John
04.10.2006, 21:12
համ էլ Սուրենի շնորհիվ ես իմացա, որ Բարսա - Վալենսիա խաղը պարզվում է դերբի է ...
Երևի իրա կարծիքով դերբի նշանակում է հետարքրիր, սպասված, լարված կամ էլ էդ կարգի մի ածականով բնորոշվող խաղ…

Esmeralda
04.10.2006, 22:18
ավելի լավա սենց սխալներ անի ... քան թե ասի "ես ուղղահայացներ եմ անցկացնում երկու խաղերի միջև" .... կամ նման անգրագիտություններ ....
ուղղահայացներ :D

Juventus
06.10.2006, 22:23
Սուրեն Բաղդասարյանի թազա կիկսերը շուտվանից չեմ լսել բայց երբեկ չեմ մոռանա հետեվյալ արտահայտութըունը "Գնդակը փողանցում է աջ… ավելի աջ:D "

Աբելյան
08.10.2006, 09:48
Երեկ Սլավա Սարգսյանը որ Ֆարերյան Կղզիներին չասեց Կարիբյան Ավազան...:lol

John
08.10.2006, 10:18
Երեկ Սլավա Սարգսյանը որ Ֆարերյան Կղզիներին չասեց Կարիբյան Ավազան...:lol
Դաժե Սուրիկի մտքով տենց բան չէր անցնի :D

The_only_one
10.10.2006, 21:24
Ժողովուրդ բա հեչ լսել եք որ Ռոնալդոյին ու Ռոնալդինյոճին շփոթումա:(

Guest
10.10.2006, 21:26
Հա հեչ, 1000 անգամ:D

Gohar
10.10.2006, 22:22
Հարգելիներս Սուրեն Բաղդասարյանը տարիքով ձեզանից շատ մեծ է:Գոնե հարգեք նրա տարիքը և ձեր արտահայտությունների մեջ փոքր ինչ զուսպ եղեք:Եվ ընդհանրապես իմ կարծիքով ամենևին էլ տեղին չէ ձեր թեկուզ և հիմնավորված փաստարկները, այստեղ ներկայացնելը և մարդուն ծաղրելը:Ճիշտ է, նա ունի շատ մասնագիտական սխալներ , ես չեմ ժխտում, բայց չարժե, որ խնդիրը այդքան ճոխացնեք ու սկսեք մարդուն ձեռ առնել :Կրկնում եմ նա ձեր տարիքին չի:
Եվ հետո: Մի՞թե դուք բոլորդ ձեր մասնագիտությունների մեջ այդքան անթերի եք:Առաջինը ձեր թերությունները շտկեք(եթե իհարկե ունեք), հետո նոր անցեք դիմացի մարդկանց: Եթե մտածեք ձեր թերությունները շտկելու մասին, կարծում եմ էլ ժամանակ չեք ունենա դիմացի մարդկանց հասնելու համար:

HardRock
11.10.2006, 09:20
Հարգելիներս Սուրեն Բաղդասարյանը տարիքով ձեզանից շատ մեծ է:Գոնե հարգեք նրա տարիքը և ձեր արտահայտությունների մեջ փոքր ինչ զուսպ եղեք:...................................
Կներես, եթե տարիքովա, թող թոշակի անցնի, կամ էլ ինչպես մյուս ալիքներով, թող երկուսով վարեն, այդ դեպքում մյուսը անկասկած կնկատի Սուրենի բացթողումներն ու կլրացնի: Ինձ թվումա, որ Ս.Բաղդասարյանը իրա հետ արդեն պատրաստի գրած նյութերա բերում ու խաղի ժամանակ էդ նյութերնա կարդում ու ֆուտբոլին չի հետևում, հակառակ դեպքում չեմ պատկերացնում ոնց կարելի է որոշ ակնհայտ բաներ չնկատել:

John
11.10.2006, 14:39

Լիովին համամիտ եմ: Իսկապես Սուրեն Բաղդասարյանի թոշակի անցնելու ժամանակը վաղուց եկել է…

Աբելյան
11.10.2006, 15:21
Այ ես իրանից երևի ավելի լավ կվարեմ:

kiki
11.10.2006, 18:05
Գոհար ջան, դու ֆուտբոլ չես նայում պարզապես, ու չես պատկերացնում ինչ է դա ...
երբ մեկնաբանը նստում է, ու ընտանեկան լոտոյի վերջին խաղարկության մասին խոսում , ու ամբողջ խաղի ընթացքում մի բառ չասում անգամ նրա մասին թե ինչ է կատարվում խաղադաշտում ...
հասկանում եմ որ մեծ մարդ է, բայց նա մեկնաբան չի ու պարզապես արդեն ծիծաղելու աստիճանի է հասել այն, որ նա այսպես ասած " մեկնաբանում " է բոլոր խաղերը Արմենիայով , ու իրեն իր իսկ ձեռքերով ծաղրի առարկա դարձնում ...

Աբելյան
12.10.2006, 13:33
Երեկ Սլավա Սարգսյանը Լիխտենշտեյնը ու Լյուքսեմբուրգը իրար հետ խառնեց:

Աբելյան
01.11.2006, 09:19
Ժողովուրդ, աչքներս լույս. Սուրեն Բաղդասարյանը բարձր մակարդակի վրա վարեց Միլան-Ինտեր հանդիպումը:

Արամ
05.11.2006, 16:57
Այո ես ել եմ համաձայն:

Guest
20.03.2007, 14:55
Կան շատ մարդիկ, ում վրա ես զարմանում եմ: Սուրեն Բաղդասարյան՝ նրանցից մեկը: Ո՞նց մարդ կարա, սիրելով իր գորցը, այսքան քիչ դրանից հասկանա: Բայց այսպես թե այնպես, միևնույն է չեի ուզենա, որ նրան գործից հեռացնեն: Նախ այն պատճառով, որ մեկա մակարդակը դրանից չի բարձրանա, հետո էլ 90 րոպե տևացող ձանձրալի խաղը "մի քիչ" զվարճալի է դառնում: Այնքան զվարճալի, որ մեկ մեկ ժամերով փորս բռնած գետնին եմ հայտվում:

Վերջին անգամ փռթվել էի "Ռաուլի" խբաց գոլից: Ախր մարդ ինչքան պիտի կույր լինի, որ չնկատի այն, որ Ռաուլից գնդակը անցնելուց երկու մետր հետո նոր է շեղում ուղղությունը… :)

Array
21.03.2007, 17:19
«Մենակ հայերի» պես պետք ա մի հատ թեմա բացել «մենակ Սուրեն Բաղդասարյանը»:Մենակ Սուրեն Բաղդասարյանը կարա Ինտեռ–Ռոմա խաղի ժամանակ ասել. «Գրոհում են Միլանի ֆուտբոլիստները»

kiki
21.03.2007, 21:09
:)))էդ մեկի մասին չէի լսել...

John
18.06.2007, 15:34
Երեկվա՝ Ռեալ-Մալյորկա խաղի ժամանակ Սուրեն Բաղդասարյանը շա՜տ «ուրախալի» լուր հայտնեց՝ առաջիկա երեք տարիներին Անգլիայի պրեմիեր լիգայի խաղերը ցույց է տալու Արմենիա հեռուստատեսությունը :( ու էդ լուրի ազդեցության տակ մի քանի անգամ կրկնեց՝ «Ռեալի» ֆուտբոլիստները վերջին անգամ չորս տարի առաջ են հռչակվել Անգլիայի չեմպիոն… Էհ, ոչ երանի մեզ, որ Անգլիայի պրեմիեր լիգան էլ է Սուրեն Բաղդասարյանը վարելու… ցավաքցում եմ բոլորիս…

Cesare
18.06.2007, 17:39
Ռեալը նոյւն ձևով Իտալիայի չեմպիոն էլ դառավ:

__ Եվ երեք տարվա ընդմիյումից հետո Ռեալը կհռչակվի Իտալիայի չեմպիոն :

Armeno
18.06.2007, 18:28
Բա որ ասեց, թե Բարսելոնան դարձավ Իսպանիայի չեմպիոն

Մանե
18.06.2007, 18:44
Մալյորկայի խաղացողներից մեկին ցույց տվեց/կարծեմ Խավի Լոպես,լավ չեմ հիշում:oy/,ասաց,
«ահա և մեր չեմպիոնը,Միշել Սալգադոն»
երևի էդ ֆուտբոլիստը շապիկը հանել էր,դրանից էլ խառնեց գույնի պատճառով:)

Smergh
31.07.2007, 15:22
Խնդրում եմ փոխանցեք Սուրեն Բաղդասարյանին, որ մի քիչ դանդաղ հաղորդի ռեպորտաժները, տղերքը չեն հասցնում, շնչահեղծեն լինում:

Աբելյան
04.11.2007, 13:41
Սուրոյի երեկվա գլուխգործոցները.
Արսենալ-Մանչեստր Յունայթեդ
Կառլոս Տեվեսի մասին.
"Եվ պատահական չէ, որ Արսեն Վենգերը նրան միշտ ընդգրկում է թիմի կազմում"
Ուիգան-Չելսի
"Չելսին սովորաբար հանդես է գալիս կապույտ մարզավիճակով"
Ուիգանի կազմն ա ասում, հասել ա Մելխիոտին.
"Մարիո Մելխիոտ, Հոլանդիա: Ֆրանսիացի այս ֆուտբոլիստը հրավիրվել է ֆրանսիական Ռենից"
Միքայել Էսիենի մասին.
"ես բազմիցս նշել եմ, որ այս ֆուտբոլիստին այլմոլորակային են համարում"
Միլան-Տորինո
"Արսեն! Էս մեծ էկրանի սիգնալը անհայտացավ!"

Taurus
04.11.2007, 13:51

Սեվիլլյա -Ռեալ Մ.
"Ահա տեսնում եք շուստերը Ռամոսին փոխարինել է, որպեսզի նա և մի դեղին չստանա ու երկու դեղինի արդյունքում կարմիր չստանա ու չհեռացվի խաղից..."
բայց դե ռամոսը արդեն 3 րոպեա առաջ հեռացվել էր

Ֆելո
04.11.2007, 14:04
բա փռշտալը Միալն-Տորինո խաղի ժամանակ:D

Սերխիո
04.11.2007, 18:20
Բայց դե բոմբ էր երեկվա մի ֆրազա ևս` ներկայացրեց Ռեալի կազմը , հետո էլ գլխավոր մարզիչ` Ֆրանկ Ռեյկառդ:crazy:joker

The_only_one
04.11.2007, 22:48
Գոնե լավա էս տարի վերջապես իմացելա որ Ռամոսը Սեւիլիայի խաղացողա եղել թե չէ անցած տարի զզվցրեց իրա Ռամոս՝ Բետիսի նախկին խաղացող արտահայտությամբ:

Ուրվական
14.01.2008, 16:45
Երեկվանից հետո իմ ամենաչսիրած ֆուտբոլիստը Պատոն ա: Իրոք զզվցրեց Սուրենը, էնքան ասեց, Ինտերը կփոշմանի, որ ես, չլինելով Ինտերի երկրպագու, ամբողջ գիշեր դարդ էի անում, թե ոնց Ինտերը Պատոյի համար ափսոսաց էդ 10 մլն Եվրոն:D:

Սերխիո
14.01.2008, 18:22
Ես գերադասեցի 32 ատամը ,քան թե դրա զառանցանքը:[,դե Ռեալի խաղը թուրքի մեկնաբանությամբ էլ կհանդուրժեմ ,իսկ Պատոն իմ աչքից էլ ընկավ առաջին օրով ..հերթական Պելեն ա:[

John
15.01.2008, 09:22
«Պատոն կդառնա Ռոնալդո՞, թե՞ Կակա» :D

Armeno
15.01.2008, 11:56
Երեկվանից հետո իմ ամենաչսիրած ֆուտբոլիստը Պատոն ա: Իրոք զզվցրեց Սուրենը, էնքան ասեց, Ինտերը կփոշմանի, որ ես, չլինելով Ինտերի երկրպագու, ամբողջ գիշեր դարդ էի անում, թե ոնց Ինտերը Պատոյի համար ափսոսաց էդ 10 մլն Եվրոն
Թարախ գյադա էր, ուզում էր Ռոնալդոի գոլը ուտեր

Սամվել
15.01.2008, 13:18
Թարախ գյադա էր, ուզում էր Ռոնալդոի գոլը ուտեր

Էտ պահը իմ դուրն էլ չեկավ :ok

ChildOfTheSky
05.02.2008, 00:35
"Երեկ Ռեալի ֆուտբոլիստները մեծ շուքով նշում էին Ռոբինյոյի ծննդյան տարելիցը"

Լեո
17.02.2008, 23:30
"Բարեկամներ, ընթանում է խաղի 76-րդ րոպեն... Շարունակեմ ներկայացնել մրցող թիմերի կազմերը"...:D

suzi
07.03.2008, 18:16
լսելեք որ ֆւտբոլիստին 3-րդ րոպեին հանումեն, բայց Սուրեն Բաղդասարյանը էտ ֆուտբոլիստին մինչև վերջ խաղացնւմա դեռ վերջումել էտ ֆւտբոլիստը մի հատ գոլա խփում

Սամվել
07.03.2008, 18:20
լսելեք որ ֆւտբոլիստին 3-րդ րոպեին հանումեն, բայց Սուրեն Բաղդասարյանը էտ ֆուտբոլիստին մինչև վերջ խաղացնւմա դեռ վերջումել էտ ֆւտբոլիստը մի հատ գոլա խփում

Գոլ չգիտեմ, բայց մի օր Հայնցեն տենց մի 45 րոպե խաղում էր :D

Davo'o
07.03.2008, 19:03
լսելեք որ ֆւտբոլիստին 3-րդ րոպեին հանումեն, բայց Սուրեն Բաղդասարյանը էտ ֆուտբոլիստին մինչև վերջ խաղացնւմա դեռ վերջումել էտ ֆւտբոլիստը մի հատ գոլա խփում

:) Բայց դա ավելի հաճելի է քան մյուս մեկնաբանների պայծառ մտքերը: Օրինակ բերեմ բոլորիդ կողմից ֆուտբոլի գիտակ համարվող, ՀՖՖ պաշտոնյա Արեմեն Մելիքբեկյանի պայծառ մտքերից: «Այդպես է կարծում Լյուբոշ Միխելը, իսկ եթե այդպես է կարծում Լյուբոշ Միխելը ուրեմն դա այդպես է, քանի որ նա հանդիպման գլխավոր մրցավարն է». ու նման տրամաբանությունների համար էլ մարդը աշխատավարձ է ստանում: Հալալ ա:P

Լեո
19.09.2008, 22:17
Ռեալ-Նումանսիա խաղի ժամանակ Սուրեն Բաղդասարյանը ներկայացնում է թիմերի կազմերը.
-...Թիմի գլխավոր մարզիչն է Իկել Կասիլիասը:D

Կամ էս մեկ (Բաղդասարյանի գլուխգործոցը).:D
-Հարվա~ծ, գո~լ, և մեկ-զրո:
Այդ ընթացքում ցուցադրում են գոլի կրկնապատկերը.
-Կրկին հարվա~ծ, գո~լ, և երկու-զրո: Ի՞նչ է կատարվու~մ... :lol

Հայկօ
19.09.2008, 23:33
Էդ վերջինը ես անձամբ տեսել եմ :)): Դոդացման պրոցես էր ընթանում մոտս :lol

Վախտին մի լավ բան էին ասում. մենակ Սուրեն Բաղդասարյանն ա կարող Բարսելոն - Ռեալ գյոզալական հանդիպման ժամանակ [քթի մեջ] «մեզ ծանոթացնել Բանանցի կազմին» :lol

BOBO
28.09.2008, 23:09
Սուրիկը գիտի թե ռեկլամում ա նկարվում:angry

ministr
29.09.2008, 01:22
Ինտերնետով օնլայն ռեժիմում կարող ես վայրկյանների ճշտությամբ իմանալ թե որ խաղում հաշիվն ինչքանա.. Ու մենակ Բաղդասարյանի մեկնաբանությամբ խաղի ժամանակ ա, որ հեռուստացույցը սկսում ա դռդռալ... դռ-դռդռ-դռ-դռդռ-դռռռռռռռռռռ.... Պարզվումա պրն. Բաղդասարյանի հեռախոսն ա զանգում: Մի 5 րոպեանոց ընդմիջումից հետո կրկին վերադառնումա (ջհանդամը թե գոլ չեն փխել էդ պահին) ու ասումա "հենց նոր ինձ տեղյակ պահեցին, որ էսինչ խաղում գոլ է գրանցվել":

Ավելացվել է 1 րոպե անց
Կամ հաճախ ա պատահել, որ խաղը մի 10 րոպե ա սկսելա Սուրիկ չկա...

Amourchik
05.10.2008, 22:37
Կամ էլ օրինակ շատ եմ նկատել որ խաղերի ժամանակ որ թիմը հաղթումա սկսումա մի գլուխ էտ թիմին գովել բայց հանկարծ որ խաղի պատկերը կտրուկ փոխվումա ու ասենք էն թիմը որին նոր գովում էր Ս.Բաղդասարյանը այդ պահին պարտվում ա ասում ես հենց խաղի սկզբում ասացի որ այսօր այս թիմը խնդիրներ ունի և պատահական չէ որ հիմա պարտվում է:D

Ռեդ
05.10.2008, 23:08
Դե էլ չեմ ասում թե Սուրեն Բաղդասարյանը խաղի որերորդ րոպեին ա սաստավները ասում
:mda

ministr
05.10.2008, 23:13
Երբ որ հիշումա, որ նման բան պետք ա ասի էդ ժամանակ էլ ասումա

Ambrosine
06.10.2008, 00:01
հենց նոր` Ռեալ - Էսպանյոլ խաղի ժամանակ, արտահայտեց հերթական փայլուն, միտքը. պարզվում ա` Դե լա Ռեդը Գուտիի հետևորդն ա:D

Սերխիո
06.10.2008, 19:40
հենց նոր` Ռեալ - Էսպանյոլ խաղի ժամանակ, արտահայտեց հերթական փայլուն, միտքը. պարզվում ա` Դե լա Ռեդը Գուտիի հետևորդն ա:D

դե Ռեալը կրոն ա,դրա համար էլ հետևորդ բառը օգտագործեց;)

ministr
26.10.2008, 22:37
Թարմ գոհարներ ՍԲ-ից...

"Ինտեպենդենտե ակումբում էր խաղում Մանչեստր Յունայթեդը",
"... իսկ հետո ձեռք բերեց Դիեգո Ֆորլանին, որն էլ հետո 21մլն դոլարով ձեռք բերեց Ատլետիկոյին"

...

F.c.Liverpool
26.10.2008, 23:42
Թարմ գոհարներ ՍԲ-ից...

"Ինտեպենդենտե ակումբում էր խաղում Մանչեստր Յունայթեդը",
"... իսկ հետո ձեռք բերեց Դիեգո Ֆորլանին, որն էլ հետո 21մլն դոլարով ձեռք բերեց Ատլետիկոյին"

...

ախր էտել պիտի կարանաս անես :D
հա մի բան էլ գոլից անմիջապես հետո փոխանակ գոլը վերլուծի, սկսումա գոլ խփողի կենսագրությունը պատմել կամել որ շատ հայտնի ֆուտբոլիստա գոլ խփողը սկսումաաաաաա գլուխգործոցները-- իսկական ֆւոտբոլային աճպարար էէէ, տեսաաաք ես ասում էի չէ որ նա հրաշամանուկ էէ,,, հիանալի ֆուտբոլիստ է իսկական մարտիկ ,,, այոոոո անշուշտ ֆուտբոլային մաեստրո էէ,,, ասում էի չէ այս ֆուտբոլիստը ռմբարկուական հատկանիշներ ունիի,,, այոոոոո չպետք է մոռանալ նա աշխարհի/եվրոպայի չեմպիոն էէ,,,
լավա չի ասում խաղը աղավաղեց մեծն հայկական հրաշատեռմինատոր Սուրեն Բաղդասարյանը :angry

Gayl
26.10.2008, 23:52

Սուրեն Բաղդասարյանի հետ խաղ դիտելը շատ հաճելի է,նրա սխալները թուլացնում են լարվածությունդ,մանավանդ երբ թիմդ պարտվում է:

F.c.Liverpool
26.10.2008, 23:58
Սուրեն Բաղդասարյանի հետ խաղ դիտելը շատ հաճելի է,նրա սխալները թուլացնում են լարվածությունդ,մանավանդ երբ թիմդ պարտվում է:

իմ համար օրինակ տենց չի ասենք եթե թիմդ պարտվումա Բաղդասարյաննել մի կողմից սկսումա լրիվ անկապ բաներ խոսալ հեչել հաճելի չի, բայց եթե հակառակնա քո թիմնա հաղթում կայֆա արդեն :D

Gayl
27.10.2008, 00:15
իմ համար օրինակ տենց չի ասենք եթե թիմդ պարտվումա Բաղդասարյաննել մի կողմից սկսումա լրիվ անկապ բաներ խոսալ հեչել հաճելի չի, բայց եթե հակառակնա քո թիմնա հաղթում կայֆա արդեն :D

Չէ ինձ մեկա բացում ա,մեկ մեկ այնպիսի բաներ ա ասում,որ նստածս տեղից գետնին եմ ընկնում,երբ մի անգամ կրնությունը ցույց տալու ժամանակ երկրորդ անգամ գոոոոոոոլ գոռաց ուղղակի դարձել էի ջուր:

Morpheus_NS
01.02.2009, 00:22
Թարմ գլուխգործոցներ

Միլանն այսօր հյուրընկալել է Ջենովային.... ավելի ճիշտ՝ ոչ թե հյուրընկալել է, այլ հյուրընկալվել է.... հյուրընկալվել է Լացիոյին.... ավելի ճիշտ ոչ թե հյուրընկալվել է, այլ հյուրընկալվելու է այսօր Լացիոյին... ավելի ճիշտ՝ ոչ թե այսօր, այլ վաղը:D

Բացում ա էս մարդը:D:hands

Rammstein
16.06.2010, 16:51
Եկեք էստեղ մեջբերենք մեր սիրելի ֆուտբոլային մեկնաբանների կատարած զվարճալի մեկնաբանությունները: Ուղիղ կլինի, թե մոտավոր, էական չէ, կարեւորը` փոխանցենք այն խորիմաստ փիլիսոփայությունը, որը արտահայտում են մեկնաբանները: :))

Առաջին բոցը` հենց հիմա ընթացող Հոնդուրաս – Չիլի խաղից.

Եւ այսպես, հարգելի բարեկամներ, Չիլին 35-րդ րոպեին պաշտոնապես բացում է խաղի հաշիվը:
Թե չէ լարող ա հաշիվը լեւի էլ բացեին… :D

Հաջորդը ստանդարտ միջոց ա սեփական սխալը լղոզելու համար, ինձ որ բացում ա.

Փոխանցում առաջ, Կական է հարվածում, գնդակը բարձր է ընթանում… Ներեցեք, ես սխալվեցի, դա Կական չէր, այլ Նիլմարն էր, բայց կարծում եմ` դա կարեւոր չէ, միեւնույն է երկուսն էլ բարձրակարգ ֆուտբոլիստներ են, միեւնույն է Բրազիլիան բարձրակարգ թիմ է… …բլա բլա բլա…:lol

Էս մեկը Սուրեն Բաղդասարյանի մի քանի տարի առաջվա բոցերից ա.

Այո, բառեկամնեռ, տեսա՞ք ինչ գեղեցիկ գոլ էռ… … …Նոռից գռոհ, հառված, գոոոոոոոո՜լ… վայ, նեռեցեք, սա կռկնապատկեռն էռ…:lol

Հլը որ էսքանը, հիմա էլ չեմ հիշում, սպասում եմ մյուսներին: :)

Ungrateful
18.06.2010, 00:50
Մեր մեկնաբանները սորտ են... սիրում եմ էլի դրանց մեկնաբանածը:love, օրինակ`
«Մարադոնան կրկին վստահել է 23 ամյա Մանչեստերի հարձակվող` Գոնսալո Իգուաինին»
« Արգենտինայի մարզիչ՝ Դիեգո Առմադոնա»

Երվանդ
18.06.2010, 00:56
Մեր մեկնաբանները սորտ են... սիրում եմ էլի դրանց մեկնաբանածը:love, օրինակ`
«Մարադոնան կրկին վստահել է 23 ամյա Մանչեստերի հարձակվող` Գոնսալո Իգուաինին»
« Արգենտինայի մարզիչ՝ Դիեգո Առմադոնա»

Էտ Առմանդոնան ինձ էլ էր բացել:))

---------- Ավելացվել է՝ 01:56 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:54 ----------

Սլավա Սարգսյանն էլ անընդհատ ասում ա խնդիրներ հա խնդիրներ, ներռվերս հելնում է արդեն հենց ասում ա, բարդ խնդիրներ է դրել իր առաջ, էս տիպի լիքը նախադասություններ որոնց մեջ անպայման խնդիր բառը կա:D

Kuk
18.06.2010, 00:57
Մեր մեկնաբանները սորտ են... սիրում եմ էլի դրանց մեկնաբանածը:love, օրինակ`
«Մարադոնան կրկին վստահել է 23 ամյա Մանչեստերի հարձակվող` Գոնսալո Իգուաինին»
« Արգենտինայի մարզիչ՝ Դիեգո Առմադոնա»

Հա էդ մեկնաբանբությունը լրիվ ցիրկ ա:D Առմադոնա որ ասեց ինձ բացել էր:D Բա որ ասում ա՝ թեժ պայքար ա սպասվում էս խաղում, պինդ նստեք բազկաթոռներին:D
Մեկ էլ կայֆ ա, որ հանրայինի դեմքն ա սկսում երևալ, որ չեն կարում խաղը ցույց տան, ընդհատվում ա: Էդ պահին որ պատկերացնում եմ, թե հանրայինին ինչքան մարդ ա մտովի բռնաբարում, դզում ա:love:))

Սամսար
18.06.2010, 09:37
Մեր մեկնաբանները սորտ են... սիրում եմ էլի դրանց մեկնաբանածը:love, օրինակ`
«Մարադոնան կրկին վստահել է 23 ամյա Մանչեստերի հարձակվող` Գոնսալո Իգուաինին»
« Արգենտինայի մարզիչ՝ Դիեգո Առմադոնա»

Դե էդ ֆուտբոլամեկնաբանության ազգային չամիչն ա։ Մի ձև պիտի գտնեն, որ մեկնաբանությունը հետաքրքիր դարձնեն, որ իրենց մասին խոսեն...
Սուրեն Բաղդասարյանը տենց հավերժացրեց իրեն. «Բարսելոնան հուղարկավորեց Ռեալին», «Եսիմ ով խառնվեց ինքն իր ոտքերի արանքում» ու տենց անվերջ պեռլեր։ Իսկ քերականական սխալների մասին էլ չենք խոսում, որ մտան հեռուստաեթերային շրջանառություն ու մեր խոսք, ու էլ դուրս չեն գալիս...

Rammstein
19.06.2010, 22:08
Հայ կոմենտատոռները լռիվ հեռու են մաթեմատիկայից...

Էս տողդ լրիվ ապացուցվում ա նրանով, որ մեր մեկնաբանները ամեն անգամ երբ հաշիվը 2:0-ից դառնում ա 3:0` ասում են «Եւ ահա, սիրելի բարեկամներ Էսինչ ֆուտբոլիստը հաշիվը եռապատկում է…», այնինչ եթե 2:0-ն եռապատկենք կստանանք 6:0: :D

Rammstein
20.06.2010, 00:24
Հենց նոր ավարտված` Կամերուն - Դանիա խաղից.

Առաջին րոպեն արդեն ավարտվել է` ավելացված մրցավարի…
Ասում եմ` տեսնես ո՞վ էր մրցավար ավելացրել… :D

Smokie
20.06.2010, 13:04
Երեկվա Ավստրալիա-Գանա խաղի ժամանակ:

Անգլիան երկար ... Ավստրալիան երկար ժամանակ եղել է Ավստրալիայի գաղութ:{

Ներսես_AM
20.06.2010, 15:49
Ֆրանսիա-Մեքսիկա խաղի մեկնաբանի խոսքերից.

խեղդվողը պետք է կառչեր փայտիկից, և այդ փայտիկը, ներողություն արտահայտությանս համար, կարող էր լինել Թիերի Անրին:))

:D :D :D

Rammstein
20.06.2010, 18:39
Աաաաաա, ես մեռել եմ…

11 մետրանոց նշանակելուց առաջ ու հետո էս մեկնաբանը իտալացիների 9 համարին մի 36 անգամ անվանեց Ջիլարդինո, հետո երբ որ նկատեց, որ Յակուինտան ա, ասում ա.

Ներեցեք, ես սխալվեցի ասելով Ջիլարդինո, դա Յակուինտան էր, ուղղակի իտալիայի առաջնությունում մենք տեսել ենք Ջիլարդինոյին, որը էլի այդպիսի բարձրահասակ ֆուտբոլիստ է:
:lol
եւ իհարկե հետեւում է սպասված լղոզումը.

Բայց կարծում եմ` իտալացիների համար դա կարեւոր չէ:
:D:D:D

Ambrosine
20.06.2010, 20:39
Մոդերատորական. այս ասպարեզի վիրտուոզին նվիրված «Սուրեն Բաղդասարյան» թեման և «Ֆուտբոլային մեկնաբանություններ» թեման տեղափոխվել են «Զվարճալի» բաժնից և միացվել:

romanista
20.06.2010, 22:57
Հիշում եմ, մի քանի տարի առաջ էր, Իտալիայի առաջնության խաղերից մեկի ժամանակ, երբ խաղադաշտում, թիմերից մեկի կազմում տեղի էր ունենում փոփոխություն, Ս. Բաղդասարյանը հայտարարեց. "Եվ այսպես, բարեկամներ, խաղադաշտ է մտնում Գոքորը"::D Երկար մտածեցի ինչի տենց ասեց, բայց հետո հասկացա, որ խաղադաշտում փոխարինման պահին, Ս. Բաղդասարյանի մեկնաբանական խցիկ ա մտնում Արմենիայի աշխատողներից մեկը Գոքոր անունով, ու Սուրենն էլ, սովորականի նման սաղ խառնում ա իրար ու փոխարինման մտած ֆուտբոլիստին անվանում Գոքոր:D

Rammstein
21.06.2010, 16:06
Նոր ցույց տվեցին վուվուզելավոր երկրպագուներին, էս հաղորդավարը ասում ա.

Տեսնո՞ւմ եք, նույնիսկ մարդիկ ակնանջներն են փակում, որ մի քիչ հանգստանան այդ զուռնաների ձայնից:
:D

romanista
21.06.2010, 21:12
Ես կռահում էի, որ Սլավա Սարգսյանը այսօրվա խաղում հարավային ու հյուսիսային Կորեաները գոնե մի անգամ կխառնի իրար:) էդպես էլ եղավ:)

Rammstein
21.06.2010, 23:09
Բայց ինչ կարծրացած ա էս մեկնաբանների մտածելակերպը: :{
Մինչեւ հիմա չեն իմանում, որ Չավի Ալոնսո անունով ֆուտբոլիստ գոյություն չունի: Էդ ֆուտբոլիստի անունը գրվում ա Xabi Alonso, թող մեկը ինձ էստեղ «վ» տառ ցույց տա: Շատ էլ՞ որ կա Չավի անունով ֆուտբոլիստ (Xavi), էդ նշանակում ա` պիտի Xabi-ն է՞լ Չավի կարդալ: :angry
Ով չգիտի ասեմ, էդ մարդու անունը պիտի կարդալ կա՛մ Չաբի Ալոնսո, կա՛մ էլ` Խաբի Ալոնսո:

BOBO
21.06.2010, 23:14

Նույն անունն ա Xabier, Xavier

Ռուֆուս
21.06.2010, 23:19
Բայց ինչ կարծրացած ա էս մեկնաբանների մտածելակերպը: :{
Մինչեւ հիմա չեն իմանում, որ Չավի Ալոնսո անունով ֆուտբոլիստ գոյություն չունի: Էդ ֆուտբոլիստի անունը գրվում ա Xabi Alonso, թող մեկը ինձ էստեղ «վ» տառ ցույց տա: Շատ էլ՞ որ կա Չավի անունով ֆուտբոլիստ (Xavi), էդ նշանակում ա` պիտի Xabi-ն է՞լ Չավի կարդալ: :angry
Ով չգիտի ասեմ, էդ մարդու անունը պիտի կարդալ կա՛մ Չաբի Ալոնսո, կա՛մ էլ` Խաբի Ալոնսո:

Ռամշ, քանի որ իսպաներենում բ-ն ու վ-ն իրարից չի տարբերակվում, դա համ կարող ես Չավի արտասանել, համ էլ Չաբի: Երկուսն էլ նորմալ են, որովհետև իսպաներենի էդ բաղաձայնից հայերենը չունի :)

Rammstein
21.06.2010, 23:52
Ռամշ, քանի որ իսպաներենում բ-ն ու վ-ն իրարից չի տարբերակվում, դա համ կարող ես Չավի արտասանել, համ էլ Չաբի: Երկուսն էլ նորմալ են, որովհետև իսպաներենի էդ բաղաձայնից հայերենը չունի :)

Դե ես իսպաներենից բավական հեռու եմ, բայց Վիքիփեդիայում նայեցի, ոչ մի տեղ չտեսա, որ Xabi-ին «վ»-ով ասեն:
Այսինքն` ստացվում ա v-ն ու b-ն նույն տառն ա՞:

Ռուֆուս
22.06.2010, 00:05
Դե ես իսպաներենից բավական հեռու եմ, բայց Վիքիփեդիայում նայեցի, ոչ մի տեղ չտեսա, որ Xabi-ին «վ»-ով ասեն:
Այսինքն` ստացվում ա v-ն ու b-ն նույն տառն ա՞:

ահա, v-ն ու b-ն նույն տառն են, բառասկզբում երկուսն էլ արտասանվում են կոշտ «բ», իսկ բառամիջում փափուկ «բ» (որը հայերենի «բ»-ի ու «վ»-ի միջանկյալ հնչյուն է):

Rammstein
24.06.2010, 19:38
… ու Վիտեկը այս խաղում խփում է իր երկրորդ գնդակը: Այո, սա իսկական ձախողում է:
Բա, իմացա՞ք, արդեն գոլ խփելն էլ ա ձախողում համարվում… :scare
Երեւի փող-մող էր դրել էս հաղորդավարը Իտալիայի վրա, իրա ձախողման մասին ա խոսում: :think

Rammstein
25.06.2010, 23:29
Բրազիլիա - Պորտուգալիա խաղից:
Ուրեմն, ցույց են տալիս էն գեղեցիկ դանդաղացված կադրերից, մեկնաբանը ասում ա.

Տեսեք ինչ հետաքրքիր կադրեր են… Սրանք կրկնապատկերներ են, հարգելի բարեկամներ…
:D:D:D
Մեռել էի… :lol

Rammstein
08.10.2010, 22:49
Էն օրը Դինամո-Շախտյոր խաղի ժամանակ մեկնաբանը ասում ա «Տեսնո՞ւմ եք, կիեւցիները ամբողջ թիմով մրցակցի տուգանային կիսադաշտում են…»… :}

John
17.04.2014, 12:54
Լիլ ջան, հատուկ քեզ համար թարմացնում եմ թեման ;)

http://www.youtube.com/watch?v=ynCNARUVEUs

Rammstein
17.05.2015, 15:32
Նոր ալիքները թերթելուց մի պահ Սպարտակ - ՑՍԿԱ խաղն էի միացրել: Սպարտակը իրա դաշտում 0-2 պարտվում էր, էս մեկնաբանը անդադար ասում էր, որ խաղի ելքը համարյա որոշված ա, Մուրադ Յակինը (Սպարտակի գլխավոր մարզիչը) հրաժեշտ կտա իր պաշտոնին, որ բոլորը դժգոհ են, եւ այլն: Հետո հաշիվը դառավ 0-3, ավելի ոգեւորված սկսեց դրա մասին խոսել: Մեկ էլ մի պահ մտքերի մեջ խորացած կանգնած Մուրադ Յակինին ցույց տվեցին, մեկնաբանն ասում ա.

Մուրադ Յակինը մտովի պայմանագիր է կնքում այլ ակումբների հետ:
Ինձ բացել էր:
:D:D

Rammstein
27.02.2016, 18:43
Ասում ա` Մանուել Նոյերը 17 խաղերում ընդամենը 3 գնդակ է սեփական դարպասն ուղարկել։ :))