PDA

Դիտել ողջ տարբերակը : Արիացի՜, բարի ծառայություն քեզ :love



Արևհատիկ
15.06.2010, 20:31
Սա՜ս:kiss:love, դե գիտես էլի, որ չեմ ուզում գնաս: Ափսոս, որ իմ ուզելով չի, իմ ցանկությունից չի կախված: :cry

Սա՛ս, քեզ շատ եմ կարոտելու: Ճիշտ ա հիմա էլ եմ քեզ ուշ-ուշ տեսնում, բայց դե գիտեմ, որ ապահով ձեռքերում ես՝ Լուսնյակի մոտ ես էլի :love

Մի շաբաթ ա գիտեմ, որ բանակ ես գնալու, բայց թեմա չէի բացում, որովհետև սրտիս մի անկյունում հույս ունեի, որ կտան էդ անտեր տարեկետումը :angry Բայց, չէ, ոնց տեսնում եմ, պիտի գնաս: :(

Կյանքում նենց ա ստացվել, որ դու ես միշտ ինձ խորհուրդներ տվել: Դե համ ինձնից մեծ ես, համ էլ ահագին խելոք ես: :8 Հիմա չգիտեմ էլ ինչ ասեմ: :P
Մենակ ուզում եմ ասեմ, որ շատ չմտածես մեր՝ բոլորիս, մասին: Ամեն ինչ լավ կլինի: Դու էլ գնա խելոք ծառայի, որ շուտ էդ երկու տարի անցնի, գաս տուն, առաջին հերթին ընտանիքիդ՝ Լուսնյակի ու ձեր ապագա պստոյի մոտ :love, հետո էլ՝ մեր:))
Բարի ծառայություն քեզ պուպուշս :love

Շինարար
15.06.2010, 20:33
Անփորձանք ծառայություն, Արիացի ջան:)

Հայուհի
15.06.2010, 20:35
Անփորձանք ծառայություն, բարով հետ գաս;)

Ambrosine
15.06.2010, 20:36
Համէ՞... ես էլ մտածեցի երեխուն ու Լուսաբերին ա ծառայելու :Դ
Սասուն ջան, բարի ծառայություն քեզ :Ճ

Այ որ երկվորյակներ ծնվեին... :ՃՃ

Հայկօ
15.06.2010, 20:36
Անփորձանք, եղբայր :): Երկու տարին թող երկու շաբաթվա նման թռնի :):

Ռուֆուս
15.06.2010, 20:42
Սասուն ջան, քեզ բարի ծառայություն ու անփորձանք վերադարձ եմ մաղթում:

Լուսաբերին էլ համբերություն եմ մաղթում, կտեսնեք, էս երկու տարին ինչ արագ կանցնի :) Աստված տա մոտիկ տեղ ծառայես, որ ապագա պստոյիդ բոլոր «առաջին ....»-ներին անձամբ ներկա գտնվես :)

Ձայնալար
15.06.2010, 20:46
Բարով գնաս բարով գաս Սասուն ջան: Իսկ մեկ երեխա ունեցողներին արտոնություններ չե՞ն հասնում՝ գոնե մոտիկ տեղ ծառայեիր:

Meme
15.06.2010, 20:47
Անփորձանք ծառայություն:)

Նարե
15.06.2010, 20:47
Աստված պահապան քեզ Արիացի ջան
Լուսաբեր ջան քեզ ու պուճուրին էլ համբերություն:

Elmo
15.06.2010, 20:50
Սաս ջան քեզ բարի ծառայություն: Չնայած ծառայությունը էդքան դժվար բան չի, կարևորը համբերություն ու խաղաղություն:
Լուսաբերին էլ առողջություն, որ երեխուն լավ պահի: Էդքան էլ լավ չի, որ հիմա ես գնում, բայց դէ չմտածես: Իմ հետ մի քանի հոգի ծառայող կային, որոնք երեխա ունեյին: Արձակուրդ ա բան ա տալիս են, որ գաս երեխուն տենաս: Քեզ անփորձանք ծառայություն:

AniwaR
15.06.2010, 20:55
Անփորձանք ծառայություն եմ մաղթում: :bye

Լեո
15.06.2010, 20:56
Բարի ծառայություն:

Ֆոտոն
15.06.2010, 20:57
Բարի ծառայություն, բարի վերադարձ: Ուժերդ տեղը պահի: :)

Dayana
15.06.2010, 20:58
Սաս ջան, բարի ծառայություն քեզ: Լուսնյակին ու պստիկին էլ համբերություն, որ դիմանան: Բայց մի լավ բան կա, դու էն բացառիկ պապանիկներից կլինես, ում մոտ իրենց պստիկը կգնա բանակում այցելության: :))

Norton
15.06.2010, 21:01
Անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ:)

ԿԳԴ
15.06.2010, 21:03
Արիացի ջան բարի ծառայություն քեզ, Լուսաբերին էլ համբերություն: :)

*e}|{uka*
15.06.2010, 21:06
Վայ: :(
Բարի ծառայություն Սաս ջան, Լուսին էլ համբերություն: :)

Ռեդ
15.06.2010, 21:06
Սասուն ջա՞ն, :), քեզ բարի-խաղաղ-անփորձանք ծառայություն, Լուսաբերին ու էն :baby-ին էլ համբերություն:

yerevanci
15.06.2010, 21:17
քեզ բարի ու անփորձանք ծառայություն

Yevuk
15.06.2010, 22:03
Բարի ու անփորձանք ծառայություն, Սասուն: Լուսն էլ թող շատ չտխրի, 2 տարին ակնթարթի պես կանցնի: Համբերություն ձեզ: :)

Farfalla
15.06.2010, 22:04
Արիացի ջան անփորձանք ծառայություն քեզ :)

Դատարկություն
15.06.2010, 22:09
Սասուն ջան, քեզ բարի ծառայություն ու բարի վերադարձ:)

davidus
15.06.2010, 22:13
Սաս ջան, անփորձանք... շատ ենք խոսացել էս թեմայով, էլ չեմ ուզում կրկնեմ նույնը...
Գոնե պստոն մինչև գնալդ ծնվեր...

Ժունդիայի
15.06.2010, 22:19
Բարի ծառայություն Սասուն ջան Միհրն ու Վահագնը քեզ միշտ պահապան: :goblin

Լուսնյակ-Լուսաբե՞ր, քեզ էլ համբերություն:)

Փոքրիկ
15.06.2010, 22:30
Սաս ջան, անփորձանք ծառայություն քեզ: ;)

Tig
15.06.2010, 22:34
Սասուն ջան, պինդ կաց, անփորձանք, բարով գնաս, բարով գաս:

Chuk
15.06.2010, 22:38
Սասուն ջան, անփորձանք ծառայություն եմ մաղթում :)
Շուտ գնա արի, պստոյին լավ պապայություն արա :)

Ուլուանա
15.06.2010, 22:41
Անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ, Արիացի ջան։ :) Լուսաբերին էլ համբերություն ու լավատեսություն, ավելի ճիշտ՝ երկուսիդ։ Դե, ոչինչ, պստոն որ ծնվի, էրեխու խնամքով, բանով կզբաղվի Լուսաբերը, ավելի թեթև կտանի, մինչև վերադառնաս։ ;)

Izabell
15.06.2010, 22:47
Անփորձանք ծառայություն եմ մաղթում:)

Yellow Raven
15.06.2010, 22:51
Բարի ծառայություն Արիացի ջան:)

Life
15.06.2010, 23:18
Անփորձանք:)

Նաիրուհի
15.06.2010, 23:51
Միշտ էլ լավ է, երբ գիտես, որ քեզ սպասում են: Իսկ քեզ ավանդական սպասողներից բացի երկու հրաշք էլ կսպասեն՝ կինդ ու փոքրիկդ… Լավ ծառայիր, որ հետո, երբ տղադ բանակ գնա, խորհուրդներ տաս, երբ գա, նրա հետ հիշես քո ծառայության զվարճալի դեպքերը:
Երկու տարին երկար ժամանակ չի, բարով գնաս, բարով գաս…

Ինչուիկ
15.06.2010, 23:59
Բարի և անփորձանք ծառայություն :)

Lion
16.06.2010, 07:32
Անփորձանք ծառայություն, ապեր, ու բարի վերադարձ...

Ամեն տղամարդ էս կյանքում իր ընտրությունն ինքնա անում - էս էլքո ընտրությունն էր` գնալ ու ծառայել մեր Հայրենիքին, մեր երկրի ապահովությանը: Ես հարգում եմ էդ բանը, ապեր...

Բարի ծառայություն քեզ ապեր ու... բարի վերադաևձ :)

P.S.

"...- Հը՞, ասպետ, էլի նույնն ես մնացել, չէ՞: Քե՞զ ինչը բանակ բերեց:
Տիգրանը մի պահ նայեց Վահանի դեմքին, իսկ հետո հայացքը փախցնելով պատասխանեց.
- Այդպես էր պետք Վահան, պետք էր…
Վահանը չկարողացավ ժպիտը թաքցնել, սակայն արագորեն իրեն հավաքեց և ասաց.
- Տո ի՞նչն էր պետք, այ տղա, քո ի՞նչ տեղն է բանակը…: Քեզ համար հանգիստ նստեիր էլի քո համալսարանում: Պիտի անպայման տեսնեիր, հա՞, այս ամենը:
- Ես նստեմ, դու նստես, նա նստի: Բա էս երկրի համար ո՞վ խրամատում կանգնի,- իր խոսքերի ակամա պաթոսից վատ զգալով՝ պատասխանեց Տիգրանը:
- Երկրի հա՞, ասում ես երկրի՞: Տո էս երկիրը քեզ ի՞նչ է տվել, որ դու իրեն ինչ տաս: Տո էս երկիրը չի, որ…
Վահանը ուզում էր շատ բան ասել և կասեր էլ, բայց նայելով Տիգրանի հասկացած ու ամեն ինչ արդեն ընկալած դեմքին, փախցրեց հայացքն ու կրկին հետ ընկավ իր անկողնու վրա.
- Դու ճիշտ ես, Վահան, դու ամեն ինչում ճիշտ ես,- պատասխանեց Տիգրանը,- Դու պարզ ու տրամաբանական ես մտածում: Հասկացիր, Վահան, ես հիմար մարդ չեմ և ոչ էլ կույր եմ: Բայց ես վախենում եմ այդ տրամաբանությունից, հա, հենց այդ տրամաբանությունից եմ վախենում: Դրա երեսից է երևի եղել, որ մեր ծովից-ծով երկրից այս մի բուռն է մնացել: Դրա երեսից էր երևի, որ Կարսի պես ամրոցը առանց կռվի հանձնվեց…: Չգիտեմ, Վահան, չգիտեմ, բարդ բան ես ասում, շա՜տ բարդ: Դու մի հարց ես բարձրացնում, որի պատասխանը ես չգիտեմ: Չգիտեմ Վահան, իրոք չգիտեմ: Ու գիտես, Վահան, ես վախենում եմ: Հա, մի զարմացիր, դու ինձ լավ գիտես ու ես նույն Տիգրանն եմ մնացել, բայց ես վախենում եմ: Ես վախենում եմ այդ պատասխանն իմանալուց, հասկանո՞ւմ ես: Վախենում եմ, որ հանկարծ կպարտվեմ այդ պատասխանի անհաղթահարելի տրամաբանության առաջ..."

Katka
16.06.2010, 07:56
Բարի ծառայություն, Սասուն ջան: Կորեւորը մոտիկ ու լավ տեղ ընկնես: Հիմա ուղեղի հերթն է, զգացմունքները մի կողմ բրդի: ;)

Արշակ
16.06.2010, 09:34
Անփորձանք ծառայություն, Սասուն ջան։

Annushka
16.06.2010, 09:37
Բարի ծառայություն, Սասուն ջան::) Պստոն ու Լուսաբերը անհամբեր սպասելու են իրանց պապայի վերադարձին, որ մի լավ քեֆ անեն: Ընտանիքիդ շատ կկարոտես, մանավանդ երեխուն, բայց դե ինչ արած, համբերություն ա պետք ::) Մի դրական կողմ կա այս ամենի մեջ, Սասուն ջան. երեխու գիշերային լացից ու ծվծվոցից պրծար::D Լուսաբերն երեխուն ա ծառայելու, դու էլ հայրենիքին, Սաս ջան;)

SSS
16.06.2010, 09:51
Բարի, անփորձանք ծառայություն ու լիքը ուժ և համբերություն ձեզ

unknown
16.06.2010, 09:57
բարի ու անփորձանք ծառայություն:)Լուս քեզել համբերություն:)

A.r.p.i.
16.06.2010, 11:46
Գնում ես հա?:(Սաս ջան:love գիտես չէ, մինչև ամենավերջին պահը համոզված էի, որ չես գնալու, բայց ափսոս էս անգամ ինտուիցիաս ինձ դավաճանեց: Բայց տխրել պետք չի: Հա մեկը չեղավ ասի աչքդ լույս;), չէ որ.
1. Պիտանի ես շարային ծառայության,
2. Կգնաս, 2 տարի կհանգստանաս էդ լարված աշխատանքիցդ,
3. Տարիներ հետո երեխեքիդ բանակային կյանքիցդ լիքը պատմելու բան կունենաս::)

Սաս, ախպերս:love, հեչ չմտածես, բարով գնա, անփորձանք ծառայի, ու վերադարձիր ընտանիքիդ գիրկը: Լուսնյակին ու քեզ մեծ համբերություն ու ուժ դիմանալու էս 2 տարվան: Թող որ մոտիկ տեղ ընկնես, որ պստոյիդ ու կնոջդ կողքին լինես: Ափսոս , որ չեմ կարող գալ ու էդտեղից քեզ հրաժեշտ տալ, բայց հուսամ, որ էս 2 տարվա մեջ շուտ-շուտ կտեսնեմ քեզ: Սիրում եմ քեզ շատ-շատ, կկարոտեմ/ենք: Բարի ծառայություն ախպերս:bye:kiss

Kuk
16.06.2010, 11:53
Անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ եմ մաղթում :)

VisTolog
16.06.2010, 11:54
ժամանցային, անփորձանք ծառայություն եմ ցանկանում::))

Safaryan
16.06.2010, 12:28
Ամփորձանք ծառայություն ու բարի վարադարձ քեզ:

Ապե Ջան
16.06.2010, 12:55
Բարի ծառայություն, խաղաղություն երկրին, ձեզ էլ համբերություն, մինչև անկացնեք այդ փոքր-ինչ դժվարին 2 տարին: ;)

Գալաթեա
16.06.2010, 13:04
Սաս ջան, Լուս ջան, չտխրեք, նախ մոտիկ ա ընկնելու, կտեսնեք, հետո էլ...սիրող մարդկանց համար հեռավորություն չկա:
Առողջ ու ուրախ ծառայես ու Լուսն էլ միշտ զգա, որ դու կաս, կողքին ես:
Պաչ-մաչ:

Ariadna
16.06.2010, 13:04
Սասուն ջան, բարի ծառայություն։ Ամեն ինչ լավ կլինի, համբերություն ու ուժ քեզ ու Լուսնյակին ու էն ճստոյին, որ երևի հիմա արդեն ամեն ինչ հասկանում ա :)

Legolas
16.06.2010, 13:41
Բարի ծառայություն Սասուն ջան:)

Smokie
16.06.2010, 13:58
Բարի եւ անփորձանք ծառայություն քեզ Արիացի, Լուսաբերին եւ երեխային էլ համբերություն:

Երկնային
16.06.2010, 19:52
Բարի ծառայություն :)

Արիացի
17.06.2010, 08:57
Շնորհակալություն երեխեք ջան::) Որ ինձնով լիներ հաստատ ես պահին չէի թողնի ու գնայի, բայց... լավ, դուք էլ լավ կացեք, առողջ եղեք, սիրեք իրար, գամ տեսնեմ ահագին մարդիկ ամուսնացել են արդեն, երեխեք են ծնվել ու նման լավ բաներ, ես էլ մոտ կլինեմ, շուշուտ տուն կգամ, ձեզ հետ էլ կլինեմ:

Մի քանի ժամ մնաց մինչև գնամ ու մի երկու տարի մինչև գամ :)) դրա համար էլ ասում եմ առայժմ :bye

Արևհատիկ
18.06.2010, 19:46
Ժո՛ղ, եկել եմ ասեմ, որ Սասունին Չոբանքարա (հուսով եմ ճիշտ գրեցի) են տանում :))

Monk
19.06.2010, 04:18
Չգիտեմ ինչու, մի քիչ անսպասելի էր, որ տեսա Արիացուն բանակ ճանապարհելու թեմա: :8 Չգիտեմ երբ կկարդա, բայց անփորձանք ծառայություն և բարի վերադարձ եմ մաղթում, Լուսաբերին էլ՝ համբերություն: Միշտ իրենց պստլոյի գլխից անպակաս լինեն: :)

Մանուլ
21.06.2010, 23:16
Սասուն ջան, անփորձանք ծառայություն: Չեմ կարող պատկերացնել, բայց ենթադրում եմ, որ շատ ահավոր է էս վիճակում Լուսին թողնելն ու բանակ գնալը: Ոչինչ, մենք իրանց լավ կնայենք :): Բարի ծառայություն :):

Լուսաբեր
21.06.2010, 23:37
Ոչինչ, մենք իրանց լավ կնայենք :): :

Նայի էլ ասեցիր :))

Ինքը շատ լավա, օրը մի քանի անգամ զանգումա, խոսում ենք, տեղը լավա էլի, տաքա :)) Ես կիրակի էլ գնալու ենք տեսության արդեն, չնայած որ հլա պրիսյագ չի եղել )))
Կփոխանցեմ :) մերսիկներ բոլոր
:cry2

Surveyr
22.06.2010, 08:04
Նայի էլ ասեցիր :))

Ինքը շատ լավա, օրը մի քանի անգամ զանգումա, խոսում ենք, տեղը լավա էլի, տաքա :)) Ես կիրակի էլ գնալու ենք տեսության արդեն, չնայած որ հլա պրիսյագ չի եղել )))
Կփոխանցեմ :) մերսիկներ բոլոր
:cry2

Լուսաբեր ջան կբարևես ու բարի ծառայություն կմաղթես, անփորձանք:Չզարամանաս, ուղտի ականջում քնած եմ եղել:
Ասեցիր Չոբանքարա:think, հակաօդայինի թե՞ սակրավորականի ուսումնականումա:

Լուսաբեր
22.06.2010, 08:55
Լուսաբեր ջան կբարևես ու բարի ծառայություն կմաղթես, անփորձանք:Չզարամանաս, ուղտի ականջում քնած եմ եղել:
Ասեցիր Չոբանքարա:think, հակաօդայինի թե՞ սակրավորականի ուսումնականումա:
Եղավ :)
Հակաօդայիննա կարծեմ: