PDA

Դիտել ողջ տարբերակը : Մայլս Դեյվիս/Miles Davis

Katka
14.06.2010, 14:45
Մայլս Դեյվիսը (1926-1991թթ.) ամերիկացի շեփորահար, երգահան … ջազի հսկաներից…
Դեյվիս տեղծեց ջազի « cool» ոճը/1945/, որին բնութագրական են ավելի մեղմ ու հանգիստ երանգները:

http://www.youtube.com/watch?v=3Ko852-LS9Y

Հիմնադրել է CAPITOL BAND խումբը, որը «քուլ» ջազ նվագող առաջին խումբն էր:

http://www.youtube.com/watch?v=Wx8vqczxNRQ

Սկզբնական շրջանում նա երկար աշխատեց նաեւ Չարլի Փարքերի հետ::love

http://www.youtube.com/watch?v=ShLzrUM1cGs

60-ականներին նա ուշադրություն է դարձնում էլեկտրոնային գործիքներին,մշակում գործիքավորման նոր ձեւ: Ջազ ռոկի ձուավորման վրա մեծ ազդեցություն է ունենում:Այդ տարիներին նա իր խումբ է հրավիրում երիտասարդ ջազմեններ՝ Ջո Զավինուլին, Չիկ Կորիային, Ջոն Մակլոֆլինին եւ մի շարք այլ տաղանդավոր երիտասարդների:

http://www.youtube.com/watch?v=MMINC9EOZME&feature=PlayList&p=CF373168F687CBB3&playnext_from=PL&playnext=1&index=52

Նրանց հետ թողարկում է մի շարք ալբոմներ՝ Filles De Kilimanjaro (1968), In A Silent Way (1969) и Bitches Brew (1970).

Հ.Գ. ...

Rhayader
14.06.2010, 14:59
Գերշվինի «Porgy and Bess»-ի միջի օրորոցայինի («Summertime») խիստ անտաղանդ ու քառակուսի մշակում լսելուց հետո որոշեցի առժամանակ մի կողմ թողնել Դեյվիսին ու բավարարվել մի փոքր ավելի սպիտակամորթ ջազ երաժիշտներով)))

Katka
14.06.2010, 15:10

Կարծում եմ, դա պայմանավորված էր նաեւ նրա հոգեկանով: Նա 50-ականներին թմրանյութերի պատճառով 5 տարի թողնում է բեմը, նոր 1955-ից հետո վերադառնում,իսկ Porgy and Bess ալբոմը 1958 -ին է ձայնագրվել: Այս շրջանի նրա կատարումները ինձ համար էլ այդքան լսելի չեն, թեւե դա ասում եմ ոչ որպես մասնագետ/դժվար է այս կամ այն ստեղծագործությանը գնահատական տալ, երբ չունես երաժշտական կրթություն/, այլ ուղղակի լսելու ու զգալու տեսանկյունից:

Rhayader
14.06.2010, 15:39
երբ չունես երաժշտական կրթություն

Բնավ պարտադիր չի, ես էլ չունեմ;)
Հնարավոր է: Չնայած՝ իմ ասած տարբերակում նա կարծեմ Գիլ Էվանսի հետ է նվագում, իսկ Էվանսն ավելի ուշ շրջանի երաժիշտ է: Չգիտեմ, վերջերս նորից սրտխառնոց եմ զգում որոշ ջազ-երաժիշտներից (օրինակ, Լուիս Արմսթրոնգի ու Դյուկ Էլլինգտոնի համագործակցությունը լսելիս երկակի զգացողություններ եմ ունենում՝ Էլլինգտոնը տանում է:love, իսկ Արմսթրոնգը չի թողնում, որ հաճույք ստանաս երաժշտությունից իր ախմախ խզխզոցով:[):

Katka
14.06.2010, 15:51

Դե, հա: Լուին իմ մոտ էլ առանձնապես զգացողություններ չի առաջացնում:Այսինքն, կա երաժշտություն ջազզի, բլյուզի մեջ,երաժիշտներ, որ ինձ համար ուղղակի իրենց ժամանակաշրջանի մասին է/են պատմում, իսկ կան երաժիշտներ, որոնք բոլոր ժամանակների համար են, այդ թվում՝ Դեյվիսը:

Rhayader
14.06.2010, 16:13
http://www.youtube.com/watch?v=AZgkQLKqnWI
Օֆթոփ չհամարվի՝ Մակլաֆլինն էլ է Դեյվիսի «բալիկներից»:love
Դեյվիսին ամենաշատը հարգում եմ իր ազդեցության համար, նաև ռոք երաժշտության վրա՝ Հենդրիքսի պսիխոդելիկ էքսպերիմնենտներն ու այլ բաներ, ինչը հիմք դարձավ պրոգրեսիվ- ու ջազ- ռոք ոճերի ձևավորման համար:
Բայց միևնույն է՝ որպես ականջին ավելի հաճելի բան իմ համար մնում է յոթանասունականների «սպիտակ» ջազը (Գեյլ Մորան, Մակլաֆլին, Չիկ Կորեա և այլն), ինչպես նաև հնդիկ պերկուսիոնիստ Տրիլոկ Գուրտուի բավականին նոր համագործակցությունները կիթառահար Տերյե Ռիպդելի ու էլեկտրոնային երաժիշտ Ռոբերտ Մայլսի հետ:

Katka
15.06.2010, 09:18

Իմ համար էլ հակառակն է, որքան մոտենում է ռոկին այնքան ջազը խորթանում է: Ավելի շատ սիրում եմ նաեւ «մինչ Դեյվիսյան» ջազմեններին, ռիթմիկ ջազ ուղղությունները՝ սվինգ/նայած կատարումներ/, բիբոպ:love՝

http://www.youtube.com/watch?v=_d9UIbCOseQ

Բիբոպ՝

http://www.youtube.com/watch?v=BQYXn1DP38s

http://www.youtube.com/watch?v=wkvCDCOGzGc&feature=related

:love

http://www.youtube.com/watch?v=j1bWqViY5F4&feature=related

Հետաքրքիր է նաեւ Bud Powell-ը /Բադ Փոուել

http://www.youtube.com/watch?v=yrO45Tzvhxg