PDA

Դիտել ողջ տարբերակը : Իմ զենքը իմ ...



emo
31.01.2007, 00:12
Երևանում որ կողմ գնում ես մի ճանաչված մարդում նկարնա տակը գրած ՝ Իմ զենքը իմ...
Օրինակ.

Թաթա
Իմ զենքը իմ երգն է,

Լուսինե Թաովմասյան
Իմ զենքը իմ հմայնքն է,

Ջիգարխանյան
Իմ զենքը իմ արվեստն է
...

Բա մերը ?

Չեմ ուզում նկարս փողոցներում, բայց կասեմ Իմ զենքը իմ հավատն է

Իսկ ձերը ?

Աբելյան
31.01.2007, 09:44
իմ զենքը իմ գլուխն ա:

Shauri
31.01.2007, 13:53
Ջիվան Գասպարյան
Իմ զենքն իմ մեղեդին է

Կաթողիկոս
Իմ զենքն իմ հավատն է

Ռոբերտ Ամիրխանյան
Իմ զենքն իմ երգն է

Հրանտ Թոխատյան
Իմ զենքը ՁԵՐ ժպիտն է

Շատ հետաքրքիր ակցիա են մտածել :B

emo
31.01.2007, 15:03
Կաթողիկոս
Իմ զենքն իմ հավատն է


Ես մեկը չէի տեսել,փաստորն ես էլ դա ասեցի,բայց հավատ ասեցի լայն իմաստով...
օրինակ իմ ասած հավատի մեջ մտնում է նաև հույսը...

Ներսես_AM
31.01.2007, 15:05
Շախմատի հավաքական
Իմ զենքը իմ Միտքն է

Ծով
31.01.2007, 15:33
Ես երեք հատ պիտի ասեմ…
Հավատս…/սերս այսինքն/
Միտքս…
…ու ուժս…
ես այս երեք զենքերը միշտ ինձ մոտ եմ պահում…
Մի հատ պիտի ասեի…բայց ո՞նց,եթե երեքն ունեմ…

smilingangel
31.01.2007, 15:48
(ասում են...)ժպիտն է...:)

Ծով
31.01.2007, 16:08
(ասում են...)ժպիտն է...:)
Տոմսսսսսսսսսսսս…դեռ նամակը չկարդացած…հասկացա,որ դու ես…
մտածեցի…էս ո՞վ ա…գնամ ծեծեմ…մեկել նայեցի նիկիդ…ու…:D
Բարի՛ Գալուստ պուպուշս…:) :love

Vahe
31.01.2007, 17:39
Իմ զենքը իմ կալաշնիկովն է

Anul
31.01.2007, 17:41
մեր ծանոթներից մեկի զենքն իր ոտքերի հոտն է :D չէ, բայց լուրջ եմ ասում :ok

Ֆելո
31.01.2007, 23:22
իմ զենքն իմ ախորժակն է...:P

StrangeLittleGirl
01.02.2007, 02:30
Իմ զենքն Աստծո Խոսքն է:

HardRock
01.02.2007, 10:31
էդ պաստառներին նայում էի ու մտածում, ..... կամ չեմ տեսել, կամ ավելի վատ, եթե չկա: Բա ես մեր ազգի մեջ մի հատ խելոք մարդ չկա, որ իրա նկարի տակ էլ գրած լինի. "Իմ զենքը իմ ուղեղն է (կամ խելքը)":

Ներսես_AM
01.02.2007, 11:17
էդ պաստառներին նայում էի ու մտածում, ..... կամ չեմ տեսել, կամ ավելի վատ, եթե չկա: Բա ես մեր ազգի մեջ մի հատ խելոք մարդ չկա, որ իրա նկարի տակ էլ գրած լինի. "Իմ զենքը իմ ուղեղն է (կամ խելքը)":
Կա :)

Շախմատի հավաքական
Իմ զենքը իմ Միտքն է

Sirop
01.02.2007, 17:30
Կաթողիկոս
Իմ զենքն իմ հավատն է


Եթե չեմ սխալվում կաթողիկոսի դեպքում գրված է

Մեր զենքը մեր հավատն է

մի անգամ էլ կնայեմ

Taurus
01.02.2007, 17:50
Իմ զենքը=իմ իմ ուժը
իմ ուժը=իմ ընկերն է
իմ ընկերը=ես եմ
:think
ուրեմն Իմ զենքը ես ինքս եմ

Ծով
01.02.2007, 18:01
Իմ զենքը=իմ իմ ուժը
իմ ուժը=իմ ընկերն է
իմ ընկերը=ես եմ
:think
ուրեմն Իմ զենքը ես ինքս եմ
Լավ էլ զինված ես:hands

Firegirl777
01.02.2007, 18:11
Իմ զենքը բոլոր դեպքերում հանգստության և հավասարակշռության պահպանումն է և նաև սառնասրտությունը եթե դա պահանջվում է

Լոս
01.02.2007, 19:07
Իմ զենքերը զույգ սիլիկոններս են

եթե լուրջ, իմ զենքերը իմ ընկերներն են։

Ուլուանա
02.02.2007, 17:58
մեր ծանոթներից մեկի զենքն իր ոտքերի հոտն է :D չէ, բայց լուրջ եմ ասում :ok
:D Հենց կոշիկները հանում է, բոլորն ահաբեկված փախնում են, չէ՞։ :[ Հա, էդ իրոք շատ հզոր զենք է, բայց դե դրա դեմ էլ միջոցներ կան, օրինակ՝ հակագազ։

Իմ զենքը.. :think երևի սերը... հա, մեկ էլ բարությունս ու ներողամտությունս։ :oy
Բայց ախր որ խորանանք, շատ զենքեր կգտնենք, է։ :)

ihusik
02.02.2007, 20:54
Իմ զենքը իմ ... :8 Կներեք, բայց ես զենք չունեմ, քանզի թշնամի չունեմ ու վաղուց արդեն չեմ պատերազմում... Այ եթե լիներ "Իմ ուժը իմ..." կասեի որոշ հատկություններ, բայց զենք չունեմ: Տեսնես այս ակցիայի կազմակերպիչները չե՞ն մտածել այդ մասին կամ կաթողիկոսը ինքն երբ համաձայնվել է չի՞ մտածել այդ մասին կամ Հայաստանում մեկը չի՞ եղել գոնե կաթողիկոսին ասեր, որ հավատը զենք չպետք է դարձվի... Ձեր թվարկածները մեր ուժը պետք է լինի, իսկ եթե ասում ենք "զենք"՝ դա ենթադրում է պատերազմ ու որ թշնամի ունենք... Ասածս իմ կարծիքն է ու ոչ թե բողոք կամ թշնամական խոսք, այլ հարցեր իմ ընկերներին. գուցե պատասխանող լինի ու ցույց տա, որ ասածս սխալ է - շատ շնորհակալ կլինեմ...

StrangeLittleGirl
02.02.2007, 20:59
Ես ունեմ թշնամի, որի դեմ պետք է կռվել, անողոք պայքար մղել. դա չարն է: Դրա համար էլ ինձ զենք է պետք:

Նորմարդ
02.02.2007, 22:27
Իմ զենքը իմ ... :8 Կներեք, բայց ես զենք չունեմ, քանզի թշնամի չունեմ ու վաղուց արդեն չեմ պատերազմում... Այ եթե լիներ "Իմ ուժը իմ..." կասեի որոշ հատկություններ, բայց զենք չունեմ: Տեսնես այս ակցիայի կազմակերպիչները չե՞ն մտածել այդ մասին կամ կաթողիկոսը ինքն երբ համաձայնվել է չի՞ մտածել այդ մասին կամ Հայաստանում մեկը չի՞ եղել գոնե կաթողիկոսին ասեր, որ հավատը զենք չպետք է դարձվի... Ձեր թվարկածները մեր ուժը պետք է լինի, իսկ եթե ասում ենք "զենք"՝ դա ենթադրում է պատերազմ ու որ թշնամի ունենք... Ասածս իմ կարծիքն է ու ոչ թե բողոք կամ թշնամական խոսք, այլ հարցեր իմ ընկերներին. գուցե պատասխանող լինի ու ցույց տա, որ ասածս սխալ է - շատ շնորհակալ կլինեմ...
Նշածդ ակցիային մանրամասն ծանոթ չեմ, ավելի ճիշտ չգիտեմ թե կոնկրետ ինչ է ասել կաթողիկոսը, բայց համաձայն չեմ «դա ենթադրում է պատերազմ ու որ թշնամի ունենք»
1. Դա չի ենթադրվում, դա դառը իրականությունն է մենք ունենք թշնամիներ և դրանք քիչ չեն, մեր թշնամիները արդեն վաղուց մեր իսկ հավատքը, կրոնը մեր դեմ են օգտագործում (խոսքս աղանդների մասին է):
2. Զենքը անհրաժեշտ է ոչ միայն պատերազմելու այլ նաև պատերազմից խուսափելու համար (ինչքն էլ աբսուրդ չի հնչումգրածս դա այդպես է:) )
3. Համաձայն եմ, որ ոչ ոք կրկնում եմ ոչ ոք «հավատը զենք չպետք է դարձնի » , բայց դա արդեն արվել է և շաաաատ վաղուց այնպես, որ պատերազմը արդեն սկսվել է և մենք առաջին ճակատամարտերը տանուլ ենք տալիս և դա լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս համենայն դեպս ես ինքս լուրջ մտահոգվելու պատճառներ ունեմ:think

emo
02.02.2007, 23:12
Ես ունեմ թշնամի, որի դեմ պետք է կռվել, անողոք պայքար մղել. դա չարն է: Դրա համար էլ ինձ զենք է պետք:
Համաձայն եմ,իհարկե զենք է պետք չարից պաշտպանվելու,նրա դեմ պայքարելու համար:

Ստեղ մի բան է կարևոր,եթե մեկը սենց ասեմ , մի չար բան է անում,ես իմ ունեցած զենքով
չեմ պայքարում այդ մարդու դեմ,այլ՝այն չարի,որից դրդվելով արեց այդ բանը: Դրանք պետք է տարբերել:

Ես ատում եմ սուտը՝ այդ երևույթը,ես չեմ ատում սուտ ասողին:

Ծով
03.02.2007, 14:33
Ես ունեմ թշնամի, որի դեմ պետք է կռվել, անողոք պայքար մղել. դա չարն է: Դրա համար էլ ինձ զենք է պետք:
Որը կարող է լինել քո հավատը կամ ինչպես նշել էիր Աստծո խոսքը…
Այսինքն ամեն ինչ պետք չէ ուղղակի իմստով հասկանալ…Իհուսիկ ջան:) ;)

CactuSoul
03.02.2007, 14:36
իմ զենքերը իմ ընկերներն են։
Իմն էլ:love …
կամ էլ մեկ այլ ձևակերպում՝ իմ ամենասիրելի բառերից մեկի մասնակցությամբ.
Իմ զենքն իմ soulmateներն են: Բա՞:) :

TigranM
04.02.2007, 00:53
Իմ զենքը իմ գիտելիքներն են:

Mesrop
04.02.2007, 08:30
Իմ զենքը իմ վահիկն է

ihusik
06.02.2007, 01:51
Մեջբերում: Բյուրակն-ի խոսքերից
Ես ունեմ թշնամի, որի դեմ պետք է կռվել, անողոք պայքար մղել. դա չարն է: Դրա համար էլ ինձ զենք է պետք:

Որը կարող է լինել քո հավատը կամ ինչպես նշել էիր Աստծո խոսքը…
Այսինքն ամեն ինչ պետք չէ ուղղակի իմստով հասկանալ…Իհուսիկ ջան:) ;)
Շնորհակալ եմ, որ ջնջել եք այստեղ իմ կատարած առաջին գրառումը, քանզի հասկանում եմ, որ սխալ էի արտահայտվել...:) պետք չէ, եթե թագավորը մերկ է, այդ մասին բարձրաձայն ասել, ինչպես <<Մերկ թագավորը>> պատմվածքում:) Ես դիմում եմ խնդրանքով իմ քույրերին ու եղբայրներին, որ օգնեք հասկանամ... Կասե՞ք ինձ, ցանկացած տեսակի զենք պե՞տք է մի մարդու, որը չի ուզում ոչ մեկի հետ պատերազմել ու որի սրտի բնական վիճակը սիրելն է, ուր տեղ չկա ոչ մի թշնամանքի ու ոչ մեկի հանդեպ: Օրինակ բերեմ Ձեր ու իմ սիրած Աստծո խոսքից կամ հավատից. Արդյո՞ք Հիսուս զենք ուներ կամ իրեն հակառակորդներին նա դիտու՞մ էր իբրև թշնամի: Իմ պատասխանը միանշանակ "ոչ" է: Այլապես Նա մի ակնթարթում մեզ համար աներևակայելի նույնիսկ տեսակի զենքերով ու Իր հրեշտակների հետ աշխարհի երեսից կվերացներ Իր թշնամիներին: Իսկ չարիքը ինքն իրեն պարտվում է, եթե մենք ինքներս չենք դառնում նրա նմանը՝ թշնամի ձեռք բերելով, չարանալով, այլ ոչ թե սիրելո՜վ...

Ես զենք չունեմ, այլ ունեմ ուժ իմ մեջ կամ դրսում եղած խավարին, չարին չտրվելու ու Լույսի, Բարու մեջ մնալու (որքան որ կարող եմ ես դա ու որքան որ ուժերս են ներում...) Իսկ իմ ուժը՝ Աստվածային Իմաստությունն է ու Սերը, որոնց հասու եմ այնքանով, որքանով որ հասու եմ (ու ես գիտեմ, թե որքան քիչ) քանզի դրանք Անսահման են...
-------------------------------------------------------------------
Զենքը ուղղակի իմաստով չեմ ընկալում, քանզի գիտեմ շատ զենքի տեսակներ...

Idealistka
06.02.2007, 02:24
Ես զենք չունեմ, այլ ունեմ ուժ իմ մեջ կամ դրսում եղած խավարին, չարին չտրվելու ու Լույսի, Բարու մեջ մնալու (որքան որ կարող եմ ես դա ու որքան որ ուժերս են ներում...) Իսկ իմ ուժը՝ Աստվածային Իմաստությունն է ու Սերը, որոնց հասու եմ այնքանով, որքանով որ հասու եմ (ու ես գիտեմ, թե որքան քիչ) քանզի դրանք Անսահման են...

Իրոք որ դա մարդկային ամենաուժեղ զենքն է: Երբ մարդը սիրում է/ կյանքը, աշխարհը, մարդկանց/, հավատում է ու փորձում է հասկանալ կյանքը, դա տալիս է մարդուն թեւեր, հրեշտակի թեւեր, որոնք հենց իմաստություն կարելի է անվանել, որոնք տանում են այնպիսի հեռուներ քո երեւակայությունը, եւ ինչպես եւ Ֆաուստին են ծանոթացրել, մեզ էլ են ծանոթացնում Աշխարհի Հոգուն:

Իսկ որպես կին՝ կարող եմ մի զենք էլ ավելացնել. կանացի թուլությունը/Слабый пол сильнее сильного в силу слабости сильного пола к слабому. /:

Մանե
06.02.2007, 17:43
«Կիկիկիա» նավի անձնակազմ-Մեր զենքը մեր երազանքն է
Իսկ իմ զենքը այն ամենն է,ինչ ես ունեմ:)

Arisol
06.02.2007, 17:48
Ոչ միշտ, բայց երբեմն իմ զենքն իմ «բջոտ» հայացքն ա, շատերը վախենում են նման հայացքիցս:D :
Իսկ ընդհանրապես…Դեռ չգիտեմ:( …

StrangeLittleGirl
06.02.2007, 19:54
Արդյո՞ք Հիսուս զենք ուներ կամ իրեն հակառակորդներին նա դիտու՞մ էր իբրև թշնամի: Իմ պատասխանը միանշանակ "ոչ" է:
Այո՛, նա ուներ թշնամի. դա չարն է: Չարը Հուդան չէր կամ փարիսեցիները չէին: Չարը սատանան է:

Ի դեպ, մի բան էլ մտածեցի: Կարծում եմ, որ կաթողիկոսի անվան մոտ բոլորովին այլ իմաստով է գրված «Մեր զենքը մեր հավատքն է»: Կարծում եմ, որ նա նկատի ուներ ազգապահպանման գործընթացում է այն զենք, ինչի հետ բնավ համաձայն չեմ: Կներեք, բայց մեր ազգի 90%-ը չգիտի, թե ինչ է քրիստոնեությունը: Ես կասեի «Իմ զենքն իմ հավատքն է» ավելի լայն իմաստով: Ես այն մանանայի հատիկը նկատի ունեմ, որին, կարծում եմ, իմ հավատքը մի օր կհասնի: Եվ այո՛, ես պատերազմում եմ: Ես պատերազմում եմ Չարի դեմ: Պատերազմում եմ ոչ թե չար մարդկանց դեմ, այլ մարդկանց մեջի Չարի դեմ:

ihusik
06.02.2007, 22:49
Արդյո՞ք Հիսուս զենք ուներ կամ իրեն հակառակորդներին նա դիտու՞մ էր իբրև թշնամի: Իմ պատասխանը միանշանակ "ոչ" է:

Այո՛, նա ուներ թշնամի. դա չարն է: Չարը Հուդան չէր կամ փարիսեցիները չէին: Չարը սատանան է: ...այո՛, ես պատերազմում եմ: Ես պատերազմում եմ Չարի դեմ: Պատերազմում եմ ոչ թե չար մարդկանց դեմ, այլ մարդկանց մեջի Չարի դեմ:
Հարգելի Բյուրակն, ճիշտն ասած զարմացել եմ պատասխանիդ վրա, ասեմ ինչու՞: Հիսուս ինքն էր ասում՝ ներեք ու սիրեք ձեր թշնամիներին ու եթե քո ասելով Նա ուներ թշնամի ու դա սատանան է՝ ուրեմն Նա պետք է պահեր իր տված պատվիրանն ու ներեր ու սիրեր սատանային չէ՞, իսկ նրան ում սիրում ես ինչպե՞ս կարող ես թշնամի համարել...

Եվ մեկ էլ կբացատրե՞ս, թե ի՞նչ զենքով ու ինչպե՞ս ես պատերազմում մարդկանց միջի չարի դեմ առանց պատերազմելու այդ մարդկանց հետ ու ինչպե՞ս ես անում, որ այդ խեղճ մարդիկ էլ խաբար չեն լինում, որ իրնց միջի չարի դեմ դու պայքարում ես:D ու դեռ այդքանից հետո այդ մարդիկ էլ չեն վիրավորվում կամ մահանում:o :D

Նախապես շնորհակալ եմ Բյուրակն ջան:)

Կարեն ջան
09.02.2007, 14:18
Իմ զենքը ես եմ :)

emo
09.02.2007, 15:45
[Հարցը ուղված է Բյուրակնին,բայց ես էլ պատասխանեմ հա? :oy :
Համոզված եմ Բյուրակնը չի նեղանա :) ]


Հիսուս ինքն էր ասում՝ ներեք ու սիրեք ձեր թշնամիներին ու եթե քո ասելով Նա ուներ թշնամի ու դա սատանան է՝ ուրեմն Նա պետք է պահեր իր տված պատվիրանն ու ներեր ու սիրեր սատանային չէ՞, իսկ նրան ում սիրում ես ինչպե՞ս կարող ես թշնամի համարել...


ihusik ջան Հիսուս այդ( ներեք ու սիրեք ձեր թշնամիներին) ասաց հաշվի առնելով այն,որ «մենք»,ավելի ճիշտ շատ շատերը, մարդուն են համարում թշնամի,ոչ թե նրա մեջ գործող չարին,այդ «թշնամուն» ասեց ներեք, և շատ քչերն են Բյուրակնի նման մտածում և պայքարում ոչ թե մարդու,այլ ՝ նրա մեջ գործող չարի դեմ:
Աստվածաշնչում բազում տեղեր սատանան ներկայացվում է թշմանի բառով:


ուրեմն Նա պետք է պահեր իր տված պատվիրանն ու ներեր ու սիրեր սատանային չէ՞
սատանան Աստծուց չի,նա չգիտի ինչա Սերը,պետք չի փորձել սիրել նրան:

Իսկ ինչ վերաբերվում է պայքարի ոչ թե մարդում,այլ նրա միջի չարի դեմ.
Ավելի շատ քո այս տողերը զարմանք են առաջացնում


Եվ մեկ էլ կբացատրե՞ս, թե ի՞նչ զենքով ու ինչպե՞ս ես պատերազմում մարդկանց միջի չարի դեմ առանց պատերազմելու այդ մարդկանց հետ ու ինչպե՞ս ես անում, որ այդ խեղճ մարդիկ էլ խաբար չեն լինում, որ իրնց միջի չարի դեմ դու պայքարում ես :D ու դեռ այդքանից հետո այդ մարդիկ էլ չեն վիրավորվում կամ մահանում :o :D

Մի օրինակ ասեմ. Ենթադրենք ես ունեմ ընկեր,որը շատա սիրում սուտ խոսել և դա իր օրվա պարտադիր մասն է կազմում(սուտ խոսելը): Ամեն անգամ այդպիսի առիթ լինելուց,երբ ասենք կբռնվի նրա սուտը, ես նրան վատ խոսքեր չեմ ասի,չեմ ասի սուտասան ես,վատն ես և այլ,որից նա միգուցե վատ կզգա,բայց իմ ասածը օգուտ չի ունենա: Այլ կփորձեմ ուրիշ ձև,որ այդ երևույթը շատ վատա,գլխիտ պրոբլեմներա բերում,չար բանա .. համոզելով,փորձելով հանել այդ չար երևույթը նրա միջից:
Ինձ թվում է հասկանալի է ասածիս իմաստը: :)

Կարող է մեկը բերի ավելի լավ օրինակ:

ihusik
10.02.2007, 01:36
...սատանան Աստծուց չի,նա չգիտի ինչա Սերը,պետք չի փորձել սիրել նրան:
Շնորհակալ եմ emo ջան, այս մտքովդ չես էլ պատկերացնի, թե ինչպե՜ս ես ինձ զվարճացրել:D սատանան Աստծուց չի:) դա նշանակում է Աստված, որ ստեղծեց ամեն բան, ինչ որ գոյություն ունի, չի ստեղծել միայն սատանային (երևի մոռացել էր) կամ էլ սատանան Աստծուց անկախ, Նրանից առաջ կամ հետո, եղել է ու իր համար ման էր գալիս ու երբ Աստված ստեղծեց այդ ամենն՝ սատանան եկավ ու հակառակվեց Աստծուն:D հիմա երկրորդ մասը:) սատանան չգիտի ինչա Սերը,պետք չի փորձել սիրել նրան::D Սատանան չգիտի ինչ է սերը մենք էլ հոմ հույսով եմ գիտենք ինչ է;)
Կներեք թեմայից շեղվելու համար, էլ չեմ շարունակի հույսով եմ:)

Otaku
10.02.2007, 11:48
Իմ զենքը իմ դուդուկն է:

Ջիվան Գասպարյան :D

emo
10.02.2007, 12:09
սատանան Աստծուց չի
Ամեն ինչ բառացիորեն ես հասկանում:)
Հա շատ շեղվեցինք,կարիք չկա շարունակելու:

Ավելացվել է 1 րոպե անց

Իմ զենքը իմ դուդուկն է:

Ջիվան Գասպարյան :D
Հա էլի մի բան եղավ դուդուկով կբամփի:D

StrangeLittleGirl
10.02.2007, 13:04
Էմիլ ջան, սովորաբար ես զայրանում եմ, երբ իմ փոխարեն պատասխանում են, բայց տվյալ դեպքում նույնիսկ ուրախացա: Դու ասել ես այն, ինչ ես կասեի :)

ihusik
10.02.2007, 16:01
Ամեն ինչ բառացիորեն ես հասկանում:)
Հա շատ շեղվեցինք,կարիք չկա շարունակելու:

Ավելացվել է 1 րոպե անց

Հա էլի մի բան եղավ դուդուկով կբամփի:D

Էմիլ ջան, սովորաբար ես զայրանում եմ, երբ իմ փոխարեն պատասխանում են, բայց տվյալ դեպքում նույնիսկ ուրախացա: Դու ասել ես այն, ինչ ես կասեի Ախր emo ջան վատն էլ դա է, որ ուղիղ չեմ հասկանում էլի;) ուղղակի մարդ որ չի ուզում իր սխալն ընդունի ոչ ոք չի կարող դա նրան ստիպի անել:)

Հատուկ emo-ն ու Բյուրակնը որ չնեղենան ես էլ զենք ձեռք բերեցի ու զինվեցի. ու գիտե՞ք ի՜նչ զենք եմ ձեռք բերել...:) չեք գուշակի...:P լոմ ո՞նց էր ձեր համար:

Իմ զենքը իմ լոմն է:D համ էլ լոմի դիմաց խաղ չկա:D
Իմիջիայլոց առաջարկեք քաղաքում մի բանվորի ձեռքը լոմով նկարի տակ գրեն Իմ զենքը իմ լոմն է:D

Անժելիկա
10.02.2007, 16:21
Իմ զենքն իմ հավատն ու սերն է առ ԱՍՏՎԱԾ

Մելիք
10.02.2007, 16:25
Ես լրիվ անզեն եմ, բայց եթե մեկը փորձի զենքով իմ դեմ դուրս գա, կամ էն մարդկանց ու էն ամենի ինչի, որ ինձ համար թանկ են, կփոշիացնեմ:

lili-4
10.02.2007, 19:31
Իմ զենքը իմ հոգում եղած մեծ սերն է ՄԱՐԴ արարածի հանդեպ…Փորձում եմ չարին հաղթել բարությամբ:Հավատացնում եմ, որ օգնում է, փորձեք::)

A<R<A<K<S
13.02.2007, 19:35
Իմ զենքը առհամարանքն է :
Կարծում եմ ոչ ոքի դուր չի գա առհամարված լինելու փաստը:

Tumbler
17.02.2007, 22:37
Իմ զենքը իմ ձերներն ու ոտերնեն. Մեկել մեկ-մեկ դուբինկա, խանչալ, ցեպեր.:D

Goga
17.02.2007, 23:17
Տարբեր իրավիճակների համար օգտագործում եմ տարբեր զենքեր:) Իմ զենքն իմ լեզուն է, արհամարհանքը, աչքերը և այլն:

Enipra
18.02.2007, 14:47
Եթե չեմ սխալվում կաթողիկոսի դեպքում գրված է

Մեր զենքը մեր հավատն է
Ճիշտ ես, բայց, ժողովուրդ, նկարում ոչ թե կաթողիկոսն է, այլ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը՝ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդը։ :o

Իմ զենքը երևի ժպիտս է ու բարությունս։ :):oy:roll

Մի հատ էլ կործանիչ զենք ունեմ, որը նախատեսված է բացառապես սեփական անձի խոցման համար՝ ծուլությունս է։ :(

Artgeo
26.02.2007, 11:26
Իմ զենքն իմ պայքարն է։

http://chi.am/news/070223/pictures/glxavor.jpg

Նկարը՝ «Չորրորդ իշխանության» (http://chi.am/news/070223/07022301.htm)

Malu
26.02.2007, 13:55
Իմ զենքն իմ աչքերն ու անսահման բարությունն են :)

Censor
04.03.2007, 20:46
Իմ զենքն իм Մաֆիոզզզին ու Քլունգով Մահն են )))))))
Թան խմեք երեխեք ջան )))

Մասսագետ
05.03.2007, 18:25
եթե ասեմ ռազմական գաղտնիք չե՞մ բացի:

Ուրվական
03.11.2007, 14:39
Իմ զենքը իմ մտածելակերպն է...

Script
03.11.2007, 16:44
Իմ զենքը իմ զենքնա-Кольт Дабл Игл.Газовый пистолет. 9 мм.10-ти зарядный.:B

Belle
03.11.2007, 19:36
Իմ զենքը իմ անկեղծությունն ու մարդկանց օգնելու պատրաստակամությունս են: ;)

Empty`Tears
04.03.2008, 08:21
Տարբեր իրավիճակների համար օգտագործում եմ տարբեր զենքեր:) Իմ զենքն իմ լեզուն է, արհամարհանքը, աչքերը և այլն:

Համամիտ եմ...Տարբեր իրավիճակներում օգտագործվում են տարբեր զենքեր....
Սակայն՝ Այն ինչ մտածում եմ, ասվում է՝ իմ կողմից... :(

Երկնային
12.07.2008, 23:20
Իմ զենքը իմ սմայլերն են… :D:D

Kuk
12.07.2008, 23:50
Իմ զենքը իմ ...

Էս արտահայտությունը որ լսում կամ կարդում եմ..:[

Empty`Tears
13.07.2008, 04:38
Իմ զենքը իմ ՝

Հանգստությունս, բարությունս..:)
էլ չգիտեմ :oy

Մանոն
13.07.2008, 12:05
Իմ զենքն իմ հավատն է:

Grace43
13.07.2008, 13:52
Իմ աչքերն են

Ռուֆուս
13.07.2008, 14:04
Իմ զենքը իմ նասկիներն են....

Գալաթեա
13.07.2008, 17:28
Իմ զենքը իմ նասկիներն են....

Հայկ, չամուսնանաս հանկարծ, թե չէ կինդ մաքրասիրության մոլուցքի հերթակա նոպայի ժամանակ կարողա քեզ զինաթափի :D

Ռուֆուս
13.07.2008, 17:42
Հայկ, չամուսնանաս հանկարծ, թե չէ կինդ մաքրասիրության մոլուցքի հերթակա նոպայի ժամանակ կարողա քեզ զինաթափի :D

չի կարա, ոտերս էլ պակաս վտանգավոր զենք չեն :D

dvgray
13.07.2008, 17:44
չի կարա, ոտերս էլ պակաս վտանգավոր զենք չեն :D
Իսկ ատոմայինը երևի թևատակերն են չէ՞ :8

Գալաթեա
13.07.2008, 17:50
Իսկ ատոմայինը երևի թևատակերն են չէ՞ :8

Դիվ...ջրածնայինը չմանրամասնես :D

dvgray
13.07.2008, 17:51
Դիվ...ջրածնայինը չմանրամասնես :D
Չեմ մանրամասնի, մանավանդ որ դրա տեղը գաղտնի ա ու ոչ մեկն էլ կարգին չի տեսել ;)

Դեկադա
29.07.2008, 08:55
Իմ զենքը իմ լռությունն է:

Amaru
29.07.2008, 10:24
իմ զենքը իմ մանգաղն ա՜

Բարեկամ
29.07.2008, 10:36
ամենահզոր զենքը բացարձակ անզենությունն ա. էդ վախի լիակատար բացակայությունն ա, որի դեմ խաղ չկա, այսպես ասած…

varduuhi
29.07.2008, 10:43
Իմ զենք իմ գոռոզությունն է
Իմ զենքը իմ քաշն
Շուշան Պետրոսյան:[

Վարպետ
29.07.2008, 10:50
Իմ զենք իմ գոռոզությունն է
Իմ զենքը իմ քաշն
Շուշան Պետրոսյան:[

Իսկ դու զենք չունես, աչոնիկ?

varduuhi
29.07.2008, 11:10
Իսկ դու զենք չունես, աչոնիկ?

:think:think
Իմ զենքը իմ համեստությունն է:oy
(Ասում են):oy

Vive L'Armenie
11.08.2008, 20:39
Ես լա՜վ զինված եմ :D
Իմ զենքերից մեկն իմ լռությունն է :ok
......................................... անտարբերությունն է :P

Brigada
12.08.2008, 01:40
Ոտերն է

Վարպետ
12.08.2008, 03:19
Իմ զենքն իմ ամպուտացված նյարդերն են:

dvgray
12.08.2008, 03:42
Իմ զենքը
Երևանում իմ 12 կալիբրի հրացանն էր:
Ստեղ օդամղիչ ատրճանակն է որը միշտ մեքենայիս թաքստարանում է: Դանգլուց հանգիստ նեգր կարելի է սպանել :hands
Սիդելնիկիս տակ միշտ պահում եմ բեյսբոլի թանգանոց բիտաս: Հզոր զենք ա :B
:)

Ծով
12.08.2008, 03:44
Իմ զենքը
Երևանում իմ 12 կալիբրի հրացանն էր:
Ստեղ օդամղիչ ատրճանակն է որը միշտ մեքենայիս թաքստարանում է: Դանգլուց հանգիստ նեգր կարելի է սպանել :hands
Սիդելնիկիս տակ միշտ պահում եմ բեյսբոլի թանգանոց բիտաս: Հզոր զենք ա :B
:)


Ծալովի դանակն ի՞նչ ա, որ չունես:D:D:D:D:D

Dayana
12.08.2008, 08:34
Դե ես բազմիցս ասել եմ ;) Իմ Զենքը ՝ ձեր բագերն են :P

Razo
12.08.2008, 09:37
Իմ նոթբուքնա…

Չգիտեմ քանի կգ-ա բայց…:):):)

Ասենք մի մետրից ընգնի մեկի ոտքին՝ վիրակապը անպակասա… :D

Empty`Tears
12.08.2008, 11:19
Իմ զենքը իմ զույգ նասկիներն են.. էս ամառվա շոգին..:D:D

Chilly
12.08.2008, 17:54
Ես զենք չունեմ :(

Enigmatic
04.12.2008, 00:35
իմ զենքը իմ աչքերն են:B

Երկնային
04.12.2008, 00:38
Իմ զենքը իմ բռունցքն է… :))

բայց հենց զգում եմ, որ ուժս չի պատի (բավականին հաճախ եմ զգում), գործի եմ դնում անձնական հմայքը… :oy :D

Ribelle
04.12.2008, 00:41
Նայած ինչ ճակատամարտ ա:)
երբեմն աչքերս են, երբեմն համառությունս, մեկ մեկ էլ սուր լեզուս:)

ավելի լավա տրամվայի տակ ընկնել քան իմ լեզվի:oy:D

Ռեդ
05.12.2008, 21:02
Սուրեն Բաղդասարյան - "Իմ զենքը մնաց մեքենայում" :cry :lol :D :D

Yellow Raven
05.12.2008, 21:30
Իմ զենքը իմ առաջին միջանկյալներն են.... :D

Morpheus_NS
05.12.2008, 21:50
Ւմ զենքը... չէ՝, չեմ ասի որն է, այլապես այն արդեն զենք չի լինի:

ivy
05.12.2008, 21:51
Իմ զենքը ես եմ, տեղով մեկ՝ բոմբ: :))

*e}|{uka*
06.12.2008, 00:48
Իմ զենքը իմ ...

Այ մարդ ես զենք չունեմ, չնայած մի հատ ռագատկա ունեմ, բայց ծիտ խփելու համար չի, գրանցեք :)

Սամվել
06.12.2008, 00:59
Այ մարդ ես զենք չունեմ, չնայած մի հատ ռագատկա ունեմ, բայց ծիտ խփելու համար չի, գրանցեք :)

Բա Փշե՞րը :))

Kuk
06.12.2008, 02:09
Իմ զենքը իմ բռունցքն է… :))

բայց հենց զգում եմ, որ ուժս չի պատի (բավականին հաճախ եմ զգում), գործի եմ դնում անձնական հմայքը… :oy :D

Բայց քո նման դաժան մենակ դու եսhttp://stg.odnoklassniki.ru/res/default/Images/smiles/49a.gif

Lion
06.12.2008, 17:56
Իմ զենքը իմ գրքերն են:)

Belle
06.12.2008, 18:02
Իմ զենքը իմ լավատեսությունն է ;)

Ուլուանա
06.12.2008, 23:07
Ւմ զենքը... չէ՝, չեմ ասի որն է, այլապես այն արդեն զենք չի լինի:
Համաձայն եմ։ Եթե զենք բառն ընկալում ենք որպես պաշտպանական միջոց, ապա ի՞նչ իմաստ ունի ռազմական գաղտնիքներդ բացահայտելը. դրանից գոնե մասամբ կզինաթափվես։ Ես վերջերս մի հատ շատ լավ զենք եմ հայտնաբերել ինձ համար, բայց դե ինչի՞ ասեմ որ։ :P

Tigran1989
07.12.2008, 00:23
Իմ զենքը իմ ռուս-հայերեն բառարանն ա, բայց հիմնականում ինչ ձեռքիս տակ ընգնի:
Իսկ եթե ավելի լուրջ իմ զենքը իմ սերն էր, որ ցանկացած անհույս պահի, վտանգավոր, մահից մի քայլ բաժանող պահի, ինձ կարող էր ստիպել կռվել, հաղթել:
Երևի բոլորի մոտ էլ տենց ա, ուղղակի ոչ բոլորը գիտեն իրանց ամենալավ զենքը, չնայած կյանքը դեռ ցույց կտա:

aerosmith
13.12.2008, 01:36
ին զենքը իմ հեռատեսություննա, որ մի քայլ անելուց առաջ , մի քանի անգամ մտածում եմ, տարբեր վերսիաներ եմ անում, նոր էդ քայլը անում եմ

dvgray
13.12.2008, 03:31
իմ զենքը իմ 16 կալիբռի կիսաավտոմատ ՏՈԶ-ն է: Պահում եմ աչքիս լույսի պես :): նույնիսկ մի քիչ էլ ավելի լավ ;)

Այբ
11.04.2014, 21:02
Իմ զե՞նքը...երբեք դրա մասին չեմ մտածել...:think

Ռուֆուս
11.04.2014, 21:11
Իմ զե՞նքը...երբեք դրա մասին չեմ մտածել...:think

Բալամ, 6 տարվա նախնադարյան վրան մի մետր թոզ նստած մեռած թեման արթնացրիր, որ ընդամենը ասես, որ չգիտե՞ս :))

Այբ
11.04.2014, 21:42
Բալամ, 6 տարվա նախնադարյան վրան մի մետր թոզ նստած մեռած թեման արթնացրիր, որ ընդամենը ասես, որ չգիտե՞ս :))

Դե ես արթնացրեցի, որ ուրիշներն էլ գրեն::D

Ռուֆուս
11.04.2014, 22:21
Էս ի՞նչ գրվեց ջնջվեց էստեղ, չհասցրի կարդալ :(

LisBeth
11.04.2014, 22:30
քանի թեման թարմացվել ա. guns don't kill people a,a i kill people chk, chk with guns (c) mc v*gina

Յոհաննես
11.04.2014, 22:32
Իմ զենքը իմ մեջքի խալն է(մեծ է :D ) :D

Ֆաուստ
11.04.2014, 23:28
իմ զենքը ես՝ ինքս եմ:D

Արամ
12.04.2014, 00:35
Ես զենք չունեմ -_-

My World My Space
12.04.2014, 00:43
Ես զենք չունեմ -_-

հասարակությունը քեզ զինաթափել ա... :P :))

Նաիրուհի
12.04.2014, 01:52
Ես զենք ունեմ՝ ինքնաբավ լինելս ու առանց մարդկանց ապրել կարողանալս։

VisTolog
12.04.2014, 10:26
Լիքը պետական գաղտնիք գիտեմ: :secret

My World My Space
12.04.2014, 13:22
Լիքը պետական գաղտնիք գիտեմ: :secret

քո տեղը գիտեն…. :))

Sagittarius
12.04.2014, 14:03
Իմ զենքն Աստծո Խոսքն է:

Բյու՞ր, խորանա՞նք :))

Պարոն Քյանդար
25.04.2014, 18:57
Լիքը պետական գաղտնիք գիտեմ: :secret;)

Իմ զենքը իմ լեզուն ա,մի քանի պետ գաղտնի ստրատեգիա դրել եմ բլոգումս,բայց Հայաստանի շահերից բխում էր,որ ոչ ոք չիմանար…:Dմի քանի հատ պետական գաղտնիք կասես,ասենք Հայոց Բանակը քանի զինվոր ունի՞