PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆորումի տեխնիկական ուղեցույց

VisTolog
14.06.2010, 15:57
Ֆորումի տեխնիկական ուղեցույց, նախատեսված ոչ միայն նոր անդամների, այլ նաև մշտականների համար: Այստեղ գրված են ֆորումի այն հիմնական հնարավորությունների մասին, որը ցանկացած ակումբցի ցանկալի է, որ իմանա:

Հաճախ Տրվող Հարցերը
Ինչպե՞ս գրել հայերեն:
Ինչպե՞ս խմբագրել անձնական տվյալները:
Ինչպե՞ս տեղադրել Ձեր նկարը անձնագրում:
Ինչպե՞ս տեղադրել նկար, կամ ինչպես ընդունված է ասել` ավատար:
Հաջորդը` խմբագրել ստորագրությունը: Ի՞նչ է ստորագրությունը:
Ինչպե՞ս ֆորումում լինել անտեսանելի:
Ինչպե՞ս թաքցնել վարկանիշը:
Ինչպե՞ս անջատել նամակներ ստանալու հնարավորությունը:
Ինչպե՞ս ուղարկել ինչ-որ մեկին հաղորդագրություն, չօգտագործելով անձնական նամակի հնարավորությունը:
Ինչպե՞ս անջատել այցելուի հաղորդագրություն թողնելու հնարավորությունը:
Ինչպե՞ս կառավարել այցելուի հաղորդագրությունները:
Սոցիալական խմբերին անդամակցություն:
Անձնագրի անվտանգություն:
E-mail-ին եկող ծանուցումներ:
Գրառումների հետ գործողություններ:
Ինչպե՞ս անել ճիշտ գրառումներ, մեջբերումներ:
Ինչպե՞ս ներդնել նկար գրառման մեջ:
Ինչպե՞ս ներդնել տեսահոլովակ YouTube-ից կամ այլ հնարավոր կայքերից:
Ի՞նչ է անձնական նամակագրությունը (PM) (http://www.akumb.am/private.php/):
Թեմաների բաժանորդագրություն:

Ինչպե՞ս գրել հայերեն:

1. Ֆորումն ունի հայերեն գրելու հնարավորություն: Անհրաժեշտ է ընդամենը սեղմել "Esc" ստեղնը, և այն կմիանա:

Համակարգն անջատված`

http://img190.imageshack.us/img190/4543/escno.png

Համակարգը միացված`
http://img375.imageshack.us/img375/1511/escyes.png

2. Կարող եք նաև օգտվել KDWin ծրագրից: Եթե չունեք, կարող եք բեռնել այստեղից (http://network.am/Mirrors/1/KDWin3.01b.zip):

KDWin-ով հայերեն գրելու համար, անհրաժեշտ է լեզուն (լեզուն ուրիշ ի՞նչ բառով կարելիա փոխարինել:think) փոխել Armenian Phonetic Unicode-ի:

Եթե ցանկանում ենք, որ մշտական լինի լեզվի այդ տարբերակը, ապա բացում ենք KDWin-ը` մեկ անգամ դրոշակի վրա սեղմելով, հետո Tools > Configuration > Armenian Phonetic-ը փոխում ենք Armenian Phonetic Unicode-ի: Նույնը նաև ռուսերեն գրելու համար:
http://img541.imageshack.us/img541/392/kdwinconf.png

3. Կարող եք օգտվել նաև Armenian Eastern Phonetic Keyboard Layout (http://www.mediafire.com/?mtmowmxmjjm)-ից,որը համակարգի մեջ միանգամից ավելացնում է հայերեն յունիկոդ և ռուսերեն յունիկոդ տարբերակները: Այս հավելումից օգտվելիս, KDWin-ը այլևս Ձեզ պետք չի գա:

Ինչպե՞ս խմբագրել անձնական տվյալները:

Սեղմում ենք «Ղեկավարման վահանակ»-ի վրա, հետո նայում ենք ձախ կողմում գտնվող «Իմ դրույթները» բաժնին: Առաջին տողում գրված է` «Խմբագրել անձնագիրը»: Մեկ անգամ կտտացնելուց հետո կբացվի նոր էջ, որտեղ էլ գտնվում են տվյալների լրացման դաշտերը:

«Հատուկ կարգավիճակ»-ի դաշտում գրվածը երևում է մականվան տակ: Ոչինչ չգրելու դեպքում, այն կմնա ֆորումի լռելյայն արժեքը և կախված գրառումների քանակից, կփոխվի:

Ինչպե՞ս տեղադրել Ձեր նկարը անձնագրում:

Այս անգամ նույնպես, անցնում ենք Ղեկավարման վահանակ > Իմ դրույթները > Խմբագրել անձնագրի նկարը: Այս նկարը կերևա միայն Ձեր անձնագիր այցելողներին:

Ինչպե՞ս տեղադրել նկար, կամ ինչպես ընդունված է ասել` ավատար:

Անցնում ենք Ղեկավարման վահանակ > Իմ դրույթները > Խմբագրել ավատարը:
Ավատարը կարող եք տեղադրել ինչպես ցանկացած կայքից, այնպես էլ Ձեր համակարգչից:

Կայքից նկար տեղադրելու համար, նկարը չպետք է գերազանցի 125x125 չափերը, կամ 34.2kb-ը, հակառակ դեպքում ավատարի վերբեռնումը չի հաջողվի
Համակարգչից նկար տեղադրելու համար, սեղմում եք "Choose File" կամ "Browse" և ընտրում նկարը: Նկարի մեծ լինելու դեպքում, այն ավտոմատ կփոքրացվի:

http://img153.imageshack.us/img153/7117/editavatarmoz.png

Հաջորդը` խմբագրել ստորագրությունը: Ի՞նչ է ստորագրությունը:

Ստորագրությունը երևում է Ձեր ցանկացած գրառման տակ: Այն կարող է կազմված լինել ամենաշատը 5 տողից, չի կարող պարունակել մեծ չափերի և շարժական նկարներ:
Անձնագրի նկար կցելու դեպքում, գրառման տեղում ավելացնում ենք թեգը:
http://img69.imageshack.us/img69/2442/editsignaturemoz.png

Ինչպե՞ս ֆորումում լինել անտեսանելի:

Անցնում ենք «Իմ հաշիվը» բաժնին, որը հաջորդում է «Իմ դրույթները» բաժնին:
Սեղմում ենք «Խմբագրել դրույթները»-ի վրա (երկրորդ տող):

Ընտրում ենք առաջին կետը` անտեսանելի դառնալու համար:
Ընտրում ենք երկրորդ կետը` տեսանելի դառնալու համար:
http://img163.imageshack.us/img163/6674/invisiblemodemoz.png

Ինչպե՞ս թաքցնել վարկանիշը:

Ընտրում ենք առաջին կետը`վարկանիշները ցույց տալու համար:
Ընտրում ենք երկրորդ կետը` վարկանիշները ցույց չտալու համար:

http://img689.imageshack.us/img689/2076/reputationmoz.png
Ի՞նչ է վարկանիշը.

Վարկանիշները մեզ հնարավորություն են տալիս ցույց տալ մեր վերաբերմունքը ակումբի տվյալ անդամին և նրա տվյալ գրառմանը: Յուրաքանչյուր գրառման ձախ կողմի սյունակում, որտեղ գրված է նրա մականունը, դրված է ավատարը և այլն, ներքևում կա աստղի նկար: Վարկանիշ տալիս են դրա օգնությամբ: Երբ սեղմում ենք դրա վրա, բացվում է մի պատուհան, որտեղ դուք ընտրում եք, հավանում եք այդ գրառումը (դրական վարկանիշ), թե չեք հավանում (բացասական վարկանիշ): Ներքևում կարող եք մեկնաբանություն գրել, թե ինչու եք այդպես գնահատել, ինչ շարժառիթ եք ունեցել:

Կա վարկանիշի աստիճան հասկացություն: Դրական վարկանիշ տալուց տվյալ անդամի վարկանիշը ավելանում է այնքան միավորով, որքան որ ձեր վարկանիշի աստիճանն է: Բացասական վարկանիշի դեպքում հակառակը՝ այդքանով պակասում է: Եթե ձեր վարկանիշը զրո է, ապա նրա վարկանիշը ձեր գնահատականից չի փոխվում:

Ձեր վարկանիշի աստիճանը դառնում է 1, երբ ունենում եք նվազագույնը 10 գրառում և ձեր վարկանիշը նվազագույնը 10 է (յուրաքանչյուր անդամի վարկանիշը գրանցվելու ժամանակ 10 է): Ձեր վարկանիշի աստիճանը 1-ով ավելանում է յուրաքանչյուր 100 գրառում կատարելիս: 1-ով ավելանում է նաև յուրաքանչյուր ստացված 100 վարկանիշային միավորների դեպքում:

Օրական վարկանիշային միավոր կարող եք տալ ոչ ավելի, քան 10 գրառման: Նույն անձին վարկանիշային միավոր կարող եք տալ, եթե նրան միավոր տալուց հետո միավորներ տվել եք ևս 6 հոգու:

Ձեր ստացած վարկանիշները, նրանց մեկնաբանություններն ու ընթացիկ վարկանիշային միավորները կարող եք նայել ղեկավարման վահանակի առաջին էջում (http://www.akumb.am/usercp.php):

Ինչպե՞ս անջատել նամակներ ստանալու հնարավորությունը:

Անցնում ենք Ղեկավարման վահանակ > Իմ դրույթները> Խմբագրել դրույթները > Նամակներ
Առաջին կետ– ստանալ անձնական նամակներ բոլոր գրանցված անդամներից:
Երկրորդ կետ – չստանալ նամակ ոչ մեկից:

Նոր նամակների մասին ստանալ email-ով տեղեկատվություն – եթե Ձեզ ֆորումում ինչ-որ մեկը նամակ ուղարկած լինի, ապա նամակի պատճեն կուղարկվի Ձեր էլ. փոստին:
Don't receive Email Notification of new Private Messages – Այս կետը նշելու դեեպքում, էլ. փոստին չեն գա տեղեկացումներ, նոր նամակների մասին:

Ինչպե՞ս ուղարկել ինչ-որ մեկին հաղորդագրություն, չօգտագործելով անձնական նամակի հնարավորությունը:

Մտնելով ցանկացած անդամի անձնագիրը (անհրաժեշտ է միայն սեղմել մականունի վրա և ընտրել), Դուք կարող եք նրան թողնել այցելուի հաղորդագրություն, որը կարող են տեսնել բոլորը:

Ինչպե՞ս անջատել այցելուի հաղորդագրություն թողնելու հնարավորությունը:

Այցելուի հաղորդակցում բաժնում, կան հետևյալ կետերը.
Առաջին կետ – թույլ տալ այլ անդամներին թողնել Ձեզ այցելուի հաղորդագրություն
Երկրորդ կետ - թույլ չտալ այլ անդամներին թողնել Ձեզ այցելուի հաղորդագրություն
http://img29.imageshack.us/img29/4849/vismessagemoz.png

Ինչպե՞ս կառավարել այցելուի հաղորդագրությունները:

Անհրաժեշտ է դնել համապատասխան հաղորդագրության ծիտիկը, և ներքևում սեղմել «Մոդերավորել»:
http://img19.imageshack.us/img19/135/vismessagedeletemoz.png

Սոցիալական խմբերին անդամակցություն:

Ակումբում գործում են սոց. խմբեր, որոնց ցուցակը տեսնելու և անդամակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է անցնել Ղեկավարման վահանակ > Իմ հաշիվը բաժին > Սոցիալական խմբեր: Ձեր հայտը ներկայացվում է խմբի ղեկավարին, որն էլ կամ կհաստատի այն, կամ կմերժի:
http://img708.imageshack.us/img708/1527/socxumbmoz.png

Անձնագրի անվտանգություն:

Դրույթները փոփոխելու համար, անհրաժեշտ է անցնել Ղեկավարման վահանակ > Իմ դրույթները > Իմ անձնագիր > Անձնագրի անվտանգություն և փոփոխել ցանկացած կետ:

http://img46.imageshack.us/img46/2916/profilesecmoz.png

E-mail-ին եկող ծանուցումներ:

Ղեկավարման վահանակ > Խմբագրել դրույթները

http://img72.imageshack.us/img72/4074/emailnotprivatemoz.png

VisTolog
14.06.2010, 15:58
Գրառումների հետ գործողություններ:

http://img29.imageshack.us/img29/7480/thankstoblogrepspreply.png

http://www.akumb.am/images/buttons/post_thanks.png - Շնորհակալություն - ցանկացած գրանցված անդամ, որը կատարել է 16 և ավել գրառում, կարող է ցանկացած գրառմանը տալ շնորհակալություն:

http://www.akumb.am/images/misc/blog/blogpost_40b.png - Ուղարկել բլոգ - ցանկացած գրանցված անդամ կարող է ցանկացած գրառում ավելացնել իր բլոգում:

http://www.akumb.am/images/buttons/reputation-40b.png - ցանկացած գրանցված անդամ, կարող է ցանկացած գրառմանը տալ վարկանիշ, որը փոխանցվում է տվյալ գրառումը կատարողին:

http://www.akumb.am/images/buttons/report-40b.png - եթե տեսնում եք անհագստություն պատճառող, կանոնադրական խախտում արած գրառում, ապա ցանկության դեպքում կարող եք տեղեկացում տալ: Տեղեկացման դաշտում գրված տեքստը փոխանցվում է ղեկավարությանը:

http://www.akumb.am/images/buttons/reply_40b.png -Պատասխանել - թեմայում պատասխանելու` գրառում անելու համար:

http://www.akumb.am/images/buttons/quote_40b.png -Մեջբերել - եթե ցանկանում եք, ինչ-որ մեկի խոսքը մեջբերել Ձեր գրառման մեջ, որպեսզի պարզ լինի, թե ում եք դիմում:

http://www.akumb.am/images/buttons/multiquote-back_40b.png - եթե ցանկանում եք Ձեր գրառման մեջ միանգամից մի քանի գրառման պատասխանել, ապա անհրաժեշտ է սեղմել տվյալ գրառման տակ գտնվող պատկերակին, որից հետո «+ Կատարել գրառում» կոճակի վրա:

Ինչպե՞ս անել ճիշտ գրառումներ, մեջբերումներ:

Առաջին եղանակ: Մեջբերում ենք մեկ գրառում:

Առաջին տողը, որը գտնվում է թեգերի արանքում, բաց ենք թողնում և նոր տողից գրում պատասխանը:
http://img96.imageshack.us/img96/6941/postmultiquotemoz.png

Երկրորդ եղանակ: Մեջբերում ենք միանգամից մի քանի գրառում:

Մի քանի գրառում մեջբերելու դեպքում, կբացվի այսպիսի մի պատուհան:

http://img180.imageshack.us/img180/4263/postmultiquote0moz.png

Ամեն գրառման տակ գրում ենք մեր պատասխանը. օրինակ`

http://img694.imageshack.us/img694/315/postmultiquote1moz.png

Ինչպե՞ս ներդնել նկար գրառման մեջ:

1. Եթե ցանկանում եք ինչ-որ կայքից ներդնել նկար, անհրաժեշտ է պատճենել նկարի հասցեն: Օրինակ` տեղադրենք ֆորումի լոգոն.

http://img9.imageshack.us/img9/9783/insertimagefromsitemozi.png

Պատճենելուց հետո սեղմում ենք «http://www.akumb.am/images/editor/insertimage.png» պատկերակի վրա, անում ենք աջ քլիք և ընտրում "Paste" կամ "Вставить":

http://img143.imageshack.us/img143/2929/pasteimagelink.png

2. Եթե ցանկանում եք Ձեր համակարգչից ներդնել նկար, անհրաժեշտ է մտնել ընդլայնված ռեժիմ, ներքևի բաժնում` Հավելյալ դրույթներ, կա գրված Ղեկավարել կցորդները:
Սեղմելուց հետո կբացվի մի պատուհան, որտեղ էլ նշված են ֆայլերի վերբեռնման թույլատրելի չափերն ու տեսակները:

Սեղմում ենք Ավելացնել ֆայլեր > Select files և ընտրում:

http://img690.imageshack.us/img690/9692/kcordxekmozilla.png

3. Եթե նկար չափազանց մեծ է ֆորում վերբեռնելու համար, կարող եք օգտվել հատուկ կայքերից, որոնք նախատեսված են նկարների պահպանման և տարածման համար: Փորձենք imageshack.us-ի միջոցով անել դա:

1. Մտնում ենք կայքը:
2. Սեղմում ենք "Browse"
3. Ընտրում ենք նկարը:
4. Սեղմում ենք "Upload Now"
5. Պատճենում ենք "Forum Link" և տեղադրում գրառման մեջ: Նկարն ավտոմատ կտեղադրվի, առանց որևէ ավել բան անելու:

http://img10.imageshack.us/img10/1558/imageshackupload.png

Ինչպե՞ս ներդնել տեսահոլովակ YouTube-ից կամ այլ հնարավոր կայքերից:

Մտնում ենք մեր ցանկացած տեսահոլովակի էջը:
Սեղմում ենք տեսահոլովակի տակ գտնվող Share-ի վրա: Տակը կհայտնվի հղումը, որն էլ պատճենահանում ենք և տեղադրում գրառման մեջ:

կամ

Գրառում անելիս, սեղմում ենք այս «http://www.akumb.am/images/editor/video.png» պատկերակի վրա և տեղադրում հղումը:
http://img41.imageshack.us/img41/1631/youtubeshare.png

Ի՞նչ է անձնական նամակագրությունը (PM) (http://www.akumb.am/private.php):

Անձնական նամակագրության միջոցով բոլոր գրանցված անդամները կարող են նամակագրական կապ պաշտպանել ցանկացած այլ գրանցված անդամի հետ: Նամակ գրելու համար, անհրաժեշտ է սեղմել տվյալ անդամի մականունի վրա և ընտրել «http://www.akumb.am/images/site_icons/message.pngՆամակ»:

Թեմաների բաժանորդագրություն:

Ցանկացած թեմայում կատարելով գրառում, Դուք կարող եք բաժանորդագրվել նրան` գրառումների ավելանալու մասին տեղեկանալու համար: Թեմային բաժանորդագրվելու համար, անհրաժեշտ է սեղմել տվյալ թեմայի սկզբնամասում գտնվող «Թեմայի գործիքներ»-ի վրա և բաժանորդագրվել:
Բոլոր բաժանորդագրված թեմաները տեսնելու համար, ֆորումի վերևի մասում կա գրված «Նավարկում»: Սեղմելով դրա վրա, միանգամից կարող եք անցնել բաժանորդագրված թեմաներին:

Դեռ այսքանը::)

Դոկտոր Լեկտոր
18.11.2010, 14:51
Օգնեք խնդրեմ, համակարգը թույլ չի տալիս անվանս ներքևի մասում նկար դնել:

VisTolog
18.11.2010, 14:58
Օգնեք խնդրեմ, համակարգը թույլ չի տալիս անվանս ներքևի մասում նկար դնել:

Ամենվերևում գրվածա ինչ և ինչպես անել:
Ի՞նչնա խնդիրը:

Դոկտոր Լեկտոր
18.11.2010, 14:59
Անձնագրի անվտանգություն հատվածւոմ բոլոր տողերում քառակուսիներ են, ոչինչ չեմ հասկանում:

VisTolog
18.11.2010, 15:04
Անձնագրի անվտանգություն հատվածւոմ բոլոր տողերում քառակուսիներ են, ոչինչ չեմ հասկանում:

Իսկ ինչու՞ ես անձնագրի անվտանգություն մտնում:
Քեզ ավատար (մականվան տակի նկար) չէ՞ր պետք դնել:

Դոկտոր Լեկտոր
18.11.2010, 15:09
Ներեցեք, ոչ մի բանից գլուխ չեմ հանում: Այստեխ կյանքը խոսում է, իսկ ես` թշվառս, կանգնած չգիտեմ ի՞նչ անեմ: Հնարավոր չէ՞ առանց այդ նկարի մասնակցեմ բանավեճերին: Դա պարտադի՞ր է:

VisTolog
18.11.2010, 15:13
Ներեցեք, ոչ մի բանից գլուխ չեմ հանում: Այստեխ կյանքը խոսում է, իսկ ես` թշվառս, կանգնած չգիտեմ ի՞նչ անեմ: Հնարավոր չէ՞ առանց այդ նկարի մասնակցեմ բանավեճերին: Դա պարտադի՞ր է:

Պարտադիր չէ:

Դոկտոր Լեկտոր
18.11.2010, 15:17
Շնորհակալություն ;–)

Magic-Mushroom
18.01.2011, 14:36
Ժողվուրդ ինչպես տեկստը դնեմ Սեղմել՝ ցույց տալու համար?

BOBO
18.01.2011, 14:43
Ժողվուրդ ինչպես տեկստը դնեմ Սեղմել՝ ցույց տալու համար?

տեքստ
էս թեգերի մեջ

տեքստ

ՆանՍ
18.01.2011, 14:48
Մի բան էլ ես հարցնեմ. ո?նց եք անում, որ գրում եք` "նայել այստեղ" ու սեղմում եմ, տեղեկությունը բերում է:

BOBO
18.01.2011, 14:52
http://www.akumb.am/misc.php?do=bbcode
ստեղ նայեք սաղ կա

այստեղ (http://www.akumb.am/)
այստեղ (http://www.akumb.am/)

Ungrateful
21.01.2011, 18:57
Ժողովուրդ, ժամանակին շատ անգամներ տեսել եմ, որ ակումբի ինչ որ գրառման հղում են դնում մարդիք ու էդ հղումով անցնելուց բացվում է միայն այդ գրառումը (մնացած թեման չկա, պատուհանի մեջ միայն տվյալ գրառուն է բացվում):
Ինչպե՞ս է դա արվում :unsure:

ars83
21.01.2011, 19:00

Արս ջան, յուրաքանչյուր գրառման վերևի աջ անկյունում կա այդ գրառման համարը, որն իրականում հղում է տվյալ գրառման վրա: Եթե այդ հասցեն տեղադրես, կերևա միայն տվյալ գրառումը:

Ungrateful
21.01.2011, 19:03
Արս ջան, յուրաքանչյուր գրառման վերևի աջ անկյունում կա այդ գրառման համարը, որն իրականում հղում է տվյալ գրառման վրա: Եթե այդ հասցեն տեղադրես, կերևա միայն տվյալ գրառումը:

Փորձել եմ, Արս ջան: Բայց էդ դեպքում էլ ա թեման բացվում, ուղղակի բերում ա քո գրառման վրա... Ես նկատի ունեի, որ պատուհանում ցույց է տրվում միայն ուզածդ գրառումը, թեման ու թեմայի մնացած գրառումները չկան:

Ռուֆուս
21.01.2011, 19:06
Ինձ թվում ա նոր վերսիայում այլևս հնարավոր չէ էդ ձևով գրառում տեղադրել :think

Ungrateful
21.01.2011, 19:09
Արս էդ թվի լինքը քոփի արա, օրինակ.

http://www.akumb.am/showthread.php/55014-%D5%96%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB-%D5%BF%D5%A5%D5%AD%D5%B6%D5%AB%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D6%81?p=2161320#post2161320

Սենց ես ուզու՞մ :)

Ռուֆ, քո դրած լինկով էլ ա բացվում ամբողջ թեման, երևում են թեմայի ու այդ էջի բոլոր գրառումները:unsure… Բերում է նշածդ գրառմանդ թեմայի էջը, բայց այդ էջի մնացած գրառւմներն էլ են երևում:
Կամ միայն ինձ մոտ ա տենց, կամ էլ ես լավ չեմ բացատրում ուզածս:unsure…

Ռուֆուս
21.01.2011, 19:17

Գրածս արդեն խմբագրել էի :)) Ինչքան հասկացա էդ ձևով ՎԲուլի նախորդ վերսիայում էր հնարավոր, իսկ նորում արդեն ամբողջ թեման է երևում: :)

BOBO
21.01.2011, 19:21
http://www.akumb.am/showthread.php/55014-Ֆորումի-տեխնիկական-ուղեցույց?p=2161325&mode=threaded
երևի էսա միակ եղանակը
http://www.akumb.am/showthread.php/55014-Ֆորումի-տեխնիկական-ուղեցույց?p=2161325&viewfull=1
viewfull=1-ի փոխարեն գրում ենք mode=threaded

Ռուֆուս
21.01.2011, 19:28
Ապրի Բոբոն :)

Եթե թեմայում շատ գրառումներ չկան, կարող ես թեմայի ամենավերևում «Պատկերման եղանակ» մենյուում ընտրել «Փոխել ծառի տեսքի եղանակի» ու ընտրել գրառումը :)

BOBO
21.01.2011, 19:33
Ապրի Բոբոն :)

Եթե թեմայում շատ գրառումներ չկան, կարող ես թեմայի ամենավերևում «Պատկերման եղանակ» մենյուում ընտրել «Փոխել ծառի տեսքի եղանակի» ու ընտրել գրառումը :)
տենց որ փոխում էս պոստի լինկը նույննա մնում, ի դեպ գրառումդ չի երևում

ars83
21.01.2011, 19:53
Բա գիտե՞ք՝ ինչ կատարվեց: Google Chrome-ով բացեցի տեղադրված հղումը, ցույց տվեց գրառումն առանձին, վերևում ծառանման կառուցվածքը ու դրանից հետո սկսեց միայն այդ ձևով ցույց տալ բոլոր թեմաները: :{ Մինչև քուքիները չմաքրեցի: Safari-ին, օրինակ, այդ խնդիրը չունեցավ:

Ungrateful
21.01.2011, 19:56
Բա գիտե՞ք՝ ինչ կատարվեց: Google Chrome-ով բացեցի տեղադրված հղումը, ցույց տվեց գրառումն առանձին, վերևում ծառանման կառուցվածքը ու դրանից հետո սկսեց միայն այդ ձևով ցույց տալ բոլոր թեմաները: :{ Մինչև քուքիները չմաքրեցի: Safari-ին, օրինակ, այդ խնդիրը չունեցավ:

Իմ մոտ էլ տենց եղավ, Արս: Բացեցի «Պատկերման եղանակ» և ընտրեցի «Գծային եղանակ» ;):

Moonwalker
21.01.2011, 19:58
Բա գիտե՞ք՝ ինչ կատարվեց: Google Chrome-ով բացեցի տեղադրված հղումը, ցույց տվեց գրառումն առանձին, վերևում ծառանման կառուցվածքը ու դրանից հետո սկսեց միայն այդ ձևով ցույց տալ բոլոր թեմաները: :{ Մինչև քուքիները չմաքրեցի: Safari-ին, օրինակ, այդ խնդիրը չունեցավ:

Իմ մոտ էլ նույնը եղավ:))
Բայց կարելի էր առանց քուքիների մաքրելու. ուղղակի թեմայի պատկերման եղանակներից ընտրել գծայինը՝

http://img560.imageshack.us/img560/4560/20110121195705.jpg

Արդեն ասվեց: :oy

ars83
21.01.2011, 20:01
Իմ մոտ էլ տենց եղավ, Արս: Բացեցի «Պատկերման եղանակ» և ընտրեցի «Գծային եղանակ» ;):

Իմ մոտ էլ նույնը եղավ:))
Բայց կարելի էր առանց քուքիների մաքրելու. ուղղակի թեմայի պատկերման եղանակներից ընտրել գծայինը՝

Ապրեք, ապրեք: :ok Ես էդքան չֆայմեցի: Բայց դե Քրոմին ո՞վ էր խնդրել, որ հիշի պատկերման եղանակը: :esim

Rammstein
21.01.2011, 22:25
Ապրեք, ապրեք: :ok Ես էդքան չֆայմեցի: Բայց դե Քրոմին ո՞վ էր խնդրել, որ հիշի պատկերման եղանակը: :esim

Քրոմին չեն խնդրել, ուղղակի Սաֆարին ա բութ, որ չի հիշել: :))

ars83
21.01.2011, 22:34
Քրոմին չեն խնդրել, ուղղակի Սաֆարին ա բութ, որ չի հիշել: :))
Հա, էդ էլ կա: :)) Դե, ասեցի, մի անգամ էլ Apple/Mac-ին բան չասեմ, էլի: Safari-ին էնքան բութ ա, որ ձևանմուշում ներմուծած արժեքները նույնիսկ չի հիշում:

Rammstein
22.01.2011, 01:56
Հա, էդ էլ կա: :)) Դե, ասեցի, մի անգամ էլ Apple/Mac-ին բան չասեմ, էլի: Safari-ին էնքան բութ ա, որ ձևանմուշում ներմուծած արժեքները նույնիսկ չի հիշում:

Էդ մեկը նորմալ ա, դա իրա յուրահատկությունն ա ու browsing-ի նորմերին չի հակասում: :)

Adriano
30.01.2011, 11:22
Ժողովուրդ ավատարս, ինչպես կարող եմ շարժվող նկար դնեմ և որտեղից կարելի է քաշել նման նկարներ: Օրինակ իմ ներկայիս ավատարը շարժվողա, սակայն չի երևում ստեղ?

BOBO
30.01.2011, 12:30
Ժողովուրդ ավատարս, ինչպես կարող եմ շարժվող նկար դնեմ և որտեղից կարելի է քաշել նման նկարներ: Օրինակ իմ ներկայիս ավատարը շարժվողա, սակայն չի երևում ստեղ?
քոնը շարժվող չի jpg ա պտի gif լինի խոսքի ստեղեք կան
http://www.gifs.net/gif
http://www.prodraw.net/animation/

Chuk
30.01.2011, 14:58
Ժողովուրդ ավատարս, ինչպես կարող եմ շարժվող նկար դնեմ և որտեղից կարելի է քաշել նման նկարներ: Օրինակ իմ ներկայիս ավատարը շարժվողա, սակայն չի երևում ստեղ?

Սովորական անդամների համար ավատարի թույլատրված առավելագույն չափսը 35 kb է: Եթե նկարն ավելի մեծ է, համակարգն ավտոմատ փոքրացնում է: Անիմացիոն ավատարների դեպքում նման իրավիճակներում համակարգը կտրում ու օգտագործում է միայն առաջին կադրը: Անիմացիոն ավատարների համար ակումբում կիրառվում են միայն անիմացիոն gif ֆայլերը:

V!k
26.02.2011, 13:59
մի հարց ունեմ, ինչի՞ց ա, որ մեկ լինում ա , մեկ էլ չի լինում(միայն լինքի տեղ ա տալիս) համակարգչից միանգամից նկար բեռնել ակումբ:think

Rammstein
28.02.2011, 01:19
մի հարց ունեմ, ինչի՞ց ա, որ մեկ լինում ա , մեկ էլ չի լինում(միայն լինքի տեղ ա տալիս) համակարգչից միանգամից նկար բեռնել ակումբ:think

Եթե ընդլայնված (վիզուալ խմբագրման հնարավորություններով) խմբագրից ես օգտվում, լինում ա, եթե ոչ` չի լինում:
Կան բրաուզերներ, որոնցով չի լինում միացնել էդ ընդլայնվածը, մասնավորապես` Google Chrome-ով, Opera*-ով, Safari-ով չի լինում:

______________
* Opera-ով լինում ա, եթե կայքի կարգավորումներում նշվի, որ Opera-ն ճանաչի իբրեւ Firefox:

V!k
28.02.2011, 01:30

շնորհակալ եմ արձագանքելու համար, հա ես հիմա Քրոմ եմ օգտագործում, ու ընդլայնված ռեժիմում էլի չի լինում, երևի որ եղել ա, ետ ժամանակ մոզիլլա եմ օգտագործել, ես պահին լավ չեմ հիշում:(

հենց նոր մոզիլլայով փորձեցի, նույնիսկ "արագ պատասխանել"-ու ռեժիմում էլ է լինում համակարգչից բեռնել միանգամից…Իսկ ոչ մի ձև չկա հա՞, որ քրոմն էլ կարգավորվի այպես, որ լինի:think

Ameli
06.05.2011, 19:18
Նկատել եմ, որ ակումբցիներից ոմանց մոտ անձնագրի ետևի ֆոնը իմի նման չի :o....:D ես էլ եմ ուզում փոխեմ, ո՞նց անեմ:oy

VisTolog
06.05.2011, 19:23
Նկատել եմ, որ ակումբցիներից ոմանց մոտ անձնագրի ետևի ֆոնը իմի նման չի :o....:D ես էլ եմ ուզում փոխեմ, ո՞նց անեմ:oy

Էջի ամենավերևում սեղմի քո մականունի վրա, կամ «Ձեր անձնագիրը»-ի վրա: Բացված էջի աջ կողմում սենց բան կա:

http://i.imgur.com/OUUmYl.jpg
Սեղմելուց հետո արդեն դու որոշի ինչա պետք անել::))

Ameli
06.05.2011, 20:18
Էէէէ, չի ստացվում, ուզում եմ որպես էջի ֆոն մի նկար դնել, էն էլ պահպաելիս այ այ սենց պատուհան է բերում /կներեք, էս խախտում չգրանցեք, հա՞/ Your user profile display settings , have been updated. սեղմում եմ լավ, բայց ամեն ինչ նույնն է :8

Vaio
26.03.2012, 01:20
Ինչպես փոխեմ www.akumb.am-ի` իմ պրոֆայլի ժամը?
Վերջին գրառման ժամը գրվում է 02:16, իսկ իմ նոուտբուքի ժամը` 01:16:

Chuk
26.03.2012, 01:22
Ինչպես փոխեմ www.akumb.am-ի` իմ պրոֆայլի ժամը?
Վերջին գրառման ժամը գրվում է 02:16, իսկ իմ նոուտբուքի ժամը` 01:16:
Հարևան թեմայից մեջբերեմ նաև այստեղ.

Ում մոտ էս խնդիրը կա, թող էջի վերևից մտնի ղեկավարման վահանակ (http://www.akumb.am/usercp.php), ձախ կողմի մենյուից ընտրի «Խմբագրել դրույթները (http://www.akumb.am/profile.php?do=editoptions)» կետը, բացված էջում գտնի «Ձմեռային/ամառային ժամանակի անցման (DST) դրույթներ» կետն ու այն դնի «Ձմեռային/ամառային ժամի անցումը (DST) միշտ անջատված է»:

Varzor
26.03.2012, 17:06
...ու այն դնի «Ձմեռային/ամառային ժամի անցումը (DST) միշտ անջատված է»:
Իմ մոտ քոմբո բոքսը տեքստը լրիվ ցույց չի տալիս.
Մեկ էլ եմ կարողանում նկար վերբեռնել` չի կատարում:

insider
16.06.2014, 16:57
Հաջորդը` խմբագրել ստորագրությունը: Ի՞նչ է ստորագրությունը:[/COLOR]
[/LEFT]

Ստորագրությունը երևում է Ձեր ցանկացած գրառման տակ: Այն կարող է կազմված լինել ամենաշատը 5 տողից, չի կարող պարունակել մեծ չափերի և շարժական նկարներ:
Անձնագրի նկար կցելու դեպքում, գրառման տեղում ավելացնում ենք թեգը:
http://img69.imageshack.us/img69/2442/editsignaturemoz.png

Նոր տեղադրեցի ստորագրություն: Բայց նախկին գրառումներում այն չի երևում: Դա նորմալ է՞:

Chuk
16.06.2014, 17:01
Նոր տեղադրեցի ստորագրություն: Բայց նախկին գրառումներում այն չի երևում: Դա նորմալ է՞:

Այո: Ցանկացած գրառում անելուց կարող ես ընտրել, դրա տակ ստորագրությունդ ցույց տա՞, թե՞ ոչ (ներքևում կա «Ցույց տալ ձեր ստորագրությունը» checkbox):

Մինչ ստորագրություն սահմանելդ արած գրառումներով լռելյայն համարվում է, որ այդ checkbox-ը չի նշվել:

ARMbrain
09.07.2017, 05:00
Հարմար թեմա չգտա որ գրեմ։ Մոդեռատորներին կխնդրեմ հետո գրառումս տեղափոխեն ավելի համապատասխան թեմա։

Առաջարկ ունեմ։ Ակումբի բազայում էս ժամանակահատվածում մեծ թվով մարդիկ են գրանցվել, ու որոշ ժամանակի ընթացքում դադարել են ակումից օգտվել։ Արժե իրանց mail-երին նամակ ուղարկել, ու հետ կանչել ակումբ, եթե էլ-փոստերն էլ չստուգեն, հավանականությունը մեծ ա որ էտ էլ-փոստերով ֆեյսբուք կունենան, գտնել, ու հիշացնել ակումբի մասին։ Ակումբմը կրկին ակտիվացնել։
Իմ համար էս հարթակը շատ կարևոր նշանակություն ունի, պետք է շատ լուրջ վերաբերվել։

Դեղին մուկիկ
10.07.2017, 23:56
Հարգելի ակումբցիներ, ինչպե՞ս անեմ, ու՞ր մտնեմ, ինչի՞ն սեղմեմ, որ կարողանամ անունս փոխել: Նկատել եմ, որ ակումբի որոշ անդամներ առաջ ուրիշ անուններով են եղել ու հետո փոխել են, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել՝ ինչպես:

Աթեիստ
11.07.2017, 00:01

Անվանափոխության կանոններ (https://www.akumb.am/showthread.php/43489-Անվանափոխության-կանոններ)

Նաիրուհի
11.07.2017, 00:24
Արտ, հին գրանցվածներից մեկը հիմա փորձում է մտնել, սենց բան է ցույց տալիս իրեն, ինչի՞ց կարա լինի

http://i.imgur.com/YypYPPp.jpg

Աթեիստ
11.07.2017, 00:27
Ասա ուրիշ բռաուզերով փորձի, սխալ հասցեով ա գնում։

Կամ ասա գլխավոր էջից բացի ակումբի ամբողջական տարբերակը, նոր փորձի լոգին լինել։

Ներսես_AM
11.07.2017, 02:13
ոնց ա լինում որ էդ գոյություն չլինող էջն ա բերում։